Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/6098/05/17
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/6098/05/17

Վճռաբեկ դատարանՎԴ/6098/05/1721 հուլիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.03.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի (Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկաե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ վարչական ակտերը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 03.03.2017 թվականի թիվ 1000061/2 վերստուգման ակտը և մասնակի անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/6098/05/17

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

Դատավորներ՝

Ա. Բաբայան

Ա. Թովմասյան

Վարչական գործ թիվ ՎԴ/6098/05/17

2021թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2021 թվականի հուլիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.03.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի (Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկաե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ վարչական ակտերը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր

պետական

եկամուտների

կոմիտեի

03.03.2017

թվականի

թիվ

1000061/2

վերստուգման ակտը և մասնակի անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 23.05.2017 թվականի թիվ 29/2 որոշումը:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 30.01.2018 թվականի որոշմամբ 03.03.2017 թվականի թիվ 1000061/2 ակտի՝ շահութահարկի գծով 1-ին ենթակետն անվավեր ճանաչելու պահանջի մասով, վարչական գործի վարույթը կարճվել է:

Դատարանի

19.06.2018

մասնակիորեն`

անվավեր

թվականի

է

ճանաչվել

վճռով

Ընկերության

հայցը

ՀՀ

կառավարությանն

բավարարվել

առընթեր

է

պետական

եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 03.03.2017 թվականի թիվ 1000061/2 ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը և 4-րդ կետի 9-րդ ենթակետը, ինչպես նաև թիվ 1000061/2 ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը և 4-րդ կետի 9-րդ ենթակետն անփոփոխ թողնելու մասով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 23.05.2017 թվականի թիվ 29/2 որոշումը, մնացած մասով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.03.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.06.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գևորգ Հարությունյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի առաջին պարբերության (դե ենթակետը, (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերության 1-ին կետը, չի կիրառել (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին պարբերության 1-ին կետը, կիրառել է իրավահարաբերության ծագման պահին գործող (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ կետը, 10-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, 13-րդ հոդվածի 1-ին կետը, 14-րդ հոդվածը, 289-րդ հոդվածը, 301-րդ հոդվածի 1-ին կետը, 302-րդ և 436-րդ հոդվածները, որոնք պետք է չկիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, 146-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (բե ենթակետը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հարկային օրենսդրության իմաստով գործարքի բնորոշումն այլ է, ավելին` դատական ակտը կայացվել է հաշտության համաձայնության հիման վրա, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գործարք, ուստի ստուգման ակտի 1-ին և 9-րդ կետերի վերաբերյալ ստորադաս դատարանի վերլուծություններն անհիմն են, քանի որ Օնիկ Հարությունյանն անշարժ գույքի սեփականատեր

է

դարձել

թեԲ

հարկային

օրենսդրության,

թեԲ

քաղաքացիական

օրենսդրության իմաստով գործարքի արդյունքում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը սխալ իրավական գնահատական է տվել գործի փաստերին, քանի որ թեպետ քաղաքացիական պայմանագրային հարաբերության իմաստով նշված երևույթը հանգեցրել է փոխառությամբ տրված գումարի հատուցմանը,

3

պայմանագրային պարտավորության բավարարմանը, հարկային օրենսդրության իմաստով հիմնական

միջոցի

օտարումը

չի

դիտվում

որպես

պարտավորության

մարում։

Այն

պարտավորության մարում կդիտվեր, եթե փոխառությամբ տրված գումարի չափով գումար վերադարձվեր պարտատիրոջը, ուստի հիմնական միջոցի օտարումը բոլոր դեպքերում (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի (դե ենթակետի իմաստով պետք է դիտվի սեփականությամբ հիմնական միջոց հանդիսացող շենք, շինության օտարում, ուստի անկախ անշարժ գույքի օտարման եղանակից անշարժ գույքի օտարումից ստացած հասույթը պետք է դիտվի որպես եկամուտ և ներառվի համախառն եկամտի մեջ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքները կնքված համարվելու համար անհրաժեշտ է պետական գրանցում, հետևաբար քանի դեռ գործարքը կնքված չէ, խոսք չի կարող գնալ հարկային օրենսդրության իմաստով հարկի առաջադրման մասին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ԱԱՀ-ի իմաստով կարևոր պայման է դիտվում սեփականության փոխանցումը մեկ անձից մյուսին, որի դեպքում վրա են հասնում հարկային օրենսդրությամբ սահմանված հետևանքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, 10-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, 289-րդ հոդվածի, 301-րդ հոդվածի 1-ին կետի, 302-րդ հոդվածի և 436-րդ հոդվածի կիրառումն իրավաչափ է, քանի որ վիճարկվող ակտի հիմքում ընկած գործարքների, մատակարարման և սեփականության իրավունքի հետ կապված հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ և չեն կարող կարգավորվել այլ կերպ քան քաղաքացիական օրենսդրության նորմերի կիրառմամբ:

Օրենսդիրը նախկին օրենսդրությամբ ԱԱՀ վճարելու պարտավորության ծագման հիմքում դրել է քաղաքացիաիրավական կատեգորիա հանդիսացող հատուցելի գործարքներն ու ծառայությունների մատուցումը: Բացի այդ, բոլոր այն դեպքերում, երբ չկա համապատասխան հարաբերությունը համապարփակ կերպով կարգավորող իրավական ակտ, ապա օրենքի ընդհանուր ձևակերպումը պետք է մեկնաբանվի հօգուտ իրավաբանական անձի: Բողոքաբերն ըստ էության ընդունել է, որ Օնիկ Հարությունյանի նկատմամբ Ընկերության պարտավորությունը դատական ակտի ուժով մարվել է, սակայն պնդում է, թե հարկային օրենսդրության

իմաստով

հիմնական

միջոցի

օտարումը

չի

դիտվում

որպես

պարտավորության մարում: Բացի այդ, տվյալ դեպքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը տեղի է ունեցել դատական ակտի, այլ ոչ թե գործարքի հիմքով և արդյունքում որևէ հասույթ չի ստացել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերության հիմնադիր (74%) Օնիկ Հարությունյանը 30.11.2009 թվականի թիվ փ-2009/2, 16.02.2010 թվականի թիվ փ-2010/1, 28.11.2011 թվականի թիվ փ-2011/1 և 09.01.2012

4

թվականի թիվ փ-2012/1 փոխառության տրամադրման պայմանագրերի հիման վրա փոխառության կարգով Ընկերությանն է տրամադրել 466.000.000 ՀՀ դրամ գումար՝ կրեդիտորական պարտքերի մարման և կերերի ձեռքբերման նպատակով (հատոր 2-րդ, գ.թ. 103-108, հատոր 4-րդ, գ.թ. 60-65):

2) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ/0352/02/13 քաղաքացիական գործով 18.10.2013 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով` ըստ հայցի Օնիկ Հարությունյանի ընդդեմ Ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի

մասին,

հաստատվել

է

հաշտության

համաձայնություն,

որի

համաձայն՝

Ընկերությունը ընդունել է Օնիկ Հարությունյանի նկատմամբ ունեցած 289.600.000 ՀՀ դրամ գումարի չափով պարտքը և, հիմք ընդունելով մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը, հիշյալ պարտքի դիմաց իրեն սեփականության իրավունքով պատկանող և նույն հաշտության համաձայնության

2

և

2.1

կետերով

նախատեսված

գույքի

տեսակների

նկատմամբ

սեփականության իրավունքը փոխանցել է պարտատեր Օնիկ Հարությունյանին (հատոր 4-րդ, գ.թ. 53-59):

3) 21.11.2013 թվականին կազմված հանձնման-ընդունման ակտի համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ/0352/02/13 քաղաքացիական գործով 18.10.2013 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա Ընկերությունն Օնիկ Հարությունյանին է հանձնել նույն հանձնման-ընդունման ակտի 2-րդ կետում նշված գույքային միավորները՝ 07-048-1400-0010-002-000 անասնաշենքը, 07-048-1400-0010-003-000 անանսաշենքը,

07-048-1400-0010-004-000

անասնաշենքը,

07-048-1400-0010-005-000

անասնաշենքը,

07-048-1400-0010-006-000

անասնաշենքը,

07-048-1400-0010-007-000

անասնաշենքը, 07-048-1400-0010-015-000 ենթակայականը և նշված գույքային միավորների սպասարկման հողամասը: Հանձնման-ընդունման ակտով կողմերը հաստատել են, որ կատարել են գույքային միավորների հանձնում-ընդունումը (հատոր 4-րդ, գ.թ. 1):

4) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ/0352/02/13 քաղաքացիական գործով 18.10.2013 թվականի վճռի հիման վրա Օնիկ Հարությունյանին անցած գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվել է 23.05.2014 թվականին (անվիճելի փաստ)։

5) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 13.09.2016

թվականի

թիվ

1000061/2

հանձնարարագրի

համաձայն`

Ընկերությունում

կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության վերստուգում: Արդյունքում կազմվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 03.03.2017 թվականի թիվ 1000061/2 վերստուգման ակտը: Ակտի (1. Շահութահարկե վերտառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետով արձանագրվել է. ( (...) Կատարված վերստուգմամբ (Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկաե ՍՊ ընկերության կողմից բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկի գումարը տույժ և տուգանքների հետ մասին ընդամենը կազմում է 153.280.190 դրամ (…)ե: Ակտի (4. Ավելացված արժեքի հարկե վերտառությամբ 4-րդ կետի 9-րդ ենթակետով արձանագրվել է.

( (...) արդյունքում (ԼՀԹՖե ՍՊ ընկերության կողմից բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը տույժ և տուգանքների հետ միասին ընդամենը կազմում է 153.280.190 դրամե (հատոր 3-րդ, գ.թ. 126-142):

5

6) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 23.05.2017 թվականի թիվ 29/2 որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 03.03.2017 թվականի թիվ 1000061/2 ակտի 1-ին կետից նվազեցվել են շահութահարկի պարտավորությունները՝ 30.656.038 ՀՀ դրամի չափով, այդ թվում՝ շահութահարկը 11.579.240 ՀՀ դրամ, տույժերը` 6.339.634 ՀՀ դրամ, տուգանքը` 12.737.164 ՀՀ դրամ, ակտի մնացած կետերը թողնվել են անփոփոխ: Հանձնաժողովը գտել է, որ Ակտի 4-րդ կետի 9-րդ ենթակետով արձանագրված ԱԱՀ-ի գումարը

որպես

շահութահարկի

նվազեցում:

չփոխհատուցվող

(չհաշվանցվող)

պարտավորությունները

Ուստի

Հանձնաժողովը

հարկ,

հաշվարկելիս

գտել

է,

որ

պետք

որպես

այս

է

հաշվի

համախառն

մասով

առնվեր

եկամտից

շահութահարկի

պարտավորությունները ենթակա են վերահաշվարկման, մնացած մասով Հանձնաժողովը գտել է, որ գանգատը ենթակա է մերժման (հատոր 1-ին, գ.թ. 62-96):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատական կարգով կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը գործարք դիտարկելու, ինչպես նաև դատական ակտով հաստատված հաշտության համաձայնության հիման վրա անշարժ գույքի օտարումը փոխառության պայմանագրով ստացված գումարի չվերադարձված մասի դիմաց իրավահարաբերության ծագման պահին գործող (Շահութահարկի մասինե և (Ավելացված

արժեքի

հարկի

մասինե

ՀՀ

օրենքների

իմաստով

հարկվող

գործարք

հանդիսանալու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) դատական կարգով կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը գործարք է, թե՝ ոչ.

2) արդյո՞ք դատական ակտով հաստատված հաշտության համաձայնության հիման վրա անշարժ գույքի օտարումը փոխառության պայմանագրով ստացված գումարի չվերադարձված մասի դիմաց իրավահարաբերության ծագման պահին գործող (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի իմաստով եկամտի աղբյուր է.

3) արդյո՞ք դատական ակտով հաստատված հաշտության համաձայնության հիման վրա անշարժ գույքի օտարումը փոխառության պայմանագրով ստացված գումարի չվերադարձված մասի դիմաց կարող է համարվել ապրանքի մատակարարում և առաջացնել ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն.

4) դատական կարգով կողմերի միջև կնքված հաշտության համաձայնության արդյունքում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դատական ակտն

6

օրինական ուժի մեջ մտնելու, թե այդ դատական ակտի հիման վրա իրավունքի պետական գրանցման պահից:

1) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր

իրավունքների

և

ազատությունների

արդյունավետ

դատական

պաշտպանության

իրավունք:

ՀՀ Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր

ոք,

երբ

որոշվում

են

նրա

քաղաքացիական

իրավունքներն

ու

պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության,

կամայական

պայմանագրի

միջամտության

ազատության,

մասնավոր

անթույլատրելիության,

գործերին

քաղաքացիական

որևէ

մեկի

իրավունքների

անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի

համաձայն`

քաղաքացիները

և

իրավաբանական

անձինք

քաղաքացիական

իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն,

ըստ

քաղաքացիական

օրենսդրության

սկզբունքների`

առաջացնում

են

քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`

1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք.

3) քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից.

4) օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետևանքով.

5) գիտության, գրականության, արվեստի ստեղծագործություններ, գյուտեր և մտավոր գործունեության այլ արդյունքներ ստեղծելու հետևանքով.

7

6) այլ անձին վնաս պատճառելու հետևանքով.

7) անհիմն հարստացման հետևանքով.

8) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողությունների հետևանքով.

9) այնպիսի իրադարձությունների հետևանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է քաղաքացիական իրավական հետևանքների առաջացում: ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

289-րդ

հոդվածի

համաձայն՝

գործարքները

քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական

հետևանքներ

առաջացնելուն:

Գործարքի

կնքման

համար

առաջնային

նշանակություն ունեն (կամքե և (կամահայտնությունե հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ

դատարանը

բովանդակությունը:

մտադրությունը,

հարկ

(Կամքըե

է

համարել

անձի

դիտավորությունը,

բացահայտել

ներքին

նշված

ցանկությունն

համաձայնությունը:

է,

հասկացությունների

պահանջը,

ձգտումը,

(Կամահայտնությունըե

կամքի

արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է (տե՛ս, Նելլի

Հակոբյանը և մյուսներն ընդդեմ (Համխաչե ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը,

որն անձին

հնարավորություն

է տալիս սեփական

հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները (տես, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ (Գորիս-

Ապակիե ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ թիվ ԿԴ/0352/02/13 քաղաքացիական գործով հաշտության համաձայնությունը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաստատվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝

իրավահարաբերության

իրավակարգավորումների

կիրառմամբ,

ծագման

հարկ

է

պահին

գործող)

վերաբերելի

համարում

բողոքում

բարձրացված

հարցադրմանն անդրադառնալ նշված կարգավորման համատեքստում: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝

1. Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

8

2. Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության: Համանման կարգավորում է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված, 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատական կարգով

կնքված

հաշտության

համաձայնությունը

կողմերի

պայմանավորվածություն

է,

համաձայնությանը,

որը

միջև

արձանագրել

փոխզիջման

հաստատվում

է

է,

որ

արդյունքում

դատարանի

հաշտության

ձեռքբերված

կողմից:

Հաշտության

համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը

տնօրինում

են

ինչպես

իրենց

նյութական,

այնպես

էլ`

դատավարական

իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ

որոշակի

փոփոխության

են

ենթարկում

վիճելի

իրավահարաբերությունը` այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ

կամ

վիճելի

իրավահարաբերությունը

փոխարինելով

մեկ

այլ

իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն: Վերը նշվածում դրսևորվում է

հաշտության

Հաշտության

համաձայնության

համաձայնությամբ

նյութաիրավական

կողմերը

(քաղաքացիաիրավական)

միաժամանակ

տնօրինում

են

կողմը:

իրենց

դատավարական իրավունքները, ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է: Նշվածում էլ դրսևորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը: Ընդ որում, հաշտության համաձայնությունը հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակությամբ և հետևանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման (տե՛ս, (Յունիբանկե ՓԲԸ-ն ընդդեմ (Հրաշք

Ապագաե ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը)։

Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Տնօրինչականության սկզբունքը քաղաքացիական դատավարության հիմնաքարային սկզբունքներից է, որը բնութագրվում է որպես գործին մասնակցող անձանց տրված հնարավորություն՝ սեփական հայեցողությամբ տնօրինելու օրենքով իրենց վերապահված իրավունքները

և

դրանց

պաշտպանության

միջոցները:

Քաղաքացիական

դատավարությունում տնօրինչականության սկզբունքն առավել ցայտուն արտահայտվում է դատարանի վարույթում գտնվող վեճը հաշտության համաձայնությամբ ավարտելու կողմերին վերապահված հնարավորության մեջ, որն ուղղված է կողմերի միջև ծագած նյութաիրավական վեճի փոխադարձ կարգավորմանը` երկկողմանի ընդունելի պայմաններով: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն, որ տնօրինչականության սկզբունքը բացարձակ չէ, և նշված տնօրինչական գործողությունները կարող են իրացվել միայն

օրինականության

սկզբունքի

պահպանության

շրջանակներում՝

դատարանի

վերահսկողություն

համաձայնության

ներքո:

Այս

հաստատումը

տեսանկյունից

դատարանի

դիտարկվում

որպես

է

կողմից

9

հաշտության

օրինականության

սկզբունքի

ապահովման նախադրյալ, քանի որ միայն նման պայմաններում է հնարավոր ճիշտ կիրառել նյութական իրավունքի նորմերը և հասնել վեճի օրինաչափ լուծման: Հետևաբար՝ կողմերի կնքած հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման դատարանի կողմից, որի արդյունքում կողմերը փոխադարձ նյութաիրավական զիջումների ճանապարհով նորովի որոշում են իրենց իրավունքները և պարտականությունները և պարտավորվում են կամավոր կարգավորել իրենց միջև ծագած վեճը` փոխադարձաբար ընդունելի պայմաններով: Վճռաբեկ դատարանն

արձանագրում

է,

որ

դատական

կարգով

հաստատված

հաշտության

համաձայնությունը, ըստ էության, նույնացվում է (գործարքե եզրույթի բնորոշմանն այն հաշվառմամբ, որ վերջինիս պայմանների վավերականությունը պետք է քննարկվի նյութական օրենսդրության կարգավորումների լույսի ներքո, և միայն կնքման ձևը և դատավարական հետևանքները պետք է կարգավորվեն դատավարական օրենսդրությամբ: Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը պետք է դիտարկել որպես՝

1. կողմերի տնօրինչական գործողություն, որն ուղղված է դատավարական վեճը լուծելու պայմանների համաձայնեցման միջոցով այն դադարեցնելուն,

2. նյութաիրավական վեճերն օրենքին չհակասող, այլ անձանց իրավունքները չխախտող փոխադարձաբար ընդունելի պայմաններով լուծելու եղանակ,

3. կողմերի միջև կնքվող քաղաքացիաիրավական պայմանագիր (գործարք), որի ուժով վերջիններս վիճելի իրավահարաբերության մասով նորից են որոշում իրենց իրավունքները և պարտականությունները` դրանով իսկ դադարեցնելով իրենց միջև եղած վեճը:

2) 30.09.1997 թվականին ընդունված, 01.01.1998 թվականին ուժի մեջ մտած և 01.01.2018 թվականին մասնակի ուժը կորցրած (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի (այսուհետ` իրավահարաբերության ծագման պահին գործող ) 2-րդ հոդվածի համաձայն` շահութահարկը հարկ վճարողների կողմից նույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է։

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ են վճարում (հարկատու են) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը։

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի և նույն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է (...)։ Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուներից:

Նույն օրենքի իմաստով`

10

ա) եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը.

բ)

սեփական

կապիտալ

է

համարվում

ակտիվների

և

պարտավորությունների

տարբերությունը.

գ) ակտիվ է համարվում հարկատուին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած միջոցը` գույքը (նյութական ակտիվները), գույքային իրավունքները և գույքային իրավունքների հետ կապված անձնական ոչ գույքային իրավունքները (ոչ նյութական ակտիվները), արտարժույթը, արժեթղթերը, դեբիտորական պարտքը և այլ գույքը.

դ) պարտավորություն է համարվում հարկատուի առկա պարտքը (վարկ, կրեդիտորական պարտք, հարկային պարտավորություն և այլն):

Նույն

հոդվածի

2-րդ

մասի

համաձայն՝

եկամուտների

թվին

են

դասվում,

մասնավորապես`(...)

գ) հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթը. Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով: Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում հարկատուն եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է, համապատասխանաբար

ելնելով

հարկատուի

կողմից

այդ

եկամուտների

ստացման

իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից, անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի (դե կետի համաձայն՝ հաշվեգրման եղանակով եկամուտները

հաշվառելիս

առանձնահատկությունները`

հարկատուն

շենքերի,

հաշվի

է

առնում

հետևյալ

շինությունների

(այդ

թվում`

անավարտ,

կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքի կատարման օրվա դրությամբ: (...) ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով (Շահութահարկի

մասինե

ՀՀ

օրենքի՝

վերը

նշված

իրավանորմերի

վերլուծությանը,

արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ շահութահարկը պետական բյուջե վճարվող ուղղակի

հարկ

է,

որի

հարկվող

օբյեկտը

ռեզիդենտների

համար

Հայաստանի

Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթն է: Ընդ որում, հարկվող շահույթ է հարկատուի համախառն եկամտի, այսինքն՝ հաշվետու տարում

անկախ

հանրագումարի,

դրանց

և

ստացման

օրենքով

աղբյուրներից

սահմանված

հարկատուի

նվազեցումների

բոլոր

դրական

եկամուտների

տարբերությունը:

Օրենսդիրը (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում սահմանել է, որ նշված օրենքի իմաստով եկամուտը հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումն է, որը հանգեցնում է հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տնտեսվարող սուբյեկտի հարկվող շահույթը որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել օրենքով սահմանված հետևյալ երկու տարրերը` տնտեսվարող սուբյեկտի համախառն եկամուտը և (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքով սահմանված թույլատրելի նվազեցումները, որտեղ համախառն եկամուտը տնտեսվարող

11

սուբյեկտի բոլոր եկամուտների հանրագումարն է՝ անկախ դրանց ստացման աղբյուրներից, իսկ թույլատրելի նվազեցումներն օրենքով սահմանված ծախսերն են, կորուստները և այլ նվազեցումները: Նշված երկու տարրերի՝ համախառն եկամտի և թույլատրելի նվազեցումների դրական տարբերությունը տնտեսվարող սուբյեկտի մոտ առաջացնում է հարկվող շահույթ, որի հիման վրա էլ հաշվարկվում է օրենքով սահմանված շահութահարկի գումարը: Ընդ որում, տնտեսվարող սուբյեկտի կողմից ծախսերի մասով համախառն եկամուտը թույլատրվում է նվազեցնել, եթե կատարված ծախսերը անհրաժեշտ են եղել կապված եկամտի ստացման հետ և փաստաթղթերով հիմնավորված: Այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտի կատարած բոլոր ծախսերը չեն, որոնք կարող են նվազեցվել համախառն եկամտից, այլ դրանք անմիջականորեն և բացառապես պետք է կապված լինեն համախառն եկամտի ստացման հետ, իսկ այն ծախսերը, որոնք տնտեսվարողի կողմից կարող են կատարվել ոչ եկամտի ստացման նպատակով,

չեն

կարող

նվազեցվել:

Օրենսդրական

նման

մոտեցումը

նպատակ

է

հետապնդում պաշտպանելու թե՛ պետության, թե՛ տնտեսվարող սուբյեկտների շահերը, քանի որ խթանում է տնտեսվարող սուբյեկտի կողմից իր միջոցներն անմիջականորեն եկամուտ ստանալուն ուղղելուն, ինչն իր հերթին նպաստում է պետության ընդհանուր տնտեսության զարգացմանը: Շարադրվածը չի նշանակում, սակայն, որ տնտեսվարող սուբյեկտը զրկված է այնպիսի ծախսեր անելու հնարավորությունից, որոնք անմիջականորեն և բացառապես ուղղված չեն տնտեսվարողի համախառն եկամուտը ձևավորելուն. այդպիսի ծախսերի կատարումն ընդամենը զրկում է տնտեսվարողին այդ ծախսերի մասով իր համախառն եկամտից նվազեցումներ կատարելու իրավունքից (տե՛ս, (Արթիկի (Ստեկլոմաշեե ԲԲԸ-ն

ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչության թիվ ՎԴ5/0519/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վերը

նշված

դիրքորոշումների

լույսի

ներքո,

անդրադառնալով

փոխառության

պայմանագրով ստացված գումարի չվերադարձված մասի դիմաց անշարժ գույքի օտարմանը, որը կատարվել է դատական ակտով հաստատված հաշտության համաձայնությամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն պարագայում հարկային պարտավորությունների առաջացման համար հատկանշական է հիմնական միջոցների և այլ ակտիվների օտարման կամ սեփականության իրավունքի փոխանցման փաստը, այլ ոչ թե նշված գործողության իրացման եղանակը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ փոխառության պայմանագրով նախատեսված վերադարձման ենթակա գումարի կամ գումարի չվերադարձված մասի դիմաց օտարվում է անշարժ գույք, ըստ էության տեղի է ունենում հիմնական միջոցի օտարում, իսկ փոխառության պայմանագրով տրամադրված գումարը կամ դրա չվերադարձված մասը դիտարկվում է որպես հիմնական միջոցի օտարումից ստացվող հասույթ: Վերջինս իր հերթին դասվում է եկամուտների թվին և ենթակա է ներառման հաշվետու տարում հարկատուի համախառն եկամտի մեջ: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հակառակ մեկնաբանության պայմաններում հարկային օրենսդրության իմաստով գույքի օտարումը կարող է ներկայացվել որպես փոխառության

պայմանագրով

ստացված

և

չվերադարձված

գումարի

դիմաց

տրվող

հատուցում և պարտավորության մարում՝ հնարավորություն տալով շրջանցել գույքի օտարման համար սահմանված հարկային պարտավորությունները:

Վերոգրյալի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեպետև կողմերի միջև կնքվել է փոխառության պայմանագիր և համաձայն ընդհանուր կանոնի՝ փոխառուն

12

պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք, սակայն փոխառության պայմանագրով նախատեսված վերադարձման ենթակա գումարի փոխարեն օտարվում է անշարժ գույք, տեղի է ունենում հիմնական միջոցի օտարում, իսկ փոխառությամբ տրված գումարը հանդիսանում է եկամտի աղբյուր:

3) Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` ավելացված արժեքի հարկը (...) անուղղակի հարկ է, որը նույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների

ներմուծման,

Հայաստանի

Հանրապետության

տարածքում

դրանց

արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարում են ԱԱՀ վճարող համարվող և (կամ) ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող գործարքներ

(գործառնություններ)

են

համարվում`

ապրանքների

մատակարարումը`

գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության

իրավունքը

որևէ ձևով կատարվող

հատուցման

դիմաց

այլ անձի

փոխանցելու միջոցով:

Նույն հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն՝ նույն օրենքի դրույթների կիրառման առումով գործարք է դիտվում որոշակի մեկ տեսակի ապրանքի օտարումը կամ մեկ տեսակի ծառայության մատուցումը` այն քանակով կամ ծավալով, որն իրականացվում է մեկ առաքմամբ կամ գնորդին մեկանգամյա հանձնումով (գնորդի կողմից ընդունմամբ): Ընդ որում՝ որպես մեկ առաքմամբ մատակարարված ապրանքի քանակ կամ մեկ հանձնումով ծառայության մատուցման ծավալ ընդունվում է հաշվարկային փաստաթղթում, իսկ դրա բացակայության

դեպքում`

վճարային

փաստաթղթում,

ընդունման-հանձնման

կամ

կատարողական ակտում կամ այլ փաստաթղթում արձանագրված քանակությունը (ծավալը): Վերը նշված իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավելացված արժեքի հարկն անուղղակի հարկ է, որի առանձնահատկություններից է այն, որ վերջինս կիրառվում է տնտեսական գործունեության բավականին լայն շրջանակում ընդգրկված գործարքների նկատմամբ, որոնք (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի իմաստով համարվում են ապրանքի մատակարարում: ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ ավելացված արժեքի հարկի` որպես անուղղակի հարկի հարկվող օբյեկտն ավելացված արժեքի հարկ վճարողների կամ ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն կրող անձանց

13

կողմից իրականացվող օրենքով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքն է (շրջանառությունը): Ընդ որում, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով

ավելացված

արժեքի

մատակարարման

գործարքները

սեփականության

իրավունքը

հարկով

հարկվում

(գործառնությունները),

որևէ ձևով կատարվող

են,

inter

alia,

ապրանքների

այսինքն`

գույքի

նկատմամբ

հատուցման

դիմաց

այլ

անձի

փոխանցելուն ուղղված գործարքները: Որպես կանոն՝ ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտը ձեռնարկատիրական գործունեություն վարող իրավաբանական և ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերի) իրականացրած գործարքներն են (տե՛ս, օրինակ, ՀՀ

կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Սեդրակյանի թիվ ՎԴ/0560/05/15 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը): Միևնույն

ժամանակ,

նախկինում

կայացրած

որոշումներից

մեկում

ՀՀ

Ռազմիկ

վճռաբեկ

դատարանն արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների (գործառնություններ) թվին դասելով ապրանքների մատակարարումը, միաժամանակ բացահայտում է նաև դրա հասկացությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ապրանքների

մատակարարում

է

համարել

այն

գործարքը,

որն

իրականացվում

է

ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ

ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով։ Փաստորեն, իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապրանքի մատակարարում են միայն հատուցելի գործարքները, այսինքն՝ այն գործարքները, որոնցով ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի է փոխանցվում հատուցման դիմաց (տե՛ս, Տիգրան Սահակյանն ընդդեմ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գոր

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հուլիսի, 2021 թ.
Գործի #:
ՎԴ/6098/05/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել