Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-172-Ն29 մայիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը1» կետով. «ը1) կրիպտոակտիվների շուկան և կրիպտոակտիվներով ծառայությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր.»: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ1» կետով. «զ1) կրիպտոակտիվներ ձեռք բերողների պաշտպանության, կրիպտոակտիվների շուկայում կրիպտոակտիվների արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, կրիպտոակտիվների արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.»: Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «ապահովագրական» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվների» բառով: Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի «ժէ» կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով, իսկ «ներդրումային ընկերությանը,» բառերից հետո՝ «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին,» բառերով: Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «գաղտնի համարվող» բառերը փոխարինել «կամ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծառայողական» բառերով: Հոդված 6. Օրենքի 39.1-ին հոդվածում՝ 1) 1-ին մասը «(Երաշխիքային ֆոնդի կառավարման մասով)» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց» բառերով․ 2) 5-րդ մասը «ներդրումային ընկերություններում,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մոտ,» բառերով.

3) 6-րդ մասը՝ ա․ «ներդրումային ընկերություններում,» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մոտ,» բառերով, բ․ ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերից հետո լրացնել «կամ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով.

4) 7-րդ մասը «ներդրումային ընկերություն,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ,» բառերով: Հոդված 7. Օրենքի 39.5-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «ժե» կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով.

2) 6-րդ մասը «ներդրումային ընկերություն,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ,» բառերի համապատասխան հոլովաձևերով: Հոդված 8. Օրենքի 39.10-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 39.10. Բանկի , ներդրումային ընկերության , կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի , ներդրումային ֆոնդի կառավարչի , ապահովագրական , վերաապահովագրական ընկերության , բյուրոյի , վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի և Կենտրոնական բանկի միջև կնքվող պայմանագիրը ».

2) 1-ին մասը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով․ 3) 1-ին մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով․ 4) 2-րդ մասը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով.

5) 3-րդ մասի «ը» կետը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով: Հոդված 9. Օրենքի 39.12-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «ե» կետը «ներդրումային ընկերությունը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը,» բառերով․ 2) 3-րդ մասը՝ ա․ «ներդրումային ընկերությունը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը,» բառերով, բ․ «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով.

3) 4-րդ մասը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով: Հոդված 10. Օրենքի 39.13-րդ հոդվածը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով: Հոդված 11. Օրենքի 39.14-րդ հոդվածը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով: Հոդված 12. Օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «ներդրումային ընկերությունը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը,» բառերով: Հոդված 13. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով: Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-172-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-172-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.07.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 29.05.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.06.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.07.2025 Հիմնական ակտ 29.05.2025, ՀՕ-172-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.06.1996, ՀՕ-69 30.06.1996, ՀՕ-69 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 մայիսի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-172-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել