Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պատասխանող — ՎԴ/13464/05/21
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Պատասխանող — ՎԴ/13464/05/21

Վճռաբեկ դատարանՎԴ/13464/05/2120 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երեանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.04.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արթուր Հովհաննիսյանի ընդդեմ Երեանի քաղաքապետարանի (այսուհետ նան՝ Քաղաքապետարան/|՝ 17.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ- 45/5 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Արթուր Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 17.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-45/5 որոշումը: 2 ՀՀ վարչական դատարանի (դատ

Ամբողջ Տեքստ

ր.

22 1Վ ի

ՍԱՄ ՎՏ:

ԱԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/13464/05/21

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/13464/05/21

Նախագահող դատավոր՝ Գ. Սոսյան

Դատավորներ՝ Կ. Գնորգյան

Ա. Առաքելյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2024 թվականի դեկտեմբերի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երեանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.04.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արթուր Հովհաննիսյանի ընդդեմ Երեանի քաղաքապետարանի (այսուհետ նան՝ Քաղաքապետարան/|՝ 17.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ- 45/5 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արթուր Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 17.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-45/5 որոշումը:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ղազարյան) (այսուհետ՝ Դատարան) 17.02.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.04.2024 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 17.02.2023 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ Զավեն Սմբատյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածները, 124-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Վարույթի նյութերով ամբողջությամբ հաստատվում է իրավախախտման դեպքը, իսկ Վերաքննիչ դատարանը այդ նյութերը ուսումնասիրել է միմյանցից անջատ, այլ ոչ մեկ համակցության մեջ: Վարչական վարույթի նյութերում առկա է «Բացատրագիր» վերտառությամբ նյութ, որը ստորագրված է հայցվորի կողմից Ա պարունակում է գործի վերաբերյալ փաստական տվյալներ: Մասնավորապես, դրանով հայցվորը բացատրություն է տալիս այն մասին, որ վարույթի նյութերում առկա լուսանկարները կատարված են հենց իրավախախտման հայտնաբերման ժամանակ ն վերաբերելի են գործին: Բացի այդ, «Բացատրագրի» լրացուցիչ նշումներ բաժնում հայցվորն ընդունել է, որ իր կողմից կատարվել են նկարագրված շինարարական աշխատանքները, քանի որ շինարարության թույլտվությունն ուշացել է:

Նման առարկայական ապացույցն առհասարակ չի ուսումնասիրվել Վերաքննիչ դատարանի կողմից ն ոչ մի գնահատականի չի արժանացվել, ինչը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Բացի այդ, վարույթի նյութերում առկա լուսանկարները պարունակում են հստակ թվագրում դրանց կատարման ժամանակի ն կատարող սուբյեկտի մասին, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված փաստը, որ դրանցից պարզ չէ, թե դրանք երբ են կատարվել, չի համապատասխանում իրականությանը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.04.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն` հայցը մերժել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10.08.2021 թվականի թիվ 10082021-01-0199 վկայականի համաձայն` քաղաք Երնան, Արաբկիր, Ն. Ադոնցի փողոց 25 հասցեի նկատմամբ գրանցվել է «ԴԱՎԻԹ-ՍԱՄՍ» ՍՊԸ-ի (այսուհետ՝

Յ

Ընկերություն) սեփականության իրավունքը (գ.թ. 40-41):

2) Իրավաբանական անձանց պետական գրանցման թիվ 01Ա027495 վկայականի թիվ 005 ներդիրի համաձայն՝ Ընկերության տնօրենն է Արթուր Հովհաննիսյանը (գ.թ. 42):

3) Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿՊ ծառայության տարածքային 3-րդ բաժնի 1-ին կարգի մասնագետ Ա. Գնորգյանի կողմից 26.10.2021 թվականին կազմված թիվ 039632 արձանագրության համաձայն` քաղաք Երնան, Արաբկիր, Ն. Ադոնցի 25 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել են շինութան մետաղական հենակմախքի կառուցման շինարարական աշխատանքներ: Իրավախախտումը կատարվել է 26.10.2021 թվականին: Իրավախախտումը կատարվել է Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանի կողմից (գ.թ. 38-39):

4) 1711.2021 թվականին կազմված ն Արթուր Հովհաննիսյանի կողմից ստորագրված «Բացատրագիր» վերտառությամբ փաստաթղթում նշվել է. «Ես` Արթուր Հովհաննիսյանս, ներկայանալով թիվ 039632 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի նիստին՝ բացատրություն եմ տալիս հետնյալի մասին.

Իրավախախտման վերաբերյալ լուսանկարը

Իրավախախտման վերաբերյալ լուսանկարը

2. | (լուսանկարները) կատարված է իրավախախտման Այո / Ոչ

դեպքի վայրում իրավախախտման հայտնաբերման

պահին՝

Իրավախախտման վերաբերյալ տեսանյութը

Յ. վերաբերելի է գործին, կատարված է Այո /Ոչ

իրավախախտման դեպքի վայրում

իրավախախտման հայտնաբերման պահին՝

վստահորդի կողմից

5. | Իրավախախտումը կատարվել է իմ / վստահորդի Այո /Ոչ

ր իոաաա անան

րոնում ...-յՅա

ո Հառաա Օ ստ...

Լրացուցիչ նշումներ՝

Ֆինանսական մեծ կորուստներից խուսափելու համար ստիպված կատարել եմ շինարարական աշխատանքներ, որովհետն քաղաքապետարանը իր նշած օրերում որ պիտի փաստաթղթեր տար 2 ամիս ուշացրել է:

(գ.թ. 37):

5 Երնանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի գլխավոր մասնագետ Վ. Անանյանի 17.11.2021 թվականի

4

«Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-45/5 որոշմամբ (այսուհետ` Որոշում) Ընկերութան տնօրեն Արթուր Հովհաննիսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի (գ-թ. 32-33):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածների, 124-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույե բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմեված ներքիե համոզմամբ ապացույցները գնահատելու ն դրա արդյունքում հիմեավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջի պահպանման հարցին' վերահաստատելով եան եախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նուն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որնէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որնէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում

5

է՝ վիճարկման հայցով՝ վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը՝ դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ամտպացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Ջաջուռի գյոււապետարանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն մյուսների թիվ ՎԴՏ/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը ն փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը: Ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի

6

առկայության կամ 0բացակայութան վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները (տես «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտման բազմակողմանիությունը ենթադրում է, որ գործում առկա ապացույցների ուսումնասիրության (ընկալման) ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի գործին մասնակցող անձանց ն դատավարության այլ մասնակիցների դատողությունն ու բացատրությունները՝ միաժամանակ իր իրավասության սահմաններում ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները ստացված փաստական տվյալների արժանահավատությունը ստուգելու համար: Ապացույցների հետազոտման լրիվությունը ենթադրում է գործով ներկայացված (ձեռք բերված) բոլոր վերաբերելի ն թույլատրելի ապացույցների ընկալում ու ստուգում, փաստերի գոյության կամ բացակայության մասին վերջնական եզրահանգումներ կատարելու համար անհրաժեշտ նե բավարար ամբողջ ապացուցողական նյութի վերլուծություն ու ստուգում: Ապացույցների հետազոտման օբյեկտիվությունը ենթադրում է, որ դատարանն ապացույցները հետազոտելիս որնէ կերպ չպետք է շահագրգոված լինի գործի ելքով Ա անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերի ապացույցների հետազոտման ընթացքում՝ ապահովելով կողմերի մրցակցությունն ու իրավահավասարությունը ն զերծ մնալով գործի ելքի կամ այս կամ այն ապացույցի արժանահավատության վերաբերյալ նախնական դատողություններ կատարելուց:

Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու՝ դրանց արժանահավատությունը Ա բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական Ա հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ըեդդեմ Անթրանիկ Բողոսսյանի ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02//9 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Դատարանի կողմի, վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով (տե՛ս Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական

7

կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154րդ հոդվածի Լին մասով նախատեսված վարչական իրավախախտման դեպքը հաստատված համարելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների բացահայտման գործընթացում ապացույցների հետազոտման ն գնահատման առանձնահատկություններիե:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների ն ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր ն շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նան բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը ն համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր ն շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները Ա կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդե է գալիս որպես կառուցապատող (այսուհետ՝ կառուցապատող): (...) Կառուցապատողները պարտավոր են՝ (ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` (...) շինարարության թույլտվության հիման վրա, (...):(...) Նույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն առաջանում, եթե իրականացվող քաղաքաշինական գործունեությունը չի պահանջում շինարարության թույլտվություն՝ համաձայն նույն օրենքի 23-րդ հոդվածի (...):

8

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում ն շինություններում:

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողն (կառուցապատողը) ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում Ա շինություններում, կառուցապատում պետք է իրականացնի որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իր իրավունքը հաստատող փաստաթղթի՝ շինարարության թույլտվության առկայության դեպքում: Ուստի քաղաքաշինական ոլորտում սահմանված կանոնի համաձայն՝ որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու համար շինարարության թույլտվության առկայությունը պարտադիր է, ն դրա բացակայությունը հանգեցնում է վարչական պատասխանատվության:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են շենքեր ն շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի հետնյալ դրսնորումները.

1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր ն շինություններ ինքնակամ կառուցելը կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան),

2) գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը,

3 հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը ն համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր ն շինություններ ինքնակամ կառուցելը:

Թեն վկայակոչված իրավախախտումներից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները (արարքի կատարման վայրը, կառուցվող շինության տեսակը, արարքը կատարող սուբյեկտը, կիրառվող սանկցիան), սակայն դրանց համար ընդհանուրն այն է, որ բոլոր դեպքերում այդ զանցակազմերը կարող են առկա լինել միայն ինքնակամ կառույցի (շենքի, շինության) կառուցման պարագայում: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված բոլոր արարքներն ընդգրկվում են շենքեր ու շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի միասնական հասկացության մեջ, որի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված վարչական իրավախախտման առարկան ինքնակամ կառույցն է (շենքը, շինությունը), հետնաբար նշված իրավադրույթի ուժով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար

9

նախնառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք անձի կողմից կատարված շինարարական աշխատանքներն ուղղված են եղել ինքնակամ կառույցի (շենքի, շինության) իրականացմանը, թե՝ ոչ (տես, Սասունիկ ՆՄշեցյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետի, Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի, երրորդ անձ Ռուբեն Աղաջանյան թիվ ՎԴ/9692/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար նախ պետք է բացահայտել, թե որն է համարվում ինքնակամ կառույց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով ն այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ն կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Վերոշարադրյալից բխում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետնյալ պայմաններից որնէ մեկի առկայությունը՝ անձը հողամասի վրա, բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից կառուցել, վերակառուցել կամ տեղադրել է շենք, շինություն կամ այլ կառույց՝

1. օրենքով Աե այ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում,

2. առանց թույլտվության,

3. թույլտվությամբ սահմանված պայմանների էական խախտումներով,

4. քաղաքաշինական նորմերի ն կանոնների էական խախտումներով:

Շարադրվածի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվություն առաջանում է ինչպես առանց թույլտվության շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելու, վերակառուցելու կամ տեղադրելու համար, այնպես էլ թույլտվության պայմանների էական խախտմամբ դրանք կատարելու համար (տե'ս, Վարդան Չոփուրյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3864/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.11.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով ն զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման առկայություն, հաստատելու համար անհրաժեշտ է անձի մոտ սեփականության կամ հողօգտագործման իրավունքի, վերջինիս կողմից նույն հողամասի վրա շենքեր ն շինություններ ինքնակամ կառուցելու, բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցնե կատարելու փաստերի միաժամանակյա առկայություն: Հետնաբար, յուրաքանչյուր կոնկրետ գործով Վարչական իրավախախտման

10

վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է համապատասխան ապացույցներով հիմնավորի նշված փաստերի առկայությունը, քանի որ նշված փաստական հանգամանքների պարզումը հանդիսանում է վարչական վարույթի առարկա, հետնաբար նան՝ գործի բազմակողմանի քննության տարր, նե էական նշանակություն ունի վարչական մարմնի կողմից համապատասխան վարչական ակտն ընդունելու ու անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար (տե'ս, «Յունի Ռենտ» ՍՊԸ-ի տեօրեն Լնոն Աբրահամյանե ըեդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8445/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.08.2021 թվականի որոշումը):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են՝ յուրաքանչյուծ գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ ն օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ ն գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետնյալ միջոցներով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր ե փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նան այլ փաստաթղթերով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն՝ մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետնյալ հարցերը՝ 1) տվյալ գործի քննությունը վերաբերում է արդյոք իր իրավասությանը, 2) ճիշտ են կազմվել արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը Ա մյուս նյութերը, 3) գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են արդյոք դրա քննության ժամանակի Ա տեղի մասին, 4) պահանջվել են արդյոք անհրաժեշտ լրացուցիչ նյութեր, 5) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի, տուժողի, օրինական ներկայացուցիչների, փաստաբանի միջնորդությունների մասին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը

11

(պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել' կատարվել է արդյոք վարչական իրավախախտում, արդյոք տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք նա ենթակա է վարչական պատասխանատվության, կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքներ, պատճառվել է արդյոք գույքային վնաս, հիմքեր կան արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում նե դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նան պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի ն վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է՝

ա) անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.

բ) վարչական մարմինը՝ անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները: Դրանցից են յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ ն օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարութի խնդիրներն իրականացվում են նան գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նան ապացույցների բացահայտումը, հավաքագրումը ն դրանց պատշաճ ձնակերպումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում ապացույցներ են համարվում այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հաստատում են գործի հանգամանքները, վարչական իրավախախտման առկայություը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ ն գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Սակայն ցանկացած փաստական տվյալ չէ, որ կարող է համարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ապացույց: Փաստական տվյալները կարող են համարվել ապացույց, եթե առաջին՝ բովանդակում են տվյալներ վարչական իրավախախտման կամ դրա բացակայության մասին, տվյալ անձի մեղավորության կամ անմեղության մասին, ինչպես նան գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին, ն երկրորդ` այդ փաստական տվյալների բացահայտման, հավաքագրման ն ձնակերպման գործընթացները պետք է

12

համապատասխանեն օրենսդրության պահանջներին: Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզելու գործի փաստական հանգամանքները ն բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել՝ կատարվել է արդյո՞ք վարջական իրավախախտումը, ն արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ ն ղեկավարվելով օրենքով՝ գնահատի գործով ձեռք բերված ապացույցները: Վերը նշվածն իրականացնելու համար համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս պետք է պատշաճ ձնով լուծի նան հետնյալ հարցը՝ արդյո՞ք օրենքին համապատասխան են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը ն մյուս նյութերը (տե'ս, Սուրեն Սիմոնյանն ըեդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով ն զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆիզիկական ն իրավաբանական անձանց առնչվող յուրաքանչյուր վարչական գործով ապացուցման առարկան կազմող բոլոր փաստերի առկայությունը կամ բացակայությունը Օ:պետք է հաստատվի թույլատրելի, վերաբերելի ե արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ: Ընդ որում յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի բոլոր ապացույցների համակցության մեջ՝ համադրելով դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների ն վարչական գործում առկա փաստական տվյալների հետ: Ապացույցների գնահատումը՝ դրանց հավաստիության ն փոխադարձ կապի տեսանկյունից, նպատակ է հետապնդում փարատելու ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները:

Ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը: Ապացույցների արժանահավատություն՝ կախված է տեղեկատվության աղբյուրի որակից, գործով ձեռք բերված տարբեր ապացույցների միմյանց

համապատասխանությունից,։ հավաքված. ն հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից: Միայն ձեռք բերված ն հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը կարող է թույլ տալ որոշելու ապացույցների հավաստիությունը:

Պարզելով ապացույցների արժանահավատությունը՝ դատարանը որոշում է դրանց բավարար լինելը, ձեռք բերված Ա հետազոտված ապացույցների հիման վրա որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն անելու

13

հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ստուգել նան գործով հավաքված ապացույցների լրիվությունը:

Ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցություն է, որը քանակական ն որակական առումներով հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարել ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի վերաբերյալ` ն ապահովել իր կողմից ընդունված որոշման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը:

Այնուամենայնիվ, ապացույցների գնահատումը կախված է կոնկրետ իրավիճակից, ն ապացույցի հավաստիության աստիճանը դատարանը գնահատում է այդ ապացույցը գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու միջոցով: Կարնոր է ընդգծել նան, որ ապացույցների հետազոտման ն գնահատման գործընթացում առանցքային նշանակություն ունի վիճելի իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով արժնորվող փաստերի վերաբերյալ տեղեկություններ պարունակելու հանգամանքի պարզումը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, եթե վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների, մասեավորապես, լուսանկարի հետազոտման արդյունքում վարչական իրավախախտման առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ որնէ փաստի վերաբերյալ վերջինս բավարար տեղեկություներ չի պարունակում ապա դրա ապացուցողական արժեքը չի վերանում, եթե անհրաժեշր փաստի վերաբերյալ տեղեկությունը կարող է ստացվել այն գործի նյութերում առկա այլ ապացույցեերի հետ համադրելու ն դրանց ընդհանուր գնահատման արդյունքում, ինչի միջոցով հնարավոր է դառնում հստակ եզրահանգումներ անել վիճելի իրավահարաբերությունեերի նկատմամբ կիրառելի իրավական նորմերով արժնորվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Օրինակ, եթե լուսանկարի պատկերը հնարավորություն չի տալիս պարզել դրա կատարման վայրն ու ժամանակը, որպիսի տվյալներն ապացուցման առարկայի առանցքային տարր են հանդիսանում, սակայն գործի նյութերում առկա են այդ փաստերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող այլ ապացույցեեր ապա դատարանը պետք է հիշյալ փաստական հանգամանքների գնահատման համար հիմք ընդունի դրանք:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Արթուր Հովհաննիսյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի 17.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-45/5 որոշումը:

Դատարանը 17.02.2023 (թվականի վճռով հայցը բավարարել րլ|)9է այն պատճառաբանությամբ, որ. «Ուսումեասիրելով վիճարկվող վարչական ակտի կայացմանն ուղղված վարչական վարույթի նյութերը' Դատարանը նախ արձանագրում է, որ Վարչական իրավախախտումեերի վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154րդ հոդվածով անձին պատասխանապտվության ենթարկելու համար վարչական մարմիեը նախ պետք է պարզած լիներ, այնուհեւրն եան որոշման մեջ հիմեավորած լիներ, որ անձը կատարել է որնէ շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանը կամ վերակառուցմանն ուղղված

14

շինարարական աշխատանք, իսկ արձանագրության մեջ եշված մերաղական հենակմախքե էլ համարվել է դրա մի մասը, որից հետո միայն իրավասու լիներ անձին վերագրել ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում: Սակայն սույն դեպքում վարչական մարմնի կողմից եշվածը չի կատարվել, հետնաբար, հայցվորին վարչական պատասխանապվության ենթարկելու հիմքում դրված իրավանորմով եկարագրված արարքի պարտադիր հատկանիշ համարվող հանգամանքի ապացուցված չլինելու պայմաններում չի հիմնավորվում այդ հոդվածով սահմանված զանցակազմի առկայությունը:

Բացի այդ, վիճարկվող որոշման կայացման հիմքում դրվել է վարչական իրավախախպման վերաբերյալ արձանագրությունը: Դրա՝ որպես ապացույցի գնահատմանն անդրադառնալով Դատարանը գտնում է, որ դա իրավախախտման փաստը հիմեավորող բավարար ապացույց չի կարող համարվել: Դատարանի այդ դիրքորոշման համար հիմք է ծառայում այն հանգամանքը, որ արձանագրությունը վարչական մարմեի պաշտոնատար անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որի ծագման աղբյուրն օբյեկտիվ չէ, իսկ այն հայցվորի կողմից ստորագրելը չի կարող վկայել իրավախախտման փաստի ընդունման մասինե: Այլ ապացույցեերի բացակայության պայմաններում միայն այն բավարար չէ իրավախախտման փաստը հաստատելու համար:

Ինչ վերաբերում է վարչական վարույթի նյութերում առկա լուսանկարին, ապա Դատարանն արձանագրում է, որ դրանում տեսանելի է միայն արձանագրության մեջ եշված «մետաղական հենակմախքի»չ պատկեր, որը վարչական մարմեի կողմից դիտվել է որպես ինքնակամ շինարարական աշխապտանք, սակայե լուսանկարից պարզ չէ, թե հատկապես ու՛մ կողմից է իրականացվել տվյալ շինարարական աշխատանքը:

Ամբողջ վերոշարադրյալի հիման վրա՝ Դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154րդ հոդվածի Լին մասի հիմքով հայցվորի եկատմամբ վարչական տույժի կիրառումը չի կարող համարվել իրավաչափ»:

Վերաքննիչ դատարանը 23.04.2024 թվականի որոշմամբ Երեանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ. «Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, հետազոտելով ն գնահատելով սույն գործում առկա ապացույցները ն դրանք համադրելով վերոգրյալ իրավանորմերի ու ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման հետ, գտնում է, որ դրանցով չի հաստատվում գործի լուծման համար էական եշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ հայցվորի կողմից թույլ է տրվել վիճարկվող որոշման մեջ եշված վարչական իրավախախտումը:

Մասնեավորապես' վիճարկվող որոշման հիմքում դրված Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿՊ ծառայության տարածքային բաժնի Էին կարգի մասեագետ Ա. Գնորգյանի կողմից 26.10.2021 թվականին կազմված թիվ 039632 արձանագրությամբ արձանագրվել է, որ քաղաք Երնան, Արաբկիր, Ն. Ադոնցի 25 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/13464/05/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել