Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սարգսյան — ԵէԴ/0042/01/16
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սարգսյան — ԵէԴ/0042/01/16

Վճռաբեկ դատարանԵէԴ/0042/01/1624 դեկտեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2014 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 12800914 քրեական գործը։ Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումներով Սուրեն Սարգսյանը և Հարություն Դանոյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 2016 թվականի ապրիլի 14-ին քրեական գործը մե

Ամբողջ Տեքստ

ԵԷԴ/0042/01/16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵէԴ/0042/01/16

Նախագահող դատավոր` Տ.Սահակյան

Դատավորներ`

Ա.Ազարյան

Մ.Պապոյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ`

մասնակցությամբ` դատավորներ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ`

Մ.ԱՎԱԳՅԱՆԻ

2018 թվականի դեկտեմբերի 24-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշման դեմ ամբաստանյալներ Սուրեն Ֆելիքսի Սարգսյանի և Հարություն Հակոբի Դանոյանի պաշտպան Ե.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

2

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 12800914 քրեական գործը։

Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումներով Սուրեն Սարգսյանը և Հարություն Դանոյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 2016 թվականի ապրիլի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել

է

Երևանի

Էրեբունի

և

Նուբարաշեն

վարչական

շրջանների

ընդհանուր

իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 11-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալներ Ս.Սարգսյանի ու Հ.Դանոյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում, և վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

3. Մեղադրող Է.Հարությունյանի և տուժող Հ.Հակոբյանի ներկայացուցիչ Ի.Պետրոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունվարի 16-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 11-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է, ամբաստանյալներ Հ.Դանոյանին և Ս.Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված

մեղադրանքում

և

համապատասխանաբար

որպես

պատիժ

նշանակել

ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալներ Ս.Սարգսյանի և Հ.Դանոյանի պաշտպան Ե.Սարգսյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցներից վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել մեղադրող Է.Հարությունյանը՝ խնդրելով վճռաբեկ բողոքը մերժել և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի որոշումը:

3

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Ս.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ. ((…) [Ն]ա

կնոջից՝

Անահիտ

Բունիաթյանից,

տեղեկանալով,

որ

հուլիսի

24-ին՝

ժամը

19:00-ի

սահմաններում, քույրը՝ Կարինե Սարգսյանը, Ա.Բունիաթյանը և վերջինիս մանկահասակ երեխան (Օպելե մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքի Թումանյան փողոցի վրա գտնվող (Էֆորիաե խանութ սրահի մոտակայքից Երևան քաղաքի Նոր Արեշ 26 փողոցի 97 տուն վերադառնալու ժամանակ նշված ավտոմեքենայի մեջ են մոռացել Ա.Բունիաթյանի (iPhone 5Տե տեսակի բջջային հեռախոսը, պարզել է տաքսու վարորդի ինքնությունը և փորձել ընկերների միջոցով վերադարձնել այն: Սակայն տեսնելով, որ տաքսու վարորդը հերքում է բջջային հեռախոսը տաքսու մեջ թողնելու հանգամանքը, կնոջը պատկանող բջջային հեռախոսը գտնելու և վերադարձնելու նպատակով, տաքսու վարորդ Հայկ Էդուարդի Հակոբյանին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով իր ընկեր՝ Հարություն Դանոյանի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ, 2014 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, բջջային հեռախոսով, պատվեր կատարելու պատրվակով, Հ.Դանոյանի ծանոթ՝ Արփինե Հունանյանը, որը տեղյակ չի եղել Հ.Հակոբյանին առևանգելու նպատակի վերաբերյալ Ս.Սարգսյանի պահանջով զանգահարել և խաբեությամբ Հ.Հակոբյանին կանչել է Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 119 դպրոցի մոտ, որտեղից նրան սպասող քննությամբ դեռևս չպարզված հանցակցի ուղեկցությամբ, խաբեությամբ տեղափոխել են Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենցի փողոցի վրա գտնվող ավտոշուկայի տարածք, որտեղ պահանջել են վերադարձնել Ա.Բունիաթյանի կողմից տաքսի ավտոմեքենայի մեջ թողնված բջջային հեռախոսը: Հ.Հակոբյանը խոստացել է գտնել և վերադարձնել բջջային հեռախոսը, եթե իրեն տրամադրեն բջջային հեռախոսի տուփը, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերելով տուփը փոխանցելու վերաբերյալ, վերջինիս ազատ են արձակել (…)ե1: 5.1. Նախաքննության մարմնի կողմից Հ.Դանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ. ((…) [Ն]ա

ընկերոջից՝

Սուրեն

Սարգսյանից

տեղեկանալով,

որ

հուլիսի

24-ին՝

ժամը

19:00-ի

սահմաններում, Կարինե Սարգսյանը, Ա.Բունիաթյանը և վերջինիս մանկահասակ երեխան 1 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 68:

4

(Օպելե մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքի Թումանյան փողոցի վրա գտնվող (Էֆորիաե խանութ սրահի մոտակայքից Երևան քաղաքի Նոր Արեշ 26 փողոցի 97 տուն վերադառնալու ժամանակ նշված ավտոմեքենայի մեջ են մոռացել Ա.Բունիաթյանի (iPhone 5Տե տեսակի բջջային հեռախոսը, Ս.Սարգսյանը պարզել է տաքսու վարորդի ինքնությունը և փորձել ընկերների միջոցով վերադարձնել այն: Սակայն տեղեկանալով, որ տաքսու վարորդը հերքում է բջջային հեռախոսը տաքսու մեջ թողնելու հանգամանքը, Ս.Սարգսյանի կնոջը պատկանող բջջային հեռախոսը գտնելու և վերադարձնելու նպատակով, տաքսու վարորդ Հայկ Էդուարդի Հակոբյանին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով Սուրեն Սարգսյանի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ, 2014 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, բջջային հեռախոսով, պատվեր կատարելու պատրվակով, իր ծանոթ՝ Արփինե Հունանյանը, որը տեղյակ չի եղել Հ.Հակոբյանին առևանգելու նպատակի վերաբերյալ, Ս.Սարգսյանի պահանջով զանգահարել և խաբեությամբ Հ.Հակոբյանին կանչել է Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 119 դպրոցի մոտ, որտեղից նրան սպասող քննությամբ դեռևս չպարզված հանցակցի ուղեկցությամբ, խաբեությամբ տեղափոխել են Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենցի փողոցի վրա գտնվող ավտոշուկայի տարածք, որտեղ պահանջել են վերադարձնել Ա.Բունիաթյանի կողմից տաքսի ավտոմեքենայի մեջ թողնված բջջային հեռախոսը: Հ.Հակոբյանը խոստացել է գտնել և վերադարձնել բջջային հեռախոսը, եթե իրեն տրամադրեն բջջային հեռախոսի տուփը, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերելով տուփը փոխանցելու վերաբերյալ, վերջինիս ազատ են արձակել (…)ե2:

6. Ամբաստանյալ

Ս.Սարգսյանը

և

Հ.Դանոյանն

ըստ էության

նույնաբովանդակ

նախաքննական ցուցմունքներում հայտնել են, որ պատահական հանդիպմանը Ս.Սարգսյանը Հ.Դանոյանին պատմել է կնոջ հեռախոսի հափշտակության մասին, ապա խնդրել է իր հեռախոսով զանգահարել տաքսու վարորդին: Սակայն Հ.Դանոյանն իր հեռախոսի մարտկոցը նստած կամ հեռախոսահամարն արգելափակված լինելու պատճառով չի կարողացել զանգահարել, Ս.Սարգսյանն էլ Հ.Դանոյանին խնդրել է զանգել տաքսու վարորդին վերջինիս հետ սրճարանում գտնվող Արփինեի հեռախոսով և պատվեր ձևակերպել (Կայարանիե դպրոցի մոտ: Դրանից հետո իրենք Արփինեին ճանապարհել են և միասին դուրս են եկել սրճարանից՝ հիշյալ դպրոցի մոտ գնալու համար: Ճանապարհին Արփինեն զանգահարել է Հ.Դանոյանին և հայտնել, որ մեքենան տեղում է, իսկ վերջինս Արփինեին ասել է, որ հեռախոսով տաքսու 2 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 65:

5

վարորդին հայտնի, որ այլևս մեքենա հարկավոր չէ: Այդ ժամանակ Ս.Սարգսյանի ընկեր Արթուրը, իջնելով իրենց մեքենայից, նստել է Արփինեի կողմից պատվիրված տաքսի մեքենայի առջևի՝ վարորդի կողքի նստատեղին, որից հետո զանգահարել է իրենց և հայտնել, որ տաքսու վարորդը համաձայն է հեռախոսի հարցի շուրջ գնալ ցանկացած վայր և զրուցել: Հասնելով ավտոշուկայի մոտ՝ իրենք իջել են ավտոմեքենայից և գնացել տաղավար զրուցելու: Ամբաստանյալները պնդել են, որ տաքսու վարորդին Արթուրը հայտնել է, որ պատվերը կատարվել է իրենց խնդրանքով` հեռախոսի հետ կապված խոսելու համար, ինչը Հ.Հակոբյանը չի մերժել: Իրենք տաքսու վարորդին առևանգելու նպատակ չեն ունեցել, վերջինս նախապես իմացել է, թե ուր է գնում և ինչ հարցի շուրջ պետք է զրուցեն3: 6.1 Տուժող Հայկ Հակոբյանն իր դատաքննական ցուցմունքում ըստ էության հայտնել է, որ ճանապարհին ուղևորն իրեն ոչինչ չի ասել հեռախոսի շուրջ զրուցելու հետ կապված։ Հասնելով ավտոշուկայի մոտ, ընկերոջը վերցնելու պատրվակով, ուղևորը խնդրել է մեքենան կանգնեցնել։ Երբ մեքենան կայանել է, անմիջապես իր մեքենայի առջևի հատվածում՝ ճանապարհը փակելով, կանգնել է (Տոյոտա Պրադոե մակնիշի ավտոմեքենա, իսկ հետևի հատվածում՝ (Մերսեդեսե մակնիշի ավտոմեքենա։ Այդ ժամանակ պատվիրատուն, իջնելով մեքենայից, հրահանգել է, որ ինքը ևս իջնի։ Չհասկանալով` ինչ է կատարվում, ինքն իջել է մեքենայից, որից հետո ուղևորը, իր ձեռքից բռնելով, առաջարկել է գնալ զրուցելու։ Երբ ինքը շրջվել է, որպեսզի մեքենայից հանի բանալիները, տեսել է, որ մի քանի երիտասարդներ, որոնք իջել են իր մեքենայի առջևի և հետևի մեքենաներից, ստուգում են իր մեքենայի սրահը։ Նույն ժամանակ ուղևորը, բռնելով իր ձեռքից, առաջարկել է զրուցելու նպատակով գնալ փողոցից փոքր-ինչ հեռու գտնվող տաղավար։ Այդ պահին նոր հասկացել է, որ իրեն խաբեությամբ բերել են տվյալ վայր` հեռախոսի հետ կապված հարցի պարզաբանման համար4: 6.2 Վկա Գրիգոր Դայանն իր դատաքննական ցուցմունքում ըստ էության հայտնել է, որ Հայկ Հակոբյանն իրեն պատմել է, որ նրան խաբեությամբ առևանգել, ծեծել են և ձեռքից վերցրել են 100.000 ՀՀ դրամ գումար5:

6.3 Վկա Օնիկ Գևորգյանն իր դատաքննական ցուցմունքում ըստ էության հայտնել է, որ այն պահին, երբ քայլել են սրճարանի մոտով, Հարություն Դանոյանը, ով հանդիսացել է Սուրեն

3 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 152-155, 191-193: 4 Տե'ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 50-53:

5 Տե'ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 103-104:

6

Սարգսյանի ընկերը, նստած է եղել իրեն անծանոթ մի աղջկա հետ։ Հ.Դանոյանն իրենց հրավիրել է սեղանի շուրջ, ապա Ս.Սարգսյանը և Հ.Դանոյանն առանձնացել են։ Որոշ ժամանակ անց նրանք վերադարձել են սեղանի մոտ, և այդ ժամանակ նրանցից մեկը, սակայն, թե ով հստակ չի հիշում, Հ.Դանոյանի հետ նստած աղջկան առաջարկել է նրա հեռախոսով զանգահարել և տաքսի պատվիրել։ Ինքը հասկացել է, որ խոսքը գնում է նույն տաքսու վարորդի մասին, ով գողացել է Ս.Սարգսյանի կնոջ հեռախոսը։ Հ.Դանոյանի ընկերուհին զանգահարել և տաքսի է պատվիրել (Կայարանիե դպրոցի մոտ։ Դրանից հետո իրենք միասին դուրս են եկել սրճարանից, Հ.Դանոյանը ճանապարհել է այդ աղջկան, իսկ իրենք Ս.Սարգսյանի (Տոյոտա Պրադոե մակնիշի մեքենայով գնացել են հանդիպելու տաքսու վարորդին։ Հասնելով հիշյալ վայր` ժամանել է նաև պատվիրված տաքսին։ Այդ ժամանակ Ս.Սարգսյանի ընկերը, իջնելով իրենց մեքենայից, նստել է տաքսի մեքենայի մեջ` վարորդի կողքի նստատեղին։ Որոշ ժամանակ անց այդ տղան զանգահարել է Ս.Սարգսյանին, նրանք ինչ-որ բան են խոսել, որից հետո Ս.Սարգսյանը նրան ասել է, որ ավելի լավ կլինի գնալ ավտոշուկա, որտեղ գտնվել է նրա մեքենան։ Հասնելով ավտոշուկայի մոտ` իրենք բոլորով իջել են մեքենայից և զրուցելու համար գնացել տաղավար6։

6.4 Վկա Հովհաննես Միրզոյանն իր դատաքննական ցուցմունքում ըստ էության հայտնել է, որ Հայկ Հակոբյանի հետ խոսելիս վերջինս հայտնել է, որ մի անծանոթ հաճախորդ է նստել իր մեքենան, խնդրել տեղափոխել ինչ-որ տեղ, ապա վերջինիս ընկերոջը ճանապարհից վերցնելու պատրվակով, ուղևորի ասելով, կայանել են, որի ժամանակ իրեն ծեծել են ու իր մեքենայից գումար վերցրել7։

6.5 Վկա Արթուր Գևորգյանն իր դատաքննական ցուցմունքում ըստ էության հայտնել է, որ զանգահարել է Սուրեն Սարգսյանին, և նա իրեն ասել է, որ գտնվում է ավտոշուկայի մոտ, խոսակցություն ունի տաքսու վարորդի հետ, ով գողացել է հեռախոսը։ Գնացել է ավտոշուկա և, փողոցում տեսնելով Ս.Սարգսյանին, իջել և մոտեցել է նրան։ Վերջինս եղել է իր ընկերներ Արթուրի, Օնիկի և Հարութի հետ: Այդ ժամանակ Սուրենը, մատնացույց անելով փոքր-ինչ հեռու կայանված տաքսի մեքենան, որի կողքը կանգնած է եղել մի տղամարդ, ասել է, որ նա է գողացել հեռախոսը8։

6 Տե'ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 16-17:

7 Տե'ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 124-125:

8 Տե'ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 124-125:

7

6.6 Վկա Արփինե Հունանյանն իր նախաքննական ցուցմունքում ըստ էության հայտնել է, որ երբ ինքը գնացել էր Հարություն Դանոյանից պարտքով գումար խնդրելու, վերջինս իրենց սեղանի մոտ է հրավիրել այգով պատահական անցնող երեք տղաների և նրանց հետ ինչ-որ խոսակցություն ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը` թուխ մաշկով, միջին հասակի, թմբլիկ կազմվածքի տղան, Հ.Դանոյանին ասել է, որ զանգում է, սակայն չի պատասխանում, ինչից ինքը հասկացել է, որ ինչ-որ մեկի հետ չեն կարողանում կապ հաստատել։ Այդ ժամանակ նույն տղան խնդրել է Հ.Դանոյանի հեռախոսը, սակայն մարտկոցը պարպված լինելու պատճառով վերջինս այն չի տրամադրել, և նրանք երկուսով իրեն առաջարկել են թույլ տալ իր հեռախոսահամարից զանգ կատարել, ինչին ինքը չի առարկել։ Ապա վերջիններիս խնդրանքով զանգահարել է իրեն տրամադրած հեռախոսահամարով և տեղեկանալով, որ խոսում է տաքսու վարորդի հետ, տաքսի է պատվիրել (Կայարանիե դպրոցի մոտ, ինչպես որ իրեն ասել են։ Այնուհետև, քանի որ շտապելիս է եղել, ցանկացել է դուրս գալ, սակայն Հ.Դանոյանը և հիշյալ տղան խնդրել են մի փոքր ավել մնալ` մինչև տաքսու վարորդը հետ զանգահարի իրեն։ Տեսնելով, որ տաքսու վարորդի զանգն ուշանում է, ինքը դուրս է եկել սրճարանից` աշխատանքի գնալու համար։ Նշված տղաները, այդ թվում նաև Հ.Դանոյանը, դուրս են եկել փողոց, նստել են այնտեղ կայանած արծաթափայլ (Մերսեդեսե մակնիշի ավտոմեքենան և հեռացել: Ճանապարհին հիշյալ տաքսու վարորդը զանգահարել է իրեն և հայտնել, որ տեղում է: Այդ մասին ինքը հեռախոսով հայտնել է Հ.Դանոյանին։ Մի քանի րոպե անց Հ.Դանոյանը զանգահարել է իրեն և խնդրել կրկին զանգահարել տաքսու վարորդին և փոխանցել, որ այլևս մեքենա պետք չէ, ինչն ինքը կատարել է։ Այնուհետև, երբ (ՍՄՍե հաղորդագրություն է ուղարկել Հ.Դանոյանին՝ պարզելու իր խնդրանքը` պարտքով գումար տալու հարցը լուծվել է, թե ոչ, վերջինս իրեն պատասխանել է, որ այլևս իրեն չզանգահարի ու չգրի։ Դրանից շուրջ 10 օր անց, Հ.Դանոյանը նույն տղաների հետ գնացել է իր աշխատանքի վայր: Նրանցից այն նույն թմբլիկ կազմվածքով տղան իրեն խնդրել է հեռախոսն անջատել կամ տալ իրեն՝ ասելով, որ տաքսու վարորդն իրենց գումար է պարտք եղել, չի տվել, նրան ծեծել են ու վերջինս դիմել է ոստիկանություն։ Ինքը մերժել է այդ տղայի առաջարկը, որից հետո վերջինս խնդրել է, որ եթե իրեն

ոստիկանությունից

անհանգստացնեն,

այդ

մասին

անհապաղ

տեղյակ

պահի

Հ.Դանոյանին կամ իրեն` միաժամանակ տրամադրելով հեռախոսահամար, որն ինքը կորցրել

8

է։ Իր կարծիքով Հ.Դանոյանն այդ օրն իրեն սրճարան է հրավիրել ոչ թե գումար տալու, այլ տաքսու վարորդին զանգահարելու և կանչելու համար9:

6.7 Վկա Արփինե Հունանյանին լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու արձանագրության համաձայն` վկան ճանաչել է ամբաստանյալ Սուրեն Սարգսյանին10: 6.8

093-60-60-66

և

077-10-00-08

բջջային

հեռախոսահամարների

վերծանումների

զննության արձանագրությունների համաձայն` դեպքի կատարման ժամանակահատվածում Ս.Սարգսյանի և Հ.Դանոյանի նշված հեռախոսահամարները սպասարկվել են Խ.Դաշտենցի փողոցից

մինչև

Նուբարաշենի

(Ավտոշուկայիե մոտակայքը,

դրանցից

կատարվել են

7. Առաջին ատյանի դատարանը, Ս.Սարգսյանին և Հ.Դանոյանին

արդարացնելով

մուտքային և ելքային զանգեր11։

առաջադրված մեղադրանքում, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. ((...)

Սույն քրեական գործով ձեռք բերված և ենթադրյալ արարքում ամբաստանյալներ Հարություն Դանոյանի և Սուրեն Սարգսյանի մեղքը հիմնավորող միակ և ուղղակի ապացույցը գործով շահագրգիռ կողմ հանդիսացող տուժող Հայկ Հակոբյանի ցուցմունքներն են, որոնք նախաքննության ընթացքում բազմակի հակասական փոփոխությունների են ենթարկվել, իսկ գործում առկա նյութերը, գործով ձեռք բերված փաստական տվյալներն ու դատաքննության ընթացքում տուժողի արտահայտած դիրքորոշումները, դատարանին` վերջինիս կողմից տված ցուցմունքների արժանահատությունը կասկածի տակ դնելու հիմքեր են տալիս։ (...) Տուժողի այս հակասական, իրարամերժ և անարժանահավատ ցուցմունքների համատեքստում հարկ է նշել, որ ամբաստանյալներ Սուրեն Սարգսյանն ու Հարություն Դանոյանը, ինչպես նաև վկա Օնիկ Գևորգյանն իրենց ցուցմունքներում բազմիցս հայտնել են, որ երբ իրենց ընկեր Արթուրը դպրոցի մոտ նստել է տաքսու վարորդի կողքի նստատեղին, տաքսիստին ասել է, որ իրականում պատվերի համար զանգած աղջիկը զանգել է իրենց համար, որից հետո նրան հայտնել է, որ հեռախոսի կորստի հետ կապված խոսելու բան ունեն նրա հետ և տաքսու վարորդը համաձայնվել է։ Արթուրն անմիջապես զանգել է իրենց և ասել, որ տաքսիստը համաձայն է հանդիպել և զրուցել իրենց հարմար ցանկացած վայրում։ Քանի որ Սուրենի մյուս ավտոմեքենան գտնվել է Նուբարաշենի ավտոշուկայում, իսկ ավտոմեքենայի

9 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 231-234:

10 Տե'ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 106:

11 Տե'ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 106:

9

մեջ են գտնվել իրենց խանութի բանալիները և մոտեցել է այն փակելու ժամը, հետևաբար որոշել է հանդիպումը կազմակերպել հենց ավտոշուկայի մոտակայքում։ (...) [Առաջին ատյանի] դատարանը արձանագրում է, որ նախաքննական մարմինը մեղադրանքի հիմքում դրել է միայն տուժողի այս խիստ հակասական և անարժանահավատ ցուցմունքները, համաձայն որի տուժողը չի իմացել, թե ինչ նպատակով է գնում ավտոշուկայի տարածք, ինչն էլ դիտել է որպես առևանգում, այնինչ՝ ակնհայտ է, որ մեղադրանքի մեջ ներառված այս կարևորագույն հանգամանքի վերաբերյալ միայն տուժողի նման ցուցմունքները չեն կարող մեղադրանքը հաստատելու համար բավարար ապացույց համարվել (...)ե12:

8. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելով և Ս.Սարգսյանին ու Հ.Դանոյանին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում, իր դատական

ակտը

արձանագրում

է,

պատճառաբանել

որ

նախ`

է

հետևյալ

դատավճռի

կերպ.

((...) Վերաքննիչ դատարանն

նկարագրական-պատճառաբանական

մասի

ուսումնասիրությունից պարզվել է, որ Առաջին ատյանի դատարանը, թեև ձևականորեն շարադրել է գործով առկա ապացույցները, սակայն դրանց մանրամասն վերլուծություն չի իրականացրել, այդ թվում չի գնահատել դրանք համակցության մեջ` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ և 126-127-րդ հոդվածներով նախատեսված պահանջները: (...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տուժողի (…) ցուցմունքները հաստատվում են հետևյալ ածանցյալ ապացույցներով, որոնք անտեսվել են Առաջին ատյանի դատարանի կողմից գործի քննության ժամանակ:

Այսպես`

Գործով վկա Արտակ Պապոյանը ցուցմունք է տվել, որ աշխատում է ՀՀ Ո Մաշտոցի բաժնին կից պահպանության բաժնում: Տուժողին ճանաչում է պայմանավորված նրանով, որ վերջինս իրեն հաճախակի տաքսի ծառայություններ է մատուցում: 2014 թվականի ամռանը տուժող Հ.Հակոբյանը զանգահարել է իրեն և խնդրել գտնել կորցված հեռախոսը, որին ի պատասխան ինքը հայտնել է, որ անհրաժեշտ է հեռախոսի տուփը և դրա տիրոջ դիմումը: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ վկայի ցուցմունքով հաստատվում է

12 Տե'ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 109-111, 114-116:

10

այն, որ տուժողն իրոք միջոցներ է ձեռնարկել հեռախոսի հայտնաբերման կապակցությամբ, այդ թվում դիմել է ՀՀ Ո աշխատակցի:

Անդրադառնալով գործով մյուս վկայի Գրիգոր Դայանի ցուցմունքներին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանցով հաստատվում է տուժողին առևանգելու և ծեծելու փաստը, ավելին` Վերաքննիչ դատարանը նաև ընդգծում է, որ, եթե տուժողի մյուս ցուցմունքները արժանահավատ ճանաչվեր, ապա ինչո՞վ պետք է պայմանավորված լիներ վերջինիս նման վարքագիծը, որը դրսևորվել է նրանում, որ տուժողը պատմել է ընկերոջը` հեռախոսի և իրեն առևանգելու ու ծեծի ենթարկելու մասին: Այսինքն` եթե շարժվենք Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների տրամաբանությամբ և արժանահավատ ճանաչենք տուժողի նախաքննական ցուցմունքներն, այնքանով որքանով, իրեն չեն առևանգել, այլ ինքն իր կամքով է գնացել ամբաստանյալների հետ խոսելու, նախապես իմանալով թե ուր է գնում, ապա ինչո՞ւ է վերջինս պատմել եղելությունն իր ընկերոջն այն կերպ ինչպես ցուցմունք է տվել Առաջին ատյանի դատարանում դատաքննության ժամանակ:

Պետք

է

նշել,

որ

տուժողի

դատաքննության

ժամանակ

տված

ցուցմունքների

արժանահավատությունը, բացի վերը նշված վկաների ցուցմունքների հաստատվում է նաև գործով վկա Հովհաննես Միրզոյանի ցուցմունքներով, համաձայն որոնց` ինքը հանդիսանում է տուժողի ընկերը և նրա հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: 2014 թվականի ամռանը տուժող Հ.Հակոբյանը իրեն ասել է, որ իր ուղևորներից մեկը մեքենայում հեռախոս է թողել, սակայն ինքն որևէ հեռախոս չի տեսել: Դրանից հետո տուժողը զանգահարել է վկային և ասել, որ իրեն ծեծել են և պահանջել հեռախոսը հետ վերադարձնել, իսկ հետագայում տուժողը վկային պատմելով եղելությունն ասել է, որ մի անծանոթ երիտասարդ է նստել մեքենան խնդրել տեղափոխել ինչ-որ տեղ, ապա հաճախորդի ընկերոջը վերցնելու պատրվակով կայանել, որի ժամանակ իրեն ծեծել են և մեքենայից գումար վերցրել: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նախորդ պարբերության մեջ նշված հետևությունների տրամաբանությամբ վերոնշյալ վկայի ցուցմունքներով նույնպես

հաստատվում

են տուժող Հ.Հակոբյանի

դատաքննության ժամանակ տված ցուցմունքների արժանահավատությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը ցանկանում է ևս մեկ հարցադրում կատարել, եթե տուժող Հ.Հակոբյանը չի առևանգվել ամբաստանյալների կողմից նախապես մշակված ծրագրի համաձայն, և նա գնացել է վերջիններիս հետ խոսելու նախապես իմանալով, թե ինչ թեմայի և ինչ վայրում պետք է տեղի ունենա խոսակցությունն, ապա ինչո՞ւ չի իր մտերիմներին հայտնել

11

եղելության վերաբերյալ հենց այդ լույսի ներքո և չի ասել, որ իրեն ոչ թե առևանգել են, այլ երիտասարդը,

որը

նստել

է

իր

ավտոմեքենան

նախապես

իրեն

հայտնել

է

այդ

հանգամանքների մասին և ինքն էլ համաձայն է գնալ իրենց հետ, որի արդյունքում տեղի է ունեցել եղելությունը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տուժողի ցուցմունքների հակասական լինելու և դրանց արժանահավատության աստիճանը պետք է քննության առարկա դարձվեր հենց այս հանգամանքների ներքո: (...)ե13:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ

բողոքը

քննվում

է

հետևյալ

հիմքերի

սահմաններում

ներքոհիշյալ

հիմնավորումներով.

9. Բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 11-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունվարի 16-ի որոշումն օրինական, հիմնավորված, պատճառաբանված չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, հետևաբար այն ենթակա է բեկանման:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ տուժող Հայկ Հակոբյանի ցուցմունքները և դրանցից բխող մյուս ապացույցները (հիմնավոր կասկածից վերե ապացուցողական չափանիշով չեն հաստատում ամբաստանյալների մեղավորությունը և ապացուցման առարկան կազմող փաստական հանգամանքները:

Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Սիրակ Սաքանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներին:

13 Տե'ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 38, 48-49:

12

10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 11-ի դատավճռին:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն

է. հիմնավո՞ր են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ս.Սարգսյանին և Հ.Դանոյանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

12.

ՀՀ

քրեական

օրենսգրքի

131-րդ

հոդվածի

համաձայն`

(1.

Խաբեության,

վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են [պատանդ վերցնելու] հանցագործության հատկանիշները՝

(…)

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

(…)ե:

13. Մարդուն առևանգելն ազատության դեմ ուղղված հանցագործություններից է։ Տվյալ հանցագործության

հիմնական

անմիջական

օբյեկտն

անձի

անձնական,

ֆիզիկական

ազատությունն է։ Որպես լրացուցիչ օբյեկտ հանդես է գալիս մարդու կյանքը, առողջությունը և այլն։

Մարդուն առևանգելու հանցագործության օբյեկտիվ կողմն արտահայտվում է անձին իր կամքին հակառակ կամ առանց իր կամքը հաշվի առնելու գաղտնի կամ բացահայտ բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով, այլ վայր տեղափոխելով և այնտեղ պահելով։ Եթե անձին իր կամքին հակառակ առևանգելու դեպքում տուժողի կամքը ճնշվում է բռնության կամ բռնության գործադրման սպառնալիքի միջոցով, ապա առանց անձի կամքը հաշվի առնելու առևանգելու դեպքում տուժողի կամքը հաշվի չի առնվում և վերջինս առևանգվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով։ Ընդհանուր առմամբ, հոդվածի դիսպոզիցիայի նկարագրությունից հետևում է, որ անձը կարող է առևանգվել խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնության գործադրման սպառնալիքի միջոցով։

13

13.1 Առևանգման վերոնշյալ եղանակներից խաբեությունը դրսևորվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելով կամ որոշակի փաստեր, հանգամանքներ, իրադարձություններ թաքցնելով` նպատակ հետապնդելով տուժողին ապակողմնորոշելու, ներգործելու իր գտնվելու վայրն ընտրելու ազատ կամաարտահայտության վրա` այդ կերպ նաև խուսափելով նրա հնարավոր դիմադրությունից։ Մասնավորապես, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելով` հանցավորը նպատակ է հետապնդում գաղտնի` երրորդ անձանց բացակայությամբ, կամ բացահայտ` վերջիններիս ներկայությամբ, անձին իր կամքով գտնվելու վայրից տեղափոխելու և պահելու այլ վայրում։ Տվյալ եղանակով առևանգման հանցակազմի հատկանիշների առկայությունը հաստատված համարելիս էական նշանակություն ունի տուժողի և հանցավորի փոխհարաբերությունների, առևանգմանն անմիջապես նախորդող հանգամանքների, տուժողին իր գտնվելու վայրից հանցավորի կողմից ընտրված

վայր

հասցնելու

համար

գործադրված

միջոցի,

տուժողին

հայտնված`

իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության համակողմանի գնահատումը։ 13.2 Սուբյեկտիվ կողմից առևանգումը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` հանցավորը պետք է գիտակցի անձին առևանգելու՝ հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկանա իր գործողություններով անձին իր գտնվելու վայրից խաբեությամբ, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնության գործադրման սպառնալիքի միջոցով գաղտնի կամ բացահայտ տեղափոխել այլ վայր և այնտեղ պահել: Որպես հանցագործության սուբյեկտ կարող է հանդես գալ 14 տարին լրացած, մեղսունակ ֆիզիկական անձը։

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

(Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբե։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ (Գործով

հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցովե: ՀՀ

քրեական

(1.Յուրաքանչյուր

դատավարության

ապացույց

օրենսգրքի

ենթակա

է

127-րդ

հոդվածի

գնահատման`

համաձայն`

վերաբերելիության,

14

թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։

2.

Հետաքննության

մարմնի

աշխատակիցը,

քննիչը,

դատախազը,

դատավորը,

ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբե։

15. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանն Արարատ

Ավագյանի և Վահան Սահակյանի գործով ընդգծել է, որ ապացույցի արժանահավատությունը վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի

ճշմարտացիությունը

կասկած

չի

հարուցում։

Յուրաքանչյուր

ապացույց

արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ

վերջնական

որոշում

կարող

է

կայացվել

դրա

բովանդակությունն

այլ

աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու

համար

բովանդակությունը,

անհրաժեշտ

համադրել

համապատասխանությունը

պատճառները։

դրանք

կամ

Ապացույցի

է

վերլուծել

այլ

ստացված

ապացույցների

հակասությունը,

հետ,

հակասության

արժանահավատության

տեղեկությունների

պարզել

դրանց

դեպքում`

դրա

վերաբերյալ

դատարանի

եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա14։

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալներ Ս.Սարգսյանին և Հ.Դանոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում15 արդարացնելիս նշել է, որ ամբաստանյալների մեղքը հիմնավորող միակ և ուղղակի ապացույցը գործով շահագրգիռ կողմ

հանդիսացող

տուժող

Հայկ

Հակոբյանի

հակասական

և

անարժանահավատ

ցուցմունքներն են։ Դրանց համաձայն` տուժողը չի իմացել, թե ինչ նպատակով է գնում ավտոշուկայի տարածք, ինչն էլ դիտել է որպես առևանգում, այնինչ՝ ակնհայտ է, որ

14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի

31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31.3-րդ կետը։

15 Տե՛ս սույն որոշման 5-5.1-րդ կետերը:

15

մեղադրանքի մեջ ներառված այս կարևորագույն հանգամանքի վերաբերյալ միայն տուժողի նման ցուցմունքները չեն կարող մեղադրանքը հաստատելու համար բավարար ապացույց համարվել16:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի հետ, բեկանել է վերջինիս կայացրած դատավճիռը և ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում Ս.Սարգսյանին և Հ.Դանոյանին մեղավոր ճանաչել` գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը, թեև ձևականորեն շարադրել է գործով առկա ապացույցները, սակայն դրանց մանրամասն վերլուծություն չի իրականացրել, այդ թվում` չի գնահատել դրանք համակցության մեջ` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ և 126-127-րդ հոդվածներով նախատեսված պահանջները17:

17. Սույն որոշման նախորդ, ինչպես նաև 6-6.8-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում շարադրված նորմերի և արտահայտված

իրավական

դիրքորոշումների

լույսի

ներքո`

Վճռաբեկ

դատարանն

արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, պատշաճ իրավական գնահատականի արժանացնելով տուժողի և հանցավորի ունեցած փոխհարաբերության, առևանգմանն անմիջապես նախորդող հանգամանքների, իր գտնվելու վայրից հանցավորի կողմից ընտրված վայր

տուժողին

հասցնելու

համար

գործադրված

միջոցի,

վերջինիս

հայտնված

իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության վերաբերյալ գործով ձեռքբերված ապացույցների համակցությունը, իրավաչափորեն գտել է, որ դրանք հիմնավորում են տուժողի դատաքննական ցուցմունքների արժանահավատությունը և ըստ այդմ` ամբաստանյալների մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում։

Մասնավորապես,

ամբաստանյալների

մեղքն

առաջադրված

մեղադրանքում

հիմնավորվում է ոչ միայն տուժող Հ.Հակոբյանի դատաքննական ցուցմունքով այն մասին, որ ճանապարհին ուղևորն իրեն ոչինչ չի ասել հեռախոսի շուրջ զրուցելու հետ կապված, և վերջինս միայն տեղ հասնելուց է հասկացել, որ իրեն խաբեությամբ բերել են տվյալ վայր` հեռախոսի հետ կապված հարցի պարզաբանման համար, այլ նաև վկաներ Ա.Հունանյանի, Օ.Գևորգյանի,

Գ.Դայանի,

16 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

17 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

Հ.Միրզոյանի,

Ա.Գևորգյանի

ցուցմունքներով,

լուսանկարով

16

Ս.Սարգսյանին

ճանաչման

ներկայացնելու

արձանագրությամբ,

ամբաստանյալների

հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությամբ։ Դրանց, ինչպես նաև ամբաստանյալներ Ս.Սարգսյանի և Հ.Դանոյանի նախաքննական ցուցմունքների համադրված վերլուծությունից հետևում է, որ ամբաստանյալները նախնական համաձայնությամբ տաքսու վարորդ` գործով տուժող Հ.Հակոբյանին խաբեությամբ են տեղափոխել իրենց կողմից ընտրված` Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենցի փողոցի վրա գտնվող ավտոշուկայի տարածք և առևանգել:

Այսպես` վերը նշված ապացույցներից հետևում է, որ տաքսու կեղծ պատվերը վկա Ա.Հունանյանի միջոցով կատարվել է ամբաստանյալների խնդրանքով, տաքսու վարորդին իրենց կողմից ընտրված վայր հասցնելու և ենթադրաբար հափշտակված հեռախոսի շուրջ նրա հետ զրուցելու համար: Ընդ որում, տաքսու պատվերը վկա Ա.Հունանյանի կողմից, վերջինիս հեռախոսով

կատարելու

պատճառաբանությունները`

հեռախոսահամարն

կապակցությամբ

հեռախոսի

արգելապակված

ամբաստանյալների

մարտկոցը

լինելու

ներկայացրած

պարպված

վերաբերյալ,

լինելու

հերքվել

են

կամ

ինչպես

ամբաստանյալների հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությամբ, այնպես էլ հենց ամբաստանյալների ցուցմունքներով, որոնց համաձայն՝ դեպքի օրը նրանց հեռախոսները եղել են ակտիվ և նրանք հեռախոսային կապի մեջ են գտնվել ինչպես տաքսու պատվերը կատարած Ա.Հունանյանի, այնպես էլ այդ պատվերով տաքսի նստած ուղևոր Արթուրի հետ։

Ավելին`

տաքսու

կեղծ

պատվեր

կատարելու

և

այդ

եղանակով

տուժողին

ամբաստանյալների կողմից ընտրված վայր հասցնելու մասին է վկայում ապացույցներով հաստատված նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալներ Հ.Դանոյանը, Ս.Սարգսյանը և վերջինիս ընկերները (Կայարանիե դպրոցի մոտ գնացել են իրենց ավտոմեքենայով, սակայն ամբաստանյալ Ս.Սարգսյանի ընկերներից մեկը, իջնելով այդ մեքենայից, նստել է տաքսի մեքենան և պատվիրել ուղևորվել ամբաստանյալ Ս.Սարգսյանի կողմից մատնանշված այն նույն վայրը` ավտոշուկան, որտեղ իրենց ավտոմեքենայով գնացել են մյուսները։ Վերոնշյալը

համադրելով

ամբաստանյալներ

Ս.Սարգսյանի

և

Հ.Դանոյանի

նախաքննական ցուցմունքների, ինչպես նաև գործի նյութերում առկա այլ փաստական տվյալների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ս.Սարգսյանին և

17

Հ.Դանոյանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են։

18. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն

վարչական

դատարանի`

2017

շրջանների

թվականի

ընդհանուր

հուլիսի

11-ի

իրավասության

դատավճիռը

առաջին

բեկանելու

և

ատյանի

փոփոխելու,

ամբաստանյալներ Ս.Սարգսյանին և Հ.Դանոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

19. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ (Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասինե 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման

մասին

օրենք)

2-րդ

հոդվածի

1-ին

մասի

1-ին

կետի

համաձայն՝

(Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել` առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց (…)ե։ Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի համաձայն` (Սույն

օրենքի կատարումը վերապահել (…) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (…)ե։

Վերոնշյալ իրավադրույթների հաշվառմամբ, նկատի ունենալով, որ ամբաստանյալներ Ս.Սարգսյանի և Հ.Դանոյանի նկատմամբ նշանակված պատիժները չեն գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքի կիրառմանը խոչընդոտող հանգամանք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա ամբաստանյալներ Ս.Սարգսյանին և Հ.Դանոյանին պետք է ազատել նշանակված պատիժները կրելուց։

Ելնելով

վերոգրյալից

և

ղեկավարվելով

Հայաստանի

Հանրապետության

Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, (Հայաստանի Հանրապետության

18

դատական օրենսգիրքե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալներ Սուրեն Ֆելիքսի Սարգսյանի և Հարություն Հակոբի Դանոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2.

(Էրեբունի-Երևանի

հանրապետության

հիմնադրման

անկախության

2800-ամյակի

հռչակման

100-ամյակի

և

Հայաստանի

առաջին

կապակցությամբ

քրեական

գործերով համաներում հայտարարելու մասինե 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Սուրեն Ֆելիքսի Սարգսյանին և Հարություն Հակոբի Դանոյանին ազատել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշմամբ նշանակված պատժից:

3.

Որոշումն

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 դեկտեմբերի, 2018 թ.
Գործի #:
ԵէԴ/0042/01/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել