Աթանեսյան — ԵԴ/27468/02/19
Ամփոփում
քննելով Տիգրան Աթանեսյանի Ա ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2021 թվականի որոշման դեմ ըստ հայցի Տիգրան Աթանեսյանի ընդդեմ Պալատի՝ Պալատի խորհրդի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Տիգրան Աթանեսյանը պահանջել է անվավեր ճանաչել Պալատի խորհրդի 11.06.2019 թվականին կայացրած թիվ ԿԳ/87-Ա որոշումը: Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Երիցյան) (այսուհետ՝ Դատարան) 17.12.2020 թվականի վճռով հայցը մերժվե
Ամբողջ Տեքստ
ԲԱՑՆ /457-
ԱԱ ւյ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27468/02/19 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27468/02/19
Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան
Դատավորներ՝ (հատուկ կարծիք)
Կ. Համբարձումյան
Հ. Ենոքյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի մարտի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Աթանեսյանի Ա ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2021 թվականի որոշման դեմ ըստ հայցի Տիգրան Աթանեսյանի ընդդեմ Պալատի՝ Պալատի խորհրդի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Տիգրան Աթանեսյանը պահանջել է անվավեր ճանաչել Պալատի խորհրդի 11.06.2019 թվականին կայացրած թիվ ԿԳ/87-Ա որոշումը: Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝
Ս. Երիցյան) (այսուհետ՝ Դատարան) 17.12.2020 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.04.2021 թվականի որոշմամբ Դատարանի 17.12.2020 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, ն քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Վերաքննի: դատարանի դատավոր Ն. Մարգարյանը 15.04.2021 թվականին ներկայացրել է հատուկ կարծիք:
2
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Տիգրան Աթանեսյանը ն Պալատը (նախագահ՝ Արա Զոհրաբյան):
Տիգրան Աթանեսյանի վճռաբեկ բողոքի դեմ պատասխան է ներկայացրել Պալատը (ներկայացուցիչ Գարիկ Հախնազարյան):
2 Տիգրան Աթանեսյանի վճռաբեկ բողոքի հիմքերը. հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն ըստ էության վերաքննիչ բողոքի հիմնավորումներին ն փաստարկներին չի անդրադարձել, այլ գտել է, որ փաստաբանի ն Պալատի միջն առկա վեճերը, այդ թվում՝ սույն վեճը, չեն կրում մասնավոր, այն է՝ քաղաքացիաիրավական բնույթ, այլ հանդիսանում են հանրային ոլորտի իրավահարաբերություններ, ուստի նմանատիպ վեճերը ենթակա են քննության վարչական դատավարության կարգով:
Բողոք բերած անձը, ըստ էության համաձայն լինելով Վերաքննիչ դատարանի այդ մոտեցմանը, այդուհանդերձ գտել է, որ դրա հետնանքով զրկվել է պատասխանողի կողմից իր խախտված իրավունքի պաշտպանության իրավունքից, քանի որ Պալատի խորհրդի որոշումները հնարավոր է վիճարկել դատական կարգով դրանք ստանալուց հետո մեկամսյա ժամկետում: Բացի այդ, առկա են նան հայց ներկայացնելու սահմանափակ ժամկետներ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում:
Նման պայմաններում, Պալատի խորհրդի կողմից 11.06.2019 թվականին կայացված որոշման վիճարկումը դատական կարգով դառնում է գործնականում անիրագործելի:
Դատարան դիմելիս, բողոք բերած անձի համար հայտնի չի եղել այն հանգամանքը, որ Պալատի խորհրդի որոշման վիճարկումը պետք է կատարվի վարչական դատավարության կարգով, քանի որ մինչ դատարան դիմելու պահը քաղաքացիական դատավարության կարգով քննվել են հարյուրավոր գործեր ըստ փաստաբանների հայցերի ընդդեմ Պալատի:
Բողոքարկվող որոշմամբ խախտվել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով ն «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքենության իր իրավունքը:
Սույն բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը կարող է կայացնել դատական ակտ, որով նան կամրագրվի նմանատիպ վեճերի վարչական դատավարության կարգով լուծելու հիմնավորվածությունը, այսինքն` կամրագրվի վերաքննիչ դատարանի մոտեցումը, միննույն ժամանակ դիրքորոշում կարտահայտվի այն հարցի վերաբերյալ, որ նմանատիպ դեպքերում վարչական դատարանը, ստանալով հայցադիմումը, պարտավոր է այն վարույթ ընդունել՝ հարգելի համարելով ժամկետների բացթողումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.04.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության կամ հիմնավորել ն պատճառաբանել բողոքարկվող որոշումը:
2.1 Պալատի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Յ
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1Լիե ն 2-րդ մասերը, 7-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի Ւիե ն 2-րդ մասերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Պալատը հանդիսանում է հանրային իրավունքի իրավաբանական անձ, քանի որ ի թիվս այլ հատկանիշների՝ ստեղծված է օրենքի հիման վրա, Պալատի իրագործվող խնդիրների մի մասը հանրային իրավունքի տիրույթում են, առանց Պալատին անդամագրվելու անձը չի կարող փաստաբանի կարգավիճակ ձեռք բերել: Պալատը չի հանդիսանում պետական (վարչական) մարմին: Ավելին, ունենալով պարտադիր անկախության հատկանիշ, չի կարող մտնել պետական կամ տեղական ինքնակառավարման համակարգի մեջ:
Վերաքննիչ դատարանը, խախտելով վերը նշված իրավանորմերի պահանջները, քաղաքացիական դատավարության կարգով սահմանված ենթակայությունը «փոփոխել է» վարչական դատավարության ենթակայությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածը հստակ գծել է վարչական դատավարության սահմանները ն սուբյեկտային կազմը, ըստ այդմ, նշելով վիճող կողմերին Նշված նորմով սահմանված պետական ն 0տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ն վարչական ակտերի, գործողություների կամ անգործության դեմ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված հայցադիմումների սահմաններում երբեք չի կարող պատասխանողի դերում հանդես գալ Պալատը: Ավելին, ելնելով ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նան «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին Ա 2-րդ մասերով, 7-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված անկախության հատկանիշից, Պալատին չի կարելի արհեստականորեն ներառել պետական մարմինների համակարգում:
Վերաքննիչ դատարանը հակասել է ինչպես վերոհիշյալ նորմերի պահանջներին, այնպես էլ դատարանների, այդ թվում՝ վերաքննիչ դատարանի կողմից նույն հարցերով ձնավորված դատական պրակտիկային:
Վերաքննիչ դատարանի կողմից բերված ըստ էության այն փաստարկը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով փաստաբանը դատական պաշտպանության առավել արդյոււավետ հնարավորություն Օ ունի, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, հիմնավոր չէ ե չի կարող արդարացնել Պալատին պետական մարմինների համակարգում «ներառելը», հետնյալ պատճառաբանությամբ.
1. հանրային իրավունքի մասով փաստաբանը Պալատի հետ կարող է տեսականորեն վեճ ունենալ միայն հետնյալ իրավիճակներում.
ա. արտոնագիր տրամադրելու մասին դիմումը Պալատի խորհրդի կողմից քննարկելու ժամանակ,
բ. արտոնագիրը կասեցնելու կամ վերսկսելու ժամանակ,
գ. արտոնագիրը, ոչ որպես կարգապահական տույժ, դադարեցնելու ժամանակ,
դ. անդամավճարի կամ վերապատրաստման հարցերով կարգապահական տույժ կիրառելու ժամանակ (այս գործերով պատասխանատվության ենթարկված փաստաբանը չունի հակառակորդ կողմ):
Կարգապահական մյուս գործերով Պալատը գործում է որպես «արբիտր», քանի որ կան վիճող կողմեր:
2. Ապացուցման բեռը բաշխելիս՝ դատարանները Պալատի վրա դնում են խորհրդի վիճահարույց որոշման օրինականություն ն հիմնավորվածություն, հաստատող փաստերն ապացուցելու պարտականություն: Հետնաբար, «6 օքԲՇօ» կանոնի ժ6 յսոծ
4
բացակայությունը չի նսեմացնում հայցվոր փաստաբանի դատավարական հնարավորություններն ապացուցման գործընթացում:
3. Հայցվոր փաստաբանը կաշկանդված չէ վկայակոչել իր նախընտրելի նյութական իրավունքի (այդ թվում ՀՀ Սահմանադրության) նորմերը` հաշվի առնելով Պալատի կարգավիճակը ն առանձնահատկությունը:
Վերոգրյալից հետնում է, որ Պալատի Ա փաստաբանի միջն առկա վեճը չէր կարող քննվել ու լուծվել ՀՀ վարչական դատարանում:
Փաստաբանների կողմից Պալատի որոշումների վիճարկման գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննվել են բազմաթիվ վերաքննիչ բողոքներ, որոնք վերաքննիչ դատարանն ընդունել է վարույթ, ըստ էության քննել ն կայացրել որոշումներ:
Նշված որոշումներից ն ոչ մեկով վերաքննիչ դատարանը կասկածի տակ չի դրել Պալատի մասնակցությամբ գործերի ենթակայությունն ու փաստացի ընդունել է, որ Պալատի մասնակցությամբ գործերն ունեն քաղաքացիական բնույթ ն պետք է քննության առնվեն քաղաքացիական, այլ ոչ թե վարչական դատարանի կողմից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես քննել Ա ըստ էության որոշում է կայացրել փաստաբանների ն Պալատի միջն առաջացած վեճերով ն չի արձանագրել քաղաքացիական գործի վարույթը կարձելու հիմք, որն անկախ բողոքի փաստարկներից, դատական ատյանը պարտավոր էր իրականացնել, եթե այդպիսի իրավիճակ արձանագրեր: Այդ որոշումների թվին են դասվում` ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԿԴ/3128/02/15 գործով 28.06.2019 թվականի, թիվ ԵԿԴ/2598/02/11 գործով 25.12.2012 թվականի որոշումները:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշման մեջ չի հիմնավորել Պալատի մասնակցությամբ նախորդիվ քննված գործերով վերաքննիչ դատարանի արտահայտած դիրքորոշումների անտեսումը:
Վերը նշված փաստարկների ուժով Վերաքննիչ դատարանի թույլ տված դատական սխալն ազդել է գործի ելքի վրա, քանի որ վերաքննիչ բողոքը մերժելու փոխարեն՝ Վերաքննիչ դատարանը կարճել է գործի վարույթը:
(Թեն Վերաքննիչ դատարանը գործի վարույթը կարճել է, դրանով իսկ հայցվորի հայցի հիման վրա նյութական իրավական հետնանք չի առաջադրել Պալատին, սակայն Վերաքննիչ դատարանի կողմից Պալատի Ա փաստաբանի միջն ծագած վեճերով Պալատին վարչական դատարան ուղղորդելու մասն անբարենպաստ է Պալատի համար վերոգրյալ փաստարկների համաձայն:
Բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Պալատի ն փաստաբանի միջն վեճը վարչական դատավարության կարգով պետք է քննվի, ինչը հիմք է հանդիսացել քաղաքացիական գործի վարույթը կարճելու համար, հակասում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/2398/02/18 գործով, ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1073/05/19 գործով դատական ակտերով կայացված այն դիրքորոշումներին, ըստ Պորոնց՝ Պալատի ն փաստաբանի միջն վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննվող վեճ է:
Պալատի ն փաստաբանների միջն ծագած բոլոր վեճերը քննվել են բացառապես քաղաքացիական դատարանի կողմից, այդ թվում` հայցվորի՝ Պալատի որոշումների վիճարկման գործերով: Սույն գործով նս քաղաքացիական դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ, ըստ էության քննել ն կայացրել է վճիռ, սակայն Վերաքննիչ դատարանը կարճել է այն հիմքով, որ Պալատի ն փաստաբանների միջն ծագած վեճը քաղաքացիական դատավարության կանոններով քննվել չէր կարող: «Վարչական դատարանն իր հերթին գտել է, որ Պալատի ն փաստաբանների միջն ծագած վեճերը
5
ենթակա չեն վարչական դատարանում քննության, ուստի Պալատի ն փաստաբանների միջն ծագած վեճերով կողմերը զրկվում են դատարան դիմելու իրավունքից
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.04.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
2.2 Տիգրան Աթանեսյանի վճռաբեկ բողոքի դեմ Պալատի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ամբողջությամբ ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ.
Կարգապահական պատասխանատվության հիմք է հանդիսանում անձի կողմից կատարված կարգապահական խախտումը՝ անդամավճարները չվճարելը, իսկ հայցվորն իր կողմից իրավախախտումը կատարելու (նշված ժամանակահատվածում անդամավճար վճարած չլինելու) հանգամանքը չի ժխտում:
Պալատի խորհրդի որոշման իրավաչափությունը գնահատելիս որնէ իրավական նշանակություն չունի փաստաբանի վրա դրված անդամավճարի պարտավորության չափը, քանի որ առկա է փաստաբանի կողմից կատարված իրավախախտում, ինչի համար սահմանված է պատասխանատվություն, Ա ինչի համար Պալատի խորհրդի կողմից նշանակվել է նվազագույն խստությամբ կարգապահական տույժ՝ նկատողություն:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն դիրքորոշմանը, որ Պալատի ն փաստաբանի միջն առկա վեճը պետք է քննվի ն լուծվի ՀՀ վարչական դատարանում, ապա Պալատը նշված դիրքորոշմանն անդրադարձել է իր վճռաբեկ բողոքում:
Հետնաբար՝ բողոք բերած անձի պահանջն անհիմն է ն ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը (փաստաբանական գործունեության արտոնագիր՝ թիվ 78) հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2) Պալատի խորհրդի 11.06.2019 թվականի թիվ 137-րդ ԿԳ նիստի թիվ ԿԴ/87-Ա որոշմամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանը ճանաչվել է մեղավոր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի Ա Փաստաբանի վարքագծի կանոնագրքի (այսուհետ` Կանոնագիրք) 2.9.1 ենթակետի պահանջների խախտման համար: Վերջինիս նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ' նկատողություն (հատոր 1-ին, գ.թ. 32-35):
3) Թիվ ԿԳ/87-Ա որոշման հիմք են հանդիսացել.
- փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից 125.000 ՀՀ դրամի չափով՝' 2017 թվականի հունվարից 2019 թվականի հունվար (ներառյալ) ամիսներն ընկած ժամանակահատվածի համար անդամավճարի մուծման չկատարված պարտավորությունը (հաստատվել է Պալատի գլխավոր հաշվապահի կողմից 06.03.2019 թվականին տրամադրված տեղեկանքով),
- փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր անդամավճարի պարտքը չի մարել (հաստատվել է Պալատի գլխավոր հաշվապահի կողմից 10.06.2019 թվականին Խորհրդին տրամադրված տեղեկանքով) (հատոր 1-ին, գ.թ. 32-35, 58, 59):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Տիգրան Աթանեսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված
6
հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նան վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից առերնույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը, ն որը հերքվում է ստորն ներկայացվող փաստարկներով:
Պալատի վճռաբեկ բողոքը վարութ ընդունելը ։պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործերով ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ: Միաժամանակ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից առերնույթ թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի, 7-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը, Աե որը հերքվում է ստորն ներկայացվող փաստարկներով:
Նկատի ունենալով, որ Տիգրան Աթանեսյանի ն Պալատի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքներում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից քննարկվող իրավական հարցը նույնն է, ուսրի դրա 9հիմեավորվածությանն անդրադառնում է սփտորն շարադրված ընդհանուր պատփճառաբանությամիբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե՝
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների Ա ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է «վարչական պատասխանատվության:
7
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...):
ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին ն հանրային իրավահարաբերությունների հասկացությանն ու արձանագրել, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները ն ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների ն ազատությունների խախտման փաստը միայն դեռնս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետնանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային
իրավահարաբերությունից: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ հանրային իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն այդպիսի իրավահարաբերությունները ն դրանց արդյունքները պետք է ունենան հանրային՝ համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր՝ կոնկրետ անձին վերաբերող, իրավահարաբերության (տե՛ս, Արնիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի ն Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով նախկին դիրքորոշումները, մեկ այլ որոշմամբ հավելել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու ն դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետնյալ հանգամանքները.
1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,
2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,
3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն Օ: ուղղած է եղել հանրային շահի՝ սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը ն առարկայացմանը), թե՝ ոչ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նան այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը՝ հաշվի առնելով նան այն կարնոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից
8
բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի քննությանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատա չե. »6Հայաստանի 0Հանրապետության սահմանադրական դատարանի (.) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նան պատժի կատարման հետ կապված գործերը (տե՛ս, Գոռիշխան Իշիկյանե ըեդդեմ ««ԱՐՄԵՆԻԱՍ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի ն ՀՀ կառավարությանն առըեթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, երրորդ անձ Հռիփսիմե Իշիկյանի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, Լուսինե Սահակյանն ընդդեմ Պալատի գործով կայացված որոշմամբ Պալատի բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ համարելով պարզել՝
39 արդյո՛ք այդ գործով վեճը ծագել| լ է հանրային, Օ թե մասնավոր իրավահարաբերությունից,
2) արդյոք այդ գործը ենթակա է քննության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, թե վարչական դատարանում,
3) արդյո՞ք ՀՀ վճռաբեկ դատարանն իրավասու է իրականացնել այդ գործով վճռաբեկ բողոքի քննություն,
արձանագրել է, որ իրավահարաբերության բնույթը պարզելու համար հարկավոր է այն դիտարկել շահերի տեսության, ենթակարգության տեսության ն հատուկ իրավունքի տեսության համատեքստում: Ըստ շահերի տեսության՝ հանրային իրավունքը մասնավորից տարբերվում է այն շահի տեսակով, որոնք պաշպանվում են առանձին իրավանորմով: Այն իրավանորմերը, որոնք ծառայում են հանրային կամ ընդհանուր շահին, պատկանում են հանրային իրավունքին: Մինչդեռ, մասնավոր իրավանորմերը ծառայում են մասնավոր կամ անհատական շահերին: Ենթակարգության տեսությունը ելնում է մասնակիցների հարաբերությունների բնույթից ն կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարաբերության մասնակիցներն են մի կողմից պետությունը, իսկ մյուս կողմից քաղաքացին: Ըստ այս տեսության՝ այն իրավանորմերը, որոնք կարգավորում են հանրային իշխանություը կրողների .գործողությունները, համարվում են հանրային-իրավական, երբ դրանք վերաբերում են վերադասության-ենթակայության հարաբերությանը: Եթե մասնակիցների միջն առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն, ապա իրավահարաբերությունը հանրային է, իսկ եթե իրավունքի երկու սուբյեկտները միմյանց առջն հանդես են գալիս իրավահավասար կերպով, ապա առկա են մասնավոր-իրավական հարաբերություններ: Հատուկ իրավունքի տեսությունն իր հերթին նույնպես կոչված է պարզելու վեճի հանրային-իրավական բնույթը: Այն ելնում է վեճը լուծող իրավանորմերի իրավական բնույթից: Ըստ այս տեսության՝ եթե վեճը լուծվում է հանրային-իրավական նորմերի միջոցով, ապա առկա է հանրային-իրավական վեճ, իսկ եթե վեճը լուծում են մասնավոր-իրավական նորմերը ապա կունենանք մասնավոր-իրավական վեճ:
Միննույն ժամանակ վերոնշյալ տեսությունների հիմքում դրված չափանիշներից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, գտնելով, որ անհրաժեշտ է անդրադառնալ հետնյալ հարցերին՝
- որ նորմերն են լուծում վեճը,
- արդյո՞ք դրանք հանրային-իրավական նորմեր են (ինչ շահերի պաշտպանությանն են ուղղված այդ նորմերը),
- արդյո՞ք իրավահարաբերության մասնակիցների միջե առկա է
վերադասության-ենթակայության հարաբերություն,
9
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 64-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000 թվականի թիվ ՔԽշօ (2000) 21 հանձնարարականի, որով ընդգծվել է իրավաբանների ն իրավաբանական միությունների հիմնարար դերը մարդու իրավունքների նե հիմնարար ազատությունների պաշտպանությունն ապահովելու գործում, Միավորված ազգերի կազմակերպության կողմից 07.09.1990 թվականին ընդունված «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ» վերտառությամբ փաստաթղթի, որով կառավարությունները ն իրավաբանների արհեստակցական միավորումներն օժանդակում են օրենքին համապատասխան մարդկանց իրավունքների ու պարտականությունների մասին ն նրանց հիմնարար ազատությունները պաշտպանելու գործում իրավաբանների ունեցած կարնոր դերի մասին նրանց իրազեկելուն ուղղված ծրագրերի իրականացմանը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի ն 2-րդ մասի 4-րդ կետի, 10-րդ հոդվածի 1-ին մասի, 39.9-րդ հոդվածի վկայակոչմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետությունը ՀՀ Սահմանադրությամբ ստանձնած գործառույթների իրականացումը կարող է պատվիրակել նան մասնավոր անձանց: Պետությունը որակյալ իրավաբանական օգնությամբ ապահովելու ոլորտում իր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գործառույթների իրականացումն օրենքով վերապահել է Պալատին' վերջինիս, ի թիվս այլ լիազորությունների, վերալիազորելով նան փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելը:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ինքնին Պալատը հիմնադրվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ուժով, Ա ստեղծված լինելով օրենքի հիման վրա՝ իրականացնում է հանրային նշանակության կարնոր գործառույթներ, այն է՝ կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետությունում փաստաբանների վերապատրաստման, ուսուցման ն արտոնագրման գործընթացները: Պալատը քննարկվող հարաբերություններում հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող:
Արդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանը, վերոգրյալի հիման վրա անդրադառնալով վեճը կարգավորող իրավական նորմերի բնույթը պարզելու հարցին, արձանագրել է, որ հանրային իրավունքին են պատկանում այն նորմերը, որոնք իրենց ցանկացած հնարավոր կիրառման դեպքում միակողմանիորեն լիազորում կամ պարտավորեցնում են բացառապես հանրային իշխանության կրողին՝ որպես այդպիսին, իսկ այն նորմերը, որոնք լիազորում կամ պարտավորեցնում են յուրաքանչյուրին, պատկանում են մասնավոր իրավունքին: Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ ծագող հարաբերություններըը կարգավորող իրավական նորմերը պատկանում են հանրային իրավունքին, քանի որ դրանք փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելը լիազորում են բացառապես Պալատին: Փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը կարգավորվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նան փաստաբանական պալատի խորհրդի կողմից ընդունված օ՛աստաբանի վարքագծի կանոնագրքով, որն իր հերթին միտված է սահմանելու թույլատրելի վարքագծի այն կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն փաստաբաններն իրենց փաստաբանական գործունեության ողջ ընթացքում: Խորհուրդը Պալատի ներքին կառուցվածքային համակարգում հանդիսանում է ն՛ դրա գործադիր մարմինը, ն՛ կարգապահական վարույթ իրականացնող մարմինը: Յուրաքանչյուրի՝ սահմանադրորեն երաշխավորված որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովումն ուղղված է հանրային շահի սպասարկմանը, ուստի նշված գործառույթի իրականացման առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերն ունեն հանրային բնույթ (տե'ս,
10
Լուսինե Սահակյանն ըեդդեմ ՀՀ փաստաբանների պալատի թիվ ԵԴ/38635/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2022 թվականի որոշումը):
Նույն որոշմամբ անդրադառնալով իրավահարաբերության մասնակիցների միջն ենթակարգության-վերադասության առկայությանը ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ Պալատ-փաստաբան հարաբերությունները բնորոշվում են նան ցանկացած մասնավոր, այդ թվում` աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք հանդիսացող գործարքի (պայմանագրի) բացակայությամբ: Պալատի խորհրդի կողմից փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը կայացվում է Պալատի հանրային իշխանական լիազորությունների գործադրման արդյունքում նե միակողմանի ազդեցություն է ունենում հասցեատեր հանդիսացող փաստաբանի համար: Հանրային իրավահարաբերություններում որպես հանրային իշխանության կրող կարող են հանդես գալ ոչ միայն պետական ն տեղական ինքնակառավարման մարմինները, այլե պետության կողմից օրենքով պատվիրակված հանրային գործառութ իրականացնող մասնավոր անձինք: Ավելին, պետության օրենսդրական քաղաքականությունն ընթանում է այն հունով, որ հանրային շահի առնչությամբ ծագող բոլոր իրավական վեճերի քննությունը վերապահվել է ՀՀ վարչական դատարանին: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին 18.05.2015 թվականի օրենքի համաձայն՝ նշված օրենսգրքի 5-րդ բաժինը լրացվել է «Անձնական տվյալների "պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 29.2-րդ գլխով, որով սահմանվել են վարչական դատարանին ընդդատյա՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործերը (անձնական տվյալների պաշտպանության ոլորտում որպես ծագող հարաբերությունների կողմ են հանդիսանում ոչ միայն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային հիմնարկները կամ կազմակերպությունները, այն ֆիզիկական նե իրավաբանական անձինք): Նշված լրացումով օրենսդիրը նախատեսել է, որ դրանց վրա տարածվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վիճարկման կամ պարտավորեցման կամ գործողության կատարման Օ կամ ճանաչման հայցի կանոնները: Այսպիսով, փնաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը վիճարկելու հայցերի նկատմամբ նս կիրառելի են ՀՀ "վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ վիճարկման հայցերին վերաբերող իրավական նորմերը:
Սույն գործով նս Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր կողմից արտահայտված վերը նշված դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Պալատի նախագահի առաջին տեղակալը 11.03.2019 թվականին կայացրել է թիվ 64-Ա/ԿԳ-19014 որոշումը, որով փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվելլ է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի Ա Կանոնագրքի 2.9.1 ենթակետի խախտման հատկանիշներով: Պալատի խորհուրդը 11.06.2019 թվականին կայացրել է թիվ ԿԳ/87-Ա որոշումը, որով փաստաբան Տիգրան Աթանեսյանը ճանաչվել է մեղավոր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ն Կանոնագրքի 2.9.1 ենթակետի պահանջների խախտման համար: Վերջինիս նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն:
11
Տիգրան Աթանեսյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Պալատի խորհրդի 11.06.2019 թվականին կայացրած թիվ ԿԳ/87-Ա որոշումը:
Դատարանի 17.12.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ դատարանը 15.04.2021 թվականի որոշմամբ Դատարանի 17.12.2020 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել է Ա քաղաքացիական գործի վարույթը կարճել՝ պատճառաբանելով, որ «(...) վեճը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով չէր կարող քննվել քաղաքացիական դատավարության կանոններով, քանի որ դրա արդյունքում վտանգվում է անձի՝ սահմանադրական ամրագրում ստացած դատական պաշտպանության իրավունքը, որն արտահայտվելու է նրա համար ակնհայտորեն անհավասար դատավարական պայմաններ առաջադրելով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն, դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում եղել է գործի վարույթը կարճելու հիմք, որպիսի հանգամանքն իր հերթին նույն հոդվածի 3-րդ մասի հիմքով ուղղակիորեն առարկայազուրկ է դարձնում բողոքի հիմքերին ն հիմնավորումներին անդրադառնալը: Հետնաբար, Վերաքննի: դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով պետք է ամբողջությամբ բեկանել Դատարանի վճիռը ն կարճել գործի վարույթը»:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով, որ Տիգրան Աթանեսյանի նկատմամբ Պալատի նախագահի առաջին տեղակալի կողմից 11.03.2019 թվականին ընդունված թիվ 64-Ա/ԿԳ-19014 ն Պալատի խորհրդի կողմից 11.06.2019 թվականին ընդունված թիվ ԿԳ/87-Ա որոշումների արդյունքում կողմերի միջն ծագել են վարչական իրավահարաբերություններ, որոնց կապակցությամբ նրանց միջն ծագած այդ վեճը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը հիմնավոր է ն բխում է վերը նշված նորմատիվ ակտերի վերլուծության արդյունքում տրված մեկնաբանություններից:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից 15.04.2021 թվականին կայացված որոշման մեջ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի մեկնաբանությունը համեմատական վերլուծության ենթարկելով թիվ ԵԴ/2398/02/8 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2020 թվականի որոշման, ինչպես նան թիվ ՎԴ/1073/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 22.02.2019 թվականի «Հայցադիմումը վերահասցեագրելու մասին» որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանության հետ, արձանագրում է, որ Պալատի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննությամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը հիմնավոր է, սակայն վերջինիս կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է ե ենթակա է մերժման վերը նշված պատճառաբանությամբ:
Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ սույն գործի փաստերի ն հայտնած իրավական դիրքորոշումների համատեքստում Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ է: Հետնաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքները մերժելու ն դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
12
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Տիգրան Աթանեսյանի Ա Պալատի կողմից վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով, որ վերջիններիս վճռաբեկ բողոքները ենթակա են մերժման:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքի գումարից:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Տիգրան Աթանեսյան ն Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները մերժել: ՀՀ :վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2021 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/27468/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
