Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գյոզալյան — ԵԴ/0233/01/18
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գյոզալյան — ԵԴ/0233/01/18

Վճռաբեկ դատարանԵԴ/0233/01/187 փետրվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2018 թվականի փետրվարի 24-ին ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 13103818 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 4րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով: 2018 թվականի փետրվարի 28-ին Նարեկ Հայրապետի Գյոզալյանը ձերբակալվել է: Նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի Լի որոշմամբ Նարեկ Գյոզալյանը ներգրավվե

Ամբողջ Տեքստ

թ: ԵԴ/0233/01/18

նեւ, 18. Զ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Մ.Պապոյան

Դատավորներ` Ա.Նիկողոսյան

Ս.Համբարձումյան

7 փետրվարի 2023 թվական ք. Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Նարեկ Հայրապետի Գյոզալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 18ի որոշման դե ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Գ.Բաղդասարյանի ն տուժող Արփինե Արամի Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գ.Սահակյանի վճռաբեկ բողոքները,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի փետրվարի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 13103818 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 4րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2018 թվականի փետրվարի 28-ին Նարեկ Հայրապետի Գյոզալյանը

ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի Լի որոշմամբ Նարեկ Գյոզալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ ու 4-րդ կետերով:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 2-ի որոշմամբ Ն.Գյոզալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի մարտի 20ի որոշմամբ

Ն.Գյոզալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ն նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ ու 4-րդ կետերով:

2018 թվականի ապրիլի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 6-ի դատավճռով Ն.Գյոզալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2րդ ու 4րդ կետերով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 7 (ոթ) տարի ժամկետով առանց գույքի բռնագրավման: Ն.Գյոզալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ: Նուն դատական ակտով վճռվել է ներկայացված

3

քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարել ն ՆԿԳյոզալյանից հօգուտ տուժող Արփինե Արամի Մարտիրոսյանի բռնագանձել 864882 (ութ հարյուր վաթսունչորս հազար ութ հարյուր ութսուներկույՉ ՀՀ դրամ որպես հանցագործության հետնանքով վերջինիս պատճառված գույքային վնասի հատուցում:

3. Մեղադրողի ն պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացրել մեղադրողի բողոքը մերժելու, պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 6-ի դատավճիռը բեկանելու ու փոփոխելու մասին: Ն.Գյոզալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բոնագրավման: Նույն դատական ակտով վճովել է ներկայացված քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարել ու ՆԳյոզալյանից հօգուտ տուժող Արփինե Մարտիրոսյանի բռնագանձել 468.000 (որս հարյուր վաթսունութ հազար) ՀՀ դրամ՝ որպես հանցագործութան հետնանքով վերջինիս պատճառված գույքային վնասի հատուցում:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերե ամբաստանյալ Ն.Գյոզալյանն պաշտպան Ս.Խչեյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարանն՝ ն տուժող Ա՛,ՆՄարտիրոսյանի ներկայացուցիչ Գ.Սահակյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 16-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի ու տուժող ԱՄարտիրոսյանի ներկայացուցիչ Գ.Սահակյանի վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել, իսկ ամբաստանյալ Ն.Գյոզալյանի պաշտպան Ս.Խչեյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող Վ85րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքները քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող

4

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Լ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի բողոքի

փատրարկները.

5. Բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բողոքաբերը նշել է նան, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Արայիկ Հակորյանի ե Արտակ Գրիգորյանի ու մի շարք այլ գործերով արտահայտած իրավական դիրքորոշումներին:

Այսպես՝ բողոքաբերը գտել է, որ ամբաստանյալ Ն.Գյոզալյանի արարքում ավազակության՝ բնակարան ապօրինի մուտք գործելու որակյալ հանցակազմի հատկանիշների բացակայութան վերաբերյալ` ստորադաս դատարանների հետնությունը հիմնավոր չէ:

Ըստ բողոքի հեղինակի՝ սույն գործի փաստական տվյալների վերլուծությունից բխում է հետնյալը. ամբաստանյալը, այլ անվամբ ներկայանալով ն տուժողի կողմից մատուցվող մերսման ծառայությունից օգտվելու պայմանավորվածություն ձեռք բերելով, գնացել է վերջինիս բնակարան, սակայն մերսման ծառայությունից չի օգտվել ն որոշակի խոսակցություն ունենալուց հետո կատարել է ավազակային հարձակում: Վերոնշյալը, ըստ բողոքաբերի, բավարար է արձանագրելու, որ ամբաստանյալի մոտ ավազակությամբ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է նախքան տուժողի բնակարան մուտք գործելը, իսկ մերսման ծառայությունից օգտվելը եղել է ընդամենը պատրվակ, խաբեության միջոց՝ տուժողի բնակարան մուտք գործելու համար:

Վերոգրյալի հաշվառմամբ, բողոքաբերն արձանագրել է, որ ստորադաս դատարանների պնդումն առ այն, որ տուժողի բնակարան մուտք գործելիս

5

ամբաստանյալի կողմից խոչընդոտ չի հաղթահարվել, անհիմն է: Այսպես՝ բնակարան մուտք գործելու արգելքը հաղթահարվել է խաբեությամբ՝ տուժողի կամքի ն գիտակցության վրա ներգործության, նրան մոլորության մեջ զցելու միջոցով, որի արդյունքում ստացվել է բնակարան մուտք գործելու թույլտվությունը, որպիսի հանգամանքը բավարար է արձանագրելու բնակարան մուտք գործելու ապօրինության փաստը:

5.Լ. Հանցագործությամբ պատճառված վնասը հափշտակությունների համար նախատեսված խոշոր չափի նվազագույն շեմը չգերազանցելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգման առնչությամբ բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը, հիմք ընդունելով հափշտակված բջջային հեռախոսի արժեքի (468.000 ՀՀ դրամ) վերաբերյալ համապատասխան գրությունը, անտեսել է տուժողից նան դրամական միջոցներ (192000 ՀՀ դրամ) հափշտակված լինելու հանգամանքը: Տվյալ դեպքում, հափշտակված գույքի ընդհանուր արժեքը կազմում է 660.000 ՀՀ դրամ, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, համարվում է խոշոր չափ:

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 18-ի որոշումը, ամբաստանյալ Ն.Գյոզալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրիք 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ ու 4-րդ կետերով, ն նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Ա. Տուժող ԱՄարտիրոսյանի ներկայացուցիչ Գ.Սահակյանի բողոքի փատրարկները.

7. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Մասնավորապես` բողոքաբերն անդրադարձել է տուժողին պատճառված վնասի չափի վերաբերալ Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը՝

ներկայացնելով սույն որոշման 51րդ կետում շարադրված փաստարկները՝ ավելացնելով նան, որ խախտվել է հանցագործության հետնանքով պատճառված վնասի ամբողջ ծավալով հատուցում ստանալու տուժողի իրավունքը:

6

8. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 18-ի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճոաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Նարեկ Գյոզալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ ն 4-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել հետնյալ արարքի համար. «Նայ ավազակային հարձակմամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ 2018 թվականի փետրվարի 24ին՝ ժամի 00:10-ի սահմաններում, խաբեությամբ ապօրինի մուտք է գործել Արփինն Արամի Մարտիրոսյանին պափկանող՝ Երեան քաղաքի Արգիշտի փողոցի 1/4շենքի թիվ 171 բնակարան, որտեղ որպես զենք օգվագործվող առարկաների գործադրմամբ ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող ընդհանուր խոշոր չափերով՝ 864.882 ՀՀ դրամին համարժեք 1400 ԱՄՆ դոլար արժողությամբ «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը ն 192.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը:

Այսպես.

Ն.Գյոզալյանը, 2018 թվականի փետրվարի 23ին համացանցի կայքից տեղեկանալով ԱՄարտիրոսյանի կողմից Երնան քաղաքի Արգիշտի փողոցի 1/4 շենքի թիվ 171 րբնակարանում գումարի դիմաց մերսման ծառայություններ մատուցելու մասին, նպատակադրվել է ավազակային հարձակմամի հափշպտաւկել վերջինիս գույքը: Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Ն.Գյոզալյանը 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ժամի 23:30-ի սահմաններում, ներկայանալով Արթուր անվամբ, հեռախոսազրույց է ունեցել ԱՄարտիրոսյանի հետ, որի ընթացքում տեղեկանալով նրա. միայնակ բնակվելու մասին, վերջինիս կողմից մավսացվող մերսման ծառայություններից օգտվելու նպատակով նշված բնակարան այցելելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել:

Դրանից հետ, Ն.Գյոզալյանը պատահական տաքսի ավտոմեքենայով այցելել է Երնան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 1/4 շենքի մովակայք, որտեղ խաբեությամբ՝ մերսում արանալու պատրվակով, ապօրինի մուրք է գործել

7

ԱՄարտիրոսյանի բնակարան ն հարձակում է գործել վերջինիս վրա, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի` իր հետ նախապես վերցրած ասր կտփրուլծակող գործիքի գործադրմամբ ԱՄարտիրոսյանի կյանքի ն առողջության համար վտանգավոր րոնություն գործադրելու սպառնալիք է տվել՝ հիշյալ կտրող-ծակող գործիքը ցուցադրական կերպով վերջինիս ուղղությամբ պահելով ասել է. «կլկոխեմ, հանի ինչ ունես, ես կորցնելու բան չունեմ», որից հերո բնակարանից գտնելով վերցրել է ԱՄարտիրոսյանին պատկանող, ընդհանուր խոշոր չափերով՝ 864.882 ՀՀ դրամին համարժեք 1400 ԱՄՆ դոլար արժողությամբ «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը ն 192.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը:

Այնուռերն ԱՄարտիրոսյաւնը սկսել է դիմադրել, ապա Ն.Գյոզալյանին հրելով, նրա ձեռքից վայր է գցել սուր կտրող-ծակող գործիքը, ինչից հեմտ փախել է բնակարոաւնի մուտքի դոան մոտ ն փորձել այն րացել, իսկ Նարեկ Գյոզալյանն իր վճռականությունը ցուցադրելու ն տուժողի դիմադրությունը կոտրելու նպատակով նշված բնակարանից վերցրել է խոհանոցային դանակ, որով հետապնդելով ն ձեռքով հերնից բերանը փակելով՝` ԱՄարփիրոսյանի կրծքավանդակին հենելու ն շարժումներ կատարկու, ինչպես նան քաշքշելու արդյունքում նրան պատճառել է թեթն վնասի հատկանիշներ չպարունակող՝ պարանոցի աջ կեսի ն զույգ կրծքագեղձերի շրջանների ճանկովածքների, մակերեսային վերքի, աջ բազկի շրջանի արյունազեղումների, վերին շրթունքի շրջանի սալջարդ վերքի ձնով մարմնական վնասվածքներ ն միաժամանակ դանակով հարվածելու սպառնալիքով պահանջել է չաղմկել, իակ երբ վերջինս ազատվելով դուրս է եկել պատշգամբ ն օգնություն կանչել, Ն.Գյոզալյանը, վերցնելով ԱՄարտիրոսյանից ավազակային հարձակմամբ հափշտակված «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը ն 192.000 ՀՀ դրամ գումարը դիմել է փախուտրի»-:

10. Տուժող ԱՄարտիրոսյանն իր ցուցմունքով, ըստ էության, հայտնել է, որ 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հեռախոսազրույց է ունեցել Արթուր անունով անծանոթ տղամադրու հետ, ով հայտնել է, որ համացանցի միջոցով ծանոթացել է հայտարարությանը ն ցանկանում է օգտվել մերսման «Տես քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 175-189:

8

ծառայությունից: Մատուցվող ծառայության շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո տեղեկացրել է մերսումը բնակարանում կատարելու մասին՝ հայտնելով իր բնակության հասցեն: Այնուհետն, իր բնակարան է այցելել Արթուր անունով տղամարդը, ում հետ մոտ 15 րոպե զրուցել է, մի պահ դուրս է եկել սենյակից, իսկ երբ վերադարձել է, վերջինս պտուտակահանի գործադրմամբ իրեն վնասելու սպառնալիք է հնչեցրել՝ ասելով «կկոխեմ, հանի ինչ ունես»::

11. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետնյալը. «(...) (Գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց զնահապելով թույլատրելիության վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմեւմը, Առաջին ատյանի դատարանը) գտնում է, որ ամիատրանյալ Ն. Գյոզալյանի մեղավորությունը` խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով առողջության համար վտանգավոր սպառնալիքի ն որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ ավազակություն կատարելու մեջ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 175»րդ հոդվածի 2րդ մասի 2րդ ն Հրդ կարերով, ապացուցված է:

(-.) Ինչ վերաբերում է ՆԳյոզալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կարով առաջադրված մեղադրանքին, ապա (Առաջին ափտյաւնի) դատարանը փատրում է, որ դատաքննությամի հետազոտված ն գնահատված ապացույցների համակցությամբ չի հատրապտվել Ն.Գյոզալյաւնի կողմից ԱՄարտիրոսյանի բնսւկարան ապօրինի մուտք գործելու հանգամանքը, քանի որ տուժողն իր ցուցմունքում նշել է, որ ամբաատարանյալը նախապես է զանգահարել իրեն ն պայմանավորվել ծառայություններից օգվվելու համար այցելել իր բնակարան: Այսինքն Ն.Գյոզալյանը տուժող Արփինե Մարտիրոսյանի բնակարան մտնելիս որեէ խոչընդո կամ արգելք չի հաղթահարել»":

12. Վերաքննիչ դատարանը, բեկանելով ն փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիոր, արձանագրել է հետնյալը. «(...,) Անդրադառնալով կմեղադրովի)| վերաքննիչ րողոքում նշված այն հանգամանքին, որ 3 Տե՛ս քրեական զործ, հատոր 4-րդ, թերթեր 92-106։

Հ Տե՛ս քրեական զործ, հատոր 4-րդ, թերթեր 92-106։

9

նախաքննությամի ձեռք բերված, մեղադրանքի հիմքում դրված ն դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ն վերաբերելի ապացույցների համակցություն րավարար էր, որպեսզի հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով Առաջին ավյանի դատարանը հատրատեր ՀՀ քրեական օրենսգիքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կեմտվ նախատեսված նշված հանցավոր արարքի տվյալ որակյալ հատկանիշի առկայությունը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ դատաքննությամբ հետազոտված ն գնահատված

ապացույցների համակցությամբ չի հատրատվել ՆԳյոզալյանի կողմից ԱՄարտիրոսյանի բնակարան ապօրինի մուտք գործելու հանգամանքը, քանի որ մտւժողն իր ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալը նախապես է զանգահարել իրեն ն պայմանավորվել ծառայություններից օգտվելու համար այցելել իր բնակարան: Այսինքն Ն.Գյոզալյանը տուժող ԱՄարտիրոսյանի բնակարան մտնելիս որեէ խոչընդո կամ արգելք չի հաղթահարել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ այն քրեական գործով ձեռք բերված փատրական փվյալներով չի հատարատվում ՆԳյոզալյանի կողմից ԱՄարտիրոսյանի նկատմամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպապտաեւկով կատարված ավազակությունը, քանի որ Վերաքննիչ դատարանում բողոքների քննության ընթացքում, տուժող ԱՄարտիրոսյանի ներկայացուցիչ Գարիկ Սահակյանի կողմից ներկայացվել է «Յուքոմ» ՓԲ ընկերության իրավարանական տնօրեն ԳԱթոյանի գրությունը, համաձայն որի՝ ԱՄարտիրոսյանը 2017 թվականի դեկտեմբերի Թին կնքված թիվ 3782614 բաժանորդային պայմանագրի շրջանակներում կնքված «Հեռախոս հատուկ պայմաններով» համաձայնագրի հիման վրա ձեռք է րերել «մքիօոծ 8 64Շե» հեռախոս, որը 2017 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամը ընկերության կողմից վաճառվել է 468.000 ՀՀ դրամ արժեքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4րդ մասի համաձայն աոյն գլխում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխափավարձի

10

հինգհարյուրապատիկից 6 երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը)»":

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ ամբաստանյալ Նարեկ Գյոզալյանի արարքում բացակայում են ավազակության՝ բնակարան ապօրինի մուտք գործելու ն խոշոր չափերով գույք հափշտակելու ծանրացնող հանգամանքները:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 175րդ հոդվածի 2-րդ մասի համաճայն՝ «Ավազակությունը, որի կատարվել է`

(-.)

2)խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,

3) բնակարան, (...) ապօրինի մուտք զործելով (...)»:

15. Վճռաբեկ դատարանը հափշտակությունների՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ծանրացնող հանգամանքի իրավական հատկանիշներին անդրադարձել է գողության հանցակազմի մեկնաբանման շրջանակներում՝ արտահայտելով հետնյալ իրավական դիրքորոշումը. «(...) Վճռաբեկ դատարանը փապրում է, որ բնակարան մուտք գործելը կարող է կատարվել հանցավորի կողմից ինչպես ֆիզիկական, այնպես էլ տեխնիկական միջոցներով կամ տարավնեսակ սարքերով, գաղտնի կամ բացահայտ եղանակով բնակարան ներթափանցելով: Ինչ վերաբերում է բնակարան մուփք գործելու ապօրինությանը ապա այն ենթադրում է, որ հանցավորը հայտնվում է ուրիշի ընակարանում առանց համապատասխան իրավական հիմքերի, բնակարանի տիրոջ կամքին հակառակ, մասնավորապես՝ առանց նրա թույլվվությունը կամ համաձայնությունը արանալու կամ նրա կամքն ընդհանրապես անտեսելով: Այսպեմ ներթափանցումը կարող է իրականացվել ինչպես գաղտնի, այնպես էլ բոնություն գործադրելով, դրա սպառնալիքով կամ խաբեության միջոցով, այն է՝ հանցավորի կողմից բնակարանի սեփականատիրոջ 5 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 154-167:

11

կամ այլ օրինական տիրապետողի բնակարան մուտք գործելու թույլվվությունը կամ համաձայնությունը, ձեռք բերելը վերջինիս մոլոլաաթյան մեջ գցելու արդյունքում (օրինակ` ներկայանում է որպես իշխանության կամ սպասարկման ծառայության ներկայացուցիչ, էլեկտրաէներգիայի կամ գազի մատակարարման կազմակերպության աշխատակից, վերանորոգող-փականագործ ն այլն): Ընդ որում, բնակարան ապօրինի մուրք գործելու վերոնշյալ եղանակներն արարքի քրեաիրավական որակման վրա որեէ կերպ չեն ազդում:

Միննույ, ժամանակ, գողության քննարկվող ծանրացնող հանգամանքը բացակայում է, եթե անձն օրինական հիմքերով է գտնվում բնակարանում: (պայմանավորված, օրինակ, ազգակցական կամ ընկերական

հարաբերություններով կամ այլ հանգամանքների բերումով, ինչպես նան այն դեպքում, երը հափշտակության դիտավորությունը ծագում է բնակարան մուտք գործելուց հետո այնվալղ գտնվելու ընթացքում: Այնինչ, խնդրո առարկա, որակյալ հանցակազմի առկայությունը հավաստելու համար անհրաժեշտ է փաստել, որ հանցավորը մուտք է գործել բնակարան հենց ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, այսինքն հափշտակության դիտավորությունը վերջինիս մով ծեգել է նախապես՝ մինչն բնակարան մուտք գործելը:

(-) Այսպիսով, ընդհանրացնելով այն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությու ՕՁ9Վճռարեկ դատարանն արձանագրում է, որ կատարված գողություն, բնակարան ապօրինի մուտք գործելու ծանրացնող հանգամանքով որակելու համար անհրաժեշտ է հավաստել հետեյալ պայմանների միաժամանակյա առկայությունը բնակարան մուտք գործելը եղել է ապօրինի ն հափշտակության դիտավորությունը ծեւգել է նախքան այնտեղ ներթավաւնցելը:

Անդրադառնալով խաբեությամբ բնակարան ապօրինի մուրք գործելու եղանակին Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ խաբեությունը դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելն է, անձին դիտավորյալ մոլորության մեջ գցելը, որը կարող է իրականացվել կոնկրետ փաստերը խեղաթյուրելով, իրականում գոյություն չունեցող կեղծ վվյալներ հաղորդելով, իրական մտադրության մասին լոելով կամ այլ եղանակներով, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած բնակարանի սեփականատերը կամ այլ տիրապետողը թույլատրում է կամ չի խոչընդույում

12

հանցավորի մուփքը բնակարան: Այլ կերպ թեն տվյալ դեպքում հանցավորը ստանում է ուժողի «համաձայնությունը», այնուամենայնիվ դա որն նշանակություն չի կարող ունենալ, քանի որ նման «համաձայնությունը» ձեռք է բերվում խաբեությամբ անձի կամքի ն գիտակցության վրա ներազդելու, նրան դիվավորությամի մոլորության մեջ զցելու արդյունքում, հետնաբար ցանկացած պարագայում պեվք է դիտարկվի որպես անձի կամքին հակառակ վերջինիս բնակարան ապօրինի մուտք գործել»::

15.1. Ընդհանրացնելով նախորդ կետում մեջբերված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը կրկին ընդգծում է, որ հափշտակությունների, այդ թվում ավազակության պարագայում, բնակարան ապօրինի մուտք գործելով ծանրացնող հանգամանքն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ հանցավորը մուտք է գործում տուժողի բնակարան նրա կամքին հակառակ (օրինակ՝ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով ն այլն), այլն այն իրավիճակում, երբ տուժողի կամքս անտեսվում է (օրինակ գաղտնի ներթափանցելով, խաբեության միջոցով ն այլն): Ընդ որում, խաբեության դեպքում հանցավորն իրականությունը խեղաթյուրելու միջոցով, այն է՝ կոնկրետ փաստերը ձնախեղելու, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելու, իրական մտադրության մասին լռելու կամ այ եղանակներով, անձին դիտավորյալ մոլորության մեջ է գցում, անտեսում է վերջինիս իրական կամքը, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած բնակարանի սեփականատերը կամ այլ տիրապետողը թույլատրում է կամ չի խոչընդոտում հանցավորի մուտքը բնակարան:

Հարկ է նկատել, որ խաբեության համանման բնորոշում է տրվել նան 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 11-րդ կետով, որի համաձայն` «խւարեություն՝ դիտավորությամի իրականություն, խեղաթյունլի՝ կոնկրեր փաստերը ձնախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, իրական մտադրության մասին լռելով կամ այնպիսի տեղեկություն չհաղորդելով, որն անձր պարտավոր էր հաղորդել.»:

Հ Տես Վճռաբեկ դատարանի` Արայիկ Հակոբյանի ն Արտակ Գրիգորյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵՍՔԴ/0063/01/17 որոշման 10-12-րդ կետերը:

13

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ նախաքննության մարմինը Ն.Գյոզալյանին ՀՀ քրեական օրենսգրիք 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ ն 4րդ կետերով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա խաբեությամբ՝ մերսման ծառայությունից օգտվելու պատրվակով, ապօրինի մուտք է գործել Ա.Մարտիրոսյանի բնակարան ն որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, ավազակային հարձակմամբ կատարել գույքի խոշոր չափերի հափշտակություն Մասնավորապես՝ ՝Ն.Գյոզալյանը, համացանցի միջոցով տեղեկանալով Ա.Մարտիրոսյանի կողմից իր բնակարանում մերսման ծառայություն մատուցելու մասին, վերջինիս հետ հեռախոսային խոսակցության ժամանակ ներկայացել է Արթուր անվամբ ն պայմանավորվածություն ձեռք բերել հիշյալ ծառայությունից օգտվելու նպատակով տուժողի բնակարան այցելելու շուրջ: Այնուհետն, խաբեությամբ ապօրինի մուտք է գործել տուժողի բնակարան ն նախօրոք վերցրած սուր կտրող-ծակող գործիքի գործադրմամբ հափշտակել տուժողին պատկանող՝ 864.882 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը ն 192.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը` այդ կերպ Ա.Մարտիրոսյանին պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Ստորադամ դատարաններն արձանագրլ են, որ ամբաստանյալ

Ն.Գյոզալյանի արարքում բացակայում են տուժողի բնակարան մուտք գործելու ապօրինության ն դրանով պայմանավորված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշները, քանի որ Ն.Գյոզալյանը տուժողի բնակարան է այցելել նախապես պայմանավորված ծառայությունից օգտվելու նպատակով, հետնաբար բնակարան մուտք գործելիս որնէ խոչընդոտ կամ արգելք չի հաղթահարել::

Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ գործով ձեռք բերված փաստական տվյալներով չի հաստատվում Ն.Գյոզալյանի արարքում ավազակության՝ խոշոր չափի գույք հափշտակելու ծանրացնող հանգամանքի առկայությունը, քանի որ վերաքննիչ վարույթի շրջանակներում տուժողի կողմից ներկայացված՝ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության գրության համաձայն՝ 7 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:

Ց Տե սույն որոշման 1Լրդ ն 12-րդ կետերը:

14

ԱՆՄարտիրոսյանը հափշտակված բջջային հեռախոսը ձեռք է բերել 468.000 ՀՀ դրամով, ինչը ՀՀ քրեական օրենսգրիք 175-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով խոշոր չափ չի համարվում 5:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-15.1-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի արարքում ավազակության` բնակարան ապօրինի մուտք գործելու որակյալ հանցակազմի հատկանիշների բացակայությունն արձանագրելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել սույն գործով առանցքային նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Այսպես.

Գործի փաստական տվյալներից հետնում է, որ Ն.Գյոզալյանը, գիշերային ժամին կապ հաստատելով տուժողի հետ ն հեռախոսազրույցի ընթացքում այլ անունով ներկայանալով ու հայտնելով, թե իբրն ցանկանում է օգտվել մերսման ծառայությունից, կեղծ տվյալներ է հաղորդել՝ այդ կերպ դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, ինչի արդյունքում տուժողը, մոլորության մեջ ընկնելով, Ն.Գյոզալյանին է փոխանցել իր բնակության վայրի հասցեն, այնուհետն՝ ներս թողել նրան իր բնակարան: Մուտք գործելուց որոշ ժամանակ անց, առանց մերսման ծառայությունից օգտվելու, Ն.Գյոզալյանն ավազակային հարձակում է կատարել:

Վերոնշյալ հանգամանքների վերլուծությունից ակնհայտորեն բխում է, որ ամբաստանյալը տուժողի բնակարան է մուտք գործել խաբեության արդյունքում՝ իրականություն, Օ։-դիտավորութամբ իխեղաթյուրլո|է ն կեղծ տվյալներ ներկայացնելով առ այն, որ ցանկանում է օգտվել տուժողի կողմից մատուցվող մերսման ծառայությունից, իսկ տուժողի կողմից ամբաստանյալին բնակարան մուտք գործել թուլ տալը պայմանավորված է եղել| լ բացառապես նշված հանգամանքով: Նման պայմաններում, անհիմն է ստորադաս դատարանների այն պատճառաբանությունը, թե սույն դեպքում տուժողի բնակարան մուտք գործելիս ամբաստանյալը որնէ խոչընդոտ կամ արգելք չի հաղթահարել. տվյալ իրավիճակում

15

թեն ամբաստանյալը ստացել է տուժողի «համաճձայնությունը»՝ մուտք գործելու իր բնակարան, այնուամենայնիվ դա որնէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ մուտք գործելու «արգելքը» հաղթահարվել, այլ կերպ՝ «համաձայնությունը» ձեռք է բերվել խաբեությամբ՝ տուժողին դիտավորությամբ մոլորության մեջ գցելու արդյունքում, ինչը պետք է դիտարկվի որպես անձի կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործել:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նան բողոքաբերի այն դատողություն, որ գործի փաստական տվյալների համակցությունից բխում է, որ տուժողի բնակարանից գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությունն ամբաստանյալի մոտ ծագել է նախապես` մինչն վերջինիս բնակարան մուտք գործելը:

18. Անդրադառնալով հափշտակության չափերի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այն նս հիմնված չէ գործի փաստական հանգամանքների պատշաճ գնահատման վրա:

Այսպես Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն Օէ հայտնում բողոքաբերների այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է տուժողից նան 192000 ՀՀ դրամ կանխիկ գումար հափշտակված լինելու հանգամանքը": Ընդ որում, վերոնշյալ փաստը ստորադաս դատարանների կողմից կասկածի տակ չի դրվել: Ստացվում է, որ մի կողմից՝ Ն.Գյոզալյանը մեղավոր է ճանաչվել, բացի բջջային հեռախոսից նան դրամական միջոցների հափշտակության համար, մյուս կողմից` Վերաքննիչ դատարանը հափշտակված գույքի արժեքը որոշելիս այն հաշվի չի առել:

Վերոնշյալը հիմք է տալիս փաստելու, որ ամբաստանյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 175րդ հոդվածի 2-րդ մասի 2րդ կետի առկայությունը գնահատելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել սույն գործի փաստական տվյալների ամբողջությունը:

19. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ ամբաստանյալ Նարեկ 6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

ո Տե՛ս սույն որոշման 5:1-րդ ն 7-րդ կետերը:

16

Գյոզալյանի արարքում բացակայում են ավազակության՝ բնակարան ապօրինի մուտք գործելւ ն խոշոր չափերով գուք հափշտակելու ծանրացնող հանգամանքները հիմնավոր չէ:

Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ն.Գյոզալյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ բնակարան ապօրինի մուտք գործելու ծանրացնող հանգամանքի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ համաձայնվելով, ինչպես նան Ն.Գյոզալյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշների բացակայությունն արձանագրելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 397-րդ հոդվածով նախատեսված՝ նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 18-ի որոշումը բեկանելու ն քրեական գործն այդ մասով նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները ն ամբաստանյալի արարքի որակման հարցում հանգի համապատասխան

հետնության:

Վերոգրյալի հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ չեն վերացել Նարեկ Գյոզալյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.Լրդ, 418.Լրդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Նարեկ Հայրապետի Գյոզալյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրիք 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով ՀՀ

17

վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 18-ի որոշումը բեկանել ն գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Ամբաստանյալ Նարեկ Հայրապետի Գյոզալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն

ենթակա չէ բողոքարկման:

Նախազահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԱՊՈՂՈՍՅԱՆ

ՏՕ) 8 Ս. ՕՇԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 փետրվարի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0233/01/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել