ՀԿԴ/0096/11/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 66. Անմեղության կանխավարկածը · Հոդված 68. Կրկին դատվելու արգելքը · ՄԻԵԿ հոդված 6. Արդար դատաքննության իրավունքԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2021 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության աան աաա ւ ան` Նախաքննության մարմին) կողմից որոշում է կայացվել թիվ Սանր աս գործով քրեական հետապնդում չիրականացնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին: Վերոնշյալ որոշման դեմ տուժողներ Աաաա աաա անաեո Սարան ան նոնա աան նանան աաա Անո անան ՆԱ Աաաա ան նԼա նմանում իյ աաա 19 երկայացված բողոքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱԱֆանդյանի (այսուհետ նան՝` Դատախազ) 2022 թվականի հունվարի 31-ի որոշմամբ մերժվել է: 2. 2022 թվականի մա
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0096/11/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Դոլմազյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան
2025 թվականի փետրվարի 28-ին
քաղաք Երևանում
<<
վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0096/11/23 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի ապրիլի 8-ի որոշման դեմ
և նրա ներկայացուցիչ
վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության
(այսուհետ նաև՝ Նախաքննության
մարմին) կողմից որոշում է կայացվել թիվ
քրեական գործով քրեական
հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին։ Վերոնշյալ որոշման դեմ տուժողներ
կողմից ներկայացված բողոքը ՀՀ գլխավոր դատախազի
տեղակալ Ա.Աֆանդյանի (այսուհետ նաև՝ Դատախազ) 2022 թվականի հունվարի 31-ի որոշմամբ մերժվել է։
2. 2022 թվականի մարտի 3-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել Նախաքննության մարմնի 2021 թվականի դեկտեմբերի 6–ի «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» և Դատախազի 2022 թվականի հունվարի 31-ի «Բողոքը մերժելու մասին» որոշումների դեմ թիվ
քրեական գործով տուժողների ներկայացուցիչ
բողոքը (բողոքին տրվել է
համարը)։
2022 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել Նախաքննության մարմնի 2021 թվականի դեկտեմբերի 6–ի «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» և Դատախազի 2022 թվականի հունվարի 31-ի «Բողոքը մերժելու մասին» որոշումների դեմ թիվ
քրեական գործով տուժողների ներկայացուցիչ
կողմից ներկայացված բողոքը (բողոքին տրվել է
համարը)։
2022 թվականի մարտի 28-ին թիվ
դատական վարույթը
վերաբաշխվել է՝ թիվ
դատական վարույթի հետ համատեղ քննելու
նպատակով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թվականի փետրվարի 2–ի որոշմամբ թիվ
դատական վարույթն ըստ
2
առարկայական ընդդատության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։
3. 2023 թվականի փետրվարի 15-ին Առաջին ատյանի դատարան է ստացվել թիվ [անընթեռնելի] դատական վարույթը, որին շնորհվել է ՀԿԴ/0096/11/23 համարը: Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 18-ի որոշմամբ տուժողներ [անընթեռնելի]
բավարարվել են:
4. [անընթեռնելի] և նրա ներկայացուցիչ [անընթեռնելի] հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել անփոփոխ։
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ [անընթեռնելի] և նրա ներկայացուցիչ [անընթեռնելի] բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հունիսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել տուժողներ [անընթեռնելի] [անընթեռնելի]
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքի հեղինակների կարծիքով՝ խախտվել է [անընթեռնելի] ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածով և 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը։ 6.1. Բողոքաբերները նշել են, որ ստորադաս դատարանների դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Զաքարիա Ավետիսյանի վերաբերյալ գործով 2021 3
թվականի օգոստոսի 27-ի թիվ ԿԴ/0011/11/19, Դավիթ Բաբայանի վերաբերյալ գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԿԴ1/0043/01/11, Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի վերաբերյալ գործով 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0025/11/16 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումներին։
6.2. Բողոքաբերների կարծիքով՝ Առաջին ատյանի դատարանը, առանց վերլուծելու ու գնահատելու բողոքներում բերված պատճառաբանություններն ու դատողությունները, արձանագրել է, որ բողոքները փաստարկված են, իսկ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի դատական ակտին, մինչդեռ ներկայացված բողոքները պարունակում են բազմաթիվ ձևակերպումներ, դատողություններ, որոնցով ուղղակիորեն խախտվում են
և այլ անձանց՝ ՀՀ
Սահմանադրության 66-րդ հոդվածով երաշխավորված և համընդհանուր ճանաչում ստացած՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը։
6.3. Բողոքաբերները փաստել են, որ նույն արարքի կապակցությամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին չվերացված որոշման առկայության պայմաններում, իրավաչափ չէ այդ նույն արարքի վերաբերյալ քննության վերսկսումը և իրականացումը։
7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով
բողոքները։
Վճռաբեկ բողոքի պատասխանների հիմնավորումները և պահանջը․
8. Տուժողներ
ներկայացուցիչ
ներկայացրել է վճռաբեկ բողոքի
քրեական
պատասխան՝ նշելով, որ ներկայացված բողոքն անհիմն է և թիվ
գործով օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն չի իրականացվել։ Արդյունքում, տուժողներ
ներկայացուցիչ
խնդրել է մերժել
և նրա ներկայացուցիչ
բողոքը։
9. Տուժողներ
ներկայացրել են վճռաբեկ բողոքի պատասխաններ` փաստարկելով, որ բողոքաբերների կողմից ներկայացված բողոքն անհիմն է և ենթակա է մերժման։
4
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունվարի 18-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Դատարանն ուսումնասիրելով թիվ
քրեական գործի
նյութերը (թվայնացված տրամադրվել են Դատարանին)՝ արձանագրում է, որ թիվ քրեական գործի քննությունը չի իրականացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջների պահպանմամբ, այն է՝ չի կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումը, ինչն իր հերթին հանգեցրել է գործի ոչ օբյեկտիվ քննության։ Նման պայմաններում թիվ քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին Քննիչի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումը չի կարող լինել ճիշտ պատճառաբանված, քանի որ այդ պատճառաբանությունը չի բխել գործի բոլոր հանգամանքների վերաբերյալ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքից։ Վիճարկվող որոշումից հետևում է, որ քրեական գործով նախաքննության ընթացքում մի շարք հարցեր պարզելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել այն պատճառաբանությամբ, որ ժամանակին դրանց առթիվ քննվել է թիվ քրեական
գործը, որ դրա քննության ընթացքում մի շարք անձանց նկատմամբ որոշումներ են կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ
այդ
գործով դատապարտվել է։ Մինչդեռ, սույն բողոքի քննության արդյունքում բարձրացված հարցերից հետևում է, որ սույն թիվ
քրեական գործի բոլոր հանգամանքները
նախկինում քննության առարկա չեն դարձել, հետևաբար թիվ
քրեական գործով
մի շարք անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին կայացված որոշումները չէին կարող դրվել սույն գործով վարույթը կարճելու հիմքում։ Բացի այդ, գործի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն հետազոտվել, ինչի արդյունքում գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները չէին կարող օբյեկտիվ համեմատության ենթարկվել՝ պարզելու, արդյո՞ք պարզման ենթակա հանգամանքների կապակցությամբ համապատասխան անձանց, այդ թվում՝ պաշտոնատար անձանց արարքներին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական: Վերը նշվածի մասին է վկայում նաև բողոքի քննությանը մասնակցելու համար լիա ւազորված դատախազ
կողմից Դատարանին հասցեագրված
գրությունում Դատախազի կողմից արված եզրահանգումները:
5
6
Վերը նշվածը հաշվի առնելով` Դատարանն արձանագրում է, որ բողոքաբերների կողմից ներկայացված բողոքները փաստարկված են և ենթակա են բավարարման: Միևնույն ժամանակ, Դատարանն արձանագրում է, որ բողոքաբերների կողմից Դատարանին ներկայացված խնդրանքը ճիշտ չի ձևակերպվել և չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների էությունից։ Մասնավորապես, բողոքաբեր
խնդրել է․ «Բողոքի քննարկման
արդյունքում պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել (...) թիվ քրեական գործով (...) 06.12.2021թ. կայացված «քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին» որոշումը և այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին (…) 31.01.2021թ. որոշումը», իսկ բողոքաբեր խնդրել է. «Վերացնել (...) «քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» 06.12.2021թ. որոշումը, Դատախազի` 31.01.2022թ. բողոքը մերժելու մասին կայացված որոշումը, ճանաչել հիշյալ որոշումներով բողոքաբերների իրավունքների խախտումը, պարտավորեցնել վերացնել բողոքաբերների խախտված իրավունքները՝ վերացնել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» 06.12.2021թ. որոշումը և գործը քննության ուղարկել հակակոռուպցիոն կոմիտե ըստ ենթակայության», մինչդեռ, բողոքի քննության արդյունքում` բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի
իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։
Այսպիսով, վերը նշված հանգամանքները հաշվի առնելով, Դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերների բողոքը հիմնավոր է և ենթակա է բավարարման(…)»։
11. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է հետևյալը․ «(...) [Բ]ողոքի հիմքերի ու դրանք հիմնավորող փաստարկների սահմաններում դատական ստուգման ենթարկելով վիճարկվող որոշման իրավաչափությունը՝ Վերաքննիչ դատարանը նախևառաջ հարկ է համարում փաստել, որ բողոքի հեղինակների կողմից չի ներկայացվել ծանրակշիռ որևէ այնպիսի փաստարկ, որը կարող էր բավարար հիմք ծառայել՝ չհամաձայնելու Առաջին ատյանի դատարանի համապատասխան հետևությանը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը անհրաժեշտ է համարում նշել, որ ինչպես հետևում է սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից, տվյալ դեպքում քրեական գործի նախաքննության ընթացքում համակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացված չլինելը ինչպես Առաջին ատյանի դատարան, այնպես էլ Վերաքննիչ դատարան ներկայացված գրություններով փաստվել է նաև հենց քրեական հետապնդման մարմնի, մասնավորապես՝ դատախազ կողմից: Նշյալ գրությունների բովանդակությունից անմիջականորեն հետևում է, որ դատախազի կողմից հստակորեն նշվել են նաև այն հանգամանքները, որոնք ըստ վերջինի՝ անհրաժեշտ էր ստուգման ենթարկել։ Այլ կերպ` այն պայմաններում, երբ նաև հենց քրեական հետապնդման մարմնի կողմից է մատնանշվել համակողմանի և օբյեկտիվ նախաքննություն տվյալ դեպքում իրականացված չլինելը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդպիսի հանգամանքն ինքնին ծանրակշիռ գործոն է, իսկ բողոքաբերների կողմից, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, չի ներկայացվել այնպիսի փաստարկ, որը կարող էր բավարար չափով հակակշռել դրան:
Ինչ վերաբերում է համապատասխան պատճառաբանությունների վրա կառուցված բողոքաբերների այն դիտարկմանը, որ դատախազ
դիրքորոշումը
իրավաչափ չէ, և այն չէր կարող դրվել վիճարկվող որոշման հիմքում, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դատախազ
կողմից այդպիսի
բովանդակությամբ դիրքորոշում դատարան ներկայացնելու համար որևէ արգելք կամ 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 75-85։
7
պայման ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում՝ ընդ որում, անկախ այն հանգամանքից, որ մինչդատական վարույթում ներկայացված համապատասխան բողոքը մերժելու մասին որոշումը կայացվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից: Այլ կերպ՝ այն, որ 2022 թվականի հունվարի 31-ի որոշումը կայացվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից, ինքնին չէր կարող խոչընդոտ հանդիսանալ՝ համապատասխան բովանդակությամբ դիրքորոշում դատախազ
կողմից ներկայացնելու
համար: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում բողոքի հեղինակների հիշյալ փաստարկումը:
5.4.1. Անդրադառնալով բողոքում բերված այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, սակայն չի նշել, թե որ իրավունքի կամ օրինական շահի խախտման մասին է խոսքը՝ Վերաքննիչ դատարանն այն ընդունելի չի համարում՝ փաստելով, որ գործի ոծի արդալ դարացի քննության սկզբունքի պահանջների՝ տվյալ դեպքում պահպանված չլինելը, ինչպիսի արձանագրում անմիջականորեն արվել է Հակակոռուպցիոն դատարանի կողմից, ինքնին վկայում է համապատասխան իրավունքի խախտված լինելը ստորադաս դատարանի կողմից փաստելու մասին:
Ինչ վերաբերում է այն փաստարկմանը, որ Հակակոռուպցիոն դատարանի կողմնակալ ու ոչ իրավաչափ մոտեցումն արտահայտվել է նաև նրանում, որ արձանագրելով հանդերձ, որ բողոքաբերների կողմից ներկայացված պահանջները ճիշտ չեն ձևակերպվել և դրանք չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների էությունից, այնուամենայնիվ, Առաջին ատյանի դատարանն ինքն է նրանց փոխարեն ձևակերպել պահանջներն ու իր իսկ ձևակերպած պահանջները բավարարել, ապա Վերաքննիչ դատարանն այն անհիմն է համարում, ինչը հիմնավորվում է առնվազն նրանով, որ դատարանն ինքնին կաշկանդված չէ բողոքի պահանջի ձևակերպմամբ. տվյալ դեպքում բողոքաբերները, Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքներով խնդրել են վերացնել քննիչի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշումը, և այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշումը, մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով 1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասով, ոչ թե վերացրել է այդ որոշումները, այլ որոշում է կայացրել անձի իրավունքների և ազատությունների 8
խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։ Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը համապատասխան որոշումը կայացնելիս առաջնորդվել է հիշյալ նորմով ամրագրված պահանջով, որը տվյալ դեպքում որևէ կերպ չի կարող վկայել նրա կողմնակալ կամ ոչ իրավաչափ մոտեցման մասին: Վիճարկվող որոշման բովանդակության համադրված ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը «բողոքաբերների կողմից ներկայացված բողոքները փաստարկված են և ենթակա են բավարարման» արձանագրումը արել է մինչ այդ իր կողմից ներկայացված համապատասխան հիմնավորումների հիման վրա արված այն դատողության համատեքստում, որ թիվ
քրեական գործի քննությունը չի
իրականացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջների պահպանմամբ, այն է՝ չի կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումը, ինչն իր հերթին հանգեցրել է գործի ոչ օբյեկտիվ քննության: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը չի կարող հիմնավոր համարել բողոքաբերների, ըստ էության, այն դիտարկումը, որ Հակակոռուպցիոն դատարանը անմիջականորեն կրկնել է բողոքներում առկա համապատասխան ձևակերպումները՝ դրանով իսկ կանխորոշելով վարույթի ելքը կամ թույլ տալով անմեղության կանխավարկածի սկզբունքի հնարավոր խախտում:
Ինչ վերաբերում է բողոքաբերների մյուս դիտարկումներին, ապա Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ առկա չեն բավարար հիմքեր՝ չհամաձայնելու Առաջին ատյանի դատարանի այն դատողություններին, որ թիվ քրեական գործի բոլոր հանգամանքները նախկինում` քննության առարկա չեն դարձել, հետևաբար թիվ
քրեական գործով մի շարք անձանց նկատմամբ քրեական
հետապնդում չիրականացնելու մասին կայացված որոշումները չէին կարող դրվել սույն գործով վարույթը կարճելու հիմքում, բացի այդ, գործի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն հետազոտվել, ինչի արդյունքում գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները չէին կարող օբյեկտիվ համեմատության ենթարկվել՝ պարզելու, արդյո՞ք պարզման ենթակա հանգամանքների կապակցությամբ համապատասխան անձանց, այդ թվում՝ պաշտոնատար անձանց արարքներին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական
9
10
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը նաև սույն որոշման նախորդ կետում շարադրված հիմնավորումների հաշվառմամբ հարկ է համարում փաստել, որ քրեական գործի բոլոր հանգամանքների պարզված չլինելը պետք է մեկնաբանել հօգուտ լիարժեք նախաքննություն կատարելու, այլ ոչ թե գործի վարույթը կարճելու, քանի որ միայն լրիվ, բազմակողմանի
ու
օբյեկտիվ նախաքննությունը կարող
է
ապահովել
քրեադատավարական խնդիրների կենսագործումը, ինչպես նաև գործի արդարացի քննության՝ որպես քրեադատավարական հիմնարար և կարևորագույն սկզբունքի երաշխավորումը:
5.5. Ամփոփելով վերոշարադրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն վարույթով համապատասխան դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստիև [անընթեռնելի] և նրա ներկայացուցիչ [անընթեռնելի] հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Հակակոռուպցիոն դատարանի վիճարկվող որոշումը՝ թողնել անփոփոխ (. . .)»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) սահմանված կարգով։ Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը
տուժողներ
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթեր 56-76։
ներկայացուցիչ
և տուժողներ
11
ներկայացուցիչ
բողոքները քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանի հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ նախկին
քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումները։
13. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. տուժողի ներկայացուցիչների կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքներում առկա ձևակերպումները քրեադատավարական իրավահարաբերությունների շրջանակներում ինքնին արդյո՞ք խախտում են անմեղության կանխավարկածը։
14. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան»։ Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։ 14.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի մեկնաբանման շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
հայտարարությունն այն մասին, որ անձին պարզապես կասկածում են հանցագործություն կատարելու մեջ, պետք է հստակորեն տարբերակվի այն բացահայտ արված հայտարարությունից, որ անհատը, թեպետ դեռ չի կայացվել վերջնական մեղադրական եզրակացություն, կատարել է տվյալ հանցագործությունը՚, 3 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Matijasevic v. Serbia գործով 2006 թվականի սեպտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 23037/04, 48-րդ կետը։
12
անմեղության կանխավարկածի խախտում է այն դեպքը, երբ դատական որոշման կամ պաշտոնատար անձի կողմից արված հայտարարության մեջ կարծիք է արտահայտվում հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի մեղքի վերաբերյալ՝ նախքան նրա մեղքը կհաստատվի օրենքով սահմանված կարգով4,
- անմեղության կանխավարկածը որպես քրեական գործի վարույթի դատավարական երաշխիք, ի թիվս այլնի, որոշակի պահանջներ է սահմանում՝ կապված դատական իշխանության մարմինների կամ այլ հանրային պաշտոնատար անձանց կողմից կասկածյալի (մեղադրյալի, ամբաստանյալի) մեղավորության վերաբերյալ կանխակալ արտահայտությունների հետ5՝ շեշտադրելով վերջիններիս կողմից կատարվող հայտարարություններում բառերի ընտրության կարևորությունն այն դեպքում, երբ խոսքը գնում է հանցանքի կատարման մեջ օրենքով սահմանված կարգով չմեղադրված և չդատապարտված անձանց մասին:
Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անմեղության կանխավարկածի խախտում է համարել դատախազի կողմից գործի վարույթը կարճելու որոշմամբ տրված հետևյալ ձևակերպումը. «հանցանքի կատարման պահին [դիմումատուն] ևս կրել է (...) վնաս» և «զրկանքներ կրելով [դիմումատուն] քավել է իր մեղքը»7:
15. Մարդու իրավունքների կոմիտեն՝ նշված հոդվածի շրջանակներում նշել է, որ անմեղության կանխավարկածը ենթադրում է նաև իրավունք՝ արժանանալու այդ սկզբունքին համապատասխան վերաբերմունքի։ Հետևաբար, այն պարտականություն է հանրային իշխանության բոլոր ներկայացուցիչների համար՝ ձեռնպահ մնալու վարույթի արդյունքը կանխորոշելուց8։
4 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՝ Garycki v. Poland գործով 2007 թվականի փետրվարի 6-ի վճիռը, գանգատ թիվ 14348/02, 66-րդ կետը։
5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Allenet de Ribemont v. France գործով 1996 թվականի օգոստոսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 15175/89, 35-36-րդ կետեր, Nesták v. Slovakia գործով 2007 թվականի փետրվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 65559/01, 88-րդ կետը։
6 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Daktaras v. Lithuania գործով 2000 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 42095/98, 41-րդ կետը։ 7 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Virabyan v. Armenia գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռը, գանգատ թիվ 40094/05, 193-րդ կետը: 8 St'u Human Rights Committee, General Comment 13, Article 14 (Twenty-first session, 1984), Compilation of General Comments and General Recommendations Adopted by Human Rights Treaty Bodies, U.N. Doc. HRI/GEN/1/Rev.1 at 14 (1994), 7-րդ կետը։
13
16. ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
17. ՀՀ նախկին քրեական դատավարության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: (…)»:
18. Վերը վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անմեղության կանխավարկածի հարգման պարտականությունը կրող առաջին հասցեատերերը նեղ իմաստով համարվում են վարույթի հանրային մասնակիցները, իսկ լայն իմաստով հանրային իշխանության բոլոր ներկայացուցիչները, որպիսի պայմաններում դատական վերանայման բողոքներում դատավարության մասնավոր մասնակիցների կողմից կոնկրետ գործերով արված դատողությունները քրեադատավարական իմաստով չեն կարող համարվել անմեղության կանխավարկածի խախտում, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության քրեադատավարական կառուցակարգը կարող է անմեղության կանխավարկածի խախտման դեպքում իրավական պաշտպանության արդյունավետ գործիքակազմ ծառայել միայն, եթե վերոհիշյալ իրավունքը ենթադրաբար՝ խախտվել է վարույթն իրականացնող մարմնի դատավարական գործունեության ընթացքում վերջինիս կայացրած որոշումներով կամ կատարած դատավարական գործողություններով։ Այս առումով, որպես օրինակ կարող է դիտարկվել Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործը, որտեղ դիմումատուն իր նկատմամբ գործի վարույթը կարճելու դատավարական որոշման մեջ տեղ գտած, իր անմեղության կանխավարկածը խախտող ձևակերպումների կապակցությամբ իրավական պաշտպանություն էր հայցել քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ՝ դրանց իրավաչափությունը վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում։ Մեկ այլ օրինակ կարող է դիտարկվել
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ գործով 2022 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ԵԴ/0112/11/19 որոշումը, 24-րդ կետը։
10 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Virabyan v. Armenia գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռը, գանգատ թիվ 40094/05, 82-95-րդ կետերը։
14
Մելինե Մարգարյանի վերաբերյալ գործը, որտեղ անմեղության կանխավարկածի խախտում էր թույլ տրվել առաջին ատյանի դատարանի դատավճռով":
19. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունվարի 18-ի որոշմամբ արձանագրել է, որ բողոքի քննության արդյունքում բարձրացված հարցերից հետևում է, որ թիվ
քրեական գործի բոլոր հանգամանքները նախկինում քննության առարկա չեն դարձվել թիվ
քրեական գործի շրջանակներում, ուստի թիվ
քրեական
գործով մի շարք անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին կայացված որոշումները չէին կարող դրվել թիվ
քրեական գործով վարույթը
կարճելու հիմքում։ Ուստի նշվածի հաշվառմամբ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ բողոքաբերների կողմից ներկայացված բողոքները փաստարկված են և ենթակա են բավարարման2:
Վերաքննիչ դատարանը 2024 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի դատողությունների հետ չհամաձայնելու բավարար հիմքեր առկա չեն։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քրեական գործի բոլոր հանգամանքների պարզված չլինելը պետք է մեկնաբանել հօգուտ լիարժեք նախաքննություն կատարելու, այլ ոչ թե գործի վարույթը կարճելու, քանի որ միայն լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննությունը կարող
է
ապահովել քրեադատավարական խնդիրների
կենսագործումը, ինչպես նաև գործի արդարացի քննության՝ որպես քրեադատավարական հիմնարար և կարևորագույն սկզբունքի երաշխավորումը։ Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքի հնարավոր խախտմանը Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման բովանդակության համադրված ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը «բողոքաբերների կողմից ներկայացված բողոքները փաստարկված են և ենթակա են բավարարման» արձանագրումը արել է մինչ այդ իր կողմից ներկայացված համապատասխան հիմնավորումների հիման վրա արված այն դատողության համատեքստում, որ թիվ քրեական գործի քննությունը չի իրականացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջների պահպանմամբ, այն 1 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մելինե Մարգարյանի վերաբերյալ գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0081/01/11 որոշումը, 19-25-րդ կետերը։
12 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
է՝ չի կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտում, ինչն իր հերթին հանգեցրել է գործի ոչ օբյեկտիվ քննության։ Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ չի կարող հիմնավոր համարել բողոքաբերների, ըստ էության, այն դիտարկումը, որ Առաջին ատյանի դատարանը անմիջականորեն կրկնել է բողոքներում առկա համապատասխան ձևակերպումները՝ դրանով իսկ կանխորոշելով վարույթի ելքը կամ թույլ տալով անմեղության կանխավարկածի սկզբունքի հնարավոր խախտում”:
20. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 14-18-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթի մասնավոր մասնակիցների կողմից դատական վերանայման կառուցակարգերով ներկայացված բողոքներում առկա դիրքորոշումներն ինքնին չեն կարող համարվել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով խախտում, քանի դեռ դրանք չեն արտացոլվել վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված որոշումներում կամ դատական ակտերում։ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն դեպքում վարույթի մասնավոր մասնակիցներ հանդիսացող
ներկայացուցիչ
ինչպես նաև
բողոքներում առկա դատողություններն ինքնին չեն
կարող խախտել
անմեղության կանխավարկածը, քանի որ այդպիսիք չեն
արտացոլվել ստորադաս դատարանների դատական ակտերում։ Նման պայմաններում ներկայացուցիչ
անմեղության կանխավարկածի խախտման հնարավոր ռիսկը
քրեադատավարական կառուցակարգերի շրջանակներում չեզոքացվել է։
21. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողների ներկայացուցիչների կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքներում առկա ձևակերպումները քրեադատավարական
շրջանակներում ինքնին չեն խախտում
իրավահարաբերությունների
անմեղության կանխավարկածը:
22. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է․
նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու
մասին որոշման առկայությունն արդյո՞ք կրկին անգամ դատվելու անթույլատրելիության 15
13 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
16
(non bis in idem) սկզբունքի շրջանակներում խոչընդոտ է տվյալ քրեական վարույթը շարունակելու և լիարժեք նախաքննություն կատարելու համար:
23. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»։
23.1. ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1139 որոշմամբ արձանագրել է, որ կրկին դատվելու անթույլատրելիության պահանջն իր բովանդակությամբ (մեկնաբանմամբ) ենթադրում է պետության պարտականությունը` նույն արարքի համար անձին կրկին անգամ պատժելը, դատելը և քրեական հետապնդման ենթարկելը բացառելը: Իր սահմանադրաիրավական բովանդակությամբ՝ այդ սկզբունքի հիմքում (քրեաիրավական իմաստով) դրված է այն գաղափարը, որ ոչ ոք չի կարող նույն արարքի համար կրկին դատվել։ Այդ սկզբունքը նաև բացառում է միևնույն հանցագործության որակումը քրեական օրենսգրքի մեկից ավելի հոդվածներով, արգելում է նաև միևնույն հանգամանքը հաշվի առնել ինչպես հանցանքը որակելիս, այնպես էլ պատժի տեսակն ու չափն ընտրելիս'4։
23.2. Եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին
քրեական դատավարությանը
համապատասխան»։
น
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է կրկին անգամ դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես դատապարտվել է կամ արդարացվել յուրաքանչյուր երկրի օրենքին և քրեական դատավարության իրավունքին համապատասխան»:
14 Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի փետրվարի 18-ի թիվ ՍԴՈ-1139 որոշումը։
17
ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատապարտվել նույն արարքի համար»: 23.3. Մեջբերված նորմերով ամրագրված կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքի բովանդակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Դավիթ Բաբայանի վերաբերյալ գործով որոշմամբ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքը հիմնարար տեղ է զբաղեցնում ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված պաշտպանության համակարգում, որի հիմքում ընկած է մեղքը քաված լինելու կանխավարկածը, և այն իրենից ներկայացնում է նույն արարքի համար նույն անձին կրկին քրեական հետապնդման չենթարկելու, չդատապարտելու, չպատժելու երաշխիք։ Ընդ որում՝ «նույն արարքի համար» ձևակերպումը նշանակում է, որ կրկնակի դատապարտման անթույլատրելիության առարկան պետք է ընկալվի ոչ թե հանցանքի իրավական որակման, այլ փաստական նկարագրության իմաստով։ Անդրադառնալով ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քանի դեռ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշումը վերացված չէ, նույն անձը նույն մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկվել չի կարող։ Քրեական հետապնդումը բացառող այս հանգամանքի հիմքում օրենսդիրը նախատեսել է երկու պարտադիր պայման՝
ա) քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշումը պետք է վերաբերի նույն անձին,
բ) այդ որոշումը պետք է կայացված լինի նույն մեղադրանքի սահմաններում15։ 23.4. Վերահաստատելով Դավիթ Բաբայանի վերաբերյալ գործով արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը Գևորգ Խնուսյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ արձանագրել է, որ կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը ենթադրում է անձի և պետության միջև որոշակի արարքի կապակցությամբ ծագած քրեական և քրեադատավարական իրավահարաբերությունների վերջնական դադարում։ Ընդ որում, քրեադատավարական տեսանկյունից այն հիմնվում է քրեական 15 Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Բաբայանի վերաբերյալ գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԿԴ1/0043/01/11 որոշումը։
18
հետապնդման սպառնալիքի ավարտված լինելու գաղափարի վրա։ Այլ խոսքով՝ կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը ենթադրում է, որ բացակայում է հանցավոր արարքը, քանի որ քրեական մեղադրանքի բովանդակությունը կազմող արարքի կապակցությամբ անձի
u
պետության միջև համապատասխան
իրավահարաբերությունները ծագել և վերջնականապես դադարել են, այսինքն՝ իրավական առումով «հանցավոր արարք» գոյություն չունի՞:
25. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. Նախաքննության մարմինը 2021 թվականի դեկտեմբերի 6–ի որոշմամբ արձանագրել է, որ, ի թիվս այլոց, [անընթեռնելի] նկատմամբ առկա է նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին քննիչի և դատախազի չվերացված որոշում։ Արդյունքում Նախաքննության մարմինը գտել է, որ [անընթեռնելի] նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով”։ Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունվարի 18-ի որոշմամբ արձանագրել է, որ բողոքի քննության արդյունքում բարձրացված հարցերից հետևում է, որ թիվ [անընթեռնելի] քրեական գործի բոլոր հանգամանքները նախկինում քննության առարկա չեն դարձվել թիվ [անընթեռնելի] քրեական գործի շրջանակներում, ուստի թիվ [անընթեռնելի] քրեական գործով մի շարք անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին կայացված որոշումները չէին կարող դրվել թիվ [անընթեռնելի] քրեական գործով վարույթը կարճելու հիմքում։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ բողոքաբերիների կողմից ներկայացված բողոքները հիմնավոր են և ենթակա են բավարարման¹8: Վերաքննիչ դատարանը 2024 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի դատողությունների հետ չհամաձայնելու բավարար հիմքեր առկա չեն։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քրեական գործի բոլոր հանգամանքների պարզված չլինելը պետք է մեկնաբանել հօգուտ լիարժեք նախաքննություն կատարելու, այլ ոչ թե գործի վարույթը կարճելու, քանի որ միայն լրիվ, բազմակողմանի
u
օբյեկտիվ նախաքննությունը կարող
է
ապահովել
16 Տե'ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Գևորգ Խնուսյանի վերաբերյալ գործով 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշումը։
17 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 41-71։
18 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
քրեադատավարական խնդիրների կենսագործումը, ինչպես նաև գործի արդարացի քննության՝ որպես քրեադատավարական հիմնարար և կարևորագույն սկզբունքի երաշխավորումը։
26. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 23-24-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ քրեական գործի բոլոր հանգամանքների պարզված չլինելը պետք է մեկնաբանել հօգուտ լիարժեք նախաքննություն կատարելու, սակայն Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն պետք է մեկնաբանվի կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքի հաշվառմամբ այն անձանց նկատմամբ, ում հետ քրեական մեղադրանքի բովանդակությունը կազմող արարքի կապակցությամբ պետության իրավահարաբերությունները վերջնականապես դադարել են քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու վերաբերյալ որոշումների առկայությամբ։ Ընդ որում՝ սույն դեպքում խոսքը գնում է ոչ թե նշված արարքի իրավական որակման, այլ փաստական նկարագրության մասին։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոգրյալը ոչ թե վտանգում է լիարժեք նախաքննության կատարումը, այլ սահմանափակում նախաքննության կատարման սահմանները՝ այն փաստերի և հանգամանքների ստուգման և պարզման կապակցությամբ, որոնք արդեն իսկ արձանագրվել են հիշյալ անձանց վերաբերյալ կայացված քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին քննիչի և դատախազի որոշումներով, քանի որ հակառակ պարագայում կխախտվի կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքը:
27. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը, տուժողներ
ներկայացուցիչ
և տուժողներ
ներկայացուցիչ
բողոքները բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանը,
Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելով, թույլ չեն տվել դատական սխալ, ուստի ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
19 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
19
20
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Թիվ ՀԿԴ/0096/11/23 դատական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 18-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի ապրիլի 8-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0096/11/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
