Մարգարյան — ԵԴ/0562/01/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի փետրվարի 4-ին ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 12161221 քրեական գործը ն նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ու Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Նախաքննության մարմնի` 2021 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Ալվարդ Լնոնի Մար
Ամբողջ Տեքստ
Հերն 22275 ԵԴ/0562/01/21
/2 Հորաի Ե 17
ՍՐՏԻՆ
ՊՈպՔ ՄԱՆ,
222
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր Ն.Բաղդասարյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
Նախագահող դատավոր՝ Մ.Արղամանյան
Դատավորներ՝ Լ.Աբգարյան
Ս.Համբարձումյան
7 հուլիսի 2023 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ
դատարան),
նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Ալվարդ Լնոնի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ պաշտպան Հ.Վարդանյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի փետրվարի 4-ին ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 12161221 քրեական գործը ն նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ու Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Նախաքննության մարմնի` 2021 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Ալվարդ Լնոնի Մարգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ալվարդ Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել լ39չհեռանալու մասին ստորագրությունը:
2021 թվականի մայիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մայիսի 1Լի դատավճռով Ա.Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով: Ա.՛Մարգարյան՝ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ:
3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի նոյեմբերի 21-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մայիսի 11-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
Յ
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Հ.Վարդանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Այսպես, բողոքաբերի համոզմամբ` ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չենթարկելով գործի փաստական տվյալների ամբողջությունը՝ ամբաստանյալ Ա.Մարգարյանին մեղսագրված արարքի հակաիրավականության հարցում հանգել են սխալ եզրահանգման:
Ի հիմնավորումը վերոնշյալի՝ բողոք բերած անձը նախ փաստարկել է, որ գործի փաստական տվյալներից հետնում է, որ վիճաբանությունը երկու դեպքում էլ նախաձեռնել է տուժող Ա.Վիրաբյանը, որի ընթացքում ֆիզիկական ուժ գործադրել են թե տուժողը, թե ամբաստանյալ ԱՄարգարյանը: Այնուհետն, եղած իրադրությունը քննարկելով անձի՝ անհրաժեշտ պաշտպանության իրավունքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումների լույսի ներքո, բողոքաբերն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա՛Մարգարյանի արարքն ուղղված է եղել ոտնձգությունից պաշտպանվելուն ու վերջինս չի ունեցել վեճի մեջ մտնելու, այդ թվում՝ տուժող Ա.Վիրաբյանին ֆիզիկական ցավ պատճառելու նպատակ:
Արդյունքում, բողոքի հեղինակը եզրահանգել է, որ Ա.Մարգարյանն իրեն վերագրվող արարքը կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ինչը բացառում է դրա հակաիրավականությունը:
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 2Լի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ ճանաչելով ն հռչակելով ԱՄՄարգարյանի անմեղությունը ՀՀ
4
քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ալվարդ Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել հետնյալ արարքի համար. «2021թ. հունվարի 5-ին՝ ժամի 15:00-ի սահմաններում, «Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկ Շավարշ Այվազյանի
աշխատասենյակում, իրեն պատկանող ըջջային հեռախոսով Աննա Սպարտակի Վիրաբյանին` դիմակ չկրելու համար տեսանկարահանելու հեր կապված հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հեվ, որի ընթացքում ծեծի Լ ենթարկել նրան, այն Լ՝ ոժշկի աշխատասենյեւկում գտնվելու ընթացքում դիտավորությամբ հարվածներ է հասցրել Աննա Վիրաբյանի գլխի ն մարմնի այլ հատվածներին, ապա իրականացրել այլ բոնի գործողություններ, մասնավորապես՝ ծալել է Աննա Վիրաբյանի մատները, ճանկոել երա աջ դաատրակը, որի արդյունքում Աննա Վիրաբյանը զգացել է ֆիզիկական ցավ ն առողջությանը պատճառվել է «աջ դասրակի շրջանի քերծվածքների ձնով» թեթն վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»):
8. Ամբաստանյալ Ա.Մարգարյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ բժշկի աշխատասենյակում Ա.Վիրաբյանը հարձակվել է իր վրա ն պահանջել ջնջել լուսանկարը: Ա.Վիրաբյանին հորդորել է աշխատասենյակից հեռանալ, սակայն վերջինս փորձել է իր ձեռքից վերցնել բջջային հեռախոսը, որի պատճառով իրենց միջն առաջացել է վիճաբանությունը: Չի բացառել վիճաբանության ընթացքում Ա.Վիրաբյանին ճանկռվածքի ձնով մարմնական վնասվածքները պատճառելու հանգամանքը, սակայն վնասվածքը պատճառելու դիտավորություն չի ունեցել»:
Տուժող Ա.Վիրաբյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ կատարված լուսանկարը ջնջելու շուրջ տեղի ունեցած զրույցի ընթացքում, երբ ԱՄարգարյանը 1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 113-116:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 107-111:
5
հրաժարվել է ջնջել լուսանկարը ն կրկին հանել է բջջային հեռախոսը, ինքը վրդովվել է ու բղավելով մոտեցել ն հրել ԱՄարգարյանի ձեռքը՝ որպեսզի իրեն չնկարի, իսկ վերջինս քաշքշել ու հրել է իրեն՝ փորձելով դուրս հանել բժշկի աշխատասենյակից::
Դատական քննության ընթացքում հրապարակված վկա Շ.Այվազյանի ցուցմունքի համաճայն՝ իր աշխատասենյակում, Ա.Վիրաբյանին լուսանկարելու հարցի շուրջ խոսակցություն է ընթացել, որի ընթացքում Ա.Վիրարյանը ն Ա.Մարգարյանը երկու անգամ քաշքշել ն հրել են միմյանց":
Դատական քննության ընթացքում հրապարակված վկա, «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության անվտանգության աշխատակից Հ.Հովհաննիսյանի ցուցմունքի համաձայն` ԱՄարգարյանի՝ բժշկի աշխատասենյակում գտնվելու պահին՝ վերջինիս հետ խոսելու նպատակով այդտեղ է մուտք գործել Ա.Վիրաբյանը: Երբ բժշկի կանչով գնացել է նրա աշխատասենյակ տեսել է, որ Ա.Մարգարյանը ն Ա'Վիրաբյանը քաշքշում ու հրում են միմյանց: Ա.Մարգարյանը փորձել է Ա.Վիրաբյանին դուրս հրել աշխատասենյակից, ինքը միջամտել է. չի թողել, որ Ա.Մարգարյանը հարվածի Ա.Վիրաբյանին ն վերջինս դուրս է եկել աշխատասենյակից: Երբ երկրորդ անգամ բժշկի կանչով գնացել է նրա աշխատասենյակ վեճն արդեն դադարեցված էր»:
9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «/..) Ալվարդ Լնոնի Մարգարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածով մեղսագրված հանցանքը հիմնավորված ն հատրատված է գործին վերաբերվող փոխկապակցված հավասկի ապացույցների բավարար
ամբողջությամի, իսկ դավաւրանի հերնությունները հիմնված են դատաքննությաւն ժամանակ հետազովտված Ապացույցների վրա, որոնք բավարար են մեղադրանքը գնահատելուն ամբաստանյալ Ալվարդ Լնոնի Մարգարյանին մեղսագրված արարքի համար դատապարվտելու համար, հետնաբար (Առաջին ատյանի) դատարանը գտնում է, որ ամբաարանյալ Ա.Մարգարյանին մեղսագրված արարքը ճիշտ է որակված:
3 Տե՛ս նույն տեղում:
«Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթեր 99-101 ն 106։ 5 Տե՛ս քրեական զգործ, հատոր 2-րդ, թերթեր 107-111:
6
Այսպիսով, (Առաջին ատյանի) դատարանը գտնում է, որ ամբաարանյալ Ալվարդ Մարգարյանի կողմից Աննա Վիրաբյանին ծեծելը, որր չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված հետնանքներ, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված ն համապազտասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի Ա8-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հավկանիշներին»":
10. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(..) Դատաքննությամբ ն գործով ձեռք բերված (..) ապացույցների հիման վրա վերլուծելով գործի փարական վվյալները, Վերաքննիչ դատարանը հանգում է եզրակացությաւն առ այն, որ (..) Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի արարքի քրեաիրավական որակման հարցում հանգել է ճիշտ հենության ն «հիմնավոր կասկածից» վեր ապացուցողական չափանիշով հաստատված է համարել Ալվարդ Մարգարյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի Ա8-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ, (...):
(-.) Վերաքննիչ բողոքի սահմաններում քննարկման առարկա դարձնելով Ալվարդ Մարգարյանի կողմից տուժող Աննա Վիրաբյանին պատճառված մարմնական վնասվածքներն անհրաժեշտ պաշվապանության վիճակում հասցնելու վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված պատճառարաւնությունների հիմնավորվածության հարցը, (...) Վերաքննիչ դատարանը հանգում է հետնության առ այն, որ նույնիսկ Աննա Վիրարյանի կողմից Ալվարդ Մարգարյանի գործողություններին նախորդող ն նրան սպառնացող ոտնձգություն թույլ փրված լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված վարկածը հաարապտված համարելու դեպքում, ամբաարաւնյալի ն տուժողի միջն տեղի է ունեցել փոխադարձ վիճաբանություն ու քաշքշուք` միմյանց հրելու եղանակով, ինչպիսի պարագայում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմանները չեզոքանում են, ն կովի (վիճարանության) մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահավաւկան է փրվում րար փաստացի վրա հասած հեզնանքի:
(-.) Վերաքննիչ դատարանն արձաւնագրում է նան, որ ամիաարանյալ Ալվարդ Մարգարյանը նս իր ցուցմունքում չի բացառել, որ իր ն Աննա Վիրաբյանի միջն 6 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 107-111:
7
առաջացած վիճաբանության ընթացքում նաւ. տուժողին պատճառել է ճանկովածքի ձնով մարմնական վնաւսվածք:
Ինչ վերաբերում է վիճարանության ընթացքում Ալվարդ Մարգարյանին պատճառված հնարավոր մարմնական վնասվածքին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա է 2021թ-ի հունվարի 10-ի թվագրմամը Ալվարդ Մարգարյանի նկատմամը դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որի դարձերեսին Ա.Մարգարյանը կատարել է գրառում աո այն, որ հրաժարվում է փորձաքննության ենթարկվելուց Նուն օրը կազմված արձանագրությամբ Ալվարդ Մարգարյանը հրաժարվել է նաւն բանավոր հաղորդում, տալուց` հայտնելով, որ կատարվածի առթիվ բողոք չունի, քանի որ Աննա Վիրաբյանն իրեն չի հարվածել»:
1. 2023 թվականի հունվարի 17ին Վճռաբեկ դատարանում ստացվել է պաշտպան Դ.Դիլբարյանի դիմումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմութան ժամկետն անցնելու հիմքով ամբաստանյալ Ա.Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «8. Մինչն սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:
Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի Լից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն Օ-իրականացնելիս որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Մարգարյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ 7 Տե՛ս քրեական զործ, հատոր 3-րդ, թերթեր 58.70:
8
դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
Թ. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք ամբաստանյալ ԱՄարգարյանի կողմից տուժողին ծեծի ենթարկելն անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:
20035 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որի կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը ն իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոփնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից` ովնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, նթն թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սաւհմանազանցում»:
Մեջբերված քրեաիրավական նորմի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անհրաժեշտ պաշտպանության վիճակում որոշակի հանրային բարիքներին վնաս պատճառելն արարքի հակաիրավականությունը ն, հետնաբար, նան՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով արարքի հանցավորությունը բացառող հանգամանք է: Անհրաժեշտ պաշտպանությունը, որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք, կարող է դրսնորվել այն իրավիճակում, երբ հակաիրավական ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից` ոտնձգողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանվում են անձի կյանքը, առողջությունն ու իրավունքները, հասարակության կամ պետության շահերը: Իսկ սեփական կյանքը, առողջությունը ն իրավունքները պաշտպանելիս անհրաժեշտ պաշտպանությունը դրսնորվում է որպես մարդու հիմնարար իրավունք:
9
Այսինքն, նման իրավիճակում վնաս պատճառելը թեն ձնական առումով պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները, սակայն կախված անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի իրավաչափության որոշակի »պայմանների առկայության հանգամանքից, արարքի հակաիրավականությունը բացառվում է:
Անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի իրավաչափության պայմանները, որոնց առկայության դեպքում է միայն պաշտպանությունն իրավաչափ ն հետնաբար՝ արարքի հակաիրավականությունը բացառող, Վճռաբեկ դատարանը վերլուծել է մի շարք նախադեպային որոշումներումծ:
Վճռաբեկ դատարան, վերահաստատելով ձնավորված իրավական
դիրքորոշումները՝ արձանագրում է, որ անհրաժեշտ պաշտպանության վիճակ կարող է առաջանալ ոչ թե ցանկացած վտանգավոր ոտնձգության, այլ միայն այն դեպքում, երբ կատարվում է քրեական օրենսգրքով նախատեսված հակաիրավական արարք կամ առկա է դրա իրական, անմիջական սպառնալիք Վարչական կամ քաղաքացիաիրավական իրավախախտումները նս օժտված են հանրային վտանգավորության որոշակի աստիճանով, սակայն դրանց կատարման դեպքում անհրաժեշտ պաշտպանության վիճակ առաջանալ չի կարող: Հարկ է ընդգծել նան, որ անհրաժեշտ պաշտպանության վիճակ կարող է առաջանալ միայն օրինական շահերի պաշտպանության պարագայում:
Վճռաբեկ դատարանը Գոռ Ասռսատրյանի գործով կայացված որոշման շրջանակներում քննարկելով փոխադարձ կռվի ժամանակ անհրաժեշտ պաշտպանության թույլատրելիության հարցին, արձանագրել է, որ փոխադարձ կռիվ է համարվում նան այն իրավիճակը, երբ անձն ընդգրկվել է այլ անձի կողմից նախաձեռնած կովին: Փոխադարձ կովի ժամանակ, որպես կանոն, անհրաժեշտ պաշտպանության վիճակն անհնար է, քանի որ կռվողներից յուրաքանչյուրը, հանդես գալով ոտնձգողի դերում, չի ղեկավարվում պաշտպանությանը բնորոշ շարժառիթներով ն նպատակներով: Այսինքն՝ թեն կռվի մասնակից երկու կողմերի " Տես Վճռաբեկ դատարանի՝ Արտյոմ Հակոբյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0149/01/09 ն Գոռ Ասատրյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԿԴ3/0028/01/14 որոշումները:
10
դեպքում էլ առերնույթ առկա են անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմանները, սակայն դրանք չեզոքանում են փոխադարձ կովի իրողությամբ ու յուրաքանչյուրի արարքը ենթակա է որակման ըստ փաստացի վրա հասած հետնանքիչ, եթե բացակայում է փոխադարձ կովի ընթացքում անհրաժեշտ պաշտպանության վիճակի առաջացման իրադրությունը:
14 Սույն գործի փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ ԱՄարգարյանին մեղսագրված արարքն անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված լինելը սույն գործով չի հաստատվում, իսկ այդ մասով բողոքաբերի պատճառաբանությունները հերքվում են, մասնավորապես, վկաներ Հ.Շովհաննիսյանի,, Շ.Այվազյանի, տուժող Ա'լիրաբյանի,, ամբաստանյալ ԱՄարգարյանի ցուցմունքներով ն դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ:
Այսպես՝ հիշյալ ապացույցներում առկա տվյալներից հետնում է, որ երբ տուժող ԱՎիրաբյանին լուսանկարելու շուրջ եղած խոսակցության ընթացքում վերջինս՝ իրեն կրկին լուսանկարելը կանխելու սպատակով մոտեցել ն հրել է ամբաստանյալ ԱՄարգարյանի ձեռքը, հիշյալ զրույցը վերաճել է ֆիզիկական ընդհարման՝ միմյանց քաշքշելու ն հրելու դրսնորմամբ, որի ընթացքում ամբաստանյալը փորձել է բժշկի աշխատասենյակից դուրս հրել տուժողին":
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի իրավաչափության պայմաննեի վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ առկա իրադրությունից երնում է, որ Ա'Վիրաբյանի ն ԱՄարգարյանի միջն տեղի է ունեցել փոխադարձ վեճ՝ տուժող Ա.Վիրաբյանին լուսանկարելու շուրջ առաջացած վիճաբանության շարժառիթով ընդհարում, ընդ որում, հարկ է ընդգծել, որ թեն վեճը սկսվել է ԱԿՎիրաբյանի նախաձեռնությամբ, սակայն ամբաստանյալ ԱՆՄարգարյանն ի պատասխան գործողությամբ ընդգրկվել է վեճին: Միաժամանակ, Վճռաբեկ 5 Տես Վճռաբեկ դատարանի` Գու Առապյյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԿԴՅ/0028/01/14 որոշման 14-րդ կետը:
Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ հիշյալ գործով որոշման 15-րդ կետը: ո Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
1
դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա չէ փոխադարձ կռվի ընթացքում անհրաժեշտ պաշտպանության վիճակի առաջացման իրադրություն:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի փաստարկն առ այ, որ վերագրված արարքը կատարելով ամբաստանյալ Ա.Մարգարյանը փորձել է պաշտպանվել, չի բխում գործում առկա ապացույցներից: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի գտահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը հանգել է իրավաչափ հետնության առ այն, որ կողմերի միջն փոխադարձ կոիվ տեղի ունենալու հանգամանքը բացառել է անհրաժեշտ պաշտպանության վիճակը ն ամբաստանյալ Ա.Մարգարյանի արարքը ենթակա է որակման ըստ փաստացի վրա հասած հետնանքի:
5. Վերոգրյալից ելնելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Մարգարյանի կողմից տուժողին ծեծի ենթարկելն անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր է:
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջե բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ա.Մարգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական հետապնդում չպեվք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապեդումը ենթակա է դադարեցման, եթն՝
(-:)
12) անձը Հայատրանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից. (...)»:
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե:
(-:)
12
3) մեղադրյալի նկատմամի դադարեցվել է քրեական հետապնդումը, ն սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. (...)»:
2005 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիվավորությամըբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու փարի ժամկետով ազավազրկումը (...)»:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն: «1. Անձն ազատվում է քրեական պատասխանաւմտվությունից, եթե հանցանքն ավարտված համարելուօրվանից անցել են հերնյալ ժամկարները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարփված համարելու օրվանից.
(-.)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դազաւվճոի օրինական ուժի մեջ մտնելու պահր: (...)»:
2005 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ծեծեղր կամ այլ բոնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել աույն օրենսգիքի 117-րդ հոդվածով նախատեսված հետնանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապավիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
17. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթն ու քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել ն քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ թ Սնձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Ա.Մարգարյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:
Թ
հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքը կատարվել է 2021 թվականի հունվարի 5-ին": Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Ա.Մարգարյանի մեղավորությունն հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2022 թվականի մայիսի 1Լ-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2022 թվականի նոյեմբերի 2Լին»: Նշված որոշման դեմ Ա.Մարգարյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ»:
19. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Ա.Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համարնույն օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի 1ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա` 2023 թվականի հունվարի 5ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիոն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել ն քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:
5 Վաղեմության ժամկետների կիրառման պայմանների վերաբերյալ մանրամասն տես Վճռաբեկ դատարանի՝ Անահիւր Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի ն այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները:
"Տես սույն որոշման 7-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 2-րդ ն 3-րդ կետերը:
5 Տես սույն որոշման 4-րդ կետը:
14
Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Ա.Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:
20. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 3-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 36Էրդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Ալվարդ Լնոնի Մարգարյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մայիսի 1-ի դատավճիոր ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 2Լի որոշումը՝ բեկանել:
2. Ալվարդ Լնոնի Մարգարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել ու քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
3. Ալվարդ Լնոնի Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացնել:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հուլիսի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/0562/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
