Միլիտոնյան — ԵԴ/6646/02/21
Ամփոփում
քննելով Սնակ Միլիտոնյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սնակ Միլիտոնյանի ընդդեմ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նան՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ)՝ վնասի հատուցման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Սնակ Միլիտոնյանը պահանջել է պատասխանողից բռնագանձել 45.800.000 ՀՀ դրամ՝ որպես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի անգործության հետնանքով պատճառված վնասի հատուցում, որից 38.600.000 ՀՀ դրամը՝ որպես շինությունների վերարտադրման ծախս, 7.200.000 Հ
Ամբողջ Տեքստ
ՏԱՏ 2223
ՆԻԱ
ՄԱ ԱՆ
ՄՅՇ 27 ՛ `
Հրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6646/02/21 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6646/02/21
Նախագահող դատավոր Հ. Ենոքյան
Դատավորներ Ն. Գաբրիելյան
Կ. Համբարձումյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի մարտի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սնակ Միլիտոնյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սնակ Միլիտոնյանի ընդդեմ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նան՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ)՝ վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Սնակ Միլիտոնյանը պահանջել է պատասխանողից բռնագանձել 45.800.000 ՀՀ դրամ՝ որպես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի անգործության հետնանքով պատճառված վնասի հատուցում, որից 38.600.000 ՀՀ դրամը՝ որպես շինությունների վերարտադրման ծախս, 7.200.000 ՀՀ դրամը՝ որպես հողամասի շուկայական արժեք:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Գ. Վարդանյան) 18.03.2022 թվականին վճռել է' «Սնակ Միլիտոնյանի հայցն ընդդեմ
2
«Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության վնասի հատուցման պահանջի մասին, մերժել՝ հայցային վաղեմության ժամկետը հայցվորի կողմից բաց թողնված լինելու հիմքով: Սնակ Միլիտոնյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 816000.00 ՀՀ դրամ՝ որպես հետաձգված պետական տուրքի գումար: Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ՝ Հ. Ենոքյան, դատավորներ՝ Ն. Գաբրիելյան, Կ. Համբարձումյան) 15.07.2022 թվականի որոշմամբ Սնակ Միլիտոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր Սնակ Միլիտոնյանը (ներկայացուցիչ՝ Արայիկ Ղազարյան):
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի անունից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ս) Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ, 6-րդ ն 78-րդ հոդվածները, «Մարդու իրավունքներ նե հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի (այսուհեւր եան' Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Բողոք ներկայացրած անձը կրել է գույքային վնաս, նրա տունը գտնվում է վթարային վիճակում, ստիպված է եղել ԱԻՆ-ի հրահանգով լքել տունը, վթարայնությունը կրում է շարունակական բնույթ, եթե առաջնային վթարը պայմանավորված էր 03.01.2018 թվականին տան բակի աստիճանների մոտ մոտավորապես 2մ խորությամբ բացված փոսով, որի ազդեցությամբ վնասվեցին տան պատերը ն առաջացան մինչն 3սմ լայնությամբ ճաքեր, ապա 22.01.2019 թվականին տեղի է ունեցել կրկնակի փլուզում, ինչը հաստատվել է ՀՀ ԱԻՆ գլխավոր քարտուղարի կողմից բողոք ներկայացրած անձին հասցեագրված 14.022019 թվականի գրությամբ: Ներկայումս տունը գտնվում է վթարային վիճակում, ինչի պատճառը ջրերի շարունակվող հոսքն է, որը 2018 թվականից չի կանխարգելվել, ինչի հետնանքով բողոք ներկայացրած անձն ու վերջինիս ընտանիքը շարունակում են բնակվել այլ վայրում, այսինքն՝ տեղի է ունեցել բողոք ներկայացրած անձի՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտություն, որը շարունակական բնույթ է կրում:
Միջամտությունը տեղի է ունեցել պատասխանողի կողմից, ինչը հաստատվել է դատաքննության ընթացքում: Մասնավորապես ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի 18.01.2018 թվականի գրությամբ հաստատվել է, որ 11012018 թվականին ՀՀ ԱԻՆ մասնագետների կողմից ուսումնասիրվել են Երնան քաղաքի Սարի թաղի 18 փողոցի 68 հասցեում գտնվող տան տեխնիկական վիճակը, դրա վատթարացմանը նպաստող պատճառները ն արձանագրվել է, որ գրունտային ջրերի սնուցմանը նպաստում են նան թաղամասի մաշված ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգերը, իսկ ՀՀ կառավարության 14.12.2017 թվականի թիվ 1662-Ն որոշման 4-րդ կետի ն 4/1 հավելվածի 1573-րդ տողի համաձայն պատասխանողին վարձակալության է հանձնվել Երնան քաղաքում առկա, պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգերի, այդ թվում՝ Սարի թաղ 18 փողոցի գույքը:
Վկայակոչելով ՀՀ Վճռաբեկ դատարանի 12.01.2022 (թվականի թիվ ԵԱՔԴ/2192/02/10 ն 02.04.2010 թվականի թիվ ԵԷԴ/0723/02/09 որոշումները՝ հայտնել է, որ վաղեմության ժամկետների կիրառումն ամենատարբեր իրավահարաբերությունների
Յ
հիմքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցնում է դատարանի մատչելիության կամ դատարանի իրավունքի միջամտության, մասնավորապես ՀՀ Վճռաբեկ դատարանը համարել է, որ վաղեմության ժամկետը ոչ միայն միջամտում է անձի դատական պաշտպանության իրավունքին, այլն դրա խախտումը խաթարում է արդարադատության բուն էությունը:
Բողոքաբերը պնդել է, որ վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսել այն պահից, երբ, «ինքը ի վիճակի է եղել գնահատել վնասը», ինչպես սահմանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, մինչդեռ դատարանները վաղեմության ժամկետի սկիզբը հաշվարկել են այն պահից, երբ տեղի է ունեցել վնասը՝ անկախ այն հանգամանքից, որ այդ պահին բողոքաբերն իր ձեռքի տակ չուներ ապացույցներ՝ վնասի ծագման ն վնասի չափի մասին: Հետնաբար դատարանները դրսնորել են անհամաչափ մոտեցում ն չեն փոխհավասարակշռել բողոքաբերի ու պատասխանողի շահերը:
Բողոքաբերը կրկնակի փլուզման մասին փաստարկով փորձել է հիմնավորել, որ վաղեմության ժամկետը շարունակում է հոսել, քանի որ իր գույքի վնասը նույնպես շարունակական բնույթ ունի, ինչը համահունչ է ՄԻԵԴ նախադեպային իրավունքին առ այն, որ որոշ դեպքերում վաղեմության ժամկետի մեկնարկը կարող է հոսել, մինչդեռ դատարանները ոչ վերաբերելի են համարել կրկնակի փլուզումների, շարունակվող վնասի մասին բողոք ներկայացրած անձի պնդումներն ու ներկայացրած փաստերը:
Դատարանները դատական ստուգման շրջանակից դուրս են թողել մրցակցող լեգիտիմ շահերի փոխհավասարակշռոման ՄԻԵԴ մեթոդաբանությունը:
Դատարանները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետը կիրառել են ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՌՂՎ61 որոշման մեջ այդ նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք ներկայացրած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/6646/02/21 քաղաքացիական գործով 2022 թվականի հուլիսի 15-ի որոշումը ն քաղաքացիական գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության»:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները.
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի անունից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ հայտնելով, որ հայցվորը ենթադրյալ վնասների մասին իմացել է առնվազն 03.01.2018 թվականից, այդ ժամանակից սկսել է հոսել հայցային վաղեմության եռամյա ժամկետը, մինչդեռ հայցվորը հայցադիմումը ներկայացրել է 12.02.2021 թվականին, ինչից հետնում է, որ վերջինս բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը, ինչը հիմք է հայցը մերժելու համար:
Վճռաբեկ դատարանին խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Էրեբունի համայնք, Սարի-Թաղ, 18 փող., թիվ 68 տան նկատմամբ Երնանի քաղաքապետի 03.11.08 թվականի թիվ 5059-Ա որոշման, հողամասի ուղղակի վաճառքի 25.12.2008 թվականի թիվ 10367 պայմանագրի, 191108 թվականի թիվ 3008-2008 գլխավոր հատակագծի հիման վրա 27122008 թվականին գրանցվել է Սնակ Միլիտոնյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 79-80):
2)ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Սնակ Միլիտոնյանին հասցեագրված 18.01.2018 թվականի գրությամբ ի թիվ այլնի հայտնվել է, որ 11.01.2018 թվականին ՀՀ ԱԻՆ մասնագետների կողմից ուսումնասիրվել են Երնան քաղաքի Սարի-
4
(Թաղի 18-րդ փողոցի թիվ 68 հասցեում գտնվող տան տեխնիկական վիճակը ն դրա վատթարացմանը նպաստող պատճառները: (.) Գրունտային ջրերի սնուցմանը նպաստում են նան թաղամասի մաշված մատակարարման ն ջրահեռացման համակարգերը, որոնց ջրերը մասամբ մակերեսային հոսքով թափվում են գետային ցանցի մեջ, մասամբ էլ ճեղքելով սնում են գրունտային ջրերը: Այս ջրերը լանջերի այն հատվածներում, ուր զանգվածների հավասարակշռությունը մոտ է սահմանային արժեքներին, նպաստում են կպչողականության նվազմանը, գրունտի վերին շերտի զանգվածի ավելացմանը ն արդյունքում շարժումների ակտիվացմանը (հատոր 1-ին, գ.թ. 77):
3)ՀՀ վարչապետի աշխատակազմի Սնակ Միլիտոնյանին հասցեագրված 06.12.2019 թվականի գրությամբ ի թիվ այլնի հայտնվել է, որ ՀՀ կառավարության 07.03.2013 թվականի արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ տարածքում վթարային դարձած, ինչպես նան քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովման հայեցակարգը, ըստ որի՝ Սարի (Թաղի վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրը կարող է լուծվել բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով վթարային բնակելի տունը քանդելու ն հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պայմանով: Հաշվի առնելով, որ 2019 թվականի պետական բյուջեով, ինչպես նան 2019-2021թթ. պետական միաժամկետ ծախսերի ծրագրով այդ ուղղությամբ միջոցներ նախատեսված չեն, հետնաբար խնդրին կարող է լուծում տրվել հետագա տարիներին անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության պարագայում (հատոր 1-ին, գ.թ. 26):
4) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 14.02.2019 թվականի գրությամբ ի թիվ այլնի հայտնվել է, որ 22.01.2019 թվականին Սնակ Միլիտոնյանի զանգն ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տան տակ առաջացել է մոտ 6քմ մակերեսով նստվածք, ինչի հետնանքով 3 հիմնասյուներ առանձնացել են առաստաղից, հյուրասենյակի ն ննջասենյակի պատերին առաջացել են մոտ 30սմ երկարությամբ ու 5սմ լայնությամբ ճաքեր, առկա է տան փլուզման վտանգ, հրշեջ-փրկարարները սահմանազատել են փլուզման վտանգ ներկայացնող հատվածները ն, հաշվի առնելով ստեղծված վտանգավոր իրավիճակը, առաջարկվել է լքել տունը, ինչը, սակայն, չի իրականացվել բնակության համար անհրաժեշտ տեղ չունենալու պատճառով: Միաժամանակ հայտնվել է, որ դեռնս 2018 թվականի հունվար ամսին ԱԻՆ աշխատակիցների կողմից իրականացվել է Սնակ Միլիտոնյան՝ տան ակնադիտական ուսումնասիրություն, ինչի արդյունքում տեխնիկական վիճակի մասին եզրակացություն ստանալու ն վթարայնության աստիճանը որոշելու համար առաջարկվել է դիմել լիցենզավորված կազմակերպությանը (հատոր 1- ին, գթ. 76):
5) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի՝ Սնակ Միլիտոնյանի ներկայացուցչին հասցեագրված 06.03.2019 թվականի գրությամբ ի թիվ այլնի հայտնվել է, որ 11012018 թվականին ԱԻՆ մասնագետների կողմից ուսումնասիրվել են Սարի (Թաղի 18-րդ փողոցի թիվ 68 հասցեում գտնվող տան տեխնիկական վիճակը ն վատթարացմանը նպաստող .,:պատճառները, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տան բակում գրունտների լվացման հետնանքով առաջացել է մոտ 2մ երկարությամբ, 2մ լայնությամբ ն մոտ 1.5մ խորությամբ փոս, վնասվել են կցակառույց հանդիսացող նախասրահի հենասյուները, տան հարավային հատվածի պատերին առկա են մեծ թվով ճաքեր մինչն 4սմ լայնությամբ, իսկ շրջակայքում առկա են գրունտների նստեցումներ: Հաշվի առնելով ստեղծված
5
իրավիճակը՝ ԱԻՆ մասնագետների կողմից առաջարկվել է չօգտագործել տան վտանգավոր հատվածը ն հարցի հետագա կարգավորման նպատակով դիմել շենքերի ն շինությունների տեխնիկական հետազենության ոլորտում լիցենզավորված կազմակերպությանը՝ պայմանագրային հիմունքներով շինության տեխնիկական վիճակի հետազոտություններ իրականացնելու ւ համապատասխան եզրակացություն ստանալու համար: Տան հետագա բնակեցման հարցը կախված է տեխնիկական վիճակի համապատասխան եզրակացությունից: Առաջարկվել է ջրահեռացման համակարգերի շահագործման ն խափանումները վերացնելու համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ հարցն ուղղել նան Երնանի քաղաքապետարան (հատոր 1-ին, գ.թ. 72-73):
6)Երնանի քաղաքապետարանի 0Սնակ Միլիտոնյանի ներկայացուցչին հասցեագրված 30.11.2020 թվականի գրությամբ տրամադրվլ է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի՝ «Սարի (Թաղ թաղամասում սողանքի առաջացման ն. ակտիվացման գործոնների բացահայտում» վերտառությամբ 22.07.2019 թվականի հաշվետվությունը, որի «եզրակացություններ» բաժնի համաձայն՝ ըստ քիմիական անալիզների արդյունքների ն տարածքի երկրաբանական կառուցվածքի կարելի է եզրակացնել, որ 18-րդ ն 28-րդ փողոցների ջրերի ելքերը կապված են գրունտային ջրերի հորիզոնի հետ, որոնց հետ խառնվում են կենցաղային ջրերը, (..), դիտարկվող տարածքի ստորերկրյա հոսքի ձնավորման գործում զգալի դեր ունեն ջրահեռացման համակարգի անսարքությունները, (...), ստորերկրյա հոսքը, որն անցնում է բնակելի տների տակով, ժամանակի ընթացքում սուֆոզիայի տարածքի անխուսափելի ընդլայնման արդյունքում կարող է ընդգրկել ավելի մեծ մակերեսներ, ինչն անմիջական սպառնալիք է շինությունների Ա բնակչության համար, (...) (հատոր 1-ին, գ.թ. 32-70):
7 ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի տեղակալի՝ հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 05.03.2020 թվականի գրությամբ հայտեվել է, որ Սարի (Թաղի 18-րդ փողոցը սպասարկող ջրահեռացման համակարգը ՀՀ կառավարության 14122017 թվականի թիվ 1662-Ա որոշման 41 հավելվածով վարձակալությամբ հանձնված է (ցանկի 1573 համարն է) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին (հատոր 1-ին, գ.թ. 29-31):
8)ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի տեղակալի՝ հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 17.04.2020 թվականի գրությամբ հայտնվել է, որ համաձայն ՀՀ կառավարության 14.12.2017 թվականի թիվ 1662-Ա որոշման 4-րդ կետի՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին հանձնվել է Երնան քաղաքում առկա պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգերի գույքը, 21112016 թվականին կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ստանձնել է ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգերի կառավարման, շահագործման ու պահպանման պարտավորությունները (հատոր 1-ին, գ.թ. 27-28):
9) Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, Ա վճռաբեկ բողոքում չի վիճարկվում այն փաստը, որ հայցվորի իրավունքի խախտումը տեղի է ունեցել 03.01.2018 թվականին (անվիճելի փաստ) (հատոր 3-րդ, գ.թ. 99-109):
10) Սույն գործով հայցադիմումը Դատարան է ներկայացվել 12.02.2021 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 7-85):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝
» ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի
6
իմաստով, այն է դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ ն 337-րդ հոդվածների կիրառության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարնոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար,
» ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, ինչի հետնանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույե վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վեասի հատուցման գործերով պատճառված վնեասի հատուցման համար սահմանված եյութաիրավական պայմանների բացահայտման անհրաժեշտությամբ պայմանավորված (վնաս պատճառողի ն վնասի առկայություն, ոչ օրինաչափ վարքագիծ վեաս ե ոչ գօրինաափ վարքագծի միջն
պատճառահետնանքային կապ, պարտապանի մեղք) հայցային վաղեմության ժամկետի կիրառման առանձնահատկությունեերին, մասնավորապես հաշվարկման կարգին' վերահաստատելով ն զարգացնելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների ապաշտպանությունն Օ-իրականացվում է վնասներ հատուցելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նան ոչ նյութական վնասը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նան իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...):
Վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջն պատճառահետնանքաին կապ ն պարտապանի մեղքի միաժամանակյա
առկայությունը (տե՛ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից վնաս կրած անձի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների, վնաս պատճառող անձի, վնաս պատճառողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի, վնասների ն ենթադրյալ վնաս
7
պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջե պատճառահետնանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը, իսկ պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է ենթադրյալ վնաս պատճառած անձը (տես ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի թիվ ԵԿԴ/2600/02/10 որոշումը 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վկայակոչմամբ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչե դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմութան գործնական կիրառության համար կարնոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետնում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետնաբար՝ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը ն դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը (տես ՀՀ Վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի թիվ ԵՄԴ/0529/02/14 որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը ն. սուբյեկտային կազմը: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է օրենսդրական կարգավորման ., տրամաբանությունից: Մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հայցային վաղեմության ժամկետի լրանալը սահմանել է որպես հայցը մերժելու հիմք, ինչը նշանակում է, որ անգամ այն դեպքում, երբ պատասխանողը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել քաղաքացիական դատավարության սկզբնական փուլերում (գործը դատաքննության նախապատրաստելու), դատարանը, այնուամենայնիվ, պետք է գործը քննի ըստ էության ն վերջնական դատական ակտում գնահատական տա հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդությանը: Օրենսդրի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի՝ կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի,
8
ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն՝ պարզելով վիճելի իրավահարաբերութան 60տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային ն այ, մասնակիցների շրջանակը, իրավունքների ն պարտականությունների ծավալը (տես, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/2 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հայցային վաղեմության կիրառման հարցին՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հայցի մերժման ինքնուրույն Ա բացառիկ հիմք է, սակայն հայցը մերժելու նշված հիմքը չի կարող մեկուսացված լինել գործի փաստական հանգամանքներից Ա դրանց նկատմամբ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերից: Հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն՝ պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային ն այլ, մասնակիցների շրջանակը, իրավունքների ն պարտականությունների ծավալը:
ՀՀ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժնորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխահարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (ւրե՛ս ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸի թիվ ՍԴ3Յ/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե՝ ոչ (տես, Հրաչյա Գրիգորյանի ըեդդեմ Գեորգի Բաղդասարյանի թիվ ԵԱԴԴ/3423/0214 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17122020 թվականի որոշումը):
Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տես, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.01.2014 թվականի որոշումը):
ՀՀ Սահմանադրական դատարանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի ն 337-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈՂՇՑ1 որոշմամբ նշել է հետնյալը. «Հայցային վաղեմության իեստիտուտի եպատակների իրացման համար Օրենսգիրքը
9
սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձե իմացել է, այլ նան այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասինե: Ակեհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացությունների ն իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, ն այդ հանգամանքն առաեցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության ` բացահայրման առումով ` Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծ, քաղաքացիական շրջանառության ն . իրավահարաբերությունների որոշակիության ն կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը:
Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում: Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինե իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից: Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության ն կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանե ուղղված' իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որնէ պարագայում չի կարղ ընկած լինել հայցային վաղեմութան ինստիտուտի նե դրա
սահմանադրաիրավական բովանդակության հիմքում: Հենց եշված հանգամանքի բացառմանե ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հասրատապես իմացել է, այլ նան այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
Այդ առումով ակնհայտ է, որ «իմացել է» ն «պետք է իմանար»/««պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակություններըը հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն (ընդգծումը ՀՀ Վճռաբեկ դատարանի): Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը' ուշադրությունից դուրս կմեա խախտման մասին հաստատապես իմանալու եպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու ն «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մեալու անհրաժեշտությունը: Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարնորություն ունեն քենարկվող իրավադրույթների' Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության ն կիրառման առումով:
Ամփոփելով վերը շարադրվածը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթներոմ առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետնյալը. «իմացել է» ձնակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Մինչդեռ «պերք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձնակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկրը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հասրատապես համոզվելու համար բավարար
10
տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից: Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտություննեը կրում են այն բովանդակային ծանրաբեռեվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»:
Այսպիսով ՀՀ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ
քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը ն 337-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում են Սահմանադրությանը՝ այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար
իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին:
ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմությունը՝ անձի խախտված իրավունքի դատական պաշտպանության համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամանակահատվածն է, ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1ին կետի հիմքով հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ Ընկերությունն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է նրանով, որ անձը տեղյակ լինի ո՞վ է իր իրավունքների խախտողը ն ում դեմ պետք է ուղղված լինի պահանջը: Հայցն ինքնին իրենից ներկայացնում է նյութաիրավական պահանջ, որն ուղղված պետք է լինի իրավունքը ենթադրաբար խախտած անձի դեմ (րես ՀՀ Վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի թիվ ԼԴ/0431/02/09 որոշումը):
Այսինքն՝ հայցի իրավունքը կարող է ծագել միայն նյութաիրավական պահանջ ներկայացնելու հնարավորություն ունենալու պահից, ինչը, իր հերթին, պահանջում է ենթադրյալ իրավախախտման պատճառի, հետնաբարն՝ պատասխանատու անձը բացահայտված լինելու կամ ողջամտորեն դրա հնարավորությունն ունենալու փաստի արձանագրում, այլ կերպ՝ հայցային վաղեմությունո սկսում է հոսել, երբ անձը ի թիվ այլնի իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման պատճառի ն խախտած սուբյեկտի մասին:
Վճռաբեկ դատարանի նման հետնությունը պայմանավորված է նրանով, որ, գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններով պայմանավորված, որոշ դեպքերում իրավունքը խախտված անձը չնայած տեղյակ է լինում իր իրավունքի խախտման փաստի մասին, սակայն անորոշ են լինում իրավունքի խախտման պատճառը ն ենթադրյալ խախտած անձը:
Մինչդեռ, ինչպես ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվ այլնի, էական նշանակություն ունի նան սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձը իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նան այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (ե՛ս «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):
11
Միննույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի լեզվաբանական մեկնաբանումից հետնում է, որ հայցային վաղեմության ժամկետը հաշվարկվում է իրավախախտման, ն ոչ թե իրավախախտումը կատարած անձի մասին իրավատիրոջ իմանալու կամ իմանալու իրական հնարավորության պահից, որպիսի պայմաններում որոշ դեպքերում իրավազոր անձի պահանջի համար հայցային վաղեմության ժամկետը կարող է լրանալ ավելի վաղ, քան կբացահայտվի իրավունքը ենթադրյալ խախտած անձը: Նման գործերով անհրաժեշտ է պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը, տվյալ դեպքում՝ իր իրավունքը ենթադրյալ խախտած անձի բացահայտմանը: Հետնաբար, քանի դեռ պարտապանի անձը որոշակիացված չէ, հնարավոր չէ խախտված իրավունքների պաշտպանության համար հայց ներկայացնել դատարան:
Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածով ամրագրված՝ երբ անձե իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին ձնակերպումը պետք է լայն մեկնաբանվի ն ընդգրկի նան ենթադրյալ իրավախախտի՝ ոչ օրինաչափ վարքագիծ դրսնորողի մասին հաստատապես իմանալու կամ ենթադրյալ իրավախախտին բացահայտելուն միտված ողջամիտ ն իրավաչափ գործողություններ ձեռնարկելու բովանդակային ծանրաբեռնվածություն:
Հակառակ դեպքում, այն է' վկայակոչված ձնակերպման անհարկի նեղ մեկնաբանումը խաթարում է նորմի իմաստային ն նպատակային բովանդակությունը՝ նկատի ունենալով, որ հայցը պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն է, հետնաբար պատասխանողի անհայտ լինելու դեպքում նյութաիրավական պահանջ ներկայացնելու հնարավորությունը ըստ էության օբյեկտիվորեն բացակայում է:
Հայց հարուցելով' շահագրգիռ անձը, բացի իր իրավունքի ենթադրյալ խախտման վերացում պահանջելուց, առնվազն պետք է իմանա, թե ով է խախտել իր իրավունքը (ով է պատշաճ պատասխանողը ն խախտման էությունը, որպեսզի ճշգրիտ նշի պատասխանողին ն նրանից պահանջի իր իրավունքի խախտման վերացում (ընտրի իր իրավունքի խախտման վերացման համար անհրաժեշտ ն պիտանի հայցապահանջը):
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում վնասի հատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառման ենթակա ժամկետների ն դրանց խախտման փաստը պարզելիս ի թիվ սույն որոշմամբ արձանագրված հանգամանքների, ենթակա է պարզման դատական պաշտպանություն հայցող անձի՝ վնաս պատճառած անձի բացահայտմանն ուղղված վարքագիծը, շրջահայացության դրսնորման ակտիվությունն ու գործողությունների արդյունավետությունը, որպիսի պայմանների համալիր գնահատման արդյունքում հնարավոր կլինի արձանագրել, որ հայցվորի կողմից վնասի հատուցման նյութաիրավական պահանջով դատական պաշտպանության դիմելու գործողության հապաղումը պայմանավորված է եղել բացառապես ենթադրյալ պատճառված վնասի հատուցման համար սահմանված նյութաիրավական պայմանի՝ ենթադրյալ ոչ օրինաչափ վարքագծի կրողի անձի բացահայտմանը, հետնաբար նան՝ իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների իրականացմամբ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով Դատարան՝ հայցվոր Սնակ Միլիտոնյանը պահանջել է պատասխանող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից բռնագանձել 45.800.000 ՀՀ դրամ որպես պատասխանողի
12
անգործության հետնանքով պատճառված վնասի հատուցում, որից 38.600.000 ՀՀ դրամը՝ որպես շինությունների վերարտադրման ծախս, 7.200.000 ՀՀ դրամը՝ որպես հողամասի շուկայական արժեք:
Որպես հայցի փաստական հիմնավորում հայցվորը հայտնել է, որ Երնան, Սարի- թաղ, 18-րդ փողոց, թիվ 68 տան սեփականատերն է, 03.01.2018 թվականին թիվ 68 տան բակում առաջացել է փոս՝ 1,5-2 մետր խորությամբ, իսկ 2-րդ հարկի սենյակներում պատերի ճաքերի լայնությունը հասնում է մինչն 3 սմ, ՀՀ ԱԻՆ մասնագետների կողմից 11.01.2018 թվականի Երնան, Սարի-թաղ, 18-րդ փողոց, թիվ 68 հասցեում գտնվող տան տեխնիկական վիճակի նե դրա վատթարացման նպաստող `պատճառների ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ գրունտային ջրերի սնուցմանը նպաստում են նան թաղամասի մաշված ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգերը, որոնց ջրերը մասամբ մակերեսային հոսքով թափվում են գետային ցանցի մեջ, մասամբ էլ ճեղքերով սնում են գրունտային ջրերը, հայցվորի հետ 17.08.2020 թվականին կնքված պայմանագրի հիման վրա կատարվել է թիվ 68 հասցեում գտնվող շինությունների վերարտադրման ծախսերի ն հողամասի շուկայական արժեքի գնահատում, որի համաձայն՝ շինությունների վերարտադրման ծախսերը 17.08.2020 թվականի դրությամբ կազմում են 38.600.000 ՀՀ դրամ, իսկ հողամասի շուկայական արժեքը՝ 7.200.000 ՀՀ դրամ: Սնակ Միլիտոնյանն իրավունք ունի պահանջելու, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից հատուցվի վերջինիս անգործության հետնանքով պատճառված վնասը, քանի որ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 05.03.2020 թվականի գրության համաձայն` Սարի (Թաղի 18-րդ փողոցը սպասարկող ջրահեռացման համակարգը ՀՀ կառավարության 14.12.2017 թվականի թիվ 1662-Ա որոշման 4.1 հավելվածով վարձակալությամբ հանձնված է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին, վերջինս է ստանձնել ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգերի կառավարման, շահագործման Ա պահպանման պարտավորությունները:
Որպես հայցի իրավական հիմք հայցվորը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ ն 1063-րդ հոդվածները, ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին ն 12-րդ հոդվածները:
«Վեոլիա ջուր» ՓԲԸի ներկայացուցիչը 16.042021 թվականին հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ հայտնելով, որ հայցվորը ենթադրյալ վնասների մասին իմացել է առնվազն 03.01.2018 թվականից, հետնաբար այդ ժամանակից սկսել է հոսել հայցային վաղեմության ժամկետը, մինչդեռ հայցը ներկայացվել է 12.02.2021 թվականին: Դատարանին խնդրել է հայցը մերժել հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով (հատոր 2-րդ, գ.թ. 177-131):
Հայցվորն առարկել է միջնորդության դեմ՝ հայտնելով, որ թեն հայցվորին 08.01.2018 թվականին պարզ է եղել, որ կրել է վնասներ, սակայն հայցվորի համար պարզ չեն եղել տան փլուզվելու պատճառները, 08.01.2018 թվականից հետո հայցվորը մի շարք հարցումներ է կատարել՝ փլուզման պատճառները պարզելու, փաստաբանական հարցումների արդյունքում ստացվել է ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 17.04.2020 թվականի գրությունը, որից պարզվել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ստանձնել է ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգերի կառավարման, շահագործման ն պահպանման պարտավորությունները, լիցենզիայի համաձայ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/6646/02/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
