ՀԿԴ/0081/15/24
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2021 թվականի մայիսի 17-ին ՀՇ ոստիկանության Արտաշատի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 27168721 քրեական գործը, որը 2021 թվականի մայիսի 25-ին միացվել է ՀՇ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 27200920 քրեական գործին, ն նախաքննությունը շարունակվել է թիվ 27200920 քրեական գործի համարի ներքո (այսուհետ նան՝ քրեական վարույթ): 2. 2024 թվականի հուլիսի 2ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարար
Ամբողջ Տեքստ
8-3 «2255»
ՀՎ Ֆ ՇԿԴ/0081/5/24
ԱԻՆ
ՆՈԱԱՈՀՑԷ- թ
«ԳՈ ջ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Վ.Դոլմազյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Ա.Մարտիրոսյան
2025 թվականի նոյեմբերի 13-ին քաղաք Երնանում
ՀԸ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),
Նախագահությամը՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՎՆ ՀՀՀ" ԱՅՅ" վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ «Վերաքննիչ դատարան|՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՊողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ 2021 թվականի մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 27168721 քրեական գործը, որը 2021 թվականի մայիսի 25-ին միացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 27200920 քրեական գործին, ն նախաքննությունը շարունակվել է թիվ 27200920 քրեական գործի համարի ներքո (այսուհետ նան՝ քրեական վարույթ):
2. 2024 թվականի հուլիսի 2ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ
հանձնարարություններով գործերի քննութան վարչութան «ՇՀԿԳ քննիչ Լ.Բաղդասարյանը որոշում է կայացրել թիվ 27200920 քրեական վարույթով Վ.Ա-ի գույքի արգելադրման մասին ն նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) է ներկայացրել այդ որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ մերժվել է:
Յ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Նշանյանի կողմից ներկայացվել է հատուկ վերանայման բողոք, որը Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ վերադարձվել է որոշմամբ արձանագրված թերություն, եռօրյա ժամկետում վերացնելու համար:
4.ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Նշանյանը վերը նշված դատական ակտով սահմանված ժամկետում վերստին ներկայացրել է հատուկ վերանայման բողոք, որը Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ
3
դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390- 39-րդ հոդվածների պահանջներից, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որի արդյունքում չի ապահովվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված` վարույթի հանրայնության սկզբունքի բովանդակությունը կազմող հանրային ն մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը՝ ազդելով վարույթի ելքի վրա:
Միննույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
6.. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի արձանագրումն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հուլիսի 18-ի որոշումը վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել այն ստանալուց 19 օր անց, չի բխում վարույթի նյութերից, քանի որ այդ որոշումը թեն Առաջին ատյանի դատարանից ելքագրվել է 2024 թվականի հուլիսի 19-ին, սակայն վարույթն իրականացնող քննիչին հասու է դարձել միայն 2024 թվականի հուլիսի 23-ին, իսկ հսկող դատախազը վարույթն իրականացնող քննիչից այն ստացել է 2024 թվականի օգոստոսի 7-ին ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածով սահմանված տասնօրյա ժամկետում հատուկ վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:
62. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դատողությանն առ այն, որ քննիչը դատական ակտն ստանալու պահից տասնօրյա ժամկետում այն պետք է փոխանցի հսկող դատախազին՝ բողոքաբերը գտել է, որ դրանով ստորադաս
4
դատարանը դուրս է եկել մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակից ն քննիչի համար, ըստ էության, սահմանել է օրենքով չնախատեսված պարտականություն՝ հանգելով անհիմն ու սխալ հետնության, որը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35րդ հոդվածի դրույթներից ու տրամաբանությունից:
63. Բողոքաբերի գնահատմամբ՝ Վերաքննի. .-դատարանն անհիմն ու չպատճառաբանված հետնության է հանգել նան առ այն, որ քննիչի կողմից դատարանի որոշումն ստանալը, այն դատախազին փոխանցելը ն վերջինիս կողմից բողոք ներկայացնելը պետք է իրականացվի տասնօրյա ժամկետում:
6.4. Միննույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, քննիչի համար սահմանելով դատական ակտը դատախազին տրամադրելու օրենքով չնախատեսված ուղղակի պարտականություն, նան անտեսել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 297րդ հոդվածի 2րդ մասով սահմանված կարգավորումը, համաձայն որի՝ գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդության քննության արդյունքում կայացված որոշումը դատարանը պատշաճ կերպով հանձնում կամ ուղարկում է վարույթի մասնակիցներին ոջ ուշ, քան որոշումը հրապարակելու կամ կայացնելու հաջորդ օրը, ինչից բխում է, որ դատարանն ունն՝։ Օ։Ցհամապատասխան որոշման պատճենը վարույթի բոլոր մասնակիցներին, այդ թվում` հսկող դատախազին ուղարկելու պարտականություն, ինչը տվյալ դեպքում չի կատարվել:
65. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետնությանն առ այն, որ տասնօրյա ժամկետում բողոքարկման ենթակա դատական ակտը սույն դեպքում բողոքարկվել է այն ստանալուց 24 օր հետո, իսկ սահմանափակման ենթակա իրավունքի կրողի՝ վարույթի մասնավոր մասնակցի համար դատական ակտն ստանալուց առնվազն 20 օր անց կարող էր կանխատեսելի լինել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելն ու իր գույքի նկատմամբ կիրառված արգելանքի վերացման իրավաչափությունը, որպիսի պայմաններում հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը հարգելի համարելը հակասում է նան զենքերի հավասարության հիմնարար սկզբունքին՝ բողոքաբերը նշել է, որ թեն քննիչի կողմից 2024 թվականի հուլիսի 2-ին որոշում է կայացվել գույքի արգելադրում կիրառելու
5
մասին, սակայն այդ որոշման իրավաչափությունն Օ։Օդատարանի կողմից չի հաստատվել, այսինքն` գույքը չի արգելադրվել: Բացի այդ, հատուկ վերանայման բողոքը դատախազի կողմից ներկայացվել է այն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, հետնաբար ստորադաս դատարանի այն մոտեցումը, որ տվյալ իրադրությունում խախտվել է զենքերի հավասարության սկզբունքը, հիմնավորված ու փաստարկված չէ:
Բողոքաբերը միաժամանակ փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ չի նշել, թե տվյալ դեպքում կոնկրետ ինչ հետնանքներ են առաջացել կամ ում իրավունքներն են խախտվել հատուկ վերանայման բողոքը, ըստ ստորադաս դատարանի գնահատման, ուշ ներկայացվելու արդյունքում:
66. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը բեկանել ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ հսկող դատախազի հատուկ վերանայման բողոքը քննության առնելու համար վարույթը փոխանցելով ստորադաս դատարան:
Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական
նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2024 թվականի հուլիսի 18ի որոշման օրինակները 2024 թվականի հուլիսի 19-ին փոստին հանձնելու միջոցով ուղարկել է Վ.Ա-ին ն ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության ՇԿԳ քննիչ Լ.Բաղդասարյանին:
71 Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 2024 թվականի հուլիսի 23-ին», իսկ այն ՀՀ քննչական կոմիտեից ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել ն այնտեղ ստացվել՝ 2024 թվականի օգոստոսի 7-ին::
7.2. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանութան դեմ ուղղված
ւ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 101-105։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 47:
3Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 22:
6
հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Նշանյանի հատուկ վերանայման բողոքը փոստին է հանձնվել 2024 թվականի օգոստոսի 12-ին::
8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Նշանյանի հատուկ վերանայման բողոքը, իր՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «/...) ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 18-ի թիվ ՀԿԴ/0081/15/24 վարույթով «Գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հատրատելու միջնորդությունը քննելու մասին» ոլոշումը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ քննիչ Լ.Բաղդասարյանին ուղարկվել է 2024 թվականի հուլիսի 19-ին: Որոշումը քննիչը արացել է 2024 թվականի հուլիսի 25- ին, որը վերջինը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել միայն 2024 թվականի օգոստոսի 7-ին՝ դատական ակտը արանալուց 19 օր անց:
/Թեն օրենսդիրը չի սահմանում, թե քննիչը քանի օրերի ընթացքում պետք է դատական ակտն ուղարկի հսկող դատախազին, սակայն, միննույն ժամանակ հատակ են հատուկ վերանայման բողոք րերելու օրենադրական ժամկետները, այն ՝ համապատասխան դատական ակտն արանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետ: Քննիչը վերաքննության կարգով բողոք ներկայացնելու սուբյեկտ չի հանդիսանում, փոխարենը` առաջին ատյանի դափական ակտի վերաբերյալ անհամաձայնություն հայտնելու ն դատական վերանայման իրավունքից օգվվելու իրավունքով որպես վարույթի հանրային մասնակից օժտված է դատախազը, ինչից ողջամվտրեն պարզ է դառնում, որ քննիչը դատական ակտր ստանալու պահից հիշյալ ժամկետում այն պետք է փոխանցի հակող դավախազին, որպեսզի դատական ակտի հետ անհամաձայնության առկայության դեպքում վերջինը հնարավորություն ստանա` բողոքարկման իրավունքն իրացնելու: Ասվածը, սակայն, չի ենթադրում, որ թենիչ, կարող է դատական ակտր հասցնագրել հակող դատախազին իր գնահավմամբ ողջամիտ ցանկացած ժամկետում, այլ պարտավորվում է գործընթացն ապահովել հնարավոր ամենասեղմ ժամկետում, քանի որ ՀՀ քրեական դափավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի ուժով՝ հենց քննիչն է պատասխանատու
«Տե'ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 23:
7
նախաքննության համաւկողմաւնիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարկու, ինչպես նան իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար:
Բացի այդ, հսկող դատախազն իր հերթին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հողվածի ուժով, ի թիվս այլնի, պատասխանատու է մինչդատական վարույթի օրինականության, վարույթի հանրային մասնակիցների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության, ինչպես նան դատական ակտի բողոքարկման կամ չրողոքարկման իրավաչափության համար:
Սույն համափտեքարում Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ քրեական վարույթը արատիկ երնույթ չէ, ն անգամ ժամերի կամ օրերի փոփոխությամբ վարույթով տեղի է ունենում իրադրության ն իրավահարարբերության փոփոխություն, որպիսի պայմաններում անձի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցները, որոշակի իրավունքների սահմանավաւկումները կորցնում են իրենց արդիականությունը ն վարույթի բնականոն ընթացքը կարող է բերվել ոիսկայնությաւն դաշտ: Ողջ վերոգրյալի համատեքավում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քննիչի կողմից դատական ակտր դատախազին ուլարկելու համար օրենսդրական ժամկետների բացակայությունը չի վկայում այն մասին, որ նախաքննական մարմինը կարող է սույն մեխանիզմն իրացնել վարույթի ցանկացած փոլում՝ առանց ողջամիտ ժամկետով սահմանափակվելու:
Վերաքննիչ դավաւրանի դիրքորոշումը կարող էր այլ լինե, եթե առնվազն թենիչի կողմից դատական ակտր դատախազին ուղարկված լիներ տասնօրյա ժամկետի պահպանմամբ, սակայն, փաստացի դատական ակտր գրությամը դատախազություն է ուղարկվել 2024 թվականի օգոստոսի 7ի թվագրմամը՝ դատական ակտր արանալու օրվանից 19 օր անց, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ չարաշահվել է հատուկ վերանայման րողոքի ներկայացման քրեադավաւվարական ժամկետից օգվվելու իրավունքը, ն արացվել է այնպիսի իրավիճակ, որ տասնօրյա ժամկետում բողոքարկման ենթակա, դապտաեւկաւն ակտր բողոքարկվել է դատական ակտի արանալու օրվանից 24 օր հետո: Այս առումով հարկ է փասվաել, որ սահմանափակման ենթակա իրավունքի կրողի՝ վարույթի մասնավոր մասնակցի համար դատական ակտփր արանալու օրվանից
8
առնվազն քսան օր հետո կարող էր կանխատեսելի լինել՝ դատական ակտի օրինական ուժի մեջ մրնելը ն իր գույքի նկատմամբ կիրառված արգելանքի վերացման իրավաչափությունը, որպիսի պայմաններում սույն հավուկ վերանայմուն բողոքի ներկայացման ժամկետը հարգելի համարելը հակասում է նան զենքերի հավասարության հիմնարար սկզիրունքին (վարույթի մասնավոր մասնակցի համար բողոքարկման ժամկետը հոսում է հենց իր կողմից դատական ակտր արանալու պահից), իսկ «Օջալանն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այն դիրքորոշումն է հայտնել, որ զենքերի հավասարության ակզրբունքն արդարացի դավտաքննության լայն հասկացությաւն հատկանիշներից մեկն է, որն ընդգրկում է նան այն հիմնարար իրավունքը, որ քրեական վարույթը պետք է մրցակցային լինի: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման վարքագիծը խաթարում է նան իրավական որոշակիությաւն սկզբունքը, ինչպես նան մասնավոր մասնակցի կողմից` դատավարական հակառակ կողմի բողոքարկման ժեաւմկետների վերաբերյալ կանխատեսելիության ակզբունքը:
Ավելին, եթե առաջնորդվենք բողոքարկման ժաւմկարներ նախապտեսող նորմի տառացի մեկնաբանմամբ, ապա, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ողջամիվտ կհամարվի այն մոտեցումը, երը վարույթն իրականացնող մարմինը կունենա նույն տասնօրյա, բողոքարկման ժամկետը, ինչ մասնավոր մասնակիցը, այլ կերպ` քննիչի կողմից դատարանի որոշումը արանալու այն դավավխազին փոխանցելու ն դատախազի կողմից բողոք ներկայացնելու ժամկեվտ պետք է սահմանափակվի նույն տասնօրյա, ժամկետում, առավելապես այն հանգամանքի հաշվառմամը, որ քննիչը դատական ակտն արանալուց հեվտ որեէ այլ գործառույթ չունի իրականացնելու, քաւն բողոքարկման ենթակա ակտր հսկող դատախազին փոխանցելն է:
Ողջ վերոգրյալի համատեքարում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ օբյեկտիվորեն ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 16-ի թիվ ՀԿԴ/0081/15/24 վարույթով «Գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հատրատելու միջնորդությունը քննելու մասին» որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների
9
գործերով վարչության պետի տեղակալ Ա.Նշաւնյաւնի հատուկ վերանայման բողոքը ժամկետանց է, ն այն ենթակա չԼ քննության (...)»»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր է արդյոք ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.՛Նշանյանի հատուկ վերանայման բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:
10. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում ն կարգով՝
(-.)
Ձ) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկավտմամի.
(-.)
4) րոզղոքարկում է դատարանների վճիոները, դավաւվճիոները ն որոշումները.
(:.):
ՃՇ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Սույն օրենսգրքում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետնյալ նշանակությունը.
(-.)
12) վարույթի հանրային մասնակից՝ դատախազը, քննիչը, քննչական մարմնի ղեկավարը, հետաքննության մարմնի պեվվ, հետաքննիչը.
(-.)
18) դատախազ՝ պետական պաշտոնատար անձ, որը քրեական վարույթի ինթացքում պետության անունից իրականացնում է դատախազության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամը նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված լիազորությունները.
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 52-58:
10
19) քենի պետական պաշտոնատար անձ, որն իր իրավատւթյան
սահմաններում քրեական վարույթի ընթացքում իրականացնում է նախաքննություն.
(:.):
ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Դատախազը պատասխանամաւ է (...) դատական ակտի բողոքարկման կամ չրողոքարկման իրավաչափության համար»:
ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝
«Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝
1) վարույթի մասնավոր մասնակիցր.
2) վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող անձր, եթե դատաւկան ակտն ուղղակիորեն վերաբերում է նրա իրավաչափ շահերին.
3 դատախազը»:
ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝
«Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն արանալու օրվանից հեվփտ՝ տասնօրյա ժամկետում»:
10.. Մեջբերված նորմերի համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչը ն դատախազը քրեական դատավարության ինքնուրույն սուբյեկտներ են ն ունեն իրավունքների ու պարտականությունների ինքնուրույն շրջանակ: Այնուամենայնիվ, նրանց գործունեությունն ուղղված է միննույն՝ հանրային շահի ապահովման գործառույթի իրականացմանը, որի ուժով էլ նրանց լիազորությունները փոխլրացնում են միմյանց: Ընդ որում, օրենսդիրը դատական վերանայման բողոք բերելու՝ վարույթի հանրային մասնակից է դիտարկել միայն դատախազին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրելով դատախազի, ի թիվս այլնի, օրենքով սահմանված դեպքերում ն կարգով դատական ակտերը բողոքարկելու բացառիկ լիազորությունը:
ող
Միննույն ժամանակ, վերոնշյալից հետնում է, որ դատախազի՝ դատական ակտը բողոքարկելու գործառույթի իրացումը չի կարող սահմանափակվել քննիչի կողմից դրսնորվող որոշակի վարքագծով, իսկ քննիչի վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով:
1. Վճռաբեկ դատարանը, Վարդան Գրիգորյանի գործով անդրադառնալով դատախազի կողմից դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը հաշվելու հարցին, որը նրան հանձնվել է ոչ թե դատարանի, այլ քննիչի կողմից, արտահայտել է իրավական դիրքորոշումներ, որոնք, թեն վերաբերում են 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին, սակայն շարունակում են վերաբերելի մասով (ոստ ոսո) կիրառելի լինել նան գործող քրեադատավարական կարգավորումների նկատմամբ:
Մասնավորապես նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետն ինչպես մեղադրյալի ն նրա պաշտպանի, այնպես էլ դատախազի համար պետք է հաշվարկվի՝ որպես ելակետ ընդունելով դատարանի որոշումը բողոք բերելու իրավունք ունեցող համապատասխան դատավարության մասնակցին հանձնելու պահը: Իսկ այն դեպքում, երբ որոշումը բողոքարկման իրավունք ունեցող դատախազին հանձնվել է ոչ թե դատարանի, այլ քննիչի կողմից, ապա դատախազի կողմից դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվարկվի ոչ թե քննիչի կողմից որոշումը ստանալու պահից, այլ այն պահից, երբ այդ փաստաթուղթը հասու է դարձել դատախազին":
12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Առաջին ատյանի դատարանն իր՝ 2024 թվականի հուլիսի 18ի որոշման օրինակներն ուղարկել է ՎԱ-փխն ն ՀՀ քննչական կոմիտե, հատուկ հանձնարարություննեով գործերի քննութան վարչութան ՀՃՀԿԳ քննիչ Լ.Բաղդասարյանին՛,
- Առաջին ատյանի դատարանի վերը նշված որոշումը ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 2024 թվականի հուլիսի 23-ին, իսկ դրա պատճենը ՀՀ քննչական կոմիտեից
6 Տես Վճռաբեկ դատարանի` Վարդան Գրիգորյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴՅ/0030/06/17 որոշման 11-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
12
ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել, ն այնտեղ այն ստացվել է 2024 թվականի օգոստոսի 7-ինձ,
- 2024 թվականի օգոստոսի 12-ին վերը նշված դատական ակտի դեմ ՀՇ գլխավոր 6դատախազութան պետական իշխանութան դեմ ուղղված
հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Նշանյանի կողմից փոստին հանձնելու միջոցով ներկայացվել է հատուկ վերանայման բողոք»,
- :Վերաքննի դատարանը, ՀՀ գլխավոր դատախազության պետական
իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Նշանյանի հատուկ վերանայման բողոքը թողնելով առանց քննության, գտել է, որ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը պահպանված չէ:
Մասնավորապես Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, փաստելով, որ քննիչի կողմից դատական ակտը դատախազություն է ուղարկվել այն ստանալու օրվանից 19 օր անց, գտել է, որ չարաշահվել է հատուկ վերանայման բողոք ներկայացնելու քրեադատավարական ժամկետից օգտվելու իրավունքը, որի արդյունքում ստացվել է այնպիսի իրավիճակ, որ տասնօրյա ժամկետում բողոքարկման ենթակա դատական ակտը բողոքարկվել է դատական ակտն ստանալու օրվանից 24 օր հետո:
Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ սահմանափակման ենթակա իրավունքի կրողի՝ վարույթի մասնավոր մասնակցի համար դատական ակտն ստանալու օրվանից առնվազն քսան օր հետո կարող էր կանխատեսելի լինել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ն իր գույքի նկատմամբ կիրառված արգելանքի վերացման իրավաչափությունը, որպիսի պայմաններում հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը հարգելի համարելը կհակասի զենքերի հավասարության հիմնարար սկզբունքին, քանի որ վարույթի մասնավոր մասնակցի համար բողոքարկման ժամկետը հոսում է հենց իր կողմից դատական ակտն ստանալու պահից:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը հետնության է հանգել, որ քննիչի կողմից դատարանի որոշումը դատախազին փոխանցվելու ն վերջինիս կողմից հատուկ վերանայման բողոք ներկայացվելու ժամկետը պետք է սահմանափակվի տասն օրվա
8 Տե՛ս սույն որոշման 7.1-ին կետը:
5 Տե՛ս սույն որոշման 72-րդ կետը:
13
շրջանակում՝ իր դիրքորոշումը պայմանավորելով առավելապես այն հանգամանքով, որ քննիչ:՝ դատական ակտն ստանալուց հետո որնէ այլ գործառույթ չունի իրականացնելու, քան բողոքարկման ենթակա դատական ակտը հսկող դատախազին փոխանցելն է":
13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն վարույթով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչութան ՀՀԿԳ քննիչ Լ.ԼԲԲաղդասարյանի՝ գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդության քննարկման արդյունքում կայացված դատական ակտն Առաջին ատյանի դատարանը պետք է ուղարկեր ինչպես համապատասխան միջնորդությունը ներկայացրած նախաքննության մարմնին, այնպես էլ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 1ին մասի 3-րդ կետով դատախազին վերապահված` դատական վերանայման բողոք բերելու իրավասությունն արդյունավետ իրացնելու համար անհրաժեշտ է, որ մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակում կայացված դատական ակտի մասին դատարանը պատշաճ կերպով իրազեկի նան մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Հակառակ մեկնաբանության պարագայում կվտանգվի
դատախազական հսկողության արդյունավետ իրականացման
սահմանադրաիրավական պահանջը, որի հետնանքով դատախազը կզրկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունն արդյունավետ իրացնելու հնարավորությունից:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված դիրքորոշումը համահունչ է նան 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արձանագրված սահմանադրաիրավական
օ Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
14
մեկնաբանմանն" ու դրա հաշվառմամբ Վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված իրավական դիրքորոշմանն առ այն, որ համապատասխան դատական ակտն առաջին ատյանի դատարանը պետք է հանձնի (ուղարկի) ոչ միայն միջնորդությունը հարուցած քննիչին, այլ նան՝ դատախազին»:
14. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ քննիչը դատական ակտն ստանալուց հետո որնէ այլ գործառույթ չունի իրականացնելու, քան բողոքարկման ենթակա դատական ակտը հսկող դատախազին փոխանցելն է, ուստի նրա կողմից դատական ակտը դատախազին փոխանցվելու, ն վերջինիս կողմից հատուկ վերանայման բողոք ներկայացվելու ժամկետը պետք է սահմանափակվի տասն օրվա շրջանակում` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քրեական վարույթի հանրային մասնակիցների գործունեության արդյունավետությունն անմիջականորեն կապված է նրանց կարգավիճակից բխող պաշտոնեական լիազորություններն օրենքով սահմանված կարգով իրականացնելու հետ, իսկ վարույթի հանրային մասնակիցների իրավական փոխհարաբերություններից չի բխում քննիչի կողմից ստացված դատական ակտը որնէ ժամկետում դատախազին հանձնելու պարտականություն: Ավելին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2րդ մասի համաձայն գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդության քննության արդյունքով կայացվող որոշումն առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ պատշաճ ձնով հանձնում կամ ուղարկում է վարույթի մասնակիցներին, այդ թվում՝ նան դատախազին: Վերոգրյալից հետնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատողությունն իրավաչափ չէ, ն Վերաքննիչ դատարանը, ըստ էության, քննիչի համար սահմանելով ՀԸ քրեական դատավարության օրենսգրքից չբխող դատավարական
պարտականություն՝ դրա կատարման համար կոնկրետ ժամկետի ներառմամբ, քննարկման առարկա է դարձրել այնպիսի հարցեր, որոնք դուրս են մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթի առարկայի շրջանակներից:
Ֆ. Ինչ վերաբերում է Վերաքննի, դատարանի այն դիտարկմանը, որ սահմանափակման ենթակա իրավունքի կրողի՝ վարույթի մասնավոր մասնակցի
ո Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշումը:
2 Տես Վճռաբեկ դատարանի՝ Վարդան Գրիգորյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ3/0030/06/17 որոշման 91-ին կետը:
15
համար դատական ակտն ստանալու օրվանից առնվազն քսան օր հետո կարող էր կանխատեսելի լինել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ն իր գույքի նկատմամբ կիրառված արգելանքի վերացման իրավաչափությունը, որպիսի պայմաններում հատուկ վերանայման բողոքի ներկայացման ժամկետը հարգելի համարելը կհակասի նան զենքերի հավասարության հիմնարար սկզբունքին, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում վարույթի մասնակիցների համար ողջամտորեն պետք է կանխատեսելի լիներ, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 18-ի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան՝ նկատի ունենալով, որ դրա եզրափակիչ մասում պարզաբանվել է այդ դատական ակտի՝ հատուկ վերանայման կարգով բողոքարկվելու կարգի ն ժամկետների մասին: Միննույն ժամանակ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 356-րդ հոդվածի՝ դատական վերանայման բողոքը ներկայացվում է համապատասխան վերադաս դատարան, իսկ դրա պատճենը՝ դատական ակտը կայացրած ստորադաս դատարան, որը, ստանալով բողոքը, դրա պատճենն օրենքով սահմանված կարգով ուղարկում է դատական վարույթի մասնակիցներին պարզաբանելով բողոքի պատասխան (ներկայացնելու իրավունքը, կարգը ն ժամկետը: Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատական վերանայման կառուցակարգերի շրջանակներում, ելնելով արդար դատաքննության, կողմերի հավասարության ն մրցակցության սկզբունքներից, սահմանել է գործուն մեխանիզմներ՝ առավելագույնս ապահովելով վարույթի մասնակիցների դատական ակտի բողոքարկման ն դրա արդյունքների մասին պատշաճ տեղեկացված լինելու իրավունքը:
16. Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը, փաստելով, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին ուղարկել է նախաքննության մարմինը, գտնում է, որ տվյալ դեպքում բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկել նշված դատական ակտը վարույթն իրականացնող մարմնից ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվելու օրվանից՝ 2024 թվականի օգոստոսի 7-ից, որպիսի պարագայում հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը կլրանար 2024 թվականի օգոստոսի 19-ին (հաշվի առնելով, որ 2024 թվականի
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 100:
16
օգոստոսի 17-ը ն 18-ը եղել են ոչ աշխատանքային օրեր), մինչդեռ բողոքը փոստին է հանձնվել 2024 թվականի օգոստոսի 12-ին:
Այլ կերպ՝ Վերաքննի: դատարանը հաշվի չի առել, որ Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդության քննության վերաբերյալ որոշումը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին չի ուղարկել, որպիսի պայմաններում վերջինիս՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը պետք է հաշվարկվեր ոչ թե համապատասխան միջնորդությունը հարուցած՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչութան ՀՀԿԳ քննիչ Լ.Բաղդասարյանի կողմից այդ որոշումն ստանալու պահից, այլ այն պահից, երբ նշված դատական ակտը հասու է դարձել հսկող դատախազին, այսինքն` 2024 թվականի օգոստոսի 7-ից:
Հետնաբար ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Նշանյանի հատուկ վերանայման բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր չէ:
7. Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչութիաան պետի տեղակալ Ա.Նշանյանի հատուկ վերանայման բողոքը ժամկետանց լինելու
պատճառաբանությամբ առանց քննության թողնելով, թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, ինչը, նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ն վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար":
Նոր քննութան ընթացքում Վերաքննի դատարանը ՀՀ գլխավոր
դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Նշանյանի հատուկ վերանայման բողոքի
Բ Տես, ոամողչ ոանոմչ, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25ի թիվ ԵԴ/0426/1/8 ն Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
17
կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետնության՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի ՇՀանրապետության Սահմանադրության 162րդ, 163»3րդ ն 17/1րդ հոդվածներով, ՃՀայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 361363րդ ու 400-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
մ Վո ՀԱՑՆ ԱՀՈՅՅՅՑ վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 2ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս.՛ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0081/15/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
