ԱՐԴ/3447/02/23
Ամփոփում
քննելով ըստ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) հայցի ընդդեմ Գեղամա-262 ԱԿ-ի, Խխաչատուր Հովհաննիսյանի, Էլեն Մաիլյանի, Ծաղիկ Տերտերյանի, Գրիգոր Դանելյանի, Լնոն Ւնաչատրյանի, Զոյա Ղազարյանի, Հրանտ Միրզախանյանի, Աբրահամ Ենգիբարյանի, Ժորա Մակարյանի, Ալվարդ Ենգիբարյանի, Տաթնիկ Մակարյանի, Ռեբեկա Մակարյանի, Հասմիկ Հովսեփյանի, Սուրեն Հովսեփյանի, Անահիտ Հովսեփյանի, Սաթենիկ Հովսեփյանի, Արայիկ Հակոբյանի, Խաչիկ Կարախանյանի, Ռոզա Պողոսյանի, Սիրուհի Կիրակոսյանի, Նարինե Միրզախանյանի, Աշոտ (Թադնոսյանի, Հայկ Ավետիսյանի, Լիլիկ 6Հարութունյանի, Հարություն Օ .ՃՀարու
Ամբողջ Տեքստ
Հի
ՀՑՏԱՂԻՃ ԻԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3447/02/23 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3447/02/23
Նախագահող դատավոր՝ Ս. Մատինյան
Դատավորներ՝ Ն. Կարապետյան
Մ. Հարթենյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի ապրիլի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) հայցի ընդդեմ Գեղամա-262 ԱԿ-ի, Խխաչատուր Հովհաննիսյանի, Էլեն Մաիլյանի, Ծաղիկ Տերտերյանի, Գրիգոր Դանելյանի, Լնոն Ւնաչատրյանի, Զոյա Ղազարյանի, Հրանտ Միրզախանյանի, Աբրահամ Ենգիբարյանի, Ժորա Մակարյանի, Ալվարդ Ենգիբարյանի, Տաթնիկ Մակարյանի, Ռեբեկա Մակարյանի, Հասմիկ Հովսեփյանի, Սուրեն Հովսեփյանի, Անահիտ Հովսեփյանի, Սաթենիկ Հովսեփյանի, Արայիկ Հակոբյանի, Խաչիկ Կարախանյանի, Ռոզա Պողոսյանի, Սիրուհի Կիրակոսյանի, Նարինե Միրզախանյանի, Աշոտ (Թադնոսյանի, Հայկ Ավետիսյանի, Լիլիկ 6Հարութունյանի, Հարություն Օ .ՃՀարութունյանի, Գոհար Հարութունյանի, Արա Հարութունյանի, Ավետիկ Մարկոսյանի, Նարինե Մարկոսյանի, Աննա Մարկոսյանի, Գայանե Մարկոսյանի, Հռիփսիմե Մարկոսյանի, Արզուման Հովհաննիսյանի, Էմմա Կոստանյանի, Էլիտա Ասատրյանի, Մարկարան Հարությունյանի, Մարիամ Հարությունյանի, Սամվել Հարությունյանի, Հարություն Հարությունյանի, Հովհաննես
2
Հարությունյանի, (Թամարա Աշուղյանի, Գրետա Բզնունու, Հասմիկ Այվազյանի, Լուսի Անթանեսյանի, Անդրանիկ Հակոբյանի, Հրաչ Հակոբյանի, Էմիլյա Ավետիսյանի, Մայրանուշ Մկրտչյանի, Զավեն Կարճիկյանի, Գագիկ Ռշտունու, Սուրեն Ռշտունու, Հայկուհի Ռշտունու, Մարիամ Ռշտունու, Մարիամ (Ռշտունու, Ֆելիքս Ռշտունու Հրաչիկ (Մանուկյանի իրավահաջորդ Գագիկ Մանուկյանի, Ջուլիետա Լորեցյանի, (Թամարա Մկրտչյանի, Աշոտ Բարսեղյանի, Արեն Լալայանի, Վարդան Հակոբյանի, Հայկանուշ Հակոբյանի, Լիլիթ Հակոբյանի, Ազնիվ Հակոբյանի ն Տաթնիկ Հակոբյանի (այսուհետ՝ Համապատասխանողներ)՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Էջմիածին քաղաքի Մաշտոցի 6բ/1 տարածքի տակ գտնվող 50,4 քմ մակերեսով նկուղային տարածքի նկատմամբ:
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.04.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.06.2024 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Բանկի միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքեեի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ ու 119-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճիռը Բանկին հասանելի է դարձել 08.04.2024 թվականին, որի արդյունքում վճռի բողոքարկման համար նախատեսված մեկամսյա ժամկետից արդեն իսկ անցած է եղել վեց օր: Նշված հանգամանքը հիմք ընդունելով Բանկի կողմից վերաքննիչ բողոքի հետ ներկայացվել է միջնորդություն՝ դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու ն այն վերականգնելու մասին, որը Վերաքննիչ դատարանի կողմից մերժվել է: Նկատի ունենալով նան այն հանգամանքը, որ Բանկը, որպես իրավաբանական անձ, 08.04.2024 թվականից մինչն 03.05.2024 թվականն
Յ
ընկած ժամանկահատվածում վերաքննիչ բողոքի պատրաստման համար ունեցել է տասնյոթ աշխատանքային օր, ակնհայտ է, որ այդ ժամկետը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածով նախատեսված բողոքարկման համար նախատեսված մեկամսյա ժամկետին:
Վերաքննիչ դատարանը միջնորդության մերժման համար հիմք է ընդունել այն հանագամանքը, որ Դատարանի կողմից պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով ն 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտականությունները, ու այդ պայմաններում գործել է դատական ակտը հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում բողոքարկելու պահանջը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անձին դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու հնարավորություն է ընձեռնվում այն պահից սկսած, երբ նա արդյունավետ կերպով տեղեկացվել է դատական ակտի մասին, որը նրա համար առաջացնում է հետնանքներ կամ շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի ն դատավարության կողմի միջն կապի միջոց` ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին ու նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով բողոք ներկայացնելու հնարավորություն: Հետնաբար ոչ իրավաչափորեն մերժելով Բանկի՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Բանկի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում վերջինիս զրկելով վերադաս դատարանի մատճելիության իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.06.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու ն բաց թողեված ժամկետը վերակաեգեելու հարցին' վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային Ա ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
4
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի Ա հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ք(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ո) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն՝ առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորություն, Օ։`վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետնաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձենական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի՝ օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի ն Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալնեի բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանութան ւե արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տես եան Տիգրան Մարգարյանն ընդդեմ Մելիք Մակարյանի թիվ ԿԴ/0887/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի ն դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(..) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, ն եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս
5
խԽհռննօսմ 7. քռոօօ թիվ 34791797գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջն դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ ն առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: «Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս ՔծՒօշ 06 Թոժց Շճյճուլ6Տ յ. Տքօյո թիվ 28090/95 գանգատով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայցնայնպես այդ կանոնները Ա դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս ԽԱջօտօմօՆ ոմ Օլիօջ մ. Թատառ թիվ 41229/04 գանգատով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ նան բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետնանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի ն դատավարության մասնակիցների միջն փոխազդեցություն ստեղծելու համար ն ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նան նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս ԽճոօմՕ զոժ ի/0Տհօ70 7. Թաջտյռ թիվ 797/14 ն թիվ 67755/14 գանգատներով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատճչելիության իրավունքի դրսնորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս 2ճմօժում մ. ՏԼՕծուօ թիվ 53723/13 գանգատով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
6
Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետնանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի ն դատավարության կողմի միջն կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին ն նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս ԽՈՐզՋ01 Էտոօլռոօ Օոժ օՕիծտջ չ. Տքօյո թիվ 41400/98 ն այլ գանգատերով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):
Իր հերթին Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ՝
-` դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել| Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
-` ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատծճելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձենական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով ` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե'ս թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈՒՑ90, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ- 27, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-196, թիվ ՍԴՈ-Ո97, թիվ ՍԴՈ-220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու ն նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր ն երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից դատավարական նորմերով սահմանված դատական ակտը հրապարակելու ն գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ թեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է
7
հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան ն դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակության, նե չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավուքը կարող` է սահմանափակվել պետութան կողմից սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիոը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված Հէ: (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատարանի՝ եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նան այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նան գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում բաց թողնված ժամկետը ենթակա չէ վերականգնման:
8
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, Ա բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Սահմանադրական դատարանը 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈՂՎ249 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը՝ տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (624 )ս-6)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ըստ Սահմանադրական դատարանի դիրքորոշման` բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն նե համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը ն ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը ն բողոքը ներկայացվել է դատական ակտն ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (օժ սօ) (րես «ՍԵՖ Ինտերնեյշել ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մարինե Ասրյանի, Ասատուր Գրիգորյանի, անհատ ձեռնարկատեր Սալվիեա Հայրապետյանի, Նարինե Բաբայանի, Հովհաննես խնաչիկյանի թիվ ԵԴ/14539/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում ն 179-րդ հոդվածում նշված նորմերը, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով Ան վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն` առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու նե նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում:
9
Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպե նան դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում ն չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավակարգավորումների լույսի ներքո վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ բողոք ներկայացրած անձը բաց է թողել բողոքարկման համար օրենքով նախատեսված դատավարական ժամկետը, ապա պարտավոր է ներկայացնել ոչ միայն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, այլ նան՝ իր կողմից ներկայացված միջնորդությամբ վկայակոչված հանգամանքները հավաստող համապատասխան ապացույցներ, որոնք հնարավորություն կընձեռեն դատարաններին գնահատելու ներկայացված միջնորդության հիմնավորվածությունը: Չնայած այն հանգամանքին, որ օրենսդիրը չի հստակեցրել ն չի սահմանել դատավարական ժամկետի բաց թողնման պատճառների հարգելի լինելու հիմքերը, այնուամենայնիվ, այդ պատճառները պետք է հանդիսանան ժամկետը բաց թողնելու օբյեկտիվ Ա (կամ) սուբյեկտիվ այնպիսի պատճառներ, որոնց առկայությունը պայմանավորել է անձի՝ դատավարական ժամկետների ավարտից հետո բողոքարկման իրավունքի իրացման իրավաչափությունը: Դատավարական ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի գնահատելիս դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն այն հարցը, թե անձի կողմից վկայակոչված պատճառները որքանո՞վ են իրական խոչընդոտ հանդիսացել դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրացման համար (տե՛ս «Ջերմուկ Ինթերնեյշել Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ե ըեդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը, քննելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին Ա 4-րդ մասերի ու 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-Ղ575 որոշմամբ արձանագրել է, որ «դատական ակտի բողոքարկման ժամկերի հաշվարկումը հրապարակման պահից սահմանելու իրավաչափության հարցը պետք է գնահատել այն երաշխիքների համատեքստում, որոնք Օրենսգրքով ապահովվում են բողոք բերող անձանց համար ն, մասնավորապես,
10
բողոքարկվող դատական ակտի' գործին մասնակցող անձին հասանելիության ն բաց թողեված ժամկետը հարգելի համարելու հիմքով' վերջինիս վերականգնելիության կառուցակարգերի առկայության առումեերով: Հակառակ պարագայում, եթե, մի կողմից' բողոք բերելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով դատական ակտը վերջինիս հասանելի չլինի, իսկ, մյուս կողմից, շարունակեն հոսել դատական ակտի բողոքարկման ժամկետները, կստացվի, որ ընթացակարգային (կանոններով ` անհամաչափորեն սահմանափակվում է անձի' դատարանի մատչելիության իրավունքը' խաթարելով այդ իրավունքի բուն էությունը»:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է նան, որ դատարանի կողմից վերոնշյալ երկու պարտականությունեերի |դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը ն դատարանի դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելը պատշաճ կատարումը, այդուհանդերձ, չի կարող ամբողջ ծավալով երաշխավորել անձի" դատական բողոքարկման իրավունքի արդյունավեր իրացումը հաշվի առնելով դատական ակտի հրապարակման, այն հասցեատիրոջն ուղարկելու (եթե մինչ այդ այն առձեռն չի հանձեվել) ն հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջն առկա ժամանակային գործոնը ն դրանով պայմանավորված` դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշւտությունը: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249 ն ՍԴՈ-1254 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նան դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հիմնախնդրին առնչվող՝ Եվրոպական դատարանի պրակտիկայի վերլուծության հիման վրա նույն գործի քննության շրջանակներում վերահաստատել է նախկինում իր կողմից արտահայտված իրավական դիրքորոշումն այն մասին, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու ն դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքներն արդյունավետ իրացնելու համար:
Սահմանադրական դատարանը, քննելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ն 380-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 16.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-052 որոշմամբ արձանագրել է, որ եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության ն արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, կոնկրետ դեպքում՝ հնգօրյա ն տասնօրյա ժամկետները, ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից, առավել նս, որ օրենսդիրը մի շարք դեպքերում ոչ միայն չի բացառում, այլն որպես դատական ակտի բողոքարկման ժամկետի մեկնարկի սկիզբ ուղղակիորեն նախատեսում է տվյալ դատական ակտը հասցեատիրոջ կողմից ստանալու պահը:
Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈՂՎՕ52 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումների համատեքստում Սահմանադրական դատարանը, քննելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի՝
11
Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 18.12.2012 թվականի թիվ ՍԴՈ-1062 որոշմամբ արձանագրել է, որ «նույն գործով օրենսգրքի վիճարկվող դրույթով գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակմանպահից հաշվարկելե ինքեին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե առկա են դատական ակտին ծանոթանալու ն դրա բողոքարկման իրավունքն արդյոււսավեր իրականացնելու համար . բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ: Ինչպես արդեն նշվեց, սահմանադրական դատարանի կողմից որպես այդպիսի երաշխիք է ճանաչվել օրենսգրքի 402-րդ հոդվածը ն այե էլ միայն այն դեպքում, երբ նշված հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում դատական ակտը փրամադրվի (հասանելի դարձվի) անձին: Այսիեքե, համաձայն գործող օրեեսդրության' անձե առեվազե 27 օր ժամանակ պետք է ունենա հիմեավոր բողոք ներկայացնելու համար»:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը, 12.03.2024 թվականին ավարտելով գործի դատաքենությունը, հայտարարել է, որ վճիռը կհրապարակվի 02.04.2024 թվականին (հատոր 14-րդ, գ. թ. 34,35):
Դատարանի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 02.04.2024 թվականին (հիմք՝ «'ՐՊ.ՇՕԱՐԼ.Յո»):
Վերը նշված վճիռը Բանկին ուղարկելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 03.04.2024 թվականին (հատոր 14-րդ, գ. թ. 49), իսկ ուղարկված առաքանին Բանկն ստացել է 08.04.2024 թվականին (հատոր 14-րդ, գ. թ. 67):
Բանկը Դատարանի վերը նշված վճռի դեմ վերաքննիչ բողոքը փոստային առաքման եղանակով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել 07.05.2024 թվականին միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետն այն պատճառաբանությամբ, որ «(.. Դատարանի կողմից 02042024թ-ին կայացված վճիռը փոստային ծառայությանն է հանձնվել 03.04.2024թ.-իե, որը Բանկում ստացվել է 08.04.2024թ.-ին» (հատոր 16-րդ, գ. թ. 3-96):
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ՝
- «(..) սույն գործով Դատարանը վճռի հրապարակման օր է նշանակել 02.04.2024 թվականը, Դատարանի վճիռը եույե օրը' 02.04.2024 թվականին հրապարակվել է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, վճռի օրինակն էլ հանձնվել է փոստային կապի ծառայությանը դատական ակտի հրապարակման հաջորդ օրը՝ 03.04.2024 թվականին (հատոր14 գ.թ. 49-ում առկա փոստային թիվ 02507464 անդորրագիր), Բանկն էլ այն ստացել է 08.04.2024 թվականին (հատոր 14 գ.թ. 67):
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռի բողոքարկման ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսվել է 03.04.2024 թվականից ն ավարտվել է 03.05.2024 թվականին: Նման պայմաններում բողոք բերող անձը կարող էր եշված ժամանակահատվածում բողոքարկել դատական ակտը, իսկ վճիռը 08.04.2024 թվականին ստացած լինելու վերաբերյալ վկայակոչված միակ փաստարկն ինքնին բավարար չէ այն եզրակացության հաեգելու համար, թե բողոք բերած անձն իրենից անկախ պատճառներով, կամ Դատարանի
12
անգործությամբ պայմանավորված զրկված է եղել օրենքով սահմանված եղանակով բողոքարկելու հնարավորությունից:
Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտականության պահպանման պայմաններում, գործում է դատական ակտը հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում բողոքարկելու պահանջը»,
եզրահանգել է, որ «(..) առկա չեն բավարար հիմքեր օրենքով սահմանված ժամկետի բաց թողեմամբ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը հիմնավորելու համար, ուստի միջնորդությունը չի կարող բավարարվել»,
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները ն ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են, քանի որ դրանք չեն բխում ինչպես Եվրոպական դատարանի, այնպես էլ Սահմանադրական դատարանի ու ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումներից այն առումով, որ թեն Դատարանի 02.04.2024 թվականի վճիռը նույն օրը հրապարակվել է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով ն հաջորդ օրն ուղարկվել է նան հայցվոր Բանկին, սակայն վերջինս Դատարանի 02.04.2024 թվականի վճռի հետ ծանոթանալու իրական հնարավորություն է ձեռք բերել միայն 08.04.2024 թվականին, այսինքն՝ դատական ակտը հրապարակվելու օրվանից վեց օր հետո, երբ փոստային առաքման եղանակով ստացել է այն, որ պահից սկսած վերը նշված դիրքորոշումների համատեքստում նա համարվում է այդ դատական ակտի մասին արդյունավետ կերպով տեղեկացված՝ նկատի ունենալով, որ նան այդ պայմանի միաժամանակյա առկայությունն է լիարժեք նախադրյալներ ստեղծում բողոքարկման իրավունքի իրականացման համար: Այսինքն՝ բողոքարկման իրավունքի լիարժեք իրացումն ապահովելու տեսանկյունից կարնոր է հաշվի առնել բողոք բերած անձի կողմից դատական ակտին իրապես ծանոթացած լինելու հանգամանքը, ինչը կարող է հաստատվել այն դեպքում, երբ դատական ակտը տվյալ անձին հասանելի է դարձել այնպիսի եղանակով, որն իրական հնարավորություն է ստեղծել տվյալ դատական ակտին ծանոթանալու, բովանդակությունը բացահայտելու նե դրա դեմ համապատասխան բողոք ներկայացնելու համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը ենթակա էր վերականգման՝ նկատի ունենալով Դատարանի դատական ակտը հրապարակելու ն այն վերջինիս կողմից փաստացիորեն ստանալու պահերի միջե առկա ժամանակային գործոնը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Դրա արդյունքում չի ապահովվել ն չի երաշխավորվել վերաքննիչ բողոք բերած անձի՝ բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը, իսկ դրա հետնանքով՝ դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:
Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:
13
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի ն 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 17.06.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
ՕԱ ՄԿՐՏՉՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ԱՐԴ/3447/02/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
