Քոչարյան — ԵԴ/0421/11/18
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, գտնելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստսի 3ի,։ ի ն 1-ի հրապարակային ելույթներում կատարված արտահայտություննեով խախտվլ է ՆՌոբետ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, 2018 թվականի օգոստոսի 2-ին գրավոր բողոք է ներկայացրել ՀՀՇ 2 գլխավոր դատախազին՝ միջնորդելով պարտավորեցնել ՀՇ հատուկ քննչական ծառայութան պետին հրապարակայնորեն հերքե իր արտահայտություննեը ն հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչար
Ամբողջ Տեքստ
ՀՅ» Տ»
23 ՅԿ 142175
ԵՏ Ե Հի ԵԴ/0421/11/18
ՀՑ ԱՅՑ 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ա.Մնացականյան
25 հունվարի 2023 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, գտնելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստսի 3ի,։ ի ն 1-ի հրապարակային ելույթներում կատարված արտահայտություննեով խախտվլ է ՆՌոբետ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, 2018 թվականի օգոստոսի 2-ին գրավոր բողոք է ներկայացրել ՀՀՇ
2
գլխավոր դատախազին՝ միջնորդելով պարտավորեցնել ՀՀ հատուկ քննչական ծառայութան պետին հրապարակայնորեն հերքե իր արտահայտություննեը ն հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից:
Ի պատասխան Հ.Ալումյանի բողոքի՝ ՀՀ գլխավոր դատախազության ՇԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վ.Դոլմազյանի՝ 2018 թվականի օգոստոսի 27ի գրությամբ հայտնվել է, որ բողոքաբերի պահանջը դուրս է ՀՇ դատախազության լիազորություններից:
Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանը, գտնելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի վերոնշյալ ելույթներով թույլ է տրվել իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածի խախտում, 2018 թվականի սեպտեմբերի 3-ին բողոք է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան)՝ միջնորդելով ճանաչել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայութան պետի՝ իր կողմից վկայակոչված հրապարակային հայտարարություննրով խախտվլ է (Ռոբետ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, ն պարտավորեցնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այդ արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռ.Քոչարյանից:
2. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 29ի որոշմամբ պաշտպան ՃՀ.Ալումյանի բողոքը բավարարել է մասնակիորեն` ճանաչելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի ն 16-ի հրապարակային ելույթներով Ռ.Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը:
3. ՀԸ գլխավոր դատախազության հատկապես կարնոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչութան դատախազ Վ.Դոլմազյաան՝ ն պաշտպան Շ.Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժել է, իսկ պաշտպանի բողոքը՝ մասնակիորեն բավարարել, մասնակիորեն բեկանել ն փոփոխել է Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին պարտավորեցնելով վերացնել որոշմամբ արձանագրված իրավունքի խախտումը:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը:
3
Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 15-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը, վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, ինչպես նան Եվրոպական դատարանի վճիռներ, նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական ն հիմնավոր չեն, վիճարկվող որոշումները կայացվել են քրեադատավարական օրենքի էական խախտումներով, որոնք էլ ազդել են գործի ելքի վրա:
Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հայտարարությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի իմաստով չեն կարող դիտվել որպես «հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դափախազի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների՝ ՀՀ քրեական դատավարությաւն օրենսգիքով նախատեսված որոշում կամ գործողություն» ն մապո ասոլիսոմ հնչեցված հայտարարություննեը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չեն կարող լինել:
Բողոքի հեղինակն ընդգծել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վարույթի շրջանակներում որնէ քրեադատավարական կարգավիճակ չի ունեցել, քանզի վերջինս քննիչի լիազորություններից կարող էր օգտվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, այն է՝ երբ անձամբ կատարում է նախաքննություն, հետնաբար նրա գործողությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի ռեժիմով ենթակա չէին քննության:
Միաժամանակ, բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ քննչական ծառայության պետի հրապարակային հայտարարություններով մեղադրյալի անմեղության կանխավարկածի
' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
4
ենթադրյալ խախտման հարցի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով քննության ենթակա չլինելու հանգամանքը, Վերաքննիչ դատարանն ինքն է հաշվի առել ն դիմել ՀԸ Սահմանադրական դատարան՝ նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 278րդ ն 290րդ հոդվածներով սահմանված դրույթները դատարանին հնարավորություն չեն տալիս իրականացնել հիշյալ բողոքի քննությունը: Մինչդեռ, Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումից հետո, Վերաքննիչ դատարանը փոխել է մինչ այդ որդեգրած իր մոտեցումը ն վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 6Լրդ, 63րդ ն 66-րդ հոդվածների դրույթները՝ բողոքի քննությունն իրականացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կարգով:
5.1. Բացի այդ, բողոք բերած անձը փաստարկել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայութան պետի կողմից Ռ-Քոչարյանին առաջադրված մեղադրանքից որոշ հանգամանքների կամ ձնակերպումների վերաբերյալ լրագրողների հարցադրումներին տրված պատասխանները կամ պարզաբանումներն ինքնին չեն կարող անմեղության կանխավարկածի խախտման հանգեցնել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներ է ունեցել, որ վերջինս կատարել է նրան առաջադրված մեղադրանքի ձնակերպման մեջ նկարագրված արարքները, իսկ մեղադրանքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորումն է որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման մասին:
5.2. Միննույն ժամանակ, բողոքի հեղինակը գտել է, որ վիճարկվող դատական ակտի կայացմամբ ճանաչելով անմեղության կանխավարկածի խախտման փաստը՝ ստորադաս դատարանը անիրագործելի է դարձրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5րդ մասով նախատեսված՝ անձի իրավունքների ն ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության կատարումը, այնքանով, որքանով որնէ դատավարական լիազորության իրացմամբ հնարավոր չէ վերացնել վիճարկվող դատական ակտով արձանագրված՝ անձի իրավունքի ենթադրյալ խախտումը:
5
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ն փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը՝ մերժելով դիմողի ներկայացուցիչ Շ.Ալումյանի ներկայացրած բողոքը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանը, 2018 թվականի հոկտեմբերի 29ի որոշմամբ մասնակիորեն բավարարելով պաշտպան ՃՀ.Ալումյանի բողոքը, նշել է հետնյալը. «՛..) Դատարանը հատրատված համարելով, որ րողոքարերի կողմից պահպանվել են դատարան բողոք ներկայացնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը ն ժամկետը, ինչպես նան հաշվի առնելով պետության պոզիտիվ պարտականությունը ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց այն անձի համար, ով պնդում է, որ խախտվել են իր իրավունքներն ու ազատությունները, եթե նույնիսկ խախտումը կատարվել է ի պաշտոնե գործող անձի կողմից, արձանագրում է, որ սույն բողոքի փատրական հանգամանքներից պարզ է դառնում, որ բողոքարերը վիճարկում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի ն 16ի հրապարակային ելույթում ու հարցազրույցներում: հնչեցրած հայտարարություններն ու հղում կատարելով դրանց որոշակի հատվածների, հանգում հետնության, որ այդ արտաւհայտությունները խախտում են իլ պաշվայանյալի անմեղության կանխավարկածը:
Դատարանը գտնում է, որ րբողոքարերի կողմից վկայակոչած 2018 թվականի օգոստոսի 3-ի հրապարակային ելույթում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից թույլ են տրվել այնպիսի արվամփայտություններ, որոնք կարող են անկողմնակալ դիտորդի մու փպավորություն արեղծել, որ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի մեղքն ապացուցված է: Մասնավորապես ՀՀ հատուկ քննչական ծառայության պետր պատասխանելով լրագրողի հարցին. «Արտակարգ դրություն մտցնելու մասին իրավական ակտը, հրամանը ապօրինի էր», պատասխանել է. «Այո, ապօրինի էր»: Դատարանը համակարծիք է պաշտպանական կողմի այն դիտարկման հե, որ Հանրապետության նախագահի հրամանագիրը կարող է ապօրինի ճանաչվել միայն ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ, ն վարույթն իրականացնող մարմինը կամ նրա ղեկավարն
6
իրավասու չեն այն ապօրինի որակելու, հետնարարբ գործով նախաքննությունն իրականացնող մարմնի ղեկավարի նման հայտարարությամի հանդես գալը, հանրությունը կարող է ընկալել որպես հաստատված փասվ, որ մեղադրյալն ապօրինի հրամանագիր է արձակել, ինչով ն տպավորություն կձնավորվի, որ առկա է նրա մեղավորությունը: Նույն հարցազրույցի ժամանակ ՀՀ ՀՔԾ պետր նշել է. «Նախ նշեմ այն, որ նման խմիեր ատրեղծվե են, որ այդ խմբեր մասնակցել են մարտի Լի իրադարձություններին դա արդեն իսկ քրեական գործով ապացուցված իրողություն է»: Դատարունի կարծիքով «քրեական գործով ապացուցված իրողության» մասին, այսինքն հաստաւրված համարվող փաստի վերաբերյալ, կարելի է հայտարարել միայն օրինական ուժի մեջ մտաւծ մեղադրական դատավճոի առկայություն պայմաններում:
2018 թվականի օգոստոսի 5ի հրապարակային ելույթում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետր նս նշել է, որ արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագիրը ապօրինի է, թեն այս անգամ նրա կողմից ցուցաբերվել է որոշակի զգուշաւվորություս ն նա իր խոսքը կառուցել է հետնյալ րովանդակությամը. «Ես կցանկանայի խոսել մարտի Լի արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագրի մասին, այդ հրամանագիրը նույնպես դիտվում է ն մեր մեղադրանքի որոշման մեջ նկարագրվել է, որ այդ հրամանագիրը ապօրինի է:»:
Դատարանը փաստում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2018 թվականի օգոստոսի 1-ի հրապարակային ելույթում հեչեցրած հետնյալ նախադասությունը. «Այսինքն, եթն մենք խոսում ենք կարգավիճակի մասին, մենք պեվք է հասկանանք, արդյոք այդ պաշվմտնատար անձի իրավասությունների մեջ էր մտնում հանցանք կատարելը, այսինքն հանցանք կատարելը որեե պաշտոնատար անձի կարգավիճակի մեջ չի կարող մրնել, հետնաբար հանցանք կատարելուց մարդ չի կարող ունենալ անձեռնմխելիություն» նույնպես կարող է ընկալվել որպես մեղադրյալ Ռորերմտ Քոչարյանի կողմից հանցանք կատարելը հիմնավորված է:
(-)
Ինչ վերաբերում է բողոքաբերի պահանջին՝ պարտավորեցնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հրապարակայնորեն հերքել իր արփահայտությունները ն հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից այդ արտահայպտությունների համար, ապա դատարանն արձանագրում է, որ փւվյալ պահանջը
7
դուրս է ՀՀ քրեական դավզաւվարության օրենսգիքի կանոնակարգումների շրջանակներից: Ավելին, նման պահանջի րբավարարումն ուղղակի հակատւմ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-րդ մասով ամրագրված դրույթին՝ քրեական հետապնդման մարմնի վրա կարող է դրվել միայն արդարացվածից գրավոր ներողություն հայցելու պարտականություն, ինչի մասին հիշատակել է նան ՀՀ ՀՔԾ-ի պետն իր պատասխանում:
Բացի այդ, դավարանը գտնում է, որ այն դատական ակտով մեղադրյալի անմեղության կանխավարկածի խախտման փասվտիխ ճանաչումն արդեն իսկ հիմք է, որ վարույթն իրականացնող մարմին, կամ նրա ղեկավարը հետագայում իրենց հրապարակային ելույթներում զերծ կմնան այնպիսի արտահայտություններից, որոնք կարող են հասարակության մեջ կանխակալ մոտեցում առաջացնել մեղադրյալի մեղավորության վերաբերյալ:
Միննույն ժամանակ դատարանը փաստում է նան, որ ՀՀ ՀՔԾի պետի հրապարակային հայտարարությունները չեն ազդել դատարանի անկախության վրա, քանի որ պաշտպանի կողմից հիշաղտաւկված երկու ելույթները 2018 թվականի օգոստոսի ի ն 5-ի տեղի են ունեցել այն ժամաւնակահավվածում, երբ մեղադրյալ Ռ.Քոչարյանը գտնվել է կալանքի տակ ն փակ 1, որ նա ազատվել է կալանքից դատարանի որոշմամբ օգոսփտսի 13-ին, այսինք Ռ.Քոչարյանի մեղավորության վերաբերյալ հանրային կարծիքը չի ազդել դարարանի վրա՝ որոշում կայացնելիս»:
8. Վերաքննի. դատարանը, 2019 թվականի սեպտեմբերի 2ի որոշմամբ մասնակիորեն բավարարելով պաշտպան Հ.Ալումյանի բողոքը, մասնակիորեն բեկանել ն փոփոխել է Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը՝ արձանագրելով հետնյալը. «(..) Վերաքննիչ դատարանը զտնում է, որ ՀՀ Սահմանադրության 6էրդ ն 63րդ հոդվածների պահանջներից ելնելով մաղլադրյալի անմեղության կանխավարկածի արդյունավեր պահպանման համար մեղադրյալի, ի թիվս այոց, պեյք է հնարավորություն ունենա արդյունավետ դատական պաշվտապանություն հայցել այն դեպքում, երը մինչդատական վարույթի ընթացքում քրեական հերապնդման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք իրենց հրապարակային հայտարարություններով կխախտեն մեղադրյալի անմեղության կանխավարկածը:
շ Տես, նյութեր, հատոր 1-ին, թերթեր 44-58:
8
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի ընթացքում քրեական հետապնդման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց հրապարակային հայվփարարություններով մեղադրյալի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքների քննությունը պետք է կատարվի քրեադատավարական ընթացակարգով, որպիսի եզրահանգումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 2րդ մասի 3-րդ կետի ն 7-րդ հոդվածի կարգավորումների տրամարեւնությունից:
(:-.) Անդրադառնալով մինչդատական վարույթի ընթացքում քննչական բաժնի պետի հրապարակային հայտարարություններով մեղադրյալի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախրումների կապակցությամբ մեղադրյալի դավփաւկան պաշտպանության կառուցակարգերին՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հեվւնյալը.
(:) ԱԹյեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 278րդ ն 290-րդ հոդվածները դատարաններին ուղղակիորեն չեն լիազորում քննել քննչական բաժնի պետի հրապարակային հայտարարություններով մեղադրյալի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքները, սակայն այդ ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքները ենթակա են քննության ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգով: Վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարում դատախազի վերաքննիչ րողոքի փաստարկն առ այն, որ մեղադիյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքը չէր կարող քննության առնվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կարզով:
(:-.) Վերաքննիչ դատարանը զտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2-րդ, 3րդ ն 7րդ հրապարակային հայտարարություններով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխաւվարկածի խախտման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման:
(-) (Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքում նշված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 8-րդ հրապարակային հայտարարությունով չի խախտվել մեղադրյալ Ռոբերվ Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Վերաքննիչ ։»դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ հիշյալ հրապարակային հայտարարության ընթացքում
9
(.-.) ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն ընդամենը իրավական վերլուծություններ է կատարում ՀՀ նախագահի սահմանադրական անձեռնմխելիության կառուցակարգի վերաբերյալ, որպիսիք մեղադրյալ Ռոբերվ։ Քոչարյանի անմեղության կանխավարկածի տեսանկյունից չեն կարող խնդրահարույց լինել:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 8որդ հրապարակային հայտարարությունով մեղադրյալ Ռորերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ Առաջին ատյանի դատարեունի եզրահաւեգումն իրավաչափ չէ:
Անդրադառնալով մեղադրյալ Ռոբերտ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքին (Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախվող արտահայտություննեըը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից հրապարակայնորեն հերքելւն ե դրանց համար Ռորերփ Քոչարյանից հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարվաւվորեցնելու վերաբերյալ) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետեյալը.
(-) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգով մինչդատական վարույթի նկատմամբ դատաեւկան վերահսկողություն իրականացնելիս դատալրաւնը պարվտաւվոր է կայացնել որոշում անձի իրավունքների ն ազատությունների խախտումը վերացնելու իրավատս մարմնի (պաշտոնատար անձի) պարտականության մասին, եթե հիմնավորված է համարում, որ տեղի է ունեցել անձի իրավունքների կամ ազատությունների խախտում: Մինչդեռ, Առաջին ավփյանի դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգի շրջանակներում արձանագրելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշ հրապարակային հայփարարություններով խախտվել է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, իրավասու պաշմտնատար անձին (փվյալ դեպքում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին) չի պարտավորեցրել վերացնել արձանագրված խախտումը:
(-) Վերոգրյալի հիման վրա, ինչպես նան հաշվի առնելով, որ սույն որոշմամբ նույնպես արձանագրվել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2-րդ: 5-րդ ն 7-րդ հրապարակային հայտարարություններով խախպրվել է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկած Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ հատուկ
10
քննչական ծառայության պետին պետք է պարտավորեցնել վերացնել այն որոշմամբ արձանագրված իրավունքի խախվումը:
(-) Անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին կոնկրետ գործողություններ կատարելուն (Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող արտահայտությունները հրապարակայնորեն հերքել ն դրանց համար Ռորերվ Քոչարյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել) պարվաւվորեցնելու վերաբերյալ պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքի պահանջին Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարանն անձ. խախտրված իրավունքը վերականգնում է ոչ թե իրավասու մարմնին (պաշտոնատար անձին) որոշակի գործողություններ կատարելու ցուցում տալով կամ նրանց որոշումները վերացնելով, ինչպես առկա է դատախազական հսկողության պարագայում (տե՛ս ՀՀ քրեական դավավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը), այլ թույլ տրված խախվումը վերացնելուն անձի խախտված իրավունքներն ու ազավությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնավաւր Աւեձի) պարտականությունը սաւհմանելով (..):
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին կոնկրեր գործողություններ կավարելուն (Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկած, խախվող արտահայտությունները հրապարակայնորեն հերքել ն դրանց համար Ռոբերտ Քոչարյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել) պարտավորեցնելու վերաբերյալ պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքի պահանջը չի կարող բավարարվել: Այլ կերպ ասած իրավասու պաշտոնատար անձի տվյալ դեպքում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետր մեղադրյալ Ռորերտ Քոչարյանի խախտված իրավունքը վերականգնելու համար կարող է ընտրել ցանկացած օրինական միջո: պայմանով, որ այն գործուն ն արդյունավետ կերպով վերականգնի մեղադրյալ Ռոբերվ. Քոչարյանի խախտված իրավունքը, այլ ոչ թե ստեղծի խախտված իրավունքի վերականգնման պատրանք (..)»::
5Տես, նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 38-64:
11
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյոք ստորադաս դատարանների կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի ն 16-ի հրապարակային ելույթների կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման հիմքով բերված բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնելը:
10. 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 290-րդ հոդվածի համաձայն «. Հարաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություննե խրականացնող մարմինների այն օրենսգրքով նախատեսված որոշումների ն գործողությունների օրինական ն հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, վտուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները ն օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով ն գործողություններով, ն եթե նրանց բողոքները չեն րավարարվել դատախազի կողմից:
(-.)
5. Բողոք, ճանաչելով հիմնավորված դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների ն ազատությունների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին Օ»-համապատասխան,, են անձ. իրավունքներ կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն Օ-ուղարկվում է դիմողին ն վարույթն իրականացնող մարմնին»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի Լին մասի համաձայն` «Անձի պատիվը, արժանապամվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արվահայտված վիրավորանքից ն զրպարպտությունից աույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով»:
12
1. Վճռաբեկ դատարանը, Սեդրակ «Քոչարյանի գործով անդրադառնալով անմեղության կանխավարկածի խախտման դեպքում քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելու չափանիշներին՝ արձանագրել է, որ անմեղութան կանխավարկածի խախտման դեպքում մինչ քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելը՝ կարնոր է պատշաճ գնահատման ենթարկել, թե ա) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտելիս 64 օօ անձը հանդես է եկել որպես քրեադատավարական սուբյեկտ, բ) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտվել է քրեադատավարական բնույթ կրող, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում: Նշվածի առումով ընդգծվել է, որ անձի անմեղությունը խախտող պաշտոնատար անձի՝ քրեադատավարական սուբյեկտ լինելու հանգամանքը դեռնս բավարար չէ քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելու կառուցակարգը գործադրելու համար: Այսպես, պետք է նկատի ունենալ, որ քրեադատավարական սուբյեկտները կարող են կատարել նան ոչ դատավարական գործողություններ, օրինակ՝ քրեական վարույթն իրականացնող քննիչը կարող է հանրային հետաքրքրություն ներկայացնող գործով քննչական մարմնի անունից հարցազրույց տալ զանգվածային լրատվության միջոցնեին ն իր հայտարարություններով կասկածի տակ դնել հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի անմեղությունը: Մեկ այլ օրինակի դեպքում՝ համապատասխան քննչական մարմինը կարող է տեղեկատվություն հրապարակել իր պաշտոնական կայքէջում կամ սոցիալական ցանցի էջում հանրային հետաքրքրություն ներկայացնող գործով ն նս իր հայտարարություններով կասկածի տակ դնել հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի անմեղությունը: Նման դեպքերում, թեն անձի անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն արվում են քրեադատավարական սուբյեկտի կամ մարմնի կողմից,։ սակայն հանցանքի կատարման վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու համար ոչ հարցազրույց տալը, ոչ էլ կայքէջում համապատասխան տեղեկատվություն տեղադրելը քրեադատավարական բնույթ չունեն, դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ չեն: Հետնաբար, համանման իրավիճակներում անձն իր անմեղության կանխավարկածի խախտված իրավունքի կապակցությամբ իրավական պաշտպանություն չի կարող հայցել
13
քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ: Այլ կերպ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը կարող է կիրառելի լինել քրեադատավարական իրավահարաբերություննեի շրջանակում թույլ տրված անմեղության կանխավարկածի խախտումների դեպքում:
11. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ
քրեադատավարական իրավահարաբերություններից դուրս, դատավարական բնույթ չկրող գործողություններով անձի անմեղութան կանխավարկածի խախտման դեպքում հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձն իրավական պաշտպանություն կարող է հայցել քաղաքացիական դատավարության ընթացակարգով: Մասնավորապես, անձի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտման դեպքում վերջինս կարող է օգտվել օրինակ՝ վիրավորանքի կամ զրպարտության համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից, որոնք փոխհատուցման հետ մեկտեղ նախատեսում են նան ներողություն խնդրելու, համապատասխան տեղեկությունը հերքելու հնարավորություն»:
12. Սույն գործի նյութերից հետնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով, որ բողոքաբերի կողմից պահպանվել են դատարան բողոք ներկայացնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը ն ժամկետը, ինչպես նան հաշվի առնելով պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց այն անձի համար, ով պնդում է, որ խախտվել են իր իրավունքներն ու ազատությունները, եթե նույնիսկ խախտումը կատարվել է ի պաշտոնե գործող անձի կողմից, 2018 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, ճանաչելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի ն 16ի հրապարակային ելույթներով Ռ.Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը, նշել է, որ դրանցից որոշներում թույլ են տրվել արտահայտություններ, որոնցով անաչառ դիտորդի մոտ տպավորություն կարող է ստեղծվել մեղադրյալ Ռ.Քոչարյանի մեղքն ապացուցված լինելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը փաստել է, որ ՀՀ հատուկ
4 Տես Վճռաբեկ դատարանի՝ Սեդրակ Քոչարյանի գործով 2022 թվականի նոյեմբերի 24ի թիվ ԵԴ/0112/11/19 որոշումը:
14
քննչական ծառայութան պետի որոշ արտահայտություններ նպատակ չեն ունեցել խախտելու Ռ.Քոչարյանի անմեղության կանխավարկածը»:
Անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայութան պետին` իր
արտահայտությունները հերքելու ն Ռ-Քոչարյանից հրապարակայնորեն ներողություն խնդրելոն պարտավորեցնելու վերաբերյալ բողոքաբերի պահանջին դատարանն արձանագրել է, որ տվյալ պահանջը դուրս է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների տիրույթից ն անմեղության կանխավարկածի խախտման փաստի ճանաչումն արդեն իսկ հիմք է, որ վարույթն իրականացնող մարմինը կամ նրա ղեկավարը հետագայում զերծ մնան այնպիսի արտահայտություններից, որոնցով կարող են հասարակության մեջ կանխակալ մոտեցում առաջացնել անձի մեղավորության վերաբերյալ:
- Վերաքննի Օ։-դատարանը, 209 թվականի սեպտեմբեի 2ի որոշմամբ մասնակիորեն բավարարելով պաշտպան ՃՀ-.Ալումյանի բողոքը, գտել է, որ մեղադրյալի անմեղության կանխավարկածի արդյունավետ պահպանման համար մինչդատական վարույթի ընթացքում քրեական հետապնդման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություննեով մեղադրյալի անմեղության կանխավարկածի խախտման դեպքում վերջինս, ի թիվս այլնի, պետք է հնարավորություն ունենա արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու, որն էլ կարող է կենսագործվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290րդ հոդվածով նախատեսված կառուցակարգով՝ ելնելով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ ն 66-րդ հոդվածների անմիջական գործողության հանգամանքից":
Միաժամանակ, անդրադառնալով պաշտպանի վերաքննիչ բողոքում մատնանշված՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի համապատասխան հայտարարությունների արդյունքում Ռ.Քոչարյանի անմեղութան կանխավարկածի խախտման հարցին, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դրանց դեպքում, բացառությամբ մեկ հայտարարության, նս, խախտվել է վերջինիս անմեղության կանխավարկածըձ:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս նույն տեղում:
7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
Ց Տե՛ս նույն տեղում:
15
Պաշտպան Հ.Ալումյանի` Ռ.Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող արտահայտություննեը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից հրապարակայնորեն հերքելու ն դրանց համար վերջինիցս հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկի մասով, Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290րդ հոդվածի սահմաններում մինչգատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրն է ոչ թե ապագա հնարավոր խախտումները կանխելը, այլ արդեն իսկ թույլ տրված խախտումները վերացնելը, հետնաբար ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը մեղադրյալ Ռ.Քոչարյանի խախտված իրավունքը վերականգնելու համար կարող է ընտրել ցանկացած օրինական միջոց՝ որով կվերականգնի վերջինիս խախտված իրավունքը::
3. Սոյն որոշման 10111րդ կետերում վկայակոչված իրավանորմերը ն արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն որոշման նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքների նկատմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկե այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հայտարարությունները վարույթն իրականացնող մարմնի՝ քրեադատավարական օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում կատարված գործողություն չեն, որի ուժով դրանց օրինականությունը ն հիմնավորվածությունը հնարավոր կլիներ վիճարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով:
14. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի փաստարկին առ այն, որ մեղադրյալը հնարավորություն պետք է ունենա արդյունավետ դատական պաշտպանություն հայցել այն դեպքում, երբ մինչդատական վարույթի ընթացքում քրեական հետապնդման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք իրենց հրապարակային հայտարարություններով կխախտեն իր անմեղության կանխավարկածը ն այդ կապակցությամբ դատարան ներկայացված բողոք պետք է քննարկման առարկա դարձվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ մոտեցումն ըստ էության վերացնում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանները, որն ուղղակիորեն
5 Տե՛ս նույն տեղում:
16
հակասում է օրենսդրի՝ բողոքարկվող որոշման կամ գործողության՝ օրենսգրքով նախատեսված լինելու ն ըստ այդմ՝ դատավարական բնույթ կրելու պահանջին:
15. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կոնկրետ դեպքում, անգամ անմեղության կանխավարկածի սկզբունքի ենթադրյալ խախտում արձանագրելու դեպքում, դատարանի կողմից խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականություն սահմանելն առաջացնելու էր որոշման կատարման անհնարինություն, քանի որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հայտարարությունների հերքումը ն/կամ դրանց կապակցությամբ հրապարակայնորեն ներողություն խնդրելու պահանջը դուրս է վարույթն իրականացնող մարմնի քրեադատավարական լիազորությունների շրջանակից, որպիսի հանգամանքը հաստատել է նան Առաջին ատյանի դատարանը:
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կոնկրետ դեպքում իրավական պաշտպանության արդյունավետ միջոց կարող էր լինել խախտված իրավունքների վերականգնման քաղաքացիաիրավական գործիքակազմի կիրառումը, այդ կերպ նան երաշխավորելով «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունը:
16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոնի 3-ի, 5-ի ն 16-ի հայտարարությունների դեմ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման հիմքով բերված բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնելն իրավաչափ չէ:
17. Վերոշարադյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի կողմից բարձրացված՝ սույն որոշման 5.Լին կետում ներկայացված փաստարկին:
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, դատական ակտ կայացնելիս, թույ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ
17
հոդվածի համաձայն, հիմք է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը բեկանելու ն փոփոխելու համար:
Միաժամանակ, վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված` մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Շ.Ալումյանի բողոքը պետք է մերժել:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162րդ, 163րդ` ն 191Լրդ հոդվածներով, Ճայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.Էրդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ի ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումները բեկանել ն փոփոխել: Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի բողոքը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ ՀԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ ՍԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԱՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/0421/11/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
