Եփրեմյան — ՎԴ/6478/05/14
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Անահիտ Եփրեմյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության` ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշումը մասնակիորեն՝ Երևանի Տիգրան Մեծի պողոտա թիվ 15 հասցեի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Դարբինյան, դատավորներ՝ Ա. Թովմասյան, Ա. Ծատուրյան, Ռ. Խանդանյան, Ա. Միրզոյան) 26.11.2014 թվականի որոշմամբ 2 հայցադիմումը վերադարձվել է հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնված լինելու և այն վերականգնելու միջնորդության բացակայության հիմքով: ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/6478/05/14
Նախագահող դատավոր` Հ. Բեդևյան
Վարչական գործ թիվ ՎԴ/6478/05/14
2015թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
ՌՀԱԿՈԲՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2015 թվականի հուլիսի 27-ին
քննարկելով վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 23.01.2015 թվականի (Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասինե որոշման դեմ Անահիտ Եփրեմյանի ներկայացուցիչ Նարեկ Ներսիսյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Անահիտ Եփրեմյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության` ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշումը մասնակիորեն՝ Երևանի Տիգրան Մեծի պողոտա թիվ 15 հասցեի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Դարբինյան, դատավորներ՝ Ա. Թովմասյան, Ա. Ծատուրյան, Ռ. Խանդանյան, Ա. Միրզոյան) 26.11.2014 թվականի որոշմամբ
2
հայցադիմումը վերադարձվել է հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնված լինելու և այն վերականգնելու միջնորդության բացակայության հիմքով:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) (նախագահող դատավոր` Ա. Դարբինյան, դատավորներ՝ Ա. Թովմասյան, Ա. Ծատուրյան, Ռ. Խանդանյան, Ա. Միրզոյան) 16.12.2014 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.01.2015 թվականի որոշմամբ Դատարանի 16.12.2014 թվականի (Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասինե որոշման դեմ Անահիտ Եփրեմյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Եփրեմյանի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը, 39-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետը, (Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, 133-րդ հոդվածը, 137-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վարչական դատարանը չունի վերաքննության լիազորություն, այդ լիազորությունը պատկանում է վարչական վերաքննիչ դատարանին:
Բացի այդ, վերաքննության իրավունքը միևնույն դատարանին վերապահելը չի նպաստում իրավունքի զարգացմանը, քանի որ սահմանափակում է վերաքննության իրավունքից լիարժեք օգտվելու հնարավորությունը: Տվյալ դեպքում իրավունքի սուբյեկտը զրկվում է գործի քննության օբյեկտիվությունից, անաչառությունից, արդարադատության իրականացման հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքը բերվել է դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման դեմ, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառելի չէր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 23.01.2015 թվականի (Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասինե որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի
3
1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական
դատարանի
միջանկյալ
դատական
ակտերի
վերաքննության
կարգով
բողոքարկման իրավական հնարավորության մասին Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյոք նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտը վերաքննության կարգով նույն դատարանի կողմից վերանայման ենթակա լինելու մասին իրավակարգավորումը համապատասխանում է բողոքարկման իրավունքի գործնականում իրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումների համակարգային տրամաբանությանն
ու
իրավաչափ
նշանակությանը՝
հաշվի
առնելով
ՀՀ
Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով, (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածով նախատեսված՝ անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի, արդար դատաքննության տարր հանդիսացող` դատարանի մատչելիության իրավունքի երաշխավորվածությունը և լիարժեք իրացման պատշաճ
կառուցակարգերի
անհրաժեշտությունը,
ինչպես
նաև
դատական
պաշտպանության ինստիտուտի էության ու բովանդակության, դրա օրենսդրական կարգավորման արդյունավետության ու սահմանադրականության խնդիրների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 և 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր
խախտված
իրավունքները
վերականգնելու,
ինչպես
նաև
իրեն
ներկայացված
մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: ՀՀ
Սահմանադրության
92-րդ
հոդվածի
1-ին
մասի
համաձայն՝
Հայաստանի
Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ
4
դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ
ու
անաչառ
դատարանի
կողմից
ողջամիտ
ժամկետում
արդարացի
և
հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք: ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանն ըստ էության
վարչական
քննում է
գործերը:
Վարչական
Նույն
դատավարության
հոդվածի
2-րդ
օրենսգրքով
մասի
նախատեսված
համաձայն՝
վարչական
դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով։ ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետի համաձայն՝ վարչական վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմաններում վերանայում է վարչական դատարանի կայացրած դատական ակտերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը.
1)
հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
2)
հայցադիմումը վերադարձնելու մասին.
3)
հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ
միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին. 4)
լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին.
5)
վրիպակները, գրասխալները կամ թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում
կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին.
6)
բաց
թողնված
դատավարական
ժամկետը
վերականգնելու
կամ
դրա
վերականգնումը մերժելու մասին.
7)
դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու
մասին.
8)
կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին,
ինչպես նաև երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին. 9)
նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.
10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ նույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.
11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում են վերաքննիչ դատարան։
5
Բողոք բերողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է դատավարության մասնակիցներին, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած վարչական դատարան։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն՝ նույն գլխով նախատեսված գործերը, ինչպես նաև այդ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով:
(Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին: Օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության գերակայության և անմիջական
գործողության
իրավակիրառ
հիմնարար
պրակտիկայում,
սկզբունքների
(Իրավական
ակտերի
գործնականում
իրացումն
մասինե
Հայաստանի
Հանրապետության օրենքում սահմանել է, որ ՀՀ իրավական համակարգում օրենքները, ոչ միայն պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, այլ նաև չպետք է հակասեն Հայաստանի
Հանրապետության
սահմանադրական
դատարանի
որոշումներին:
ՀՀ
սահմանադրական դատարանը, իր 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշման մեջ անդրադառնալով
օրենքների՝
Սահմանադրական
դատարանի
որոշումներին
համապատասխանելու իրավական խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ (Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2րդ մասը միանշանակ սահմանում է, որ (Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը
սահմանադրական
և
չպետք
դատարանի
է
հակասեն
որոշումներինե,
Հայաստանի
իսկ
Հանրապետության
վերջիններս
իմաստ
ու
բովանդակություն են ստանում, դառնում են իրավունքի աղբյուր իրենց ամբողջականության մեջ՝ հիմքում ունենալով սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները: ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է արդարադատության
մատչելիության
և
արդյունավետության
հիմնախնդիրներին`
առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 14-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածներով, Կոնվենցիայում
և
միջազգային
իրավական
այլ
փաստաթղթերում
ամրագրված
հիմնադրույթներով:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում,
ինչպես
և
բոլոր
այլ
սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:
իրավական
պետություններում
ունի
6
Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական
պաշտպանության
իրավունքի
իրականացման
կարգը
և
պայմանները
սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը: ՀՀ սահմանադրական դատարանի 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշման մեջ արտահայտած
իրավական
դիրքորոշման
համաձայն`
ՀՀ
Սահմանադրությամբ
երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է, այլև այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից
արդար
դատաքննության
իրավունքի
հիմնական
բաղադրատարրերի,
մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր
գործի
արդար
հնարավորությունից
դատաքննության
և
արդար
իրավունքն
դատաքննության
արդյունավետորեն
իրավունքի
իրացնելու
խախտման
դեմ
պաշտպանության արդյունավետ միջոցից:
ՀՀ սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն`բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունն
ընդհանրապես,
և
արդարադատության
համակարգի
ներսում
մասնավորապես, հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին: Այս տրամաբանությամբ է կառուցված ՀՀ արդարադատական համակարգի ներսում բողոքարկման ողջ մեխանիզմը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` մասնագիտացված արդարադատության, այդ թվում`վարչական արդարադատության, ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովել տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: Սակայն դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել
7
դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական
ակտի
բողոքարկման
հնարավորությունը,
իրավունքի
իմաստազրկել
ՀՀ
լիարժեք
և
արդյունավետ
Սահմանադրության
իրացման
18-րդ
հոդվածով
երաշխավորված իրավունքը կամ դրա իրացմանն արգելք հանդիսանալ: Վերոհիշյալ իրավական
նորմերի
և
ՀՀ
սահմանադրական
դատարանի
նշված
որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում
են
արդյունավետ
իրավական
պաշտպանության
և
արդար
դատաքննության հիմնական իրավունքները, և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է:
Բողոքարկման ինստիտուտն
իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով Հայաստանի Հանարապետությունում սահմանված է դատական եռաստիճան համակարգ, որը գործում է դատական ներհամակարգային աստիճանակարգության հիման վրա, ինչը ենթադրում է վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատական ատյանի բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման հնարավորություն:
Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է վարչական արդարադատության բնագավառում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները, ՀՀ դատական օրենսգրքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է դատարանի
և
վարչական
վերաքննիչ
դատարանի
վարչական
կառուցվածքային
առանձնահատկությունները և գործառութային հատկանիշներն ու հնարավորությունները: ՀՀ
վարչական
դատավարության
օրենսգրքում
օրենսդիրը
սահմանել
է
նաև
Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկի` բողոքարկման իրավունքի իրականացման կարգը և պայմանները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածում օրենսդիրն ամրագրել է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը: Բողոքարկումն այն իրավական միջոցն է, որը հնարավորություն է տալիս անձին անմիջական կարգով բողոքարկելու վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը: Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը բողոքարկելու մյուս հնարավորությունը <<հետաձգված բողոքարկումն>> է: Նախատեսելով, որ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերվում է վարչական վերաքննիչ
դատարան,
միաժամանակ,
նորմատիվ
իրավական
ակտերի
իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ օրենսդիրը նախատեսել է, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական
8
դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ
ՀՀ իրավական
համակարգում ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենսդիրը, նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական
ակտերի
կարգավորել
է
բողոքարկման
բացառապես
վերաբերյալ
երկու
հարց.
