ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին «ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-8-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝ 1) «2015 թվականի մայիսի 1-ն» բառերը փոխարինել «2017 թվականի դեկտեմբերի 1-ն» բառերով.
2) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա» բառերը փոխարինել «այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում» բառերով: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 2. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու նկատմամբ հաշվարկվող գումարը 1. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել նվազագույն ամսական աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար (այսուհետ՝ օրենքով սահմանված վճար):»: Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դիմում կարող է ներկայացնել նաև պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու լիազորած անձը:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու կամ նրա լիազորած անձի դիմումը պետք է լինի ստորագրված, դրանում նշվեն ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, քաղաքացու ազգանունը, անունը և հայրանունը, Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում բնակության (հաշվառման) վայրը, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու ժամանակահատվածը և պատճառները: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու ծննդյան վկայականի և անձնագրի պատճենները, բնակության (հաշվառման) վայրի մասին տեղեկանք, քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմք ունենալու դեպքում՝ նաև հիմքը հաստատող փաստաթղթերը, իսկ դիմումը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նաև լիազորված անձի անձնագրի պատճենը: Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով և դրանց պատճեններով: Եթե պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքը հաստատող փաստաթղթերը հանդիսանում են օտարերկրյա պետությունում տրված փաստաթղթեր, ապա դրանք պետք է վավերացված լինեն ապոստիլով և նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ: Տարածքային զինվորական կոմիսարիատում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքը հաստատող բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին:»: Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ հոդվածով. « Հոդված 8. Եզրափակիչ դրույթ Սույն օրենքը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-249-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-249-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (28.12.2017-31.12.2019) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.12.27/81(1356).1 Հոդ.1285.19 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.12.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.12.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.12.2017 Ուժը կորցրել է 31.12.2019 Հիմնական ակտ 06.12.2017, ՀՕ-249-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.12.2003, ՀՕ-8-Ն 17.12.2003, ՀՕ-8-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 դեկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՀՕ-249-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
