Մինասյան — ՎԴ/0982/05/22
Ամփոփում
քննելով Գայանե Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.02.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Գայանե Մինասյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետարանի 04.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0130385 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Գայանե Մինասյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի 04.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0130385 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Ա
Ամբողջ Տեքստ
ՄԱՆ
թշ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0982/05/22
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0982/05/22
Նախագահող դատավոր՝ Ս. Հովակիմյան
Դատավորներ՝ Ա. Առաքելյան
Կ. Գնորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի ապրիլի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գայանե Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.02.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Գայանե Մինասյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետարանի 04.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0130385 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Գայանե Մինասյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի 04.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0130385 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 11.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.02.2023 թվականի որոշմամբ Գայանե Մինասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 11.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Մինասյանը (ներկայացուցիչ՝ Վարդնան Պետրոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածի Լին մասը, 114-րդ հոդվածի 5-րդ մասը, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ն այդ գործերով իրականացվող վարչական վարույթի առաեձնահատկությունների» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 1-րդ ն 16.2-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ն վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ համայնքային վճարովի ավտոկայանատեղում ավտոմեքենայի կայանման ն դրա համար սահմանված չափով ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը հաստատող ապացույցներ են հանդիսանում ամրագրած տեսանյութը ն տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալները, հետնաբար այլ ապացույցներ չեն կարող դրվել դատական ակտի հիմքում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երնանի քաղաքապետարանին ուղղված 31.01.2022 թվականի գրությամբ ն դրան կից «Երնան քաղաքի ավտոկայանատեղերի կահավորում» վերտառությամբ փաստաթղթով նս հաստատված է համարվում, որ ք. Երնան, Կորյուն փողոց, հատված Շճի/ 16/6/2-ը հանդիսանում է վճարովի ավտոկայանատեղի, բացի այդ նշված ապացույցները համարվում են նան վերաբերելի ապացույցներ:
Ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանը նման եզրահանգմամբ խեղաթյուրել է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ն վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը, քանի որ նորմը հստակ սահմանում է, որ համայնքային վճարովի ավտոկայանատեղում ավտոմեքենայի կայանման ն դրա համար սահմանված չափով ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը կարող է հաստատել ամրագրած տեսանյութը ն տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալները, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Հետնաբար «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ `բաժնետիրական ընկերության կողմից Երնանի քաղաքապետարանին ուղղված 31.01.2022 թվականի գրությունը նե դրան կից «Երնան քաղաքի ավտոկայանատեղերի կահավորում» վերտառությամբ փաստաթուղթը սույն գործով չեն կարող հանդիսանալ թույլատրելի ապացույցներ:
Յ
Բացի այդ, մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ն վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:
Այսպես, թիվ ՎԴ/3890/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 3108.202. թվականին կայացված ն օրինական ուժի մեջ մտած վճռով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ն վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ: Նշված վճռով ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցվոր Գայանե Մինասյանի ներկայացրած հայցը՝ հայտնելով հետնյալ դիրքորոշումը. «(.) ինչ վերաբերում է պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության 18.04.2022 թվականի գրությանը ն դրան կից' Երնան քաղաքի ավտոկայանատեղերի կահավորման մասին տեղեկությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ համաձայն
«Ավտոտրանսպորտայինե միջոցների կայանատեղերի տեղական վճարի ն վարչական վարույթի առանձեահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի Լին մասի' նույն օրենքով ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման փուլում ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի ապացույցեերը ավտոկայանատեղում տրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը ն տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուրքերի առկա տվյալներն են, ուստի եշված գրությունը ն դրան կից տեղեկությունները որնէ կերպ չեն կարող գնահատման առարկա դառեալ սույն գործով քննարկման առարկա վեճի լուծման դեպքով" վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վիճարկման հայցով (..)»:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.02.2023 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Երնանի քաղաքապետարանի կողմից 04.02.2022 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0130385 որոշմամբ Գայանե Մինասյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի 1-ին մասով ն նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս պատկանող «33056303» պետհամարանիշով «ԼԷ«ՍՏ ԽՃ) 300» մակնիշի տրանսպորտային միջոցը 26.01.2022 թվականին, ժԺամը՝ 19:24-ից մինչն 19:44ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երնան քաղաքի Կորյուն փողոց, հատված Շճի/ 16/62 տարածքում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղիում՝ առանց վճարելու տրանսպորտային միջոցի կայանատեղիի համար սահմանված պարտադիր գանձույթը (գ.թ. 20).
2) «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության 31.01.2022 թվականի գրության համաձայն նշված գրության տրման ամսաթվին նախորդող շաբաթվա ընթացում կից՝ ներկայացված ցանկում համայնքային վճարովի ավտոկայանատեղերի հատվածում առկա կահավորանքն ամբողջությամբ
4
համապատասխանել է ՀՀ կառավարության 10.10.2012 թվականի թիվ 1293-Ն ն թիվ 128-Ն որոշումներով սահմանված կարգով նախատեսված պատշաճ կահավորանքի չափանիշներին (գ.թ. 24):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ն վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման փաստի ապացուցման առանձնահատկությունների վերաբերյալ, կարող է էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար, ինչպես նան, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ն վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը, Ա որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյո՛ք «Ավտորրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ե վարչական վարույթի առանեձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2րդ հոդվածի կարգավորման շրջանակում համայեքային վճարովի ավտոկայանատեղի կահավորանքի վերաբերյալ «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժեետիրական ընկերության կողմից տրամադրված գրությունը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7րդ հոդվածի դիսպոզիցիայոմ նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու ն նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար թույլատրելի ապացույց այն պայմաններում, երբ համայնքային վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը վերապահված է եշված իրավաբանական անձին:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով ն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
5
20.01.2021 թվականին ընդունված ն 26.02.2021 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-38-Ն օրենքով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների ն փոփոխությունների համաձայն՝ 26.02.2021 թվականից գործում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ն վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք):
Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոկայանատեղերի համար տեղական վճարի (այսուհետ` վճար) վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են վճար վճարողները, վճար վճարողների իրավունքներն ու պարտականությունները, վճարի դրույքաչափերը, վճարի սահմանման, գանձման կարգը ն պայմանները, վճար չվճարելու համար պատասխանատվությունը, ինչպես նան վարչական վարույթի առանձնահատկությունները:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ էլեկտրոնային համակարգերով ն 60տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների արձանագրման որոշ առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Այսպես՝ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի համար գանձվող վճարը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար նույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով ն. նույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում կայանելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը:
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարը գանձվում է բոլոր տեսակի ասվտոտրանսպորտային միջոցները կամ դրանց կցորդներն ավտոկայանատեղում կայանելու համար:
Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու պահից:
Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը նույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
Երնան քաղաքի ավագանու 28.12.2021 թվականի «Երնան համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 493-Ն որոշման հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Երնանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում ն հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային ն առողջապահական հաստատություններ, պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝ այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոց կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09:00-ից մինչն 24:00-ն կայանելու համար՝
ա. յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետնյալ
6
կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչն 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես՝ կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչն նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը.
բ. յուրաքանչյուր մեկ օրվա համար՝ 500 /հինգ հարյուր/ դրամ.
գ. մեկ շաբաթվա համար՝ 1000 /մեկ հազար/ դրամ.
դ. մեկ ամսվա համար՝ 2000 /երկու հազար/ դրամ.
ե. մեկ տարվա համար (մինչն 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)՝ 12000 /տասներկու հազար/ դրամ:
Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոկայանատեղի վճար չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելը կամ առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Վերոնշյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետնում է, որ ավտոկայանատեղի համար գանձվող գումարն Օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով համայնքի բյուջե գանձվող տեղական վճար է, որի վճարման պարտավորությունն ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ համար ծագում է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատվածից՝ (Երնան համայնքում՝ 15 րոպեից) ավելի կայանելու դեպքում: Ընդ որում՝ սահմանված ժամանակահատվածից (Երնան համայնքում՝ 15 րոպեից) ավելի կայանելու պարագայում ավտոկայանատեղի վճարումն իրականացվում է նախապես` կայանելու պահից: Իր հերթին՝ ավտոկայանատեղի վճար չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, այն է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում գտել է, որ. «(.) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման դեպքի (զանցանքի) առկայության համար այն դեպքում, երբ համայնքի ավագանու որոշմամբ նախատեսված է համայնքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատված անվճար կայանելու հնարավորություն, անհրաժեշտ է ավտոտրանսպորտայիե միջոցը կամ դրա կցորդը սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու ն համայնքի ավագանու կողմից հասրատված չափով տեղական տուրք չվճարելու փաստերի միաժամանակյա առկայություեը (..)» (տե՛ս, Գեղամ Սիմոնյանն ըեդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5084/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Օրենքի 16.1-րդ հոդված 1-ին մասի համաձայն՝ էլեկտրոնային համակարգերով ն տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են նույն օրենքի 16.2-16.4-րդ հոդվածներով:
7
Օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման փուլում ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի ապացույցները ավտոկայանատեղում տրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը Ա տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներն են:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման ն վարչական ակտի ընդունման փուլերից:
Օրենքի 16.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզումը վարչական մարմնի կողմից ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութի համադրումն է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալների հետ կայանման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:
Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նուն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը համարվում է պարզված, եթե էլեկտրոնային համակարգերով ն տեխնիկական միջոցներով ավտոկայանատեղում
ավտոտրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալների հետ համադրելուց պարզ է դառնում, որ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա դրությամբ չի վճարվել նույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:
Վերոգրյալ դրույթների վերլուծությունից հետնում է, որ էլեկտրոնային համակարգերով նե տեխնիկական միջոցներով հայտնաբերված -լխախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթում բացակայում է ընթացիկ փուլը: Այսպես, նկատի ունենալով, որ էլեկտրոնային համակարգերով ն տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթը դասվում է առանձին տեսակի վարչական վարույթի շարքին՝ օրենսդիրը վերջինիս համար սահմանել է միայն երկու փուլ՝ ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման (հարուցման) ն վարչական ակտի ընդունման (եզրափակիչ) փուլերը: Նշված վարչական վարույթում ընթացիկ փուլի բացառումը, ի թիվս այլնի, պայմանավրված է նաւ. այն հանգամանքով, որ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութից, լուսանկարից ն տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներից ստացված տեղեկատվությունների զուգորդված համեմատության արդյունքում հաստատվում է համայնքային վճարովի ավտոկայանատեղի վճարը չվճարելու իրավախախտման փաստը, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ բացակայում է վարչական գործի քննարկման հետ կապված ն վարչական վարույթի ընթացիկ փուլում սովորաբար կատարվող գործողությունների իրականացման անհրաժեշտությունը:
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպում է համայնքի ղեկավար` կամ համայնքային ենթակայության կազմակերպությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասություն կարող է վերապահվել նան
8
ֆիզիկական ն իրավաբանական անձանց, որոնք իրականացնում են վճարի գանձումը՝ համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
Զուգահեռաբար՝ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանելու մասին» 29.10.2012 թվականի թիվ 1293-Ն որոշման կարգի (այսուհետ՝ Կարգ) 4-րդ կետի համաձայն՝ ավտոկայանատեղի գործունեություն, կազմակերպվում է համայնքի ղեկավարի կամ համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասություն կարող է վերապահվել նան «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցութի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք գանձում են վճար՝ համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է վճարի գանձում, պետք է առանձնացված լինի ցուցանակներով ն կարմիր գունի գետնանշումով, որի ձնը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ավտոկայանատեղում պետք է փակցված լինի համապատասխան ցուցանակ՝ վճարովի ավտոկայանատեղի, դրա տարածքի, ավտոկայանատեղի համար վճարի վճարման պարտականության չափի, պայմանների Ա պատասխանատվության մասին հայերեն պարզ ն ընթեռնելի նշումներով, ինչպես նան՝ ավտոկայանատեղ կազմակերպող մարմնի հայեցողությամբ` այլ տեղեկատվությամբ: Ընդ որում՝ ցուցանակը կարող է ներառել նան օտար լեզուներով տեղեկատվություն:
Կարգի 2-րդ կետի համաձայն ամվտոկայանատեղն ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար առանձնացված՝ նույն Կարգով սահմանված պահանջներին համապատասխան կահավորված բաց հարթակ (փողոցի մաս, հրապարակ) է, որտեղ ավտոտրանսպորտային միջոցների կայանումը կազմակերպվում է առանց պահպանման ծառայություն մատուցելու:
Կարգի 7-րդ կետի համաձայն՝ ավտոկայանատեղերը պետք է ունենան հետնյալ կահավորումը՝
1) տարածքի մակերեսի կոշտ սպատվածք, ավտոկայանատեղի սահմանների սահմանազատում փողոցի երթնեկելի մասում, վճարի գանձման, տարածքի վերահսկման ն երթնեկության կազմակերպման այ տեխնիկական միջոցների առկայություն (հնարավորության դեպքում), կառուցվածքային տարրերով տարանջատում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձնի գետնանշում.
3) ավտոկայանատեղի տարածք ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու, տարածքից դուրս գալու մատչելի ն անվտանգ ուղիներ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի Վ 955-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան՝ «Կայանման տեղ» ն «Տրանսպորտային միջոցների կանգնեցման ձնը կայանման տեղերում», իսկ վճարովի ավտոկայանատեղերի համար՝ նան «Վճարովի ծառայություններ» ճանապարհային նշաններ.
9
5) վճարովի ավտոկայանատեղի համար տեղեկատվական ցուցանակ, որը պետք է պարունակի ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը ն ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը, ավտոկայանման ծառայության մատուցման դիմաց սահմանված վճարի չափերը, ծառայողական ավտոկայանատեղի համար՝ նան «Ծառայողական» ցուցանակ:
Կարգի 9-րդ կետի համաձայն՝ ավտոկայանատեղի ծառայությունից օգտվողների համար ներկայացվող տեղեկատվությունը, ավտոկայանատեղից օգտվելու պայմանների վերաբերյալ ցուցանակները պետք է տեղադրվեն մատճելի ն տեսանելի վայրերում:
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում
ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական վճարի գանձում) գետնանշման ձնը սահմանելու մասին» 29.10.2012 թվականի թիվ 1281-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական վճարի գանձում) գետնանշման ձնը (այսուհետ՝ Ձն):
Այսպես.
Ձնի 1-ին կետի համաձայն՝ փողոցի երթնեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքն առանձնացվում է փողոցի երթնեկելի հարնան գոտուց` ավտոկայանատեղի երկայնական սահմանագծի կարմիր գույնի խզվածքներով գետնանշմամբ Եթե փողոցի երթնեկեի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղում թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների՝ միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ կայանում, ապա ավտոկայանատեղի տարածքն առանձնացվում է նան լայնակի սահմանագծով՝ կարմիր գույնի հոծ գետնանշմամբ:
Վերոգրյալ իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ ավտոկայանատեղի գործունեության կազմակերպման իրավասություն վերապահված է համայնքի ղեկավարին կամ համայնքային ենթակայության կազմակերպությանը: Միննույն ժամանակ տվյալ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն, հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում ն հրապարակներում ավտոկայանատեղերի ցանկին համապատասխան վայրերում վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը տվյալ համայնքի ավագանու որոշմամբ կարող է վերապահվել նան ֆիզիկական ն իրավաբանական անձանց՝ վերջիններս հետ կնքված պայմանագրին համապատասխան: Ընդ որում, ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման որնէ բաց տարածք (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային ն առողջապահական հաստատությունների, պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) հանդիսանում է համայնքի ավագանու կողմից սահմանված վճարովի ավտոկայանատեղ, եթե վերջինս ունի ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու ն կայանումից հանելու համար հարմարեցված անվտանգ ելքեր, ապահովված է Կարգով սահմանված պատշաճ կահավորանքի բոլոր բաղադրիչնեով ն այդ տարածքի սահմանները հարակից մյուս տարածքների սահմաններից զատված են երանգավոր գետնանշմամբ եզրագծերով: Այ կերպ ասած համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման որոշակի բաց տարածք համայնքային վճարովի ավտոկայանատեղ կարող է համարվել, եթե այն ունի՝
ա. հարակից գոտուց կարմիր գույնի գետնանշումներով առանձնացվածություն,
բ. մուտքի ն ելքի մատչելի ու անվտանգ անցամասեր,
գ. ավտոտրանսպորտային միջոցը կայանողի համար մատչելի ն տեսանելի վայրերում տեղադրվածությամբ «Կայանման տեղ», «Տրանսպորտային միջոցների
10
կանգնեցման ձնը կայանման տեղերում», «Վճարովի ծառայություններ» ճանապարհային նշանների կահավորվածություն,
դ. ավտոտրանսպորտային միջոցը կայանողի համար մատչելի Ա տեսանելի վայրերում տեղադրվածությամբ ավտոկայանատեղի վճարովի լինելու, ավտոկայանատեղի տարածքի, ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանման կամ անվան ն ազգանվան, գտնվելու վայրի, հեռախոսահամարի, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմի, սահմանված վճարի չափերի, պայմանների նե պատասխանատվության մասին հայերեն պարզ ն ընթեռնելի նշումներով տվյալներն ընդգրկող տեղեկատվական ցուցանակի կահավորվածություն:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ թվարկված պայմաններից յուրաքանչյուրի առկայությունը պարտադիր է ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման որնէ բաց տարածք (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային ն առողջապահական հաստատություններ, պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) համայնքային վճարովի ավտոկայանատեղ որակելու համար. այդ պայմաններից որնէ մեկի բացակայության դեպքում տարածքը չի կարող դիտարկվել որպես վճարովի ավտոկայանատեղ:
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դեպքը հիմնավորող ապացուցման միջոցների կիրառման .առանձնահատկություններին՝ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ. «(..) այն պայմաններում, երբ համայնքի ավագանու որոշմամբ նախատեսված է համայեքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատված անվճար կայանելու հնարավորությու, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դեպքի առկայության համար անհրաժեշտ՝ ավտորրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու փաստը կարող է հաստատվել տեսանյութով կամ այնպիսի լուսանկարներով, որոնց քանակությունը ն դրանց լուսանկարահանման հաճախականությունը հեարավորություն կտան հաշվարկելու անընդմեջ կայանման տնողությունը:
(-) տեսանյութն ու լուսանկարները միակ ապացույցները չեն, որոնք կարող են հաստատել տփրանսպորպտային միջոցի կայանման փտնողությունը: (..) չի բացառում վճարովի ավտոկայանատեղերն Թայեպիսի տեխնիկական միջոցներով համալրելու կամ ավտոկայանատեղերն այնպես կազմակերպելու հնարավորությունը, որը թույլ կտա այլ կերպ հաշվառել յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի կայանման պտնողություենը (..)» (տե'ս, Գեղամ Սիմոնյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5084/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Միաժամանակ նկատի ունենալով իրավակիրառ պրակտիկայում տեսանյութի, որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դեպքը հիմնավորող ամպացուցման միջոցի, օգտագործման հաճախակիությունը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի կայանումն ամրագրած տեսանյութը նս երբեմն, օբյեկտիվորեն, կարող է չընդգրկել Կարգով ն Ձնով սահմանված համայնքային վճարովի ավտոկայանատեղի կահավորանքի որոշ տարրերը:
Այսպես, Վճռաբեկ դատարանը չի բացառում վճարովի ավտոկայանատեղում կայանված ավտոտրանսպորտային միջոցների քանակով, կայանման դիրքով, տեղով կամ
11
այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված տվյալ տեսանկարահանման տնողության ընթացքում վճարովի ավտոկայանատեղի կահավորանքի բոլոր տարրերի համաժամանակյա առկայության բացահայտման անհնարինությունը՝ հաշվի առնելով տեսանկարահանող սարքավորումների սահմանափակ ծավալի տարածություն տեսագրելու կարողությունը, ինչպես նան կահավորանքի առանձին տարրերի որոշակի կոնկրետ հատվածում տեղադրվածությունը (օրինակ՝ ճանապարհային նշանները ն տեղեկատվական ցուցանակ, որպես կանոն, տեղադրվում են համայնքային վճարովի ավտոկայանատեղի սկզբնամասում՝ ապահովելու համար մինչն ավտոտրանսպորտային միջոցի կայանումը վարորդների համար դրանց տեսանելիությունը):
Հետնաբար, Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ՝ էլեկտրոնային համակարգերով ն տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում, ի թիվս Օրենքով նախատեսված ապացույցների, այլ ապացույցը նս կարող է դրվել վարչական պատասխանատվության հիմքում, եթե այն բովանդակում է կոնկրետ ժամանակահատվածի միջակայքում կահավորանքի տարրերից յուրաքանչյուրի առկայության մասին առանձին ն հստակ նշումներ, անհատականացնում է վճարովի ավտոկայանատեղի վայրը, ինչպես նան, եթե այն տրամադրվել է իրավասու սուբյեկտի կողմից: Այլ կերպ ասած՝ վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված այլ թույլատրելի ապացույցները կարող են միայն լրացնել, ն ոչ թե փոխարինել ավտոտրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութին ն տվյալ։ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներին:
Վճռաբեկ դատարանն անհրաժետ է համարում հավելել, որ վերոնշյալ դատողությունը բխում է օրենսդրի կողմից սահմանված այն կարգավորումից, ըստ որի՝ Օրենքի 3-րդ հոդվածի իմաստով համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասություն կարող է վերապահվել նան ֆիզիկական ն իրավաբանական անձանց, որոնք իրականացնում են վճարի գանձումը համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան: Հետնապես, բոլոր այն դեպքերում, երբ համայնքային վճարովի ավտոկայանտեղերի կազմակերպումը հանձված է ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ապա վերջիններս համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրի շրջանակում կրում են համայնքային վճարովի ավտոկայանատեղը Կարգի ն Ձնի փպահանջներով սահմանված ամբողջական ձնավորելու պարտականությունը:
Վերոգրյալից ակներն է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից համայնքային վճարովի ավտոկայանատեղի կազմակերպման պարագայում, հենց այդ սուբյեկտներն են իրականացնում համայնքային վճարովի կոնկրետ ավտոկայանտեղը տեսանկարահանող սարքավորումներով, ճանապարհային նշաններով, տեղեկատվական ցուցանակներով նե համապատասխան գծանշումներով կահավորած լինելու հանգամանքները ստուգելու վերաբերյալ համապատասխան ուսումնասիրությունները, ըստ այդմ տիրապետում կահավորանքի բաղադրիչներից յուրաքանչյուրի առկայության կամ բացակայության մասին տեղեկատվությանը:
Վկայակոչված իրավանորմերի ն նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ 26.02.2021 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-38-Ն օրենքով սահմանվել են էլեկտրոնային համակարգեով ն տեխնիկական միջոցներով հայտաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները, հանգում է այն եզրակացության, որ էլեկտրոնային համակարգեով ն տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների
12
վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտով անձը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1247-րդ հոդվածի 1ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելու համար, եթե այդ վարչական վարույթում ձեռք բերված թույլատրելի ապացույցները` տրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութը ն (կամ) լուսանկարը, տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալները, տվյալ համայնքային վճարովի ավտոկայանատեղում իրավախախտման ամրագրման օրվա դրությամբ կահավորանքի տարրերի առկայության մասին վկայող այլ ապացույցներն իրենց համակցության մեջ փոխանցում են տվյալ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու վերաբերյալ այնպիսի բովանդակությամբ տեղեկատվություն, որը հստակ պատկերացում է տալիս այդ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի մակնիշի ն պետհամարանիշի, համայնքային վճարովի ավտոկայանատեղիի վայրի, կահավորանքի տարրերից յուրաքանչյուրի, տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ կատարված վճարումների մասին, ն որոնց զուգորդված համադրման միջոցով հնարավոր է հանգել անկասկած հետնության՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով կայանված լինելու ո սահմանված չափով տեղական վճարը վճարված չլինելու փաստերի միաժամանակյա առկայության մասին:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա անդրադառնալով սույն գործով բարձրացրած իրավական հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, եր.։ Օրենքի իրավակարգավորումների շրջանակում համայնքային վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու իրավասությունը վերապահված է մասնավոր սուբյեկտի, ապա ավտոկայանատեղի վայրի ն կահավորանքի առանձին տարրերի առկայության վերաբերյալ վերջինիս տրամադրած գրությունը (տեղեկանքը կամ այլ փաստաթուղթը), կարող է հանդիսանալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու ն նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար թույլատրելի ապացույց, եթե դրանում նշված տեղեկատվությունները հնարավորություն են տալի, գնահատելու կոնկրետ ավտոկայանատեղի վայրում ավտոկայանատեղի կահավորանքի տարրերից յուրաքանչյուրի առակայությունը, այն պայմանով, որ վերջինիս բովանդակությունը չի հակասում ավտոկայանատեղում տրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութից Ա տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներից ստացված տեղեկատվությանը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Գայանե Մինասյանը դատարան ներկայացրած հայցադիմումով պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի 04.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0130385 որոշումը:
Դատարանը 11.03.2022 թվականի վճռով հայցը մերժել է' հետնյալ պատճառաբանությամբ. «(..)տվյալ դեպքում տեսանյութի, լուսանկարի ն դրանցում
13
պատկերված տրանսպորտային միջոցների ն տեղանքում գտեվող այլ առարկաների համալիր ուսումեասիրությունից պարզ է դառնում, որ «336303» պետհամարանիշով «ԼէԷ«ՍՏ Թ, 300» մակնիշի տրանսպորտային միջոցը 26.01.2022թ. ժամը 19:24-ից 26.01.2022թ. ժամը 19:44-ը 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել ՀՀ, Երնան, Կորյուն փող., հատված Շճե/ 16/6/2 հասցեում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում: Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի այն փաստարկին, որ կայանատեղը կահավորված չի եղել որպես վճարովի ավտոկայանատեղի, ապա Դատարանն գտնում է, որ հայցվորի եշված փաստարկը նս անհիմե է, քանի որ վիճարկվող որոշման կայացման համար հիմ. հանդիսացած տեսանյութի ուսումնասիրության արդյունքում տեսանելի է, որ «336303» պետհամարանիշով «ԼէԷՃՍՏ Թ) 300» մակնիշի տրանսպորտային միջոցը 26.01.2022թ. ժամը 19:24-ից կայանված է եղել ՀՀ, Երնան, Կորյուն փող., հատված Շ4Ն/ 16/6/2 հասցեում գտեվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում, ընդ որում տեսանյութում տեսանելի է կարմիր գույնի գետնանշումը: Բացի այդ, վարչական գործում առկա ՀՀ, Երնան, Կորյուն փող., հատված Ը4Ն/ 16/6/2 հասցեն վճարովի ավտոկայանատեղի հանդիսանալու փաստը հաստատվում է նան «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Երեանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քենության բաժնի պետին ուղղված 31.01.2022 թվականի գրությամբ ն դրան կից «Երնան քաղաքի ավտոկայանատեղերի կահավորում» վերտառությամբ փաստաթղթով (...)»:
Վերաքննիչ դատարանը 03.022023 թվականի որոշմամբ մերժել է Գայանե Մինասյանի վերաքննիչ բողոքը՝ որոշմա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/0982/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
