Գևորգյան — ԵԴ/0374/01/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում, հարուցվել է թիվ ՔԲԲոթԹԹ: քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի Լին մասով: ԼԼ 2021 թվականի հոկտեմբերի 13-ին, Եղիշ Օնիկի Գնորգյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել: 2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբեր
Ամբողջ Տեքստ
ԿՆ 242 ԵԴ/0374/01/22
՞2, Ք
ԱՐՔ
ՍԱԶ
մաթ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Էդ.Մկրտչյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Մաթնոսյան
5 մայիսի 2026 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննութան առնելով ամբաստանյալ Եղիշ Օնիկի Գնորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման դեմ պաշտպան Գ.Գնորգյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում, հարուցվել է թիվ ՔԲԲոթԹԹ: քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի Լին մասով:
ԼԼ 2021 թվականի հոկտեմբերի 13-ին, Եղիշ Օնիկի Գնորգյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել:
2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 14ի որոշմամբ, ամբաստանյալ Եղիշ Գնորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, որը հետագայում երկարաձգվել է:
Յ. 2022 թվականի մարտի 22-ին, Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ստացվել է Եղիշ Գնորգյանի վերաբերյալ թիվ ՀԲրոթթթթթ քրեական վարույթը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
31. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան 2024 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ, ամբաստանյալ Եղիշ Գնորգյանի պաշտպան ԳԳնորգյանի միջնորդությունը ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ, մերժվել է:
4. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ, ամբաստանյալ Ե.Գնորգյանի պաշտպան Գ-ԴԳնորգյանի միջնորդությունը բավարարվել է, Ե.Գնորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ փոփոխվել, ն վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով:
5. Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ Վ.Սամսոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան Վերաքննիչ
3
դատարան) 2025 թվականի դեկտեմբերի 22ի որոշմամբ ներկայացված բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2025 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը՝ բեկանել, պաշտպան Գ.ԿԳնորգյանի միջնորդությունը ամբաստանյալ Ե.Գնորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ` մերժել, ն վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է թողնվել՝ կալանավորումը:
6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ե.Գնորգյանի պաշտպան Գ.Գնորգյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական ն քրեադատավարական իրավունքի խախտումներ, որոնք օ(խաթարել 3են արդարադատության բուն էությունը:
Բողոքաբերը նշել է, որ քրեական վարույթում առկա չէ փաստական տվյալ առ այն, որ ամբաստանյալ Եղիշ Գնորգյանը կարող է խոչընդոտել քննությանը, այն պարագայում, երբ վերջինս շուրջ չորս տարի տնող քննության ընթացքում դրսնորել է պատշաճ վարքագիծ, այդ ժամանակահատվածում քրեական գործի նյութերը դատարանի կողմից երկու անգամ հետազոտվել են, մեղադրական բովանդակությամբ ցուցմունքներ տված բոլոր անձինք հարցաքննվել են, ավելին, Ե.Գնորգյանն աջակցել է քննությանը ն քննիչին հայտնել է դեպքի վայրը տեսաձայնագրող սարքի առկայության մասին, ինչի արդյունքում նպաստել է քրեական գործով նախաքննության ընթացքում օբյեկտիվ իրականության բացահայտմանը, որպիսի իրողությունները, վարույթի տնականության պայմաններում, Ե.Գնորգյանի կողմից քննությանը խոչընդոտելու
4
մասին հետնությունները դարձնում են հիմնազուրկ, իսկ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման շարունակական բնույթը վեր է ածվում պատժի:
Բողոքաբերի պնդմամբ՝ ամբաստանյալ ԵԳնորգյանը շուրջ երկու ամիս է գտնվում է ազատության մեջ ն այդ ժամանակահատվածում որնէ անձի վրա ազդեցություն չի գործադրել, նախորդ դատական նիստի ժամանակ հրաժարվել է իր դեմ ցուցմունքներ տված անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքից ն դատարանին միջնորդել է հրապարակել բոլոր չհարցաքննված վկաների նախաքննական ցուցմունքները, որպիսի պայմաններում վերջինս, նույնիսկ ազատության մեջ գտնվելու պայմաններում, աջակցել է քննությանը:
Բողոքաբերը փաստել է նան, որ Ե.Գնորգյանը բնութագրվում է բացառապես դրական, ունի մշտական բնակության վայր, կայուն սոցիալական կապեր, մասնակցել է քառօրյա պատերազմին, աջակցություն է ցուցաբերել րլ3քառասունչորսօրյա պատերազմում զոհված անձանց ընտանիքներին, շուրջ չորս տարի կալանքի տակ գտնվելու ընթացքում նրա առողջական վիճակը վատթարացել է, վերջինիս մոտ ախտորոշվել են բազմաթիվ հիվանդություններ:
Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանը չի դրսնորել պատշաճ ջանասիրություն, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում՝ յուրաքանչյուր տարում մեկ անգամ է տեղի ունեցել դատական նիստ, որպիսի պայմաններում առկա է ամբաստանյալ Եղիշ Գնորգյանի հիմնարար իրավունքի խախտում, բացի այդ, դատաքննության սնման ձգձգումների պայմաններում, մեղադրական դատավճիռ կայացնելու պարագայում ավարտին է մոտենում ԵԿԳնորգյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակվող նվազագույն պատժաչափը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ժամկետը:
8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ Եղիշ Գնորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխել ն վերջինիս նկատմամբ կիրառել գրավը՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով:
5
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Ե.Գնորգյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետնյալ արարքի համար. «/Ն/ա, 2021 թվականի հոկտեմբերի 12ին՝ ժամի 01:30ի սահմաններում, ՀԲ քաղաքի Հո ԻԻԹ թաղամասի Հ" փողոցի "-ին տարածքի ""-րդ հասցեի՝ իր փան դիմաց, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության փակ, ավվտմեքննան կայանելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում, Ն.Կ-ին
ապօրինաբար կյանքից զիկելու ուղղակի դիտավորությամբ, դեռես քննությամբ չհայտնաբերված դանակով մեկից ավելի հարվածնեն է հասցրել Ն.Կ-ի մարմնի տարբեր շրջաններին՝ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վնասվածք՝ կողաճառների, սրտփապարկի, սրտի վնասումով ն ծակած կտրած վերք՝ աջ բազկի շրջանում, որի հետնանքով վերջինս մահացել է»:
10. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման համաձայն` «(..) Անդրադառնալով ամբաստանյալ Եղիշ Գնորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու հիմքին, այն Է մեղադրյալի կողմից դատարանում գործի քննությանը խոչընդոտելու՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, հավանականությանը, Դատարանը գտնում է, որ այն էականորեն նվազել է, ինչը մեծապես պայմանավորված է նրանով, որ ցանկացած կալանավորման հիմք, ժամանակի րնթացքում նվազում է, եթե սկզբնական կամ նախորդող ժամանակաշրջանում դրա 6հավանականություն, բարձ է եղել, ապա ժաւմանակի ընթացքում կամ միշտ այն ակտուալ համարվել չի կարող, ուարի այլ խափանման միջոցի՝ գրավի կիրառումը նս կարող է հիմք հանդիսանալ ամբաստանյալ Եղիշ Գնորգյանի »պատշանմՆ գվարքագիծն ապահովելու համար ն որպես այլընտրանք՝ համարժեքորեն փոխարինել կալանավորմանը:
Տե՛ս հավելված, հատոր 1, թերթ 1:
6
Դատարանի համար հատկապես հատկանշական է այն, որ ամբաարանյալ Եղիշ Գնորգյանը այն քրեական գործով 2021 թվականի հոկտեմբերի 12-ից գտնվում է արգելանքի փակ ն դեռես պարզ չէ, թե նրա մասով երբ կկայացվի վերջնական դատաեաւկան ակտ: Դատարանը գտնում է, որ դատարանները յուրաքանչյուր դեպքում անձին անազատության մեջ պահելու հարցր քննարկելիս պետք է ուշադրություն դարձնեն նան այս հանգաւմանքին:
(.-.)
Հատկանշական է նան այն, որ քրեական գործի նյութերը ն դատական նիստի ժամանակ դատավարություն կողմերից բերված պարզաբանումները վկայում են այն մասին, որ ամրբատրանալ Եղիշ Գնորգյանի երկարատն կալանավորումը պայմանավորված չէ վերջինի վարքագծով:
Ընդ որում՝ հատկանշական է նան այն, որ սույն քրեական գործով մի շարք դատական նիստեր հետաձգվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ հերթապահ ծառայության վարչության Երնան քաղաքի ուղեկցող գումարվաւկի աշխատակիցների կողմից ամբաատանյալին Դատարան չներկայացնելու պատճառաբանությամի, ինչպես նան՝ 2024 թվականի մարտի 6-ին քրեական գործի նյութերն ուսլարկվել են «Ուղեկից հոգերանական կենփրոն»՝ դավահոգերուժական փորձաքննություն իրականացնելու նպատակով, ինչի վերաբերյալ որոշում էր կայացվել վարույթն իրականացնող մարմնի կողմից դեռես նախաքննության ընթացքում, շուրջ 5 ամիս գտնվելով փորձաքննություն իրականացնող մարմնի փրամադրության տակ՝ Դատարանին զրկելով դատական նիատ նշանակելու իրական հնարավորությունից, որպիսի պայմաններում այն քրեական գործով դավփական քննություն չի իրականացվել փնական ժամանակ ն դա միայն աւյն քրեաւկան գործը նախագահող դատավոր ԷդՄկրտչյանի վարույթում գտնվելու ժամանակահատվածում:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ամբաստանյալ Եղիշ Գնորգյանին մեղսագրվում է ենթադրյալ առանձնապես ծանր հանցանքի կատարում ապա Դատարանը գտնում է, որ վերագրվող արարքի համար միայն ազատազրկման ձնով պատիժ նախատեսված լինելու հանգամանքը ն ակնկալվող պատժի խարությամը պայմանավորված` անձին շարունակական կալանքի տակ պահելու ծանրակշիո
7
փաստարկ չի հանդիսանում: Ավելին՝ թեն մեղսագրվող հանցանքի ծանրությունը ն հետնաբար նան ակնկալվող պատժի խարությունը հանդիսաւնում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը գնահավեղու կարնոր վարը, սակայն այն գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հեր միասին միայն կարող է հնարավորություն տալ հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայությաւն մասին:
Դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ եզրահանգումները, գտնում է, որ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի Լի քրեական դատավարության օրենսգրքի 1Թ4րդ հոդվածի Լին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել ամբաստանյալ Եղիշ Գնորգյանի նկատմամի այլ խավաւնման միջոցի՝ գրավի կիրաոմամի ն տվյալ դեպքում 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չավտվ գրավն ի զորու է չեզոքացնել կալանավորման վերը նշված հիմքի առկայությունը (...)»՛:
1. Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 22ի որոշման համաձայն «(.) Առաջին ափյանի դատարանը պաշտպանական կողմի
միջնորդության հիման վրա, քննարկելով ամրբատրանյալ Եղիշ Գնորգյանի նկատմամը կիրառված խափանման միջոց կալանքի հարցը, փասպելով, որ դեռես առկա Լ տամրբատրանյալի գործի քննությանը խոչընդուկվու քրեական դատավարության, մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը, արձանագրել է, ոլր նշված հիմքի առկայությունն էականորեն նվազել է, խեչի արդյունքում հանգել է ու իրավաչափ հետնության առ այն, որ ամբաստանյալ Ե.Գնորգյանի պատշաճ վարքագիծը հնարավոր կլինի ապահովե ներա նկատմամբ գրավի կիրառմամբ:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ ամբաարանյալ Ե.Գնորգյանի կողմից քրեական դատավարությանը մասնակցոլ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանականության էականորեն նվազման հանգամանքը պայմանավորել է բացառապես ժամանակի հոսքի հետ:
2 Տե՛ս հավելված, հատոր 1, թերթեր 44-46:
8
Վերաքննիչ դատարանի համար հասկանալի չէ, թե ինչ հանգամանքների հաշվառմամբ է Առաջին ատյանի դատարանը հանգել քրեական վարույթին խոչընդոտելու հավանականության էականորեն նվազելու մասին հետնության այն պայմաններում, երբ աւյն քրեական գործով դազտաքնեությունը դեռես ավարտված չէ, դափակոչված վկաների մի մասր դեռես հարցաքննված չեն, հատկապես հաշվի առնելով, որ նրանք հանդիսանում են ամբաարանյալի հարնանները: Այլ խոսքով՝ Առաջին ափտյաւնի դատարեուեր կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելիս չի հիմնավորել, թե կալանավորման նշված նպատակի առկայության պայմաններում ինչ ծանրակշիռ հանգամանքներ են ի հայտ եկել, որոնց հիման վրա հանգել է եզրակացության, որ փվյալ փուլում կալանքի նշված նպատակն այնքան է նվազել, որ կարող է չեզոքացվել ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոցի կիրառմամբ:
Վերոգրյալին զուգաւհեռ Վերաքննիչ դատարանը հարկ է
համարում առանձնացնել ամբաստանյալ Ե.Գնորգյանին վերագրված ենթադրյալ հանցագործության հետեյալ հանգամանքները՝
-` հանրային վտանգավորության բնույթը, մասնավորապես այն, որ ամբապրանյալին մեղսագրվել է անձի կյանքի դեմ ուղղված հանցագործություն,
-ծանրության աարիճանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հողվածի Լին մասով նախատեսված արարքը դասվում է առանձնապես ծանր հանցանքների շարքին, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազավզտազրկման ձնով՝ ութից տասնհինգ տարի ժամկեվոով,
- կատարման դրդապատճառը ն եղանակը, մասնավորապես այն, որ րար մեղլադրանքի՝ Ե.Գնորգյանն ավտոմնքենան կայանելու կապակցությամը առաջացած վիճաբանության րնթացքում, ՆԿ-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ դանակով մեկից ավելի հարվածներ է
հասցրել Ն.Կ-ի մարմնի տարբեր շրջաններին՝ պատճառելով մահ,
- ամբաարանյալ Ե.Գնորգյանը գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ:
Սույն գործի փաստական հանգամանքները համադրված գնահատելով ամբաարանյալ Ե.Գնորգյանին մեղսագրված արարքի ծանրության,
9
հանցագործությունից պաշտպանվող հասարակական հարարերությունների կարնորության, ակնկալվող պատժի խարության ն ենթադրյալ հանցագործության կատարման եղանակի հեր՝ Վերաքննիչ դատարանը հանգում է ամբաարանյալ Ե.Գնորգյանի կողմից գործի քննությանը խոչընդովելու բարձր հավանականության ն դրա ոխիսկը կանխելու անհրաժեշվության մասին հետնության:
Նշվածի համավտեքատում անդրադառնալով ամբաարանյալ Ե.Գնորգյանի տնական ժամանակահատված կալանքի տակ գտնվելու ն ժամանակի հոսքի ընթացքում իրականացված քննության վերաբերյալ փաարարկներին` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ժամանակի հոսքի վերարերյալ մեկնաբանությունը չպետք է մեխանիկական բնույթ կրի, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այն ենթակա է գնահատման գործի բնույթի, բարդության ն առկա օբյեկտիվ հանգամանքների համակցության մեջ: Այս կապակցությամբի փաարելով նան, որ խափանման միջոցի կիրառման փնողությունն -ինքնին դրա համաչավության գնահատման գործոն չէ, Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ այն պայմաններում, երը սույն քրեական գործով դատակոչված են շուրջ տասնվեց վկա, տեղի է ունեցել դատարանի կազմի վփտվտխություն, գործի քննության ընթացքում նշանակվել է դատահոգերուժաւկաւն փորձաքննություն, ամբաարանյալ Ե.Գնորգյանի նկատմամի կալանքի կիրաոմաւն անհրաժեշտությունն իրապես առկա լինելու պայմաններում, միայն ժամանակի հոսք, Օն կալանքի փակ գտնվելու փտնողություւն չեն կարող բավարար համարվել՝ այդպիսի անհրաժեշտություն, վերանալու մասին հետնության հանգելու համար:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ քրեական վարույթում առկա
տվյալներն ու սույն որոշմամբ արձանագրված հանգամանքներն առավել քան բավարար ն ծանրակշիռ են, որպեսզի Վերաքննիչ դատարանը, չհանդիսանալով վարույթն իրականացնող մարմին, այլ ամիաարանյալ Ե.Գնորգյանի խափանման միջոցի իրավաչափության նկատմամբ դատական ավմեգում իրականացնող ավյան, արձանագրի դապտաւկաւն սխալի առկայությունը, որը բացասաբար չի անդրադառնա Առաջին ափտյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա:
10
Միննույն ժամանակ, կարնորելով մեղադրյալի առողջական խնդիրներ ունենալու հանգամանքը, Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նախ փաստել, որ Առաջին ատյանի դատարանի որոշման ն Վերաքննիչ դատարան ուղարկված հավելվածում բացակայում են ամիատարանյալի առողջական վիճակին վերաբերող որեէ փաստաթուղթ, բացի այդ պաշտպանն էլ, հատուկ վերանայման բողոքի պատասխանում փաստելով ամբաստանյալի առողջական խնդիրները, չի ներկայացր այդ հանգամանքը հաստավտղ որեւ փաստաթուղթ:
Բոլոր դեպքերում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթի շիջանակներում անազաւտությաւն մեջ պահվող անձանց առողջության ապահովումը պետության պոզիտիվ պարտականությունն է ն ամրասվաւնյալ Եղիշ Գնորգյանն էլ անազատության պայմաններում զիկված չէ իր ֆիզիկական առողջությունը պատշաճ պահպանելու հնարավորությունից. ներպետական օրենսդրությամը երաշխավորված է կալանավորման եղանակով ազատությունից զրկված անձանց ֆիզիկական առողջության պահպանությունը` պահանջվող բժշկական օգնություն տրամադրելու միջոցով: Ընդ որու, մեղադրյալի զիկված չէ նան իր կողմից ընտրված բժշկի կողմից զենվելու ինչպե նան Օ հատուկ մասնագիրացված կամ քաղաքացիական բուժհաատատպտություն փեղափոխվելու .հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Ե.Գնորգյանի անձր բնութագրող փվյալներին, գտնում է, որ հաշվի առնելով սույն գործի փասրական հանգամանքները, մեղսագրվող արարքի բնույթը, վտանգավորության աստիճանը, կատարման եղանակը, դրդապատճաւոր, օգտագործված միջոցները,
պաշտպանի վկայակոչած հանգաւմանքները չեն կարող հանդիսանալ բավարար գործոն հանգելու հենության, որ կալանքի կիրառման հիմքն այն ատրիճան է չեզոքացե, որ արդարացի լինի գրավ խափանման միջոցի կիրառումը: Ամփոփելով Վերաքննիչ դատարանը գտնում է որ ամբաարանյալ
Ե.Գնորգյանի նկատմամբ 2000000 ՀՀ դրամի չափով գրավի կիրառման թույլատրելիության մասին անհիմն հետնության հանգելով Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրնադատավարական օրենքի էական խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի իմաստով՝ հիմք է
1
բողոքարկված դավաւկան ակտր բեկանելու ն փոխարինող դատական ակտ կայացնելու համար: (...)»::
12. Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 12ի որոշմամբ, ամբաստանյալ`՝ ԵԳնորգանի պաշտպան Գ.Գնորգյանի միջնորդությունը՝ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ բավարարվել է, ամբաստանյալ ԵԳնորզյանի նկատմամբ ընտրված փախանման միջոց կալանավորումը փոփոխվել է, ն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 2000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով':
13. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի մարտի 19-ի որոշմամբ, դատախազի հատուկ վերանայման բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել անփոփոխ:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եգրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ե.Գնորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորում`՝ փոփոխելու ն վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը` բեկանելու վերաբերալ Վերաքննիչ 6դատարանի հետնությունները:
15. «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նան Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն «մ. Յուրաքանչյուր ոք անեի ազատության ն անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազավությունից զիկել այլ կերա, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով.
(.-.)
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումի` իրավախախպում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու 3 Տե՛ս հավելված, հատոր 2, թերթեր 55-56:
4 Տե՛ս Ջու ճճեո թ մտ Դատական տեղեկատվական համակարզում:
5 Տե՛ս ԽՈՑԵԼ 62. տ Դատական տեղեկատվական համակարզում:
12
օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երը դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հեվտ նրա փախուստը կանխելու համար,
(-.)
3. Սույն հոդվածի Լին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատաւսխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուն ոք անհապաղ փարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն են ունն ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչն դատաքննությունն Օ: ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:
4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զիկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորմեաւն օրինականությունը (...)»:
ՃՇՇ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը (...)»:
16. Մինչն դատաքննությունն ազատ արձակվելու կոնվենցիոնալ իրավունքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նան Եվրոպական դատարան) ճձնավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3րդ կետը դատական իշխանության մարմիններին հնարավորություն չի տալիս ընտրություն կատարելու անձին ողջամիտ ժամկետում դատարան տանելու կամ մինչն դատարանի առջն կանգնելը ժամանակավորապես ազատ արձակելու միջն: Մինչն դատապարտումն անձը համարվում է անմեղ, ն այս դրույթի նպատակն առավելապես անձին ժամանակավորապես ազատ արձակելն է այն դեպքում, երբ շարունակական կալանքն այլնս ողջամիտ չէ: Այն հարցը, թե արդյո՞ք կալանքի տակ պահելու ժամկետը ողջամիտ է եղել, չի կարող գնահատվել վերացական եղանակով: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ողջամտության հարցը պետք է գնահատվի՝ յուրաքանչյուր կոնկրետ գործի փաստերից ն առանձնահատկություններից
3
ելնելով: Շարունակական կալանքը կարող է արդարացված լինել միայն, եթե կոնկրետ գործով առկա են հանրային շահի իրական պահանջի մասին վկայող հատուկ ցուցիչներ, որոնք, չնայած անմեղության կանխավարկածի սկզբունքին, գերակայում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի նկատմամբ":
16.1. Եվրոպական դատարանի գնահատմամբ` հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը շարունակական կալանքի անհրաժեշտ պայման է, սակայն որոշակի ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար, ն իրավասու մարմինները պետք է ներկայացնեն կալանքը հիմնավորող անհրաժեշտ ն բավարար հիմքեր՛: Անձին ազատ արձակելուն կողմ կամ դեմ փաստարկները չպետք է լինեն ընդհանրական ն վերացական բնույթիճ, այլ պետք է պարունակեն հղումներ կոնկրետ փաստերին ն անձի անձնային առանձնահատկություններին, որոնք հիմնավորում են վերջինիս կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»: Կալանքի տակ պահելու փաստացի մեխանիկական երկարաձգումն անհամատեղելի է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի երաշխիքների հետո:
16.2. Շարունակական կալանքի հնարավոր հիմքերից` վարույթի պատշաճ ընթացքը խոչընդոտելու առնչությամբ, Եվրոպական դատարանը նշել է, որ այն չպետք է լինի վերացական ն պետք է հաստատվի փաստական տվյալներով": Վկաների վրա ճնշում գործադրելու վտանգը կարող է ընդունելի լինել վարույթի սկզբնական
6 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 8սշճծյ) ». էհօ Թօքսծեօ օ/ Ճ101005ռ գործով 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 23755/07, 89-90-րդ կետերը:
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 7/6ռե1Տհ մն ս. Օ601ջ1ռ գործով Մեծ պալատի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 72508/13, 222-րդ կետը, 4/Թ1ռԵ1Տ)ւ»1Ա 5. Օ601Ջճ գործով վերը հիշատակված վճռի 102-րդ կետը:
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 80166ո60 5. 310100»: գործով 2006 թվականի հուլիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 41088/05, 142-րդ կետը:
5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` /2Թածկտ05 ճում ոնյա չ. Թաջտն գործով 2018 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատներ թիվ 33707/14 գոմ 3762/15, 142-րդ կետը, Ք675նւ6՛ ւ. Նաճոաօնոջ գործով 2023 թվականի փետրվարի 16-ի վճիռ, գանգատ թիվ 7446/21, 33-րդ կետը:
. Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 7456 ,. ԽՔօուռուռ գործով 2008 թվականի հունիսի 1Օի վճիոռր, գանգատ թիվ 29761/02, 40-րդ կետը:
ո Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 666165 ջ. 710105 գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 9190/03, 59-րդ կետը:
14
փուլերումշ, սակայն այն չի կարող հիմնավորվել միայն ակնկալվող պատժի խստությամբ: Ընդ որում երկարատն ժամանակահատվածում քննություն իրականացնելու անհրաժեշտությունը բավարար չէ կալանքն արդարացնելու համար. վարույթի բնականոն ընթացքի պարագայում ենթադրյալ վտանգները նվազում են, քանի որ հարցաքննությունները կատարվում են, ցուցմունքները վերցվում են ն ստուգվում":
16.3. Դատական քննության փուլում գտնվող գործով դատարանի կողմից մեղադրյալի (ամբաստանյալի ազատութան իրավունքը 80սահմանափակող խափանման միջոցի կիրառման իրավաչափության ստուգման շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարնորել է այն հանգամանքը, որ գործի դատական քննության ընթացքում մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ հարցը լուծելիս, առաջին ատյանի դատարանը հանդես է գալիս որպես վարույթն իրականացնող մարմին: Վճռաբեկ դատարանը վերստին կրկնում է, որ նման պայմաններում, որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս, վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշում` պետք է հիմնված լինի ծանրակշիո փաստական հանգամանքների վրա ն ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ: Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա՝ դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը»:
17. Վերոշարադրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի պատշաճ վարքագիծն ապահովող երաշխիքների կիրառմամբ ազատ արձակվելու
ռ Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ /072յ/5եմ ,. Քօլռոճ գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, զանգատ թիվ 15479/02, 43-րդ կետը:
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 4/Թ7ռ515/:»Աէ ս. Օ6օոջլգ վերը հիշատակված գործով Մեծ պալատի վճռի 224-րդ կետը:
ս Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ը1001. ». Թօլջնւող գործով 1991 թվականի դեկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 12718/87, 44-րդ կետը:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արման ն Արքա Մադաթյանմւերի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19, Արքա Մադաթյանի գործով 2022 թվականի մարտի 4-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումները:
15
իրավունքը կարող է իրավաչափորեն սահմանափակվել միայն անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորող բավարար հիմքերի առկայության դեպքում: Իսկ այդ հիմքերի առկայության մասին վկայող փաստարկները պետք է բխեն կոնկրետ գործի փաստական հանգամանքներից ն հիմնավորվեն կոնկրետ փաստական տվյալներով: Շարունակական կալանքի պարագայում, վարույթի բնականոն ընթացքին զուգահեռ, աստիճանաբար բարձրանում է մեղադրյալին (ամբաստանյալին) կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը: Ընդ որում, առավել բարձ, պետք է լինի վարույթն իրականացնող առաջին ատյանի դատարանի՝ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին որոշումը վերադաս դատական ատյանի կողմից բեկանելիս կալանքի անհրաժեշտության հիմնավորվածության շեմը:
18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը բավարարել է Ե.Գնորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը՝ նկատի ունենալով, որ էականորեն նվազել է նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու հիմքը:
Անդրադառնալով Ե.Գնորգյանին մեղսագրվող ենթադրյալ առանձնապես ծանր հանցանքի կատարմանը՝ դատարանն արձանագրել է, որ վերագրվող արարքի համար միայն ազատազրկման ձնով պատիժ նախատեսված լինելու հանգամանքը ն ակնկալվող պատժի խստությամբ պայմանավորված՝ անձին շարունակական կալանքի տակ պահելը ծանրակշիռ փաստարկ չի հանդիսանում: Ավելին՝ թեն մեղսագրվող հանցանքի ծանրություն, ն հետնաբար նան ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը գնահատելու կարնոր տարրեր, սակայն այն գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին միայն կարող է հնարավորություն տալ հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին:
Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ գործի քննության սույն փուլում, երբ էականորեն նվազել է ամբաստանյալ Եղիշ Գնորգյանի կողմից գործի
16
քննությանը խոչընդոտելու հիմքը, գրավի կիրառմամբ հնարավոր է ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը",
- Վերաքննիչ դատարանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, փաստելով խափանման միջոց գրավի կիրառմամբ Ե.Գնորգզյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը, չի պատճառաբանել, թե ինչպիսի՛ ծանրակշիռ փաստեր, հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք չեզոքացրել են ամբաստանյալին կալանքի տակ պահելու արձանագրված հիմքը, այն դեպքում, երբ սույն քրեական գործով դատաքննություն, դեռնս ավարտված չէ, դեռնս հարցաքննված չեն դատակոչված վկաների մի մասը, որոնք հանդիսանում են ամբաստանյալի հարնանները, տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն, գործի քննության ընթացքում նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:
Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով Ե.Գնորգյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման դրդապատճառը ն եղանակը, ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվելը, փաստել է, որ բացառապես կալանավորումն է այն խափանման միջոցը, որը կարող է ապահովել Ե.Գնորգյանի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում, ն որ այդ պայմաններում միայն կալանքի տակ գտնվելու երկար ժամանակահատվածը չի կարող բավարար համարվել` այդպիսի անհրաժեշտությունը վերանալու մասին հետնության հանգելու համար՛՛
19. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները
գնահատելով սույն որոշման 15-7-րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ որպես գործով վարույթն իրականացնող մարմին, ամբաստանյալ Ե.Գնորգյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը լուծելիս, համակողմանի գնահատման է ենթարկել անձին շարունակաբար կալանքի տակ պահելու հիմքերի, մասնավորապես՝ դրա բնականոն ընթացքին խոչընդոտելու հիմքի չեզոքացման տեսանկյունից կարնոր նշանակություն
5 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
2 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
17
ունեցող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ դատավարության փուլը, հետազոտված ապացույցների շրջանակը, անձին կալանքի տակ պահելու տնողությունը, մի շարք դատական նիստերի հետաձգումն ուղեկցող գումարտակի աշխատակիցների կողմից ամբաստանյալ Ե.Գնորգյանին դատարան չներկայացնելու պատճառով, դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնելու հանգամանքով պայմանավորված` վարույթի հնարավոր ձգճգումը՝ արդյունքում իրավաչափորեն եզրահանգելով, որ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի կիրառումն ի զորու է չեզոքացնելու ամբաստանյալի կողմից գործի քննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսնորելու ռիսկը: Ընդ որում, անդրադառնալով շարունակական կալանքի համատեքստում ամբաստանյալ՝ Ե. Գանորգյանի կալանք տակ գտնվելու ժամանակահատվածին ն վարույթի հնարավոր երկարատն ընթացքն Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրելու հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեն նշված հանգամանքներն ինքնին չեն բացառում անձի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի վտանգները, սակայն բարձրացնում են նրան շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը:
Սույն դեպքում Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում արդեն իսկ ձեռնարկված դատավարական գործողությունների ն հետազոտված ապացույցների ծավալի պայմաններում Ե.Գնորգյանի տնական կալանքի տակ գտնվելու փաստն Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրելու հանգամանքը: Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նան Առաջին ատյանի դատարանի փաստարկներն առ այն, որ վարույթի ընթացքում մի շարք դատական նիստերին ուղեկցող գումարտակի աշխատակիցների կողմից ամբաստանյալին դատարան չներկայացնելու, ինչպես նան դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնելու համար հնարավոր պահանջվող տնական ժամանակահատվածի պայմաններում, վերոհիշյալ հանգամանքների բացասական հետնանքները չի կարող կրել ամբաստանյալ Ե.Գնորգյանը, քանի որ տվյալ հանգամանքները որնէ կերպ կախված չեն նրա վարքագծից:
19.1. Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի կիրառմամբ, Ե.Գնորգյանի
18
պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը պայմանավորել է բացառապես ժամանակի հոսքով, փաստել է, որ դատակոչված վկաների մի մասի հարցաքննված չլինելու պայմաններում, ինչպես նան դատարանի կազմի փոփոխության, նշանակված դատահոգեբուժական փորձաքննության ն ամբաստանյալ Ե.Գնորգյանի նկատմամբ կալանքի կիրառման անհրաժեշտությունն իրապես առկա լինելու պայմաններում, պահպանվում են ն չեն վերացել ամբաստանյալ Ե.Գնորգյանին կալանքի տակ պահելու հիմքերն առ այն, որ ազատության մեջ գտնվելով, նա կարող է խոչընդոտել դատարանում քրեական գործի քննությանը, իր դիրքորոշումը հիմնավորելով` ոչ թե գործի նյութերից բխող ծանրակշի փաստարկներով, այ վերացական դատողություններով: Վերաքննիչ դատարանի նման մոտեցման պարագայում, անձին շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորող հիմքերի բացակայության պայմաններում, վարույթի բնականոն ընթացքին խոչընդոտելու հավանականության առկայության արձանագրումը ոչ այլ ինչ է, քան կալանքի տակ պահելու ժամկետի մեխանիկական երկարաձգում, ինչն անհամատեղելի է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված երաշխիքների հետ:
20. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը չի պատճառաբանել, թե ինչպիսի՛ ծանրակշիռ հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք չեզոքացրել են ամբաստանյալին կալանքի տակ պահելու արձանագրված հիմքերը, ապա այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ ծանրակշիռ փաստարկներով հիմնավորման ենթակա է անձին շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտ ու բավարար հիմքերի առկայությունը, այլ ոչ թե համապատասխան երաշխիքների կիրաոմամբ անձին ազատ արձակելը:
2. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ ամբաստանյալ Ե.Գնորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ որոշումը, չի մատնանշել ծանրակշիռ փաստական հանգամանքներ, որոնք կարող էին վկայել քրեական վարույթն իրականացնող՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման ոչ իրավաչափ լինելու մասին:
19
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ
Ե.Գնորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը
փոփոխելու ն վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ
կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները հիմնավոր չեն:
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եղիշ Գնորգյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ Առաջին Օ`ատյանիհ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված ն պատճառաբանված, ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցը քննելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման ն վերլուծության է ենթարկել գործի փաստական հանգամանքների ամբողջությունը, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ:
22. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակա կայացնելիս, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված՝ անձի ազատության ն անձնական անձեռնմխելիության սկզբունքի խախտում, որն իր բնույթով էական է ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Եղիշ Գնորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում, այն է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ, Ե.Գնորգյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխարինվել է գրավով՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի մարտի 19-ի որոշմամբ թողնվել է անփոփոխ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է: Հետնաբար, Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 22ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
20
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է սույն վարույթով ճանաչել ամբաստանյալ Եղիշ Գնորգյանի անձնական ազատության իրավունքի խախտման փաստը:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Լ Ճանաչել ամբաստանյալ Եղիշ Օնիկի Գնորգյանի անձնական ազատության իրավունքի խախտման փաստը:
2. Եղիշ Օնիկի Գնորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ/0374/01/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