նախատեսելով
նորմատիվ
բացառություն,
իրավական
ակտերի
իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննող մարմնի, ինչպես նաև այդ մարմնի կազմի հետ կապված հարցերը: Իսկ մի շարք այլ կարևոր հարցեր, ինչպիսիք են վերաքննիչ բողոքների քննության կարգը, այդ բողոքները քննելու ընթացքում վարչական դատարանի լիազորությունները, բողոքների քննության արդյունքում ընդունվելիք ակտերի հնարավոր տարբերակներն առհասարակ կարգավորված չեն: Այսպիսով, օրենսդիրը նախատեսելով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը վարչական վերաքննիչ դատարանում անմիջականորեն
բողոքարկելու իրավունքը, վերապահում է
կատարել նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքների հարցում, միաժամանակ, չկարգավորելով թե ինչ ընթացակարգով է վարչական դատարանը քննելու նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները: Սույն գործով քննության առարկա հարցը դիտարկելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վարչական
վերաքննիչ
դատարանում
բողոքարկման
իրավական
հնարավորության
բացակայությունը, ինչպես նաև նմանատիպ գործերով վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքների քննության և լուծման որևիցե ընթացակարգ և/կամ լիազորություն նախատեսված լինելու բացակայությունն արգելափակում է ոչ միայն դատարանի մատչելիության իրավունքը, այլև անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության
սահմանադրական
դատական ակտը բողոքարկելու
իրավունքի
բաղադրատարր
հանդիսացող`
իրական հնարավորությունից: Երկրորդ՝ նորմատիվ
իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ բացառություն նախատեսելիս ամբողջապես հաշվի չեն առնվել ՀՀ սահմանադրական դատարանի վերը հիշատակված հստակ և հետևողական իրավական դիրքորոշումները։ Օրենսդիրը բավարար հետևողականություն
չի
ցուցաբերել
քննության
առարկա
հարցի
վերաբերյալ
ՀՀ
սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին ներդաշնակ և համահունչ օրենսդրական կանոնակարգումները զարգացնելու առումով, ինչպես նաև չի ապահովել իրավական
օրենքին
ներկայացվող
իրավական
որոշակիության,
ճշգրտության
և
կանխատեսելիության որակները: Երրորդ` դատավարական որևէ առանձնահատկություն
9
կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությանը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները կամ դրանց գործնականում իրացման արգելք հանդիսանալ: Ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելու լիազորությունների իրականացման համար, ի թիվս այլնի, կարևոր երաշխիք է նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը՝ նյութական և ընթացակարգային օրենսդրական
այնպիսի
կարգավորումը,
որն
ապահովի
անձի
իրավունքների
ու
ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացումը: Նշված համատեքստում Վճռաբեկ դատարանը հատուկ կարևորում է դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի համակարգային ամբողջականությունը և գործնականում կիրառման արդյունավետությունն ապահովող կառուցակարգային ու օրենսդրական համապատասխան երաշխիքների առկայությունը, ինչն անհրաժեշտ է դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքության համար: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական
ակտերի
վերադաս
դատական
ատյանում
բողոքարկման
իրավունքի
երաշխավորումը
կընդլայնի
դատական
պաշտպանության
արդյունավետության
օբյեկտիվության
նկատմամբ
հանրային
վստահությունը,
կապահովի
և
խախտված
իրավունքների լիարժեք վերականգնման հնարավորությունը, թույլ կտա վերադաս ատյանի դատարանին վերացնել ստորադաս ատյանի թույլ տված դատական սխալները, ուղղված կլինի վերադաս դատական ատյանների մատչելիության ապահովմանը և կնպաստի դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքությանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական բողոքարկման իրավունքը վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման՝ անձի իրավունքն է, որը հետևողականորեն պետք է իր արտացոլումը գտնի իրավակիրառ պրակտիկայում:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածում սահմանված իրավակարգավորումը չի համապատասխանում ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումներին, ինչպես նաև չի
համապատասխանում
իրավական
որոշակիության,
ճշգրտության
և
կանխատեսելիության պարտադիր որակներին: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ գլխով նախատեսված վերաքննիչ վարույթի հստակ կանոնակարգման պայմաններում նույն օրենսգրքի 196-րդ հոդվածում առկա իրավակարգավորումն իր տրամագծորեն հակառակ կարգավորմամբ արգելափակում է դատարանի մատչելիության իրավունքը` անձին ոչ իրավաչափորեն զրկելով դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտը վերադաս դատարանում բողոքարկելու իրավունքից:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Սահմանադրության գերակայության և անմիջական
գործողության
հիմնարար
սկզբունքները,
անձի
իրավունքների
ու
ազատությունների դատական պաշտպանության, դատական բողոքարկման իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափանիշները, ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները,
10
ինչպես նաև ՀՀ իրավական համակարգում ներդրված դատական բողոքարկման ընդհանուր հայեցակարգային մոտեցումները և նպատակ ունենալով բողոքարկման իրավունքի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները ներդնել իրավակիրառ պրակտիկայի հիմքում, արձանագրում է.
1. նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով
վարչական
դատարանի
միջանկյալ
դատական
ակտերը
ենթակա
են
բողոքարկման վերաքննության կարգով` վարչական վերաքննիչ դատարան,
2. նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները ենթակա են քննության և լուծման վարչական վերաքննիչ դատարանի կողմից կոլեգիալ` 5 դատավորի կազմով,
3. նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով
վարչական
դատարանի
միջանկյալ
դատական
ակտերի
բողոքարկումն
իրականացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված միջանկյալ դատական
ակտերի
բողոքարկման
համար
սահմանված
ընդհանուր
իրավակարգավորումներով` այնքանով, որքանով դրանք վերաբերելի են խնդրո առարկա որոշմանը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 23.01.2015 թվականի որոշմամբ Դատարանի 16.12.2014 թվականի (Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասինե որոշման դեմ Անահիտ Եփրեմյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով, այն է` բողոքարկվել է այն դատական ակտը, որն ընդդատյա չէ վերաքննիչ դատարանին: Իր այդ դիրքորոշումը Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, պատճառաբանել է հետևյալ կերպ. (...) նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ
գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և լուծում է վարչական դատարանը, ուստի Անահիտ Եփրեմյանի վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման (...) (գ.թ. 53-54): Նորմատիվ
իրավական
ակտերի
իրավաչափությունը
վիճարկելու
վերաբերյալ
գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման
իրավական
հնարավորության
մասին
վերոգրյալ
իրավական
դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու և իրավունքի զարգացմանը նպաստելու ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելության պատշաճ իրացման անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Դատարանի
16.12.2014
թվականի
(Բաց
թողնված
դատավարական
ժամկետը
վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասինե որոշումը
11
չի կարող համարվել վերաքննիչ դատարանում բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ: Սույն գործով դատավարության մասնակիցները պետք է հնարավորություն ունենան վիճարկելու
այդ
որոշման
դատական
ատյանում`
օրինականությունն
ՀՀ
վարչական
ու
հիմնավորվածությունը
վերաքննիչ
դատարանում,
վերադաս
քանի
որ
ՀՀ
Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է, և նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունն անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր
բողոքարկելու
հանդիսացող
իրավունքից:
դատական
Այլ
կերպ
ակտը
վերադաս
ասած`
սույն
դատական
գործով
ատյանում
դատավարության
մասնակիցներին չի կարելի զրկել Դատարանի 16.12.2014 թվականի (Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասինե որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Եփրեմյանն ունի Դատարանի 16.12.2014 թվականի (Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի
ընդունումը
մերժելու
մասինե
որոշումը
Վերաքննիչ
դատարանում
բողոքարկելու իրավունք, որը վերջինս արդեն իրացրել է` Վերաքննիչ դատարան ներկայացնելով համապատասխան վերաքննիչ բողոք:
Վերը նշված վերլուծությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Անահիտ Եփրեմյանի կողմից կատարված գործողությունները (վերաքննիչ դատարան`
Դատարանի
ներկայացնելու
տեսքով)
16.12.2014
թվականի
չի
որակել
կարելի
որոշման
որպես
դեմ
վերաքննիչ
բողոք
այնպիսի
դատական
ակտի
բողոքարկում, որը ենթակա չէ բողոքարկման, քանի որ տվյալ անձը վերադաս դատական ատյանում այդ դատական ակտի օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու իրավական հնարավորություն պետք է ունենա: Հետևաբար քննարկվող պարագայում առկա չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքը, և Վերաքննիչ դատարանի 23.01.2015 թվականի (Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասինե որոշումը ենթակա է վերացման: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարան
12
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 23.01.2015 թվականի (Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասինե որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող`
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ ՀԱԿՈԲՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հուլիսի, 2015 թ.
- Գործի #:
- ՎԴ/6478/05/14
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
