Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-113-Ն28 փետրվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասում «ապրանքների ներմուծումը» բառերը փոխարինել «ապրանքների՝ մաքսային ընթացակարգով հայտարարագրումը (բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի)» բառերով։ Հոդված 2․ Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 3․ Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 4․ Օրենքի 187-րդ հոդվածի 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 5․ Օրենքի 189-րդ հոդվածում՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով․ «3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ առևտրային գործունեության թույլտվությունը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում տրամադրվում է մրցույթի հիման վրա, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի հետ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմինը կամ համայնքի ղեկավարը կնքում է մաքսային հսկողության գոտի հանդիսացող համապատասխան տարածքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրման պայմանագիր: 3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:».

2) 6-րդ մասից հանել «հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները և մաքսային» բառերը. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով. «7․ Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները կարող է սահմանել Կոմիտեն։»։ Հոդված 6․ Օրենքի 212-րդ հոդվածի 7-րդ մասում «Կառավարությունը սահմանում է» բառերը փոխարինել «Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեն կարող է սահմանել» բառերով։ Հոդված 7․ Օրենքի 229-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 8․ Օրենքի 256-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․ «1.1. Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայման է իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն երեք անձի առկայությունը:»: Հոդված 9․ Օրենքի 260-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 10. Օրենքի 261-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․ «1.1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցիչը հանվում է սույն օրենքի 256-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պայմանը չպահպանելու դեպքում:»: Հոդված 11. Օրենքի 262-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․ «5. Մաքսային ներկայացուցիչները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը՝ Կոմիտեի սահմանած կարգով:»: Հոդված 12. Օրենքի 284-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով․ «5. Անմաքս առևտրի խանութների վայրերը սահմանում է Կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցմամբ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վայրերում կարող են գործունեություն իրականացնել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նախաորակավորված անձինք՝ մրցույթով ընտրվելու դեպքում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»: Հոդված 13. Օրենքի 285-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․ «3) նախաորակավորված լինելու և սույն օրենքի 284-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելու մասին տեղեկություններ:»: Հոդված 14. Օրենքի 287-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․ «1.1. Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից անմաքս առևտրի խանութի տիրապետողին հանելու հիմք է անմաքս առևտրի խանութի տիրապետողի կողմից նախաորակավորման արդյունքով ստանձնած պարտավորությունները չկատարելը:»: Հոդված 15. Մինչև սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելը անմաքս առևտրի խանութների համար Կոմիտեի սահմանած վայրերում գործունեություն կարող են իրականացնել մինչև Օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախաորակավորման կարգի ընդունումը անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ներառված անձինք: Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հոդված 17. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. մարտի 25 Երևան ՀՕ-113-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-113-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (27.03.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.02.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.03.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 27.03.2024 Հիմնական ակտ 28.02.2024, ՀՕ-113-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.09.2022, ՀՕ-353-Ն 14.09.2022, ՀՕ-353-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 փետրվարի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-113-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել