ՎԴ/2521/05/08
Ամփոփում
քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 11.12.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի ՛Հրազդանի Էներգետիկ կազմակերպություն ԲԲԸ-ի (այսուհետ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ Կոմիտե) 25.01.2008 թվականի թիվ 1033821 ակտը և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովի 29.02.2008 թվականի թիվ 5/2 որոշումը որպես օրենքի խախտմամբ ընդունված ոչ իրավաչափ վարչական ակտեր, վերացնելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/2521/05/08
Նախագահող դատավոր Ռ. Հակոբյան
Վարչական գործ թիվ ՎԴ/2521/05/08
2010թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ
դատավորներ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 11.12.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի ՛Հրազդանի Էներգետիկ կազմակերպություն ԲԲԸ-ի (այսուհետ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ Կոմիտե) 25.01.2008 թվականի թիվ 1033821 ակտը և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովի 29.02.2008 թվականի թիվ 5/2 որոշումը որպես օրենքի խախտմամբ ընդունված ոչ իրավաչափ վարչական ակտեր, վերացնելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել 25.01.2008 թվականի թիվ 1033821 ակտը և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովի 29.02.2008 թվականի թիվ 5/2 որոշումը և պարտավորեցնել ընդունելու բարենպաստ վարչական ակտ, որով կհաստատվի ընկերության՝ որպես հարկային գործակալի պետական բյուջե վճարած 23.234.500 ՀՀ դրամ շահութահարկը վճարման ենթակա չլինելու հանգամանքը: ՀՀ վարչական դատարանի (այսուհետ Դատարան) 11.12.2008 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է: Վճռվել է վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 25.01.2008 թվականի թիվ 1033821 ակտը և ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովի 29.02.2008 թվականի թիվ 5/2 որոշումը, պարտավորեցվել է պատասխանողին ընդունելու բարենպաստ վարչական ակտ հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի իրավական դիրքորոշումը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1.Դատարանը չի կիրառել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև 28.12.1996 թվականի ՛Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 2-րդ կետը, ՛Հարկերի մասին ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, ՛Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 57-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 07.01.2004 թվականի թիվ 1398-Ն որոշմամբ սահմանված կարգի 2րդ և 5-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՛Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ
փաստարկներով
Ակտի 1-ին կետի վերաբերյալ Դատարանը հանգել է սխալ հետևության, որ Ռուսաստանի Դաշնության (այսուհետ ՌԴ) գույքի կառավարման դեպարտամենտը հանդիսացել է ներկայացուցիչ, իսկ վճարված շահաբաժնի տնօրինման իրավունքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը՝
Դատարանը հաշվի չի առել, որ պետությունը ՌԴ-ն, գործում է ի դեմս իր պետական մարմինների, հետևաբար վճարված շահաբաժնի տնօրինման իրավունքը պատկանում է ոչ թե ՌԴ-ին ընդհանրապես, այլ նրա լիազորված մարմիններից մեկին, տվյալ դեպքում պետական գույքի կառավարման դեպարտամենտին՝
Դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը, հիմք ընդունելով ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների միջև 28.12.1996 թվականին կնքված ՛Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագրի 10-րդ հոդվածի 2-րդ կետի ՛ա ենթակետի պահանջները, ՌԴ-ի գույքի կառավարման դեպարտամենտին վճարված շահաբաժնից, որպես հարկային գործակալ, հաշվարկել, պահել և բյուջե է վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ 5 տոկոս դրույքաչափով, դրանով իսկ ՌԴ-ի գույքի կառավարման դեպարտամենտին արդեն իսկ ճանաչել է որպես ոչ ռեզիդենտ կազմակերպություն՝
Բացի այդ, Դատարանն անտեսել է, որ Ընկերությունը չի պահպանել ՛Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին ՀՀ գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին ՀՀ կառավարության 07.10.2004 թվականի թիվ 1398-Ն
որոշմամբ հաստատված կարգի պահանջները և 2006 թվականին չի դիմել ու չի ստացել ծառայության պետի կողմից վավերացված սերտիֆիկատ-դիմումը, ուստի պարտավոր էր հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտին (օտար անձին) վճարված եկամուտներից (շահութաբաժնից) հարկի պահումը կատարել ՛Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված 10 տոկոս դրույքաչափով, և ոչ թե 5 տոկոս դրույքաչափով՝
2. Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, չի կիրառել ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 20-րդ, 23-րդ, 43-րդ և 431-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՛ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի 3-րդ, 6-րդ հոդվածները, ՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 37-րդ, 55րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ
փաստարկներով
Ակտի 4-րդ կետն անվավեր ճանաչելով Դատարանը պատճառաբանել է, որ վարչական մարմինը չի պարզել ՛Մեդիսար ՍՊԸ-ի կողմից դուրս գրված 05.10.2005 թվականի
թիվ
803
հաշիվ-ապրանքագրի
վերաբերյալ
տեղեկության
արժանահավատությունը, ինչպես նաև չի ապահովել վարչական վարույթով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ Տվյալ դեպքում Դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց չի ներկայացրել ՛Մեդիսար ՍՊԸ-ի կողմից 05.10.2005 թվականին դուրս գրված թիվ 803 հաշիվ-ապրանքագիրը, որը պետք է ներառվեր հարկային մարմին ներկայացվող տեղեկություններում:
Դրա փոխարեն ներկայացրել է 30.09.2005 թվականի թիվ 803 հաշիվապրանքագիրը, որը վերաբերում է արդեն իսկ ստուգված ժամանակաշրջանին: Հետևաբար, Ընկերությունը չէր կարող 2005 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին հաշվանցել 05.10.2005 թվականի հաշիվ-ապրանքագրում արտացոլված ԱԱՀ-ի գումարը՝ Արդյունքում Ընկերությունը խախտել է ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 20-րդ, 23-րդ և 43.1-րդ հոդվածների պահանջները՝ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 11.12.2008 թվականի վճիռը և այն փոփոխել հայցը մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բողոք բերած անձը չի հիմնավորել այն հանագամանքը, որ Ընկերության գրանցված սեփականատեր հիմնադիրը Ռուսաստանի Դաշնությունը չէ, կամ, որ ՛Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է ոչ ռեզիդենտ, հետևաբար նաև շահութահարկ վճարող:
Գործում առկա Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրված փաստաթղթի համաձայն Ընկերության գրանցված սեփականատերը Ռուսաստանի Դաշնությունն է:
Իսկ վճարված շահաբաժնի տնօրինման իրավունքը պատկանում է Ընկերության սեփականատեր Ռուսաստանի Դաշնությանը:
Ինչ վերաբերում է բողոքում վկայակոչված ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 28.12.1996 թվականի կնքված ՛Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագրի (այսուհետ Համաձայնագիր) 4-րդ հոդվածի 1-ին կետով տրվող ՛Պայմանավորվող պետության ռեզիդենտ հասկացությանը, ապա Համաձայնագրի իմաստով ՛Պայմանավորվող պետության ռեզիդենտ է համարվում
պետական իշխանության մարմինը, որը այդ պետության օրենսդրությամբ այնտեղ ենթակա է հարկման բնակության վայրի, գրանցման վայրի կամ այլ համանման չափանիշի հիման վրա: Բողոք բերած անձը որևէ հիմնավորում չի ներկայացրել, որ Ռուսաստանի Դաշնությունը Ռուսաստանի Դաշնությունում ենթակա է հարկման, հետևաբար անհիմն է:
Բացի այդ, անհիմն է նաև բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ Ընկերությունը ՌԴ-ի գույքի կառավարման դեպարտամենտին վճարված շահաբաժնից, որպես հարկային գործակալ, հաշվարկել, պահել և բյուջե է վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ 5 տոկոս դրույքաչափով, որով ՌԴ-ի գույքի կառավարման դեպարտամենտին արդեն իսկ ճանաչել է որպես ոչ ռեզիդենտ կազմակերպություն, քանի որ ՀՀ-ում ֆիզիկական և իրավաբանական անձինք հարկ վճարում են ոչ թե այն պատճառով, որ իրենք իրենց կամ իրենց հիմնադիրներին ճանաչում են որպես հարկ վճարող, այլ օրենքով որպես հարկ վճարող ճանաչված լինելու հիմքով: Բողոք բերած անձը հաշվի չի առել,որ Ընկերության կողմից ներկայացված 30.09.2005 թվականի թիվ 803 հաշիվ-ապրանքագիրը իր վավերապայմաններով, բացառությամբ ամսաթվի համապատասխանում է հարկային հաշիվների վերաբերյալ 37-րդ տողում ներկայացրված տեղեկությանը:
Հիշատակված հաշիվ-ապրանքագիրը դուրս է գրվել 30.09.2005 թվականին: Սակայն Ընկերությունն այն օրերի տարբերությամբ ուշ է ստացել, որի համար էլ ներառել է 2005 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացվող տեղեկություններում՝
Տվյալ դեպքում հարկային մարմիններին ներկայացվող տեղեկությունների 37-րդ տողում նշված հարկային հաշվի գոյություն չունենալու փաստը միայն ամիս-ամսաթվի միջոցով հաստատված համարելով ստուգումն իրականացրած պաշտոնատար անձինք հաշվի չեն առել, որ առկա են բավարար տվյալներ 8.273.000 ՀՀ դրամ գումարի չափով թիվ 803 հաշիվ-ապրանքագրի գոյություն ունենալու փաստը հաստատելու համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 19.10.2007 թվականի թիվ 1033821 հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերությունում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Նշված հանձնարարագիրը 23.10.2007 թվականին հանձնվել է Ընկերության գլխավոր տնօրեն Ա. Ալավերդյանին, իսկ ստուգումը փաստացի սկսվել է 09.11.2007 թվականին (գ.թ. 106):
2. Ստուգման արդյունքներով 25.01.2008 թվականին կազմված թիվ 1033821 ստուգման ակտի 1-ին կետում արձանագրվել է. ՛Ընկերությունը 2006թ. օգոստոս ամսին ընկերության միակ հիմնադրին, ի դեմս ՌԴ գույքի կառավարման դեպարտամենտի, վճարել է շահաբաժին 464.689.000 դրամ, որից որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտի շահութահարկ է հաշվարկել, պահել, վճարել 5 տոկոս դրույքաչափով
պետբյուջե
23.234.500
դրամ:
Որպեսզի
ընկերությունը
՛Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 57-րդ հոդվածով նախատեսված ոչ ռեզիդենտին վճարված շահաբաժնից 10 տոկոս դրույքաչափից տարբերվող դրույքաչափով հարկում իրականացներ, պետք է կիրառեր ՀՀ կառավարության 07.10.2004թ. թիվ 1398-Ն որոշմամբ ընդունված եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսաձելը կանխելու մասին ՀՀ գործող միջազգային համաձանյագրերի որոշ դրույթների մասին կարգը, համաձայն որի /5-րդ կետ/
հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին սերտիֆիկատ-դիմումի առկայության դեպքում միայն հարկային գործակալը ոչ ռեզիդենտին /օտարերկրյա անձին/
եկամուտներ
վճարելիս
հայաստանյան
աղբյուրներից
ստացվող
եկամուտներից գանձվող /պահվող/ հարկը պահում /գանձում/ է օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող /նվազ/ դրույքաչափով կամ եկամուտները վճարում է առանց հարկի պահման /գանձման/: Քանի որ ընկերությունը 2006թ. չի դիմել և չի ստացել ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի կողմից հաստատված սերտիֆիկատ-դիմում, ուստի պետք է կիրառեր ՛Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 57-րդ հոդվածով նախատեսված շահաբաժին վճարելիս ոչ ռեզիդենտից 10 տոկոս դրույքաչափով հարկի պահում /գանձում/, ուստի ընկերությունը պակաս շահութահարկ է պահել /գանձել/ 23.234.500 դրամի չափով: Նույն կետով, հիմք ընդունելով ՛Հարկերի մասին ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները, շահութահարկի գծով վճարման է առաջադրվել 49.896.200 ՀՀ դրամ:
Ակտի 4-րդ կետում արձանագրվել է. ՛Ստուգմամբ պարզվեց, որ Ընկերությունը ՛Մեդիսար ՍՊԸ-ի կողմից 05.10.2005թ. թիվ 803 հաշիվ-ապրանքագրով գումարով 8.273.000 դրամ, քիմիկատների համար 2005թ. նոյեմբերին վճարել է բանկային փոխանցմամբ 4.000.000 դրամ, որից ԱԱՀ-ն 666.800 դրամ և դեկտեմբերին 4.273.000 դրամ, որից ԱԱՀ-ն 712.000 դրամ, ԱԱՀ է հաշվանցել նշված ամիսներին, սակայն վերը նշված համարով և ամիս ամսաթվով հաշիվ-ապրանքագիր դուրս չի գրվել ՛Մեդիսար ՍՊԸ-ի կողմից, ուստի ընկերությունը 2005թ., նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ավել ԱԱՀ հաշվանցելու հետևանքով հարկը պակաս է հաշվարկել 1.378.800 դրամ: Նույն կետով, հիմք ընդունելով ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 43-րդ, ՛Հարկերի մասին ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ հոդվածները, ԱԱՀ-ի գծով լրացուցիչ վճարման է առաջադրվել 2.188.600 ՀՀ դրամ հաշվի առնելով Ընկերության ունեցած գերավճարները (գ.թ. 31-36):
4. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովի 29.02.2008 թվականի թիվ 5/2 որոշմամբ 25.01.2008 թվականի թիվ 1033821 ստուգման ակտը թողնվել է անփոփոխ (գ.թ. 24-26):
5. Ընկերության բաժնետոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի համաձայն Ընկերության բաժնետոմսերի միակ սեփականատերն է Ռուսաստանի Դաշնությունը ի դեմս Ռուսաստանի Դաշնության դաշնային գույքի կառավարման դաշնային գործակալության (գ.թ. 22):
6. ՛Մեդիսար ՍՊԸ-ի կողմից 30.09.2005 թվականին դուրս գրած թիվ 803 հաշիվապրանքագրի համաձայն Ընկերությունը վճարել է 8.273.000 ՀՀ դրամ, որից հաշվարկվել է 6.894.166,67 ՀՀ դրամ, այդ թվում 1.378.833,33 ՀՀ դրամ որպես ավելացված արժեքի հարկի 20 %-ի գումար: Տվյալ հաշիվ-ապրանքագրով ՀՎՀՀ-ն է 02555635(գ.թ. 28):
7. Հարկ վճարող անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում` 2005 թվականի հոկտեմբեր ամսում, դուրս գրված (գնորդին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հաշիվների վերաբերյալ տեղեկությունների 37-րդ տողի 5-րդ սյունակում լրացվել է. Գործարքի մասնակից տնտեսվարող սուբյեկտի անվանումը ՛Մեդիսար ՍՊԸ, ՀՎՀՀ-ն 02555635, Համարը 803, Ամսաթիվ 05.10.2005 թվական, Ընդհանուր արժեքը առանց ԱԱՀ-ի (հազ. դրամ) 6.895, Հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (հազ. դրամ) 1.379, (գ.թ. 29-30):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն վարչական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ և սույն բողոքի հիմքում բարձրացված հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով էական նշանակություն ունի հետևյալ իրավական հարցը արդյոք Ռուսաստանի Դաշնությունը ի դեմս Ռուսաստանի Դաշնության դաշնային գույքի կառավարման դաշնային գործակալության, որպես շահաբաժին ստացող անձ ենթակա է հարկման, թե` ոչ:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն միջազգային պայմանագրերը
Հայաստանի
Հանրապետության
իրավական
համակարգի
բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: ՛Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու համաձայնագրի 1-ին հոդվածի համաձայն սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտներ հանդիսացող անձանց նկատմամբ:
Նույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սույն Համաձայնագիրը տարածվում է Պայմանավորվող Պետությունում եկամուտներից և գույքից գանձվող հարկերի վրա, անկախ դրանց գանձման եղանակից:
Նույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սույն համաձայնագիրը
կիրառելիս
՛Պայմանավորվող
պետության
ռեզիդենտ
արտահայտությունը նշանակում է այդ Պետության իշխանության մարմին, ինչպես նաև ցանկացած անձ, որն այդ Պետության օրենսդրությամբ այդտեղ ենթակա է հարկման բնակության վայրի, գրանցման վայրի կամ այլ համանման չափանիշի հիման վրա: Նույն համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկության կողմից մյուu Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուu Պետությունում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի ՛ա կետի համաձայն սակայն նման շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է համարվում շահաբաժինները վճարող ձեռնարկությունը, և այդ Պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե ստացողը ունի շահաբաժինների սեփականության իրավունք, ապա այդ ձևով վճարվող հարկը չպետք է գերազանցի. շահաբաժինների համախառն գումարի 5 %-ը, եթե մյուu Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ձեռնարկության հիմնադիր կապիտալի մեջ ներդրել է առնվազն 40.000 ամերիկյան դոլար (կամ Պայմանավորվող Պետություններից որեւէ մեկի ազգային արժույթով համարժեք գումար): Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության բաժնետոմսերի միակ սեփականատերը Ռուսաստանի Դաշնությունն է ի դեմս Ռուսաստանի Դաշնության դաշնային գույքի կառավարման դաշնային գործակալության, Ընկերությունը, լինելով ռեզիդենտ իրավաբանական անձ, շահաբաժին է վճարել Ռուսաստանի Դաշնությանը: Սույն վարչական գործով Դատարանը ակտի 1-ին կետի անվավեր ճանաչման հիմքում դրել է ՛Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը և հանգել այն հետևության, որ Ռուսաստանի Դաշնությունը տվյալ օրենքի ուժով ոչ ռեզիդենտ չէ, հետևաբար շահութահարկ վճարող չէ:
Մինչդեռ Համաձայնագրի նշված դրույթներից հետևում է, որ համաձայնագրի կիրառելիությունը առաջին հերթին պայմանավորված է այն վավերացված Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ լինելու հանգամանքով: Ընդ որում Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է այդ պետության իշխանության մարմինը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե (,,ex officio,,):
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգքրի 6-րդ հոդվածի ուժով վարչական դատարանի կողմից գործի փաստերի ի պաշտոնե պարզման դատավարական իրավունքին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ
ձեռնարկելու
վերաբերյալ
դատավարական
գործողությունների
իրականացումը թեև Դատարանի իրավունք է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տես` ՀՀ
կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ3/0207/05/08 (2008թ.) որոշումը):
Մինչդեռ սույն վարչական գործով Դատարանը չկիրառելով ՛Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու համաձայնագիրը, արդյունքում չի պարզել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը, այն է Ռուսաստանի Դաշնության դաշնային գույքի կառավարման դաշնային գործակալության ՛Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետում տեղ գտած ՛որն այդ Պետության օրենսդրությամբ այդտեղ ենթակա է հարկման եզրույթին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այն վերաբերում է ՛այլ անձանց և չի կարող վերաբերել պետական իշխանության մարմնին, քանի որ վերջինս նույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարկեր վճարող չէ:
2.Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. ՛Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիu ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների
արժանահավատությունը
պարզելը,
Հայաստանի
Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ
պետական
հսկողություն
իրականացնելը
և
տնտեսավարող
սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելն է:
՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 37րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական մարմինը վարչարարություն իրականացնելիս պարտավոր է օրենսդրության պահանջների պահպանմամբ իրականացնել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում, բացահայտել գործի բոլոր հանգամանքները, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Սույն գործում առկա 25.01.2008 թվականի ստուգման ակտի 4-րդ կետում նշվել է. ՛Ստուգմամբ պարզվեց, որ Ընկերությունը ՛Մեդիսար ՍՊԸ-ի կողմից 05.10.2005 թվականի թիվ 803 հաշիվ-ապրանքագրով, գումարով` 8.273.000 ՀՀ դրամ, 2005 թվականի նոյեմբեր ամսին բանկային փոխանցմամբ վճարել է 4.000.000 ՀՀ դրամ, որից ԱԱՀ-ն 666.800 ՀՀ դրամ և դեկտեմբեր ամսին 4.273.000 ՀՀ դրամ, որից ԱԱՀ-ն 712.000 ՀՀ դրամ, ԱԱՀ է հաշվանցել նշված ամիսներին, սակայն վերը նշված համարով և ամիս ամսաթվով հաշիվ-ապրանքագիր դուրս չի գրվել ՛Մեդիսար ՍՊԸ-ի կողմից: Սույն գործի փաստերի համաձայն` ՛Մեդիսար ՍՊԸ-ի կողմից 30.09.2005 թվականին դուրս է գրվել թիվ 803 հաշիվ-ապրանքագիրը, համաձայն որի Ընկերությունը վճարել է 8.273.000 ՀՀ դրամ, որից հաշվարկվել է 6.894.166,67 ՀՀ դրամ, այդ թվում 1.378.833,33 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի 20%-ի գումար: Տվյալ հաշիվ-ապրանքագրով ՀՎՀՀ–ն է 02555635, հարկ վճարող անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում` 2005 թվականի հոկտեմբեր ամսում, դուրս գրված (գնորդին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հաշիվների վերաբերյալ տեղեկությունների 37-րդ տողը լրացվել է. ՛Գործարքի մասնակից տնտեսվարող
սուբյեկտի անվանումը ՛Մեդիսար ՍՊԸ, ՀՎՀՀ-ն 02555635, Համարը 803, Ամսաթիվ 05.10.2005 թվական, Ընդհանուր արժեքը առանց ԱԱՀ-ի (հազ. դրամ) 6.895, Հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (հազ. դրամ) 1.379,:
Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից հաշվետու ժամանակաշրջանում` 2005 թվականի հոկտեմբեր ամսում, դուրս գրված (գնորդին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հաշիվների վերաբերյալ տեղեկությունների 37-րդ տողում լրացված 05.10.2005 թվականի թիվ 803 հարկային հաշիվը պարունակում է նույն վավերապայմանները, ինչը առկա է ՛Մեդիսար ՍՊԸ-ի կողմից 30.09.2005 թվականին դուրս գրված թիվ 803 հաշիվ-ապրանքագրում :
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի խախտման փաստի բացակայության վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է :
Ինչ վերաբերում է բողոքի այն փաստարկին, որ 2005 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 803 հաշիվ-ապրանքագիրը վերաբերում է արդեն իսկ ստուգված ժամանակաշրջանին, հետևաբար, Ընկերությունը չէր կարող 2005 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին հաշվանցել 05.10.2005 թվականի հաշիվ-ապրանքագրում արտացոլված ԱԱՀ-ի գումարը, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ այն վերաբերում է հարկային մարմնին սխալ տեղեկությունների ներկայացմանը, մինչդեռ սույն գործով ակտի 4-րդ կետով Ընկերությանը հարկային պարտավորությունն առաջադրվել է հարկը պակաս հաշվարկելու համար, որով արձանագրվել է ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի խախտում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 227-րդ և 228րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.
Վճռաբեկ բողոք բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 11.12.2008 թվականի վճռի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 25.01.2008 թվականի թիվ 1033821 ակտի 1-ին մասը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովի 29.02.2008 թվականի թիվ 5/2 որոշման շահութահարկին վերաբերող, ինչպես նաև բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու մասերը և այդ մասերով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2.
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից,
վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
Նախագահող
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Դատավորներ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ե.
ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 մարտի, 2010 թ.
- Գործի #:
- ՎԴ/2521/05/08
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
