Շահինյան — ԵԴ/5155/02/18
Ամփոփում
քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մարգարիտա Շահինյանի ընդդեմ Էդգար (Թորոսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ն Բանկի՝ անշարժ գույքի աճուրդը ն դրա հիման վրա կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Մարգարիտա Շահինյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնան քաղաքի Տիգրան Մեծի 44-րդ շենքի թիվ 8/1 բնակարանի աճուրդը
Ամբողջ Տեքստ
22) ՔԵՑ (7717 1
225 ոաանեհերիւ ե
217 Ր
(ԱԲ 2ն
Մ ՏՐԱ6Զ
ՀՀՑՀ ԵՀՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5155/02/18 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5155/02/18
Նախագահող դատավոր՝ Գ. Խանդանյան
Դատավորներ՝ Ս. Թորոսյան
Հ. Ենոքյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
2023 թվականի մարտի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մարգարիտա Շահինյանի ընդդեմ Էդգար (Թորոսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ն Բանկի՝ անշարժ գույքի աճուրդը ն դրա հիման վրա կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Մարգարիտա Շահինյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնան քաղաքի Տիգրան Մեծի 44-րդ շենքի թիվ 8/1 բնակարանի աճուրդը ն դրա հիման վրա 19.02.2018 թվականին Կառավարչի ն Բանկի միջն կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրը:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ. Պետրոսյան) 19.06.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան, դատավորներ՝ Լ. Գրիգորյան, Դ. Սերոբյան) 20.12.2019 թվականի որոշմամբ Մարգարիտա Շահինյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.06.2019 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, ն գործն ուղարկվել է Երեան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) (այսուհետ՝ Դատարան) 19.03.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2021 թվականի որոշմամբ Մարգարիտա Շահինյանի ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 19.03.2021 վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Բանկը (ներկայացուցիչ՝ Արսեն Ասատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը սխալ է մեկնաբանել ն կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ ն 46-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորն իր ներկայացրած հայցադիմումում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ ն 46-րդ հոդվածները չի վկայակոչել, այլ որպես հայցի իրավական հիմք նշել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, ուստի Վերաքննիչ դատարանն իրավասու չէր դուրս գալ հայցի հիմքի ն առարկայի շրջանակներից:
Վերաքննիչ դատարանը Բանկի վրա դրել է այնպիսի պարտականություն, որը նախատեսված չէ գործող օրենսդրությամբ նե ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված դիրքորոշմամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճելի գույքն իրացվել է ոչ թե Բանկի կողմից արտադատական կարգով բռնագանձման արդյունքում, այլ սնանկության վարույթում՝ սնանկության կառավարչի կազմակերպած աճուրդով, որի պայմաններում Բանկը չի կարող կրել պարտապանին կամ գրավատուներին աճուրդի վերաբերյալ ծանուցելու պարտականությունը:
Յ
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Էդգար (Թորոսյանի սնանկության գործով վարույթը, որի շրջանակներում իրացվել է վիճելի անշարժ գույքը, 20.11.2018 թվականի վճռով ավարտվել է, ուստի անհասկանալի է, թե ինչպես է իրականացվելու ռեստիտուցիան:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 23.09.2021 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 19.03.2021 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի (իրավահաջորդ՝ Բանկ) (այսուհետ՝ Գրավառու), Մարգարիտա Շահինյանի (այսուհետ նան՝ Գրավատու) ն. Էդգար (Թորոսյանի (այսուհետ նան՝ Վարկառու) միջն 02.07.2012 թվականին կնքվել է հիփոթեքի թիվ 111377 պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որի 11-ին ն 1.2-րդ կետերի համաձայն՝ Գրավառուն 02.07.2012 թվականին Երնան քաղաքում Վարկառուի հետ կնքված թիվ 111377 վարկային պայմանագրով 1095 օրով, մինչն 15.07.2015 թվականը ներառյալ մարման պայմանով, տարեկան 18 տոկոս տոկոսադրույքով վարկի Աե նրա վրա հավելագրված տոկոսագումարների մարումն ըստ նույն պայմանագրի անբաժան մասը կազմող մարման ժամանակացույց-պարտավորագրի Վարկառուին տրամադրում է 6.000.000 ՀՀ դրամի չափով վարկ:
Վարկային պայմանագրով Վարկառուի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Գրավատուն Պայմանագրով Գրավառուի մոտ գրավադրում է իր սեփականությունը հանդիսացող 78.0 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, ն բաժնային սեփականություն հանդիսացող 0.016 հա հողամասը, որոնք գտնվում են Երնան քաղաքի Տիգրան Մեծի 44-րդ շենքի թիվ 8/1 հասցեում (այսուհետ նան՝ Գրավի առարկա):
Պայմանագրի 3.2 կետի համաձայն` գրավով ապահովված վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Գրավառուն գրավոր՝ պատշաճ ձնով, ծանուցում է Գրավատուին (Վարկառուին) առանց դատարան դիմելու Գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը համարվում է պատշաճ ուղարկված, եթե այն Գրավատուները ստացել են առձեռն Գրավառուից, կամ այն Գրավատուին է հանձնվել առձեռն` ցրիչի միջոցով, կամ այն ուղարկվել է պատվիրված փաստային նամակով (...) (հատոր 1, գ.թ. 67-73):
2) Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.11.2016 թվականի թիվ ԵԿԴ/0279/04/15 վճռով Էդգար Թորոսյանը ճանաչվել է սնանկ: Նուն դատարանի 20.11.2018 թվականի վճռով թիվ ԵԿԴ/0279/04/15 սնանկության գործն ավարտվել է (հիմք՝ Դատական տեղեկատվական համակարգ մոէո|6. Ճո):
3 Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Էդգար Թորոսյանի պահանջների վերջնական ցուցակը, որում ընդգրկվել է Բանկի՝ որպես ապահովված պարտատիրոջ պահանջը՝ 5.775.591,6 ՀՀ դրամի չափով:
4) Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.09.2017 թվականի որոշմամբ Էդգար (Թորոսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա .Հարությունանին թուլատրվել է
4
հրապարակային սակարկություններով վաճառել Էդգար (Թորոսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված երրորդ անձ Մարգարիտա Շահինյանին սեփականության իրավունքով պատկանող` Երնան քաղաքի Տիգրան Մեծի 44-րդ շենքի թիվ 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքը:
5) Կառավարչի (Վաճառող) ն Բանկի (Գնորդ) միջն 19.02.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիր, որով Գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել Գրավատուին պատկանող՝ Երնան քաղաքի Տիգրան Մեծի 44-րդ շենքի թիվ 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 78.0 քմ մակերեսով բնակելի տունը համապատասխան 0.016 հա հողաբաժնեմասով (հատոր 1, գ.թ. 16-19):
6) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27022018-01- 0133 վկայականի համաձայն՝ Երնան քաղաքի Տիգրան Մեծի 44-րդ շենքի թիվ 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Բանկի սեփականության իրավունքը (հատոր 1, գ.թ. 12-13):
7) Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 20.11.2018 թվականի թիվ ԵԿԴ/0279/04/15 վճռով Էդգար (Թորոսյանի սնանկության գործն ավարտվել է: Դատարանը վճռել է. «Սուն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկության գործով կառավարչի լիազորությունները համարել դադարեցված:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից հետո՝ հինգ տարվա ընթացքում, նույն ֆիզիկական անձը չի կարող կամավոր սնանկության դիմում ներկայացնել սնանկ ճանաչվելու համար, իսկ նման դիմում ներկայացնելու դեպքում դիմումի ընդունումը ենթակա է մերժման սույն օրենքով սահմանված կարգով:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Էդգար (Թորոսյանը ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ "Սնանկության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասով ն 97-րդ հոդվածի 1-ին մասի ա/, բ/, գ/, դ/ ենթամասերով սահմանված պարտավորությունների կատարումից:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից ն կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում» (ՊՊՈՄ.ՇՕԱՐԼ.Ճո ինտերնետային կայքում հրապարակված վճիռ):
8) Գրավատուն, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասը ն Պայմանագրի 3.2 կետը, հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կառավարչի ն Բանկի` անշարժ գույքի աճուրդը ն դրա հիման կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, իսկ 21.05.2018 թվականին ներկայացրած միջնորդությամբ պահանջել է հայցը լրացնել Բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունը :պատշաճ կատարած ճանաչելու պահանջով՝ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածը (հատոր 1, գթ. 42-44):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը ն չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ
5
օրենքի 98-րդ հոդվածը, ինչով խաթարվել է արդարադատության բուն էությունը, ն որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության գործն ավարտված լինելու պայմաններում, սնանկության վարույթում կեքված գործարքներն անվավեր ճանաչելու պահանջներով քաղաքացիական գործերի քննության առանձեահատկությունեերիե, վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (դատավոր՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, իր նախադեպային իրավունքում արտահայտել լթէ այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով «դատարան» եզրույթն ինքնավար նշանակություն ունի, Ա դրան բնորոշ հիմնական հատկություններից է պարտադիր որոշում կայացնելու հնարավորությունը (տե՛ս, 8ճուհճո մ. Լիտ ԽՏէհօոռոժտ գործով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի վճիռը, կետ 40): Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դատարանը պետք է հնարավորություն ունենա ապահովելու նույն հոդվածով նախատեսված նյութաիրավական ն ընթացակարգային բոլոր երաշխիքները: Ընդ որում, դատարանը պետք է ունենա ներկայացված հայցին վերաբերող բոլոր փաստական ն իրավական խնդիրների հետ կապված պարտադիր որոշում կայացնելու հնարավորություն (տե՛ս, ԹՕ/ք ՇստեաԹօո ս. ՏոՇժՇո գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետեր 45,46):
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1ին կետի համաձայն գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե՝
1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ՝
2) առկա է գրավառուի ն գրավատուի միջն կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նան վերջինիս գրավոր համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
6
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր` պատշաճ ձնով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու նուն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է Նկասեցնելրլգրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում՝ գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար:
Բռնագանձման ծանուցումը ։-պարտապանին պատշաճ ձնով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նան խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու ն դրա անվտանգությունն ապահովելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն նույն օրենսգրքի ուժով իրավունք ունի նույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն ն գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը կամ երրորդ անձ հանդիսացող գրավատուն իրավունք ունի, մինչե գրավի առարկան վաճառելը, ցանկացած ժամանակ դադարեցնել դրա վրա բռնագանձումը ն դրա իրացումը՝ կատարելով գրավով ապահովված պարտավորություն կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է: Այդ իրավունքը սահմանափակող համաձայնությունն առոչինչ է:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերոգրյալ նորմերի վերլուծությանը Ա արձանագրել, որ գրավառուի կողմից գրավատուին պատշաճ ձնով ծանուցելու (բռնագանձման ծանուցում) օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ ն հետապնդում է գրավատուի այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի տեղեկանալու իրավունքը ն գրավառուի տեղեկացնելու պարտականությունն Օ։»ուղղակիորեն Օ՝կապված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գրավառուի իրավունքների ապահովման հետ: Այդ իրավունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գրավատուին ընձեռված է առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկանալու հնարավորություն: Այդ իսկ պատճառով գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի իրազեկումը գրավառուի պարտականությունն է, որի չպահպանման դեպքում վերջինս չի կարող իրականացնել առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իր իրավունքը (տե'ս, Վարդան Պետրոսյանն ընդդեմ «Արարատ» եոտարական տարածքի եոտար Ալվարդ Հովհաննիսյանի թիվ ՎԴՅ/0092/05//0 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2010 թվականի որոշումը):
7
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենքի դրույթները, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկության գործով կառավարչի լիազորությունները դադարում են:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը դատարան է ներկայացնում վերջնական հաշվետվությունը:
Նուն հոդվածի 5-րդ կետի համաձայն դատավորը, քննելով վերջնական հաշվետվությունը, վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետնանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, կամ մերժում է գործն ավարտելու միջնորդությունը՝ նշելով մերժման պատճառները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սնանկության վարույթի ցանկացած փուլում դատավորը, կառավարչի կամ պարտատիրոջ ներկայացմամբ ն պարտատերերի առարկությունների բացակայության դեպքում, առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին, եթե՝
ա) պարտապանը չունի որնէ գույք կամ պարտապանի գույքի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել.
բ) պարտապանի գույքը հայտնաբերել հնարավոր չէ.
գ) պարտապանի գույքն այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը.
դ) պարտապանի գույքի հայտնաբերման կամ ակտիվների հավաքման ուղղությամբ իրականացվելիք ծախսերը չեն արդարացնում սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` թե պարտատերը (պարտատերերը) առարկում է սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեմ, ապա սնանկության վերաբերյալ գործը կարող է շարունակվել առարկող պարտատիրոջ (պարտատերերի) հաշվին: Նման դեպքերում առարկող պարտատերը (պարտատերերը) պարտավոր է դատարանի որոշմամբ սահմանված չափով դեպոզիտ վճարել սնանկության հատուկ հաշվին ի ապահովումն սնանկության գործի վարույթի հետ կապված ծախսերի հատուցման:
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետնում է, որ պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո, սահմանված ժամկետում կառավարիչը դատարան է ներկայացնում վերջնական հաշվետվություն, որ քննելով էլ դատարանը, վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետնանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Մասնավորապես դատարանը վճիռ է կայացնում սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին, եթե պարտապանը չունի որնէ գույք: Ընդ որում, ֆիզիկական անձի սնանկության գործը ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձի սնանկության գործով կառավարչի լիազորությունները դադարում են:
8
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` 02.07.2012 թվականին կնքված Պայմանագրի համաձայն Բանկը Վարկառուին տրամադրել է 6.000.000 ՀՀ դրամի չափով վարկ: Վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Գրավատուն Պայմանագրով Բանկում գրավադրել է իր սեփականությունը հանդիսացող 78.0 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը ն բաժնային սեփականություն հանդիսացող 0.016 հա հողամասը, որոնք գտնվում են Երնան քաղաքի Տիգրան Մեծի 44- րդ շենքի թիվ 8/1 հասցեում: Պայմանագրի 3.2 կետով սահմանվել է, որ գրավով ապահովված վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Գրավառուն գրավոր` պատշաճ ձնով, ծանուցում է Գրավատուին առանց դատարան դիմելու Գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը համարվում է պատշաճ ուղարկված, եթե այն Գրավատուն ստացել է առձեռն Գրավառուից կամ այն Գրավատուին է հանձնվել առձեռն՝ ցրիչի միջոցով, կամ այն ուղարկվել է պատվիրված փաստային նամակով:
Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.11.2016 թվականի թիվ ԵԿԴ/0279/04/15 վճռով Վարկառուն ճանաչվել է սնանկ: Նուն դատարանի 07.02.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը, որում ընդգրկվել է Բանկի՝ որպես ապահովված պարտատիրոջ պահանջը՝ 5.775.591,6 ՀՀ դրամի չափով: Նույն դատարանի 28.09.2017 թվականի որոշմամբ Վարկառուի սնանկության գործով կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել Գրավի առարկան:
Կառավարչի ն Բանկի միջն 19.02.2018 թվականին կնքված անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագրով Գրավի առարկան վաճառվել է Բանկին: Գրավի առարկայի նկատմամբ գրանցվել է Բանկի սեփականության իրավունքը:
Դիմելով Դատարան՝ Գրավատուն վիճարկել է Կառավարչի կազմակերպած աճուրդը ու դրա արդյունքում Կառավարչի ն Բանկի միջն կնքված պայմանագիրն այն հիմքով, որ հիշյալ գործարքները կնքվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի ն 02.07.2012 թվականի Պայմանագրի 3.2 կետի խախտմամբ, իսկ գրավով ապահովված պարտավորությունն ամբողջությամբ կատարված է եղել:
Դատարանը հայցը մերժել է այն հիմնավորմամբ, որ Գրավատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքն օտարվել է սնանկության գործի շրջանակներում Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.09.2017 թվականի որոշման հիման վրա Էդգար (Թորոսյանի սնանկության գործով կառավարչի կողմից իրականացված աճուրդի արդյունքում, հետնաբար բացակայել է Գրավառուի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով ն 02.07.2012 թվականի Պայմանագրի 3-րդ գլխով սահմանված որնէ պարտականություն կատարելու անհրաժեշտությունը ն հնարավորությունը:
Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է Մարգարիտա Շահինյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանել ն փոփոխել է Դատարանի վճիռը՝ հայցը բավարարել է՝ Երեան քաղաքի Տիգրան Մեծի 44-րդ շենքի թիվ 8/1 բնակարանի աճուրդը ն դրա հիման վրա 19.02.2018 թվականին Կառավարչի ն Բանկի միջն կնքված աճուրդային
9
