ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 6-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 190.1-ին հոդվածով. « Հոդված 190.1. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը 1. Ինսայդերի կողմից դիտավորությամբ ներքին տեղեկությունների հիման վրա իր կամ այլ անձի հաշվին արժեթուղթ կամ դրա հետ կապված ածանցյալ գործիք գնելը կամ վաճառելը կամ ներքին տեղեկությունների ապօրինի տրամադրումը երրորդ անձանց, որի արդյունքում ստացել է զգալի չափով շահույթ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը` 1) որի արդյունքում ստացել է խոշոր չափի շահույթ, 2) որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ չորսից յոթ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը` 1) որի արդյունքում ստացել է առանձնապես խոշոր չափի շահույթ, 2) որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, 3) որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 190.2-րդ հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը): Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 190.2-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը): Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 190.2-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի քառասունհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»: Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 190.2-րդ հոդվածով. « Հոդված 190.2. Գնային չարաշահումը 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4 կետերով նախատեսված արարքներից որևէ մեկի կատարումը, որը առաջացրել է զգալի չափով վնաս` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) առաջացրել է խոշոր չափի վնաս, 2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ հինգից յոթ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը` 1) առաջացրել է առանձնապես խոշոր չափի վնաս, 2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից, 3) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. դեկտեմբերի 21 Երևան ՀՕ-212-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-212-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2017-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.12.22/93(1273) Հոդ.1215 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.12.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.12.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2017 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 06.12.2016, ՀՕ-212-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-528-Ն 18.04.2003, ՀՕ-528-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 դեկտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՀՕ-212-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
