Պետրոսյան — ԵՇԴ/0031/01/09
Ամփոփում
քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքն ամբաստանյալներ Էդգար Սասունիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և Վարազդատ Սամվելի Էլոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ 2 վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման դեմ, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը 1. 2008 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է թիվ 11121808 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ
Ամբողջ Տեքստ
ԵՇԴ/0031/01/09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԵՇԴ/0031/01/09
Նախագահող դատավոր Մ.Արղամանյան
Դատավորներ` Ա.Դանիելյան
Մ.Ռեհանյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
քարտուղարությամբ
մասնակցությամբ պաշտպան
2010 թվականի փետրվարի 12-ին
քաղաքում
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ա.ՔԱՐԱՄՅԱՆԻ
Երևան
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքն ամբաստանյալներ Էդգար Սասունիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և Վարազդատ Սամվելի Էլոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ
2
վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
1. 2008 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է թիվ 11121808 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով` անհայտ տղամարդկանց կողմից Էդիտա Գալստյանին բռնաբարելու և նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստի առթիվ:
Նախաքննության
մարմնի
2009
թվականի
փետրվարի
22-ի
որոշումներով
Է.Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վ.Էլոյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի փետրվարի 23-ի որոշումներով Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն որոշումներով Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով:
Դատախազի վերաքննիչ բողոքների հիման վրա դատական ստուգման ենթարկելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի
դատարանի
վերոգրյալ
որոշումների
օրինականությունն
ու
հիմնավորվածությունը` Վերաքննիչ դատարանը 2009 թվականի մարտի 19-ին որոշում է կայացրել բողոքները բավարարելու, Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի նկատմամբ գրավի կիրառումը վերացնելու մասին:
2009 թվականի ապրիլի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 1-ի դատավճռով Է.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: Վ.Էլոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժների ժամկետների մեջ հաշվակցվել է Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի` 2009 թվականի փետրվարի
3
23-ից մինչև փետրվարի 24-ը կալանքի տակ գտնվելու ժամկետը, և նրանց թողնվել է կրելու ազատազրկում 3 տարի 11 ամիս 28 օր ժամկետով:
Պատժի սկիզբը հաշվվել է 2009 թվականի մարտի 19-ից:
3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 12-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 1-ի դատավճիռը պատժի մասով փոփոխելու մասին:
Է.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով: Վ.Էլոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով:
՛Համաներում հայտարարելու մասին ՀՀ ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Է.Պետրոսյանը և Վ.Էլոյանը ազատվել են նշանակված պատժի կրումից:
Ամբաստանյալներ Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նրանք ազատվել են կալանքից դատական նիստի դահլիճում:
4. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (՛բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար):
Ամբաստանյալներ Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի պաշտպան Ա.Քարամյանի կողմից 2009 թվականի նոյեմբերի 27-ին և տուժող Է.Գալստյանի կողմից 2009 թվականի նոյեմբերի 30-ին ներկայացվել են վճռաբեկ բողոքի պատասխաններ:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Է.Պետրոսյանը և Վ.Էլոյանը դատապարտվել են հետևյալ արարքների համար. 2008
թվականի
սեպտեմբերի
10-ին`
ժամը
23-ի
սահմաններում,
Երևանի
Բագրատունյաց պողոտայի սկզբնամասում` Երևանյան լճի մոտ, Է.Պետրոսյանը և Վ.Էլոյանը զբաղվել են ձմերուկի առևտրով: Այդ ընթացքում նրանց է մոտեցել 1989 թվականին ծնված, մտավոր հետամնաց Է.Գալստյանը` ոգելից խմիչք օգտագործած վիճակում և պատմելով, որ քիչ առաջ երեք անծանոթ երիտասարդներ լճից ներքև` Հրազդան գետի ափի շրջակայքի հողամասերից մեկում գտնվող տնակի մեջ, իր
4
նկատմամբ բռնի կերպով կատարել են սեքսուալ բնույթի գործողություններ, խնդրել է օգնել իրեն, սակայն Է.Պետրոսյանը, Է.Գալստյանին խաբեությամբ տանելով Երևանյան լճի հարավ-արևմտյան ափի տարածք, օգտագործելով վերջինիս մտավոր հետամնաց լինելու հանգամանքը և անօգնական վիճակը, նույն վայրում բռնաբարել է նրան, որից հետո Վ.Էլոյանը, իր հերթին օգտագործելով Է.Գալստյանի մտավոր հետամնաց լինելու հանգամանքն ու անօգնական վիճակը, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
6. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է` ՛Ղեկավարվելով ՀՀ քր. օր. 10, 48 և 61 հոդվածների դրույթներով, (…) հաշվի առնելով նաև, որ ամբաստանյալներ Պետրոսյանն ու Էլոյանը աշխատել են և հանդիսացել իրենց ընտանիքների միակ կերակրողը, վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում նրանք տուժող Էդիտա Գալստյանից ներողություն խնդրեցին, վերջինս էլ գրավոր դիմում ներկայացրեց` հայտնելով, որ իրենք հաշտվել են, ինքը նրանց ներում է և միջնորդում մեղմ պատիժ նշանակել, նկատի ունենալով նաև արարքի բնույթն ու գործի կոնկրետ հանգամանքները, ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերոնշյալ հանգամանքները, դրանք ծանրացնող հանգամանքների բացակայությունը, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է մասնակիորեն բավարարվի, (…) ամբաստանյալների նկատմամբ նշանակվի ՀՀ քր. օր. 138 հոդ. 1-ին և 139 հոդ. 1-ին մասերով նախատեսված ազատազրկման ձևով նվազագույն պատիժ (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջ 84):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքաբերը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մեղմացման առումով փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելով`
Վերաքննիչ
դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության ու պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, ինչի արդյունքում Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի նկատմամբ նշանակվել են ակնհայտ մեղմ պատիժներ, որոնք չեն
կարող
նպաստել
քրեական
օրենքով
ամրագրված
պատժի
նպատակների
իրագործմանը:
Ի հիմնավորումն ասվածի` բողոքի հեղինակը նշում է, որ Վերաքննիչ դատարանը Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չի առել նրանց կատարած հանցագործությունների հանրության համար վտանգավորության աստիճանն ու
բնույթը,
անտեսել
նախաքննության,
է
այնպես
այն
էլ
հանգամանքը,
դատաքննության
որ
ամբաստանյալներն
ընթացքում
չեն
ընդունել
ինչպես
իրենց
5
մեղսագրվող արարքները, ինչպես նաև հաշվի չի առել հանցագործության կատարման եղանակը, այն, որ վերջիններս օգտվել են տուժողի մտավոր հետամնաց լինելու հանգամանքից:
Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է անում այն մասին, որ Վերաքննիչ դատարանի մատնանշած հանգամանքները (Է.Պետրոսյանը և Վ.Էլոյանը աշխատում են, հանդիսանում են իրենց ընտանիքների միակ կերակրողները, Վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում տուժողից ներողություն են խնդրել, տուժողը հայտնել է, որ հաշտվել է ամբաստանյալների հետ և խնդրել է մեղմ պատիժ նշանակել) չեն կարող նվազեցնել նրանց կատարած արարքների հանրության համար վտանգավորության աստիճանը:
8. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրում է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 1-ի դատավճռին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալներ Է.Պետրոսյանին և Վ.Էլոյանին մեղսագրվող հոդվածների (համապատասխանաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածների 1-ին մասերի) սանկցիաների շրջանակներում նվազագույն պատժաչափ ընտրելիս Վերաքննիչ դատարանը գործել է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության ու պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների պահպանմամբ:
10.
ՀՀ
քրեական
օրենսգրքի
138-րդ
հոդվածի
1-ին
մասի
համաձայն
՛Բռնաբարությունը (…) պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՛(…) սեքսուալ բնույթի այլ [բռնի] գործողությունները (…) պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
11. ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածների սանկցիաների վերլուծությունից երևում է, որ դրանք հարաբերականորեն որոշակի են` պատժի նվազագույն և առավելագույն չափերի սահմանմամբ, ինչը դատարանին հնարավորություն է տալիս, ելնելով
կատարված
կոնկրետ
արարքի
հանրության
համար
վտանգավորության
աստիճանից և բնույթից, հանցավորի անձը բնութագրող տվյալներից, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներից, հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակել համապատասխան պատիժ:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՛Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ
միջոցները
պետք
է
լինեն
արդարացի
համապատասխանեն
հանցանքի
6
ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՛Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
Նախորդ կետում շարադրված իրավադրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական
օրենսգրքի
արդարությունը
48-րդ
հոդվածի
վերականգնելու
2-րդ
նպատակը
մասով
սահմանված
բխում
է
սոցիալական
արդարության
և
պատասխանատվության անհատականացման սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի բովանդակությունից (ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 48-րդ հոդվածների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել ՎԲ192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԱՎԴ2/0059/01/08 որոշումներում):
13. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՛Պատժի տեսակը
և
չափը
վտանգավորության
որոշվում
են
աստիճանով
և
հանցագործության
բնույթով,
հանրության
հանցավորի
անձը
համար
բնութագրող
տվյալներով, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
14.
Ամբաստանյալին
մեղսագրվող
հանցագործության`
հանրության
համար
վտանգավորության աստիճանի և բնույթի հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արտահայտել է Գ.Մադաթյանի վերաբերյալ գործով կայացրած որոշման մեջ:
Համաձայն
այդ
որոշման`
՛Արարքի
հանրային
վտանգավորության
բնույթը
հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ: Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը,
հանցակցության
դեպքում`
հանցավորի
կատարած
արարքը
և
հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը (տե՛ս Գ.Մադաթյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):
15. Դատարանների կողմից պատիժ նշանակելիս հաշվի առնվող մեղմացնող հանգամանքների
չափանիշների
վերաբերյալ
Վճռաբեկ
դատարանն
իրավական
դիրքորոշում է հայտնել Պ.Բայրամյանի վերաբերյալ գործով կայացրած որոշման մեջ, որի
7
համաձայն` ՛(…) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.
ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,
բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,
(…) (տե՛ս Պ.Բայրամյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի ՎԲ-84/07 որոշումը):
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Է.Գալստյանը, մոտենալով Է.Պետրոսյանին ու Վ.Էլոյանին և հայտնելով, որ անծանոթ երիտասարդներ իր նկատմամբ բռնի կերպով կատարել են սեքսուալ բնույթի գործողություններ, նրանցից օգնություն է խնդրել: Սակայն Է.Պետրոսյանը նրան խաբեությամբ տարել է Երևանյան լճի հարավ-արևմտյան ափի տարածք, որտեղ, օգտվելով նրա մտավոր հետամնաց լինելու և անօգնական
վիճակում
գտնվելու
հանգամանքից,
բռնաբարել
է:
Դրանից
հետո
Է.Պետրոսյանը կանչել է Վ.Էլոյանին, որը նույնպես օգտվելով Է.Գալստյանի մտավոր հետամնաց լինելու և անօգնական վիճակում գտնվելու հանգամանքից, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): 17.
Վճռաբեկ
Է.Պետրոսյանի
և
դատարանը
Վ.Էլոյանի
գտնում
նկատմամբ
է,
որ
Վերաքննիչ
պատիժ
դատարանի
նշանակելիս
հաշվի
կողմից
առնված
հանգամանքները, այն է ամբաստանյալներն աշխատել են և հանդիսացել իրենց ընտանիքների միակ կերակրողը, տուժող Է.Գալստյանից ներողություն են խնդրել, ինչպես նաև տուժողի դիրքորոշումը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), չէին կարող ողջամտորեն
նվազեցնել
վտանգավորության
նրանց
աստիճանը,
կատարած
ուստի
չեն
արարքների
հանրության
համապատասխանում
համար
Պ.Բայրամյանի
վերաբերյալ նախադեպային որոշմամբ սահմանված չափանիշներին:
18. Քրեական գործի նյութերը վկայում են այն մասին, որ ամբաստանյալներ Է.Պետրոսյանն ու Վ.Էլոյանը տուժող Է.Գալստյանի սեռական անձեռնմխելիության ու ազատության դեմ ոտնձգել են` օգտվելով նրա սակավամտությունից, անծանոթ վայրում գտնվելու, հոգնածության և ապակողմնորոշման արդյունքում դիմադրություն ցույց տալու անընդունակության հանգամանքից, ինչն էականորեն բարձրացնում է նրանց կատարած հանցագործությունների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը:
8
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի կատարած արարքների հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը գնահատելիս Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հաշվի առնել վերը նշված հանգամանքները, ինչը չի արել:
19. Հիմք ընդունելով վերոշարադրյալ դատողությունները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով ճիշտ չի գնահատել Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի արարքների` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ինչն էլ հանգեցրել է նրանց նկատմամբ ակնհայտ մեղմ լինելու պատճառով անարդարացի պատժի նշանակման, այսինքն` թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով
սահմանված
արդարության
ու
պատասխանատվության
անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում: Վերոնշյալ հանգամանքները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս բեկանել ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության
քրեական
դատավարության
օրենսգրքի
403-406-րդ,
419-րդ,
422-424-րդ
հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Էդգար Սասունիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և ամբաստանյալ Վարազդատ Սամվելի Էլոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 139րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 փետրվարի, 2010 թ.
- Գործի #:
- ԵՇԴ/0031/01/09
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
