ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մայիսի 2006 թվականի, ՀՕ-124-Ն) 7-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ նախադասությունը: Հոդված 2. Օրենքի մաս կազմող «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» ցանկ թիվ 1-ում՝ ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկը 90018 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով. «90046 «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ քաղ. Աբովյան Կարմիրբանակայինի 6». բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ընկերությունների ցանկից հետո ավելացնել նոր ցանկ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն 90047 «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ քաղ. Երևան, Բագրատունյաց 73 90048 «Բագավան» ՓԲԸ քաղ. Աշտարակ, Բագավան 2 90049 «Լազերային տեխնիկա» ՓԲԸ քաղ. Երևան, Շոպրոնի 21 90050 «Ռեմդիզել» ՓԲԸ Կոտայքի մարզ, ավան Բալահովիտ». գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ընկերությունների ցանկից հետո ավելացնել նոր ցանկ հետևյալ բովանդակությամբ` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 90051 «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ քաղ. Երևան, Հրազդանի կիրճ 4». դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկում ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը. ե) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկից ուժը կորցրած ճանաչել 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերը: Հոդված 3. Օրենքի մաս կազմող «Մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերությունների, որոնք հանվում են ծրագրից» ցանկ թիվ 2-ը լրացնել հետևյալ տողով` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության ցանկից` 786. 9219 «Գրականության տարածման հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ քաղ. Երևան, Ն. Զարյան 24»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. հունվարի 13 Երևան ՀՕ-29-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-29-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.01.2007-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.91 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.12.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.01.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.01.2007 Հիմնական ակտ 22.12.2006, ՀՕ-29-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 31.05.2006, ՀՕ-124-Ն 31.05.2006, ՀՕ-124-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 դեկտեմբերի, 2006 թ.
- Գործի #:
- ՀՕ-29-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
