Դավթյան — ԵԴ/35653/02/19
Ամփոփում
քննելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմինե Դավթյանի ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակութի ն սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), երրորդ անձ՝ «Հանրապետական մանկավարժական աջակցության կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության՝ անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմ
Ամբողջ Տեքստ
(ԱԽՆ,
է ՀԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35653/02/19 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35653/02/19
Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան
Ս. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
2023 թվականի ապրիլի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմինե Դավթյանի ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակութի ն սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), երրորդ անձ՝ «Հանրապետական մանկավարժական աջակցության կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության՝ անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արմինե Դավթյանը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության 27.09.2019 թվականի թիվ 01/10.2/21788-19 ն 01.10.2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանները, վերականգնել նախկին աշխատանքում, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սուքոյան) (այսուհետ՝ Դատարան) 24.09.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.02.2022 թվականի որոշմամբ Արմինե Դավթյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 24.09.2021 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Վահրամ Դումանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմինե Դավթյանը (ներկայացուցիչ՝ Դավիթ Ասատրյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս անտեսել է, որ հայցվորը բոլոր դեպքերում իրավունք չուներ դրսնորել այնպիսի վարքագիծ, որը կարող էր առաջացնել հանրության անվստահությունը կրթության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ: Ավելին, գործում առկա փաստերը՝ մասնավորապես բաց-նամակ հայտարարությունը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գրությունը, խոսում են այն մասին, որ աշխատողի արարքը վտանգի տակ է դրել գործատուի բարի համբավը, ն գործատուն կարող էր այդ հիմքով կորցնել աշխատողի նկատմամբ իր վստահությունը:
Բացի այդ, դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները վկայում են այն մասին, որ հայցվորը թույլ է տվել աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք, այն է՝ ֆեյսբուքում տեղ գտած տեսանյութի (տեսանյութը կրիչով առկա է գործում) 3:51 րոպեից սկսած Ա. Դավթյանն անում է հետնյալ հայտարարությունները. «Ես նայում եմ երեխայի աչքերին, ն անում եմ դա ուղիղ իր աչքերի մեջ նայելով: Ինքե ինձ լավ, տեղը տեղին հարվածեց, ես իրեն կամաց ուղղակի թուշիկին խփեցի: Ա՛յ. բռնություն է գործադրվել, բայց այս երեխան հանգստացավ: Որովհետն վախեցել էին, մի հատ 7 ամսականում վիրահատություն էր արվել, միեչն 6 տարեկան իրենք ընդհանրապես ոչ մի պատժական մեթոդ չեն կիրառել (տվյալ պարագայում «իրենք» ասելով հասկացվում է
Յ
ծնողները): Վախեցել են երեխայից, երեխան դարձել է հիստերիկ: Հիստերիկ, կապռիզնի: Հիմա ես այդ երեխային փրկե՛մ, թե թողնեմ այդպիսին մեա: Ծնողին բացատրե՞մ, թե թողնեմ էդպիսին մեա երեխան: Իմ առջն խեդիր է դրված ես մանկավարժ եմ, հոգեբան եմ: Հիմա այդ երեխային երկար տանեմ թերապիաների, 2 ամիս ծնողին տանեմ-բերեմ, թե մի ժամում լուծեմ այդ խնդիրը ն ծնողին ասեմ վերցրեք Ձեր երեխային, գնացեք .. էդ մի հատ փոքրիկ ապտակե ինքն ավելի լավ հասկացավ իեչ է, քան ժամերով քարոզը», կամ տեսանյութի 5:30-րդ րոպեից" «Եղել են դեպքեր, երբ երեխան ինձ կծել է, ես էլ իրեն եմ կծել»:
Այսինքն, հայցվորն իր աշխատանքն իրականացնելիս, մասնավորապես՝ երեխաների ն ծնողների հետ աշխատելիս, հիմք է ընդունում ոչ թե հոգեբանական, մանկավարժական մոտեցումներն ու մեթոդները, որոնք պարտավոր էր կիրառել, այլ բռնությունը: Մասնավորապես, հայցվորը նշում է, որ առավել նպատակահարմար է երեխայի նկատմամբ բռնություն գործադրել, քան տարիներով մշակված բազմաթիվ հոգեբանական ն դաստիարակչական մեթոդներ կիրառել:
Հայցվորի ազատման հրամանի իրավական հիմքը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը) դատական որնէ ատյանում քննարկման առարկա չի դարձրել, այսինքն, ընդունվել է որպես հաստատված փաստ, այն է՝ հայցվորի կողմից որպես Ուսումնադաստիարակչական գործառութներ իրականացնող 0աշխատող, կատարվել է տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:
Ուստի, հայցվորը թույլ է տվել մանկավարժ-հոգեբանին ոչ բնորոշ արարք, ինչով էլ չարաշահել է պատասխանողի համբերությունը, որն էլ հիմնավորում է գործատուի ն աշխատողի միջն լարված հարաբերությունների առկայությունը:
Ըստ բողոք բերած անձի Դատարանի կողմից կայացված դատական ակտում հիմնավորվել է աշխատանքում վերականգնելու անհնարինության հանգամանքը: Իսկ Վերաքննիչ դատարանի 28.02.2022 թվականին կայացրած որոշմամբ չի հիմնավորվել այդ հանգամանքի հերքումը:
Բացի այդ, բողոքարկվող դատական ակտում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265- րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0605/02/08 ն 18.07.2014 թվականի ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործերով կայացրած որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 28.02.2022 թվականի որոշումը` ամբողջությամբ օրինական ուժ տալով Դատարանի 24.09.2021 թվականի վճռին կամ մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը ն փոփոխել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Սույն գործով բերված վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանություններով:
4
Բողոքաբերը գտել է, որ աշխատողին աշխատանքի վերականգման հարցը որոշելիս պետք է պարզել վերջինիս կողմից դրսնորված վարքագիծն իր աշխատանքային պարտականություններն իրականացնելու ընթացքում, այնինչ անտեսել է, որ նախ անհատական իրավական ակտում պետք է նշված լինի այն փաստական հիմքը, որի հիման վրա անձն ազատվել է աշխատանքից, որն էլ հնարավորություն կտա Դատարանին ստուգելու դրա իրավաչափությունը ն պարզելու գործի հանգամանքները:
Անհատական իրավական ակտում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը չնշելով՝ ստեղծում է մի իրավիճակ, որ անհասկանալի է դառնում, թե կոնկրետ որ արարքն է հիմք։ հանդիսացել անձին »կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Հարկ է նշել, որ մինչ այժմ բողոքաբերը դատարանին չի կարողացել հայտնել արարքը. ներկայացվում է հակասական, կոնտեքստից կտրված, երբեմն աղավաղված փաստեր, որոնք անհասկանալի է՝ հանդիսացե՞լ են կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, թե ոչ:
Սուն գործում առկա փաստերի համաձայն պատասխանողը դատարանին ներկայացրել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա պնդում է, որ կիրառելի է վճռաբեկ բողոքում վկայակոչված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները ն անհնար է նախկին աշխատանքում վերականգնելը: Պաշտոնի վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2 տարով՝ դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ այդ ժամկետը անցած է, այսինքն գործում առկա չէ որնէ ապացույց, որ դատական ակտի դրությամբ այդ ժամկետը որնէ կերպ երկարաձգվել է կամ նոր ժամկետով այլ անձ աշխատանքի է անցել:
Պատասխանողը դատաքննության փուլում դատարան է ներկայացրել «Խ/ս|Եօոոյ» համակարգից փաստաթուղթ՝ դա ներկայացնելով որպես անհատական իրավական ակտի մասին բացատրություն պահանջելու ապացույց, սակայն Դատարանը մերժել է այդ փաստաթղթի ընդունումը: Այդ փաստաթղթով չի ապացուցվում, որ պատասխանողը որնէ կերպ պահպանել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասը: Այդ փաստաթղթում բացակայում է բավարար տեղեկատվություն:
Բացի այդ, բողոքի պատասխան բերած անձը նշել է, որ մասնագիտական նեղ շրջանակներում կատարված արտահայտությունը չի կարելի «արարք» համարել ն անձի արտահայտությունը չի կարելի դիտարկել նրա ողջ կենսագրությունից Ա մասնագիտական գիտական գործունեությունթից անջատ, չէ որ անձի կենսագրությունը նրա գաղափարախոսական համոզմունքների հավաստումն է: Արդյոք այն, որ խնդրահարույց արտահայտությունից հետո ասված մեկնաբանությունը, որ «քավ լիցի, թե ես ասում եմ ցավ պատճառեք երեխային» չի հերքում «բռնության կոչի» փաստը, որը ներկայացված փաստական հիմքերում չի արձանագրվել ն խոսքը դիտվել է համատեքստից կտրված բոլորովին այլ իմաստով:
Առկա չեն փաստական հիմքեր, որոնք կհավաստեն, որ - խնդրահարույց արտահայտությունները կատարվել են տվյալ հաստատության ղեկավարման ընթացքում կատարված գործողությունների վերաբերյալ, կամ, որ դա ուսումնադաստիարակչական գործառույթ է, ն պետք է արձանագրել, որ արտահայտությունը վերաբերում է ոչ թե ուսումնադաստիարակչակցան 60աշխատանքին այ հոգեբանական շտկողական
5
վարքաբանական աշխատանքերին, Արմինե Դավթյանը չի իրականացրել արդեն տնօրեն դառնալուց ի վեր:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի Ա սպորտի նախարարի 11.06.2019 թվականի հրամանի համաձայն Արմինե Դավթյանը նշանակվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության տնօրեն 5 տարի ժամկետով (հատոր 1-ին, գ. թ. 15):
2. Նախարարության ն Արմինե Դավթյանի միջն 11.06.2019 թվականին կնքվել է թիվ 05 աշխատանքային պայմանագիրը, որով սահմանվել են պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները (հատոր 2-րդ, գ. թ. 34-39):
3. ՀՀ կրթության, գիտության, մշակութի նե սպորտի նախարարի 27.09.2019 թվականի թիվ 01/102/2178819 հրամանի համաձայն «Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ն 122-րդ հոդվածի 2- րդ կետով՝ հրամայում եմ 2019 թվականի հոկտեմբերի 3-ից դադարեցնել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության տնօրեն Արմինե Վահրամի Դավթյանի լիազորությունները՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հունիսի 11-ին կնքված թիվ 05 աշխատանքային պայմանագիրը:»: (հատոր 1-ին, գ. թ. 13):
4. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարի 01.10.2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանի համաձայն՝ «Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ն 122-րդ հոդվածի 2-րդ կետով՝ հրամայում եմ՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ից դադարեցնել «Հանրապետական
մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության տնօրեն Արմինե Վահրամի Դավթյանի լիազորությունները՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հունիսի 11-ին կնքված թիվ 05 աշխատանքային պայմանագիրը:»: Հրամանը Արմինե Դավթյանն ստացել է 02.10.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 14, 86):
5. Պատասխանին կից ներկայացված ձայնային արձանագրության (00:10 վայրկյան) համաձայն՝ Արմինե Դավթյանը նշել է՝ «(...) կամ եթե ինչ-որ մասնագետ ուզում է, օրինակ ատամնաբույժն առանց ատամը քաշելու ոնց կարող է բուժել, նույնն էլ մանկավարժության ն հոգեբանության մեջ կան երնույթներ, որոնք գուցե մի բան անես, մի բան, որ այդ մարդուն հաճելի չէ, տհաճ է ն այլն, բայց դու անում ես իր համար: Օրինակ, եթե գրկում ես կապրիզի ն հիստերիայի մեջ պատեպատ տվող երեխային, սեղմում եմ իմ գրկի մեջ, դրա համար իրեն քաշքշում եմ չէ վերջին հաշվով, որ ես իրան բռնեմ գրկեմ, որ ինքն իրեն մի տեղ չխբի: Դա եղավ ես բռնություն ե՞մ գործադրել: Մարդիկ կան դա դիտարկում են որպես բռնություն, բայց ես այդ երեխային կես ժամ կարողա գրկեմ սիրեմ, համբուրեմ, ականջին լավ բաներ խոսեմ, դա չի տեսնում, տեսավ, որ երեխային զոռով ուզում եմ գրկեմ: (...) Ծնողներ կան փորձում են փրկել իրենց երեխային, բայց ես այդ երեխային փորձում եմ
6
բռնել, նստեմ հայելու դիմաց: (...) Դեպք եղավ, երբ երեխան ինձ խփեց, մի անգամ խփեց ձայն չհանեցի, ոչ մի բան չարեցի, երկրորդ ու երրորդ անգամ խփեց ու հայհոյեց, դե հայհոյել չեմ հայհոյի երբեք, բայց որ մի հատ էլ խփեց, կամաց մի հատ էլ իրան խփեցի ու այդ երեխան ապշած նայեց ինձ, ես դա անում եմ ծնողի ներկայությամբ, ոչ մի ավելորդ բան, նայում եմ երեխայի աչքերին, անում եմ դա ուղիղ իր աչքերի մեջ նայելով, ինքն ինձ լավ տեղը տեղին հարվածեց, իսկ ես կամաց ուղղակի խփեցի, բայց այս երեխան հանգստացավ, որովհետե վախեցել էին, յոթ ամսականում վիրահատություն էին արել մինչն վեց տարեկան իրան ընդհանրապես որնէ պատժական միջոց չեն կիրառել, վախեցել են երեխայից, երեխան դարձել է հիստերիկ, կապրիզնի, հիմա այդ երեխային փրկեմ, թե թողնեմ էդպիսին մնա, (...): Իմ առջն խնդիր է դրված, ես մանկավարժ եմ, հոգեբան եմ չէ, հիմա այդ երեխային երկար տանեմ թերապիաների ու ծնողին երկու ամիս տանեմ-բերեմ, թե այդ խնդիրը մեկ ժամում լուծեմ, ասեմ՝ վերցրեք ձեր երեխային գնացեք (..) էդ ապտակն ինքն ավելի լավ հասկացավ, քան ժամերով քարոզեմ, (...) եղել ա որ կծել ա, ես էլ իրան եմ կծել, դա հոգեբանական աշխատանք է, ինչ անել, որ աշխատանքը մի քիչ սպեցիֆիկ է:» (հատոր 1-ին, գ.թ. 80, ձայնային կրիչ):
6. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի Աե սպորտի նախարարի տեղակալի Արմինե Դավթյանին ուղղված 18.09.2019 թվականի գրությամբ նշվել է. «Վերջին օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում` երեխայի նկատմամբ բռնության թեմայի վերաբերյալ Ձեր գրառումը, հանրության շրջանում մեծ քննարկումների տեղիք է տվել: Ուստի, առաջարկում եմ ներկայացնել բացատրություն Ձեր կողմից արված ոչ ցանկալի ն թյուրըմբռնելի մեկնաբանության առնչությամբ:» (հատոր 1-ին, գթ. 813:
7. 16.02.2021 թվականի դատական նիստի ընթացքում Նախարարության ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել «ԽԽսՒԵօոոյ» համակարգից կատարված արտատպվածք, որով ըստ վերջինիս հաստատվում է, որ հայցվորն ստացել է 18.09.2019 թվականի բացատրություն պահանջելու մասին գրությունը: Դատարանը չի ընդունել այդ ապացույցը՝ նշելով, որ պատասխանողը խախտել է ապացույցներ ներկայացնելու ժամկետը (Հիմք՝ 16.02.2021 6լթվականին դատական նիստի ձայնային արձանագրություն):
8. Պատասխանողը Դատարան է ներկայացրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից կատարված արտատպվածք, համաձայն որի՝ Արմինե Դավթյան անունով օգտատերը, ի պատասխան այն մեկնաբանության, որ «ոչ ոք իրավունք չունի խփել երեխային», նշել է՝ «բացի իսկական մանկավարժից»: Նույն օգտատերը մեկ այլ մեկնաբանությամբ նշել է՝ «ՍԻՐԵԼԻ ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐ ՋԱԱԱՆ, դա բոլորովին այլ խեդիր է, օրինակ մի դեպք ասեմ, աուտիզմով երեխաներիցս մեկը սիրում է գլխով հարվածելով, ինձ մի օր այեպես գլխով հարվածեց մեջքիս, աջքերիցս կայծեր դուրս եկան, ես որ միշտ խաղում էի երա հեր այդ պահերին, սիրում ու գզվոտվում ցավից այնպես բղավեցի ու զայրացա, ու այդ տոնով էլ այնպես հրեցի նստացրեցի բազմոցին որ զայրացած խրատեմ: Այդ տոնից հետո ինքը սովորեց այլեվս այդպես չխփել: Հիմա ինչ կասեք. թողնեի նույն ձնով մեկ այլ երեխայի վաղը մյուսօր խփեր" չզայրանայի, խիստ չխոսեի: անկախ ամեն ինչից երեխաները պետք է հասկանան, որն է լավ, որն է վատ: Զայրույթն էլ է մարդկային ն
7
հասարակության մեջ երանք պետք է պտարբերակեն հույզերը, որ ավելիի ապահով մեծանան:» (հատոր 2-րդ, գ.թ. 61-63):
9. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ՀՀ կրթության, գիտության, մշակութի Աե սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված գրությամբ նշել է՝ ««Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Դավթյանի կողմից անցկացված սեմինարի համացանցում հայտնի տեսանյութի բովանդակությունը, որը նան մի շարք հասարակական կազմակերպությունների ն ՄԻՊ գրասենյակի կողմից բացասական է դիտարկվել, ինչպես նան տեսանյութի համացանցում քննարկումների արդյունքում իր կողմից մասնագետների, ծնողների ն մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ ոչ կոռեկտ արտահայտությունները, Շիրակի մարզում ներառական կրթություն իրականացնող բազմամասնագիտական թիմի անդամների շրջանում մոնիթորինգի անցկացման արդյունքում, որի իրավունքը նա չուներ, մոնիթորինգի մասնակիցներին մասնագիտական վկայականների տրամադրումը, որն էլ իր հերթին առաջացրել է մի շարք խնդիրներ ն սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԿԳՄՍ փոխնախարար տիկին Լուսինե Առաքելյանի կողմից կազմակերպված կլոր սեղան քննարկման ժամանակ իր անզիջում մոտեցումը վկայությունն են առ այն, որ որպես տնօրեն տիկին Դավթյաեն անցել է իր լիազորությունների սահմանը: Հետնաբար, առաջարկում եմ քննարկել, դադարեցնել իր լիազորությունները ն ակնկալում եմ նրա հեռացումը տնօրենի պաշտոնից:» (հատոր 2-րդ, գ.թ. 64):
10. Արմինե Դավթյանի հայտարարությունների մասով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի Ա սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին բաց նամակ-հայտարարություն է ուղարկվել Կրթական քաղաքացիական նախաձեռնության կողմից, համաձայն որի՝ «(...) Այս բաց-նամակը արտահայտում է մեր՝ հանրային հատվածի, մասնագիտական ն ծնողական համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավաքական կարծիքը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ` ՀՄԿ) տնօրեն Արմինե Դավթյանի՝ երեխայի հետ աշխատանքի վերաբերյալ հանրային տիրույթում կատարված ոչ մասնագիտական ն անթույլատրելի պնդումների շուրջ: ՀՄԿ ֆեյսբուքյան էջում հայտնված տեսանյութը անհանգստացնող ազդակ է մասնագիտական ն ծնողական համայնքների համար: Այդ տեսանյութում ՀՄԿ գործող տնօրեն Արմինե Դավթյանը կիսվում է իր մասնագիտական գործունեության այնպիսի դրվագներով, որոնք առերնույթ պարունակում են երեխաների հետ աշխատանքում ֆիզիկական ն հոգեբանական բռնութան գործադրմամբ միջամտություններ իրականանցելու խրախուսում, մասնագիտական գործունեության անթույլատրելի ոճ ն սկզբունքներ: Այս հանգամանքներին ն տիկին Դավթյանի մոտեցումներին ծանոթանալու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի աշխատասենյակում կազմակեպվել է մասնագիտական, կրթական ն քաղաքացիական հասարակության համայնքների, ինչպես նան օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հանդիպումը տիկին Դավթյանի հետ: Հանդիպման ընթացքում տիկին Դավթյանը վերահաստատեց իր համոզմունքը համացանցում տարածված տեսանյութում ն տարբեր գրառումների ներքո արված
8
մեկնաբանություններում արտահայտած մեթոդների հավաստիության լը արժանահավության մեջ՝ ըստ էության նս մեկ անգամ տեսակետ հայտնելով, որ երեխաների նկատմամբ բռնություն մասնագիտական ն ոչ մասնագիտական գործունեության մեջ, թույլատրելի է: Մինչդեռ, նշված մեթոդները, մոտեցումները որնէ գիտական հիմնավորում չունեն, փաստահենք չեն, «ինքնաշեն» են: Ուստի, դրանց կիրառումը, առավել նս տարածումը, ոչ պրոֆեսիոնալիզմ ն անթույլատրելի դրսնորում է: Հայտարարում ենք, որ ՀՄԿ տնօրեն տիկին Արմինե Դավթյանի մասնագիտական դիրքորոշումները, գիտելիքները, իր մասնագիտական գործունեության անբաժանելի մաս կազմող արժեհամակարգային կողմնորոշումները համատեղելի չեն իր զբաղեցրած պաշտոնի Ա իր կողմից ղեկավարվող կառույցի առաքելութան Ա ռազմավարական նպատակների հետ:» (հատոր 2-րդ, գ.թ. 65-70):
1. 23.10.2020 թվականին դատական նիստի ընթացքում Դատարանը կողմերի միջն բաշխել է ապացուցման պարտականությունը՝ նշելով, որ պատասխանողը պետք է ապացուցի աշխատանքից ազատման իրավաչափությունը, մեկ հրամանի արձակումը, ֆեյսբուքյան գրառումների՝ սույն գործի հետ առնչությունը, կարգապահական վարույթի իրականացումը, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառները, «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի` ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնելու փաստը (Հիմք՝ 23.10.2020 թվականին դատական նիստի ձայնային արձանագրություն):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցրած գործատուի նախաձեռեությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքին, ինչպես նան վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջները պահպանված չլինելու իրավական հարցերին, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:
9
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ ն այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան ն այլ հատուկ օրենսդրությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործատուի ներքին նե անհատական իրավական ակտերն ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեսքով:
Եթե ներքին ն անհատական իրավական ակտերը բովանդակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաստ են, քան աշխատանքային օրենսդրությամբ Ան աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատողների համար սահմանված պայմանները, ապա նման ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն:
Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական աշխատանքային
հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի ն գործատուի միջե աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի ն գործատուի միջն, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը ն ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված՝ անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջների խախտումն ինքնին հիմք չէ այդ ակտն անվավեր ճանաձելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝ դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային
10
պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը:
Վերոնշյալ նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ աշխատանքից ազատելու հրամանի բովանդակությունից պետք է աշխատողի համար հասկանալի լինի, թե ինչ հիմքով է նա ենթարկվում կարգապահական պատասխանատվության, կոնկրետ իր կողմից կատարված որ արարքի համար է գործատուն իր նկատմամբ կիրառում կարգապահական պատասխանատվության միջոցներ, այսինքն հրամանը պետք է պարունակի փաստական հիմքի մասին որնէ նշում: Մասնավորապես հրամանում պետք է նշվի, թե ինչ արարք է կատարել աշխատողը կամ հղում կատարվի որնէ փաստաթղթի, որի ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլինի արձանագրել աշխատողի կողմից թույլ տրված խախտումը, որը հանգեցրել է կարգապահական տույժի: «շ»՛աստական ն իրավական հիմքերից թեկուզն մեկի բացակայությունն անվերապահորեն հանգեցնում է վիճարկվող անհատական իրավական ակտի անվավեր ճանաչման՝ անկախ աշխատողին աշխատանքից ազատելու հիմքերի առկայությունից:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ:
ՀՀ. աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նան որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի -համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվւմ է միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ
ժամանակահատվածի համար,։ կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին
11
օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն 0`տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատու ն աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում՝ պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ն աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
ՀՀ վճռաբեկ դատարանը, Զոյա Ծատուրյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով կայացրած որոշմամբ անդրադառնալով նշված հոդվածի կիրառման դեպքին, դիրքորոշում է հայտնել նան այն մասին, որ օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է աշխատանքում չվերականգնելու գործատուի իրավական հնարավորությունը վերապահելով դատարանին այդ վարքագծի իրավաչափության գնահատման իրավասություն՝ որոշելու տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի ն աշխատողի հետագա աշխատանքային հարաբերություննեի .,վերականգնման անհնարինությունը կոնկրետ գործի փաստերից ելնելով (տես, թիվ 3-496(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ նշված հոդվածով օրենսդիրը, անդրադառնալով աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերին, կարգավորել է աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողների խախտված իրավունքների վերականգման դեպքերը՝ առանձնացնելով երկու խումբ իրավիճակներ.
1. աշխատողը վերականգնվում է իր նախկին աշխատանքում՝ ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ,
2. ` աշխատողը չի վերականգնվում նախկին աշխատանքում ստանալով հատուցումներ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, ինչպես նան աշխատանքում չվերականգեվելու դիմաց:
Վերոնշյալ երկրորդ իրավիճակը հնարավոր է հետնյալ դեպքերում.
1. Առկա են տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներ: Մասնավորապես, նման իրավիճակ հնարավոր է այն դեպքում, երբ գործատուի վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է աշխատողը, նե առկա չէ աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք:
2. Գործատուի ն աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունները վերականգնելն անհնարին է այլ պատճառներով: Ընդ որում, նշված հիմքի կիրառման
12
համար օրենսդիրը կոնկրետ դեպքեր չի նախատեսել հնարավորություն տալով դատարաններին յուրաքանչյուր դեպքում գործի փաստական հանգամանքների շրջանակներում գնահատել աշխատանքում աշխատողի վերականգնման անհնարինությունը:
Այսպիսով, վերլուծելով նշված հոդվածով սահմանված իրավակարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանով օրենսդիրը նպատակ է հետապնդել համապարփակ կերպով կարգավորելու աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը, մասնավորապես՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու ն լուծելու հետ կապված բոլոր վեճերը՝ որպես աշխատողի խախտված իրավունքների վերականգնման եղանակներ սահմանելով ինչպես աշխատողի վերականգնումը նախկին աշխատանքում, այնպես էլ դրա անհնարինության դեպքում աշխատողին փոխհատուցումներ վճարելու գործատուի պարտականությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հոդվածի իրավակարգավորումները կիրառելի են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու ն լուծելու վերաբերյալ բոլոր վեճերով անկախ պայմանագիրը դադարեցնելու կամ լուծելու հիմքից, այլապես աշխատանքային վեճերի մի մասը դուրս կմնա օրենսդրական կարգավորման ոլորտից (տե՛ս, օրինակ, Խորեն Նասիբյաեն ընդդեմ «Ինտերալկո» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3295/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշմամբ, վերլուծելով վկայակոչված իրավական նորմերը նշել է, որ գործատուն իրավունք ունի որոշակի ժամկետով աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը վերը նշված հիմքով նախքան դրա գործողության ժամկետի լրանալը լուծելու նան այն դեպքում, երբ աշխատողի նկատմամբ կորցնում է վստահությունը: Որպես աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու ինքնուրույն դեպք օրենսդիրը նախատեսել է նան վերջինիս կողմից ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնելիս թույլ տրված՝ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարքը:
Այսինքն՝ որպեսզի գործատուի մոտ ծագի վերը նշված հիմքով նախքան աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի լրանան այն իր նախաձեռնությամբ լուծելու իրավունքը, անհրաժեշտ է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
1. աշխատող՝ հանդիսանա ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ, ն
2. թույլ տրված լինի համապատասխան աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում արտահայտած դիրքորոշումների համատեքստում, բացահայտել է «ուսումնադաստիարակչական գործառույթներ» տերմինը, անդրադարձել է հանրակրթական դպրոցի տնօրենի գործառույթներին՝ բացահայտելով դրանց ուսումնադաստիարակչական բնույթ ունենալու հանգամանքը: Այսպես՝
13
Ըստ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի՝ «ուսումնական» նշանակում է «ուսման համար կատարվող՝ տեղի ունեցող, ուսման բնույթ կրող», «ուսման պրոցեսը կազմակերպելու ն ղեկավարելու իրականացնելու հետ կապված», «ուսումնական մեթոդներ», իսկ ըստ Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան»-ի՝ «ուսուցողական (ուսմանը վերաբերող՝ հատկացված)»:
Ըստ Էդուսրդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական :բառարան»-ի՝ «դաստիարակչական» նշանակում է «դաստիարակության հատուկ», «դաստիարակության՝ դաստիարակելուն ծառայող», իսկ ըստ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ի՝ «դաստիարակչության վերաբերող՝ հատուկ, դաստիարակիչ, կրթիչ»:
Նկատի ունենալով վերոգրյալը ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «ուսումնադաստիարակչական գործառույթներ» իրականացնող կարող է համարվել այն անձը, ով վերը նշված բառարանների իմաստով միաժամանակ՝ համալիր կերպով, իրականացնում է ինչպես ուսումնական, այնպես էլ` դաստիարակչական գործառույթներ (տե'ս Աստղիկ Մխիթարյանն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթնոսյանի թիվ ԱՐԴ/3713/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.04.2022 թվականի որոշումը):
«Պետական ոչ առնտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1ին մասի համաձայն պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը (տնօրեն, նախագահ, ռեկտոր ն այլե):
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ տնօրենը, որը ընտրվում (նշանակվում) ն ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ ն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում ն կարգով:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն պետական ուսումնական հաստատության խորհուրդը տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն ն ներկայացնում պետական լիազորված մարմնի հաստատմանը:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատության տնօրենը (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը) պատասխանատու
է հանրակրթության պետական կրթական նեն առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սովորողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար,
14
ինչպես նան օրենքով Ա ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:
Նույն հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության տնօրենը՝
9 խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին Օն ներքն գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
2) ղեկավարում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.
3) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը ն հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում պետական լիազորված մարմին.
4) խորհրդի հավանությանն է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը.
5) իրականացնում է օրենքով Ա ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ՝ ծնող) դիմումի Ա հաստատության ու ծնողի միջն կնքված պայմանագրի հիման վրա՝ նույն օրենքով ն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով (...):
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ուսումնական հաստատության ուսուցի. կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն ն վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեութան առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում Ա հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը ն ներկայացնում ատեստավորման հանձնաժողով՝3 Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը ն նուն հոդվածի 12-րդ մասով սահմանված՝ ուսուցչի հավաքագրած կրեդիտների մասին տեղեկանք՝ դրանք հիմնավորող փաստաթղթերով: Ուսուցիչը կարող է ներկայացնել նան տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների
15
կողմից տրամադրած այ գրավոր բնութագրերը: (Ուսուցջիի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Նույն հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետի հիման վրա ուսումնական հաստատության տնօրենը որոշումը ստանալուն հաջորդող տասնօրյա ժամկետում պաշտոնից ազատում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող ուսուցչին, եթե նույն հոդվածի 18-րդ կետով սահմանված ժամկետում ատեստավորման հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել: Ուսուցչի թափուր տեղը համալրվում է նույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ներքին գնահատման հաշվետվությունը տնօրենը մինչն ընթացիկ տարվա սեպտեմբերի 5ը ներկայացնում է ուսումնական հաստատության խորհրդին, ծնողական, աշակերտական ն այ գործող խորհուրդներին, ինչպես նան ապահովում դրա հրապարակումը:
Վերը նշված որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով շարադրված ն
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 ապրիլի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/35653/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
