Ավետիսյան — ՀԿԴ/0267/01/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի օգոստոսի 19ին թիվ 58231319 քրեական գործն ըստ մեղադրանքի Ալինա Սմեյիլի Ավետիսյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 35-312- րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ն 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Նելլի Ղարիբի Պապյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով ն 178-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: 11 2020 թվականի օ
Ամբողջ Տեքստ
ՇԿԴ/0267/01/23
Ց 236
258
(ԱՅԼ
ՎՈԵՏԵՆ: ՀՔ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Մ.Մոսինյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Կ.Ամիրյան
2024 թվականի դեկտեմբերի 24-ին քաղաք Երնանում
ՀԸ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ս.ԶԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Ալինա Սմեյիլի Ավետիսյանի ն Նելլի Ղարիբի Պապյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան|՝ 2024 թվականի հունիսի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի օգոստոսի 19ին թիվ 58231319 քրեական գործն ըստ մեղադրանքի Ալինա Սմեյիլի Ավետիսյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 35-312- րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ն 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Նելլի Ղարիբի Պապյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով ն 178-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
11 2020 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ թիվ ԵԴ/0890/01/20 քրեական գործն ընդունվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Գրիգորյանի վարույթ ն 2020 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ նշանակվել է դատական քննության:
12. 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Գրիգորյանը թիվ ԵԴ/0890/01/20 քրեական գործով հայտնել է ինքնաբացարկ:
13. 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ թիվ ԵԴ/0890/01/20 քրեական գործն ընդունվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Մարգարյանի վարույթ ն 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ նշանակվել է դատական քննության:
14. Հաշվի առնելով ՀՀ`Նախագահի՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ի թիվ ՆՀ-354- Ա հրամանագրով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու հանգամանքը՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վ. Մարգարյանը 2023 թվականի նոյեմբերի 16-ին վերամակագրման նպատակով թիվ ԵԴ/0890/01/20 քրեական գործը ներկայացրել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահին:
3
15. 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ թիվ ԵԴ/0890/01/20 քրեական գործն ընդունվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գ. Գասպարյանի վարույթ:
16. 2023 թվականի նոյեմբերի 27ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ թիվ ԵԴ/0890/01/20 քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
17. 2023 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ ԵԴ/0890/01/20 քրեական գործը, որին շնորհվել է թիվ ՀԿԴ/0267/01/23 համարը:
2. Գործի դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի ապրիլի Աի որոշմամբ պաշտպաններ Ե.Սարգսյանի ն Ր.Ասլանյանի միջնորդությունները բավարարվել են, ն ամբաստանյալ Ա.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ն ամբաստանյալ Ն.Պապյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով քրեական հետապնդումները դադարեցվել են՝ արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
3. ՇԸ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության ն հասարակական անվտանգության դեմ ուղղված
հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Դանիելյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 1Լի որոշումը թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
4.1. Ամբաստանյալ Ա.Ավետիսյանը ներկայացրել է հատուկ վերանայման բողոքի պատասխան:
4
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող
փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 8-րդ, 9-րդ, 42-րդ հոդվածներով նախատեսված նորմերը՝ թույլ տալով դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ կիրառել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15րդ հոդվածով նախատեսված` վարույթի հանրայնության սկզբունքի խախտմանը, քանի որ չի ապահովվել հանրային ն մասնավոր շահերի հավասարակշոված պաշտպանությունը:
5.. Մասնավորապես, բողոքաբեր՝ փաստել է, որ կաշառք տալու
հանցակազմը որակյալ դարձնող հանցագործության առարկայի չափերի փոփոխության արդյունքում տեղի է ունեցել փոփոխություն, որի արդյունքում Ալինա Ավետիսյանի ն Նելլի Պապյանի արարքները ենթակա են որակման ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասով, որը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, այն դեպքում, երբ այդ արարքը կատարելու պահին գործող օրենսգրքով այն դասվել է ծանր հանցագործությունների շարքին: Միննույն ժամանակ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումներով քրեռրեն հետապնդելի են միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստությունը, իսկ ոչ մեծ կամ միջին ծանրության
հանցագործությունների նախապատրաստությունը քրեորեն հետապնդելի արարք չի համարվել: Մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքի պայմաններում քրեորեն հետապնդելի են բոլոր տեսակի հանցագործությունների
նախապատրաստությունները, այդ թվում ոչ մեծ ն միջին ծանրության հանցագործությունների նախապատրաստությունները:
5
Բողոքաբերը գտել է, որ վերոգրյալ պայմաններում, թե Առաջին ատյանի դատարանը ն թե Վերաքննիչ դատարանը հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքի ն փոփոխված քրեական օրենքի համեմատությունը պետք է իրականացնեին ոչ թե 1ո ՃետեւռՇէօ՝ համեմատելով հանցանքի սահմանումները, այլ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները՝ օգտագործելով 1ո -օոճոծէօ համեմատության մեթոդը:
Բողոքաբերը նշել է, որ տվյալ իրավիճակում կաշառք տալու հանցակազմը որակյալ դարձնող հանցագործության առարկայի չափերի փոփոխության արդյունքում նախկին օրենսգրքով չավարտված հանցագործության՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության համար քրեական պատասխանատվություն նախատեսված լինելու կանոնները համեմատելով նոր օրենքով բոլոր տեսակի հանցագործության սախապատրաստության համար քրեական պատասխանատվություն նախատեսված լինելու կանոնների հետ, կարող ենք արձանագրել, որ թեն հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն երկու դեպքում էլ արարքը համարվում է քրեորեն հետապնդելի:
52. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշման հիմնավորումները հակասում են այլ՝ Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի վերաբերյալ 2024 թվականի մայիսի 3-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 ն Հայրապետ Սեփոյանի վերաբերյալ 2024 թվականի հունիսի 14-ի թիվ ԿԴԼ0059/01/16 գործերով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումներում արձանագրված հիմնավորումներին:
6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 6-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:
Հատուկ վերանայման բողոքի պատասխանի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները ն պահանջը.
7. Ամբաստանյալ Ա.Ավետիսյանը նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը՝ 3.331090 ՀՀ դրամին համարժեք, 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու
6
նախապատրաստությունը ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, միննույն ժամանակ մեղսագրված հանցագործության կատարման ժամանակ գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքով միջին ծանրության հանցագործության նախապատրաստությունը հանցագործություն չի համարվել: Ուստի օրենսդրության հետադարձ ուժի կիրառման ն ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության չափանիշները սահմանող՝ վերը հիշատակված իրավակարգավորումների ուժով՝ նշվածը բացարձակ հիմք է հանդիսացել իր նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3- րդ մասի Լին կետով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու համար, քանի որ ընդունված նոր օրենսդրական իրավակարգավորումը լրիվ վերացնում է մեղսագրված արարքի հանցավորությունը:
7.1. Ամբաստանյալ Ա.Ավետիսյանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդունմամբ լրիվ վերացվել է իրեն մեղսագրված արարքի հանցավորությունը, այսինքն՝ առկա է արարքի լրիվ ապաքրեականացում, իսկ հակառակ մեկնաբանման պարագայում խախտվելու է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1ին մասով ամրագրված դրույթը, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները՝ հետադարձ ուժ չունեն, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով ընդունված՝ միջին ծանրության հանցագործության
նախապատրաստության հանցակազմի պատժելիությունը մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձանց համար առաջացնում է անբարենպաստ հետնանքներ, ուստի նրանց իրավական վիճակը վատթարացնող նշանակություն ունի ն նրանց նկատմամբ չի կարող կիրառվել, սակայն դրա չկիրառումը որնէ կերպ չի կարող նույնացվել՝ նախկին՝ քրեական օրենսգրքի դրույթներին «կրկնակի հետադարձ ուժ տալու» հետ:
Բացի այդ, բողոքի պատասխան ներկայացրած անձը գտել է, որ բողոքում վկայակոչված Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԱՔԴ/0196/01/17 ն թիվ ԿԴԼ/0059/01/16 գործերով արտահայտած իրավական դիրքորոշումները սույն գործով կիրառելի չեն:
7
8. Վերոգրյալի հիման վրա բողոքի պատասխան ներկայացրած անձը խնդրել է բերված բողոքը մերժել ն Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հունիսի 6-ի որոշումը թողնել անփոփոխ:
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. 2020 թվականի հուլիսի 29-ին Ալինա Մմեյիլի Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ն 178-րդ հոդվածի 3- րդ մասի Լին կետով այն արարքների համար, որ «/Նյա ՀՀ փատրարանական պալատի մաւարաբան Նելլի Պապյանի հետ: նախնական համաձայնությաւմը, ըսվ 08.04.2019թ. ն 21Լ06.20189թ. կնքված պայմանագինրի մատուցելով ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան քրեակատարողական
հիմնարկի դատապարտյալ Կարեն Պետրոսյանին իրավաբանական
ծառայություններ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վարահությունը չարաշահելու եղանակով, ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ ձեռք բերելով ն դիտավորությամբ այլ պայմաններ արեղծելով դրդել են դատապարտյալին իրավասու պաշվտնատար անձին տփալ առանձնապես խոշոր չափերի կաշառք, որպիսի գործողություններն ավարվին չեն հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, մասնավորապես` 2019 թվականի հոկտեմբերի 23-ին քրեակատարողական հիմնարկում հիշյալ դատապարմյալի հետ տեսակցության ժաւմանակ առաջարկել են պավժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազապտելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու միջոցով՝ գիտակցելով իրենց ծառայողական լիազորությունների շրջանակում հիշյալ խոարումը կատարելու անհնարինությաւն մասին:
8
Ստանալով Կարեն Պետրոսյանի համաձայնությունը, Նելլի Պապյանը 2019 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամր 15:45-ին, Երնան քաղաքի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գործող «Կոնվերս Բաւնկ» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում, ՀՀ ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, հանդիպելով դատապարտյալի ուղարկած անձին, արացել Լ պահանջված առանձնապես խոշոր չափերով՝ 3.331090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար գումարը ն խարդախությամը՝ Ալինա Ավետիսյանի հեր նախնական համաձայնությաւմի, խաբեության եղանակով հափշտակել են այե. (...)»" 9.1. 2020 թվականի հուլիսի 29-ին Նելլի Ղարիբի Պապյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ն 178-րդ հոդվածի 3- րդ մասի 1Լին կետով՝ այն արարքների համար, որ «ՐԵ/ա ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Ալինա Ավետիսյանի հեմ. նախնական համաձայնությամի, րատ 08.04.2019թ. ն 2106.2019թ. կնքված պայմանագրերի մատուցելով ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան քրեակատարողական
հիմնարկի դատապարտյալ Կարեն Պետրոսյանին իրավաբանական
ծառայություններ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վարահությունը չարաշահելու եղանակով, ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ ձեռք բերելով ն դիտավորությամբ այլ պայմաններ արեղծելով դրդել են դատապարտյալին իրավասու պաշվտնատար անձին տփալ առանձնապես խոշոր չափերի կաշառք, որպիսի գործողություններն ավարվին չեն հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, մասնավորապես` 2019 թվականի հոկտեմբերի 23-ին քրեակատարողական հիմնարկում հիշյալ դատապարմյալի հետ տեսակցության ժամանակ առաջարկել են պավժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազապտելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու միջոցով՝ ւՏե՛ս նյութեր, 1-ին հատոր, թերթեր 43-48:
9
գիտակցելով իրենց ծառայողական լիազորությունների շրջանակում հիշյալ խոարումը կատարելու անհնարինությաւն մասին:
Ստանալով Կարեն Պետրոսյանի համաձայնությունը, Նելլի Պապյանը 2019 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամր 15:45-ին, Երնան քաղաքի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գործող «Կոնվերս Բաւնկ» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում, ՀՀ ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, հանդիպելով դատապարտյալի ուղարկած անձին, արացել Լ պահանջված առանձնապես խոշոր չափերով՝ 3.331090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար գումարը ն խարդախությամը՝ Ալինա Ավետիսյանի հեր նախնական համաձայնությաւմը, խաբեության եղանակով հափշվակել են այն'(...):
10. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի ապրիլի 11-ի դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(..) Վերոշարադրյալ իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ թեն գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով որպես կաշառք վփալու հանցակազմի ծանրացնող ն առավել ծանրացնող հանգամանքներ են նախատեսված խոշոր չափր ն առանձնապես խոշոր չափր, սակայն օրենադրի կողմից չի սահմանվել, թե հանցակազմի առարկայի որ չափն է համարվում խոշոր, որրը՝ առանձնապես խոշոր: Մասնավորապես, գործող ՀՀ քրեական օրենսգրքի հավուկ մասով կաշառք տալու հանցաւկազմի մասով որեէ չափ սահմանված չէ, իսկ նույն օրենսգրքի 3րդ հոդվածի Լին մասի 17-րդ կետով սահմանված չափերը վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին, քանի որ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված կաւմ արացված գույքի կաւմ օգուտի չաւփ» եզրույթը որնէ կերպ չի կարող նույնացվել կաշաոք վալու դեպքում կաշառքի առարկայի չափի հետ: Այսպիսով, Դատարանը փաստում է, ոլչ գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված չէ կաշառք տալուհանցակազմի առարկա կաշաոքի չափը, իսկ նշված օրենադրական բացը չի կարող հաղթահարվել դատական մեկնաբանման միջոցով:
Վերոգրյալի հաշվառմամբ Դավարանն արձանագրում է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաատրով խոշոր չափ ն առանձնապես խոշոր շ Տե՛ս նյութեր, Լին հատոր, թերթեր 37-42:
10
չափ հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելն օրենսդրական բաց է, ուստի 436-րդ հոդվածի 2- րդ մասի 2-րդ կետր ն 3-րդ մասի 2-րդ կետր չեն համապազտասխաւնում իրավական որոշակիությաւն սկզբունքին, հետնաբար դրունք անձին մեղսագրվել չեն կարող: (..) Նախորդ կետում մեջրերված ն վերլուծված փաարական հանգամանքները գնահատելով այն որոշմամբ վկայակոչված իրավանորմերի ն ՀՀ վճռաբեկ դափարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դատարանն արձանագրում է, որ ըստ մեղադրական եզրակացության` Ալինա Սմեյիլի Ավետիսյանին ն Նելլի Ղարիրի Պապյանին, ի թիվս այլնի, մեղադրանք է առաջադրվել նան 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 55-312-րդ հոդվածի 3-րդ մասի Լ ին կետով, որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 43-436-րդ հոդվածի Լին մասին:
Դատարանն արձանագրում է նան, որ գործող ՀՀ քրեական օրենսգիքի 436-րդ հոդվածի Էին մասով նախատեսված հանցանքը, նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 3- րդ մասի համաձայն, դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, իսկ միջին ծանրության արարքի նախապապտրասվությունը արարքը կավարելու պահին գործած՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն չի համարվում չավարվտվաեւծ հանցագործություն:
Նման պայմաններում, Դատարանն արձանագրում է, որ ամբաարանյալներ Ալինա Ավետիսյանին ն Նելլի Պապյանին վերագրվող միջին ծանրության հանցանքի նախապատրասավտությունը 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 2րդ մաստվ նախատեսված իրավակարգավորման համաձայն չի համարվում չավարտված հանցագործություն, հետնաբար չի պարունակում հանցակազմ, ն այդ մասով ամբաստանյալներ Ալինա Ավետիսյանի ն Նելլի Պապյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: (...»"
11. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(...) Անդրադառնալով բողոքով բարձրացված իրավական հարցադրմանն առ այն, թե 3 Տե՛ս նյութեր, հատոր Լին, թերթեր 81-90:
11
իրավաչափ է արդյոք Ալինա Ավետիպանի ն Նելլի Պապյանի նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդման դադարեցումը՝ Վերաքննիչ դատարանն այս մասով նես իր համաձայնությունն է հայտնում Դատարանի հետրնություններին առ այն, որ «Նախորդ կեվում մեջբերված ն վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով այն որոշմամի վկայակոչված իրավանորմերի ն ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դատարանն արձանագրում է, որ րատ մեղադրական եզիակացության՝ Ալինա Սմեյիլի Ավեւրիսյանին ն Նելլի Ղարիբի Պապյանին, ի թիվս այլնի, մեղադրանք է առաջադրվել նան 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 35312րդ հոդվածի 3րդ մասի Էին կետով, որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրնական օրենսգրքի 43-436-րդ հոդվածի Լին մասին:
Դատարանն արձանագրում է նան, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանքը, նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 3- րդ մասի համաձայն, դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, իսկ միջին ծանրության արարքի նախաւպատրաստությունը արարքը կատարելու պահին գործած՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն չի համարվում չավարտված հանցագործություն:
Նման պայմաններում Դատեաւրանն արձանագրում է, որ ամբաարանյալներ Ալինա Ավետիսյանին ն Նելլի Պապյանին վերագրվող միջին ծանրության հանցանքի նախապատրաապրությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրնական օրենսգրքի 33րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված իրավակարգավորմեւն համաձայն չի համարվում չավարտված հանցագործություն, հետնաբար չի պարունակում հանցակազմ, ն այդ մասով ամբաստանյալներ Ալինա Ավետիսյանի ն Նելլի Պապյանի նկատմամի իրականացվող քրնական հետապնդումը ենթակա Լէ դադարեցման»:
Վերաքննիչ դատարաւնը փաւատում է, որ 2003 ն 2021թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քինական օրենսգրքի
12
համապատասխան հոդվածր սույն դեպքում, ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, արարքի հանցավորությունը սահմանող է, այսինքն՝ հանդես, է գալիս որպես անձի վիճակը վատթարացնող օրենք, հեւրնաբար՝ կիրառելի չէ Ա. Ավետիսյանի ն Ն. Պապյանի նկատմամի:
Ընդ որում, սույն դեպքում խոսք չի կարող գնալ օրենքին կրկնակի հերադարձ ուժ տալու մասին, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով ձնակերպված՝ «Կույն հոդվածով նախատեսված չափանիշներին
համապատասխան» (այսինքն, մեղմացնող մասով կիրառելով այդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խատացնող մասով այդ հոդվածի Լին մասով նախատեսված կարգավորումների) պայմանի կիրառմամբ օրենքր հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պափասխանատվությունը:
Ընդ որում, Վերաքննիչ դատարանը վերոնշյալ դատողություններին հանգելիս հաշվի է առնում նան Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 10-ի՝ Միշա Մուրադյանի վերաբերյալ թիվ ԵԴ/1424/01/21 որոշմաւն տրամարանությունն առ այն, որ պատժի ինարիտուտը հանդիսանում Լ ավելի մեծ ինստիտուտի, այն է՝ քրեական պատասխանատվության, բաղադրատարր:
Այսպիսով, ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելիս առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներով՝ Դատարանը գործել է իրավաչափ:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Դատարանի վերլուծությունները, որոնց վերաբերյալ Վերաքննիչ դատարանը վվել է իր համաձայնությունը, ինչպես նան Վերաքննիչ դատարանի պատճառարաւնություններն իրենց համակցության մեջ ներառում են հատուկ վերանայման րողոքի բոլոր այն փաարարկների պատասխանները, որոնք անկողմնակալ դիվտրդի մուր կարող էին ողջամիտ կասկած հարուցել Դազաւլրանի որոշման ոչ իրավաչամ լինելու վերաբերյալ: (...)»': ՀՏե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 44-63:
13
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ են արդյոք ստորադաս դատարանների հետնություններն առ այն, որ ամբաստանյալներ Ն.Պապյանին ն ԱԱվետիսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35312րդ հոդվածի 3րդ մասի Լին կետով մեղսագրվող արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 43-436-րդ հոդվածի 1-ին մասին:
3Յ. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կավարելու պահին: Արարքի պավպժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝
«Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որնէ գոլծողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպերական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել: (...»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝
«Լ Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պավզաւսխաւնատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել:
2 Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է:
3 Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթն դա չի վատթարացնում անձի վիճակը»:
Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում՝ ընդգծելով, որ «չկա հանցագործություն ն պավմվժ, եթն այն սաւհմանված չէ օրենքով» (ումխու Օոծո, ունն. քթօօոզ 5նւ6 1696) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է ն
