ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՎԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՎԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՎԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի մասին» օրենքի 96 հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եթե քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդը կամ նրա նախագահությունը երկշաբաթյա ժամկետում սույն հոդվածի չորրորդ մասում նշված հարցը քննության չի առնում կամ այդ հարցի մասին որոշում չի ընդունում կամ որոշում է ընդունում մերժել պատգամավորին քրեական պատասխանատվության կանչելու համար համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ենթակա դատախազի միջնորդությունը, ապա այդ հարցը կարող է լուծել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը»:
2. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների շրջանային խորհրդի մասին» օրենքի 90 հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եթե շրջանային խորհուրդը կամ նրա նախագահությունը երկշաբաթյա ժամկետում սույն հոդվածի չորրորդ մասում նշված հարցը քննության չի առնում կամ այդ հարցի մասին որոշում չի ընդունում կամ որոշում է ընդունում մերժել պատգամավորին քրեական պատասխանատվության կանչելու համար համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ենթակա դատախազի միջնորդությունը, ապա այդ հարցը կարող է լուծել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը»:
3. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի մասին» օրենքի 77 հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եթե ավանային, գյուղական խորհուրդը երկշաբաթյա ժամկետում սույն հոդվածի չորրորդ մասում նշված հարցը քննության չի առնում կամ այդ հարցի մասին որոշում չի ընդունում կամ որոշում է ընդունում մերժել պատգամավորին քրեական պատասխանատվության կանչելու համար համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ենթակա դատախազի միջնորդությունը, ապա այդ հարցը կարող է լուծել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը»:
4. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի 41 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եթե տեղական խորհուրդը կամ նրա նախագահությունը երկշաբաթյա ժամկետում սույն հոդվածի առաջին մասում նշված հարցը քննության չի առնում կամ այդ հարցի մասին որոշում չի ընդունում կամ որոշում է ընդունում մերժել պատգամավորության թեկնածուին քրեական պատասխանատվության կանչելու համար համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ենթակա դատախազի միջնորդությունը, ապա այդ հարցը կարող է լուծել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը»:
5. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության ն ախագահ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ 15 սեպտեմբերի 1995 թվականի, քաղ. Երևան Ն-008-I.-ՀՕ-3 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՎԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-3 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (-մինչ օրս) Սկզբնաղբյուր ՀՀԱԺՏ 1995/3-4(1093-1094) սեպտեմբեր, Հոդ.28 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.09.1995 Հիմնական ակտ , ՀՕ-3 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 13.09.1995, Ն-008-I. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՎԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- ՀՕ-3
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
