ՎԴ/1945/05/18
Ամփոփում
քննելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.06.2020 թվականի որոշման դեմ, ըստ հայցի (Արմօյլե փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի` 18.12.2017 թվականի թիվ 1013235 վարչական ակտը մասնակի վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է մասնակի վերացնել Կոմիտեի 18.12.2017 թվականի թիվ 1013235 վարչական ակտը։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 16.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է։ ՀՀ վե
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/1945/05/18
Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան
Դատավորներ`
Ա. Թովմասյան
Կ. Ավետիսյան
Վարչական գործ թիվ ՎԴ/1945/05/18
2021թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2021 թվականի նոյեմբերի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.06.2020 թվականի որոշման դեմ, ըստ հայցի (Արմօյլե փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի` 18.12.2017 թվականի թիվ 1013235 վարչական ակտը մասնակի վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է մասնակի վերացնել Կոմիտեի 18.12.2017 թվականի թիվ 1013235 վարչական ակտը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 16.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.06.2020 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:
2
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի, 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածները, չի կիրառել նույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող (Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ օրենսդիրը սահմանել է իմպերատիվ պարտավորություն գրավառուի համար` գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների վճարում` որպես գրավատուի հարկային գործակալ` իրացումից ստացված գումարներում ներառելով նաև նշված վճարումը: Որպես օրենքով նախատեսված լիազորության իրականացում է համարվում նաև գրավով ապահովված իրավունքի առարկան իրացնելը՝ այդ թվում նաև երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկայի պարագայում (հաշվի առնելով, որ օրենսդիրը սահմանել է որոշակի իրավունքներ երրորդ անձանց համար` խուսափելու սեփական գույքի իրացումից): Մինչև արտադատական կարգով ֆիզիկական անձի գույքի վրա բռնագանձում տարածելը նշված գույքը հանդիսանում է գրավատու ֆիզիկական անձի սեփականությունը, և, ըստ էության, նոր սեփականատերը գույքը ձեռք է բերում վերջինիցս, ուստի բանկ կամ վարկային կազմակերպություն չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտը հանդիսանում է հարկային գործակալ և ֆիզիկական անձին պատկանող գույքի արժեքից (Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ պարտավոր է հաշվարկել և բյուջե վճարել 10% դրույքաչափով եկամտային հարկ:
Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել գրավատու ֆիզիկական անձանց կողմից գրավադրված թվով 8 հողամասերի սեփականության իրավունքի օտարման և (Արմօյլե ՓԲԸ-ի կողմից այդ նույն թվով 8 հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման հանգամանքները:
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածներով նախատեսված՝ գործում եղած բոլոր ապացույցների և դրանք համակցության մեջ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ինչպես նաև չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված` փաստական հանգամանքների ի պաշտոնե պարզելու պահանջը:
Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է առանց վարչական վարույթի նյութերի բազմակողմանի ուսումնասիրության, լրիվ և օբյեկտիվ հետազոտման: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.06.2020 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել։
3
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Ընկերության և (Սաս Դավե ՍՊԸ-ի միջև 23.02.2016 թվականին կնքվել է ապրանքների մատակարարման թիվ ԴՄՊ 0032 հիմնական պայմանագիր: Ի ապահովումն հիմնական պայմանագրի պարտավորությունների՝ Ընկերության, Գրիշա Գալստյանի, Ստյոպա Պողոսյանի, Էդուարդ Մելքոնյանի և (Սաս Դավե ՍՊԸ-ի միջև կնքվել են անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) լրացուցիչ պայմանագրեր (հատոր 1-ին, գ.թ 98-137):
(Սաս Դավե ՍՊԸ-ի կողմից խախտվել են մատակարարման պայմանագրի պահանջները, ինչի հետևանքով ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ Ընկերության կողմից տարածվել է բռնագանձում: Արդյունքում ապահովված պարտավորությունների չափի նկատմամբ, տվյալ դեպքում 93.693.475 դրամի չափով, սեփականության իրավունքը ֆիզիկական անձանցից անցել է Ընկերությանը:
2. Կոմիտեի ստուգումների արդյունքում 18.12.2017 թվականին կազմված թիվ 1013235 ակտի համաձայն`Ընկերությանը եկամտային հարկի գծով առաջադրվել է 20.074.767 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն, ստուգման ակտի 21-րդ կետում նշվել է. (Ընկերությունը համաձայն 23.02.2016 թվականին կնքված ապրանքների մատակարարման թիվ ԴՄՊ 0032 պայմանագրի (Սաս Դավե ՍՊԸ-ին 2016 թվականի ընթացքում իրացրել է ապրանքներ ընդհանուր գումարով 93.693.475 դրամի չափով, որի համար որպես վճարման երաշխիք գրավ է վերցրել ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներ կնքելով անշարժ գույքի գրավի պայմանագրեր։ 2016 թվականի հուլիս ամսին համաձայն ՀՀ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների թվով 8 հողատարածքներ 93.693.475 դրամ գումարով սեփականության իրավունքով անցել է (Արմօյլե ՓԲԸ-ին։ (Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10% դրույքաչափով՝ հաշվի առնելով նաև նշված օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները։ Հիմք ընդունելով վերոգրյալը, մինչև արտադատական կարգով ֆիզիկական անձի գույքի վրա բռնագանձում կատարելը նշված գույքը հանդիսանում է գրավատու ֆիզիկական անձի սեփականությունը և ըստ էության, նոր սեփականատերը գույքը ձեռք է բերում վերջինիցս, ուստի բանկ կամ վարկային կազմակերպություն չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտը հանդիսանում է հարկային գործակալ և ֆիզիկական անձին պատկանող գույքի արժեքից (Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ պարտավոր է հաշվարկել և բյուջե վճարել 10% դրույքաչափով եկամտային հարկ գումարով 9.369.347 դրամ ....ե (հատոր 1-ին, գ.թ 7-12):
3. Ի պատասխան Ընկերության 10.11.2016 թվականի պաշտոնական պարզաբանում ստանալու դիմումի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը հայտնել է հետևյալը. (Ղեկավարվելով (Հարկային ծառայության մասինե ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 29.07.2010 թվականի թիվ 1007–Ն որոշմամբ հաստատված՝ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրման կարգի 4-րդ կետով՝ իրազեկման կարգով հայտնում ենք հետևյալը։
4
(Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 % դրույքաչափով՝ հաշվի առնելով նաև նշված օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները։
Հիմք ընդունելով վերոգրյալը, մինչև արտադատական կարգով ֆիզիկական անձի գույքի վրա բռնագանձում կատարելը նշված գույքը հանդիսանում է գրավատու ֆիզիկական անձի սեփականությունը, և ըստ էության, նոր սեփականատերը գույքը ձեռք է բերում վերջինիցս, ուստի բանկ կամ վարկային կազմակերպություն չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտը հանդիսանում է հարկային գործակալ և ֆիզիկական անձին պատկանող գույքի արժեքից (Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համապատասխան՝ պարտավոր է բյուջե վճարել 10% դրույքաչափով եկամտային հարկե (հատոր 1-ին, գ.թ 32):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար՝ նույն հոդվածի 1-ին մասի
3-րդ
կետի
իմաստով,
այսինքն՝
Վերաքննիչ
դատարանի
կողմից
իրավահարաբերության ծագման պահին գործող (Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի կիրառման իմաստով առկա է իրավունքի զարգացման խնդիր.
Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ իրավահարաբերության ծագման պահին գործող (Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքով սահմանված կարգով եկամտային հարկի հաշվարկման և վճարման իրավական հարցին այլ անձի պարտավորությունների կատարման նպատակով ֆիզիկական անձի կողմից գրավադրված գույքի իրացման դեպքում։
Իրավահարաբերության ծագման պահին գործող (Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր
կամ
նոտար
չհանդիսացող
ֆիզիկական
անձանց
մասով`
քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) հարկվող եկամուտը:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եկամուտ է համարվում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կամ ցանկացած այլ հիմքով հարկ վճարողի ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) գույքը, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող (Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարված եկամուտներից
5
եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով նաև սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները:
Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի, հարկ վճարողներին եկամուտներ հաշվարկելիս եկամտային հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:
Համաձայն՝ իրավահարաբերության ծագման պահին գործող (Եկամտային հարկիե մասին ՀՀ օրենքի դրույթների՝ հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտ(ներ) վճարողն է, ով ֆիզիկական անձից գույք ձեռք բերելիս պարտավոր է վճարված եկամուտներից հարկ հաշվարկել և գանձել։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն
է
գրավառուի
(պարտատիրոջ)
հանդեպ
գրավատուի
(պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար: Վերը նշված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ գրավի իրավունքը գույքային իրավունք է, որն ուղղված է դրամական կամ այլ պարտավորության կատարմանը, ընդ որում՝ գրավատուի պարտապան լինելը կամ գրավով ապահովված պարտավորությանը չմասնակցելն արգելք չէ գրավի իրավունքի ծագման կամ դադարման համար: Այսինքն՝ գրավի իրավունքը պայմանավորված է իրական պարտավորության և գույքի սեփականատիրոջ՝ այդ պարտավորության կատարումը սեփական գույքով ապահովելու կամքի և կամահայտնության առկայությամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում
տարածվել
պարտապանի
կողմից
գրավով
ապահովված
պարտավորությունը
չկատարելու
կամ
անպատշաճ
կատարելու
այնպիսի
հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածի իրավական վերլուծությանը և նշել, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի
այլ
պարտատերերի
հանդեպ նախապատվության
իրավունքով
բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների՝ գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց
(տե՛ս, (Սեյվրե ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր
6
հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գույքի գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե` դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ` առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ, որի վրա բռնագանձում է տարածվել, սեփականատիրոջ իրավունքը դադարում է այդ գույքի նկատմամբ այն անձի սեփականության իրավունքի ծագման պահից, ում անցնում է տվյալ գույքը:
Նշված բոլոր իրավական կարգավորումներից հետևում է, որ անկախ այն հանգամանքից՝ ով է ֆիզիկապես կազմակերպում կամ իրականացնում գույքի օտարումը (անմիջականորեն սեփականատերը, նրա լիազորված անձը, գրավառուն և այլն), այնուամենայնիվ դրա արդյունքում տեղի է ունենում սեփականության իրավունքի ձեռքբերում գնորդի և համապատասխանաբար սեփականության իրավունքի դադարում գույքի սեփականատիրոջ մոտ: Ավելին, սեփականատերը գույքի գրավադրման պարագայում սեփական կամքով և հայեցողությամբ արդեն իսկ նախատեսում և թույլատրում է գույքի իրացումը՝ դրանով ապահովված պարտավորության չկատարման դեպքում, որպիսի պարագայում ևս բացակայում են հիմնավորումներ առ այն, որ գույքը տնօրինվում է այլ անձի կողմից: Այս դեպքում ուշադրության է արժանի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ կետի ձևակերպումը, որ գրավը սահմանում է որպես գույքի տնօրինման եղանակ, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով դրա իրացման դեպքում գույքի օտարման անխուսափելիությունը: Փաստորեն, անկախ այն հանգամանքից՝ ով է ֆիզիկապես կազմակերպում կամ իրականացնում գույքի օտարումը (անմիջականորեն սեփականատերը, նրա լիազորված անձը, գրավառուն և այլն), այնուամենայնիվ դրա արդյունքում տեղի է ունենում սեփականության իրավունքի ձեռքբերում գնորդի և համապատասխանաբար սեփականության իրավունքի դադարում գույքի սեփականատիրոջ մոտ: Ավելին, սեփականատերը գույքի գրավադրման պարագայում սեփական կամքով և հայեցողությամբ արդեն իսկ նախատեսում և թույլատրում է գույքի իրացումը՝ դրանով ապահովված պարտավորության չկատարման դեպքում, որպիսի պարագայում ևս բացակայում են հիմնավորումներ առ այն, որ գույքը տնօրինվում է այլ անձի կողմից:
7
Այսպիսով, գրավի ինստիտուտը կայանում է նրանում, որ պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պարտավորությունը կատարվում է գրավատուի սեփականությունը հանդիսացող գույքի հաշվին: Այսինքն՝ գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցները ուղղվում են գրավով ապահովված պարտավորությանը:
Խնդիրը կայանում է նրանում, որ գրավադրված գույքի իրացումից ստացված դրամական միջոցների նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքը դադարում է գրավով ապահովված պարտավորության կատարմանը ուղղվելուց հետո միայն, մինչ այդ դիտվելով որպես գույքի իրացումից ստացված դրամական միջոցներ և եկամուտ (Եկամտային հարկիե մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
Վկայակոչված իրավանորմերի համակարգային հաշվառման և վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալ ելակետային դրույթները:
1. Հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարված եկամուտներից պարտավոր է եկամտային հարկ հաշվարկել և վճարել:
2. Պետության և հարկային գործակալների միջև իրավահարաբերությունները չեն առաջանում ինքնուրույն կամ պետության և հարկային գործակալի փոխադարձ համաձայնությամբ: Դրանց ի հայտ գալը հիմնված է բացառապես պետության շահագրգռվածության
մեջ
հարկատուների
կողմից
իրենց
հարկային
պարտավորությունների պատշաճ կատարելու նպատակով:
3. Իրավահարաբերության ծագման պահին գործող իրավական ակտերով սահմանված նորմերի վերլուծության արդյունքում պետք է արձանագրել, որ հարկային գործակալը կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ նոտար է, ով ֆիզիկական անձ հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս պարտավոր է օրենքով սահմանված կարգով ֆիզիկական անձանց եկամուտներից հաշվարկել, պահել, գանձել և վճարել եկամտային հարկ (իրավահարաբերության ծագման պահին գործող (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդված):
4. Եկամուտ հասկացությունը Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով բնորոշվում է որպես աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կամ ցանկացած այլ հիմքով հարկ վճարողի ստացման ենթակա՝ հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) գույքը, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա՝ հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտները:
5. Հարկային գործակալը պարտավոր է նաև ֆիզիկական անձից գույք ձեռք բերելիս վճարված եկամուտներից հարկ հաշվարկել և գանձել:
6.
Փաստորեն, որպես հարկային գործակալ ֆիզիկական անձից գույք ձեռք բերելիս վճարված եկամուտներից հարկ հաշվարկելու, պահելու, գանձելու և վճարելու պարտավորության ծագման նախապայման է նաև հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու հանգամանքը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
8
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և (Սաս Դավե ՍՊԸ-ի միջև 23.02.2016 թվականին կնքվել է ապրանքների մատակարարման թիվ ԴՄՊ 0032 հիմնական պայմանագիրը:
Ի ապահովումն հիմնական պայմանագրի պարտավորությունների՝ Ընկերության, Գրիշա Գալստյանի, Ստյոպա Պողոսյանի, Էդուարդ Մելքոնյանի և (Սաս Դավե ՍՊԸ-ի միջև կնքվել են անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) լրացուցիչ պայմանագրեր: (Սաս Դավե ՍՊԸ-ի կողմից խախտվել են մատակարարման պայմանագրի պահանջները, ինչի հետևանքով ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ տարածվել է բռնագանձում: Արդյունքում ապահովված պարտավորությունների չափի նկատմամբ, տվյալ դեպքում 93.693.475 դրամի չափով, սեփականության իրավունքը ֆիզիկական անձանցից անցել է Ընկերությանը:
Ստուգումների արդյունքում 18.12.2017 թվականին կազմված թիվ 1013235 ակտի համաձայն` Ընկերությանը եկամտային հարկի գծով առաջադրվել է 20.074.767 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն, ստուգման ակտի 21-րդ կետում նշվել է, որ 2016 թվականի հուլիս ամսին, համաձայն ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների, թվով 8 հողատարածքներ 93.693.475 դրամ գումարով սեփականության իրավունքով անցել է Ընկերությանը, ուստի տնտեսվարող սուբյեկտը հանդիսանում է հարկային գործակալ և ֆիզիկական անձին պատկանող գույքի արժեքից (Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ պարտավոր է հաշվարկել և բյուջե վճարել 10% դրույքաչափով եկամտային հարկ՝ գումարով 9.369.347 դրամ: Ի պատասխան Ընկերության 10.11.2016 թվականի պաշտոնական պարզաբանում ստանալու դիմումի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը հայտնել է, որ մինչև արտադատական կարգով ֆիզիկական անձի գույքի վրա բռնագանձում կատարելը նշված գույքը հանդիսանում է գրավատու ֆիզիկական անձի սեփականությունը, և ըստ էության, նոր սեփականատերը գույքը ձեռք է բերում վերջինիցս, ուստի հանդիսանում է հարկային գործակալ և պարտավոր է բյուջե վճարել 10% դրույքաչափով եկամտային հարկ Դատարանը, հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ. ((…) հայցը հիմնավոր է և ենթակա բավարարման, քանզի (Արմօյլե փակ բաժնետիրական ընկերությունը, ֆիզիկական անձի (անձանց) հետ (Սաս Դավե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորության կատարման ապահովման նպատակով կնքելով գրավի պայմանագիր, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Եկամտային հարկիե մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով չի համարվում հարկային գործակալ, և ֆիզիկական անձանց համար, (Սաս Դավե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորության կատարման ապահովման նպատակով (Արմօյլե փակ բաժնետիրական ընկերության հետ կնքելով գրավի պայամանագիր, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Եկամտային հարկիե մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի առաջացել հարկվող օբյեկտե:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի դիրքորոշումները։ Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների վերլուծությունների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 23.02.2016 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրերի համաձայն` ի ապահովումն Ընկերության հանդեպ (Սաս Դավե ՍՊ ընկերության ունեցած պարտավորության, Գրիշա Գալստյանի, Ստյոպա
9
Պողոսյանի, Էդուարդ Մելքոնյանի կողմից գրավադրվել են իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը: Գրավադրված գույքերի նկատմամբ Ընկերության կողմից տարածված բռնագանձման արդյունքում Գրիշա Գալստյանի, Ստյոպա Պողոսյանի, Էդուարդ Մելքոնյանի սեփականության իրավունքը նշված գույքերի նկատմամբ անցել է Ընկերությանը։
Այսպիսով, ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանը ևս հարկային գործակալ հանդիսանալու հիմքով հարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը կրելու հիմնավորումներն իրականացրել է Ընկերության և գրավատու ֆիզիկական անձանց լրացուցիչ պայմանագրի կողմեր հանդիսանալու
և այդ պայմանագրերի կնքման
նպատակների շրջանակներում և հանգել սխալ եզրահանգման, որ Ընկերությունը ֆիզիկական անձանց հետ գույքի ձեռքբերման պայմանագիր չի կնքել: Տվյալ դեպքում, Ընկերության և ֆիզիկական անձանց միջև կնքվել են գրավի պայմանագրեր, քանի որ անշարժ գույքի գրավի պայմանագրերում հստակ մատնանշված է, որ գրավառուն հանդիսանում է Ընկերությունը, իսկ գրավատուն՝ ֆիզիկական անձինք, որոնք էլ սեփական ցանկությամբ գրավ են դրել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական
և
իրավաբանական
որակում՝
դրանց
վերաբերելիության,
թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում
10
դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տեԲս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ
կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով (տե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, սույն գործի շրջանակներում ձեռնամուխ լինելով գնահատելու վիճարկվող վարչական ակտերի իրավաչափությունը` ստուգելով դրանց համապատասխանությունն օրենսդրության պահանջներին, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չէին կարող հիմք հանդիսանալ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 16.04.2019 թվականի վճիռն անփոփոխ թողնելու համար, քանի որ սույն գործով վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ պայման էր, որ գործի քննությամբ հաստատված համարվեր, որ վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ ու դրանով խախտվել են Ընկերության` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները, որպիսի փաստերը վերը նշված դիրքորոշումների պարագայում Վճռաբեկ դատարանը հաստատված չհամարեց:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված
11
ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.06.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 նոյեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՎԴ/1945/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
