Հովհաննիսյան — ԱՎԴ1/0347/02/11
Ամփոփում
քննելով Ցոլակ Սաֆարյանի ներկայացուցիչ Համլետ Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հերմինե Հովհաննիսյանի ընդդեմ Ցոլակ Սաֆարյանի` ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Հերմինե Հովհաննիսյանը պահանջել է Ցոլակ Սաֆարյանից` որպես կողմերի երեխաներ Էդուարդ Սաֆարյանի (ծնված` 23.09.2007 թվականին) և Լաուրա Սաֆարյանի (ծնված` 04.06.2010 թվականին), բռնագանձել կայուն դրամական գումարով ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 30.000 ՀՀ դրամի չափով մինչև երեխաների չափահաս դառնալը
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0347/02/11
դատարանի որոշում
2019թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0347/02/11
Նախագահող դատավոր`
Ա. Սմբատյան
Դատավորներ`
Կ. Հակոբյան
Ա. Հունանյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2019 թվականի ապրիլի 15-ին
գրավոր
ընթացակարգով
քննելով
Ցոլակ
Սաֆարյանի
ներկայացուցիչ
Համլետ
Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հերմինե Հովհաննիսյանի ընդդեմ Ցոլակ Սաֆարյանի` ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հերմինե Հովհաննիսյանը պահանջել է Ցոլակ Սաֆարյանից` որպես կողմերի երեխաներ Էդուարդ Սաֆարյանի (ծնված` 23.09.2007 թվականին) և Լաուրա Սաֆարյանի (ծնված` 04.06.2010 թվականին), բռնագանձել կայուն դրամական գումարով ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 30.000 ՀՀ դրամի չափով մինչև երեխաների չափահաս դառնալը:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ցոլակ Սաֆարյանից` որպես կողմերի երեխաներ Էդուարդ Սաֆարյանի (ծնված` 23.09.2007 թվականին) և Լաուրա Սաֆարյանի (ծնված` 04.06.2010 թվականին), բռնագանձվել է կայուն դրամական գումարով ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 20.000 ՀՀ դրամի չափով մինչև երեխաների չափահաս դառնալը: Մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր` Ա. Հովհաննիսյան) 22.04.2016 թվականի որոշմամբ Հերմինե Հովհաննիսյանի դիմումը` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.11.2016 թվականի որոշմամբ Ցոլակ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 22.04.2016 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ցոլակ Սաֆարյանի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հերմինե Հովհաննիսյանը: 2.1 Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48րդ, 51-րդ, 53-րդ և 130-132-րդ հոդվածները, կիրառել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պահանջատիրոջ համար կատարողական թերթ ստանալու և այն կատարման ներկայացնելու ժամկետն ավարտվել է 08.12.2012 թվականին, սակայն նշված ժամկետում Հերմինե Հովհաննիսյանը կատարողական թերթ տրամադրելու դիմում չի ներկայացրել:
Ավելին`
կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողած ժամկետը
վերականգնելու վերաբերյալ դիմումը Հերմինե Հովհաննիսյանը ներկայացրել է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց շուրջ 5 տարի անց, սակայն չի ներկայացրել ժամկետի բացթողումը հիմնավորող որևէ ապացույց: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը դիմումը բավարարելիս հիմք է ընդունել միայն Հերմինե Հովհաննիսյանի փաստարկումները:
3
Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ Հերմինե Հովհաննիսյանն ընդունել է այն փաստը, որ բողոք բերած անձն օգնել է Հերմինե Հովհաննիսյանին երեխաների կարիքները հոգալու հարցում:
Բացի այդ, կողմերը նշված ժամանակաշրջանում շուրջ մեկ տարի բնակվել են համատեղ, իսկ երեխաներից Էդուարդ Սաֆարյանը 2014 թվականի մայիսից մինչև 2015 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բնակվել է բողոք բերած անձի հետ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նման պայմաններում բողոք բերած անձին շուրջ 2.000.000 ՀՀ դրամ վճարելուն պարտավորեցնելն իրավաչափ չէ: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.11.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` Հերմինե Հովհաննիսյանի դիմումը` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, մերժել:
2.2 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ
բողոքն
ժամանակավորապես
անհիմն
կայացած
է
և
մերժման
հաշտությունը
ենթակա,
քանի
որ
կողմերի
(08.01.2012-08.01.2013թթ.)
միջև
բացառել
է
դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում այն կատարման ներկայացնելու անհրաժեշտությունը:
Վերաքննիչ
դատարանը
կատարել
է
գործում
առկա
բոլոր
ապացույցների
բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում ու գնահատում, ինչի հիման վրա էլ կայացրել է արդարացի և հիմնավորված որոշում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանի 07.12.2011 թվականի վճռով Հերմինե Հովհաննիսյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` Ցոլակ Սաֆարյանից` որպես կողմերի երեխաներ Էդուարդ Սաֆարյանի (ծնված` 23.09.2007 թվականին) և Լաուրա Սաֆարյանի (ծնված` 04.06.2010 թվականին), բռնագանձվել է կայուն դրամական գումարով ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 20.000 ՀՀ դրամի չափով մինչև երեխաների չափահաս դառնալը` ալիմենտի բռնագանձման սկիզբը հաշվելով 18.10.2011 թվականից: Մնացած մասով հայցը մերժվել է: Նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 08.01.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 28-29):
2) Հերմինե Հովհաննիսյանը կատարողական թերթ տրամադրելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը Դատարան ներկայացրել է 08.12.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 38-39):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ
դեպքում
Վճռաբեկ
կատարողական
դատարանի
թերթ
տրամադրելու
արտահայտած
մասին
իրավական
դիմումը
ալիմենտ
4
դիրքորոշումները`
վճարելու`
որպես
պարբերական վճարումների վերաբերյալ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո ներկայացնելու դեպքում բռնագանձման ենթակա ժամանակահատվածի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 23-րդ և
24-
րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի
ելքի
վրա,
և
որի
առկայությունը
հիմնավորվում
է
ստորև
ներկայացված
պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. ալիմենտ վճարելու` որպես պարբերական վճարումների վերաբերյալ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելուց հետո ո՞ր ժամանակահատվածի համար է ենթակա բռնագանձման դատական ակտով սահմանված գումարը, եթե կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը ներկայացվել է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը (...):
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը (...):
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով: (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր
ոք,
երբ
որոշվում
են
նրա
քաղաքացիական
իրավունքները
և
պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
5
Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...): (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...): (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):
(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի` մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի համաձայն`
1. Կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ`
1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.
2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.
3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.
4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:
2.
Քաղաքացու
գույքի
բացակայության
կամ
անբավարարության
հետևանքով
պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:
3. Նույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պահանջատիրոջը վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված խմբագրությամբ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին, մասնավորապես` պարբերական վճարումների
բռնագանձման
վերաբերյալ
դատական
ակտի
հիման
վրա
տրված
կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավական կառուցակարգին, արձանագրել է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված ժամկետը մեկ տարի է, որի հաշվարկը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, իսկ այդ պահանջի անտեսմամբ ընդունված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը համարվում է օրենքի խախտմամբ ընդունված (տեԲս, ՀՀ
Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի թիվ ՎԴ4/0104/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):
Օրենսդիրն
իրավահարաբերության
ծագման
պահին
գործող
6
խմբագրությամբ
(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետները` ամրագրելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի հիմքով հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, եթե բացակայում է կատարողական թերթ տված դատարանի որոշումը` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատական ակտից բխող պահանջի իրացման իրավունքը սահմանափակված է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքով սահմանված` կատարողական թերթը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու ժամկետով:
Նախկին որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ հարկադիր կատարման ենթակա վերջնական դատական ակտի կատարումը պետք է տեղի ունենա դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո, կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարումն առանց կատարողական վարույթի հարուցման ընդհատվում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետից հետո: Իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրության պայմաններում նման դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը ևս պետք է կատարման ներկայացվեր այդ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: Նման իրավակարգավորումը չի բխել վերջնական դատական ակտի կատարման պահանջատիրոջ իրավունքի երաշխավորված իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման պետության պարտականության էությունից: Դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետների հարցում առկա իրավական խնդիրը լուծելու օրենսդրությամբ նախատեսված միակ միջոցը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու կառուցակարգն է, որը սահմանված է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով և կատարվում է հետևյալ ընթացակարգով.
1) կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմում է ներկայացնում կատարողական թերթ տված դատարան,
2) կատարողական թերթ տված դատարանը քննում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը` այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում,
3) այդ դիմումի քննության արդյունքներով կատարողական թերթ տված դատարանը կայացնում է որոշում` կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ դիմումը մերժելու մասին:
7
Վերոգրյալից հետևում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը համապատասխան դատարանի կողմից վերականգնվում է միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողնելու պատճառը նույն դատարանի կողմից ճանաչվում է հարգելի: Այլ կերպ ասած` օրենսդիրը կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձին կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն է ընձեռել ոչ թե բոլոր, այլ միայն այն դեպքերում, երբ պահանջատերը նշված ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով պահանջատերը բաց է թողել այդ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու` օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը, ապա կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումի առկայության պայմաններում կատարողական թերթ տված դատարանը պարտավոր է հաշվի առնել կատարողական թերթը կատարման չներկայացնելու հիմքում ընկած բոլոր փաստական հանգամանքները (տեԲս, (Յունիբանկե ՓԲԸ-ն ընդդեմ (Հրաշք
Ապագաե ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ որոշ դեպքերում կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը կատարողական թերթ տված դատարանի կողմից պետք է բավարարվի իրավունքի ուժով (ex jure)` հաշվի առնելով այդ ժամկետը բաց թողնելու պատճառները: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` նշված կանոնը գործում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) պահանջատերը բաց է թողել այդ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու` օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը,
2) կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու պահին չի լրացել կատարման ենթակա դատական ակտով սահմանված պարտավորության (ների) կատարման համար սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո մեկ տարվա ժամկետը,
3) առկա է այդ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմում` ուղղված այդ կատարողական թերթը տված դատարանին:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված պայմանների առկայության դեպքում դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու միջոցով հնարավոր կլինի ապահովել
այդ
դատական
ակտով
պահանջատեր
հանդիսացող
անձի`
ՀՀ
Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության, արդար դատաքննության և սեփականության իրավունքների երաշխավորված իրացումը: Նման պայմաններում չի բացառվում նաև պարտապանի կողմից դատական ակտի կամավոր
(տե'ս, ըստ (Ինեկոբանկե ՓԲԸ-ի դիմումի թիվ
ԵԱՔԴ/0515/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
կատարման
հնարավորությունը
Արդյունքում` (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 21.12.2017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-9-Ն ՀՀ օրենքով (Դատական ակտերի հարկադիր
8
կատարման մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի`
1. Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ`
1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.
2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.
3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.
4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:
2. Նույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում դատարանը կատարողական թերթ տալիս է` այն անհապաղ էլեկտրոնային եղանակով ուղարկելով հարկադիր կատարման ծառայություն:
3. Դատարանը պահանջատիրոջ դիմումի հիման վրա եռօրյա ժամկետում նրան է տրամադրում հարկադիր կատարման ծառայություն ուղարկած կատարողական թերթի պատճենը:
4.
Եթե
դատական
ակտով
հաստատված
պարտավորությունը
ենթադրում
է
տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:
5. Կատարողական մակագրության թերթը կարող է ներկայացվել հարկադիր կատարման այն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
6.
