Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-200-Ն11 հոկտեմբերի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 11-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով` «Կենտրոնական բանկն իրավունք ունի համագործակցելու արժեթղթերի շուկայի օտարերկրյա կարգավորողների հետ: Այդ համագործակցությունը ներառում է կարգավորման առարկային վերաբերող տեղեկություններ հայթայթելն ու փոխանակելը, ինչպես նաև նման տեղեկություններ ստանալուն աջակցելը: Կենտրոնական բանկն իրավունք ունի օրինական հիմքով իր տիրապետմանն անցած տեղեկությունները փոխանցելու այդ մարմիններին` պայմանով, որ դրանց փոխանցումն օրենքին չի հակասում, փոխանցումից հետո կպահպանվի դրանց` օրենքով սահմանված գաղտնիության ռեժիմը, և այդ տեղեկությունները կօգտագործվեն բացառապես օրենքի խախտումները կանխելու կամ հետապնդելու նպատակով: Նման համագործակցության նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի ստեղծելու տեղեկատվության փոխանակման համակարգեր կամ իր անունից մասնակցելու դրանց, մասնավորապես, ստորագրելու հուշագրեր և այլ համաձայնագրեր, որոնք ընդամենը կսահմանեն փոխանակման ենթակա տեղեկությունների կազմը, դրանց փոխանակման կարգն ու պայմանները:»: Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը «հաշվետվություն» բառից հետո լրացնել «, որի մեջ ներառվում է բանկային, վարկային, ապահովագրական և արժեթղթերի շուկաների վերլուծությունը, ինչպես նաև տեղեկատվություն այդ շուկաների կարգավորման և վերահսկողության ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ» բառերով: Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում` 1) «ժէ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ժէ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին, ներդրումային ընկերությանը, վարկային կազմակերպությանը կամ ապահովագրական ընկերությանը ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրանց սնանկության վարույթ, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների կամ ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման հետ կապված՝ օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.».

2) «լա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «լա) իրականացնում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունները:»: Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը «պարունակում,» բառից հետո լրացնել ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գաղտնի համարվող տեղեկությունների հետ կապված հարցեր» բառերով: Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-4-րդ մասերով` «3. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը և խորհրդի մյուս անդամներն իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցելու հաշվետու թողարկողի արժեթղթերով կատարվող կամ մասնագիտացված գործունեություն իրականացնող որևէ անձի գործարքներին այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով:

4. Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալին կամ խորհրդի մյուս անդամներին, ինչպես նաև Կենտրոնական բանկի ծառայողին (նրանց ամուսիններին) պատկանող՝ հաշվետու թողարկողների կողմից թողարկված արժեթղթերը պետք է օտարվեն կամ տրվեն հավատարմագրային կառավարման` նրանց պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ ծառայության անցնելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:»: Հոդված 6. Օրենքի 39 1 -րդ հոդվածում՝ 1) 5-րդ մասը առաջին «գաղտնիք,» բառից հետո լրացնել «ներդրումային ընկերություններում, կարգավորվող շուկայի օպերատորների, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի մոտ՝ ծառայողական և ներքին տեղեկություններ,» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «6. Բանկերում, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություններում, ներդրումային ընկերություններում ստուգումների ընթացքում հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին հայտնում է համապատասխան իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

3) 7-րդ մասը «Բանկ» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով: Հոդված 7. Օրենքի 39 5 -րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «ժե» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերությունների» բառերով.

2) 6-րդ մասը «բանկ» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների: Հոդված 8. Օրենքի 39 10 -րդ հոդվածի վերնագրում և տեքստում «բանկ» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների: Հոդված 9. Օրենքի 39 12 -րդ, 39 13 -րդ, 39 14 -րդ հոդվածների տեքստերը «բանկ» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների: Հոդված 10. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերությունների և» բառերով: Հոդված 11. Օրենքի 56-րդ հոդվածի «դ» կետից հանել «, որոնց ընդհանուր գումարը չպետք է գերազանցի Կենտրոնական բանկի կապիտալի մեկ տոկոսը» բառերը: Հոդված 12. Օրենքի 57-րդ հոդվածից հանել «՝ օրենքով նախատեսված դեպքերում» բառերը: Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին, 5-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. հոկտեմբերի 20 Երևան ՀՕ-200-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-200-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (29.02.2008-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.10.31/53(577) Հոդ.1103 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.10.2007 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.10.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 29.02.2008 Հիմնական ակտ 11.10.2007, ՀՕ-200-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.06.1996, ՀՕ-69 30.06.1996, ՀՕ-69 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 հոկտեմբերի, 2007 թ.
Գործի #:
ՀՕ-200-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել