ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 2000 թվականի փետրվարի 8-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածում` 1) 2-րդ կետի` ա) «դ» ենթակետից հանել «` 85 տոկոսի չափով» բառերը. բ) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ե) գույքահարկը` համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող գույքի համար.». գ) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «զ) հողի հարկը` համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողի համար, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կենտրոնացված կարգով վճարողների հողի համար.».
2) 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «գ) պետական ձեռնարկությունների և գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները.»: Հոդված 2. Օրենքի 20 հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3. Օրենքի 28 հոդվածի երրորդ մասում` 1) 1.1-ին կետի` ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ա) հողի հարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների) հողի համար.». բ) «բ» ենթակետից հանել «` 95 տոկոսի չափով» բառերը. գ) «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2) 1.2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները.»: Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 1. Սույն օրենքի 1 և 3 հոդվածների դրույթներին համապատասխան կատարել վերահաշվարկ 2000 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահն ընկած ժամանակահատվածում` ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մասհանված` - համայնքի վարչական տարածքում գտնվող (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կենտրոնացված կարգով վճարողների) հողի համար գանձվող հողի հարկի, - համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար գանձվող գույքահարկի, - համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների. բ) համայնքների բյուջեներ մասհանված եկամտահարկի գումարների:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն վերահաշվարկված գումարներն ամբողջությամբ մուտքագրել համապատասխանաբար համայնքների բյուջեներ և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 7 մարտի 2000 թ. ՀՕ-34 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-34 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.03.2000-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2000.03.14/4(102) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 08.02.2000 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.03.2000 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.03.2000 Հիմնական ակտ 08.02.2000, ՀՕ-34 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.06.1997, ՀՕ-137 24.06.1997, ՀՕ-137 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 փետրվարի, 2000 թ.
- Գործի #:
- ՀՕ-34
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
