Բաբաջանյան — ԵՄԴ/0020/01/14
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2006 թվականի սեպտեմբերի 8-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ԱԲաբաջանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում: Նույն դատավճռով ԱԲաբաջանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով: 2 ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2007 թվականի հունվարի 12-ի դատավճռով մեղադրողի բո
Ամբողջ Տեքստ
1-274/06
Զ-10-581/07
ՎԲ-121/07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
20 մայիսի 2022 թվական
ք. Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արման Շամիրի Բաբաջանյանի վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի
հունվարի
12-ի
դատավճռի
դեմ
ԱԲաբաջանյանի
և
պաշտպան
ՆՆորիկյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1
Երևանի
Կենտրոն
և
Նորք-Մարաշ
համայնքների առաջին
ատյանի
դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2006 թվականի սեպտեմբերի
8-ի
դատավճռով
ճանաչվել
և
հռչակվել
է
ԱԲաբաջանյանի
անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում:
Նույն դատավճռով ԱԲաբաջանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի
327-րդ
հոդվածի
2-րդ
մասի
2-րդ
կետով
և
դատապարտվել
ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով:
2 ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` նաև
Վերաքննիչ
դատարան)`
2007
թվականի
հունվարի
12-ի
դատավճռով
մեղադրողի բողոքը թողնվել է առանց բավարարման, իսկ պաշտպանի բողոքը՝ բավարարվել Առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի սեպտեմբերի 8-ի դատավճիռը պատժի մասով փոփոխվել է, և ԱԲաբաջանյանը ՀՀ քրեական օրենսգրքի
327-րդ
հոդվածի
2-րդ
մասի
2-րդ
կետով
դատապարտվել
է
ազատազրկման` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։
3 Պաշտպան ՀԱլումյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2007 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ վերադարձվել է:
Պաշտպան ՆԲաղդասարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2007 թվականի հունիսի 1-ի որոշմամբ վերադարձվել է:
4 2020 թվականի ապրիլի 18-ին ԱԲաբաջանյանը և պաշտպան ՆՆորիկյանը հիմնարար խախտման հիմքով բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 14-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ
բողոքի
քննության
փաստական հանգամանքները.
համար
էական
նշանակություն
ունեցող
3
5. Առաջին ատյանի դատարանը, ԱԲաբաջանյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ապացուցված է համարել, որ նա, 2002 թվականի աշնանը, փաստաթուղթ կեղծելու ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից՝ այդ ծառայությունից
ազատվելու
Հայաստանի
Հանրապետության
օրենսդրությամբ
սահմանված հիմքերի բացակայության դեպքում1:
6 2006 թվականի հոկտեմբերի 16-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է Երևանի Շենգավիթի զինվորական կոմիսարին հասցեագրված՝ (Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե
ՀՀ
օրենքի
դրույթներն
իր
նկատմամբ
կիրառելու
վերաբերյալ
ԱԲաբաջանյանի դիմումի պատճենը2։
2006 թվականի նոյեմբերի 20-ին պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ ԱԲաբաջանյանի համապատասխան դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող միջգերատեսչական հանձնաժողով դիմելու վերաբերյալ3։ Նույն օրվա դատական նիստի արձանագրության համաձայն՝ (() [Դ]ատարանը
տեղում խորհրդակցելով որոշեց մերժել [վերոնշյալ] միջնորդությունը՝ նկատի ունենալով, որ () դատական նիստի նախապատրաստական փուլում կողմերն իրավունք ունեն դատարանին ներկայացնել նոր ապացույցներ՝ պահանջելով դրանք կցել
գործին,
հետևապես
միջնորդությունն
արված
է
ոչ
ժամանակին,
դատաքննությունը սույն գործով դեռևս չի սկսվել, [դատարանը] գտնվում է () դատական նիստի նախապատրաստական փուլում։ Բացի այդ, (Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգն առնչություն չունի սույն քրեական գործի հետ, դատարանին չի ներկայացվել բավարար հիմքեր, այն մասին, թե հանձնաժողովից պատասխան ստացվել է թե ոչ, եթե պատասխանը չի ստացվել կամ չի տրվում, ապա առանձին ընթացակարգով պաշտպանական կողմը զրկված չէ
1
Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 181-184։
Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 20։
3
Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 213-215։
2
4
հանձնաժողովի
գործողությունները
[կամ
անգործությունը]
դատարանում
բողոքարկելու հնարավորությունիցե4։
7 Վերաքննիչ դատարանում պաշտպանության կողմը միջնորդել է քրեական գործին կցել և որպես ապացույց ճանաչել յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու դիմաց (Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքով սահմանված վճարն ԱԲաբաջանյանի կողմից կատարված լինելու վերաբերյալ անդորրագիրը5։
2006 թվականի նոյեմբերի 30-ի դատական նիստի արձանագրության համաձայն՝
(() [Դ]ատարանը տեղում խորհրդակցելով որոշեց [նշված] միջնորդությունը մերժել՝ նկատի ունենալով, որ () սույն քրեական գործի վարույթի ընթացքում այ[դ] փաստաթուղթն ապացույց հանդիսանալ չի կարող՝ նկատի ունենալով, որ ԱԲաբաջանյանի վերաբերյալ հանձնաժողովը պետք է որոշում կայացնի, եթե կողմը գտնում է, որ հանձնաժողովի որոշումը ուշանում է, և օրենքով սահմանված կարգով իրեն պատասխան չի տրվում, ապա () վարչական վարույթի մասին օրենքի համաձայն կողմը կարող է դիմել դատարան () եթե դատարանը կգտնի, որ () պետք է ճանաչվի իրավաբանական փաստն ԱԲաբաջանյանի վերաբերյալ դիմումը հարգելու կապակցությամբ, այս փաստաթուղթն էլ հիմք կհանդիսանա, և նրա վերաբերյալ համապատասխան որոշում կկայացվիե6։
7.1.
Վճռաբեկ
բաժնետիրական
տրամադրված
բողոքին
ընկերության
տեղեկանքը,
(ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿե
բաց
կից ներկայացվել է (ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿե բաց
կողմից
ըստ
որի
2020
2006
բաժնետիրական
թվականի
թվականի
սեպտեմբերի
7-ին
նոյեմբերի
30-ին
ընկերության
(Շենգավիթե
մասնաճյուղում քաղաքացի Արշակ Ավետիսյանի կողմից Արման Բաբաջանյանի համար թիվ 900018113010 գանձապետական հաշվին մուտքագրվել է 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումար, իսկ 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 129 անդորրագրի ուսումնասիրությունից երևում է, որ գումարը վճարվել է Արշակ Ավետիսյանի կողմից, իսկ այն հանգամանքը, որ այդ գումարը վճարվել է ԱԲաբաջանյանի համար, ավելացվել է ձեռագրով7։
4
ՏեԲս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, հատոր 3-րդ, թերթ 254։ Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 65։
6
ՏեԲս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, հատոր 3-րդ, թերթ 254։ 7 ՏեԲս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 36 և 66։
5
5
2006 թվականի դեկտեմբերի 19-ի դատական նիստի արձանագրության համաձայն՝ (() [Պ]աշտպանության կողմը միջնորդել է վերսկսել դատական
քննությունը՝ նկատի ունենալով, որ այսօր ստացվել է ՀՀ պաշտպանության նախարարության վարչական ապարատի իրավաբանական վարչության պետի գրության պատճենը, առ այն, որ ԱԲաբաջանյանի փաստաբանի դիմումը՝ ԱԲաբաջանյանի նկատմամբ (Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքի դրույթները կիրառելու վերաբերյալ, ուղարկվել է ՀՀ զինվորական կոմիսար ԱՀարությունյանին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար, ինչպես նաև նույն վարչության մեկ այլ գրություն, համաձայն որի՝ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական
ծառայություն
չանցած
քաղաքացիների
դիմումները
քննող
միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2006 թվականի դեկտեմբերի 27-ին, այսինքն՝ այդ երկու գրություններից հետևում է, որ նշված
օրը
միջգերատեսչական
հանձնաժողովը
քննության
է
առնելու
ԱԲաբաջանյանի դիմումը, որպիսի հանգամանքն էլ պահանջում է լրացուցիչ հետազոտություն։
() [Դ]ատարանը տեղում խորհրդակցելով որոշեց մերժել քրեական գործը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը՝ նկատի ունենալով, որ սույն գրություններն առնչություն չունեն սույն քրեական գործի հետ ()ե8։
8 2007 թվականի հունվարի 11-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ մինչև սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ԱԲաբաջանյանի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելը 2007 թվականի հունվարի 12-ին նշանակված հերթական դատական նիստը հետաձգելու վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ դիմումի հնարավոր բավարարումը հանգեցնելու է ԱԲաբաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելուն9։
Վերոգրյալ դիմումին կից Վերաքննիչ դատարան է ներկայացվել սահմանված կարգի
8
9
խախտմամբ
պարտադիր
զինվորական
ծառայություն
չանցած
ՏեԲս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, հատոր 3-րդ, թերթ 254։ Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 231։
6
քաղաքացիների դիմումները քննող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի՝ 2006 թվականի դեկտեմբերի 28-ի՝ սույն գործով մեղադրողին ուղղված գրության պատճենը, որով նա խնդրել է ԱԲաբաջանյանի նկատմամբ (Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքի դրույթների կիրառելիության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել10։
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ ((…) [Պ]աշտպանական կողմի,
պաշտպանական
ճառում
բերված
միջնորդությունն
ամբաստանյալ
Արման
Բաբաջանյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քր օր-ի 327 հոդ 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ քր օր-ի 35 հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և ՀՀ քր օր-ի 74 հոդվածի հիման վրա դադարեցնելու մասին անհիմն է, չի բխում գործող օրենսդրական պահանջներից և չի կարող հիմք հանդիսանալ դատավճիռն այդ մասով բեկանելու համար ()։
() Վերաքննիչ դատարանը դատական քննության ընթացքում իր կողմից կայացրած որոշումներով անդրադարձել է այդ հարցին և մերժել պաշտպանների համապատասխան միջնորդությունները։
() [Ս]ույն քրեական գործի դատական քննությունն անմիջականորեն կապված չէ
միջգերատեսչական
հանձնաժողովի
կողմից
ԱԲաբաջանյանի
դիմումի
քննարկման ընթացքի հետե11։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակները, վերլուծելով իրավահարաբերության ծագման պահին գործող
խմբագրությամբ
(Սահմանված
կարգի
խախտմամբ
պարտադիր
զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքի դրույթները, եզրահանգել են, որ դրանք կիրառելի են եղել ԱԲաբաջանյանի նկատմամբ։ Ըստ բողոքաբերների՝
ԱԲաբաջանյանը,
օգտվելով
այդ
օրենքով
իրեն
ընձեռած
հնարավորությունից, դիմում է ներկայացրել իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, և ըստ վերը նշված օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների 10
11
Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 232։
Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 255-260։
7
մասին ՀՀ Կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 264-Ն որոշման՝ ԱԲաբաջանյանի
դիմումը
ենթակա
էր
քննարկման
միջգերատեսչական
հանձնաժողովի կողմից, սակայն վերջինս օրենքով սահմանված ժամկետում ԱԲաբաջանյանի դիմումի վերաբերյալ բացասական որոշում չի կայացրել և այդպիսի որոշում
ԱԲաբաջանյանին
չի
տրամադրվել։
Նման
պայմաններում
(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով
սահմանված
կարգով
ԱԲաբաջանյանը
ձեռնամուխ
է
եղել
իր
իրավունքների իրականացմանը՝ կատարելով (Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքով
նախատեսված
վճարումները։
Այնուհետև,
պաշտպանության
կողմը,
առաջնորդվելով վերը նշված օրենքի 6-րդ հոդվածով և ՀՀ Կառավարության նշված որոշման
համապատասխան
Վերաքննիչ
դատարան՝
ԱԲաբաջանյանի
դրույթներով,
ընդգծելով,
նկատմամբ
միջնորդություն
որ
քրեական
էր
ներկայացրել
վճարումը
կատարելու
հետապնդումը
ենթակա
պահից
է
եղել
դադարեցման, իսկ Վերաքննիչ դատարանը, որպես այդ պահին քրեական վարույթն իրականացնող մարմին, պարտավոր էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի հիմքերով ԱԲաբաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթն այդ մասով կարճել։
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, խախտելով վերը շարադրված իրավական նորմերի
պահանջները,
ԱԲաբաջանյանի
նկատմամբ
հարուցված
քրեական
հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշում չի կայացրել՝ թույլ տալով նյութական և դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
11. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերները խնդրել են մասնակիորեն բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի հունվարի 12-ի դատավճիռը ու կայացնել նոր դատական ակտ՝ ԱԲաբաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ։
8
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց
արդյունքում
ընդունված
դատական
ակտերը
խաթարում
են
արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
13. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ (1. Ոչ ոք չի կարող կրկին
դատվել նույն արարքի համար:
2.
Սույն
հոդվածի
1-ին
մասի
դրույթները
չեն
խոչընդոտում
գործի
վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրաե: (Մարդու իրավունքնեի և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիային (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ (1. Ոչ ոք չպետք է միևնույն
պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական
դատավարության
կարգով
պատժվի
այն
հանցագործության
կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել
այդ
պետության
օրենքին
և
քրեական
դատավարությանը
համապատասխան:
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)ե։
131 Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս ընդգծել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով (հիմնարար խախտումե հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին
9
գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման։ Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից
զուտ
բավարարել
գործով
նշված
ապացույցների
չափանիշին։
պարզ
վերագնահատումը
Այնուամենայնիվ,
ինչ
չէր
վերաբերում
կարող
է
այն
իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ (4-րդ
հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը՝ հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալիե: Նման
դեպքերում,
ենթակա
է
համապատասխանաբար,
գնահատման`
պարզելու
խախտման
համար,
թե
բնույթը
արդյո՞ք
թույլ
նախևառաջ
է
տրվել
պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ՝ արդարադատության պատշաճ իրականացման համար։ Վերջապես, 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ (ազդեն գործի ելքի վրաե՝ կամ հօգուտ անձի, կամ հակառակը12։
13.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական
ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացումե:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ([Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ
դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունըե:
Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133։
12
13.3.
Վճռաբեկ
դատարանը,
Մկրտիչ
Սարգսյանի
գործով
10
որոշման
շրջանակներում անդրադառնալով նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման՝ որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հիմքին, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ((...)
[Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ
նոր
երևան
եկած
կամ
նոր
հանգամանքների)
հիմքով։
Նման
իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։ Հարկ է ընդգծել, որ (հիմնարար խախտումըե ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)ե13: 13.4.
(Հիմնարար
խախտմանե
էությանն
անդրադարձել
է
նաև
ՀՀ
Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. ((…)
[Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի
պատիժ
նշանակելուն,
հանցագործությունից
տուժած
անձի
իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է
Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Մկրտիչ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։
13
11
դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատականե14: 14 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն`
(1.Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)
12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից, (…)
5.
Դատարանը,
հայտնաբերելով
քրեական
հետապնդումը
բացառող
հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը (...)ե:
ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն՝ (Առաջին անգամ ոչ մեծ
կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուցե:
14.1 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով
որոշմամբ,
արձանագրելով
հետևյալը՝
((…)
[Թ]եև
[ՀՀ
քրեական
դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ,
կիրառման
իրավական
հետևանքներով
տարբեր
են,
այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում։ Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճմանե15։
14
Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։
15 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը։
12
15 Վերահաստատելով սույն որոշման 131-րդ և 141-րդ կետերում մեջբերված դիրքորոշումները՝
Վճռաբեկ
դատարանը
կրկնում
է,
որ
ՀՀ
քրեական
դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը։ Այդ հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման։ Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, ուստի յուրաքանչյուր
կոնկրետ
հանգամանքներից,
դեպքում,
դատական
ելնելով
քննության
կոնկրետ
իրականացումն
գործի
փաստական
առանց
քրեական
հետապնդումն ու քրեական գործի վարույթը բացառող դատավարական արգելքների բացակայության կամ առկայության փաստի պարզման ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկման, նշանակում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման դատավարական պահանջի առարկայազրկում, ըստ այդմ՝ արդար դատական քննության երաշխիքի խախտում։
16 ԱԲաբաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի
2-
րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական հետապնդման պահին գործող խմբագրությամբ (Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝
(Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը [2004 թվականի մարտի 1-ը] օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինե 16։
Նույն
օրենքի
6-րդ
հոդվածի
համաձայն՝
(Օրենսդրության խախտմամբ
պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, սույն օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տրվում է իր
16
Ծանոթություն. Վերոնշյալ օրենքը գործել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
13
նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը ()ե17։
Նշված
օրենքի
կիրառումն
ապահովող
միջոցառումների
մասին
ՀՀ
Կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 264-Ն որոշման N 3 հավելվածի 1-ին կետի համաձայն՝ (Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական
ծառայություն
չանցած
հետապնդումը
քաղաքացիների
դադարեցվում
է
նկատմամբ
սահմանված
հարուցված
կարգով՝
քրեական
Հայաստանի
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի հիման վրաե18։
161
Վերոնշյալ
օրենքի
և
ենթաօրենսդրական
ակտի
համադրված
վերլուծությունը ցույց է տալիս, որ 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2004 թվականի մարտի 1-ը, օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով, ենթակա է դադարեցման, եթե լրացել է նրա 27 տարին կամ, մեջբերված
իրավական
ակտերով
սահմանված
հատուկ
ընթացակարգի
պահպանմամբ, անձն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից կամ ձեռք է բերել տարկետման իրավունք19։
16.2.
(Սահմանված
կարգի
խախտմամբ
պարտադիր
զինվորական
ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝
(Պարտադիր
զինվորական
ծառայություն
չանցած
քաղաքացին
դիմում
է
ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է: Դիմումին կից ներկայացվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը:
(…)
17
Տե՛ս https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1367։ Տե՛ս https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=47393։ 19 Մանրամասն տես իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ (Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքը և այդ օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 264-Ն որոշումը։
18
14
Պարտադիր զինվորական
ծառայություն
չանցած քաղաքացու
դիմումը
սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններինե:
Նույն
օրենքի
4-րդ
հոդվածի
(Պարտադիր
համաձայն`
զինվորական
ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են, և քաղաքացուն պատասխանը տրվում է երկու ամսից ոչ ուշ:
(…)
Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դա բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգովե:
ՀՀ Կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 264-Ն որոշման N 2 հավելվածի
համաձայն՝
(()
4.
Զինվորական
կոմիսարիատը
քաղաքացու
ներկայացրած կամ դիվանագիտական մարմնի կողմից ուղարկված դիմումն ու կից փաստաթղթերն ստանալուց հետո եռօրյա ժամկետում գրանցում է դրանք և քաղաքացու անձնական գործի հետ միասին ներկայացնում միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Եթե քաղաքացու անձնական գործը գտնվում է դատախազությունում, ապա ներկայացման ժամանակ նշվում է դրա մասին:
5. Միջգերատեսչական հանձնաժողովն ստացված դիմումները քննարկում է 15-օրյա ժամկետում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում: Եթե դիմում ներկայացրած քաղաքացու
անձնական
գործը
գտնվում
է
դատախազությունում,
ապա
միջգերատեսչական հանձնաժողովը պահանջում է այն:
6. (…) Ընդունված որոշումը և մյուս փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացվում են հանրապետական հանձնաժողով:
Հանրապետական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված
փաստաթղթերը:
Հանրապետական
հանձնաժողովը
միջգերատեսչական հանձնաժողովի ընդունած որոշմանը չհամաձայնելու դեպքում գործն ուղարկում է լրացուցիչ քննարկման:
Քաղաքացու դիմումը քննարկելու և դրան պատասխանելու ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը:
15
7. Քաղաքացու դիմումի վերաբերյալ բացասական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են դիմումի մերժման հիմքերըե:
(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48րդ հոդվածի համաձայն՝ (Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի
արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում՝
ա) վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը. ()ե։
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը 2006 թվականի սեպտեմբերի 8-ի դատավճռով ապացուցված է համարել, որ ԱԲաբաջանյանը 2002 թվականի աշնանը փաստաթուղթ կեղծելու ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից՝ այդ ծառայությունից
ազատվելու
Հայաստանի
Հանրապետության
օրենսդրությամբ
սահմանված հիմքերի բացակայության դեպքում20:
2006 թվականի հոկտեմբերի 16-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է Երևանի Շենգավիթի զինվորական կոմիսարին հասցեագրված՝ (Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե
ՀՀ
օրենքի
դրույթներն
իր
նկատմամբ
կիրառելու
վերաբերյալ
ԱԲաբաջանյանի դիմումի պատճենը21։
Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում պաշտպանության կողմը միջնորդություններ է ներկայացրել՝
- ԱԲաբաջանյանի վերոգրյալ դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ22,
- ԱԲաբաջանյանի նկատմամբ (Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքի դրույթները
20
Տե՛ ս սույն որոշման 5-րդ կետը։
Տե՛ ս սույն որոշման 6-րդ կետը։
22
Տե՛ ս սույն որոշման 6-րդ կետը։
21
16
կիրառելու մասին դիմումը սահմանված կարգով ընթացք տալու համար ՀՀ զինվորական կոմիսարին ուղարկված լինելու և սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող իրավասու
մարմնի
հերթական
նիստի
օրվա
մասին
ՀՀ
պաշտպանության
նախարարության վարչական ապարատի իրավաբանական վարչության պետի գրությունները հետազոտելու նպատակով դատական քննությունը վերսկսելու վերաբերյալ23,
- 2007 թվականի հունվարի 12-ին նշանակված հերթական դատական նիստը հետաձգելու և այն՝ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող իրավասու մարմնի կողմից
ԱԲաբաջանյանի
դիմումի
վերաբերյալ
որոշում
կայացնելուց
հետո
վերսկսելու վերաբերյալ24։ Միջնորդությանը կից ներկայացվել է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող իրավասու մարմնի նախագահի գրության պատճենը, որով վերջինս, սույն գործով մեղադրողին, խնդրել է պարզաբանումներ տրամադրել՝ ԱԲաբաջանյանի
նկատմամբ
(Սահմանված
կարգի
խախտմամբ
պարտադիր
զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներիե մասին ՀՀ օրենքի դրույթների կիրառելիության վերաբերյալ25։
Վերաքննիչ դատարանը, ԱԲաբաջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական պատասխանատվության ենթարկելու մասով անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ինչպես արձանագրային որոշումներում, այնպես էլ դատական ակտում նշել է, որ սույն քրեական գործի դատական քննությունն անմիջականորեն կապված չէ իրավասու մարմնի կողմից ԱԲաբաջանյանի դիմումի քննարկման ընթացքի հետ26։
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-16.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական
դիրքորոշումների
համատեքստում,
Վճռաբեկ
դատարանն
արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ սույն գործի դատական քննությունն անմիջականորեն փոխկապակցված չէ (Սահմանված կարգի 23
Տե՛ ս սույն որոշման 71-րդ կետը։
Տե՛ ս սույն որոշման 8-րդ կետը։
25
Տե՛ ս նույն տեղում։
26 Տե՛ ս սույն որոշման 6-րդ, 71-րդ և 9-րդ կետերը։
24
17
խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքի դրույթների՝ ԱԲաբաջանյանի նկատմամբ կիրառելիության հարցի քննության ընթացքի հետ, չի ապահովել ԱԲաբաջանյանի արդար դատաքննության իրավունքի երաշխիքը։
Վերաքննիչ
դատարանը,
գտնելով,
որ
ԱԲաբաջանյանի
նկատմամբ
(Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքի կիրառելիության հարցի քննության ընթացքն անմիջականորեն կապված չէ սույն գործի քննության հետ, պատշաճ գնահատման չի ենթարկել այն, որ ԱԲաբաջանյանը դատապարտվել է 2002 թվականի աշնանը փաստաթուղթ կեղծելու ճանապարհով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար։ Այսինքն՝ վերը նշված օրենքի գործողությունն առերևույթ ընդգրկում է ԱԲաբաջանյանին մեղսագրվող արարքի ժամանակահատվածը։ Ընդ որում, պաշտպանության կողմն ըստ էության Վերաքննիչ դատարանին տեղեկացրել է ԱԲաբաջանյանի նկատմամբ (Սահմանված կարգի
խախտմամբ
պարտադիր
զինվորական
ծառայություն
չանցած
քաղաքացիների մասինե ՀՀ օրենքի դրույթները կիրառելու խնդրանքով իրավասու մարմնին դիմելու, այդ հարցը սահմանված կարգով քննարկման համար ՀՀ զինվորական կոմիսարին ներկայացված լինելու, ինչպես նաև իրավասու մարմի կողմից ԱԲաբաջանյանի նկատմամբ նշված օրենքի կիրառելիության հարցը լուծելու նպատակով պարզաբանումներ ներկայացնելու խնդրանքով քրեական հետապնդման մարմնին դիմելու վերաբերյալ։
Այսպիսով, գործում առկա վերոնշյալ փաստական տվյալների համակցությունից բխում է, որ Առաջին առյանի դատարանի դատական ակտի իրավաչափության հարցի քննարկման ընթացքում պաշտպանության կողմը ներկայացրել է 2002 թվականին
պարտադիր
ժամկետային
զինվորական
ծառայության
հերթական
զորակոչից խուսափած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հարուցված
քրեական
հետապնդումը
բացառող
հանգամանքի
առերևույթ
առկայության և ԱԲաբաջանյանի նկատմամբ դրա կիրառելիության առնչությամբ իրավական պատշաճ գործընթաց նախաձեռնած լինելու մասին վկայող տվյալներ։ Վերոշարադրյալ գործոնների հաշվառմամբ, ինչպես նաև կրկնելով, որ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը կարող է համարվել օրինական միայն քրեական հետապնդումը բացառող հանգամանքների բացակայության դեպքում,
18
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ (Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքի դրույթների՝ ԱԲաբաջանյանի նկատմամբ կիրառելիության հարցի քննությունն անմիջականորեն փոխկապակցված է սույն գործի հետ։ Այլ կերպ, քրեական վարույթի արդարացիության
ապահովման
հիմնարար
երաշխիքներից՝
քրեական
հետապնդումը բացառող հանգամանքները ստուգելու դատավարական պահանջի կենսագործումն ապահովելու տեսանկյունից, ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել պարզելու ԱԲաբաջանյանին առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքի ժամանակահատվածն առերևույթ ընդգրկող վերոնշյալ օրենքի՝ վերջինիս նկատմամբ կիրառելիության հարցը։
181 Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն պարզելու այն հարցը, թե իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ (Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքը՝ որպես օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական
ծառայություն
քաղաքացիների
նկատմամբ
չանցած
հարուցված
Հայաստանի
քրեական
Հանրապետության
հետապնդումը
բացառող
առերևույթ հանգամանք, արդյո՞ք կիրառելի է ԱԲաբաջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով մեղսագրվող արարքի նկատմամբ, ինչն ուներ առանցքային նշանակություն գործով ճիշտ որոշում կայացնելու տեսանկյունից։ Հետևաբար, (Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքի՝ որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առերևույթ առկայության և ԱԲաբաջանյանին մեղսագրվող
արարքի
նկատմամբ
դրա
հնարավոր
կիրառելիության
հարցը
Վերաքննիչ դատարանի կողմից քննության չառնելը հանգեցրել է վարույթի արդարացիության
և
ըստ
այդմ`
Ա.Բաբաջանյանի
արդար
դատաքննության
իրավունքի խախտման։
19
Սույն
որոշման
131-134-րդ
կետերում
մեջբերված
իրավական
դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում արձանագրված խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ է տրվել դատավարական իրավունքի
19
այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում
են
սահմանադրորեն
պաշտպանվող
շահերի
անհրաժեշտ
հավասարակշռությունը:
20
Վերոգրյալի
համատեքստում,
անդրադառնալով
սույն
գործով
ԱԲաբաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2րդ կետով քրեական հետապնդումը բացառող հանգամանքի հնարավոր առկայության հարցին՝ մի կողմից նկատի ունենալով, որ սույն գործով քրեական հետապնդումը բացառող հանգամանքի քննարկման ուղղությամբ չի իրականացվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, մյուս կողմից՝ հաշվի առնելով վճռաբեկության գործառութային առանձնահատկությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ տրված խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։ Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի և 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Արման Շամիրի Բաբաջանյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի սեպտեմբերի 8-ի դատավճիռն ու ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի հունվարի 12-ի դատավճիռը մասնակիորեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մայիսի, 2022 թ.
- Գործի #:
- ԵՄԴ/0020/01/14
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