Քաղաքացու
գույքի
բացակայության
կամ
անբավարարության
հետևանքով
պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:
7. Նույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պահանջատիրոջ դիմումով վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
8. Պահանջատիրոջ դիմումի հիման վրա վերադարձված կատարողական թերթը դատարանի կողմից նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով կարող է կրկին կատարման ներկայացվել պահանջատիրոջ` դատարան ներկայացված դիմումի հիման վրա: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածը դատական ակտով հաստատված` տարաժամկետ կամ պարբերական կատարում ենթադրող պարտավորություններով կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետներ չէր նախատեսել, իսկ նույն հոդվածի գործող խմբագրությամբ Վճռաբեկ դատարանի որոշումների հիման վրա այդ խնդիրը որոշակիորեն կարգավորվել է` նախատեսելով, որ եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:
Միևնույն
ժամանակ
Վճռաբեկ
դատարանը
գտնում
է,
9
վերոհիշյալ
որ
իրավակարգավորումն ալիմենտային պարտավորություններով չի կարող կիրառելի լինել հետևյալ պատճառներով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում ամրագրել է, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես`
իրավական
որոշակիության
երաշխավորումը,
հավանական
պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք
կարող
են
լինել
ոչ
արժանահավատ
և
ոչ
ամբողջական
բավականաչափ
ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տեԲս, Ստաբբինգսը և
մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93 22095/93 գանգատով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51, 55):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատավարական բաց թողնված ժամկետները հարգելի համարելու իրավակարգավորումներին, իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Այնուամենայնիվ, ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները:
Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով (տեԲս, (Հայբիզնեսբանկե ՓԲԸ-ի ընդդեմ (ՄԻԼԼԱՐե ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13
քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը): Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տեԲս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե
Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
10
Զարգացնելով վերը նշված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ երբ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) համարվում է վերականգնված և կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը ներկայացվել է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց մեկ տարին անցնելուց հետո, ապա ալիմենտ վճարելու` որպես պարբերական վճարումների վերաբերյալ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելուց հետո դատական ակտով սահմանված գումարը պետք է բռնագանձվի կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը ներկայացնելու պահից հետո ընկած ժամանակահատվածի համար, քանի որ պարտատիրոջ կողմից միայն որոշակի ժամանակահատվածից հետո կատարողական թերթ տրամադրելու մասին դիմում ներկայացնելն իրենից ենթադրում է, որ պարտապանը կամ մինչ այդ պահը կատարել է դատական ակտով սահմանված իր պարտավորությունը, կամ էլ պարտատերը դատական ակտի կատարում չի պահանջել իր կամքով, քանի որ ալիմենտի հարցը լուծվել է ծնողների համաձայնությամբ, եթե պարտատերը չի վկայակոչում և ապացուցում հարգելի պատճառների առկայությունը:
Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումը պայմանավորված է ալիմենտի` որպես անչափահաս երեխայի համար յուրաքանչյուր ամիս վճարվող ապրուստի միջոց լինելու հանգամանքով:
Այսպես, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխաների համար
ալիմենտ
վճարելու
վերաբերյալ
նրա
ծնողների
միջև
համաձայնության
բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով` հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով (...): Նույն մասով նախատեսված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ ևԲ դրամական կայուն գումարով, ևԲ բաժիններով:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ և 71-րդ հոդվածների համակարգված վերլուծությունից հետևում է, որ ալիմենտը որպես ապրուստի միջոց տրամադրվող ամենամսյա վճարում է: Հետևաբար ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ վճիռը` որպես պարբերական վճարումների վերաբերյալ
դատական
ակտ,
չի
կարող
նույնացվել,
օրինակ,
պարտավորական
հարաբերություններում պարտքը մաս-մաս կամ պարբերաբար վճարելու համաձայնության հետ, քանի որ նման հարաբերություններում պարտապանն իր պարտատիրոջ առջև ունի ամբողջ
պարտքը
վճարելու
անվիճելի
պարտավորություն,
ինչը
փոխադարձ
համաձայնությամբ կարող է կատարել մաս-մաս և տարաժամկետ, իսկ ալիմենտը, ինչպես նշվեց, դատական կարգով որոշվելու դեպքում բռնագանձվում է ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով:
Բացի այդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից: Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ
11
կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով:
Նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ ալիմենտը, որպես կանոն, բռնագանձվում է դատարան դիմելու պահից, իսկ եթե ալիմենտ հայցողն ապացուցում է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով, ապա միայն այդ պարագայում կարող է դատարանն ալիմենտը բռնագանձել նաև դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ օրենսդիրը որպես սկզբունք ալիմենտի բռնագանձման հաշվարկի սկիզբը պայմանավորել է ալիմենտ հայցողի` դատարան
դիմելու
պահով`
ղեկավարվելով
այն
կանխավարկածով,
որ
ալիմենտի
բռնագանձման պահանջ ներկայացված չլինելը վկայում է ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջև առկա համաձայնության մասին, եթե այլ բան ապացուցված չէ: Վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ալիմենտ վճարելու վերաբերյալ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով բռնագանձվող գումարի ժամանակահատվածին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ ալիմենտ վճարելու` որպես պարբերական վճարումների վերաբերյալ դատական ակտի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը ներկայացվել է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց մեկ տարին անցնելուց հետո, դատական ակտով սահմանված գումարը պետք է բռնագանձվի կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը ներկայացնելուց հետո ընկած ժամանակահատվածի համար, եթե պարտատերը չապացուցի, որ վճռի կայացումից հետո ինքը բոլոր միջոցները ձեռնարկել է ապրուստի միջոց ստանալու համար, սակայն ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով: Հակառակ դիրքորոշման պարագայում կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ ծնողների փոխադարձ համաձայնությամբ ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող ծնողը որոշակի ժամանակահատված իր պարտավորությունը կամովին և պատշաճ կատարելուց հետո կարող է հարկադիր կարգով պարտավորեցվել կրկին կատարելու իր նույն պարտավորությունը, ինչը չի կարող իրավաչափ համարվել:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքրոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 07.12.2011 թվականի վճռով Հերմինե Հովհաննիսյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` Ցոլակ Սաֆարյանից` որպես կողմերի երեխաներ Էդուարդ Սաֆարյանի (ծնված` 23.09.2007 թվականին) և Լաուրա Սաֆարյանի (ծնված` 04.06.2010 թվականին), բռնագանձվել է կայուն դրամական գումարով ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 20.000 ՀՀ դրամի չափով մինչև երեխաների չափահաս դառնալը` ալիմենտի բռնագանձման սկիզբը հաշվելով 18.10.2011 թվականից: Մնացած մասով հայցը մերժվել է: Նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 08.01.2012 թվականին: Հերմինե Հովհաննիսյանը կատարողական թերթ տրամադրելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը Դատարան ներկայացրել է 08.12.2015 թվականին:
Դատարանը
22.04.2016
թվականի
որոշմամբ
Լաուրա
12
դիմումը`
Սաֆարյանի
կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու մասին, բավարարել է` պատճառաբանելով, որ տվյալ դեպքում Ցոլակ Սաֆարյանն ինքնակամ չի վճարում դատարանի վճռով սահմանված` երկու երեխայի խնամքի համար նախատեսված 40.000 ՀՀ դրամ ալիմենտը: Վերաքննիչ դատարանը մերժել է Ցոլակ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 22.04.2016 թվականի որոշումը թողել է օրինական ուժի մեջ` պատճառաբանելով, որ ((...) երբ
կողմերի միջև նորից տարաձայնություններ են առաջացել, Ցոլակ Սաֆարյանը հրաժարվել է ալիմենտի վճարումից, որի հետևանքով Հայցվորը զրկվել է իր երեխաներին տրամադրվող ապրուստի միջոց ստանալու հնարավորությունից և խոչընդոտվել է նրա օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա իրավունքների իրականացումը (...)ե:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, սույն գործի փաստական հանգամանքները համադրելով վերոգրյալ իրավական դիրքորոշումների հետ, արձանագրում է, որ հայցվորն իր դիմումով և դիմումի հիման վրա հրավիրված դատական նիստերի ընթացքում հայտնել է, որ կողմերը սույն գործով կայացված վճռից հետո շուրջ մեկ տարի բնակվել են համատեղ, իսկ երեխաներից Էդուարդ Սաֆարյանը 2014 թվականի մայիսից մինչև 2015 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բնակվել է բողոք բերած անձի հետ: Ավելին` Հերմինե Հովհաննիսյանն ընդունել է այն փաստը, որ Ցոլակ Սաֆարյանն օգնել է իրեն երեխաների կարիքները հոգալու հարցում` միաժամանակ նշելով, որ նշված պարագայում կատարողական թերթ ստանալու դիմում ներկայացնելու անհրաժեշտություն էլ չի եղել: Փաստորեն, Հերմինե Հովհաննիսյանը կատարողական թերթը կատարման չներկայացնելու հանգամանքը պայմանավորել է ծնողների միջև որոշակի ժամանակահատվածում երեխաների ապրուստը հոգալու վերաբերյալ համաձայնության առկայությամբ և այդ առթիվ հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայությամբ, իսկ կատարողական թերթ ստանալու համար ուշ դիմելը պատճառաբանել է ծնողների
միջև
կրկին
տարաձայնություններ
առաջանալու
հանգամանքով:
Նման
պայմաններում ժամկետի բացթողումը կապված է եղել ոչ թե դիմողի կամքից անկախ հանգամանքների առկայության, այլ որոշակի ժամանակահատվածում երեխաների ապրուստի միջոցների հարցը ծնողների փոխադարձ համաձայնությամբ լուծված լինելու, հետևաբար և տվյալ ժամանակահատվածում այդ հարցով կողմերի միջև վեճի բացակայության հետ: Վերը նշված եզրահանգումները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշվածը հիմք է հանդիսանում Հերմինե Հովհաննիսյանի` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասով դիմումը մերժելու համար:
Անդրադառնալով Հերմինե Հովհաննիսյանի` կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումին, Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.
(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթը տրվում է դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա: Իրավահարաբերության ծագման պահին գործող (Դատական
ակտերի
հարկադիր
կատարման մասինե ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:
13
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի
Հանրապետության
քաղաքացիական
դատավարության
օրենսգրքով
նախատեսված դեպքերում` անհապաղ:
Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ կատարողական թերթը տրվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա պարտատիրոջ դիմումով` այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, այսինքն` կատարողական թերթ տրամադրելու մասին դիմում ներկայացնելու համար նախատեսված է միայն դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ներկայացնելու ժամկետ և որևէ այլ սահմանափակում չկա: Ավելին` դատական ակտն
օրինական
ուժի
մեջ
մտնելուց
հետո
պահանջատիրոջ
կողմից
կատարողական թերթ տրամադրելու մասին ներկայացրած դիմումի առկայությունն արդեն իսկ բավարար է կատարողական թերթ տրամադրելու համար, իսկ կատարողական թերթի պահանջների կատարումն իրականացվում է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Տվյալ դեպքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ է մտել 08.01.2012 թվականին, իսկ Հերմինե Հովհաննիսյանը կատարողական թերթ տրամադրելու դիմումը ներկայացրել է 08.12.2015 թվականին, այսինքն` դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպիսի պայմաններում Դատարանը պարտավոր էր դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում Հերմինե Հովհաննիսյանին տրամադրել կատարողական թերթ: Հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը` Դատարանի` կատարողական թերթ տրամադրելու մասով որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասով հիմնավոր է և այդ մասով վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
Վճռաբեկ բողոքի դեմ Հերմինե Հովհաննիսյանի կողմից վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով: Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտը մասնակի բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական
դատական
ակտ
կայացնելու
անհրաժեշտությունը բացակայում է:
համար
նոր
հանգամանք
հաստատելու
14
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները,
ինչպես
նաև
գործի
նոր
քննության
անհրաժեշտության
բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարան
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 ապրիլի, 2019 թ.
- Գործի #:
- ԱՎԴ1/0347/02/11
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
