Գասպարյան — ԵԴ/1916/02/21
Ամփոփում
քննելով ըստ Կարինե Գասպարյանի հայցի ընդդեմ «Երնանի համար 144 հիմնական դպրոց» պետական ոչ առնտրային կազմակերպության (այսուհետ նան՝ Կազմակերպություն) ն երրորդ անձ Երնանի քաղաքապետարանի` հրամաններն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2022 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Կարինե Գասպարյանը պահանջե է անվավեր ճանաչել Կազմակերպության տնօրենի 08.01.2021 թվականի թիվ 2 ն թիվ 3, 18.01.2021 թվականի թիվ «ՓԱ ու թի
Ամբողջ Տեքստ
«ՀԱՏ 227
կ 21175 Հ ՏԱՐՑ Ա
ՍԹ
ՄԻՏ 27 ՛ `
ՀՏշղին ՀԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1916/02/21 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1916/02/21
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
Դատավորներ՝ Լ. Հովհաննիսյան
Կ. Համբարձումյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
2024 թվականի մայիսի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Կարինե Գասպարյանի հայցի ընդդեմ «Երնանի համար 144 հիմնական դպրոց» պետական ոչ առնտրային կազմակերպության (այսուհետ նան՝ Կազմակերպություն) ն երրորդ անձ Երնանի քաղաքապետարանի` հրամաններն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2022 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կարինե Գասպարյանը պահանջե է անվավեր ճանաչել Կազմակերպության տնօրենի 08.01.2021 թվականի թիվ 2 ն թիվ 3, 18.01.2021 թվականի թիվ «ՓԱ ու թի. 5 հրամանները, իրեն վերականգնել նախկին 0աշխատանքում, Կազմակերպությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.12.2021 թվականի «Քաղաքացիական գործն առանձնացնելու մասին» որոշմամբ 18.01.2021 թվականի
2
թիվ 5 հրամանն անվավեր ճանաչելու նախկին աշխատանքում վերականգնելու ու Կազմակերպությունից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու հայցապահանջներն առանձնացվել են առանձին վարույթում Ա քաղաքացիական գործին տրվել է թիվ ԵԴ/55793/02/21 համարը:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.05.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է «անվավեր ճանաչել «Երնանի համար 144 հիմեական դպրոց» ՊՈԱԿ-ի տեօրենի' 08.01.202/թ. թիվ 2 հրամանը, 08.01.2021թ. թիվ 3 հրամանը ն 18.01.2021թ. թիվ «4»-Ա հրամանը: Պատասխանող «Երնանի համար 144 հիմեական դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուր ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 12.000 ՀՀ դրամ' որպես պետական տուրքի գումար: Պատասխանող «Երնանի համար 144 հիմեական դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուր Կարինե Գասպարյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.11.2022 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է «/...) Մասնակի բեկանել Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/1916/02/21 քաղաքացիական գործով' 13.05.2022 թվականին կայացված վճիռը' 1/ ««Երնանի համար 144 հիմեական դպրոց» ՊՈԱԿ-ի տեօրենի' 08.01.2021թ. թիվ 2 հրամանն անվավեր ճանաչելու» մասով, ն այդ մասով դատական ակտը փոփոխել հետնյալ կերպ" ««Երնանի համար 144 հիմեական դպրոց» ՊՈԱԿ-ի տեօրենի' 08.012021թ. թիվ 2 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Կարինե Գասպարյանի հայցը մերժել:», 2/ «Պատասխանող «Երնանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուր ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 12.000 ՀՀ դրամ" որպես պետական տուրքի գումար» մասով, դատական ակտը բեկանել ն այն փոփոխել հետնյալ կերպ՝ «Պատասխանող «Երնանի համար 144 հիմեական դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուր ՀՀ պետական բյուջեի բռնագանձել Ց 000 ՀՀ դրամ' որպես պետական տուրքի գումար»: Մեացած մասով, դատական ակտը թողնել անփոփոխ: (:-.)»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Սայադ Բադալյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Գասպարյանը (ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերը, 77-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը թիվ 3 հրամանի իրավաչափությունը գնահատելիս անտեսել է, որ գործում առկա գրավոր ապացույցներով ն վկաների ցուցմունքներով հաստատվում է, որ հայցվորի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, ու տնօրենի հասցեին հնչել են անպարկեշտ արտահայտություններ ն վիրավորանքներ: Վերաքննիչ դատարանը ներկայացված ապացույցներից հետազոտել է նան «Արձանագրություն 3» փաստաթուղթը ն դրանից մեջբերում կատարել եզրափակիչ դատական ակտի պատճառաբանական մասում, սակայն չի նկատել արձանագրության մեջ նշված վիրավորական ու անպարկեշտ արտահայտությունները:
Վերաքննիչ դատարանը վկաների ցուցմունքը չի համադրել «Արձանագրություն 3» փաստաթղթի բովանդակության հետ կամ չի հետազոտել նշված ապացույցը: Համադրելու
Յ
արդյունքում Վերաքննիչ դատարանը կգար այն եզրահանգման, որ տնօրենի հասցեին հնչել են վիրավորական ն անպարկեշտ արտահայտություններ, որոնք ոչ միայն անհամատեղելի են էթիկայի նորմերի հետ ու հարիր չեն հանրակրթական հաստատությունում գործող միջանձնային հարաբերություններին, այլն գործատուի ներքին կարգապահական կանոնների խախտում են:
Վերաքննիչ դատարանը թիվ «4»-Ա հրամանի իրավաչափությունը գնահատելիս հիմք է ընդունե բացառապես այն, որ հրամանն ընդունվել է առանց հայցվորի գրավոր բացատրության՝ խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ գրավոր բացատրության պահանջը հայցվորն ստացել է 21.01.2021 թվականին: Մինչդեռ հայցվորն ինքն է նշել, որ գրավոր բացատրություն ներկայացնելու վերաբերյալ պահանջն ստացել է 11.01.2021 թվականին: Ավելին` վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերում Վերաքննիչ դատարանը վկայակոչել է «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքից թիվ ՔՇ0055881077ի/ փոստային ծրարի առաքման քաղվածքը՝ նշելով, որ հայցվորը վերոնշյալ պահանջագրերն ստացել է 11.01.2021 թվականին: Գործի նյութերում առկա է նան հետադարձ ծանուցման փոստային ծրարը, որով հաստատվում է բացատրություն ներկայացնելու պահանջը 11.01.2021 թվականին ստանալու հանգամանքը: Հետնաբար գործատուն օրենսդրությամբ սահմանված ողջամիտ ժամկետը պահպանել է, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Այսինքն՝ գործատուն ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանմամբ նախապես գրավոր բացատրություն է պահանջել հայցվորից, վերջինս ստացել է այդ պահանջը ն արձագանքել է դրան: Ավելին՝ Դատարանում հայցվորն ընդունել է, որ ջերմաչափման մատյանում կատարված գրառումները չեն առնչվել ջերմաչափմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ 08.01.2021 թվականի թիվ 3 ն 18.01.2021 թվականի թիվ «4»-Ա հրամաններն անվավեր ճանաչելու մասերով, բեկանել Վերաքննիչ դատարանի 04.11.2022 թվականի որոշումն ու այդ մասերով փոփոխել՝ նշված հրամաններն անվավեր ճանաչելու պահանջների մասին հայցը մերժել:
2.1 Կարինե Գասպարյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները
16.03.2023 թվականին ն 06.06.2023 թվականին Կարինե Գասպարյանի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքի պատասխաններ: 06.06.2023 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանը Վճռաբեկ դատարանը քննարկման առարկա չի դարձնում, քանի որ այն ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտմամբ:
16.03.2023 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանով հայտնվել է հետնյալը.
Վճռաբեկ բողոքն անհիմն է ո ենթակա է մերժման, քանի որ բողոքաբերը «Արձանագրություն 3» վերտառությամբ փաստաթղթում նշված ։արտահայտությունների վերաբերյալ որնէ փաստարկ չի ներկայացրել ստորադաս դատարաններում, հետնաբար Վճռաբեկ դատարանը չի կարող անդրադառնալ այդպիսի փաստարկներին ն ապացույցներին, իսկ վկաների ցուցմունքներով չի հիմնավորվում իր կողմից անպարկեշտ, վիրավորական ու զրպարտչական բնույթի արտահայտություններ կատարելու փաստը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն արձանագրել է թիվ «4»-Ա հրամանն առանց իր գրավոր բացատրությանը սպասելու ընդունված լինելու փաստը:
4
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) «Երնանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի՝ որպես գործատուի ն Կարինե Գասպարյանի՝ որպես աշխատողի միջն 04.05.2020 թվականին կնքվել է աշխատանքային պայմանագիր, որի 1.2 կետի համաձայն՝ գործատուն պարտավորվել է աշխատողին նշանակել Կազմակերպությունում որպես փոխտնօրեն (հատոր 1-ին, գ.թ. 12-14).
2) «Արձանագրություն 1» վերտառությամբ ձեռագիր փաստաթղթի համաձայն՝ «2020 թվականի դեկտեմբերի 10-ին Երնանի հ. 144 հիմնական դպրոցի բուժքույր Աղավնի Զաքարյանը տնօրեն Ա. Պողոսյանին տեղեկացրեց այն մասին, որ դպրոցի մեկուսարանը փոխտնօրեն Կ. Գասպարյանը դարձրել է դասասենյակ: (..) Ուսումնական տարվա սկզբին տնօրեն Ա. Պողոսյանը 1-ին հարկի մուտքի ն բուժկետի մոտ տարածք է հատկացրել մեկուսարանի համար: (...) Մեկուսարանից դուրս են բերվել համապատասխան միջոցները, Կ. Գասպարյանը տարածքը դարձրել է դասասենյակ՝ այնտեղ տեղավորելով աշակերտական սեղան, 20 աթոռ: Հնոցապան Գնորգ Գնորգյանն աշակերտների օգնությամբ սեղաններն ու աթոռը մեկուսարանից տեղափոխել է քիմիայի ն ֆիզիկայի դասասենյակներ (...)»: Ա. Պողոսյան ստորագրություն, Ա. Ծատուրյան ստորագրություն, Գ. Գեորգյան ստորագրություն, Ա. Զաքարյան ստորագրություն, Է. Վարդանյան ստորագրություն (հատոր 1-ին, գ.թ. 71-73).
3) «Արձանագրություն 3» վերտառությամբ ձեռագիր փաստաթղթի համաձայն՝ «Սույն (2020) թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15-ին, Երնանի հ. 144 հիմնական դպրոցի տնօրեն Ա. Պողոսյանը 1-ին հարկում գտնվող դասարանում «բնագիտություն» առարկա էր դասավանդում, երբ միջանցքից լսեց փոխտնօրեն Կ. Գասպարյանի ձայնը: Վերջինս, տեսնելով, որ մեկուսարանից հանվել են աշակերտական սեղանները (1 հատ) ն աթոռները (20 հատ), սաստիկ զայրացել էր ն գոռգոռում էր: Տնօրեն Ա. Պողոսյանը, լսելով այդ ձայները, դուրս եկավ Մա դասարանից, իսկ ընկեր Գասպարյանը մեկուսարանի մոտից արագ քայլերով մոտեցավ ն հարձակում գործեց Ա. Պողոսյանի վրա, հրեց նրան, անվայելուչ բառեր արտաբերեց. «Ես քեզ խայտառակելու եմ, պոռնի՛կ, բոզ ... »: Մո դասարանի աշակերտները խուճապահար, անակնկալի եկած մոտեցան դասասենյակի դռանը, ականատես եղան Կ. Գասպարյանի՝ մանկավարժին ոչ վայել պահվածքին: Նույնիսկ տնօրենին հրելու պահին դռնապանը (...) փորձեց հեռացնել Կ. Գասպարյանին, սակայն վերջինս չէր հանդուրժում: (...) Ա. Պողոսյանը, առանց որնէ բառ արտաբերելու, կռիվ չհրահրելու համար հեռացավ իր աշխատասենյակ: Կ. Գասպարյանի գոռգոռոցը ն անվայել արտահայտությունները լսվել են նան 2-րդ հարկում»: Ա. Պողոսյան ստորագրություն, Ա. Ծատուրյան ստորագրություն, Ս. Ստեփանյան ստորագրություն, Ա. Զաքարյան ստորագրություն (հատոր 1-ին, գ.թ. 74-76).
4) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Սուսաննա Ստեփանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հայցվորի հետ աշխատանքային հարաբերությունները նորմալ են եղել, ուղղակի վերջինս կարող էր այս ու այն կողմից բաներ լսել, մեղադրել այն դեպքում, երբ ընդհանրապես նման բաներ չէին եղել: Հայտնել է, որ ստորագրել է արձանագրություն 3-ը, ամբողջությամբ պնդում է, դեկտեմբերի վերջին՝ առավոտյան ժամը 08:00-ին, մտել է դպրոց ն տեսել, որ մատյանի մեջ հայցվորն անպարկեշտ բառերով գրառում է կատարել տնօրեն Պողոսյանի վերաբերյալ, հայհոյախառն, անեծքի տեսքով, երբ այդ մասին Զաքարյան Աղունն ասում էր տնօրեն Արմինե Պողոսյանին, այդ ժամանակ տիկին Գասպարյանը դուրս է եկել իր աշխատասենյակից ու սկսել է կնոջը ոչ հարիր հայհոյանքներ հնչեցնել, ինքն այդտեղ էր, այդ խոսակցությունը ն հայհոյանքները լսել են նան դպրոց եկող աշակերտները, ծնողները, օրինակ՝ անբարոյական, փողոցային, գող ու այլն, դա միշտ է եղել, 5 տարի, եթե ինչ-որ բան տիկին Գասպարյանի սրտով չի եղել, եղել են դեպքեր, որ ուսուցիչներին էլ է հայհոյել, անեծքներ է տվել, ոչ լիարժեք մթնոլորտում են աշխատել, ինքը ոչ մի բան չունի տիկին Գասպարյանի դեմ, սակայն հիմա միայն ճիշտն է ասում, մտել են դպրոց ն չեն իմացել, թե այդ օրն իրենց գլխին ինչ է
5
թափվելու, իր հուզական ու վրդովված վիճակն էլ պայմանավորված է այդքան տարվա ապրումներով, իրենք բոլորը վատն էին: Հայցվորն ունի ոչ ադեկվատ պահվածք, խոսելաոճ, իրար նույնիսկ բարնելու իրավունք չունեին, 5 տարի վախեցել են միմյանց բարնել, միմյանց հետ նույնիսկ տուն գնալու իրավունք չունեին, ինքը չի դիմել որնէ մեկին, լուռ հանդուրժել է, անձամբ է հարցեր պարզել, անցել-գնացել է, ներկայումս հանգիստ աշխատում են, ներկա է եղել բոլոր վեճերին, ն' մեկուսարանի, ն ջերմաչափման մատյանի ու այլն, տիկին Գասպարյանը չէր հանդուրժում, որ դպրոցում իրենից բացի այլ ղեկավար լինի, ծնողները զանգում ասում էին՝ այդ ինչ դպրոց է, հայհոյանքները եղել են բանավոր: Դատարանի հարցին ի պատասխան հայտնել է՝ եթե դիմացինին ասում են գող, փչացած, անբարոյական, վիրավորանք չէ՞: Դրանք ասվել են տնօրեն Պողոսյանին, եղել են անձնական բնույթի, մինչդեռ դպրոցում պետք է զբաղվեն միայն ուսուցանելով, ամեն օր նույն պատմություններն ու բողոքներն են (հատոր 4-րդ, գ.թ. 63).
5) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Արմինե Ծատուրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալն է, արձանագրությունները կազմվել են դեպքերի թարմ տպավորությամբ, արձանագրություններում գրվածը համապատասխանում է իրականությանը, դեկտեմբերի 10-ին ականատես է եղել հետնյալ միջադեպին՝ դպրոցում մեկուսարանի տարածք էր հատկացվել, ինքն է մակնշումը փակցրել, արդեն 4-րդ դասաժամն էր, առաջին հարկում ընկեր Գասպարյանը զայրացած գոռգոռում էր՝ նշելով, որ այդտեղ մեկուսարան չի լինելու, այդ պահին տնօրենը ձայները լսելով դուրս է եկել, ընկեր Գասպարյանը մոտեցել է տնօրենին, բռնել օձիքից, վերջինս հետ-հետ է գնացել, բոզ, պոռնիկ, ես քեզ խայտառակ եմ անելու, այդ բառերը հնչել են, տնօրենը խոսքեր չի արտաբերել, Մարինե Հաջոյանն ընկել է մեջտեղ, բռնել է ընկեր Գասպարյանի թնից, բայց վերջինս զայրացած էր, չէր խոսում, ընկեր Պողոսյանը բարձրացել է վերն, էլ հետ չի գնացել դասարան, միջադեպը մեկուսարանի հետ էր կապված: Մեկ այլ դեպք էլ այն էր, որ ջերմաչափման հետ կապված գրառումներ էր կատարել մատյանում, նոր տնօրենն էլ զայրացել է, էլի դեպքեր են եղել, ես հրահանգ էի ստանում նոր տնօրենից, տիկին Գասպարյանը չէր թողնում ծանոթանայինք, ասում էր հրահանգները մի արեք: Երբ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին իրեն ոստիկանությունից կանչեցին, ն ընկեր Գասպարյանն իրեն ասեց, արի ասեմ՝ ինչ ես անելու, ինքն ասել է, որ ճշմարտությունն է ասելու: Հայցվորի հետ չեզոք հարաբերություններ ունի, չեն տեսնվում, չեն շփվում, ուզում է իրեն հեռու պահել, քանի որ իր հանդեպ խարդախություններ են եղել տիկին Գասպարյանի կողմից: Մեկուսարանից բացի այլ սենյակների առկայության վերաբերյալ հայտնել է, որ ժամը 11:00-ի կողմերն առաջին դասարանցիներն ավարտում են դասը, այսինքն՝ ազատ դասասենյակ է լինում, տեսչությունից մի քանի անգամ եկել են, ակտեր են կազմել, տնօրենը պարզապես չի ցանկացել օրենք խախտել, երբ նոր տնօրեն եկավ, հարաբերությունները բարիդրացիական էին, երկու ամիս անց դարձան կոնֆլիկտային (հատոր 1-ին, գ.թ. 68).
6) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Աղավնի Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հայցվորի հետ հարաբերությունները զուտ աշխատանքային են, ինքն է ստորագրել արձանագրությունները, մեկուսարանի վերացման մասին հայտնել է նոր տնօրենին, դասասենյակը նորից վերածվել է մեկուսարանի, հայցվորն ինքն է որոշել, որ այն վերածվի դասասենյակի: Իրեն Լուսինե Բաղդասարյանն է ասել, որ դա տիկին Գասպարյանի հրահանգով է եղել: Արձանագրություններն ստորագրելուց առաջ ասել է, որ իր խոսքերն ընդունեն որպես հիմք, դասասենյակը մեկուսարանի վերածվելուց հետո դպրոցում եղել են մշտական բախումներ, անվայել, անհարգալից խոսքեր, որոնք նույնիսկ անհարմար է արտաբերելը, փոխտնօրենը տնօրենի հասցեին ինչ անվայել բառեր ասես օգտագործում էր, բոլորը կանգնած էին, Ստեփանյանը, Ծատուրյանը, մաքրուհիները, տիկին Գասպարյանն իրեն անգամ ասել է՝ ինչու է ստորագրել արձանագրությունը, (ասեիր՝ որ չես լսել), այո՛, լսել եմ, ինչպես կարող եմ ասել, որ չեմ լսել Գրանցամատյանում պետք է արձանագրվեին ջերմաչափման արդյունքները, մինչդեռ Գասպարյան իր ն տնօրենի վերաբերյալ
6
անթույլատրելի գրառումներ էր կատարում, տակն էլ ստորագրում էր, սակայն արտաբերել չի կարող, Լուսինե Բաղդասարյանից է լսել, որ հայցվորը մեկուսարանը դասասենյակ է դարձրել, չի տեսել, որ այդ սենյակում դասեր են անցկացվել, դպրոցում բոլորը գիտեին, որ այդ սենյակը մեկուսարան է (հատոր 4-րդ, գ.թ. 22).
7) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Լուսինե Բաղդասարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է դպրոցում որպես ուսուցչուհի ն հայցվորին ճանաչում է, հարաբերություններն աշխատանքային են, ստորագրել է արձանագրություն 1-ը, բովանդակությունը համապատասխանում է իրականությանը, չի իմացել, որ տնօրենը տեղյակ չէ, որ մեկուսարանը դարձել է դասասենյակ, հայցվորն է իրեն հրահանգել, որ դասն անցկացնի մեկուսարանում, քանի որ դասասենյակում ցուրտ էր, հարցրել է՝ որտեղ կարող է կազմակերպել աշխատանքը, տիկին Գասպարյանն ասել է, որ գնան մեկուսարան, Գնորգ Գնորգյանը կազմակերպել է սեղանների ն աթոռների տեղափոխումը, ինչից հետո մեկ դասաժամ է անցկացրել տվյալ սենյակում, սովորաբար այլ դասասենյակներ լինում են, որոնք կարող էին դառնալ դասասենյակ, հստակ չի կարող ասել, ինքը պարապում էր երկարօրյա երեխաներին (հատոր 4-րդ, գ.թ. 63).
8) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքնեվելիս Գնորգ Գնորգյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հայցվորի հետ ոչ մի հարաբերություն չունի, ուսուցչուհի Մարինե Տիգրանյանի ամուսինն է, ձմռանը հնոցապան է աշխատել դպրոցում, այս պահին չի աշխատում, արձանագրության տակ ինքն է ստորագրել, իրեն չեն ասել, ինքը երեխաներին է օգնել, որպեսզի աթոռներն ու սեղանները դասավորեն այդ սենյակում, տիկին Գասպարյանն ասել է, որ տեր կանգնի երեխաներին, որ տեղափոխեն, դասավորեն, չփախնեն, այդ սենյակը պետք է դասասենյակ դառնա, մյուս օրը նոր տնօրենն ասել է, որ դա մեկուսարան է, աթոռներն ու սեղանները նորից տարել են վերն (հատոր 4-րդ, գ.թ. 63).
9)գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Էմմա «Վարդանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ունի նորմալ հարաբերություններ ն տնօրենի, ն' տիկին Գասպարյանի հետ, 2013 թվականից աշխատում է տվյալ դպրոցում` որպես մաքրուհի: «Արձանագրություն 1» անվանումով փաստաթուղթն ինքն է ստորագրել, չի կարդացել, չի հիշում՝ ով է ասել, որ ստորագրի: Մի անգամ ինքն առավոտյան ներս էր մտնում, տեսել է, որ տիկին Գասպարյանը ն Պողոսյանը կռվում են, Ստեփանյանն էլ մեջ էր ընկել: Մատյանից տեղյակ չի եղել, մեկուսարանի հետ կապված իրեն ասել են, որ սեղան-աթոռները տեղափոխեն, տեղափոխելու անհրաժեշտության մասին իրեն ասել է Մեժլումյանը, շատ թղթեր են եղել, որ տիկին Գասպարյանն էլ տվել է, ինքն էլ վստահելով ստորագրել է (հատոր 4-րդ, գ.թ. 68).
10) Կազմակերպության տնօրենի 08.01.2021 թվականի թիվ 3 հրամանով, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ, 223-րդ, 224-րդ, 225-րդ ն 226-րդ հոդվածներով, հիմք ընդունելով այն, որ թիվ 144 հիմնական դպրոցի փոխտնօրեն ու մաթեմատիկա առարկայի ուսուցիչ Կարինե Գասպարյանը թույլ է տվել աշխատանքային կարգապահության խախտում, այն է՝ 10.12.2020 թվականին դպրոցի առաջին հարկի միջանցքում մանկավարժների ն աշակերտների ներկայությամբ անպարկեշտ արտահայտություններ ու վիրավորական խոսքեր է հնչեցրել դպրոցի տնօրենի հասցեին, Կարինե Գասպարյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակը (հատոր 1-ին, գ.թ. 19).
11) Կարինե Գասպարյանին հասցեագրված «Պահանջ» վերտառությամբ 08.01.2021 թվականի գրությամբ տնօրեն Ա. Պողոսյանը նրանից պահանջել է նույն գրությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, գրավոր կերպով ներկայացնել բացատրություն դպրոցի աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանում անթույլատրելի գրառումներ կատարելու մասին: Միաժամանակ հայտնվել է, որ նշված ժամկետում բացատրություն չներկայացնելու դեպքում կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց դրա: Նշված գրությունը Կարինե Գասպարյանն ստացել է 11.01.2021 թվականին (հիմք՝ հայցադիմումը, հայցի հիմքը Ա առարկան
7
փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, վերաքննիչ բողոքի պատասխանը), (հատոր 3-րդ, գ.թ. 57, հատոր 1-ին, գ. թ. 4-8, հատոր 2-րդ, գ. թ. 85-91, հատոր 5-րդ, գ.թ. 51-54).
12) Կազմակերպության տնօրեն ՕԱ. Պողոսյանին հասցեագրված գրությամբ Կ. Գասպարյանը հայտնել է հետնյալը. «Իմ կողմից ուսումնասիրվեց Ձեր կողմից գրավոր բացատրություն ներկայացնելու 08.01.2021թ. ստորագրված պահանջը դպրոցի ջերմաչափման գրանցամատյանում գրառումների հետ կապված, ինչպես նան համապատասխան իրավական ակտերը՝ ջերմաչափման մատյաններին ներկայացվող պահանջների վերաբերյալ: Քանի որ Ձեր կողմից ներկայացված գրության մեջ մատնանշված չէ, թե որոնք են համարվում անթույլատրելի գրառումները ն որ գրառումների մասին է խոսքը, որպեսզի իմ կողմից հնարավոր լինի բացատրություն ներկայացնել, խնդրում եմ մատնանշել` որոնք են համարվում անթույլատրելի գրառումներ, ինչպիսի անթույլատրելի գրառումների մասին է խոսքը» (հատոր 3-րդ, գ.թ. 59).
13) Կազմակերպության տնօրենի 18.01.2021 թվականի թիվ «4»Ա հրամանով, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ, 223-րդ, 224-րդ, 225-րդ ն 226-րդ հոդվածներով, հիմք ընդունելով այն, որ թիվ 144 հիմնական դպրոցի փոխտնօրեն ու «Մաթեմատիկա» առարկայի ուսուցիչ Կարինե Գասպարյանը թույլ է տվել աշխատանքային կարգապահության խախտում, այն է անթույլատրելի գրագրություններ է կատարել ջերմաչափման մատյանում, աշխատողը նախկինում նս թուլ է տվել աշխատանքային կարգապահության պարբերական խախտումներ ն ունի գործող կարգապահական տույժեր, գործատուն աշխատողից գրավոր կերպով բացատրություն է պահանջել նույն հրամանում նկարագրված կարգապահական խախտման մասին՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ, Գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառի չի ներկայացրել գրավոր բացատրություն, Կարինե Գասպարյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակը (հատոր 1-ին, գ.թ. 48, 49):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ մինչն կարգապահական տույժի կիրառումը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելու, ինչպես նան փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու հարցերին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունները աշխատողի ն գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի՝ աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ
8
կամ պաշտոնում աշխատանք)՝ ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ Ա աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատանքային իրավունքները ն պարտականությունները կարող են ծագել, փոփոխվել ն դադարել նուն օրենսգրքով, այլ օրենքներով, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ` նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային Կն կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն գործատուների այն գործողություններից, որոնք, թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ աշխատանքային օրենսդրության սկզբունքներ, առաջացնում են աշխատանքային իրավունքներ ն պարտականություններ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, աշխատողները ն նրանց ներկայացուցիջչներն իրենց իրավունքներն իրականացնելիս ն պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ ն ողջամիտ: (...):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 216-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, (...):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային կարգապահությունն աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ` նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ ն 6:աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները:
Մինչն 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218- րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կազմակերպության ներքին կարգապահական կանոնները (գործատուի ներքին իրավական ակտը) կանոնակարգում են (...) աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները ն պատասխանատվությունը, (...) աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի ն կարգապահական
պատասխանատվության միջոցները, ինչպես նան աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ աշխատողի ն գործատուի միջն աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրից կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտից: Ըստ այդմ, թե. աշխատողը, թե՛ գործատուն ձեռ. են բերում փոխադարձ իրավունքներ ն պարտականություններ: Մասնավորապես՝ աշխատողը պարտավորվում է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտականությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը ն ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37րդ հոդվածը որպես աշխատանքային պարտականությունների կատարման սահմանները որոշող ընդհանուր նորմ, սահմանում է
9
աշխատանքային իրավունքների իրացման ն պարտականությունների կատարման երեք հիմնական չափանիշ՝ օրենքի պահպանում, բարեխղճություն ու ողջամտություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրն աշխատողին պարտավորեցնում է աշխատանքային պարտականությունները կատարել օրինականության, բարեխղճության ն ողջամտության սկզբունքների պահպանմամբ: Աշխատողն աշխատանքային պարտականությունները կատարում է ոչ թե ամբողջովին իր հայեցողությամբ՝ այլ պարտադիր կերպով ենթարկվելով աշխատանքային ռեժիմին, կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքային կարգապահությանը, աշխատանքի սահմանված նորմաներին (տե՛ս Արմինե Աբելյանն ընդդեմ Ա/Ձ Հովհաննես Դանիելյանի թիվ ԿԴ/0125/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աշխատողի կողմից աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ Ա, աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ստանձնած պարտավորությունների (այսուհետ նան՝ աշխատանքային պարտականություններ) կատարման ընդհանուր ցուցիչը բարեխղճությունն է:
Ողջամտությունը ն բարեխղճությունն աշխատանքային իրավունքների իրականացման անհրաժեշտ ընդհանուր չափանիշներն են: Նշված երկու սկզբունք-հասկացությունները, ի թիվս այլնի, կիրառվում են աշխատանքային իրավունքների ն պարտականությունների կատարման սահմանները որոշելիս: Բարեխղճությունը, մասնավորապես, պահանջում է հաշվի առնել մյուս կողմի արդարացված շահը, իսկ ողջամտությունը գործողություն է՝ իրավունքի սուբյեկտի կամային ակտ, որը սերտորեն կապված է բարեխղճության հետ, քանի որ ողջամիտ վարքագիծ կարող է դրսնորել բարեխիղճ սուբյեկտը:
Վկայակոչված չափանիշներն ուղենիշային են ն էական, ի թիվս այլնի, աշխատանքային պարտականությունների կատարման, ինչպես նան աշխատողի նկատմամբ կարգապահական ներգործության հարցերը քննարկելիս (տե՛ս Գնորգ Էմիե-Տերյանն ընդդեմ «Երնանի պետական համալսարան» հիմեադրամի թիվ ԵԴ/39757/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2023 թվականի որոշումը):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի ն կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները, իսկ աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի ու կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունը գործատուները (գործատուների ներկայացուցիչները):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը:
Մինչն 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը (հատկանշական է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-160-Ն օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի Լին մասը «կատարելը» բառից հետո լրացվել է «կամ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարքագծի կանոնները որնէ այլ կերպ խախտելը» բառերով):
10
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահություն խախտող աշխատողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական ներգործության միջոցներ:
Այսինքն՝ աշխատողի կարգապահական պատասխանատվությունն իրագործվում է նրա նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգապահական սանկցիաների (ներգործության միջոցներ) կիրառմամբ:
Նշված միջոցները նախատեսվել են մինչն 23.12.2021 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետնյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 810-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:
Աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավազորությամբ օժտված է գործատուն, ով աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքն իրականացնում է անհատական իրավական ակտ ընդունելու միջոցով, որի դեպքում պարտադիր է գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու համար օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչն կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության:
Վերոգրյալից բխում է, որ աշխատողի նկատմամբ կարող է կիրառվել կարգապահական տույժ՝ ներքոհիշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- աշխատողը թույլ է տվել աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահության կանոններից որնէ մեկի խախտում,
- խախտումը տեղի է ունեցել աշխատանքային որնէ պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետնանքով,
- խախտումը կատարվել է աշխատողի մեղքով,
- խախտումը կատարել է կոնկրետ աշխատողը:
Այսինքն՝ աշխատողին կարգապահական 0ցպատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը պետք է պայմանավորվի ոչ միայն կարգապահության խախտման, այլն այդ խախտման մեջ աշխատողի մեղքի առկայության, աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի համակցությամբ:
Վերոնշյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային կարգապահությունը ենթադրում է աշխատողի կողմից իր իրավունքներից բարեխիղճ օգտվելու, աշխատանքային պլյարտականություննեը պատշաճ կատարելու պարտականություն: Աշխատանքային կարգապահության պահպանումը պետք է յուրաքանչյուր աշխատողի համար համարվի վարքագծի պարտադիր, այլ ոչ թե ընտրանքային կանոն, աշխատանքային կարգապահության պահպանումը յուրաքանչյուր աշխատողի պարտականությունն է, իսկ դրանով ամրագրված պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հիմք
11
է նրա նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված ներգործության համապատասխան միջոցների կիրառման համար:
Միաժամանակ, չնայած նրան, որ աշխատողի կողմից աշխատանքային
կարգապահությունը խախտելու դեպքում գործատուն ինքն է որոշում կիրառման ենթակա կարգապահական տույժի տեսակը, այնուամենայնիվ, այն չի կարող կրել կամայական բնույթ, ն յուրաքանչյուր դեպքում գործատուի ընտրած կարգապահական տույժի տեսակը պետք է համաչափ լինի աշխատողի կատարած խախտման ծանրությանը, որի ապահովմանն էլ ուղղված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածով սահմանված՝ մինչն կարգապահական տույժի կիրառումն աշխատողից խախտման մասին պարտադիր գրավոր բացատրություն պահանջելու գործատուի պարտականությունը:
Ենթադրյալ խախտում թույլ տված աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուց առաջ գրավոր բացատրություն պահանջելու ն այդ բացատրության ներկայացման համար ողջամիտ ժամանակ տրամադրելու գործատուի պարտականությունն ինքնանպատակ չէ: Այն ուղղված է աշխատողի իրավունքները ն պարտականությունները հավասարակ»ռելուն, գործատուի կողմից ինքնիրավչությունն ու աշխատողի իրավունքների խախտումը կանխելուն:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչն կարգապահական տույժի կիրառումը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելը պարտադիր է, իսկ այդ բացատրություն :0աշխատողից պետք է պահանջվի մինչն կարգապահական տույժի կիրառումը՝ սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ (տես Էդգար Գրիգորյանն ըեդդեմ «Ազադ Ֆայն Քեմիքլս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/1066/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):
Նման կարգավորումը նպատակ է հետապնդում բացառելու կարգապահական տույժի կիրառման գործընթացում գործատուի գործողությունների միակողմանիությունը ն ապահովելու աշխատողի՝ իր հարցի կապակցությամբ լսված լինելու իրավունքը: Ընդ որում, գրավոր բացատրություն ներկայացնելու համար աշխատողին ողջամիտ ժամկետ տրամադրելու պահանջը նպատակ ունի աշխատողի համար ապահովելու բացատրություն ներկայացնելու իրական ն լիարժեք հնարավորություն: Մյուս կողմից, քննարկվող իրավանորմը տառացի ն տրամաբանական (տրամաբանական փոխակերպման մեթոդ) կանոններով մեկնաբանելու դեպքում ստացվում է, որ մինչե կարգապահական տույժի կիրառումը գործատուն ցանկացած դեպքում պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն՝ դրա համար տրամադրելով ողջամիտ ժամկետ (րես Արմենակ Մարկոսյանն ընդդեմ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/42766/02//9 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշումը):
Աշխատողին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ գործատուի կայացրած իրավական ակտը պետք է հիմնված լինի խախտման փաստի օբյեկտիվ ն բազմակողմանի (հաշվի առնելով նան աշխատողի փաստարկներն ու պատճառաբանությունները) քննության վրա:
Այլ կերպ ասած, գործատուի կողմից աշխատանքային կարգապահությունը խախտած անձի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոցը (կարգապահական տույժի տեսակը) ընտրելիս ն այն կիրառելիս պետք է պահպանվի համաչափությունն աշխատողի կողմից կատարված խախտման ծանրության աստիճանին, դրա արդյունքում վրա հասնող իրավական հետնանքներին: Այսինքն՝ առավել նվազ ծանրության կարգապահական խախտման դեպքում պետք է կիրառվի առավել|իրլ մեղմ աշխատանքային կարգապահական պատասխանատվության միջոց, ն հակառակը: (..) Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աշխատողի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն ինքնանպատակ չէ, այն ուղղվլած է նան աշխատանքային իրավահարաբերությունների կայունության պահպանմանը, որպիսի պայմաններում դրա կիրառումը չի կարող կրել ձնական
12
բնույթ, ուստի Ա տույժ նշանակելիս գործատուն պարտավոր է իրավական գնահատման ենթարկել աշխատողի կատարած խախտման բնույթը, դրա ծանրությունը ն. արդյունքում վրա հասնող իրավական հետնանքները, աշխատողի նախկինում կատարված աշխատանքը, ինչպես նան աշխատանքային բնականոն հարաբերությունների խաթարման պատճառ հանդիսացած այլ հանգամանքները (տես Հարություն Անտոնյանն ընդդեմ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/3661/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2021 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե պատասխանողի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով, այլ նորմատիվ կ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/1916/02/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