առուվաճառքի պայմանագիրը ճանաչել է անվավեր: Վերաքննիչ դատարանը առաջադրել է այն իրավական հարցը, թե արդյոք գրավատու Մարգարիտա Շահինյանը պետք է իրական հնարավորություն ունենար ։տեղեկանալու սնանկության վարույթում իր գույքը հրապարակային սակարկություններով վաճառքի դրվելու մասին: Այնուհետն, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի թիվ ԵՇԴ/0072/04//7 որոշմամբ, ՀՀ սահմանադրական դատարանի 19.07.2016 թվականի ՍԴՈ-1294 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սուն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը կիրառելի է ոչ միայն գրավադրված գույքի արտադատական կարգով իրացման, այլ նան դատական կարգով՝ սնանկության վարույթի շրջանակներում հրապարակային սակարկությունների միջոցով գրավադրված գույքի իրացման նկատմամբ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ անկախ գրավադրված գուքի վրա բռնագանձում տարածելու կարգից՝ արտադատական, թե դատական՝ յուրաքանչյուր դեպքում շոշափվում է գրավատու անձի սեփականության իրավունքը, ն թե՛ սնանկության գործով կառավարիչը, թե՛ գրավառուն պարտավոր են ապահովել գույքի սեփականատիրոջ արդյունավետ ծանուցումը, որը կբացառի սնանկության գործընթացի մասին շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն իրազեկված չլինելու իրավիճակները:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում գրավատու հանդիսացող բողոքաբերը օբյետիվորեն զրկված է եղել սնանկության վարույթում Բանկի ներկայացրած պահանջի վերաբերյալ տեղեկացված լինելու հնարավորությունից, ն գործի նյութերում բացակայում է որնէ ապացույց այն մասին, որ հայցվոր-գրավատուն տեղեկացված է եղել իր կողմից գրավադրված գույքի վերաբերյալ սնանկության վարույթի շրջանակներում իրականացվող դատավարական գործընթացների, այդ թվում նան 14.11.2017 թվականին կազմակերպված աճուրդի մասին:
Սույն որոշմամբ արտահայրած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի սխալ մեկնաբանության հիմքով այն դեպքում, երբ Դատարանը հայցի հիմքում դրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելի չի համարել սույն գործի փաստերի նկատմամբ: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից՝ քննարկելով Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի սխալ մեկնաբանության հարցը տվյալ նորմը ստորադաս դատարանի կողմից կիրառված չլինելու պայմաններում:
Բացի դրանից, անդրադառնալով վերաքննիչ բողոքում վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների կիրառելիությանը սույն գործի փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ վճռաբեկ դատարանը Գարիկ Իսրայելյանի թիվ ԵՇԴ/0072/04/17 սնանկության գործով 04.10.2018 թվականին կայացրած որոշմամբ անդրադարձել է այն իրավական հարցին, թե արդյոք գործին մասնակից չդարձված անձինք, ովքեր ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովող գույքի (այդ թվում` գրավի առարկա հանդիսացող) սեփականատեր են (այդ թվում` գրավատու), կարող են բողոքարկել պահանջների
10
վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը: Իրավական հարցի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես նշել է, որ թեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն չի պարտավորեցնում սնանկության գործով կառավարչին ապահովված պահանջների դեպքում ծանուցել նան երրորդ անձանց, ում գույքով ապահովված է համապատասխան պահանջը, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը նախատեսում է միայն կառավարչի, պարտապանի ն պարտատերերի կողմից պահանջների նախնական ցուցակի դեմ առարկություն ներկայացնելու հնարավորություն, այդուհանդերձ երրորդ անձը (մասնավորապես գրավատուն) պետք է իրական հնարավորություն ունենա տեղեկացված լինելու ներկայացված պահանջի մասին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով առարկություն նկատի ունենալով, որ ապահովված պահանջի հաստատումն ուղղակիորեն առնչվում է երրորդ անձի սեփականության իրավունքին ն այդ իրավունքի դատական պաշտպանությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը ըստ դիմումի Գագիկ Հակոբյանի՝ Արմեն Հակոբյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԱՎԴ/0006/04/16 սնանկության գործով 07.06.2019 թվականի որոշմամբ հավելել է, որ եթա սնանկ ճանաչված "պարտապանի պարտավորությունն ապահովված է երրորդ անձ գրավատուին պատկանող գույքի գրավով, ապա վերջինս ոչ միայն պետք է իրապես տեղեկացվի պահանջների ներկայացման ն հաստատման ընթացակարգի, այլ նան իր գույքի վաճառքին վերաբերող գործընթացի մասին, քանի որ հակառակ մոտեցման պարագայում ուղղակիորեն սահմանափակվում են երրորդ անձ գրավատուի սեփականության ե դատական պաշտպանության իրավունքները, այդ թվում՝ վերջինս զրկվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված իր իրավունքից օգտվելու իրական հնարավորությունից:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թիվ ԵՇԴ/0072/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի որոշումը վերաբերում է սնանկության վարույթում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությանը գործին մասնակից չդարձված այն անձանց կողմից, ովքեր հանդիսանում են պարտատիրոջ պահանջն ապահովող գույքի սեփականատեր, իսկ թիվ ԱՎԴ/0006/04/16 սնանկության գործով 07.06.2019 թվականի որոշումը վերաբերում է սնանկության վարույթում գրավատու հանդիսացող երրորդ անձի կողմից իր գույքի վաճառքին վերաբերող գործընթացին, մասնավորապես գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին որոշումը կայացնելուն նախորդող գործողություններին մասնակցելու իրական հնարավորությունն ապահովելու հարցին:
Մինչդեռ, սույն գործով Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 20.11.2018 թվականի թիվ ԵԿԴ/0279/04/15 վճռով Էդգար (Թորոսյանի սնանկության գործն ավարտվել է: Դատարանը վճռել է. «Սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկության գործով կառավարչի լիազորությունները համարել դադարեցված:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից հետո՝ հինգ տարվա ընթացքում, նույն ֆիզիկական անձը չի կարող կամավոր սնանկության դիմում ներկայացնել սնանկ ճանաչվելու համար, իսկ նման դիմում ներկայացնելու դեպքում դիմումի ընդունումը ենթակա է մերժման սույն օրենքով սահմանված կարգով:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Էդգար (Թորոսյանը ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասով ն 97-րդ հոդվածի 1-ին մասի ա/, բ/, գ/, դ/ ենթամասերով սահմանված պարտավորությունների կատարումից»:
11
Այսինքն՝ Վարկառուի սնանկության վարույթում կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին վճիռը կայացվել է սնանկության գործն ավարտվելուց հետո, հետնաբար Վճռաբեկ դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումները սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի լինել չեն կարող:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի վճիռը ն փոփոխել այն՝ բավարարել է Գրավի առարկայի աճուրդը ն դրա արդյունքներով Բանկի ն Կառավարչի միջն կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը: Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել, որ անվավեր ճանաչված գործաքը կնքվել է Կառավարչի ն Բանկի միջն, իսկ Վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահին, այն է՝ 23.09.2021 թվականի դրությամբ, Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 20.11.2018 թվականի թիվ ԵԿԴ/0279/04/15 վճռով Էդգար (Թորոսյանի սնանկության գործն ավարտելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով, սնանկության գործով կառավարչի լիազորությունները համարել են դադարեցված:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով 28.10.1999 թվականի վճռով (գանգատ թիվ 28342/95, կետ 61) արձանագրել է, որ Մարդու իրավունքնեի նե հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը, ի թիվս այլնի, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով 29.07.2011 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «դատական ակտի որոշակիության սկզբունքը թեն քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված չէ, սակայն այն իրավական հասկացություն է ն միջազգայնորեն ճանաչված սկզբունք ու ենթադրում է, որ դատական ակտը պետք է լինի որոշակի՝ այն պետք է ձնակերպվի հստակ ն հասկանալի, դրա բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որ դատավարության մասնակիցների համար ակնառու ն ակնհայտ լինի, թե իրենց ինչ իրավունք է տրամադրվում, իրենց որ իրավունքն է սահմանափակվում, իրենց ինչ իրավունքից են զրկում, կամ իրենց վրա ինչ պարտականություն է դրվում:
Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի կողմից որնէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտով անձը պետք է ստանա որոշակի ն հաստատուն որոշում` կապված իր իրավունքների ն. պարտականությունների հետ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկի ն Կառավարչի միջն կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելով, այնուամենայնիվ պայմանագրի անվավերության հետնանքների կիրառման անհնարիությունը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման այն առումով, որ դատական ակտով չեն լուծվի խնդրո առարկա գույքի պատկանելության ն ռեստիտուցիայի կիրառման հարցերը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը մինչդեռ սույն գործով ենթակա էր կիրառման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածը, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծման:
12
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ն 365-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ն առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:
Սուն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նուն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր փաստ հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
5. Վճռաբեկ դատարանի սպատճառաբանություննրը ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործով Բանկը նախապես վճարել է վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը բավարարման ենթակա լինելու պայմաններում վերոհիշյալ գումարը պետք է բռնագանձվի Մարգարիտա Շահինյանից հօգուտ Բանկի:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
13
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2021 թվականի որոշումը նե օրինական ուժ տալ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.03.2021 թվականի վճռին:
2. Մարգարիտա Շահինյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախգաող . զ. Գ ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/5155/02/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
