Սավզյան — ԵԱՔԴ/0231/04/16
Ամփոփում
քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Կարեն Սավզյանի դիմումի՝ Արմեն Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Կարեն Սավզյանը պահանջել է Արմեն Ավագյանին ճանաձել սնանկ: Երնան քաղաքի Արաբկիր ն .Քանաքեո-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.08.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Դատարանի 05.05.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Արմեն Ավագյանի սնանկութ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0231/04/16 դատարանի որոշում 2024թ.
Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0231/04/16
Նախագահող դատավոր՝ Գ. (Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
2024 թվականի հուլիսի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Կարեն Սավզյանի դիմումի՝ Արմեն Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կարեն Սավզյանը պահանջել է Արմեն Ավագյանին ճանաձել սնանկ: Երնան քաղաքի Արաբկիր ն .Քանաքեո-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.08.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 05.05.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Արմեն Ավագյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:
Դատարանի 22.05.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի միջնորդությունը բավարարվել է ն թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել լոտ 1-ում, լոտ 2-ում ու լոտ 3-ում նշված գույքը:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.10.2021 թվականի որոշմամբ Արմեն Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերացվել է ն հարցն ուղարկվել է Սնանկության դատարան՝ նոր քննության:
Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ. Նաիրա Հարությունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Ավագյանը (ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը
Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հաշվի առնել վերանայվող գործի բոլոր փաստերը ն միայն դրանց ուսումնասիրության արդյունքում բեկանել ստորադաս դատարանի որոշումը, դա էլ բացառապես այն պարագայում, երբ պարզվեր, որ նոր երնան եկած հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա: Վերոնշյալը, սակայն, Վերաքննիչ դատարանի կողմից չի իրականացվել. փոխարենը որոշման մեջ նշվել է, որ հանգամանքը ենթակա է պարզման, ուսումնասիրության ն քննության Սնանկության դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը նշել է, որ դատական ակտը նոր երնան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար: Այսինքն՝ կայացրած որոշմամբ Վերաքննիչ դատարանը պետք է առնվազն պարզեր, թե բողոքաբերի ներկայացրած փաստերը ն հանգամանքներն ինչ նշանակություն ու ազդեցություն կարող են ունենալ գործի լուծման համար:
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածը ն, ըստ էության, ստորադաս ատյանի կայացրած դատական ակտի բեկանման համար հիմք է ընդունել բացառապես նոր երնան եկած հանգամանքների առկայությունը, սակայն որնէ կերպ անդրադարձ չի կատարել դրանց նշանակության ու գործի ելքի վրա ազդեցության փաստին: Նման վերլուծություն իրականացնելու դեպքում պարզ կդառնար, որ ստեղծված իրավիճակում չկա որնէ անձ, ում իրավունքները խախտվել են, չկա պատճառված վնաս, գույքի գնահատումը ն դրա արդյունքում տրված գնահատման հաշվետվություններն արժանահավատ են, ուստի լոտերի վաճառքն ի սկզբանե իրականացված է եղել շուկայական գներով:
3
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր անդրադառնալ վերոնշյալ բոլոր հանգամանքներին՝ նան հաշվի առնելով այն փաստը, որ վեճի առարկա բոլոր անշարժ գույքերն արդեն վաղուց իրացված են ն որոշումը կարող է ծանրակշիռ ռիսկ ստեղծել նոր սեփականատերերի համար, ովքեր սույն իրավահարաբերությունում ամեն դեպքում բարեխիղճ են:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 25.10.2021 թվականի որոշումը:
2.Լ Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Արմեն Ավագյանի պատասխանի հիմնավորումները
Հայկ Կոշեցյանը, առանց պարտապան Արմեն Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը ն գրավադրված գույքերը գույքագրելու, առանց գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու, կազմել է կեղծ գույքագրման ակտ, պարտատերերի առաջին ժողովի արձանագրություն ու դիմել դատարան՝ հրապարակային սակարկությամբ գույքը վաճառելու թույլտվություն ստանալու նպատակով: Միջնորդությանը կից ներկայացրել են նան «ՎԻ ԷՄ ԱՐ ՓԻ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Ոսկանյանի կողմից կազմված թվով երեք կեղծ գնահատման հաշվետվությունները, որի արդյունքում մոլորության մեջ գցելով Դատարանին, այլ կերպ ասած՝ կեղծ ապացույցների ներկայացմամբ, ստացել է թվով երեք անշարժ գույքը հրապարակային սակարկություններով օտարելու իրավունք:
Եթե դատարանը տեղյակ լիներ, որ Հայկ Կոշեցյանը չի կատարել պարտապանի գույքի գույքագրում, գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու համար չի հրավիրել պարտատերերի ժողով, ն, որ ներկայացված թվով երեք գնահատման հաշվետվությունները կեղծ են, չէր բավարարի սնանկության կառավարչի միջնորդությունն ու թույլ չէր տա պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ն երրորդ անձանց կողմից գրավադրված գույքի օտարումը:
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անդրադարձել ն գնահատական է տվել այն հարցերին, թե քննիչի որոշումը կամ գույքագրման ակտը, գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի առաջին ժողովի արձանագրություն ու գույքի գնահատման հաշվետվություններն իրականում չկատարվելու հանգամանքները որքանով են էական նոր հանգամանքի հիմքով գործը նոր քննության ուղարկելու համար, ինչից էլ հետնում է, որ անհիմն է բողոքը:
Բողոքաբերը մանրամասն չի ընթերցել Վերաքննիչ դատարանի որոշումը, հակառակ պարագայում կտեսներ, որ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է դատական ակտը նոր երնան եկած հանագամանքների հիմքով վերանայման հիմքերին, մանրամասն հիմնավորել է այդ հիմքերից յուրաքանչյուրի նշանակությունը ն ազդեցությունը սույն գործի նկատմամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1 Դատարանի 22.08.2016 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Արմեն Ավագյանը ճանաչվել է սնանկ (հավելված հատոր 1-ին, գ.թ. 1-4).
4
2) Դատարանի 22.05.2017 թվականի որոշմամբ Արմեն Ավագյանի սնանկության գործով կառավարչի միջնորդություը բավարարվել է թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել՝
Լոտ 1. պարտապան Արմեն Ավագյանի կողմից գրավադրված՝ պարտատեր Բանկի գրավի առարկա հանդիսացող Երնան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան փողոցի թիվ 75 բնակելի տունը՝ 170.000.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով.
Լոտ 2. պարտապան Արմեն Ավագյանի կողմից գրավադրված՝ պարտատեր Բանկի գրավի առարկա հանդիսացող Արարատի մարզի Այնթապ 1-ին փողոցի թիվ 1/2 շինությունը՝ 25.500.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով.
Լոտ 3. պարտապան Արմեն Ավագյանի կողմից գրավադրված՝ պարտատեր Բանկի գրավի առարկա հանդիսացող Արարատի մարզի Այնթապ 1-ին փողոցի թիվ 1/1 շինությունը՝ 753.500.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով (հավելված հատոր 1-ին, գ.թ. 69-71).
3) Արմեն Ավագյանը 02.08.2021 թվականին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ն 2-րդ կետերի հիմքով Վերաքննիչ դատարան է ներկայացրել՝։ դատական ակտի վերանայման բողոք խնդրելով վերացնել Դատարանի 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը: Որպես նոր երնան եկած հանգամանք Արմեն Ավագյանը վկայակոչել է ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության -Քանաքեո-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Սիմոնյանի 17.06.2021 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշմամբ արձանագրված այն հանգամանքը, որ Հայկ Կոշեցյանը, թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործի շրջանակներում հանդիսանալով սնանկության գործով կառավարիչ, կեղծել է ապացույցներ ու ներկայացրել թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործը քննած դատարանին (հավելված հատոր 2-րդ, գ.թ. 8-13, 23-45):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Մինչն 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով ն նույն օրենքով սահմանված կարգով:
5
Մինչն 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը ն պարտատերը (պարտատերերը) կարող են սնանկության գործը վարող դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: Բողոքը կարող է դատարան ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոքն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատարանը քննում է այն Ա կայացնում համապատասխան որոշում, որի մասին տեղեկացնում է բողոքարկողին ն կառավարչին:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սնանկության ինստիտուտի հիմնական նպատակ` պարտապանի ն պարտատերերի շահերի հավասարակշռված պաշտպանությունն ապահովելն է: Ադ նպատակին է ծառայում նան կառավարչի գործողություններ կամ անգործությունը վիճարկելու հնարավորություն նախատեսող իրավակարգավորումը, որը վերաբերում է ինչպես պարտատերերին, այնպես էլ պարտապանին: Այլ կերպ ասած, օրենսդիրը պարտատերերին ն պարտապանին իրավունք է վերապահել բողոքարկելու կառավարչի գործողություններն ու անգործությունը բոլոր այն դեպքերում, երբ վերջիններս գտնում են, որ կառավարչի որնէ գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են իրենց իրավունքները: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտատերերը ն պարտապանը չպետք է չարաշահեն կառավարչի գործողություններն ու անգործությունը վիճարկելու իրենց իրավունքը ն այդ իրավունքը պետք է իրացնեն բացառապես օրենքով սահմանված կառուցակարգերի ու նպատակների շրջանակում, հակառակ պարագայում կխաթարվի սնանկության վարույթի էությունը, ինչն էլ կհանգեցնի մյուս կողմի իրավունքների Ա օրինական շահերի խախտման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝
7 բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ն այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ բողոք բերած անձ չհանդիսացող գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ
6
չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է դատավորը:
Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից հետնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով օրենսդիրը որպես նոր երնան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք նախատեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, այն է՝ բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ն այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն, նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, այն է՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այն է՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ բողոք բերած անձ չհանդիսացող գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիջչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է դատավորը:
Սահմանադրական դատարանը 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈՂՎ222 որոշմամբ արձանագրել է, որ նոր երնան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության ն հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու ն գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ ու, ընդգծելով դրա կարնորությունը, նշել է, որ դրանք առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունը Ա հիմնավորվածությունը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրելու ու իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (...) դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (...) համար, այսինքն՝ այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նան պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա ն ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները:
Սահմանադրական դատարանը 30.03.2010 թվականի թիվ ՍԴՈւՑ/1 որոշմամբ արձանագրել է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը պահանջում է հանցագործության կատարման մեջ մեղադրվողին համարել անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս սկզբունքի էությունն անձի մեղքը բացառապես դատական կարգով հաստատելու երաշխավորումն է, այսինքն՝ այս սկզբունքի ուժով անձի մեղքը կարող է հաստատվել բացառապես քրեական դատավարության արդյունքում նե միայն դատական ակտով:
7
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի հաձամայն՝ Դատարանի 22.05.2017 թվականի որոշմամբ Արմեն Ավագյանի սնանկության գործով կառավարչի միջնորդությունը բավարարվել է, ն թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել լոտ 1-ը պարտապան Արմեն Ավագյանի կողմից գրավադրված պարտատեր Բանկի գրավի առարկա հանդիսացող Երնան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան փողոցի թիվ 75 բնակելի տունը՝ 170.000.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, լոտ 2րը պարտապան Արմեն Ավագյանի կողմից գրավադրված՝ պարտատեր Բանկի գրավի առարկա հանդիսացող Արարատի մարզի Այնթապ 1-ին փողոցի թիվ 1/2 շինությունը՝ 25.500.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, լոտ 3-ը՝ պարտապան Արմեն Ավագյանի կողմից գրավադրված պարտատեր Բանկի գրավի առարկա հանդիսացող Արարատի մարզի Այնթապ 1-ին փողոցի թիվ 11 շինությունը 753.500.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Արմեն Ավագյանը 02.08.2021 թվականին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ն 2-րդ կետերի հիմքով Վերաքննիչ դատարան է ներկայացրել դատական ակտի վերանայման բողոք, ն որպես նոր երնան եկած հանգամանք վկայակոչել է ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Քանաքեո- Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Սիմոնյանի 17.06.2021 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշմամբ արձանագրված այն հանգամանքը, որ Հայկ Կոշեցյանը, թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործի շրջանակներում հանդիսանալով սնանկության գործով կառավարիչ, կեղծել է ապացույցներ ու ներկայացրել թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործը քննած դատարանին:
Վերաքննիչ դատարանի 25.10.2021 թվականի որոշմամբ Արմեն Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Ա Դատարանի 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով վերացվել է ու հարցն ուղարկվել է ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության՝ այն պատճառաբանությամբ, որ «սույն դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ 17.06.2021 թվականի քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ հաստատված է համարվել, որ Հայկ Կոշեցյանը, թիվ ԵԱՔԴ/0231/04//6 սեանկության գործի շրջանակներում հանդիսանալով սնանկության գործով կառավարիչ, կեղծել է ապացուցեեր ն ներկայացրել թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործը քննած դատարանին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հիմքերը, քանի որ թե' բողոք բերող անձին ն թե' Դատարանին հայտեի չեն եղել սնանկության գործով կառավարչի կողմից կեղծ փաստաթղթեր կազմելու հանգամանքները, որոնք տվյալ գործի լուծման համար ունեցել են էական եշանակություն»:
8
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լուսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերաքննիչ բողոքում նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով չէր կարող որակվել որպես «նոր երնան եկած հանգամանք», քանի որ գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու արդյունքում ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելու հանգամանքն օրենսդիրը նախատեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ն այդ հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով այդ հանգամանքները հաստատված լինելը, մինչդեռ տվյալ դեպքում առկա է նախաքննական մարմնի որոշում, որը հանդիսանալով ինքնուրուն "դատավարական փաստաթուղթ, չի կարող նույնացվել թանձի մեղավորությունը հաստատող մեկ այլ դատավարական փաստաթղթի՝ դատավճռի հետ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող ղեկավարվել ՀՀ քաղաքացիական դատավարության 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ն հիմք ընդունելով նախաքննական մարմնի որոշումը՝ վերացնել Դատարանի 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային
սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումն ու հարցն ուղարկել Սնանկության դատարան՝ նոր քննության:
Անդրադառնալով Արմեն Ավագյանի կողմից 19.09.2023 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:
Տվյալ դեպքում Արմեն Ավագյանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստացել է 17.06.2022 թվականին, իսկ վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացրել է 19.09.2023 թվականին: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը չի գնահատում ներկայացված պատասխանը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշվածը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 25.10.2021 թվականի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
9
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2021 թվականի որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է Ա ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող . ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն, ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԱՔԴ/0231/04/16
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
