Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/8248/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/8248/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/8248/02/2030 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Երնանշին» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ առոչինչ գործարքի անվավերության հետնանք կիրառելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1ԼԳործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետնանք՝ Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել 437.136 ԱՄՆ դոլարին 2 համարժեք ՀՀ դրամ՝ որպես առոչինչ գործարքի հիմքով Բանկին վճարված վարկի գումար, ին

Ամբողջ Տեքստ

յ 61. ՀԱՆՑ: ԱԱ" էր

//77196 ԽՐ ։

(ԹԽ,

ԱՆՀԱՏ

ՍԻ ՀՔ Ջ

11: ՖԼՔ») Աի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8248/02/20 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8248/02/20

Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Գ. Թորոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

2024 թվականի հոկտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Երնանշին» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ առոչինչ գործարքի անվավերության հետնանք կիրառելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1ԼԳործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետնանք՝ Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել 437.136 ԱՄՆ դոլարին

2

համարժեք ՀՀ դրամ՝ որպես առոչինչ գործարքի հիմքով Բանկին վճարված վարկի գումար, ինչպես նան բռնագանձել առոչինչ վարկային գործարքի հիմքով բանկի կողմից ստացված տոկոսների գումարը ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված՝ 437136 ԱՄՆ դոլարի տոկոսները. նշված տոկոսների հաշվարկը սկսել միջնորդությունը Դատարանի կողմից վարութ ընդունելու օրվանից Ա շարունակել մինչե հիմնական պարտավորության փաստացի կատարումը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.12.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 20.05.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 15.12.2021 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գնորգ Չաքմիշյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 63-65-րդ, 298-րդ, 383-րդ, 447-րդ ն 888-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկը չպետք է բավարարեր երաշխիքը վճարելու բենեֆիցիարի դիմումը, քանի որ այն ստանալու պահին երաշխիքի պրինցիպալ հանդիսացող «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն այլնս գոյություն չի ունեցել. Ստացվում է, որ Բանկը վճարել է գոյություն չունեցող պրինցիպալի պարտավորությունների համար:

Բացի այդ, Բանկի ն «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջն 30.06.2011 թվականին կնքված բանկային ծառայության (վարկային գծի) թիվ ԼՇԼ20111195 պայմանագրի արժույթը ՀՀ դրամն է, մինչդեռ երաշխիքը տրամադրվել է ԱՄՆ դոլարով:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարկային պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, հակառակ դեպքում այն առոչինչ է: Գործարքի ձնը ն դրա անվավերության հարցը չի կարող փոփոխվել գործարքի կողմերի հետագա գործողություններից կամ հայտարարություններից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.05.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

3) Բանկի Ա «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջե 01.03.2011 թվականին կնքվել է թիվ ԼՇԼ20110235 «Բանկային ծառայությունների պայմանները» (հատոր 2-րդ, գ.թ. 101-104).

Յ

2) Բանկի Ա «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջն 30.06.2011 թվականին կնքված բանկային ծառայության (վարկային գծի) թիվ ԼՇԼ20111195 պայմանագրով Բանկը «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ին տրամադրել է վարկային գիծ՝ 200.000.000 ՀՀ դրամ սահմանաչափով:

Պայմանագրի 2.2 կետի համաձայն՝ նույն պայմանագրի նկատմամբ կիրառվում են կողմերի միջն ստորագրված 01.03.2011 թվականի թիվ ԼՇԼ20110235 բանկային ծառայությունների պայմանները:

Պայմանագրի 3.7 կետով կողմերը նախատեսել են, որ Բանկի կողմից բանկային երաշխիքի ներքո ներկայացված պահանջների դիմաց վճարում իրականացնելու պահից վճարված գումարը համարվում է հաճախորդին նույն, պայմանագրով սահմանված պայմաններով տրամադրված վարկ (հատոր 2-րդ, գ.թ. 105-107).

3) «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի ն Ընկերության մասնակիցների միջն 06.03.2012 թվականին կայացած համատեղ ընդհանուր ժողովի որոշմամբ կատարվել է «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միացումը Ընկերությանը: Ընկերություն, հանդիսանում է «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան: «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցվել է 21.03.2012 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 6-9).

4) «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն 23.04.2012 թվականին ներկայացրել է բանկային երաշխիքի դիմում, որով Բանկին խնդրել է, 01.03.2011 թվականին կնքված թիվ ԼՇԼ20110235 բանկային ծառայությունների պայմանների ն 30.06.2011 թվականին կնքված բանկային ծառայությունների (վարկային գծի) թիվ ԼՇԼ20111195 պայմանագրի համաձայն, թողարկել 437.136,68 ԱՄՆ դոլարի չափով բանկային երաշխիք (հատոր 2-րդ, գ.թ. 110,111).

5) Բանկը 10.08.2012 թվականին ստացել է «Ֆարմեքս տեքնոլոջիս» ընկերության դիմումը, որով վերջինս հայտնել է, որ «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն չի կատարել «Ֆարմեքս տեքնոլոջիս» ընկերության հանդեպ իր պայմանագրային պարտավորությունները, որոնք երաշխավորված են երաշխիքով, ն խնդրել է վճարել 23.04.2012 թվականին թողարկված թիվ Շ7ԷԽՈ՛1120035 երաշխիքով նախատեսված գումարը:

6) Բանկի կողմից 14.08.2012 թվականին Ընկերությանը՝ որպես «Երնանշին ԳԱՄ» ՍՊ ընկերության իրավահաջորդի ներկայացվել է վճարման պահանջի ծանուցում, որում նշվել է, որ թողարկված թիվ Շ1էհԽ//1120035 երաշխիքի ներքո 10.08.2012 թվականին ստացվել է 437.136,68 ԱՄՆ դոլարի կից ներկայացված վճարման պահանջը: Պահանջի վճարման վերջնաժամկետը սահմանված է 18.08.2012 թվականը: Միաժամանակ նշվել է, որ վերոնշյալ երաշխիքի գումարը կնվազեցվի ներկայացված պահանջի գումարի` 437.136,68 ԱՄՆ դոլարի չափով: Ծանուցումը ստացվել է 15.08.2012 թվականին Ընկերության տնօրեն Վ. Պողոսյանի կողմից (հատոր 3-րդ, գ.թ. 43).

7) Ընկերության հաշվից 16.08.2012 թվականին ելքագրվել է 437,136.68 ԱՄՆ դոլար՝ «վճարում՝ 67Էի//1120035», ն նույն օրը նույն հաշվին մուտք է եղել 437,136.68 ԱՄՆ դոլար, իսկ որպես մուտքագրման գործարքի նկարագրություն նշված է հետնյալը «Վարկի տրամադրում/Վարկի տրամադրում 001-182252-904» (հատոր 3-րդ, գ.թ. 22).

8) «Երնանշին ԳԱՄ» ՍՊ ընկերության գույքի, այլ գույքային ն ոչ գույքային իրավունքների, ինչպես նան պարտատերերին ն պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների Ընկերությանը փոխանցման ակտի 1ին կետի համաձայն՝

4

Ընկերությանը փոխանցվում են «Երնանշին ԳԱՄ» ՍՊ ընկերությանը պատկանող ն փոխանցման ակտում նշված ակտիվները ն պասիվները, այլ իրավունքներն ու պարտավորությունները:

9) Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/1574/02/12 քաղաքացիական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Ֆարմեքս (Թեքնոլոջիս» ՍՊԸ-ի գումար բռնագանձելու պահանջի մասին 26.03.2013 թվականին կայացված վճռով Ընկերության հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է պատասխանող «Ֆարմեքս Տեքնոլոջիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ հայցվոր Ընկերության բռնագանձել 884.188 (ութ հարյուր ութսունչորս հազար մեկ հարյուր ութսունութ: ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ 437.136 (չորս հարյուր երեսունյոթ հազար մեկ հարյուր երեսունվեց) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վրա սկսած 12.07.2012 թվականից հաշվարկել ն բռնագանձել տոկոսներ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքով տոկոսների բռնագանձումը շարունակելով մինչն պարտավորության դադարման օրը (հատոր 3-րդ, գ.թ. 70-89).

10) Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/3051/02/13 քաղաքացիական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի՝ պայմանագիրը հայցվորի մասով չկնքված համարելու պահանջի մասին, Ա ըստ հակընդդեմ հայցի «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ընդդեմ «Երնանշին» ՍՊԸ-ի, «ՊՎՎ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի, երրորդ անձ «Ֆարմեքս (Թեեքնոլոջիս» ՍՊԸ-ի՝ գումար բոնագանձելու պահանջի մասին, 09.08.2016 թվականին կայացված վճռով հաստատվել է կողմերի միջն կնքված հաշտության համաձայնությունը, ն գործի վարույթն այդ հիմքով կարճվել է (հատոր 3-րդ, գ.թ. 90-94).

1) Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/12862/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի «Երնանշին» ՍՊ ընկերության ընդդեմ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության, երրորդ անձ՝ «Ֆարմեքս /(Թեքնոլոջիս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, 31.07.2019 թվականին կայացված վճռով հայցը մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 95-110):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 63-65-րդ, 298-րդ, 383-րդ, 447-րդ ու 888-րդ հոդվածների խախտում, որի առկայությունը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

5

Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ վարկային պայմանագրի գրավոր ձնը չպահպանելու հիմքով գործարքի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն գործարքները քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձնը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախնառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետնանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» Ա «կամահայտնություն» հասկացությունները (տես Նելի Հակոբյանը, Ոստան ն Արթուր Գնորգյաններն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործարքի վավերության պայմանները, ամրագրվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ գործարքի ինստիտուտին վերաբերող իրավական նորմերում, վերաբերում են գործարքի կողմ(եր)ի իրավասուբյեկտության սահմաններին, ազատ կամքին, կամքի Ա կամահայտնության համապատասխանությանը, գործարքի բովանդակությանը, գործարքի ձնին վերաբերող պահանջներին: Ընդ որում, այդ վավերապայմաններից թեկուզ մեկի բացակայությունն առաջ է բերում քաղաքացիական գործարքի անվավերություն (տե'ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է՝ նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առոչինչ գործարքի անվավերության հետնանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետնանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետնանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա'մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր

6

ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք) (տես Վահագն Կապլանյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը թե' վիճահարույց, ն թե՛ առոչինչ գործարքների համար նախատեսել է անվավերության միննուն իրավական հետնանքները, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից (տես Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով ն ինչ ծավալով են կատարվել առոչինչ գործարքի պայմանները, շահագրգիռ անձը կարող է ներկայացնել առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելու պահանջ, որպիսի `պլայմաններում դատարանը պարտավոր է պարզել այդ գործարքի առնչությամբ օրենսդրի կողմից նախատեսված առոչնչության հիմքերի առկայությունը: Ընդ որում, այդպիսի գործարքն անվավեր է հենց կնքման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով ն պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը ն տոկոսներ վճարել դրանից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարկային պայմանագրով վարկատուն ստանձնում է վարկառուին դրամական միջոցներ տրամադրելու պարտականություն, ինչպես նան ձեռք է բերում իրավունք՝ պահանջելու հետ վերադարձնել այդ դրամական միջոցները ն տոկոսներ վճարել դրանցից, իսկ վարկառուն, իր հերթին, ձեռք է բերում այդ միջոցները ստանալու իրավունք, ն ստանձնում վարկատուին տոկոսներ վճարելու ու ստացված միջոցները վերադարձնելու պարտականություն (տե՛ս «ՓԼԵՅ ԳՈԼԴ» ՍՊԸ-ն ըեդդեմ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4072/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 888-րդ հոդվածի համաձայն՝ վարկային պայմանագիրը կնքվում է գրավոր:

Գրավոր ձնը չպահպանելը հանգեցնում է վարկային պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենքով սահմանված որոշակի տեսակի գործարքների համար պարտադիր է դրանց գրավոր ձնով կնքումը: Ընդ որում, գործարքի գրավոր ձնը չպահպանելը կարող է հանգեցնել տարբեր իրավական հետնանքների:

7

Մասնավորապես՝ մի դեպքում կողմերը զրկվում են ի հաստատումն գործարքի ն նրա պայմանների՝ վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից, իսկ մեկ այլ՝ օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձնը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հստակ սահմանված է, որ վարկային պայմանագիրը պետք է կնքվի գրավոր՝ հակառակ դեպքում նման պայմանագիրն առոչինչ է: Այսինքն, վարկային իրավահարաբերությունների ծագման նպատակով կնքվող պայմանագրի ձնի առնչությամբ օրենսդիրը սահմանել է իմպերատիվ պահանջ՝ պարտադիր համարելով դրա գրավոր ձնով կնքումը՝ միաժամանակ սահմանելով այն չպահպանելու հստակ իրավական հետնանք, այն է՝ վարկային պայմանագրի գրավոր ձնը չպահպանելը հանգեցնում է տվյալ պայմանագրի առոչնչության:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի ն «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջն 01.03.2011 թվականին կնքվել է թիվ ԼՇԼ20110235 «Բանկային ծառայությունների պայմանները»: Այնուհետն, Բանկի ն «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջն 30.06.2011 թվականին կնքվել է բանկային ծառայության (վարկային գծի) պայմանագիր, որով Բանկը «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ին տրամադրել է վարկային գիծ 200.000.000 ՀՀ դրամ սահմանաչափով: Պայմանագրի 3.7 կետով կողմերը նախատեսել են, որ Բանկի կողմից բանկային երաշխիքի ներքո ներկայացված պահանջների դիմաց վճարում իրականացնելու պահից վճարված գումարը համարվում է հաճախորդին նույն պայմանագրով սահմանված պայմաններով տրամադրված վարկ:

«Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի ն Ընկերության մասնակիցների միջն 06.03.2012 թվականին կայացած համատեղ ընդհանուր ժողովի որոշմամբ «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն միացել է Ընկերությանը, ն 21.03.2012 թվականին «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցվել է:

«Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն 23.04.2012 թվականին ներկայացրել է բանկային երաշխիքի դիմում, որով Բանկին խնդրել է, 01.03.2011 թվականին կնքված թիվ ԼՇԼ20110235 բանկային ծառայությունների պայմանների ն 30.06.2011 թվականին կնքված բանկային ծառայությունների (վարկային գծի) թիվ ԼՇԼ20111195 պայմանագրի համաձայն, թողարկել 437,136.68 ԱՄՆ դոլարի չափով բանկային երաշխիք: Այնուհետն՝ 16.08.2012 թվականին Ընկերության հաշվից ելքագրվել է 437,136.68 ԱՄՆ դոլար, ն նույն օրը նույն հաշվին մուտք է եղել 437,136.68 ԱՄՆ դոլար, իսկ որպես մուտքագրման գործարքի նկարագրություն Օ նշված է հետնյալը «Վարկի տրամադրում/Վարկի տրամադրում 001-182252-904»:

Այժմ դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետնանք՝ Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել 437.136 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես առոչինչ գործարքի հիմքով Բանկին վճարված վարկի գումար, ինչպես նան բռնագանձել առոչինչ վարկային գործարքի հիմքով բանկի կողմից ստացված տոկոսների գումարը ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված՝ 437136 ԱՄՆ դոլարի տոկոսները. նշված տոկոսների հաշվարկը սկսել միջնորդությունը Դատարանի կողմից վարութ ընդունելու օրվանից Ա շարունակել մինչե հիմնական պարտավորության փաստացի կատարումը:

8

Դատարանի 15.12.2021 թվականի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «հայցվորի պեդումն առ այն, թե առկա չէ գրավոր վարկային պայմանագիր ն ըստ այդմ' ենթակա են կիրառման առոչինչ գործարքի անվավերության հետփնանքներ, անհիմե է, քանի որ գրավոր գործարքն առկա է, որպես այդպիսին դիտարկվում են 01.03.2011 ն 30.06.2011 թվականին Բանկի ն «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջն կնքված թիվ ԼՇԼ20110235 ն թիվ ԼՇԼ2011195 պայմանագրերը, որոնցով նախատեսված իրավունքների ն . պարտականությունների իրավահաջորդն է հանդիսանում է Ընկերությունը ն այդ պայմանագրերը կիրառելի են վերջինիս նկատմամբ»:

Վերաքննիչ դատարանը 20.05.2022 թվականին կայացրած որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(...) սույն գործում առկա ապացույցների, մասնավորապես' Բանկի ն «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջն 30.06.2011 թվականին կեքված «Բանկային ծառայության (վարկային գծի) պայմանագիր» թիվ ԼՇԼ20111195 պայմանագրով, «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի կողմից 23.04.2012 թվականին ներկայացված բանկային երաշխիքի դիմումով ն դրա հիման վրա Բանկի կողմից 23.04.2012 թվականին թողարկված թիվ Շ71ԷԽՈ՛Լ 120035 բանկային երաշխիքով, որով գումարի չափը ն արժույթը սահմանվել է 437.136,68 ԱՄՆ դոլար, ինչպես նան Ընկերության բանկային հաշվի քաղվածքով, որի «գործարքների մանրամասներ» բաժեում նշված է, որ հաշվետիրոջ հաշվից 16.08.2012 թվականին ելքագրվել է 437.136,68 ԱՄՆ դոլար, հաստատվում է վարկային իրավահարաբերությունեերի ծագման փաստը»:

Միննույն ժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն հիմքին, որ «Դատարանը հաստատված է համարել, որ սկսած 21.03.2012 թվականից «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն գոյություն չի ունեցել, այլ կերպ' դադարել է երա իրավասուբյետությունը, սակայն իրավաչափ է համարել, որ գոյություն չունեցող իրավունքի սուբյեկտը նոր իրավահարաբերություններ է ստեղծել Բանկի հետ, ներկայացրել է դիմում ն տրվել է երաշխիք», արձանագրել է, որ «Դատարանի կողմից ոչ թե անտեսվել է «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի իրավասուբյեկտությունը 21.03.2012 թվականին դադարած լինելու հանգամանքը, այլ Դատարանեը գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները, այդ թվում' թիվ ԵԿԴ/1574/02/12 քաղաքացիական գործով ներկայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, արձանագրել է, որ' (...) հայցվոր ըեկերությունն իր հերտագա գործողություններով ընդունել է, որ թողարկված ն վճարված երաշխիքի մասով ինքը հանդիսանում է լիրավահաջորդ' ներկայացնելով «Ֆարմեքս /(Թեքնոլոջիս» ՍՊԸ-ին որպես երաշխիք վճարված գումարի բռնագանձման պահանջ»:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների ն սույն գործի փաստերի համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են հետնյալ պատճառաբանությամբ:

Բանկի ն «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջն 01.03.2011 թվականին կնքվել է թիվ ԼՇԼ20110235 «Բանկային ծառայությունների պայմանները», իսկ 30.06.2011 թվականին՝ բանկային ծառայության (վարկային գծի) պայմանագիրը, որոնց հիման վրա համապատասխանաբար՝ 16.08.2012 թվականին Ընկերության հաշվից ելքագրվել է 437.136,68 ԱՄՆ դոլար ն նույն օրը

9

նույն հաշվին մուտք է եղել 437.136,68 ԱՄՆ դոլար, իսկ որպես մուտքագրման գործարքի նկարագրություն Օնշված է հետնյալը «Վարկի տրամադրում/Վարկի տրամադրում 001-182252-904»: Այսինքն՝ Բանկի կողմից բանկային երաշխիքի ներքո ներկայացված պահանջների դիմաց վճարում իրականացնելու պահից վճարված գումարը ձնակերպվել է որպես վարկ, որը բխում է կողմերի միջն 30.06.2011 թվականին կնքված բանկային ծառայությունների (վարկային գծի) պայմանագրից:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բանկը ն «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն, կնքելով վերը նշված պայմանագրերը, նպատակ են ունեցել կարգավորելու իրենց միջն առաջացող ինչպես բանկային երաշխիքի թողարկման, այնպես էլ հետագայում երաշխիքի դիմաց վճարում իրականացնելուց հետո առաջացած վարկային հարաբերությունները: Այսինքն, վերը նշված պայմանագրերով հաստատվում է Բանկի ն «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջն գրավոր վարկային պայմանագիր կնքված լինելու փաստը: Հետնաբար բողոքաբերի պնդումն առ այն, որ կողմերի միջն առկա չէ գրավոր կնքված վարկային պայմանագիր` անհիմն է, քանի որ Բանկի ն «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջն բանկային ծառայությունների պայմաններից զատ հետագայում կնքվել է նան բանկային ծառայությունների (վարկային գծի) պայմանագիրը, որով կողմերը հստակ սահմանել են, որ բանկային երաշխիքի ներքո ներկայացված պահանջների դիմաց վճարում իրականացնելու պահից այդ գումարը համարվելու է հաճախորդին տրամադրված վարկ, հետնաբար վերջիններս նախատեսել են նան այդ պայմանագրով իրենց միջն հետագայում վարկային հարաբերերությունների առաջացման հնարավորությունը:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բանկի ն «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջն կնքված՝ վերը նշված թիվ ԼՇԼ20111195 բանկային ծառայությունների (վարկային գծի) պայմանագրի նկատմամբ, գրավոր ձնը պահպանված չլինելու հիմքով, չեն կարող կիրառվել առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել են նան ստորադաս դատարանները:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի մյուս հիմքին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն նս անհիմն է հետնյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական անձի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձի՝ այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները ն սպարտականություններն անցնում են վերջինիս՝ փոխանցման ակտին համապատասխան:

Վերոգրյալ իրավականորմերից բխում է, որ իրավաբանական անձինք համարվում են վերակազմակերպված միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից: Միաժամանակ իրավաբանական անձի՝ այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները ն պարտականություններն անցնում են վերջինիս՝ փոխանցման ակտին համապատասխան:

10

Տվյալ դեպքում «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի ն Ընկերության մասնակիցների միջն 06.03.2012 թվականին կայացած համատեղ ընդհանուր ժողովի որոշմամբ «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն միացել է Ընկերությանը: Այսինքն` վերակազմակերպման արդյունքում դադարել է «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի գործունեությունը, ն վերջինիս պատկանող իրավունքներն ու պարտականություններն անցել են Ընկերությունը՝ փոխանցման ակտին համապատասխան: Միաժամանակ հարկ է նշել, որ թիվ ԵԿԴ/1574/02/12 քաղաքացիական գործով Ընկերությունը, ընդունելով իր՝ «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի իրավահաջորդը հանդիսանալու փաստը, դիմել է դատարան` պահանջելով «Ֆարմեքս Թեքնոլոջիս» ՍՊԸ-ից բռնագանձել 437.136 ԱՄՆ դոլար՝ որպես վնասի հատուցում: Այսինքն, Ընկերությունը, սույն գործով վիճարկելով Բանկին երաշխիքի դիմում ներկայացնելու, ինչպես նան Բանկի կողմից երաշխիքով դրամական գումար վճարելու իրավաչափությունը, միաժամանակ մի շարք գործողություններով փաստացի ընդունել է 437.136 ԱՄՆ դոլարի չափով վճարված երաշխիքի գումարի մասով «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի իրավահաջորդը հանդիսանալու փաստը: Այսինքն, թեն Բանկին դիմում ներկայացնելու ն Բանկի կողմից բենեֆիցիարին երաշխիքով նախատեսված գումարը վճարելու պահին «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի (պրինցիպալի) գործունեությունը դադարած է եղել, սակայն վերջինիս պատկանող իրավունքներն ու պարտականությունները փոխանցման ակտին համապատասխան անցել են Ընկերությանը: Ընկերությունն իր գործողություններով նս ընդունել է, որ «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա թողարկված ն հետագայում բենեֆիցիարին վճարված 437.136,68 ԱՄՆ դոլար երաշխիքի գումարի մասով, որը հետագայում կողմերի միջն կնքված պայմանագրին համապատասխան ձնակերպվել է որպես վարկ, ինքը հանդիսանում է իրավահաջորդ, հետնաբար վճռաբեկ բողոքն այդ մասով նս անհիմն է:

Բացի այդ, վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո Ընկերությունը պարտավոր էր Բանկին գրավոր ծանուցել «Երնանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի գործունեության դադարեցման մասին՝ ծանուցման մեջ մասնավորապես նշելով վերակազմակերպման որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձնի ն մասնակիցների, պարտավորությունների իրավահաջորդության կամ դրանց բացակայության, ինչպես նան Բանկում բացված հաշիվները փակելու ն(կամ) դրանցից օգտվող անձանց տվյալները (ստորագրությունները) փոփոխելու մասին, որը սակայն չի կատարել ն որի անբարենպաստ հետնանքները կրում է Ընկերությունը, իսկ Ընկերության կողմից իր պարտավորությունները պատշաճ չկատարելու բացասական հետնանքները որնէ կերպ չի կարող դրվել Բանկի վրա:

Ելնելով վերոշարադրյալից Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի մյուս՝ երաշխիքն ԱՄՆ դոլարով տրամադրված լինելու հիմքին:

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն իրավաչափորեն արձանագրել են, որ վարկային պայմանագրի գրավոր ձնը չպահպանելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելու վերաբերյալ հայցվորի պահանջը հիմնավոր չէ հաշվի առնելով կողմերի միջն գրավոր վարկային պայմանագիր կնքված լինելու փաստը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ

11

դատարանի 20.05.2022 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի 15.12.2021 թվականի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետնաբար՝ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու ն ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը Ա վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ) կանոններին համապատասխան:

Մինչն 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետնյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով:

Վճռաբեկ բողոքը մերժելու նե Վերաքննիչ դատարանի 20.05.2022 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու պայմաններում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված 20.000 ՀՀ դրամ նախապես վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

12

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն, ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/8248/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել