Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-523-Ն17 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 1-ին կետի «երեսնապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով. «2.1. օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ամուսնացողներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում ամուսնության գրանցման համար, ներառյալ վկայական տալու համար բազային տուրքի հարյուրապատիկի չափով».

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ուղղման և լրացման համար բազային տուրքի հնգապատիկի չափով». 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով. «4.1. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխության համար բազային տուրքի երեսնապատիկի չափով».

5) 5-րդ կետի «հնգապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով. 6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով. «6.1. Օտարերկրյա քաղաքացիների համար հայրություն (մայրություն) ճանաչելու համար բազային տուրքի երեսնապատիկի չափով». 7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ կետերով. «14. օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման մասին ակտային գրանցման համար բազային տուրքի երեքհարյուրապատիկի չափով 15. քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքի համար բազային տուրքի հնգապատիկի չափով»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-523-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-523-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (08.01.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.12.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 08.01.2026 Հիմնական ակտ 17.12.2025, ՀՕ-523-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-523-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել