Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԿԴ/0073/15/23
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ՀԿԴ/0073/15/23

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0073/15/2317 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 60. Սեփականության իրավունքը · Հոդված 121. Հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավումը · Հոդված 131. Գույքի արգելադրման նպատակը և հիմքերը
PDF

Ամփոփում

դատավոր՝ Ա.Հովհաննիսյան 2024 թվականի դեկտեմբերի 17-ին քաղաք Երնանում ՀԸ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0073/15/23 դատական վարույթով ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 12-ի որոշման դեմ արորը Սրահ բողոքը, 2 ՊԱՐՔԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 6 1 209 թվա

Ամբողջ Տեքստ

८५/0073/15/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան

2024 թվականի դեկտեմբերի 17-ին

քաղաք Երևանում

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ`

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0073/15/23 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 12-ի որոշման դեմ

վճռաբեկ բողոքը,

2

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի սեպտեմբերի 16-ին

հարուցվել է թիվ

քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված

ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը հետագայում ուղարկվել է

նախաքննություն

իրականացնելու։

1․1․ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին

ներգրավվել

է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։ 1.2. 2019 թվականի դեկտեմբերի 21-ին

նկատմամբ հայտարարվել

է հետախուզում։

2.

(այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին)՝ 2023 թվականի

ապրիլի 19-ի՝ գույքի արգելադրման մասին որոշմամբ 15.395.495 ՀՀ դրամի չափով արգելադրվել է

անվամբ գրանցված՝

անշարժ գույքը։

3. Նախաքննության մարմինը 2023 թվականի ապրիլի 20-ին նախորդ կետում նշված որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

4. Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի մայիսի 5-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է և գույքի արգելադրման մասին 2023 թվականի ապրիլի 19-ի որոշումը վերացվել է։

5

կողմից բերված հատուկ

վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումն

3

ամբողջությամբ բեկանվել է և հաստատվել է Նախաքննության մարմնի՝ գույքի արգելադրման մասին 2023 թվականի ապրիլի 19-ի որոշման իրավաչափությունը։

5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ

հատուկ վերանայման բողոք է բերել, որը

Վճռաբեկ դատարանի 2023 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող

փաստարկները և պահանջը․

Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

6. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, այն է՝ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ և 131-րդ հոդվածի պահանջները։ Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար։ 6.1. Բողոքաբերը նշել է, որ Նախաքննության մարմինը գույքի արգելադրման մասին որոշման հիմքում դրել է այն, որ

փաստացի պատկանող գույքը

կարող է օտարվել, և քրեական վարույթով անհրաժեշտ է ապահովել գույքի հնարավոր բռնագրավումը, ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցումը և գույքային հայցը:

Բողոքաբերի պնդմամբ՝ այն հանգամանքը, որ

անշարժ գույքը փաստացի

պատկանում է

հիմնավորվել է միայն վկաներ

ցուցմունքներով և օպերատիվ-հետախուզական միջոցառումների

արդյունքով, իսկ այն, որ նշված գույքը կարող է օտարվել, հիմնավորվում է միայն շահագրգիռ անձ՝

ցուցմունքով և Ոստիկանությունից

ստացված գրությամբ:

4

Արդյունքում բողոքաբերը գտել է, որ եթե նույնիսկ համարվի, որ գույքը փաստացի պատկանում է

օտարել, քանի որ

միևնույնն է, վերջինս չի կարող այն

անշարժ գույքը գրավադրված է

ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից։

ընկերությունում,

7. Բողոքի հեղինակը նշել է, որ գույքի հնարավոր բռնագրավումը, ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցումը և գույքային հայցը ապահովելու նպատակով գույքի արգելադրումը կարող է իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ ապացուցվի, որ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել է հանցագործության արդյունքում, իսկ

որպես մեղադրյալ

ներգրավելու մասին որոշման փաստական նկարագրում և միջնորդությանը կից ներկայացված նյութերում առկա չեն տվյալներ, որոնք կվկայեն այն մասին, որ անշարժ գույքն առաջացել է հանցագործության արդյունքում։

7.1. Անդրադառնալով հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցման նպատակին՝ բողոքաբերը գտել է, որ կաշառք տված անձինք չեն կարող տուժող ճանաչվել և չեն կարող հավակնել իրենց կողմից որպես կաշառք տված նյութական արժեքների վերադարձմանը, քանի որ դրանք ենթակա են պարտադիր բռնագրավման։ Միևնույն ժամանակ, բողոքաբերը փաստել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը գույքային հայցի ապահովումը՝ որպես գույքի արգելադրման նպատակ, չի նախատեսում:

8. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հունիսի 12-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

9. Նախաքննության մարմնի կողմից

մեղադրյալ է

ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ

5

քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված այն արարքների կատարման համար որ. «(…) [Ն]ա զբաղեցնելով

պաշտոնը, հանդիսանալով

ղեկավար

աշխատող,

դրդել է կատարել առանձնապես խոշոր

չափերով կաշառք տալու փորձ, նրանից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար, ինչպես նաև

առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Այսպես․

պատկանող,

տարածքի վարձակալ, անհատ ձեռնարկատեր

ստացել է

իրեն

գտնվող

դեմ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին քաղաքացիական հայց է

ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Դժգոհ լինելով դատաքննության ընթացքից՝ շուրջ մեկ տարի անց՝ 2015 թվականի սեպտեմբերին,

կատարվածի մասին պատմել է իր մտերիմ

հետ:

միջոցով ծանոթացել է

պատկանող

ընկերության կողմից դատարան ներկայացված քաղաքացիական հայցին վերաբերող փաստաթղթերին ծանոթանալուց հետո

խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու

դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, դատարանում քննվող քաղաքացիական գործով

օգտին դատական ակտ

կայացնելուն նպաստելու համար, նրան հորդորել է իր միջոցով պաշտոնատար անձանց տալ առանձնապես խոշոր չափերով՝ 6.110.910 ՀՀ դրամին համարժեք 13.000

6

ԱՄՆ դոլար կաշառք, ինչին

մտադրությունն իրագործելու համար

համաձայնել է: Իր հանցավոր

հայտնել է դատարանում քննվող քաղաքացիական գործով հօգուտ վերջինիս 18.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու հնարավորության մասին՝ այդ կերպ ազդելով վերջինիս գիտակցության և կամքի վրա՝ դրդել է նրան կատարել կաշառք տալու փորձ:

Այնուհետև, 2015 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում բակում և

գրասենյակի մոտ մաս-մաս ստացել և խարդախությամբ հափշտակել է նախապես պահանջված, առանձնապես խոշոր չափերով՝ 6.110.910 ՀՀ դրամին համարժեք 13.000 ԱՄՆ դոլարը:

Գումարը հափշտակելուց հետո, քանի որ քաղաքացիական գործով

օգտին չի բռնագանձվել

18.000.000 ՀՀ դրամ գումարը, վերջինս

կողմից խոստացված

2018-2019

թվականների ընթացքում մաս-մաս վերադարձրել է հափշտակված գումարի կեսը՝ 6.500 ԱՄՆ դոլարը:

Բացի այդ,

առևանգելու դեպքի

առթիվ

դատախազությունում 2007 թվականի փետրվարի 9-ին հարուցվել է թիվ քրեական գործը։ 2007 թվականի մայիսի 9-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին։ Դժգոհ լինելով քրեական գործով վարույթը կարճելու փաստից՝ տուժող

տեղեկացրել է քրոջ ամուսնուն՝

հայրը՝

մտերիմ. ոմն

միջոցով

այդ մասին

: 2007 թվականի հունիսին

ծանոթացել է

միջնորդությամբ

nų

հետ: Ոմն

հանդիպել են

պահանջել է քրեական գործով

7

վարույթը կարճելու մասին որոշումը և այլ փաստաթղթեր: Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո՝ 2009 թվականի հունիսին՝ քննությամբ չպարզված օրը, կրկին հանդիպել է

պաշտոնը, հանդիսանալով

աշխատող,

օրենսգրքով օժտված լինելով հետաքննության մարմնի

աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքները քննելու, քրեական գործերով արդարադատություն իրականացնելու լիազորություններով,

առևանգելու վերաբերյալ հարուցված և վարույթը կարճված քրեական գործով օգտին գործողություններ կատարելուն՝ ենթադրյալ

հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու

միասնական դիտավորությամբ, 2007 թվականի հունիսից մինչև 2009 թվականի գարունը՝ քննությամբ չպարզված օրերին, պահանջել և իր՝

բնակարանում, շենքի հարևանությամբ,

իր աշխատասենյակում մաս-մաս ստացել է

առանձնապես խոշոր չափերով՝ 12.340.040 ՀՀ դրամին համարժեք 38.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Կաշառքի առարկա հանդիսացող գումարը ստանալուց հետո, քանի որ քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է,

8

պահանջով

վերադարձրել է ստացած կաշառքի մի մասը՝ 5.000 ԱՄՆ դոլար գումարը»:

10. Գույքի արգելադրման մասին Նախաքննության մարմնի 2023 թվականի ապրիլի 19-ի որոշման համաձայն՝ «(…) Նախաքննության ընթացքում ՀՀ կադաստրի կոմիտեից ստացվել է

գտնվող անշարժ գույքի (հողամասի ծածկագիր՝

շինության ծածկագիր՝

) կադաստրային գործում

առկա փաստաթղթերի պատճենները, համաձայն որոնց՝

2002 թվականի հուլիսի 31-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով

ում անունից լիազորագրի հիման վրա հանդես

է եկել

6300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարով

վաճառել, իսկ

ձեռք է բերել անշարժ գույքը:

Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման

վկայականի համաձայն՝ 2002 թվականի օգոստոսի 8-ին անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է

սեփականության իրավունքը:

– Ըստ օրենքի ժառանգության իրավունքի` 16.03.2016թ

վկայագրի

համաձայն՝ հիշյալ անշարժ գույքը ժառանգությամբ ընդունել է 2016 թվականի ապրիլի 11-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն՝

անշարժ գույքը նվիրաբերել է

:

Բացի այդ, նախաքննության ընթացքում

որպես վկա

ցուցմունք է տվել այն մասին, որ 2019 թվականի ամռանը հանդիպել է վերջինս իրեն վերադարձրել է 1000 ԱՄՆ դոլար՝ հայտնելով, որ հողեր, ամառանոց ունի

գյուղում, որոնք վաճառում է, որից հետո իրեն ամբողջությամբ կվերադարձնի տրամադրած գումարը:

Բացի այդ,

նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-

հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 28-30։

ունի ամառանոց, որը հաշվառված է նրա կնոջ

անվամբ, սակայն պատկանում է

Պարզվել է նաև, որ

2019 թվականի ընթացքում պատրաստվել է շուրջ 500,000 ԱՄՆ դոլարով վաճառել հիշյալ ամառանոցը:

Վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ՝ վերոգրյալը բավարար է հաստատված համարելու, որ

սույն վարույթով մեղադրյալ

Նախաքննության ընթացքում

անշարժ գույքը փաստացի պատկանում է

ով մտադրված է օտարել այն:

ներկայացրել է 3.055.455

ՀՀ դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլարի չափով քաղաքացիական հայցի պահանջ և վարույթն իրականացնող մարմնի՝ 2022 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ ճանաչվել է քաղաքացիական հայցվոր:

Նախաքննության ընթացքում կատարված տեղեկատվության պահանջի հիման վրա՝

-ից ստացվել է տեղեկանք, համաձայն որի՝

գտնվող անշարժ

գույքի հավանական շուկայական արժեքը 2023 թվականի ապրիլի դրությամբ կազմում է 55.000.000-75.000.000 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 2013 թվականի դեկտեմբերի 24–ին կնքված անշարժ գույքի գրավի թիվ

ի ապահովումն

ՓԲԸ-ում (հասցե՝

(…) Այսպիսով, թիվ

պայմանագրով

անշարժ գույքը,

տրամադրած վարկի, գրավադրվել է

քրեական վարույթի նախաքննության ընթացքում

ձեռք բերված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ մեղադրյալ փաստացի պատկանող անշարժ գույքը կարող է օտարվել, բացի այդ, քրեական վարույթով անհրաժեշտ է ապահովել գույքի հնարավոր բռնագրավումը, ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցումը, գույքային (քաղաքացիական) հայցը, այսինքն՝ գույքի արգելադրումն անհրաժեշտ և

իրավաչափ է, ուստի 2023 թվականի ապրիլի 19-ին որոշում է կայացվել պատկանող, վերջինիս կնոջ՝

10

անվամբ գրանցված՝

թիվ

անշարժ գույքը 15,395,495 ՀՀ դրամի չափով արգելադրելու

մասին: (...)»²:

11. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...)

անվամբ գրանցված՝

անշարժ գույքը ձեռք է բերվել նվիրատվության

պայմանագրի հիմնան վրա, և սեփականության իրավունքով պատկանում է միայն նրան՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, համաձայն որի՝ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է։

Բացի այդ, գործի նյութերի համաձայն

չունի մեղադրյալի

կարգավիճակ և գույքային պատասխանատվություն չի կրում մեղադրյալի գործողությունների համար, ինչպես նաև՝ գործի նյութերում առկա չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք հիմք կտան Դատարանին գալ այն եզրահանգման, որ վերը նշված հասցեի անշարժ գույքը փաստացի պատկանում է

ուստի տվյալ պայմաններում վերը նշված գույքը չի կարող

արգելադրվել, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գույքի վրա կալանքը դրվել է Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով, այն է` առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ վերը նշված հասցեի անշարժ գույքը գրավադրված է

ՓԲԸ-ում, ապա դրա կապակցությամբ (...)

Դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա չեն տվյալներ այն մասին, որ

անշարժ գույքը հանդիսանում է հանցագործության արդյունքում ստացված կամ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույք: Ինչ վերաբերում է տուժողին 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 52-59։

11

ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցման համար անհրաժեշտ գույք հանդիսանալուն, ապա այն ևս առկա չէ, քանի որ գործի նյութերում առկա չեն տվյալներ՝ նշված գույքի նկատմամբ գրավի կամ սեփականության իրավունքը երրորդ անձանց կողմից դատական կարգով վիճարկելու վերաբերյալ:

Բացի այդ, [անընթեռնելի] ՓԲ ընկերության ներկայացուցիչ [անընթեռնելի] կողմից Դատարան ներկայացված պատասխանի համաձայն՝ վերը նշված գույքը կալանքից ազատելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն իրացնելու նպատակի առկայությամբ:

Դատարանն արձանագրում է, որ վերը նշվածն ինքնին հիմք է տալիս Դատարանին գալ այն եզրահանգման, որ [անընթեռնելի] սեփականության իրավունքով պատկանող` [անընթեռնելի]

[անընթեռնելի] անշարժ գույքի արգելադրումն իրավաչափ նպատակ չի հետապնդել:

Հետևաբար, Դատարանը գտնում է, որ քննիչի միջնորդությունը հիմնավորված չէ և ենթակա է մերժման:

Բացի այդ Դատարանն արձանագրում է, որ վերը նշված գույքն արգելադրելու մասին Քննիչի կողմից նախկինում կայացված որոշման արդյունքում՝ դրա իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը բավարարվել է և Վերաքննիչ Դատարանն արձանագրել է տվյալ գույքի արգելադրման ոչ իրավաչափ լինելը: (…)»3:

12. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Վերը շարադրված իրավական նորմերը համադրելով սույն վարույթի փաստերի հետ և բողոքի հիմքերի ու դրանք հիմնավորող փաստարկների սահմաններում դատական ստուգման ենթարկելով վիճարկվող դատական ակտի իրավաչափությունը՝ Վերաքննիչ դատարանը նախ փաստում է, որ անհիմն և վարույթի նյութերից չբխող է Առաջին ատյանի դատարանի այն դատողությունը, որ վարույթի նյութերում առկա չեն 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 139-149։

12

այնպիսի փաստական տվյալներ, որոնք հիմք կտան գալու այն եզրահանգման, որ համապատասխան հասցեում գտնվող անշարժ գույքը փաստացի պատկանում է Վերոգրյալի առնչությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝ վկա

2019 թվականի սեպտեմբերի 24–ին տված ցուցմունքով

հայտնել է, ի թիվս այլնի, հետևյալը. «(…)

վերադարձրեց 1.000 ԱՄՆ

դոլար: Ասում էր, որ

գյուղի դաչան վաճառում է, գումարս ամբողջությամբ

կվերադարձնի (…)»:

–վկա

2023 թվականի մարտի 21-ին տված ցուցմունքով հայտնել

է, ի թիվս այլնի, հետևյալը. «(...)

գյուղամիջում հանդիպել է

ինձ և հայտնել, որ

համայնքում կիսակառույց շինությունով

այլ հողամաս է հավանել, ցանկանում է իր զոքանչի անունով ձեռք բերել այն: Երջանիկ Խաչատրյանն ինձ չի հայտնել, թե

ինչու է զոքանչի

անունով ցանկանում այդ գույքը գնել, ես էլ նրան այդ կապակցությամբ հարցեր չեմ տվել: Համայնքի ղեկավարն ինձ ասաց նաև, որ գույքը վաճառողը կամ զոքանչը, այս պահին չեմ կարողանում հիշել, թե նրանցից ով, տարիքով կին է, խնդրեց առուվաճառքի պայմանագիրը կնքելիս նրանցից որևէ մեկի անունից հանդես գամ լիազորագրով: (…) Ինչ վերաբերում է (…)

ապա ես նրանց չեմ ճանաչում, երբևէ առնչություն չենք ունեցել, նույնիսկ չեմ տեսել, իմ առնչությունն այդ գործընթացում եղել է համայնքի

ղեկավար

և

հետ (...): (...)

ինձ հայտնել է, որ գույքը ձեռք է բերվում

կողմից, պարզապես նրա զոքանչի անունով է գրանցվելու (…)»,

- Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի)՝ 2013 թվականի դեկտեմբերի 24–ին կնքված թիվ

պայմանագրով

գտնվող անշարժ գույքը, ի ապահովումն

տրամադրած վարկի, գրավադրվել է

ՓԲԸ-ում:

13

Վերը մատնանշված փաստական տվյալների համադրված վերլուծության հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք ինքնին բավարար են համապատասխան հասցեում գտնվող անշարժ գույքը և մեղադրյալ

տիրապետության ներքո գտնվելու, այն վերջինիս փաստացի

պատկանելու վերաբերյալ ողջամիտ ենթադրություն անելու, և դրա ուժով ՔԴՕ 132- րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ «Մեղադրյալի գույք» պայմանի առկայությունը տվյալ դեպքում արձանագրելու համար: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը ընդունելի է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ Հակակոռուպցիոն դատարանի կողմից անտեսվել են քրեական վարույթի ընթացքում ստացված համապատասխան փաստական տվյալները:

5.2.2. Բացի այդ, Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված դրույթների շրջանակներում արված դատողությունների առնչությամբ իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկին, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանը, խնդրո առարկա նորմի իմաստով

չհանդիսանալով վարույթ իրականացնող մարմին, գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափության հաստատման դատական երաշխիքների վարույթի շրջանակներում անդրադարձել է արգելադրված գույքի առարկայի՝ իրացման նպատակով արգելանքից հանելու անհրաժեշտությանը և

հիմնավորվածությանը։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն վարույթի շրջանակներում այդպիսի հարցի քննարկումը դատարանի իրավասությունների շրջանակից դուրս էր գտնվում։

1

1

น

Վերոգրյալից զատ Վերաքննիչ դատարանը նաև ընդունելի չի համարում Առաջին ատյանի դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի՝ նախկինում կայացրած համապատասխան որոշմանը արված հղումը՝ հաշվի առնելով առնվազն այն, որ սույն վարույթի շրջանակներում քննարկման առարկան բոլորովին այլ, ավելին` 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան կայացված՝ «Գույքն արգելադրելու

14

մասին» 2023 թվականի ապրիլի 19-ի որոշման իրավաչափության հարցն է եղել:(...)»4:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր են արդյոք գույքի արգելադրման մասին Նախաքննության մարմնի որոշումը վերացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

14. ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: (...)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով (…)»։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով(…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 33-42։

15

«1. Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանք պետք է հաստատվի պատշաճ ապացույցների բավարար

համակցությամբ։»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքի արգելադրումը կիրառվում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար:

2. Գույքը կարող է արգելադրվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ.

2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց.

3) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ.

4) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ, 292-րդ, 340-րդ կամ 399-րդ հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկա է.

5) առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված գույքի բացակայության դեպքում կարող է արգելադրվել դրան համարժեք գույք»։

16

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը, իսկ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով արգելադրվել կարող է մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը, ներառյալ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ անկախ գույքի տեսակից և այն տիրապետողից: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում կարող է արգելադրվել միայն համապատասխան բաժինը:

2. Մի քանի մեղադրյալներից կամ նրանց գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձանցից յուրաքանչյուրի՝ արգելադրման ենթակա գույքի բաժինը որոշելիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի է առնում ենթադրյալ հանցագործությանը մեղադրյալներից յուրաքանչյուրի դերը և մասնակցության աստիճանը:

3. Արգելադրման ենթակա չէ՝

1) այն գույքը, որի վրա օրենքի համաձայն չի կարող բռնագանձում կամ բռնագրավում տարածվել.

2) իրեղեն ապացույց ճանաչված գույքը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: Դատական վարույթում գույքն արգելադրվում է դատարանի որոշմամբ:

(...)

3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված

հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչը

համապատասխան գույքի արգելադրումն իրականացնում է անհապաղ: (...)»:

17

ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը և այլ տեսակի օգուտը, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքը և միջոցը, հանցագործության առարկան դատարանի կողմից ենթակա են պարտադիր բռնագրավման՝ անհատույց վերցման, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

(...)

7. Բռնագրավման ենթակա չէ հանցանք կատարած անձի կամ նրա խնամքի տակ գտնվող անձի համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով, բարեխիղճ երրորդ անձի գույքը, տուժողին վերադարձման ենթակա գույքը, ինչպես նաև տուժողին հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար անհրաժեշտ գույքը: Եթե բռնագրավման ենթակա գույքը ծանրաբեռնված է բարեխիղճ երրորդ անձանց իրավունքներով, ապա այդպիսի իրավունքները պահպանվում են բռնագրավումից հետո:

8. Եթե տուժողի և բարեխիղճ երրորդ անձի միջև առկա է վեճ բռնագրավման ենթակա գույքի վերաբերյալ, ապա այդ գույքի բռնագրավումը կարող է կատարվել քաղաքացիական դատավարության կարգով:

(...)

11. Սույն հոդվածի իմաստով՝ բարեխիղճ երրորդ անձ է համարվում այն անձը, որը ձեռք է բերել հանցավոր ծագում ունեցող գույքը կամ ծանրաբեռնել է այն իր իրավունքներով, բայց չգիտեր և չէր կարող իմանալ, որ այդ գույքը հանցագործության արդյունքով ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք կամ միջոց կամ հանցագործության առարկա: Բարեխիղճ երրորդ անձ է համարվում նաև այն անձը, որի գույքն իր կամքից անկախ հանգամանքներով դուրս է եկել իր տիրապետությունից, կամ որը գույքը հանձնել է

18

այլ անձի, եթե նա չգիտեր ու չէր կարող իմանալ, որ այդ գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել հանցանք կատարելու նպատակներով»: 14.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ Բորժոնովն ընդդեմ Ռուսաստանի գործով կայացված վճռում, մեկնաբանելով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթները, նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև։ Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև։

15. Վճռաբեկ դատարանը, քննարկման ենթարկելով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգիրք) նախատեսված գույքի վրա կալանք դնելու ինստիտուտը, Ալլա Սեկոյանի վերաբերյալ գործով որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(…) [Կ]ալանք կարող է դրվել հետևյալ անձանց գույքի վրա՝ (...)

դ) այլ անձինք, որոնց սեփականությունն է հանդիսանում կամ որոնց մոտ է գտնվում այնպիսի գույք, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողությունների արդյունքում:

(...)

Օրենքում այլ անձանց նշումը, ում սեփականությունն է հանդիսանում կամ ում մոտ գտնվում է այնպիսի գույք, որի վերաբերյալ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն ստացվել է մեղադրյալի կամ կասկածյալի հանցավոր գործունեության արդյունքում, պայմանավորված է նրանով, որ գործնականում հաճախ վերջինների կողմից նշված գույքը թաքցվում է այլ անձանց մոտ՝ դրա հայտնաբերումը 5 Տե՛ս Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետեր 59-60

19

դժվարեցնելու կամ անհնարին դարձնելու, ամեն կերպ իրենց մոտ պահպանելու նպատակով:

(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի վրա կալանք դնելու հիմքերի առկայության պատշաճ հիմնավորումն առանցքային նշանակություն ունի ինչպես գույքի վրա կալանք դնելու մասին օրինական որոշման կայացման, այնպես էլ հանրային շահի ու անհատի սեփականության իրավունքի պաշտպանության արդարացի հավասարակշռությունն ապահովելու տեսանկյունից։ Ուստի, գույքի վրա կալանք դնելիս վարույթն իրականացնող մարմինը, ելնելով գույքի վրա կալանք դնելու նպատակից, պետք է պատճառաբանված կերպով հիմնավորի, որ. (...)

3) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված հանցակազմերով առկա է հիմնավորված ենթադրություն առ այն, որ գույքը, որի վրա կալանք է դրվում, ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողություն(ներ)ի արդյունքում,

(...)

Կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող և սույն որոշման 15-րդ կետի (դ) ենթակետում նշված անձանց սեփականությունը հանդիսացող կամ նրանց մոտ գտնվող գույքի վրա կալանք դնելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է բավարար հիմքերի վկայակոչմամբ հիմնավորել կալանադրվող գույքի` կասկածյալի կամ մեղադրյալի առերևույթ հանցավոր գործողություն(ներ)ի արդյունքում ձեռքբերված լինելու հնարավորությունը: (…)»։

15.1. Մեկ այլ՝ Արթուր Անդրեասյանի վերաբերյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) [Բ]ռնագանձման ենթակա գույքի վրա կալանք կարող է դրվել անկախ դրա՝ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրա կողմից տիրապետելու հանգամանքից: Այդ առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հանցանք կատարած անձը կարող է 6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ալլա Սեկոյանի վերաբերյալ գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0185/11/11 որոշման 15-17-րդ կետերը։

20

բռնագանձման ենթակա գույքը, օրինակ, սեփականության իրավունքով տրամադրել մեկ այլ անձի՝ հանցագործության կատարման արդյունքում դրա ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված լինելու փաստը քողարկելու նպատակով: Ուստի նման իրավիճակները բացառելու անհրաժեշտությունից ելնելով` օրենսդիրը բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք դնելու հարցում չի սահմանափակվել այդպիսի գույքի՝ սեփականության իրավունքով միայն կասկածյալին կամ մեղադրյալին պատկանելու հանգամանքով:

Չնայած դրան՝ հաշվի առնելով մասնավոր և հանրային շահերի

հավասարակշռության ապահովման անհրաժեշտությունը` նախատեսվել է գույքի վրա բռնագանձում տարածելը բացառող երկու դեպք.

1) երբ տվյալ գույքը պատկանում է բարեխիղճ երրորդ անձին,

2) երբ տվյալ գույքն անհրաժեշտ է տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բռնագանձման ենթակա գույք չի կարող համարվել, հետևաբար նաև բռնագանձումն ապահովելու նպատակով կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որ թեև համարվում է հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված, սակայն պատկանում է բարեխիղճ երրորդ անձին կամ անհրաժեշտ է տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար ( …)»:

15.2. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գույքի վրա կալանք դնելու մասին որոշմանն առաջադրվող չափանիշներին, Սամվել Մայրապետյանի վերաբերյալ գործով որոշմամբ նշել է. «(…) [Ա]նձի սեփականության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումը բացառող կարևոր դատավարական երաշխիք է օրենսդրական այն պահանջը, որ վարույթն իրականացնող մարմնի որոշումը՝ անձի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ, պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված: Իսկ դա ենթադրում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Անդրեասյանի վերաբերյալ գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0200/01/13 որոշման 19.2 կետը:

որոշումը պետք է կայացվի քրեադատավարական օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի կիրառման անհրաժեշտությունը, այլ կերպ՝ դրա կիրառման հիմքերի և նպատակների առկայությունը հիմնավորող՝ քրեական գործի նյութերից բխող փաստական տվյալների հիման վրա: Գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը, հիմնվելով գործում առկա նյութերի վրա, պարտավոր է հիմնավորել դրա իրավական հիմքերի և նպատակներից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը` չսահմանափակվելով միայն գույքի վրա կալանք դնելը կարգավորող օրենսդրական ձևակերպումների շարադրանքով: Միայն վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում է հնարավոր ապահովել հասարակության ընդհանուր շահի և անհատի սեփականության (կամ այլ գույքային) իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի

հավասարակշռությունը: Հարկ է նշել, որ կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի կիրառման համար անհրաժեշտ է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը կամ դատական ծախսերն ապահովելու նպատակներից առնվազն մեկի առկայությունը: (...)»8:

16. Վճռաբեկ դատարանը, ընդգծելով անձի սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական սկզբունքի կարևորությունը, կրկնում է, որ իր սեփականությունը հանդիսացող գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու՝ անձի սահմանադրական իրավունքը սահմանափակող քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրավաչափ կիրառման համար վարույթն իրականացնող մարմինն ընդհանուր շահի և անհատի՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև պարտավոր է ապահովել արդարացի հավասարակշռություն։

16.1. Անձի սեփականության իրավունքի սահմանափակման հարկադրանքի միջոցի՝ գույքի արգելադրման կիրառման ընթացքում հանրային և մասնավոր շահերի

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Մայրապետյանի վերաբերյալ գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0587/11/18 որոշման 15-րդ կետը։

22

հավասարաչափ պաշտպանության և դրանց գնահատմանը ներկայացվող պահանջներն էլ ավելի են կարևորվում այն պայմաններում, երբ արգելադրման է ենթակա քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակով հանդես չեկող, այլ երրորդ անձի գույքը։

16.2. Վճռաբեկ դատարանը արձանագրում է նաև, որ օրենսդիրը երրորդ անձի գույքի արգելադրման համար սահմանել է որոշակի առանձնահատկություններ և տարբերակել է երրորդ անձին պատկանող գույքի և մեղադրյալի գույքի արգելադրման կառուցակարգերը՝ նպատակները և հիմքերը։ Նշվածն ուղղված է քրեական վարույթի շրջանակներում, քրեական օրենքով արգելված արարքի կատարմանը չներգրավված անձի իրավունքների անհարկի սահմանափակման հնարավորության բացառմանը։ Քանի որ իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքից բխում է, որ վարույթն իրականացնող մարմինը ենթադրյալ հանցանքի կատարման կասկածով չծանրաբեռնված անձի նկատմամբ չի կարող միևնույն չափանիշով քրեադատավարական հարկադրանքի միջոց կիրառել, ինչ մեղադրյալի նկատմամբ:

17. Ինչպես հետևում է նախորդ կետում մեջբերված դատավարական նորմերի վերլուծությունից, օրենսդիրը գույքի արգելադրման նպատակ է համարում՝

1) հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցումը,

2) հնարավոր վարութային ծախսերի հատուցումը,

3) գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելը,

4) գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելը:

Ինչ վերաբերում է գույքի արգելադրման հիմքերին, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերլուծությունից բխում է, որ գույքի վրա արգելանք կարող է դրվել այն պարագայում, երբ՝

1) այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ,

2) այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ

օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց,

23

3) ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ,

4) գույքը մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկա է,

5) առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:

17.1. Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ կարգավորումներից երևում է, որ օրենսդիրը տարանջատում է գույքի արգելադրման երկու խումբ հիմքեր, որոնք են.

1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ արգելադրման ենթակա գույքն ունի ենթադրյալ հանցավոր ծագում․

2) առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել։

Ընդ որում, կախված գույքի արգելադրման նպատակից և հիմքից՝ օրենսդիրը տարանջատում է նաև արգելադրման ենթակա գույքը՝ փաստացի սահմանելով այն անձանց շրջանակը, ում գույքի վրա կարող է արգելանք դրվել։ Այսպես. հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցման նպատակով արգելանք կարող է դրվել բացառապես մեղադրյալի կամ վերջինիս գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի (օրինակ՝ անչափահաս մեղադրյալի դեպքում օրինական ներկայացուցիչը, աշխատողի դեպքում ՝ իրավաբանական անձը), իսկ վարութային հնարավոր ծախսերի հատուցման նպատակով՝ բացառապես վճարունակ մեղադրյալի՝ օրինական ծագում ունեցող գույքի վրա, եթե առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել։ Իսկ հնարավոր բռնագրավման կամ բռնագանձման նպատակով արգելադրման ենթակա է ցանկացած, այդ թվում՝ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձի գույք։ Սակայն, եթե առաջին դեպքում գույքի արգելադրման հիմքը ողջամիտ ենթադրությունն է, որ կոնկրետ գույքը կարող է ոչ իրավաչափորեն տնօրինվել, տիրապետվել կամ օգտագործվել, ապա երկրորդ դեպքում գույքի արգելադրման հիմքի առումով

