Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Փոլադյան — ԵԴ/0382/01/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Փոլադյան — ԵԴ/0382/01/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0382/01/2025 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Դավիթ Փոլադյանի հաղորդման հիման վրա 2018 թվականի օգոստոսի 13-ին, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 17861818 քրեական գործը, որի շրջանակներում Անդրանիկ Սերյոժայի Այվազյանին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Դավիթ Փոլադյանը քրեական գործով ճանաչվել է տուժող: 2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան)

Ամբողջ Տեքստ

Բ. ԵԴ/0382/01/20

/7 ՏՅԱ -Վ ե,

ախ,

ԱոՇՏՑ Ն

փ ԲԻՏ 1

ՀՀԶՅԱղՈՒՑ7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Վ.Գրիգորյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Նիկողոսյան

դատավորներ՝ Վ.Ռշտունի

Ա.Վարդանյան

25 հոկտեմբերի 2024 թվական ք. Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

քարտուղարությամբ՝ Գ.ՔՈԼՈԶՋՅԱՆԻ

մասնակցությամբ տուժող՝ Դ.ՓՈԼԱԴՅԱՆԻ

տուժողի ներկայացուցիչ՝ Կ.ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ

ամբաստանյալի իրավահաջորդ՝ ԱԱՌԱՔԵԼՅԱՆԻ

դռնբաց դատական նիստում քննության առնելով տուժող Դավիթ Փոլադյանի ներկայացուցիչ Կ.Մեժլումյանի բացառիկ վերանայման բողոքը՝

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Դավիթ Փոլադյանի հաղորդման հիման վրա 2018 թվականի օգոստոսի 13-ին, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 17861818 քրեական գործը, որի շրջանակներում Անդրանիկ Սերյոժայի Այվազյանին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Դավիթ Փոլադյանը քրեական գործով ճանաչվել է տուժող:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի հունիսի 16-ի որոշմամբ Անդրանիկ Սերյոժայի Այվազյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել է ն քրեական գործի վարույթը կարճվել՝ ամբաստանյալի մահվան հիմքով:

Յ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ դատախազ Ա.Բեգլարյանի ն տուժող Դ.Փոլադյանի ներկայացուցիչ Կ.Մեժլումյանի բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ:

4. Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 7-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 26ի որոշման դեմ տուժողի ներկայացուցիչ Կ.Մեժլումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

5. Տուժող Դ.Փոլադյանը 2025 թվականի օգոստոսի 2-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով կիրառման ենթակա դրույթի՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

6. ՀԸ Սահմանադրական դատարանը, 2024 թվականի հունվարի 23-ի թիվ ՍԴՈՂՎՂ2 որոշմամբ, քննության առնելով Դավիթ Փոլադյանի դիմումը, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով ամրագրված իրավակարգավորումը ճանաչել է ՀՀ

3

Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ «նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար» ճնակերպումը վերաբերում է նան քաղաքացիական դատավարության կարգով նոր երնան եկած հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայմանը: Նույն որոշմամբ Մահմանադրական դատարանը փաստել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 10-րդ կետը դիմողի նկատմամբ կիրառվել է Սահմանադրական դատարանի որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

7. ՇԸ Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 23-ի թիվ ՍԴՈ-712 որոշումը վկայակոչելով որպես նոր հանգամանք, տուժող Դ.Փոլադյանի ներկայացուցիչ Կ.Մեժլումյանը բացառիկ վերանայման բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

8. Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ, տուժող Դ.Փոլադյանի ներկայացուցիչ Կ.Մեժլումյանի բացառիկ վերանայման բողոքի հիման վրա հարուցվել է նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի մարտի 7-ի որոշման բացառիկ վերանայման վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման բանավոր ընթացակարգ:

Բացառիկ վերանայման բողոքի հիմքը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

9. Տուժող Դ.Փոլադյանի ներկայացուցիչ Կ.Մեժլումյանի պնդմամբ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 23-ի թիվ ՍԴՈ-Ղ/2 որոշումը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 7-ի որոշումը վերանայելու համար:

Բողոքաբերը նշել է, որ Սահմանադրական դատարանը հաստատված է համարել, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից ՀՀ քրեական

4

դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 10-րդ կետին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրության դրույթներին:

10. Վերոշարադրյաի հիման վրա, 6Դ.Փոլադյանի ներկայացուցիչ Կ.Մեժլումյանը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը ն գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

Բացառիկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

1. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 16-ի որոշման համաձայն «Թիվ 17861616 քրեական գործը՝ հատրատված մեղադրական եզրակացությամի, 04.05.2020թ. մուտքագրվել է Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

15.06.2022թ. կայացած դատական նիատի ընթացքում պաշտպան Հ.ձարոյանը միջնորդություն ներկայացրեց ամբասվանյալի մահվան հիմքով քրեական հեզաալնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին:

(-)

Դատարանը, ուսումնասիրելով գործում առկա նյութերը, արձանագրում է, որ սույն գործով աոկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի էին մասի 10-րդ կետով սահմանված` Անդրանիկ Այվազյանի նկատմամի քրեական հետապնդում, են քրեական գործի վարույթը բացառող հանգամանքը, ինչը հավասարվում է ՀՀ ՔԿԱԳ ԱԲԶ51803 մահվան մասին վկայականի պատճենով, ինչպես նան սույն քրեսւկան գործով բացակայում է վերջինիս իրավունքների վերականգման նպատաւկով գործի վարույթը շարունակելու անհրաժեշտությունը: Ինչ վերաբերվում է վմսժողի իրավունքների վերականգնման նպապտնեւկով քրեական գործի վարույթը շարունակելու անհրաժեշտությանը, Դատարանը գտնում է հետնյալը.

(:-.) ՀՀ քրեական դատաւվարության օրենսգիքի 55-րդ հոդվածի Էին մասի 1-րդ կերով նախատեսված երկու բացառություններից երկրորդի 6փառացի մեկնաբանությունից երնում է, որ վարույթի շարունակությունը պերք է անհրաժեշտ լինի որեւ անձի նկատմամբ քննված գործին, սակայն

5

քաղաքացիադափտավարական կամ վարչադատավարական ընթացակարգերով իրականացվող վարույթները որնէ անձի նկատմամբ իրականացվող վարույթներ չեն: (...) Հետնարար Դավպաւրանը գտնում է, որ ՀՀ քրեական դապտաւվարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Էին մասի 1-րդ կեվտվ նախատեսված` «երի գործի վարույթն անհրաժեշտ է (..) ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամի գործը վերսկսելու համար» արտահայտությունը վերաբերվում է քրեադատավարական ընթացակարգով քննված գործերին»:

12. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 26ի որոշման համաձայն՝ «(..) Գ/նահատման ենթարկելով ամիաարանյալ Անդրանիկ Սերյոժայի Այվազյանի նկատմաւմը քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետնությունները, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, ոլր դրանք լիարժեք հիմնավորված են ն բխում են ներկայացված նյութերի համակցությունից:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ինչպես իրավացիորեն արձանագրել է Առաջին ափյանի դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Էին մասի 10-րդ կետով սահմանված «լամ ուրիշ անձանց նկատմամի նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերակսելու համար» ձնակերպման տառացի մեկնարաւնությունից բխում է, որ դրա, կիրառման համար վարույթի շարունակությունը պեվք է անհրաժեշտ լինի որնէ անձի նկատմամը քննված գործի վերսկսման համար, այնինչ քաղաքացիադազավարական կամ վարչաղատավարական ընթացակարգերով իրականացվող վարույթները որնէ անձի նկատմամի իրականացվող վարույթներ չեն»:

3. ՀԸ Սահմանադրական դատարանը՝ 2024 թվականի հունվարի 23-ի թիվ ՍԴՈՂՎ/2 որոշմամբ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «(..) Դատարանների, դիմողի գործով մեկնաբանելով վիճարկվող դրույթի` «ուվշ անձանց նկազտմամի նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամը գործը վերսկսելու համար» ձնակերպման մեջ նշված «գործը» եզրույթը, եզրահանգել են, որ այն վերաբերում է բացառապես մեկ այլ քրեական գործի: Նշվածով պայմանավորված` ամբաստանյալի մահացած լինելու փաստի հիմքով քրեական ւ Տե'ս վարույթի նյութեր, հատոր 11, թերթեր 86-92:

2 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 12, թերթեր 80-91:

6

գործը, որով Դիմողն ունեցել է փուժողի կարգավիճակ, կարճվել է առանց գործով դատավճոի հանգելու հեռանկարի (...): Սահմանադրական դավարանը փասվում է, որ նշվածի արդյունքում Դիմողը զրկվել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն հանգեցրած ենթադրյալ հանցավոր արարքի առկայության վերաբերյալ վերջնական դատական հաստատման (որպես նոր երնան եկած հանգամանք) դատավարական հեռանկարից միայն այն փաւատի բերումով, որ իր իրավունքի ենթադրյալ խախտումը նոր երնեան եկած հանգամանքի հիման վրա վիճարկելու հնարավորությունը (քրեական դատավարությունը համապատասխան մեղադրական դատավճոռվ ավարտվելու դեպքում) նախատեսված է եղել քաղաքացիական դատավարության, այլ ոչ՝ քրեական դատավարության շիջանակում` արդյունքում: Դիմողի համար ստեղծելով իր իրավունքի ենթադրյալ խախտման դեմ արդյունավեր դատական ապաշտպանութան ն արդար

դատաքննության իրավունքի իրացման «դատավարալկաւն փակուղի»:

(-) Վերր նշվածի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում: է, որ քաղաքացիական դատավարական մեջբերված իրավակարգավորումների ն վիճարկվող դրույթի համակարգային կապի հիման վրա կատարված

վերլուծությունը վկայում է, որ վիճարկվող դրույթը չի սահմանավակվում միայն քրեական դատավարության շրջանակում նոր երնան եկած հանգամանքի հիմքով գործի վերսկսման իրավական հնարավորությամը, այլ անհրաժեշտ կառուցակարգ Է այլ ճյուղային, Օ ասն գործին վերաբերելի մասով քաղաքացիական դափավարության շրջանակում անձի՝ ենթադրյալ խախտված իրավունքի արդյունավետ դատական պաշտպաւնության իրավունքի իրացման համար: Այս մոտեցումը համահունչ է նան քրեական դավփավարության օրենսդրությամը ամրագրված՝ անձին հանցագործությունից պաշփպանելու նպատակին (Օրենսգիքի 2Չրդ հոդվածի Լին մասի Լին կետ), երբ դատարանի կողմից դատավճռով հաստատված լինելու դեպքում հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնման հնարավորությունը, չի ենթադրում բացառապես քրեական դատավարական ընթացակարգերի գործարկում, այլ կարող է իրացվել նան այլ ճյուղային դատավարական ընթացակարգերի շրջանակում»:

ՅՏե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 23ի թիվ ՍԴՌ1712 որոշման 5.6-րդ ն 57- րդ կետերը:

7

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 23-ի թիվ ՍԴՈ-Հ712 որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 7-ի որոշումը վերանայելու համար:

15. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 352-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Բացառիկ վերանայումի կիրառվում է այն դեպքում, երբ (..) նոր հանգամանքի (...) հիմքով բողոքարկվում է սույն օրենսգրքի 40Լրդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրինական ուժի մեջ մտած դատական ակվտլ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ «Վ. Բացառիկ վերանայման վարույթներն են՝

Սնոր հանգամանքներով վարույթը.

(-)

2. Բացառիկ վերանայման ենթակա են՝

1 օրինական ուժի մեջ մտած դատավճիոր, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումի.

2) մինչդարական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված ն օրինական ուժի մեջ մտած այն դապտեւկան ակտը, որով հաարամվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դաղարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչավությունը, կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.

3) սույն մասի Լին ն 2րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռարեկ դատարանի կայացրած ն օրինական ուժի մեջ մտած որոշումը»:

Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հեվրեյալ հիմքերով.

(-)

4) Սահմանադրական դատարանի վփվյալ վարույթով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող ն անվավեր կամ այն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը

8

համապատասխանու, սակայն գտել է, որ այդ դրութը կիրառվել է այ մեկնաբանությումը. (...)»:

16. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նան Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը, որով Սահմանադրական դատարանը տվյալ վարույթով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը

համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

17. Սույն գործի նյութերից երնում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 16-ի որոշմամբ Անդրանիկ Սերյոժայի Այվազյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել է ն քրեական գործի վարույթը կարճվել՝ ամբաստանյալի մահվան հիմքով",

- Վերաքննիչ դատարանը նշված որոշման դեմ դատախազի ն տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ մերժել է՝ դատական ակտը թողնելով անփոփոխ»,

- Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 7-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ տուժողի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է՞,

- տուժող Դավիթ Փոլադյանը 2023 թվականի օգոստոսի 2-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը,

- ՇԸ Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունվարի 23-ի թիվ ՍԴՈ-Ղ712 որոշմամբ նշել է, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով ամրագրված Հ Տե՛ս սույն որոշման 2-րդ ն 11-րդ կետերը:

5 Տե՛ս սույն որոշման 3-րդ ն 12-րդ կետերը:

6 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

7 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:

9

իրավակարգավորումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ «նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար» ձնակերպումը վերաբերում է նան քաղաքացիական դատավարության կարգով նոր երնան եկած հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայմանը: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը դիմողի նկատմամբ կիրառվել է Սահմանադրական դատարանի որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբծ:

18. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 23ի թիվ ՍԴՈ-1712 որոշումը ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 7-ի որոշումը վերանայելու հիմք է:

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 23ի թիվ ՍԴՈՂՎ/2 որոշումը հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 16ի ն Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումները բեկանելու համար:

20. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված |վճիոների| հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2000 թվականի հունվարի 19ի թիվ Ք(2000)2՝ անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «շճաանօ նտ. աաջուտ» հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն՝ Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես՝ վերլուծել իրենց Ց Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

10

ազգային իրավական համակարգերը նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.

(դ տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանը բացասական հետնանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ ն չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, ն

(ճ) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ

այ) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային,

բ) լ38հայտնաբերվածծ` խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

20.1. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանություններիի համաձայն կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն:

Նշված չափանիշներից (ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատն պատիժների ն դեռնս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը: Այդ չափանիշի բավարարման համար պերք է լինի ուղիղ պավմճառահելնանքային կապ հայտնաբերված խախտման ն փաուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետնանքների միջն:

Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, ճը խմբում ներառված չափանիշները

նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարնոր է: Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ՝ անձի

1

դատապարտումը ներպետական ատյանների կողմից խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածն այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսնորում: Ինչ վերաբերում է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ՝ տուժող կողմը չի ունեցել ժամանակ ն հնարավորություն կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել: Նման թերությունները պարք է լինեն այնպիսի ծանրության, որ լույջ կասկած առաջացնեն ներպեվաւկան վարույթի արդյունքների վերաբերյալ:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չրենկանելու բողոքարկվող դատական ակտը,» միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն րար էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա (...)»:

21.1. Վերոնշյալ իրավադրույթ կապակցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձնավորել առ այն, որ. «(...) (Իշրավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պեվք է դիտարկել ոչ թն իրավունք կամ առւբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփովտխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք նման հնարավոր դեպքերում ծանրակշիո փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իխրավական մշակութի պատշամճ մակարդակ ն «ծանրակշիո փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հարակեցում, ինչն օրենադրի ն դատական համարժեք 4 Տե'ս Բճքթոոօոյ ոոօոօւճոմսո, Շօսոճմ օ1 Բսոօքօ, Շօողոուն6օ օ1 Խնոլտէուտ, Թօօօուոծոմճնօո Ք (2000)2 օո էհօ ԷՇ-օոռոլոձէօո օԼ ւօօքօուոց օէ Ը6Ւէաո 68565 4է զՕոոօջե« 16561 է0ԱԾԿղոջ )սմքօոոօուտ օ( էհօ Էսոօքօո Շօսւէ օէ Էնոոճո Թլցինտ.

12

նախադեպ ատեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նան հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դաւրական ակտի եզրափակիչ մասի անփովոխ թողներ կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին ն իրավական պետության հիմնարար արժեքներին»":

22. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մոտեցումը կիրառելի է նան այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը` որպես նոր հանգամանք, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն է:

23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը կիրառել են ՀԸ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1712 որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ: Այդ առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն բողոքի քննության պահի դրությամբ տուժող Դավիթ Փոլադյանը շարունակում է կրել ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1712 որոշմամբ արձանագրված՝ 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի ՀՀ Սահմանադրական դատարանի նույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառելու հետնանքները:

24. Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀԸ Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 23-ի թիվ ՍԴՈ-1712 որոշումը հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 16-ի ն Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումները բեկանելու ն վարույթը Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելու համար: Առաջին ատյանի դատարանը, նոր քննության արդյունքում, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի վերը հիշատակված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է հանգի համապատասխան հետնության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով, «Հայաստանի (Տն ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2013 թվականի մայիսի 3Լի թիվ ՍԴՈ1099 որոշման 6-րդ

տը:

3

Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի ՀՇՀանրապետության սահմանադրական օրենքի 1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ, 3Լրդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 401403րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ. Տուժող Դավիթ Փոլադյանի ներկայացուցիչ Կ.Մեժլումյանի բացառիկ վերանայման բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 7-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Բացառիկ վերանայման արդյունքում Անդրանիկ Սերյոժայի Այվազյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 16-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0382/01/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել