ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին « ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 40-րդ հոդվածում` 1) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10) սույն մասի 1-9-րդ կետերով չնախատեսված արժեթղթերում և ածանցյալ ֆինանսական գործիքներում, որոնց ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսը:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Բաց ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել թանկարժեք մետաղներում կամ դրանց ձեռքբերման իրավունք տվող արժեթղթերում կամ ածանցյալ ֆինանսական գործիքներում:»: Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, ինչպես նաև ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որի վերաբերյալ ֆոնդը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող անձի կամ փոխկապակցված անձանց հետ.»: Հոդված 3. Օրենքի մնացած բոլոր հոդվածներում «ածանցյալ գործիքներ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիքներ» բառերով: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. նոյեմբերի 12 Երևան ՀՕ-198-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-198-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.11.2016-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.11.16/83(1263) Հոդ.1113 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 27.10.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.11.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.11.2016 Հիմնական ակտ 27.10.2016, ՀՕ-198-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.12.2010, ՀՕ-245-Ն 22.12.2010, ՀՕ-245-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հոկտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՀՕ-198-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