14
իրավունքի գերակայության կարնորագույն տարր, որը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետնաբար նշված սկզբունքից որնէ շեղում անթույլատրելի է: Արարքի հանցավորությունն ու պատժելիություն, պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով, ինչը ենթադրում է, որ անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից ն, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունց պետք է հասկանա, թե որ գործողությունների ն անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում ն ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման ն/կամ անգործության համար:
Անդրադառնալով դատական մեկնաբանության սահմաններին ն օրենսդրական բացի հաղթահարման հիմնախնդրին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքի՝ իրավական որոշակիութիան չափանիշին բավարարեն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի որնէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարըն է քրեական օրենք, տարածական մեկնաբանելու ն անալոգիայով կիրառելու արգելքը:
Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության
բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ
հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: «Խոշոր չափ» ն «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երնույթներ: Դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով ն օբյեկտիվորեն կարող են սահմանվել (ն
15
սահմանվում են) դրանցից վերացարկված: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք նորմերում օգտագործելով «խոշոր չափ» ն/ կամ «առանձնապես խոշոր չափ» եզրույթները՝ օրենսդիրը միաժամանակ հստակ սահմանել է, թե կոնկրետ առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր: Հակառակ դեպքում իրավակիրառ մարմնի կողմից քննարկվող հասկացությունների կիրառումը կհանգեցնի կամայական մեղադրման, դատապարտման ն պատժման, քանի որ գործի հանգամանքներով պայմանավորված չլինելու դեպքում բացակայում են իրավակիրառ մարմնի, այդ թվում դատարանի կողմից այդ հասկացությունների բովանդակությունը որոշելու օբյեկտիվ չափանիշները»:
14. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝
«1 Սույն օրենսգրքում օգտագործվում են հետնյալ հասկացությունները.
(Լ...
17 հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ճեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը՝ սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանրը չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի. (...)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաճայն՝
«Լ Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որնէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորություննրը կամ դրանցով պայմանավորված 5 Տես Վճռաբեկ դատարանի` Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված թիվ ԵԷԴ/0122/01/13 որոշումը:
16
ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
(Լ...
2) խոշոր չափերով կամ
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
(Լ...
2) առանձնապես խոշոր չափերով՝
(..»:
5. Վճռաբեկ դատարանը, Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով գործող քրեական օրենսգրքում կաշառք տալու հանցակազմի՝ որպես ծանրացնող ն առավել ծանրացնող հանգամանք նախատեսված խոշոր ն առանձնապես խոշոր չափերով կատարված արարքնեին քրեաիրավական գնահատական տալու հարցին, արձանագրել է, որ «խոշոր» ն «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների պարագայում գործ ունենք չափելի երնույթների հետ, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որնէ մեկի հետ:
Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ
17
ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական ն չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին: Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» ն «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն օրենսդրորեն բացահայտված չեն, ն առկա է օրենսդրական բաց, ինչը որնէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով»:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետնում է, որ
- Ն.Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով նախատեսված այն հանցավոր արարքի համար, որ նա ՀՇ փաստաբանական պալատի փաստաբան Ալինա Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ ձեռք բերելով ն դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելով, դրդել են դատապարտյալին իրավասու պաշտոնատար անձին տալ առանձնապես խոշոր չափերի՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք, որպիսի գործողություննեն ավարտին չեն հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով: Իսկ Ա.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքի համար, որ նա ՀՇ փաստաբանական պալատի փաստաբան Նելլի Պապյանի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերի գումա`՝ հափշտակելու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ ձեռք բերելով ն դիտավորությամբ այլ պայմաններ " Տես Վճռաբեկ դատարանի` Սարգիս Գրիգորյանի գործով 2024 թվականի հուլիսի 26-ի թիվ ՀԿԴ/0054/01/22 որոշման 111-12-րդ կետերը:
18
ստեղծելով, դրդել են դատապարտյալին իրավասու պաշտոնատար անձին տալ առանձնապես խոշոր չափերի՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք, որպիսի գործողություններն ավարտին չեն հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով՛,
- Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով խոշոր չափ ն առանձնապես խոշոր չափ հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելն օրենսդրական բաց է, ուստի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2րդ կետը ն 3րդ մասի 2րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետնաբար դրանք անձին մեղսագրվել չեն կարող: Արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալներ Ն.Պապյանին ն ԱԱվետիսյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312րդ հոդվածի 3րդ մասի 1Լին կետով նախատեսված հանցանքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 43-436-րդ հոդվածի 1-ին մասինձ,
- Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի այն հետնությունների հետ, որ ամբաստանյալներ Ն.Պապյանին ն ԱԱվետիսյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 43-436-րդ հոդվածի 1-ին մասին::
17. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետնություններն առ այն, որ ամբաստանյալներ Ն.Պապյանին ն Ա.Ավետիսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով մեղսագրվող արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 43-436-րդ հոդվածի 1- ին մասին, իրավաչափ են:
7 Տե'ս սույն որոշման 9-9.1-րդ կետերը:
Ց Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
19
18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ են արդյոք ամբաստանյալներ Ա.Ավետիսյանի ն Ն.Պապյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
19. ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախավտեսված է այղ ակտերով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Արարքի հանցավորությունը սաւհմանող, պավփժը խարացնող կամ հանցանք կամ քրեական օրենադրությամբը նախատեսված արարք կափարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հեվադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենադրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամը նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, ոլոոնց վերաբերյալ դեռես առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ:
(--)
4. Հանցանք կամ քրնական օրենադիությամի նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով:
(--)
6. Պավփասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խարացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
ՃՇ նախկին քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ «(...)
20
2. Չավարտված հանցագործություն են համարվում հանցափորձը ն ծանր կամ առանձնապես ծունր հանցագործությունների նախապատրաստությունը:
(:.»:
ՃՇ գործող քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ «(...)
2. Հանցագործության նախապատրասպությունը ն հանցափորձը համարվում: են չավարտված հանցագզործություններ:
(:-.)»:
191. ՀՀ Սահմանադրության 72-73րդ հոդվածներով ամրագրված
երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող ն զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարություն, դրա հանրային `տանգավորությունը կամ քրեականացված արարք`՝ կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում դատարանը` որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերություննեի վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը:
Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից":
Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որնէ հայեցողություն դրսնորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը 0 Տե՛ս, ոամոնջ ումոոմչ ՀՀ Սահմանադրական դատարանի` 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը:
21
վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ ն բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով": Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նան ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես` օրենսգրքի 8րդ ն 9րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունըՑ պայմանավորվւմ է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով»:
20. Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ ընդհանուր առմամբ հետադարձության սկզբունքը մարմնավորված է այն կանոնի մեջ, որ, եթե արարքի կատարման պահին գործող քրեական օրենքի ն դրանից հետո ընդունված քրեական օրենքի միջն առկա են տարբերություններ, դատարանը պետք է կիրառի այն օրենքը, որի դրույթներն ավելի բարենպաստ են անձի համար՝ հաշվի առնելով, բնականաբար, քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու գործող քրեական օրենսդրության առանձնահատկություններ: Ուստի, նպատակ ունենալով իրավակիրառական պրակտիկայում բացառելու հետադարձությամբ քրեական օրենքի անհիմն տարածելու կամ անհիմն չտարածելու դեպքերը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել քննարկել այն չափորոշիչները, որոնց օգնությամբ իրավակիրառողը պետք է առաջնորդվի քրեաիրավական կոնկրետ ս" Տես, ոամոհչ ռանհ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0267/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