24

օրենսդիրն ավելի բարձր ապացուցողական շեմ է նախատեսում, այն է՝ ենթադրության փոխարեն գույքի հանցավոր ծագումը հիմնավորող ապացույցների գերակշռություն։

Վերոշարադրյալից բխում է, որ անձի սեփականության իրավունքը սահմանափակող հարկադրանքի միջոցի՝ գույքի արգելադրման կիրառման ընթացքում հանրային և մասնավոր շահերի հավասարաչափ պաշտպանությանն ուղղած պահանջներն առավել խիստ են այն պայմաններում, երբ արգելադրման է ենթակա քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունեցող երրորդ անձի գույքը։

Ըստ այդմ էլ, օրենսդիրը որոշակի առանձնահատկություններ է սահմանել երրորդ անձի գույքի արգելադրման համար և տարբերակել երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի և մեղադրյալի գույքի արգելադրման կառուցակարգերը։ Այս տարբերակման, մասնավորապես երրորդ անձի սեփականության իրավունքի սահմանափակման առավել խիստ պահանջներ նախատեսելու կարգավորման հիմքում ընկած է իրավաչափ այն գաղափարը, որ քրեական օրենքով արգելված արարքի կատարմանն առնչություն չունեցող անձի իրավունքների սահմանափակման իրավաչափությունը ենթադրում է հնարավոր կամայականություններն ու չարաշահումները բացառող առավել լուրջ երաշխիքների առկայություն՝ ապահովելու համար միջամտության համաչափությունը հետապնդվող նպատակին:

18. Անդրադառնալով գույքը օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու հիմքի առկայության պատշաճ հիմնավորմանը՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ գույքի արգելադրման հիմքերով պայմանավորված` օրենսդիրը ապացուցման տարբեր շեմեր է նախատեսում։ Եթե հանցավոր գործունեության արդյունքում ստացված լինելու կամ հանցանք կատարելու համար նախատեսված գործիք կամ առարկա լինելու հիմքով գույքի արգելադրման համար համապատասխան հիմքի առկայությունը հիմնավորելու համար անհրաժեշտ է հաղթահարել ապացույցների գերակշռության շեմը, ապա մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային

պատասխանատվություն կրող անձի գույքը օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու հիմքով արգելադրելու համար բավարար է հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ ողջամիտ ենթադրության առկայությունը։ Այլ կերպ՝ կախված հիմքից՝ քննիչը մի դեպքում պետք է ապացույցների գերակշռությամբ հիմնավորվի, որ, օրինակ, կոնկրետ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ, իսկ մյուս դեպքում պետք է ներկայացնի այնպիսի փաստական տվյալներ, որոնք թույլ կտան ողջամիտ ենթադրություն անելու այն մասին, որ արգելադրվող գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել։ Վերոշարադրյալից բխում է, որ ապացույցների գերակշռության և ողջամիտ ենթադրության շեմերը էապես տարբերվում են միմյանցից, քանի որ առաջինն ապացուցման ավելի բարձր բեռ է դնում վարույթն իրականացնող քննիչի վրա՝ պարտավորեցնելով վերջինիս ապացույցների գերակշռությամբ հիմնավորել արգելադրման ենթակա գույքի և հանցանքի միջև պատճառական կապի առկայությունը։ Մինչդեռ ողջամիտ ենթադրության պարագայում ապացուցման շեմն ավելի նվազ է, և վարույթն իրականացնող մարմինը պետք է գործով ձեռք բերված փաստական տվյալ(ներ)ով հիմնավորի գույքը օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու հավանական վտանգը, սակայն այս դեպքում ևս քննիչը պետք է որոշակի հիմնավորում ներկայացնի։ Գույքը թաքցնելու, փչացնելու կամ սպառելու հավանական վտանգը վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմնավորի գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդությանը կից ներկայացված՝ գործով ձեռք բերված փաստական տվյալ(ներ)ով, հակառակ պարագայում անհարկի կսահմանափակվի իր գույքն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու՝ անձի սահմանադրական իրավունքը։

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Գույքի արգելադրման մասին Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի ապրիլի 19-ին որոշմամբ

[Կնիք]

կնոջ՝

անվամբ գրանցված՝

անշարժ գույքը 15.395.495 ՀՀ դրամի չափով արգելադրվել է այն պատճառաբանությամբ, որ նշված գույքը կարող է օտարվել, և որ քրեական վարույթով անհրաժեշտ է ապահովել գույքի հնարավոր բռնագրավումը, ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցումը, գույքային (քաղաքացիական) հայցը։

Առաջին ատյանի դատարանը, մերժելով գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ Նախաքննության մարմնի միջնորդությունը, արձանագրել է, որ

անվամբ գրանցված՝

անշարժ գույքը ձեռք է բերվել նվիրատվության պայմանագրի հիմնան վրա, և սեփականության իրավունքով պատկանում է միայն նրան։ Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ գործի նյութերի համաձայն՝

չունի

մեղադրյալի կարգավիճակ և գույքային պատասխանատվություն չի կրում մեղադրյալի գործողությունների համար, և որ գործի նյութերում առկա չեն նաև այնպիսի փաստական տվյալներ, որոնք հիմք կտան գալ այն եզրահանգման, որ վերը նշված հասցեի անշարժ գույքը փաստացի պատկանում է

10.

․ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, գտել է, որ վկա

2019 թվականի սեպտեմբերի 24-ին տված

ցուցմունքը, վկա

2023 թվականի մարտի 21-ին տված ցուցմունքը և

անշարժ գույքի գրավի (հիփոթեքի)՝ 2013 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված թիվ պայմանագիրը՝ որպես փաստական տվյալներ, բավարար

են

համապատասխան հասցեում գտնվող անշարժ գույքը մեղադրյալ

տիրապետության ներքո գտնվելու, այն վերջինիս փաստացի պատկանելու վերաբերյալ ողջամիտ ենթադրություն անելու համար"։

20․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքների վերլուծության հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։

հետևություններ անելիս առ այն, որ վկաներ

ցուցմունքները և անշարժ գույքի գրավի պայմանագրերը բավարար են եզրահանգելու, որ

անշարժ գույքը փաստացի պատկանում է մեղադրյալ

անտեսել է գործում առկա այն փաստական տվյալները, որ նշված գույքը 2002 թվականի հուլիսի 31-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վաճառել է

ինչի հիման վրա 2002 թվականի

օգոստոսի 8-ին նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է

սեփականության իրավունքը, այնուհետև 2016 թվականին, և ըստ օրենքի ժառանգության իրավունքով, հիշյալ անշարժ գույքը ժառանգությամբ ընդունել է , իսկ 2016 թվականի ապրիլի 11-ին կնքված անշարժ

գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն՝

գույքը նվիրաբերել է

անշարժ

։ Ընդ որում, դեռևս 2013

թվականի դեկտեմբերի 24-ին կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի)՝ թիվ 2/309 պայմանագրով նշված անշարժ գույքը, ի ապահովումն

տրամադրած վարկի, գրավադրվել է

ՓԲԸ-ում, իսկ

որպես մեղադրյալ է ներգրավվել 2019 թվականի դեկտեմբերի 20-ին՝ 2007 թվականին, 2009 թվականին և 2015 թվականին ենթադրյալ հանցանքների կատարման համար”։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ կոնկրետ դեպքում արգելադրվել է մեղադրյալ

փաստացի պատկանող գույքը։ Ուստի, խնդրո առարկա՝

երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, կոնկրետ դեպքում, չէր կարող արգելադրվել որպես մեղադրյալի գույք ողջամիտ ենթադրության այն հիմքով, որ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:

20.1. Ինչ վերաբերում է գույքային հայցը ապահովելու նպատակով գույքը արգելադրելուն, ապա Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ տվյալ դեպքում Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ 12 Տե՛ս սոն որոշման 9-ոո նետո

28

գտնվող անշարժ գույքի նկատմամբ արգելադրումը պատճառաբանվել է գույքի հնարավոր բռնագրավումը, ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը և գույքային (քաղաքացիական) հայցն ապահովելու

անհրաժեշտությամբ”։ Մինչդեռ, նախևառաջ, հարկ է արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը գույքային (քաղաքացիական) հայցն ապահովելու նպատակով գույքի արգելադրման ինքնուրույն նպատակ չի նախատեսում։ Ինչ վերաբերում է գույքի արգելադրման՝ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման նպատակին, ապա սույն դեպքում քրեական վարույթի

առանձնահատկություններով պայմանավորված՝ նկատի ունենալով նաև սույն որոշման 9-րդ կետում մեջբերված մեղադրանքի փաստական կողմի նկարագրությունը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման մասին խոսելն ինքնին անիրատեսական է։

20.2. Ինչ վերաբերում է գույքի բռնագրավման նպատակով

որպես երրորդ անձի գույքի արգելադրման իրավաչափությանը, ապա սույն որոշման 14-18.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Նախաքննության մարմնի կողմից չի ներկայացվել որևէ նյութ, որը հիմք կտար գտնվող անշարժ գույքը դիտարկելու որպես հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք կամ միջոց, կամ հանցագործության առարկա։

Դրա հետ մեկտեղ, թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը նախատեսել է հանցավոր ծագում ունեցող գույքի բացակայության դեպքում դրան համարժեք գույքի արգելադրման հնարավորություն,

13 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետո

29

սակայն սույն դեպքում Նախաքննության մարմնի կողմից դրա վերաբերյալ համապատասխան հիմնավորում չի ներկայացվել։

21. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-133-րդ հոդվածի պահանջների խախտում, որն էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված՝ սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված հանրայնության սկզբունքի խախտման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հունիսի 12-ի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Նախաքննության մարմնի 2023 թվականի ապրիլի 19-ի գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելով, կայացրել է գործի ելքն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ։ Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հունիսի 12-ի դատական ակտը պետք է բեկանել և կայացնել փոխարինող դատական ակտ՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի մայիսի 5-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի սույն որոշմամբ արտահայտված իրավական

դիրքորոշումները։

22. Ինչ վերաբերում է բողոքաբերի ներկայացված մյուս փաստարկներին, ապա սույն դեպքում, երբ արդեն իսկ առկա են բողոքարկվող դատական ակտը բեկանելու իրավական հիմքեր, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում դրանց անդրադառնալը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի

30

Հանրապետության և դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ, 394-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՀԿԴ/0073/15/23 դատական վարույթով գույքի արգելադրման մասին 2023 թվականի ապրիլի 19-ի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի հունիսի 12-ի որոշումը բեկանել և կայացնել փոխարինող դատական ակտ՝ օրինական ուժ տալով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի մայիսի 5-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ/0073/15/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել