Գրիգորյան — ՇԴ/0041/11/19
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 2018 թվականի հունիսի 28ին ՀՇ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 178- րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի ն 315-րդ հոդվածի 2- րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58156918 քրեական գործը, որի նախաքննությունը հետագայում կատարվել է Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի ն Անիի քննչական բաժնում: 2018 թվականի սեպտեմբերի 14-ին Արա Վարդնանի Գրիգորյանը ն
Ամբողջ Տեքստ
Թ-շ ա ՇԴ/0041/11/19
«2 ՏԱ 12275
(3 ՏՋԱԿ թ-ի
// 85 ՅԵ ԵՏ
ՍԱՐԱՆ
ՍՏ 23
ՊԱԼ. 2» 2
ՀՅ «ԱՂԵՐ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ռ.Բարսեղյան
2 մարտի 2023 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 2-ի որոշման դեմ դիմող Արա Վարդնանի Գրիգորյանի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1 2018 թվականի հունիսի 28ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 178- րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի ն 315-րդ հոդվածի 2- րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58156918 քրեական գործը, որի նախաքննությունը հետագայում կատարվել է Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի ն Անիի քննչական բաժնում:
2018 թվականի սեպտեմբերի 14-ին Արա Վարդնանի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ն 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 24ի որոշմամբ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ա.Գրիգորյանի ներկայացուցի :»Ա.Հայրապետյանը միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին` խնդրելով փոփոխել Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը ն վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը, որը նախաքննական մարմնի՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ մերժվել է:
Վերոնշյալ որոշման դեմ Ա.Գրիգորյանի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանը բողոք է ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն, որը դատախազ Լ.Նահապետյանի՝ 2019 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ մերժվել է:
2. Վերը նշված որոշման դեմ ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի բողոքը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ մերժվել է:
3
Յ. Վերոնշյալ որոշման դեմ ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մարտի 2-ի որոշմամբ թողել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մարտի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Գրիգորյանի ներկայացուցիչ Ա.Շայրապետյանը:
Վճոաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ, ն 2023 թվականի հունվարի 31-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական ն հիմնավոր չեն, կայացվել են քրեադատավարական օրենքի էական խախտումներով, որոնք հիմք են վիճարկվող որոշումները բեկանելու համար: Մասնավորապես, բողոքաբերը գտել է, որ չնայած 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը մեղադրյալի նկատմամբ մինչդատական վարույթում ընտրված (խափանման միջոցի դատական բողոքարկման ուղղակի ընթացակարգ առանձին նորմով չի նախատեսում, սակայն դա չի կարող դուրս մնալ դատական վերահսկողության ոլորտից, քանզի նշվածով ուղղակիորեն շոշափվում են անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:
5.. Ըստ բողոքաբերի՝ անհիմն է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, քանի որ սույն գործով դատական, այդ թվում՝ վերաքննության կարգով բողոքարկվել է ոչ թե անմիջապես ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, այլ այն մեկ ուրիշ խափանման միջոցով չփոխելու վերաբերյալ ' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի Լը գործող կարգով:
4
մեղադրանքի կողմի իրականացրած գործողություններն ու կայացրած որոշումները, որոնցով խախտվել է մեղադրյալ Արա Գրիգորյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը:
5.2. Բողոքաբերի պնդմամբ՝ դատական վերահսկողության առարկան որոշելու համար կարնոր է անձանց իրավունքների խախտման փաստը, այլ ոջ թե կոնկրետ որոշման տեսակը, ոստի դատարանի առջն բարձրացված հարցը ենթակա է եղել դատական վերահսկողության ն այն չի ներառել այնպիսի հարցեր, որոնց գնահատումը կարող էր համարվել միջամտություն նախաքննությանը:
5.3. Բացի այդ բողոքաբերը նշել է, որ սույն քրեական գործով նախաքննության ժամկետները գերազանցել են ողջամտության սահմանները ն Ա.Գրիգորյանի իրավունքները կարող են կամայականորեն անորոշ ժամանակով սահմանափակվել, ինչը հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 2-ի որոշումը ն գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն` «/(...) Դատարանը փաստում է, որ («մեղադրյալ Ա.Գրիգորյանի ազավփ տեղաշարժվելու իրավունքի խախտման փաստը ճանաչելու երա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու անձնական երաշխավորությունը որպես խավաւնման միջոց ընտրելու պարտավորություն սահմաեւնելու» վերաբերյալ բերված բողոքը) ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի Լին ն 2րդ մասերով նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Բացի այդ, «մեղադրյալ Ա.Գրիգորյանի նկավմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու, անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց ընփրելու» հարցի քննություն, դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում՝
5
դատարաունում գործն ըսավ էության քննելիս, հնարավոր է, ն այն չի հանգեցնի անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանավաւկման:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ դիմողի ներկայացուցչի կողմից բերված բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում:
(-)
Դատարանն արձանագրում է, որ իրավասու չէ իրականացնել քրեական հետապնդման մարմնի որոշման կամ գործողության դեմ բերված րողոքի քննության արդյունքում դավախազի կայացրած որոշման օրինականության ն հիմնավորվածության դատական արուգոմ այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմնի վիճարկվող որոշումը կամ գործողությունը մինչդատական վարույթի նկատմամի դապտաւկան վերահսկողության առարկա չի հանդիսանում: Հեփնաբար, սույն գործով Դատարանը, իրականացնելով վարույթն իրականացնող մարմնի որոշման` Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ բերված բողոքի դատախազական հսկողության արդյունքում, կայացված ակտի օրինականության ն հիմնավորվածության դատական այուգում, դուրս կգա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, ինչի արդյունքում կխախտվի ՀՀ Սահմանադրության 4րդ նե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածներով սահմանված օրինականության սկզբունքը (...)»-:
8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է. «(..) 1Օյրենադիրը չհեռանալու մասին սփտրագրություն խափանման միջոցի դեմ բերված բողոքի դատախազական հսկողության արդյունքում կայացրած որոշման դատական, այդ թվում նան՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն, չի նախատեսում՝ այն
2 Տե՛ս նյութեր, թերթեր 33-34:
6
սահմանափակելով միայն դավախազին բողոքարկելու կառուցակարգի ամրագրմամբ:
(.-)
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացակայության պայմաններում արդարացված չէ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին նախաքննական մարմնի որոշման բողոքարկումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակում: Միննույն ժամանակ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դիմողը զրկված չէ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ որոշման իրավաչափությունն ավելու ուշ փուլում՝ դատարանում գործն րատ էության քննելիս վիճարկելու հնարավորությունից»»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյոք դիմողի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը:
10. ՀՀ Սահմանադրության 172րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ դատարաններն առաջին ափյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»:
1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավրության օրենսգիրք) 386-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանը արուգում է գործի փաստական հանգամանքների ըրացահայտման ն քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նան գործը քննելիս ն լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:
3Տես նյութեր, թերթ 68:
7
10.1 Դատական վերանայման իրավունքի համատեքստում դատարանների գործառութային տարանջատման մասին Սահմանադրական դատարանը նշել է, որ տարբե ատյաննեի դատարանները միմյանցից տարբերվում են իրենց իրավասությունների շրջանակով: Տվյալ դատական ատյանի իրավասությունների շրջանակով են պայմանավորված այդ դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի բնույթն ու բովանդակությունը. յուրաքանչյուր դատական ատյանի կողմից ընդունվող ակտը հանդիսանում է տվյալ դատական ատյանի իրավասությունների ն գործառույթների կրողը: Հետնաբար, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դատական ատյանի գործառույթի իրացման արդյունքում անձի իրավունքների դատական պաշտպանությունը նոր որակ է ստանում, յուրաքանչյուր դատական ատյանի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում ընդունված դատական ակտն իր ինքնուրույն դերակատարությունն ունի դատական պաշտպանության իրավունքի իրացման ողջ գործընթացում":
Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «վերաքննություն» բառը ծագում է լատիներեն «թքած» բառից ն թարգմանաբար նշանակում է բողոքարկում, որը իրենից ենթադրում է ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականութան ն հիմնավորվածության ստուգում: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը, սահմանափակ վերաքննության մոդելի պայմաններում, կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումնեի սահմաններով, վերանայում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը: Նման
պայմաններում, պետք է փաստել, որ եթե առաջին ատյանի դատարանը լրիվ ծավալով քննության է առնում բողոքը ն կայացված որոշմամբ լուծում ներկայացված պահանջի հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ապա վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից բողոքի առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությունը ն իրավաչափությունը: Այդ ' Տոն ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՌ19 որոշման 5- րդ կնտը:
8
համատեքստում վերաքննի. »դատարանի մատչելիությունն անձի համար երաշխավորվում է հենց այդ նպատակով՝ ստուգման ենթարկելու իր իրավունքներին ն օրինական շահերին առնչվող դատական ակտը: Հարկ է նկատել, որ այս սահմանով են տարանջատվում առաջին ատյանի ն վերաքննիչ դատարանների գործառույթները, այդ դատարանների առջն դրված խնդիրները ն հետապնդվող նպատակները: Հակառակ ապարագայում, երբ վերաքննի: Օ։6դատարանն իր կարգավիճակով ստանձնի առաջին ատյանի դատարանի դերը, ոչ միայն կխախտվի այդ դատարանների միջն, ձնավորված գործառութային կապը, այ նան անհամաչափորեն կսահմանափակվի անձի՝ վերաքննության մատչելիության իրավունքը, ն վերջինս կզրկվի իր վերաբերյալ կայացված դատական ակտը ստուգման ենթարկելու հնարավորությունից::
1. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- նախաքննության մարմնի` 20188 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունըձ,
- նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հոկտեմբերի 24ի որոշմամբ ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի միջնորդությունը Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ, մերժվել է՛,
- վերոնշյալ որոշման դեմ Ա.Գրիգորյանի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի բողոքը Շիրակի մարզի դատախազության դատախազ Լ.Նահապետյանի՝` 2019 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ մերժվել է":
- վերոնշյալ որոշումների դեմ դիմող ԱԳրիգորյանի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի բողոքն Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 5ի որոշմամբ մերժել է՝ արձանագրելով, որ իրավասու չէ 5» Տես Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշման 15-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
7 Տես նույն տեղում:
8 Տե՛ս նույն տեղում:
9
իրականացնել քրեական հետապնդման մարմնի որոշման կամ գործողության դեմ բերված բողոքի քննության արդյունքում դատախազի կայացրած որոշման օրինականության ն հիմնավորվածության դատական ստուգում այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմնի վիճարկվող որոշումը կամ գործողությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում, ուստի Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ բերված բողոքի դատախազական հսկողության արդյունքում կայացված ակտի օրինականության ն հիմնավորվածության դատական ստուգում իրականացնելիս, դատարանը դուրս կգա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, որով կխախտվի ՀՀ Սահմանադրության 4-րդ ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածներով սահմանված օրինականության սկզբունքը",
- Վերաքննի Օ։»-դատարանը, 2020 թվականի մարտի 2ի որոշմամբ ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով, արձանագրել է, որ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացակայության պայմաններում արդարացված չէ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին նախաքննական մարմնի որոշման բողոքարկումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակում»:
12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1010.-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննարկման առարկա դարձնելու Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորվածությունը ն իրավաչափությունը, ներկայացուցիչ Ա.Շայրապետյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ այն նույն հիմքով, որով Առաջին ատյանի դատարանը մերժել էր ըստ էության քննարկել նրա բողոքը: Նման պայմաններում, Ա.Հայրապետյանի՝ 5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
. Տես սույն որոշման 8-րդ կետը:
10
բողոք բերելու իրավասության առնչությամբ Առաջին ատյանի դատարանի փաստարկը ստուգման չի ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից՝ այն դեպքում, երբ այդ դատարանի գործառույթն էր Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության ն հիմնավորվածության ստուգումը: Արդյունքում խախտվել է Առաջին ատյանի ն Վերաքննիչ դատարանների միջն ձնավորված գործառութային կապը, անհամաչափորեն սահմանափակվել անձի` դատարանի մատչելիության իրավունքը, ն վերջինս զրկվել է բողոք բերելու իրավասության բացակայության մասին Առաջին ատյանի դատարանի փաստարկը վերադաս դատարանի կողմից ստուգման ենթարկելու հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմողի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնություը հիմնավոր չէ:
13. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նան նշել, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ դատական վերահսկողութան առարկա լինելու հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լուսինե Կարապետյաւնի գործով որոշմամբ':
14. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարան, դատական ակտ կայացնելիս թուլ է տվե ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մարտի 2-ի որոշումը բեկանելու ն գործը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Լուսինե Կարապեւրյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԿԴԶ/0009/11/19 որոշումը:
11
ՈՐՈՇԵՑ
1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Արա Վարդնանի Գրիգորյանի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 2-ի որոշումը բեկանել ն գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՇԴ/0041/11/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
