Ուստյան — ՍնԴ/0453/04/20
Ամփոփում
քննելով Տիգրան Ուստյանի ն սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի (այսուհետ նան՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.02.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Տիգրան Ուստյանի դիմումի՝ Մարիաննա Ոսկանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Տիգրան Ուստյանը պահանջել է Մարիաննա Ոսկանյանին ճանաչել սնանկ: ՀՀ սնանկության դատարանի 25.02.2020 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, իսկ 03.08.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դա
Ամբողջ Տեքստ
ՀԱՏ 4823
/" ՏԵՆ ե ԱՎ ւե
կ 7 չ | "ՅԵ ի :
ԻՈՆ
Վ ՏՈՎՒԶ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0453/04/20 դատարանի որոշում 2023թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0453/04/20
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի սեպտեմբերի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Ուստյանի ն սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի (այսուհետ նան՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.02.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Տիգրան Ուստյանի դիմումի՝ Մարիաննա Ոսկանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տիգրան Ուստյանը պահանջել է Մարիաննա Ոսկանյանին ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի 25.02.2020 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, իսկ 03.08.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2020 թվականի որոշմամբ Մարիաննա Ոսկանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ. սնանկության դատարանի 03.08.2020 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:
2
ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.02.2021 թվականի որոշմամբ սնանկության գործն ընդունվել է վարույթ, իսկ 25.04.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 04.05.2022 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Ռուզաննա Մարգարյանը:
Դատարանի 12.08.2022 թվականի որոշմամբ բավարարվել է սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի միջնորդությունը՝ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող Երնանի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վաճառքը թույլատրելու մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.02.2023 թվականի որոշմամբ Մարիաննա Ոսկանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 12.08.2022 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումը վերացվել է, ն հարցն ուղարկվել է նոր քննության:
Վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Տիգրան Ուստյանը (ներկայացուցիչ Լնոն Բաղդասարյան) ն սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը:
Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Մարիաննա Ոսկանյանը:
2. Տիգրան Ուստյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ ն 79-րդ հոդվածներ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97րդ ն 98-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածը, չի կիրառել 12.12.2019 թվականի ««Սեաեկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ն լրացումեեր կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն օրենքի 72-րդ հոդվածի Լին մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Մարիաննա Ոսկանյանը գործի քննության ընթացքում նշած՝ «ք.Երնան, Նալբանդյան փողոց 25/14 շենք, բն. 85» ծանուցման հասցեով դատարանի ն սնանկության գործով կառավարչի ուղարկած ծանուցագրերը մի դեպքում ստացել է, մյուս դեպքում՝ ոչ, ինչը վկայում է վերջինիս ուղղակի դիտավորություն ունենալու մասին: Ավելին Մարիաննա Ոսկանյանը գործի քննության ընթացքում իր հասցեի փոփոխության մասին Դատարանին ն սնանկության գործով կառավարչին չի հայտնել, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի ուժով համարվել է պատշաճ ծանուցված, ն սնանկության գործով կառավարիչը չի ունեցել վերջինիս մասով հրապարակային ծանուցում անելու պարտականություն Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցին, որ պարտապանն իր վերաքննիչ բողոքում կրկին նույն հասցեն է նշել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ պարտապանն ունեցել է ներկայացուցիչ փաստաբան, ով նույնպես իր ծանուցման՝ «ք. Երնան, Ծառավ Աղբյուրի փ. 55/11 2, 176 բն.» հասցեով ուղարկված պարտատերերի ժողովի վերաբերյալ ծանուցումը չի ստացել ն չի հայտնել հասցեի փոփոխության մասին:
Յ
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված կարգավորմանը՝ անտեսելով, որ այն չկիրառելու դեպքում կխաթարվի ամբողջ սնանկության վարույթը, քանի որ սնանկության գործով գույքն աճուրդի միջոցով արդեն իսկ վաճառված կլինի ն առկա կլինի անշարժ գույքի նոր սեփականատեր: Արդյունքում կխախտվեն ոչ միայն իրավական որոշակիության սկզբունքն ու գործի քննության ողջամիտ ժամկետները, այլ նան նոր սեփականատիրոջ՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքը:
Վերաքննիչ դատարանը կիրառել է 12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ Ա լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասը, սակայն անտեսել է, որ այն ուժի մեջ մտած չի եղել ն տարածվել է 15.04.2020 թվականից հետո հարուցված սնանկության գործերի վրա: Սույն սնանկության գործով սնանկության դիմումը ներկայացվել է 24.02.2020 թվականին, իսկ նշված օրենքն ուժի մեջ է մտել 15.04.2020 թվականից: Նշվածից հետնում է, որ սնանկության գործով կառավարիչը հրապարակային ծանուցում տեղադրելու պարտականություն չի ունեցել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01.02.2023 թվականի որոշումը:
2.Լ Կառավարչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի ին մասը, սխալ է կիրառել 12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ն լրացումեեր կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ 29-րդ հոդվածի 9-րդ մասը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը նշել է, որ պարտատերերի ժողովի վերաբերյալ ծանուցումը պարտապանի կողմից չստացվելու պայմաններում սնանկության գործով կառավարիչը դրա մասին հայտարարությունը չի հրապարակել «Պոմ.27208:8Ր.ճոո» կայքում, մինչդեռ անտեսել է, որ 12122019 թվականի ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ 29-րդ հոդվածի 9-րդ մասը տարածվում է միայն այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց օրվանից՝ 15.04.2020 թվականից հետո վարույթ ընդունված գործերի վրա:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի կիրառման, մասնավորապես հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կառավարչի կողմից հայտարարություն հրապարակելու դեպքերից որնէ մեկն առկա չէ՝ պարտատերերի թիվը 10-ից ավել չէ, չկան խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող պարտատերեր ն անհրաժեշտ տեղեկությունների բացակայություն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Դատարանին ն սնանկության գործով կառավարչին հայտնի է պարտապանի ծանուցման հասցեն՝ «Երնան, Նալբանդյան փ., 25/142., 85», որը վերջինս ն նրա ներկայացուցիչը հայտնել են Դատարանին՝ այն նշելով
4
ներկայացված բոլոր դիմումների, բողոքների, այդ թվում՝ վերաքննիչ բողոքի մեջ: Այսինքն՝ ծանուցումն արվել է կառավարչին հայտնի պարտապանի ծանուցման հասցեով, ն առկա չէ անհրաժեշտ տեղեկության բացակայություն, ուստի հրապարկային ծանուցում ապահովելու անհրաժեշտությունը բացակայել է:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թեւ պարտապանը հրաժարվել է ստանալ ժողովի մասին ծանուցումը, այնուհանդերձ տեղյակ է եղել ինչպես սնանկության գործի, այնպես էլ գուքի վաճառքի մասին: 22.07.2022 թվականին, երբ գնահատողը տեղազենություն կատարելու նպատակով այցելել է անշարժ գույք, Մարիաննա Ոսկանյանը տեղեկացել է իր անշարժ գույքի գնահատման գործընթացի մասին, որպիսի փաստն ընդունել է վերաքննիչ բողոքով՝ նշելով, որ գնահատողը տարածքը լավ չի զննել, մի քանի լուսանկար է արել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ պարտատերերի ժողովի ն բոլոր երեք աճուրդների մասին հայտարարությունները հրապարակվել են «տո/տ.27088-8ո.8ո» կայքում, ու պարտապանը հնարավորություն ունեցել է տեղեկանալու աճուրդների անցկացման վայրի, ժամի, մեկնարկային գնի մասին ն հանդես գալու գույքն ավելի թանկ վաճառելու առաջարկով: Ավելին՝ պարտապանը կարող էր իմանալ, որ գրավի առարկա հանդիսացող իր անշարժ գույքը սնանկության վարույթում պետք է վաճառվի, ուստի բավարար բարեխղճություն ցուցաբերելու դեպքում կարող էր սնանկության գործով կառավարչից կամ դատարանից ժամանակին տեղեկանալ գույքի իրացման գործընթացի մասին, ստանալ գույքի գնահատման հաշվետվության ն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:
Բողոքարկվող որոշումն իրավական անորոշություն է առաջացնում, քանի որ աճուրդը կայացել է, ն գնորդի իրավունքն էլ ենթարկվել է պետական գրանցման: Հարցը նոր քննության ուղարկելու արդյունքում ստացվում է իրավիճակ, որ դատարանի կողմից լուծման ենթակա հարցը սպառված է ու օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունի:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 01.02.2023 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 12.08.2022 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմանը:
22 Մարիաննա Ոսկանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքների պատասխանների հիմնավորումները
Սույն գործով առկա չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի կիրառման հիմքը, քանի որ ինքը Ա իր ներկայացուցիչն իրենց հասցեները չեն փոխել: Ավելին՝ իր վերաքննիչ բողոքի դեմ վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել ն նշված հանգամանքը Վերաքննիչ դատարանում քննության առարկա չի դարձվել:
Բացի այդ, ժողովի անցնկացման վայրի ն ժամանակի մասին սնանկության գործով կառավարիչը պետք է պատշաճ ծանուցի ոչ թե պարտապանի ներկայացուցչին, այլ պարտապանին, առավել նս, որ իր տված լիազորագրում ներկայացուցչին վերապահված չէ ծանուցումներ ստանալու լիազորություն:
12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ 29-րդ հոդվածի 9-րդ մասը սույն գործով կիրառելի է: (Թեն սույն գործով սնանկության դիմումը ներկայացվել է
5
24.02.2020 թվականին ն 25.02.2020 թվականին ընդունվել է վարույթ, այդուհանդերձ դրա հիման վրա 03.08.2020 թվականին կայացված վճիռր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2020 թվականի որոշմամբ բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության, որի արդյունքում 16.02.2021 թվականին գործն ընդունվել է Դատարանի վարույթ: Այսինքն՝ սույն գործը հարուցված է համարվում 16.02.2021 թվականին: Եթե անգամ նշված հոդվածը սույն սնանկության գործով կիրառելի չէ, ապա կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը, որի պահանջները սնանկության գործով կառավարչի կողմից չեն պահպանվել:
01.08.2023 թվականի դրությամբ իրեն ուղարկված՝ ժողովի անցնկացման վայրի ն ժամանակի մասին ծանուցագրի վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում սնանկության գործով կառավարիչը պարտավոր է եղել հեք://ոոոտ.220888Ր.8րռ հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղադրել: Ավելին՝ 01.08.2023 թվականի ժողովի մասին սնանկության գործով կառավարիչը ոչ միայն ծանուցագիրն ուղարկել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ, այլն ծանուցումը չի պարունակել ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին ն նյութերին ծանոթանալու կարգն ու ժողովի մասնակիցների գրանցման կարգը, ն դրանում չեն պարզաբանվել ժողովին չներկայանալու հետնանքները:
Երնան քաղաքի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող գույքը գնահատվել է որպես բնակարան, մինչդեռ այն հասարակական նշանակության օբյեկտ է: Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը կազմվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի խախտումներով, դրանում նշված գույքի շուկայական արժեքն անհամեմատ ցածր է, իսկ ինքը ծանուցված չի եղել ժողովի անցնկացման վայրի ն ժամանակի մասին, ինչի հետնանքով զրկված է եղել իր միակ բնակարանի հրապարակային սակարկություններով վաճառքը թույլատրելու հարցի շրջանակներում միջնորդություններ ու առարկություններ ներկայացնելու հնարավորությունից:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) 24.02.2020 թվականին Դատարանում մուտքագրված դիմումով Տիգրան Ուստյանը պահանջել է Մարիաննա Ոսկանյանին ճանաչել սնանկ (հավելված 1, գ. թ. 2-4).
2) Դատարանի 25.02.2020 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, իսկ 03.08.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.122020 թվականի որոշմամբ Մարիաննա Ոսկանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ սնանկության դատարանի 03.08.2020 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:
Դատարանի 26.02.2021 թվականի որոշմամբ սնանկության գործն ընդունվել է վարույթ, իսկ 25.04.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է (հավելված 1, գ. թ. 1, 21-25, 30-36).
3)2107.2022 թվականին սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը պարտապան Մարիաննա Ոսկանյանին փոստային ծառայության միջոցով՝ «ԵՐԵՎԱՆ, Ք. / Գ. ԵՐԵՎԱՆ Փ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Փ., 25/14, 85» հասցեով ուղարկել է ծանուցում՝ հայտնելով, որ անկախ գնահատող ընկերության միջոցով իրականացվելու է պարտապան Մարիաննա
6
Ոսկանյանին պատկանող՝ ՀՀ, ք. Երնան, Կենտրոն, Աբովյան փողոց, թիվ 28 շենք, բնակարան 1 հասցեում գտնվող անշարժ գույքի գնահատում, պարտատերերի ժողովը կայանալու է 01.08.2022 թվականին Ա դրա օրակարգը պարտապանին պատկանող գույքի վաճառքի ծրագիրը հաստատելն է (հավելված 1, գ. թ. 58, 59).
4)0108.2022 թվականի արձանագրության համաձայն` պարտատերերի ժողովին մասնակցել են պարտատերեր Քրիստինա Գուլոյանի ներկայացուցիչ Ռուզաննա Գնորգյանը ն Տիգրան Ուստյանը, պարտապանը Ա մյուս պարտատեր «Յունիվերսալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ժողովին չեն ներկայացել, թեն պատշաճ ծանուցվել են, պարտատերերը կողմ են քվեարկել, ն ժողովում հաստատվել է գույքի վաճառքի ծրագիրը (հավելված 1, գ. թ. 60).
5) 03.08.2022 թվականին սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը պարտապան Մարիաննա Ոսկանյանին փոստային ծառայության միջոցով՝ «ԵՐԵՎԱՆ, Ք. / Գ. ԵՐԵՎԱՆ Փ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Փ., 25/14, 85» հասցեով ուղարկել է ծանուցում՝ ՀՀ, ք. Երնան, Կենտրոն, Աբովյան փողոց, 28-րդ շենք, բնակարան 1 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ հրապարակային սակարկություններով վաճառքը թույլատրելու մասին միջնորդությամբ դատարան դիմելու Ա հրապարակային սակարկություններով գույքի վաճառքի մեկնարկային գինը 132.700.000 ՀՀ դրամ կազմելու մասին (հավելված 1, գ. թ. 66, 67).
6) անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 20.11.2006 թվականի թիվ 2238162 վկայականում Կենտրոն համայնքի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարանի նպատակային նշանակությունը նշված է բնակելի, իսկ օգտագործման նպատակը՝ բնակարան (հավելված 2, գ. թ. 79-81).
7) 05.08.2022 թվականին դատարանում ստացվել է պարտապան Մարիաննա Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, ք. Երնան, Կենտրոն, Աբովյան փողոց, 28-րդ շենք, թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի բաց դասական եղանակով հրապարակային սակարկություններով վաճառքը 132700000 ՀՀ դրամ մեկնարկային գնով թույլատրելու մասին սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի միջնորդությունը:
Միջնորդությանը կցված թիվ 20-055 փորձագետի եզրակացության (այսուհետ նան՝ Եզրակացություն) համաձայն՝
- փորձաքննության կատարումը սկսվել է 22.07.2022 թվականին ն ավարտվել 29.07.2022 թվականին,
- փորձագետին պարզաբանման համար ներկայացվել է հետնյալ հարցը. «Առանց տեղազննություն կատարելու որոշել պարտապան Մարիաննա Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երնան քաղաքի Աբովյան փողոցի 28 շենքի, թիվ 1 հասցեում գտնվող բնակարանի շուկայական արժեքը (տարածքը փաստացի օգտագործվում է հասարակական նշանակությամբ որպես ատամնաբուժարան) հիմք ընդունելով գույքագրման ժամանակ իմ կողմից կատարված լուսանկարները:»,
-. փորձաքննության կատարման համար տրամադրվել է «20.11.2006թ. տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2238162 վկայականի պատճենը:»,
- «Թույլատրող ն սահմանափակող պայմաններ» բաժնում, ի թիվս այլնի, նշված է, որ «Սույն եզրակացության հետնությունները հիմնված են փորձաքննությունը նշանակելու մասին որոշմամբ առաջադրված ելակետային տվյալների ն տրամադրված նյութերի հետազոտության
7
վրա՝ առանց այդ տվյալնեի ն նյութերի հավաստիություն ու թույլատրելիությունը երաշխավորելու, (...)»:
- «ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ» բաժնում նշված է, որ անշարժ գույքը «Հետազոտման ամսաթվի դրությամբ օգտագործվում է որպես ատամնաբուժարան»,
- Փորձագետի կողմից անշարժ գույքի շուկայական արժեքի որոշումն իրականացվել է համեմատական ն եկամտային մեթոդներով՝ ստացված արդյունքների կշիռն ընդունելով համապատասխանաբար 60272 ն 4076 հարաբերակցությամբ:
Փորձագետը եզրակացրել է, որ Երնան քաղաքի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանի շուկայական արժեքը փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կազմել է 132.700.000 ՀՀ դրամ (հավելված 1, գ. թ. 44-57).
8) Դատարանի 12.08.2022 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Մարիաննա Ոսկանյանը որպես իր հասցե նշել է «ք. Երնան, Նալբանդյան փ., 25/142. բն. 85» հասցեն (հավելված 2, գ. թ. 35-41).
9) Մարիաննա Ոսկանյանը ներկայացրած վերաքննիչ բողոքում նշել է հետնյալը.
«(.... Մարիաննա Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երնան, Աբովյան փողոց, 282, բնլ հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է հասարակական նշանակության օբյեկտ, որտեղ ներկայումս գործում է ատամնաբուժարան, սակայն այն հրապարակային սակարկություններով վաճառելու նպատակով գնահատման է ներկայացվել որպես բնակարան Աե գնահատվել անհամեմատ ցածր արժեքով, որի հետնանքով խախտվել է Մարիաննա Ոսկանյանի սեփականության իրավունքը: (..) Գնահատվող անշարժ գույքի նկատմամբ առկա է եղել սահմանափակում, այն է' թիվ ԵԴ/28887/02//9 քաղաքացիական գործով Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով պատասխանող Մարիաննա Ոսկանյանին ն այլ երրորդ անձանց կատարել ք. Երնան, Աբովյան փողոցի 28 շենքի թիվ 1 բնակարան հասցեի անշարժ գույքի օտարման կամ այլ իրավունքով ծանրաբեռնման գործողություններ, (...) որը պարտադիր կերպով պետք է արտացոլված լիներ սույն գործով իրականացված փորձաքննության հաշվետվության մեջ: Բացի այդ, չի կատարվել անշարժ գույքի տեղազննություն, փորձաքննության եզրակացության մեջ ամբողջությամբ ներկայացված չեն անշարժ գույքի տեղազննության արդյունքները, (...): Փորձագետը չի կատարել պատշաճ տեղազննում, (..): Նման պայմաններում փորձագետը չէր կարող գնահատվող գույքի վերաբերյալ ստանալ անհրաժեշտ ն բավարար տվյալներ գնահատումը ճիշտ ն օբյեկտիվ իրականացնելու համար, բացի այդ, անշարժ գույքի գնահատումն իրականացվել է որպես բնակարանի, սակայն տվյալ անշարժ գույքը հանդիսանում է հասարակական նշանակության օբյեկտ, այլ ոջ թե բնակարան: (...)» (հավելված 2, գ. թ. 35- 40:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ
8
մինչն 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից 12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխա, որը խաթարել է արդարադատության բուն էություն, ե որի առկայությունը հիմնավորվում է ստոր, 6ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքների քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ միեչն ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի թիվ ՀՕ-294-Ն օրենքի (այսուհետ նան' Օրենք) ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերով ժողովի անցկացման վայրի ն ժամանակի մասին ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող պարտատերերին ու պարտապանին պատշաճ ծանուցելու կառավարչի պարտականության կատարման, ինչպես նան իրավական որոշակիության սկզբունքի ապահովման հարցերին:
Նախքան նշված հարցին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում նախ քննարկման առարկա դարձնել Վերաքննիչ դատարանի կողմից սխալ խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենք կիրառված լինելու մասին վճռաբեկ բողոքներում նշված փաստարկները՝ նկատի ունենալով, որ այդ հարցի լուծումը ելակետային է բողոքների քննության համար ն կանխորոշում է սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից կիրառման ենթակա իրավական նորմերը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ Ա լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի թիվ ՀՕ-294-Ն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից ն տարածվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հերո հարուցված սնանկության գործերի վրա: Մինչն նույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչն նույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերով:
Անդրադառնալով նորմատիվ իրավական ակտերի՝ ժամանակի մեջ գործողության կանոններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն` նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետնանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն
9
միայն Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչն դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչն նոր իրավական ակտի ընդունումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին (տես ըսր ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումի' «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.02.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքով կատարված փոփոխությունների ն լրացումների կիրառումն օրենսդիրը պայմանավորել է սնանկության գործի հարուցման ամսաթվի հետ՝ սահմանելով, որ եթե սնանկության գործը հարուցվել է մինչ Օրենքի ուժի մեջ մտնելը` 15.04.2020 թվականը, ապա այն վարվում է նախքան դրա ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով, իսկ եթե հարուցվել է Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ապա Օրենքով կատարված փոփոխությունները ն լրացումներն այդ սնանկության գործով կիրառելի են:
Ինչպես մինչե Օրենքը գործած, այնպես էլ ներկայումս գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով՝ սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է, իսկ 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը դատավորն ընդունում է վարույթ՝ դիմումն ստանալու օրը: (...):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթի հարուցման հիմքը կամավոր կամ հարկադրված սնանկության դիմումն է, որն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված լինելու դեպքում ընդունվում է վարույթ, որպիսի փաստի հիմքով հարուցվում է սնանկության գործը:
Տվյալ դեպքում 24.02.2020 թվականին մուտքագրված հարկադրված սնանկության դիմումով Տիգրան Ուստյանը պահանջել է Մարիաննա Ոսկանյանին ճանաչել սնանկ, որը ՀՀ սնանկության դատարանի 25.02.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն սնանկության գործը հարուցվել է, այսինքն՝ Մարիաննա Ոսկանյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ Տիգրան Ունուսյանի հարկադրված սնանկության դիմումը վարույթ է ընդունվել 25.02.2020 թվականին՝ նախքան Օրենքի ուժի մեջ մտնելը հետնաբար Օրենքով կատարված լրացումները ն փոփոխությունները սույն սնանկության գործով կիրառելի չեն:
Վերաքննիչ դատարանը 01.022023 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի կողմից ժողովի անցկացման վայրի ն ժամանակի մասին ծանուցումները պատշաճ կատարված լինելու հարցը քննարկելիս կիրառել է այդ
10
պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասը, որը, ի թիվս այլ դեպքերի, անձի հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվելու դեպքում պարտավորեցնում է ծանուցումն իրականացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ ն 6-րդ մասերով սահմանված կարգով: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Պարտապանին պատկանող գույքի վաճառքի ծրագրի հաստատման օրակարգով 2022 թվականի օգոստոսի 01-ին Կառավարիչը հրավիրել Է պարտատերերի ժողով, որի մասին պարտատերերին ն Պարտապանին 2107.2022թ. ծանուցում է ուղարկել, սակայն վերջինիս ծանուցումը վերադարձվել է, որից հերո Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցում չի հրապարակվել: (...)», հանգելով այն եզրակացության, որ «ռացակայում է այն փաստը հիմեավորող ապացույց, որ վերը նշված ժողովի մասին Պարտապանը պատշաճ ծանուցված է, մինչդեռ Կառավարիչը միջնորդություն ներկայացնելիս ն Դատարանը որոշում կայացնելիս առաեց հիմքերի ընդունել են այն փաստը, որ Պարտապանը պատշաճ ծանուցվել է կայացած ժողովի մասին ն իբրն պահպանվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջները: (...)»:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը 9-րդ մասով լրացվել է ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ Ա լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի թիվ ՀՕ-294-Ն օրենքով, ուստի այդ նորմը ենթակա է կիրառման միայն 15.04.2020 թվականից հետո հարուցված սնանկության գործերով, մինչդեռ սույն գործը հարուցվել է մինչն Օրենքի ուժի մեջ մտնելը՝ 25.02.2020 թվականին: Արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ Ա 6րդ մասերով սահմանված կարգով ծանուցում իրականացնելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում լրացված նորմը սույն գործով կիրառելի չէ նե Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով սխալ նորմ կիրառված լինելու կապակցությամբ բողոքներում ներկայացված փաստարկները հիմնավորված են:
Հիմք ընդունելով շարադրված պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանի կողմից հաջորդիվ վկայակոչվում են մինչն ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի թիվ ՀՕ-294-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համապատասխան իրավակարգավորումները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժողովի անցկացման վայրի ե ժամանակի մասին ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող պարտատերերին ն պարտապանին կառավարիչը պետք է պատշաճ ծանուցի:
Ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձնակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով, (...):
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու կամ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձի ծանուցումն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նան ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող (խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) պարտատերերի համար պատշաճ ծանուցում է համարվում հէք://որո.220888ո.2տ հասցեում գտնվող
11
Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված հայտարարությունը:
Նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ժողովի անցկացման վայրի ն ժամանակի մասին պատշաճ ծանուցել դրան ներկա գտնվելու իրավունք ունեցող պարտատերերին ու պարտապանին, մասնավորապես՝ պատվիրված նամակով նրանց ծանուցում ուղարկել՝ ապահովելով ստացման փաստի մասին ապացույցների առկայությունը: Այդուհանդերձ նույն հոդվածով նախատեսված դեպքերում ծանուցումը պատվիրված նամակով ուղարկելու փոխարեն սնանկության գործով կառավարիչն անձանց պատշաճ ծանուցումը կարող է ապահովել հէէք://Թտոո.Յ24818Ր.Յող հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղադրելու միջոցով: Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի թիվը 10-ից ավելին լինելու կամ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձի ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկությունների բացակայության դեպքերում սնանկության գործով կառավարչի կողմից հէք://որտ.220888Ր.8րռ հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղադրելը նույնպես համարվում է պատշաճ ծանուցում: Այս եղանակով ծանուցումն իրականացվում է նան բոլոր այն դեպքերում, երբ պետք է ծանուցվեն խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող պարտատերերը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ժողովի անցկացման վայրի ն ժամանակի մասին պարտապան Մարիաննա Ոսկանյանին ուղարկված ծանուցագիրը վերադարձվելու պայմաններում սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի կողմից «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցում չի հրապարակվել», իսկ «Դատարանը չի անդրադարձել այն հարցին, որ Կառավարչի կողմից պահպաեվել են արդյոք «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները, մասնավորապես, գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու վերաբերյալ ժողովի մասին նույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն Պարտապանը պատշաճ ծանուցվել է, թե ոչ:»:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով ժողովի անցկացման վայր ն ժամանակի մասին հէք://ոտ.220888Ր.Ճոտ հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղադրելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերից որնէ մեկն առկա չէ: Մասնավորապես` սույն գործով պարտատերերի թիվը 10-ից ավել չէ, ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկությունները չեն բացակայել, ինչպես նան առկա չեն խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող պարտատերեր, հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղադրելու պարտականություն սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը չի կրելն այս կապակցությամբ բողոք բերած անձանց փաստարկները նույնպես հիմնավորված են:
Բողոք բերած անձինք բողոքներում ներկայացրել են Դատարանի 12.08.2022 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումը վերացնելու ն Երնանի Աբովյան
12
փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը թույլատրելու հարցը նոր քննության ուղարկելու պայմաններում իրավական որոշակիության սկզբունքի խախտման մասին փաստարկներ՝ մասնավորապես նշելով, որ «կխաթարվի ամբողջ սնանկության վարույթը, քանի որ սնանկության գործով գույքն աճուրդի միջոցով արդեն իսկ վաճառված կլինեի ն առկա կլինի անշարժ գույքի ենոր սեփականատեր», «աճուրդը կայացել է ն գնորդի իրավունքը ենթարկվել է պետական գրանցման: Հարցը նոր քենության ուղարկելու արդյունքում ստացվում է իրավիճակ, որ դատարանի կողմից լուծման ենթակա հարցը սպառված է ն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունի»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապան Մարիաննա Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող Երնանի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը Դատարանի 12.08.2022 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշման հիման վրա արդեն իսկ հրապարակային սակարկություններով վաճառված լինելու պայմաններում այդ հարցը նոր քննության ուղարկելը պետք է դիտարկել իրավական որոշակիության սկզբունքի, սեփականության ն արդար դատաքննության իրավունքների համատեքստում:
Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ .Սահմանադրությունում 6ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակված է որպես իրավական պետություն, իսկ իրավական որոշակիության սկզբունքն իրավական պետության ն հատկապես դրա կարնորագույն հատկանիշներից իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկն է, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դիտել է որպես Կոնվենցիայի անքակտելի մաս:
Եվրոպական դատարանը մասնավորապես նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լուսի ներքո, որի համաձայն պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի բաղկացուցիչ մասն է իրավական որոշակիության սկզբունքը: Եվրոպական դատարանը նշել է, որ ներպետական
13
իշխանությունները, ըստ էության, ամենաարդյունավետը կարող են գնահատել, թե ինչպես են արդարադատության շահերը ն օրենքի գերակայությունը դրսնորվել կոնկրետ իրադրությունում Եվրոպական դատարանն այնուամենայնիվ ընգծել է, որ օրենքի գերակայության սկզբունքը ներառում է հավասարապես կարնոր մի շարք այլ սկզբունքներ, որոնք չնայած որ փոխկապակցված են ն հաճախ՝ լրացուցիչ, որոշակի հանգամանքներում մտնում են մրցակցության մեջ (ե՛ս 8ոստճոօտոս-ն ընդդեմ Ռումինիայի 28. 10.999 թվականի, Տճեօհ ԷԼ Լայն ընդդեմ Ֆրանսիայի գործով 29.06.2011 թվականի, խօյմ6է Տճհլո զոժ Քօոհցո Տռհյո-ն ընդդեմ (Թուրքիայի 20102011 թվականի, ՇՍՔԽՍՈՔՍԹ /4ՊՍԹ/ 4Տ154ՔՏՏՕԻԼն ընդդեմ Իսլանդիայի 12.03.2019 թվականի վճիռները):
Ռիսովսկին ընդդեմ Ուկրաինայի գործով (գանգատ թիվ 29979/04) 20.01.2012 թվականի վճռով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ հին «սխալը» շտկելու անհրաժեշտությունը չպետք է անհամաչափորեն միջամտի նոր իրավունքին, որը ձեռք է բերվել անհատի կողմից բարեխղճորեն ապավինելով պետական մարմինների գործողությունների օրինականությանը:
Սահմանադրական դատարանը նս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին ն նշել, որ իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նան, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս թիվ ՍԴՈ-213 որոշումը):
Սահմանադրական դատարանը հավելել է, որ իրավական որոշակիության սկզբունքն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հերնանքները ն վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների ն պարտավորությունների հարցում (տես թիվ ՍԴՈՌ-630 ն թիվ ՍԴՌ-1142 որոշումները):
Եվրոպական դատարանը նշել է, որ իրավական որոշակիության պահանջները բացարձակ չեն: Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական ն անհաղթահարելի բնույթ ունեցող հանգամանքների թելադրանքով կամ եթե լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ (տե՛ս Թյռեյիհ ,. Խաջաօ գործով 03.12.2003 թվականի վճիռը, կետ 52, 8ոճկ/Օի
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍնԴ/0453/04/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
