Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-10524 հոկտեմբերի, 2000 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 24-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» օրենքի 2 հոդվածում` ա) «դ» կետը «հանձնաժողովներին» բառից հետո լրացնել «, խմբակցություններին, խմբերին» բառերով. բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով` «ե) Ազգային ժողովին մասնագիտական խորհրդատվություն մատուցելու նպատակով տեղեկանք է ներկայացնում օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի հետ կապված վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի վերաբերյալ:»: Հ ՈԴՎԱԾ 2. Օրենքի 6, 7 և 12 հոդվածներից հանել «ձեռնարկությունների, հիմնարկների» բառերը: Հ ՈԴՎԱԾ 3. Օրենքի 7 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Պաշտոնական տեղեկատվություն ստանալուն պես Ազգային ժողովի նախագահն այն ուղարկում է Ազգային ժողովի հանձնաժողովներին, խմբակցություններին և խմբերին: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք բացահայտված իրավախախտումները վերացնելու, պետությանը պատճառած վնասը փոխհատուցելու և պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ժամանակավրեպ տեղեկատվություն ներկայացնելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի նախագահը սահմանված կարգով նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:»: Հ ՈԴՎԱԾ 4. Օրենքի 12 հոդվածի «գ» կետի չորրորդ պարբերությունը «հանձնաժողովներից» բառից հետո լրացնել «, խմբակցություններից և խմբերից» բառերով: Հ ՈԴՎԱԾ 5. Օրենքի 14 հոդվածի երրորդ մասը «հանձնաժողովների,» բառից հետո լրացնել «խմբակցությունների և խմբերի,» բառերով: Հ ՈԴՎԱԾ 6. Օրենքի 16 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով` «Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման ընթացքի վերաբերյալ Վերահսկիչ պալատի կիսամյակային տեղեկանքում արտացոլվում է` ա) փոխառության կամ վարկի օգտագործման մասին կիսամյակային տեղեկատվություն. բ) տվյալ ժամանակահատվածի համար փոխառության կամ վարկի օգտագործման մասին տեղեկատվություն:»: Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասը համարել երրորդ մաս: Հ ՈԴՎԱԾ 7. Օրենքի 21 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով` «Վերահսկիչ պալատի աշխատողը պարտավոր չէ բացատրություններ տալ ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև դրանք տրամադրել ծանոթանալու այլ կերպ, բացի օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:»: Հ ՈԴՎԱԾ 8. Օրենքի 22 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով` «Իր իրավասության սահմաններում գործունեություն իրականացնելու հետևանքով Վերահսկիչ պալատի կողմից կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:»: Հ ՈԴՎԱԾ 9. Օրենքի 23 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ առաջին մասով` «Վերահսկիչ պալատի աշխատակիցները պատասխանատվություն են կրում Վերահսկիչ պալատի խնդիրների իրականացման համար:»: Այդ կապակցությամբ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ մասերը համապատասխանաբար համարել երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասեր: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 20 նոյեմբերի 2000 թ. ՀՕ-105 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-105 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.12.2000-17.06.2007) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2000.11.30/28(126) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2000 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.11.2000 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.12.2000 Ուժը կորցրել է 17.06.2007 Հիմնական ակտ 24.10.2000, ՀՕ-105 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 29.05.1996, ՀՕ-65 29.05.1996, ՀՕ-65 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հոկտեմբերի, 2000 թ.
Գործի #:
ՀՕ-105
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել