Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մանուչարյան — ՀԿԴ2/0001/01/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մանուչարյան — ՀԿԴ2/0001/01/23

Վճռաբեկ դատարանՀԿԴ2/0001/01/2316 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ ՛ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի փետրվարի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ստացվել թիվ 62204323 քրեական գործն ըստ մեղադրանքի Հարություն Կալինի Մանուչարյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 1Լին մասով ն 314-րդ հոդվածի Լին մասով (երկու դրվագ), Անուշավան Հարությունի Մանուչարյանի՝ ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի Լին մասով (երկու դրվագ) ն 325-րդ հոդվածի Լին մասով: 2. Գործի դատաքննության ընթացք

Ամբողջ Տեքստ

ռ Ց ՇԿՂ2/0001/01/23

ՀՅ-- ՏՏ»

Ն Ք

7 ՐՋ

ԱՍԱ:

ԱՍՈՒՅԹ Տ Մ.

ւ/ ՈԷ | .

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ա՞Նահապետյան

2024 թվականի դեկտեմբերի 16-ին քաղաք Երնանում

ՇԸ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նան Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ ԴՎԵՔԻԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

ՌՈ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Հարություն Կալինի Մանուչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը,

ՊԱՐԶԵՑ ՛

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի փետրվարի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ստացվել թիվ 62204323 քրեական գործն ըստ մեղադրանքի Հարություն Կալինի Մանուչարյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 1Լին մասով ն 314-րդ հոդվածի Լին մասով (երկու դրվագ), Անուշավան Հարությունի Մանուչարյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի Լին մասով (երկու դրվագ) ն 325-րդ հոդվածի Լին մասով:

2. Գործի դատաքննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշմամբ պաշտպան Ա.Թամրազյանի միջնորդությունը բավարարվել է ն մեղադրյալ Հ.Մանուչարյանի նկատմամբ երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, իսկ նույն օրենսգրքի 308-րդ հոդվածի Լին մասով հարուցված քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցի լուծումը հետաձգվել է՝ մինչն միջնորդության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար էական հանգամանքների պարզումը:

3. ՇԸ գլխավոր դատախազութան ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հ.ԲԲաղդասարյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ այն մերժվել է:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել լէ վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող

փաստարկները ն պահանջը.

Շատուկ վերանայման բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, մասնավորապես` կիրառվել է 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, ուստի վիճարկվող որոշումը ենթակա է բեկաման:

Բողոքաբերը փաստել է, որ մեղադրյալ ՀՄանուչարյանին մեղսագրված արարքը կատարելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված է ազատազրկման ձնով ավելի խիստ պատիժ, քան ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի Լին մասի սանկցիայով, հետնաբար, ղեկավարվելով նյութական օրենսդրության նորմերի հետադարձ ուժի կիրառման կանոններով` որպես պատիժը մեղմացնող օրենք, Հ.Մանուչարյանի կատարած արարքը համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի Լին:

Միննույն ժամանակ, բողոքի հեղինակն արձանագրել է, որ անձին մեղսագրված հանցանքի ծանրության աստիճանը որոշող նորմերը ն դրանց քրեաիրավական հետնանքները կարգավորվում են հանցանքի կատարման պահին գործող նյութական օրենսդրության նորմերով, իսկ նոր քրեական օրենքով ավելի բարենպաստ կարգավորումների առկայության դեպքում դրանց չի կարող հետադարձ ուժ տրվել այն հիմնավորմամբ, որ դրանք հանդիսանում են հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք: Տվյալ դեպքում մեղադրյալ Շ.Մանուչարյանին մեղսագրված արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքը չի դադարում միջին ծանրության հանցանք լինելուց, որի համար որպես քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ է նախատեսված հինգ տարին:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ բողոքաբերն արձանագրել է, որ Վերաքնսիչ դատարանի հետնությունն առ այն, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1Լին մասը պատիժը մեղմացնելու առումով հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող, միաժամանակ այդ արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով՝ նույն օրենսգրքի 83րդ հոդվածի 1-ին մասի Լին կետի հետ փոխկապակցվածությամբ, պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, անհիմն է:

ծ. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումը` կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Մեղադրյալ Հ.Մանուչարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով ն 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ. «/...) (Նա), զբաւղեցնելով Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնն ն հանդիսանալով իշխանական լիազորություններով օժտված հանրային պաշտոն զբաղեցնող պաշվտնատար Անձ, անձնական շահագրգովածությունից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դիփավորությամի չի կատարել իրավական ակտրերով իր վիա դրված՝ շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինչպես նան ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձ. նկատմամբ օրենադրությամը նախատեսված վարչական պատասխանավտվության միջոցներ կիրառելու իր պարպտաւկանությունները, ինչպես նան շահադիտական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Այսպես.

2012 թվականի նոյեմբերի 1-ից Հարություն Մանուչարյանը զբաղեցրել է Բերդի քաղաքապետի, իսկ 2017 թվականի նոյեմբերի 1-ից Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը ն, ի թիվս այլ պարվականությունների, կրել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի Լին մասի 8-րդ

կետով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ն կասեցնելու, րենքով սահմանված կարգով դրանց հերնանքների վերացումը ապահովելու, ինչպես նաւն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածով նախատեսված՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա առանց թույլվվության շինարարական աշխապտաեւնքներ իրականացնող անձի նկատմամբ վարչական պատասխանամտվությաւն ենթարկելու պարվաւկանություններ:

Հարություն Մանուչարյանը, պտեղեկացված լինելով որդու Անուշավան Մանուչարյանի կողմից 2015-2016թթ. ընթացքում Բերդ քաղաքի Խորենացու փողոցի 166 հասցեում գտնվող, իրեն սխփականության իրավունքով պատկանող հողամատաամ առանց Օ։-համապատասխան շինարարության թույլտվության ընդհանուր` 1088.71 քմ մակերեսով պարսպապատված, հարակից շինություններով եռահարկ առանձնատուն կառուցելու հանգամանքի մասին, շահադիտական շահագրովածությունից ելնելով, միջոցներ չի ձեռնարկել Անուշավան Մանուչարյանի կողմից ինքնակամ շինարարությունը կասեցնելու, ինչպես նան նրա նկատմամը վարչական պատասխանավպվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Այնուհետնե, 2015-2016թթ. արդեն իսկ իրականացված ինքնակամ կառույցը ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով օրինականացնելու փոխարեն, Հարություն Մանուչարյանի կողմից անձնական շահագրգովածությունից ելնելով, 2017 թվականի մարտի Թին Անուշավան Մանուչարյանին տրամադրվել է բովանդակությունն աղավաղված պաշտոնական կեղծ փասպտաթուլթ՝ բնակելի տուն կառուցելու թիվ 02 շինարարության թույլտվությունը, ոլչում, ի թիվս այլ տվյալների, ձնականորեն ներառել է արդեն իսկ կառուցված բնակելի տաւն շինարարական աշխատանքներն իրականացնելու ժամկետները, նախագծային ։-փատրաթղթերի ն անհրաժեշվ պայմանների վերաբերյալ տվյալներ, իակ դրանից հետո, ավարվված շինարարական օբյեկտը շահագործմուն ընդունող հանձնաժողովի անդամների հետ նախապես ձեռք բերված համաձայնությամի, 2019 թվականի հոկտեմբերի 15-ին կազմել ն տրամադրել են պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտված շինարարական օրյեկվի շահագործման ընդունող հանձնաժողովի ակտր, որում ներառել են իրականությանը չհամապատասխանող վփեղեկություննենՂ այն մասին, որ շինարարական

աշխատանքները սկսվել են 2017 թվականի մայիսի 14-ին ն ավարտվել 2019 թվականի հոկտեմբերի 14-ին:

Վերոգրյալ անգործության ն պաշտոնեական կեղծիքի միջոցով Անուշավան Մանուչարյանի կողմից իրականացված ինքնակամ կառույցը սահմանված կարգով չի օրինականացվել, որի արդյունքում Բերդ համայնքի րյուջե չի մուրքագրվել քաղաքացիներին սխփականության իխիրավունլքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար` բազային վմւրքի տասնապատիկի չափով գումարը` ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարման ենթակա 1197.581 ՀՀ դրամի, ինչն էական վնաս է պատճառել Բերդ համայնքի շահերին. (...)»:

8. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն. «(...) Դատարանն արձանագրում է, որ՝

1/ Հարություն Կալինի Մանուչարյանին՝

11/ ներկայացված 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314րդ հոդվածի Լին մասով մեղադրանքը դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների փեսակին, այն համապատասխանում է 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի Լին մասին, որր դասակարգվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների տեսակին: Հիմք ընդունելով քրեական օրենքի հետադարձ ուժի վերարերյալ օրենսդրական կարգավորումները, առ այն, որ արարքի պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, ուարի Հարություն Կալինի Մանուչարյանի նկատմամի կիրառելի է 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրնական օրենսգրքի 445-րդ հոդվածի Լին մասով սահմանված պատժով պայմանավորված օրենսդրական կարգավորումները, որից հետնում է, որ մեղադրյալ Հարություն Կալինի Մանուչարյանին մեղսագրվում է ենթադրյալ ոչ մեծ ծանրության հանցավոր արարքի կատարում.

12/ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիքի 314-րդ հոդվածի Լին մասով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրեական օրեսնգիքի 445-րդ հոդվածի Լին մասին, մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանամվության ւՏե՛ս քրեական գործի հավելված, թերթեր 18-19:

ենթարկելու, 2003 թվաւկանի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ՈՎ րդ հոդվածով սահմանված, վաղեմության երկու փարի ժամկարն անցել է ն վաղեմության ժամկետի ընթացքն ընդհավված չի եղել.

13/ 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգիքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթն այն մասին՝

«ՀՍույն հոդվածի Լին մաս, 1Ալքրդ կետերով նախատեսված

հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կավարել իրեն մեղսագրվող արարքը»,

մեղադրյալ Հարություն Մանուչարյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ այն անձի իրավական վիճակը վատթարացնող նորմ է ն համաձայն գործող օրենսդրության՝ հերադարձ ուժ չունի.

14/ մեղադրյալ Հարություն Մանուչարյանը չի առարկել իր նկատմամի քրեական հետապնդում, դադարեցվի քրեական ապատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, ավելին միացել է իր պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը.

ն գվնում է, որ ամիաստանյալ Հարություն Կալինի Մանուչարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի Լին մասով /երկու դրվագ/, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի Լին մասին, հարուցված քրեական հետապնդում, պետք է դաղարեցնկ՝ քրեական ապատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով՝ 2022 թվականի հուլիսի էից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 12-րդ հոդվածի Լին մասի (2րդ կեւրի հիմքով (..)»»:

9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, փաստել է որ. «(...) ԲՋ/ննության առարկա դեպքի նկատմամի կիրառելի Լ ՀՀ քրեական օրենսգրքի 9րդ հոդվածի 6րդ մասր՝ հետնյալ հիմնավորմեւմը.

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի Լին մաստվ նախատեսված արարքը համապատասխանում է 2021 2 Տե՛ս քրեական գործի հավելված, թերթեր 7071:

թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրնական օրենսգրքի 445-րդ հոդվածի տ մասով նախավպտեսվեւծ արարքին, որը հանդես է գալիս որպես պատիժը մեղմացնող օրենք ն ունի հերադարձ ուժ:

Միաժամանակ, 2003 ն 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 07-րդ ն ծ3րդ հոդվածների

համեմավփաիխրավական վերլուծությունը վկայում է, որ 202Լթվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիիքը քրեական ՕՏ -պատասխանատվությունց ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է ն կիրառելի չէ մեղադրյալ Հարություն Մանուչարյանի նկավտմամի, քանի որ նախ՝ սահմանում է վաղետմաթյան ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի փարբերություն 2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչն անձի նկատմեւմը քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում: կայացնելը:

Այսպես.

Հարություն Մանուչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի Լին մասով վերագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, որի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը նույն օրենսգիքի 83-րդ հողվածի Լին մասի Լին կետի համաձայն՝ 5 վարի է, ինչը մեղադրյալի համար առավել խիստ ն անրարենպասվտ կարգավորում է, քան 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի Լ ին մասով նախատեսված արարքի` 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հողվածի Լին մաստվ նախատեսված արարքին համապատասխանեցման արդյունքում այդ հոդվածի ծանրությանը համարժեք` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մեծ ծանրության հանցանքների համար քրեական ՕՉ։»պատասխանատվությունց ազատելու վաղեմության ժամկետը, որր համաձայն այդ օրենսգրքի 75-րդ հոդվածի Էին մասի Լ ին կետի՝ 2 տարի Լ:

Այսինքն, 2021թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445- րդ հոդվածի Լին մասր՝ պատիժը մելմացնելու առումով հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող, միաժամանակ` այդ արարքի

համար քրեական պատասխանապտվությունից ազատելու վաղեմության աղերի առումով` նույն օրենսգրքի 83րդ հողվածի Լին մասի Լին կերի հետ փոխկապակցվածությաւմը, պափտասխանատվություն, մասնակիորեն խարացնող օրենք, հետնաբար, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9րդ հոդվածի 6րդ մասով ձնակերպված՝ «սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան» (այսինքն, մեղմացնող մասով կիրառելով այդ հոդվածի 2րդ մասով, իսկ խարացնող մաստտվ այդ հոդվածի Լին մասով նախատեսված կարգավորումները) պայմանի կիրառոմաեւմը 2021 թվականի մայիսի 5- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի Էին մասր հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանավվությունը:

(-) Վերաքննիչ դատարան արացված վարույթի նյութերի

ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հարություն Մանուչարյանը 2017 թվականի մարտի Թին Անուշավան Մանուչարյանին տրամադրել է րովանդակությունն աղավաղված պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ բնակելի տուն կառուցելու թիվ 02 շինարարության թույլմվությունը, իսկ 209 թվականի հոկտեմբերի 15-ին, ավարտված շինարարական օրյեկվտ շահագործման ընդունող հանձնաժողովի անդամների հեր նախապես ձեռք բերված համաձայնությամբ, կազմել ն տրամադրվել է պաշփտնական կեղծ փաստրաթուղթ՝ ավարտված շինարարական օբյեկտի շահագործման վերաբերյալ: Ասվածից պարզ է դառնում, որ Հարություն Մանուչարյանը իրեն վերագրվող հանցավոր արարքները, որոնք սահմանվում են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի Լին մասում, կատարել Լ 2017-2019 թվականներն ընկած ժամանակահատվածում, ուստի, հաշվի առնելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի Լին կետով սահմանված պահանջը՝ հարկ է արձանագրել, որ անցել է մեղադրյալ Հարություն Մանուչարյանին քրեական պատասխանամվությաւն ենթարկելու օրենքով սաւհմանված երկու փաւրի ժումկետը ն վաղեմության ժամկետների ընթացքն ընդհատված չի եղել:

Վերոգրյալ իրավական վելվուծության լույսի ներքո դիտարկելով հատուկ վերանայման բողոքի շրջանակներում բարձրացված իրավական հարցը՝ Վերաքննիչ դատարունն արձանագրում է, որ վարույթի նյութերում առկա է քրեաիրավական օրենքի հոտադարձությամբ կիրառելու իրավաչափ նախադրյալներ, որի վերաբերյալ ստորադաս դատարանը հանգել է ողջամիտ հետնության:

Միաժամանակ, ստորադաս դատարանը, անդրադառնալով ՀՀ րեական

դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի Հրդ մասով նախատեսված դրույթներին, արձանագրել է, որ այն մեղադրյալ Հարություն Մանուչարյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմ է ն համաձայն գործող օրենսդրության՝ հերադարձությամի չի կարող կիրաովել:

Վերոգրյալը հաշվի առնելով ն համաձայնություն տալով այս հարցի կապակցությամբ բողոքաբերի ներկայացրած պնդումներին Վերաքննիչ դատարունն արձանագիրում է, որ քրեադատավարական օրենսդրությունն օժտված չէ հետադարձության ուժով, ուարի կիրառվում է դատավարական այն օրենքը, որը գործում է կոնկրետ վարութային գործողության կատարման ն դատավարական ակտերի ընդունման պահին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2021 թվականի քրեական դատավարության օրենսգիքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված այն նորմից չի բխում, որ այն դեպքում, երբ մեղադրյալը, գիվաւկցելով ոչ ոնաբիլիտացնող հիմքով քրեական հերապնդմեաւն դադարեցման հերնանքները, այդպիսի հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը վփավիս է համաձայնություն, սակայն միննույն ժամանակ մեղավորության վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում, ապա վերջին հանգամանքի առկայությունը, կարող է մեկնաբանվել՝ որպես առարկության ներկայացում:

Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ «եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը» ձնակերպումը վկայում է, որ մեղսագրված արարքը չկատարելը վերաբերում է առարկության հիմքին, այսինքն՝ վերաբերելի է այն դեպքերի համար, երբ մեղադրյալը առարկություն է ներկայացնում: Սակայն եթե մեղադրյալը, գիտակցելով ոչ ոնարիլիտացնող հիմքով քրեական հետապնդման դաղարեցման հետննանքները, ընդհանրապես չի առարկում այդ հիմքով քրեական հերապնդման դադարեցմանը, ապա մեղավորության վերաբերյալ դիրքորոշում: չհայտնելը չի կարող դիփարկվել՝ որպես առարկության ներկայացում ոչ ռեաբիլիփացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, ավելին` այդպիսի դիրքորոշումը չի կարող

հավասարեցվել նրան, որ մեղադրյալը չի ընդունել իրեն մեղսագրված արարքը կատարած լինելու հանգամանքը:

Չնայած այն հանգամանքին, որ այն գործով արորադաս դատարանը ոչ իրավաչափ եզրահանգումներ է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված դրույթը Հարություն Մանուչարյանի նկատմամբ կիրառելի չլինելու վերաբերյալ, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալը չի առարկել իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, բավարարել է ներկայացված միջնորդությունը, որպիսի պայմաններում: թույլ չի տվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ: (..)»:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Հ.Մանուչարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

1. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որր կատարմեւն պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կապտալրելու պահին: Արարքի պապժելիություն, վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն` «մ. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ ինավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախավտեսված է այղ ակտերով»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` «մ. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խարացնող կամ հանցանք կամ քրեական 5 Տե՛ս քրեական գործի հավելված, թերթեր 110-113:

օրենադրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ երս վատթարացնող օրենադրությունը հետադարձ ուժ չունի:

2 Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռես առկա չէ օրինական ուժի մեջ մփտաւծ եզրաւփակիչ դատավարական սաւկտ:

(--)

4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամի նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով:

(--)

6. Պատասխանատվություն, մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խավզացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մաղմացնում է պատասխանատվությունը»:

12 ՀՀ Սահմանադրության 72րդ ն 73»րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող ն զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարություն, դրա հանրային 0վտանգավորությունն կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը՝ որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը:

Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է,

իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից':

Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որնէ հայեցողություն դրսնորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ ն բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նան ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ ն 9րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով":

13. Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկ

ելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, ն տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին 4 Տես, տաոետ ուսումչ ՀԸ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 29ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը:

5Տե'ս, ոսոոտ ոււմումիչ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 : Հն տանում, Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուսրամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը:

կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին ն գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում: Միննույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի ն վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետնանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի ն պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀԸ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ: Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որնէ պարագայում կիրառելի չէ՛:

14. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճոաբեկ դատարանը, իր՝ մի շարք գործերով կայացված որոշումներով անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքին, արձանագրել է, որ 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պեւրրուսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 3Լի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:

պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր: ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 445-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Միննույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում` վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83- րդ հոդվածում, սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի:

Ուստի ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեն դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի:

Վերոգրյալից հետնում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխություը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որնէ բարենպաստ հետնանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին ն ներկա կարգավորումները նույնական են: Այլ խոսքով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքի տեսակի փոփոխության հետնանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը ենթակա է լուծման տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական

օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության էեթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ:

15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- մեղադրյալ Հ.Մանուչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը ն հանդիսանալով իշխանական լիազորություններով օժտված հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգովածությունից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, (2015-2016թթ. ընթացքում) դիտավորությամբ չի կատարել իրավական ակտրերով իր վրա դրված՝ շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինչպես նան ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձի նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու իր պարտականությունները, ինչպես նան շահադիտական դրդումներով կատարել է երկու դրվագ պաշտոնեական կեղծիք (առաջինն ավարտվել է 2017 թվականի մարտի 3-ին, իսկ մյուսը՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին), որոնք որակվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի Լին մասով ն 314-րդ հոդվածի 1Լին մասով (երկու դրվագ),

- Առաջին ատյանի դատարանը նշել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի Լին մասով «Հ.՛Մանուչարյանին մեղսագրվող արարքը դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, այն համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի Լին մասին, որն էլ իր հերթին դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի Լին մասով Հ.Մանուչարյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների համար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1Լին մասով սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու "Տե՛ս, ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանի՝ Գորգ Դուրյանի գործով 2024 թվականի հունիսի 12-ի թիվ ՀԿԴ/0113/0123 ն Արմեն Սանթրոսյանի գործով 2024 թվականի հուլիսի 15-ի թիվ ՀԿԴԶ/0003/01/23, Ելվինա Հովհաննիսյանի գործով 2024 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ ՀԿԴ/0094/01/23, Նազիկ Ամբրյանի գործով 2024 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ ՀԿԴ/0094/01/23, Սարգիս Թասլաքյանի գործով 2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ ՀԿԴ/0001/01/23 որոշումները:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

վաղեմության երկամյա ժամկետները լրացել են, ուստի դրանք պետք է դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով '",

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2005 ն 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ ն 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացնող օրենք է ն կիրառելի չէ մեղադրյալ Հ.Մանուչարյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչն անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կատարել է ոչ իրավաչափ եզրահանգումներ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթը Հ.Մանուչարյանի նկատմամբ կիրառելի լինելու վերաբերյալ, այդուհանդերձ թույլ չի տվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ՝ բավարարելով մեղադրյալ Հ.Մանուչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը:

16. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1114րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Հ.Մանուչարյանին մեղսագրվող հանցանքները թեն ՀՀ գործող քրեական օրենսգրքի դրույթների համաձայն՝ դասվում են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծություն, վկայում է, որ կատարված օրենսդրական փոփոխությունները Հ.Մանուչարյանի համար վաղեմության ժամկետների օ Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

ո Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

հաշվարկման առումով բարենպաստ հետնանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես նախկին, այնպես էլ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Հ.Մանուչարյանին վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի: Նախորդիվ ասվածից հետնում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով գործող քրեաիրավական օրենքով ոչ մեծ ծանրության, իսկ նախկին քրեական օրենսդրությամբ միջին ծանրության հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման առումով սահմանվել է նույնանման ժամկետ՝ հինգ տարի, որի լրանալու դեպքում միայն կարող է դադարեցվել մեղադրյալ Հ.Մանուչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ մեղադրյալ Հ.Մանուչարյանին վերագրվող ենթադրյալ արարքների կատարվելուց դեռնս հինգ տարին չլրացած նա ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ ն' վերագրվող ենթադրյալ արարքների կատարման ժամանակ, ն' գործող քրեական օրենքի համաձայն՝ Հ.Մանուջարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է հինգ տարի:

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ մեղադրյալ Հ.Մանուչարյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքների կատարման պահին գործող քրեական օրենքով ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ:

17. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Հ.Մանուչարյանին մեղսագրվող հանցանքներից վերջինը՝ պաշտոնեական կեղծիքը,

ավարտվել է 2019 թվականի հոկտեմբերի 15-ին», իսկ համաձայն սույն որոշման արդ ն 16-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների՝ տվյալ հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ է հանդիսանում 5 տարին, որը լրացել է 2024 թվականի հոկտեմբերի 15-ին: Ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ Հ.Մանուչարյանի նկատմամբ կայացված ն օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՃՀՀՄանուչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն այլնս անցել է, ն նա ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման:

17.1 Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը` դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն, նկատի ունենալով, որ քրեական գործով անցել են մեղադրյալ Հ.Մանուչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետով նախատեսված վաղեմության ժամկետները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264- րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ռ Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

20

ՈՐՈՇԵՑ

Լ ՃՇՇ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ

դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ2/0001/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել