ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 42 — Օտարերկրացիների վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանությունը (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 42. Օտարերկրացիների վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանությունը (վերնագիրը փոփ. 18.05.15 ՀՕ-51-Ն) Սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մուտքի վիզա ստացած օտարերկրացիների տվյալների բանկում, 11-րդ հոդվածի 6-րդ մասի հրավերների հաշվառման ընթացքում, 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրա
Ամբողջ Տեքստ
Հոդված 42. Օտարերկրացիների վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանությունը (վերնագիրը փոփ.
18.05.15 ՀՕ-51-Ն) Սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մուտքի վիզա ստացած օտարերկրացիների տվյալների բանկում, 11-րդ հոդվածի 6-րդ մասի հրավերների հաշվառման ընթացքում, 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների հաշվառման ընթացքում, 18-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների հաշվառման ընթացքում, ինչպես նաև 36-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արտաքսված օտարերկրացիների հաշվառման ընթացքում օտարերկրացիների, ինչպես նաև այլ անձանց անձնական տվյալները մշակելիս այդ անձնական տվյալներն օգտվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանությունից: (42-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-51-Ն) (հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից) (20.01.26 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
