Սարգսյան — ՎԴ/1329/05/17
Ամփոփում
քննելով ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.12.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Եվգենիյա Սարգսյանի ընդդեմ ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի (իրավանախորդ՝ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին)` ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության 19.12.2016 թվականի թիվ 154 որոշումը ն ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության՝ «Գենիաֆարմ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Եվգենիյա Ս
Ամբողջ Տեքստ
/ ԱՊԵՐՆ»
ԱՀ" Ն
«Հ.ա ՀԵՀ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1329/05/17
դատարանի որոշում 2022թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/1329/05/17
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան
Դատավորներ` Ա. Առաքելյան
Ք. Մկոյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի մարտի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.12.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Եվգենիյա Սարգսյանի ընդդեմ ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի (իրավանախորդ՝ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին)` ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության 19.12.2016 թվականի թիվ 154 որոշումը ն ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության՝ «Գենիաֆարմ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Եվգենիյա Սարգսյանին առաջադրանք
2
տալու մասին 20.12.2016 թվականի կարգադրագրի 2-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Եվգենիա Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության 19.12.2016 թվականի թիվ 154 որոշումը Ա ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության` Ընկերության տնօրեն Եվգենիյա Սարգսյանին առաջադրանք տալու մասին 20.12.2016 թվականի կարգադրագրի 2-րդ կետը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ալ. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 04.05.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.12.2019 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 04.05.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ներկայացուցիչ՝ Հակոբ Ավագյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է 01011999 թվականին ուժի մեջ մտած ն 15.12.2016 թվականին ուժը կորցրած «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի իե, 5-րդ ն 6-րդ մասերը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, 12-րդ հոդվածի Էին մասը, Վարչական իրավախախտումեերի վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ, 252-րդ հոդվածները, «Վարչարարության ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական մարմնի կողմից գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոցներն օրենսդրի կողմից սպառիչ սահմանված չեն, դրանք կարող են լինել ինչպես վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, վարչական պատասխանատվություն ենթարկվող անձի բացատրությունները, տուժողի, վկաների ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները, իրեր Ա փաստաթղեր վերցնելու վերաբերյալ արձանագրությունը, այնպես էլ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները հաստատող ցանկացած այլ փաստաթղթեր, որոնց ներքին համոզմունքով գնահատման միջոցով վարչական մարմինը հաստատված է համարում իրավախախտման առկայությունը, ինչպես նան տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ:
Վերաքննիչ դատարաեն անտեսել է, որ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է բաց թողնել ն իրացնել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերը: Գրանցման
Յ
ենթակա է յուրաքանչյուր անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձն, թողարկման ձն, նոր ցուցում, արտադրող (ներառյալ` յուրաքանչյուր արտադրական գործընթացն իրականացնող) գրանցման հավաստագրի իրավատեր:
Ընկերության տնօրեն Եվգենյա Սարգսյանը՝ որպես լիցենզավորման ենթակա դեղատնային գործունեություն իրականացնող սուբյեկտ, պարտավոր էր պահպանել իրավական ակտերով տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները, այն է՝ վաճառել ն բաց թողնել միայն Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ն պիտանիության ժամկետի մեջ գտեվող դեղերը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հայաստանի Հանրապետությունում դեղի գրացումը ենթադրում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի գրանցամատյանում թվարկված բոլոր ցուցանիշների վերաբերյալ տվյալների ամրագրում, իսկ գրանցված դեղ ներմուծելը, պահպանելը կամ իրացնելը՝ դեղերի ռեեստրում ամրագրված բոլոր ցուցանիշներին համապատասխանող արդեն իսկ գրանցված դեղերի ներմուծում, պահպանում կամ իրացում: Տվյալ դեպքում «Արբիդոլ 50մգ» Է 10 ն «Արբիդոլ 100մգ» Ս 10 դեղերը համարվել են չգրանցված Հայաստանի Հանրապետությունում, քանի որ առկա է հավելյալ ցուցում, որից ակնհայտ երնում է դեղերի պետական գրանցամատյանի ն քհճոուռտ պաշտոնական կայքէջում ներառված Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի տեղեկատվության ուսումնասիրության ժամանակ:
Ինչ վերաբերում է «Ակտովեգին 200մգ» Ս 50 դեղին, ապա ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ նշված դեղը առհասարակ բացակայում է ՀՀ առողջապահության նախարարի 09.03.2016 թվականի թիվ 09-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 25-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դեղատնային գործունեություն իրականացնող սուբյեկտները պարտավոր են հետնել դեղերի շրջանառությունը կարգավորող օրենսդրական բոլոր նորմերին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.12.2019 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
Լ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Երնանի քաղաքային կենտրոնի պետի 09.12.2016 թվականի թիվ 320963-16 որոշման համաձայն՝ որոշվել է հարուցել վարչական վարույթ` 0112.2016 թվականի ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի՝ կեղծված ն նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով՝ Ընկերության կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների ն դրանց առնչվող այլ իրավական ակտերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 09.12.2016 թվականից մինչն 16.12.2016 թվականը ներառյալ, ք. Երնան, Կենտրոն, Տիգրան Մեծի պողոտա թիվ 30/1 Ա
4
հասցեում գործող Ընկերությանը պատկանող դեղատնային կրպակում իրականացնել զննում (հատոր 1-ին, գ.թ. 34-35):
2. 09.12.2016 թվականի զննման արձանագրության համաձայն` ՀՀ. առողջապահության
նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից հարուցված 09.12.2016 թվականի թիվ 320963-16 վարչական վարույթի շրջանակներում 09.12.2016 թվականին` ք.Երնան, Տիգրան Մեծի պողոտա թիվ 30/1 Ա հասցեում գործող Ընկերությանը պատկանող դեղատնային կրպակում իրականացված զննման արդյունքում պարզվել է, որ դեղատանը ժամկետանց դեղորայք չկա: Վաճառասրահում հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինելու տեսակետից կասկած հարուցող հետնյալ դեղերը՝
«Ակտովեգին» 200մգ Ա50 դ/հ սերիա՝ 11178770, պիտանիության ժամկետ մինչն 16.2018 1 տուփ, «Կորդարոն» 200մգ Խ30 սերիա՝ 6021 պիտանելիության ժամկետ՝ 04.2019 թվական, 1 տուփ, «Միգ» 400մգ ԽԱ10 սերիա՝ 61065, պիտանելիության ժամկետ՝ 03.2019 թվական, 1 տուփ, «Տրիտացե» 5մգ Խ28 սերիա՝ 650, պիտանիության ժամկետ՝ 02.2019 թվական, 1 տուփ, «Էսսենցիալե» Ա30 դ/պ սերիա՝ 64035, պիտանիության ժամկետ 04.2019 թվական, 10 դեղապատիճ, «Արբիդոլ» 100մգ Խ10 սերիա՝ 570716, պիտանիության ժամկետ 08.2019 թվական, 1 տուփ «Արբիդոլ» 50մգ Ա10 սերիա՝ 60916, պիտանիության ժամկետ 10.19 թվական, 1 տուփ: Նշված դեղորայքը նշված քանակությամբ աշխատանքային խմբի կողմից փորձաքենության տալու նպատակով վերցվել է (հատոր 1-ին, գ.թ. 39):
3. Վերը նշված դեղերը ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Երնանի քաղաքային կենտրոնի պետի 12.12.2016 թվականի գրությամբ ուղարկվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» «ՓԲԸ-ին խնդրելով 2, տրամադրել տեղեկատվություն դրանց իսկության (կամ կեղծ), Հայաստանի Հանրապետությունում գրանցված ն օրինական ներմուծված լինելու վերաբերյալ՝ ըստ ներմուծող ընկերությունների ն նշված սերիայի (հատոր 1-ին, գ.թ. 40-41):
4. «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 14.12.2016 թվականի թիվ 0114226216 փորձագիտական եզրակացությունում նշվել է, որ «Ակտովեգին» 200մգ, 50, սերիա՝ 11178770, գրանցված չէ, սերիան բացակայում է փորձագիտական կենտրոնի ներմուծման տվյալների բազայից, «Արբիդոլ» 100մգ, Է 10, սերիա՝ 570716, գրանցված չէ, սերիան բացակայում է փորձագիտական կենտրոնի ներմուծման տվյալների բազայից, «Արբիդոլ» 50մգ, Ա10, սերիա՝ 60916, գրանցված չէ, սերիան բացակայում է փորձագիտական կենտրոնի ներմուծման տվյալների բազայից: «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ- ի 99.06.2017 թվականի գրությամբ լրացուցիչ հայտնվել է, որ «Արբիդոլ» 100մգ, Խ 10, սերիա՝ 570716 ն «Արբիդոլ» 50մգ, Ա10, սերիա՝ 60916 գրանցված չեն Հայաստանի Հանրապետությում, քանի որ արտաքին փաթեթավորման գրառումներում առկա են հավելյալ ցուցումներ. «Երեք տարեկանից բարձր երեխաների ռոտավիրուսային ծագման սուր աղիքային վարակների հավելյալ բուժում, երկրորդային իմունային անբավարարություն, Ճ ն Ց տիպի գրիպ, սուր շնչառական համախտանիշ, հետվիրահատական վարակային բարդացումների կանխարգելում ն իմունային վիճակ նորմալացում ն. այլն», որոնք չեն երաշխավորվել գրանցման ժամանակ: «Ակտովեգին» 200մգ, 150, սերիա՝ 11178770, գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում արտադրողի
5
անհամապատասխանության պատճառով: Հայաստանի Հանրապետությունում գրանցված է «Տակեդա ԳմբՀ, Բետրիբշտատե Օրանիենբուրգ», ինչպե նա. առկա են
անհամապատասխանություններ ներդիր թերթիկում ՀՀ-ում գրանցված նմուշի հետ՝ նշված չէ օգտագործման մանկական տարիքը, առկա են գրառումների տեղակայման ն շարադասության փոփոխություններ, առկա են հավելյալ բաժիններ, որոնք չեն երաշխավորվել գրանցման ժամանակ (հատոր 1-ին, գ.թ. 66, 99):
5. Ապրանքների մատակարարման 18.11.2016 թվականի թիվ 2320029440 ն 06.12.2016 թվականի թիվ 1161345031 հարկային հաշիվների համաձայն, ի թիվ այլ դեղերի, «Ակտովեգին» 200մգ, 50, «Արբիդոլ» 100մգ, Ա10, «Արբիդոլ» 50մգ, 10 դեղերը Ընկերությանը մատակարարվել է «Վագա-Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 42-43):
6. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության Երնանի քաղաքային կենտրոնի դեղերի ն դեղագործական գործունեության վերահսկողության բաժնի դեղագետներ Վարդան Մուսինյանի ն Աղասի Ֆռանգյանի կողմից 16.12.2016 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 156 արձանագրությունը, որով արձանագրվել է Եվգենիյա Սարգսյանին վերագրվող խախտումը. այն է՝ խախտվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, այն է` «Հայաստանի Հանրապետությունում թույլ է տրվում ներմուծել, արտադրել, պահպանել, բաշխել, իրացնել ն կիրառել միայն Հայաստանի Հանիապետությունում գրանցված դեղերը, բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած դեպքերի»: Տվյալ վարչական իրավախախտման համար 6պատասխանատվությու, է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 3-րդ մասով: Նշված արձանագրության համար հիմք է հանդիսացել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 14.12.2016 թվականի թիվ 0114226216 եզրակացությունն առ այն, որ ք. Երնան, Կենտրոն, Տիգրան Մեծի պողոտա թիվ 30/1 Ա հասցեում գործող Ընկերությանը պատկանող դեղատնային կրպակում հայտնաբերված «Ակտովեգին» 200մգ, 50 (սերիա` 11178770, պիտանելիության ժամկետ` 16.2018թ.), 1 տուփ, «Արբիդոլ» 100մգ Խ10 (սերիա` 570716, պիտանելիության ժամկետ` 08.2019թ.), 1 տուփ ն «Արբիդոլ» 50մգ, Ա10 (սերիա՝ 60916, պիտանելիության ժամկետ` 10.2019թ.), 1 տուփ դեղերը Հայաստանի Հանրապետությունում գրանցված չեն (հատոր 1-ին, գ.թ. 44-46):
7. «Վարչական տույժ նշանակելու մասին» 19.12.2016 թվականի թիվ 154 որոշման համաձայն՝ Ընկերության տնօրեն Եվգենիյա Սարգսյանը, որպես խախտում թույլ տված անձ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի (17.05.2016 թվականին ընդունված ն 15.12.2016 թվականից ուժի մեջ մտած «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի) պահանջները խախտելու ն Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր պահպանելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 3-րդ մասով (մինչն 17.05.2016 թվականը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին թիվ ՀՕ-89-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված խմբագրությամբ), ենթարկվել է վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (հատոր 1- ին, գ.թ. 48-56):
8. Ընկերության տնօրեն Եվգենիյա Սարգսյանին առաջադրանք տալու մասին 20.12.2016 թվականի կարգադրագրի 2-րդ կետի համաձայն` ՀՀ առողջապահության նախարարության
6
առողջապահական պետական տեսչության Երնանի քաղաքային կենտրոնի պետը Ընկերության տնօրենին կարգադրել է մշտապես ապահովել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Հայաստանի Հանրապետությունում չգրանցված «Ակտովեգին» 200մգ, 150 (երիա՝ 11178770, պիտանելիության ժամկետ՝ 16.2018թ.), 1 տուփ, «Արբիդոլ» 100մգ Ա10 (սերիա՝ 570716, պիտանելիության ժամկետ՝ 08.2019թ.), 1 տուփ ն «Արբիդոլ» 50մգ, Խ10 (սերիա՝ 60916, պիտանելիության ժամկետ` 10.2019թ., 1 տուփ դեղերը ոչնչացնել համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 04.03.2008 թվականի թիվ 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ ն հակահամաճարակային պահանջներ» Է 2.13-3 սանիտարական կանոններով ն նորմերով սահմանված կարգի (հատոր 1- ին, գ.թ. 57-60):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2- րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի Լին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Դեղերի մասին» ՀՀ. օրենքի 16-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էություն, ն որի առկայություւը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ հետեյալ իրավական հարցադրմանհը'
- արդյո՞ք դեղատեայիե գործունեության իրականացնող սուբյեկտը կրում է իրացվող դեղերի' Հայաստանի Հաերապետությունում գրանցված լինելու փաստը ստուգելու պարտականություն:
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 1ին հոդվածի Էին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի ն հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները` բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով ն դրանց մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովելու նպատակով, ինչպես նան սահմանում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների ն դեղերի շրջանառության սուբյեկտների լիազորություններն այդ ոլորտում:
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետնյալ հիմնական հասկացությունները՝
Ս դեղ դեղաբանական ն (կամ) իմունաբանական ն (կամ) նյութափոխանակային ակտիվությամբ օժտված մարդկային ն (կամ) կենդանական ն (կամ) բուսական ն (կամ) քիմիական ն (կամ) կենսատեխնոլոգիական ծագման միջոց՝ համապատասխան դեղաչափով ն դեղաձնով, անհրաժեշտ փաթեթավորմամբ ն մակնշմամբ, որը նախատեսված է կիրառել մարդկանց ն կենդանիների հիվանդությունները բուժելու, կանխարգելելու ն (կամ) օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաները փոփոխելու, վերականգնելու, կարգավորելու համար կամ ներմուծվում է մարդուն կենդանու օրգանիզմ հիվանդությունը ախտորոշելու նպատակով. (..)
7
20) դեղերի շրջանառություն՝ դեղի ստեղծում կամ նախակլինիկական հետազոտություն կամ կլինիկական փորձարկում կամ ստանդարտացում կամ արտադրություն կամ պատրաստում կամ դեղաբուսական հումքի մշակում կամ որակի հսկողություն կամ գրանցում կամ ներմուծում կամ արտահանում կամ փոխադրում, պահպանում կամ իրացում կամ բաշխում կամ կիրառում կամ արդյունավետության, անվտանգության ն կողմնակի ազդեցությունների դիտարկում կամ տեղեկատվության կամ գովազդի տարածում կամ ոչնչացում.
2) դեղերի շրջանառության սուբյեկտներ՝ դեղերի շրջանառության որնէ փուլն իրականացնող իրավաբանական անձինք ն անհատ ձեռնարկատերեր. (...)
39) գրանցամատյան՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցում ստացած դեղերի ռեգիստր.
40) գրանցման հավաստագիր՝ Հայաստանի 6Հանրապետությունում դեղի օրենքով սահմանված կարգով գրանցում ստանալու փաստը հաստատող պաշտոնական փաստաթուղթ: (...)
44) դեղատնային գործունեություն՝ նույն օրենքի ն այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան՝ դեղերի ն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ ապրանքատեսակների մեծածախ ձեռքբերում, պահպանում ն մանրածախ իրացում կամ բաց թողնում, տեղեկատվություն ն խորհրդատվություն, առողջ ապրելակերպի քարոզչություն, ինչպես նան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների առկայության դեպքում դեղերի պատրաստում կամ առաքում:
01011999 թվականին ուժի մեջ մտած ն 75.12.2016 թվականին ուժը կորցրած «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում թույլ է տրվում ներմուծել, արտադրել, պահպանել, բաշխել, իրացնել ն կիրառել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել ն կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ նույն օրենքով սահմանված դեպքերի:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` գրանցման ենթակա են դեղերի յուրաքանչյուր անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձն, թողարկման ձն, նոր ցուցում, արտադրող (ներառյալ` յուրաքանչյուր արտադրական գործընթացն իրականացնող), գրանցման հավաստագրի իրավատեր:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գրանցման ժամանակ հաստատվում են դեղի առաջնային ն (կամ) արտաքին փաթեթը, պիտակը, մակնիշը (այդ թվում՝ գունավոր պատկերների տեսքով), բժշկական կիրառման հրահանգը (դեղի ընդհանուր բնութագիրը), օգտագործման հրահաեգը (ներդիր-թերթիկը) ն որակի հատկորոշիչները (սպեցիֆիկացիաները):
Նույն հոդվածի 22-րդ մասի համաձայն` դեղի գրանցման հավաստագրի իրավատերը օրենքով նախատեսված պատասխանատվություն է կրում գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության, որակի համար ն պարտավոր է Լիազոր մարմնին անհապաղ գրավոր հայտնել դրանց վերաբերյալ յուրաքանչյուր նոր տվյալ ն (կամ) փոփոխություն, որոնք հայտնաբերվել ն (կամ) կատարվել են հետգրանցումային շրջանում, ներառյալ՝ արտադրանքի կիրառման արգելքի կամ սահմանափակման մասին որնէ երկրի իրավասու մարմնի տվյալները: (...):
8
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է իրացնել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը: Նույն մասում նշված արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու ն շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Շրջանառության դադարեցման ն հետկանչի ծախսերը կրում է գրանցման հավաստագրի իրավատերը կամ մատակարարը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 25.04.2001 թվականի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը ն դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» թիվ 347 որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը (այսուհետ նան՝ Կարգ) (ուժը կորցրել է 30.03.2019 թվականին), որը 01011999 թվականին ուժի մեջ մտած ն 15.12.2016 թվականին ուժը կորցրած «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան, սահմանում է դեղերի գրանցման, գրանցման մերժման ն գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը ն կարգը:
Կարգի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել, իրացնել ն կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում:
Կարգի 4-րդ կետի համաձայն՝ դեղերի գրանցումը, գրանցման մերժումը ն անվավեր ճանաչումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, (...)):
Կարգի 7-րդ կետի համաձայն՝ դեղերի պետական գրանցումը կատարվում է դեղերի որակի, արդյունավետության ու անվտանգության գիտականորեն հիմնավորված չափանիշների, փորձագիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա (..):
Կարգի 8-րդ կետի համաձայն՝ դեղերը գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգով կատարված փորձաքննության եզրակացության հիման վրա:
Կարգի 15-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղը գրանցվելու մասին որոշման հիման վրա 10 օրացուցային օրվա ընթացքում դիմորդին տրվում է դեղի գրանցման հավաստագիր: Գրանցման հավաստագրի ձնը ն նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Կարգի 16-րդ կետի համաձայն՝ դեղի պետական գրանցման վերաբերյալ որոշման համաձայն դեղի գրանցման հավաստագրի տրամադրումից հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղն ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում):
9
Կարգի 18-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման ժամկետը 5 տարի է, որի ավարտից հետո դեղը կարող է նորից գրանցվել նույն կարգի համաձայն:
Կարգի 19-րդ կետի համաձայն` պետական գրանցում անցած դեղերի բաղադրության, արտադրության տեխնոլոգիայի, միջազգային չպատենտավորված անվանումների փոփոխությունների, ինչպես նան նոր հատկությունների, օգտագործման նոր ցուցումների հայտնաբերման դեպքում կատարվում է դրանց պետական նոր գրանցում:
Կարգի 20-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ։ հաստատում է գրանցված դեղերի նոր գրանցում չպահանջող փոփոխությունների ցանկը:
Կարգի 22-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի, ինչպես նան դրանց գրանցումն անվավեր ճանաչելու մասին տեղեկատվությունը: Գրանցված դեղերի մասին տեղեկությունները ընդգիկվում են դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում) ն պարբերաբար հրատարակվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, ինչպես նան կեղծ ն օգտագործման համար ոչ պիտանի, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը ն հետազոտվող դեղագործական արտադրանքը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ն այլ իրավական ակտերով վտանգավոր թափոնների ոչնչացմանը ներկայացվող .:պահանջներին համապատասխան` լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի ն հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացումը ֆինանսավորվում է այն շրջանառության սուբյեկտի հաշվին, որի սեփականությունն է համարվում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Վերոշյալ հոդվածների վերլուծությունից բխում է, որ դեղը մարդու ն կենդանու հիվանդությունների բուժման, ախտորոշման, կանխարգելման, անզգայացման, հղիության կանխման համար նախատեսված կենսաբանական ակտիվությամբ օժտված կշռաչափված միջոց է, որն ստացվել է մեկ կամ մի քանի դեղանյութերի ն օժանդակ նյութերի հիման վրա, ունի ստանդարտ բաղադրություն, անփոփոխ անվանում, անհրաժեշտ դեղաչափ, դեղաձն ն ձնավորում: Դեղը բնութագրող հիմնական հատկանիշներն են՝ արդյունավետությունը՝ դեղի սպասվելիք դրական ազդեցության դրսնորման աստիճանի բնութագիրը, անվտանգությունը՝ առողջությանը վնասելու հնարավոր անթույլատրելի ռիսկի բացակայությունը, ն որակը՝ համապատասխանությունը դեղագրքային պահանջներին ն/կամ որակի հատկորոշիչներին (ապեցիֆիկացիաներին): Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ միայն նշված հատկանիշների միաժամանակյա առկայության պայմաններում դեղը կարող է ծառայել իր նպատակին ն պատշաճորեն կիրառվել գործնականում:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ ն որակյալ դեղերի մատչելիության ապահովման կարնորությունը ն առանձնահատուկ դերը բնակչության
10
համար՝ օրենսդիրը կարգավորել է Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությունը, որն ընդգրկում է դրանց արտադրությունը, պատրաստումը, կշռաչափումը, փաթեթավորումը, գրանցումը, որակի հսկողությունը ն այլ գործողություններ՝ դեղերի ստացման կամ ոչնչացման նպատակով, դեղերի ձեռքբերումը, պահպանումը, պահեստավորումը, բաշխումը, բացթողնումը, վաճառքը, արտահանումը, ներմուծումը, դրանց մասին տեղեկատվությունը, գովազդը, ինչպես նան սահմանել է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորություններն այդ ոլորտում: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վերոնշյալը բխում է հանրապետության առողջապահության այնպիսի սկզբունքներից, ինչպիսին են` պետական պատասխանատվությունը բնակչության առողջության համար ն անվտանգ, արդյունավետ ն որակյալ առողջապահական համակարգի ապահովումը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության շահերը պահանջում են հավաստիանալ դեղերի արդյունավետության, անվտանգության ն որակի մեջ, որը հնարավոր է միայն դեղերի գրանցման դեպքում: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել, իրացնել ն կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում: Դեղերի պետական գրանցումը մի քանի փուլերից բաղկացած վարչական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս խուսափելու ն բնակչությանը զերծ պահելու անորակ, անարդյունավետ կամ քիչ արդյունավետ, վտանգավոր ն կեղծ դեղերի կիրառումից: Ալ կերպ ասած դեղերի գրանցումը արտադրանքի արդյունավետության, անվտանգության ն որակի ապահովման համակարգի հիմքն է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դեղերի գրանցման, գրանցման մերժման ն գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը ն կարգը սահմանված են «Դեղերի մասին» ՀՀ օրենքով ն ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով: Դեղերի գրանցումը (բացառությամբ Կարգով նախատեսված դեպքերի) կատարում է ՀՀ առողջապահության նախարարությունը, որի վերաբերյալ որոշումն ընդունվում է դեղերի որակի, արդյունավետության ու անվտանգության գիտականորեն հիմնավորված չափանիշների, փորձագիտական հետազոտությունների բավարար արդյունքների հիման վրա: Այսինքն՝ դեղերը գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշումն ընդունվում է ՀՀ առողջապահության նախարարության սահմանած կարգով կատարված փորձաքննության եզրակացության հիման վրա:
Այսպիսով՝ փորձաքննության արդյունքների, դեղաբանական խորհրդի եզրակացության, ինչպես նան դիմորդի կողմից պետական տուրքը սահմանված կարգով ն չափով վճարվելուց հետո ՀՀ առողջապահության նախարարության կողմից կայացվում է դեղի գրանցման վերաբերյալ որոշում, Ա հայտատուին տրվում է դեղի պետական գրանցման հավաստագիր, իսկ Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղն ընդգրկվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի մասին տեղեկություններ ընդգրկող փաստաթուղթ համարվող Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում): Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեգիստրը) հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով, որում նշվում են դեղի առնտրային անվանումը, միջազգային համընդհանուր (ջեներիկ) կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները, դեղաձնը, դեղաչափը ն թողարկման ձնը (փաթեթավորումը), արտադրողը, երկիրը, գրանցման ժամկետը, բաց թողնման կարգը, գրանցման հավաստագրի իրավատերը ն այլ տեղեկություններ:
11
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ գրանցված դեղի անվտանգության, արդյունավետության, որակի համար պատասխանատվություն է կրում դեղի գրանցման հավաստագրի իրավատերը ն պարտավոր է ներկայացնել դրանց վերաբերյալ յուրաքանչյուր նոր տվյալ ն/կամ փոփոխություն, որոնք հայտնաբերվել ն/կամ կատարվել են հետգրանցումային շրջանում: Դեղի պետական գրանցման ն գրանցման հավաստագրի իրավատիրոջ հետ մշտական կապի պայմաններում ստեղծվում է տվյալների համակարգ, որն օգտագործվում է դեղերի մասին օբյեկտիվ ու հավաստի պաշտոնական տեղեկատվության, ներկրման ու գովազդի հսկողության, շրջանառվող դեղերի տեսչական հսկողության ապահովման, ինչպես նան դեղի անվտանգության մշտադիտարկման համար: Գրանցման ընդունված փաստաթղթերը ն նմուշը հիմք են հանրապետությունում դեղերի շրջանառության բոլոր փուլերում դեղերի նույնականացման, որակի հսկողության ն/կամ տեղեկատվության համար: Ըստ այդմ, ներկրվող դեղերի նմուշները համեմատվում ն ստուգվում են պետական գրանցում ստացած նմուշների հետ, որը հնարավորություն է տալիս երկրի շուկան զերծ պահելու չգրանցված, անորակ ն կեղծված դեղերի ներթափանցումից ն շրջանառությունից:
Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարվում է դեղերի նմուշների նույնականացում պետական գրանցում ունեցող դեղերի նմուշների հետ, ստուգվում են ապրանքաուղեկից փաստաթղթերը, դրանց ն նմուշների համապատասխանությունը: Այնուհետն՝ փաստաթղթային ուսումնասիրության ն նույնականացման արդյունքների հիման վրա ընդունվում է որոշում որակի հսկման լաբորատորիայում ընտրված նմուշների լաբորատոր փորձաքննություն կատարելու մասին: Այն դեպքերում, երբ փաստաթղթային փորձաքենությունների, դեղի նմուշների նույնականացման ն լաբորատոր փորձաքննության արդյունքները լինում են դրական, ՀՀ առողջապահության նախարարության կողմից տվյալ դեղի համար տրվում է ներմուծման հավաստագիր, իսկ այն դեպքերում, երբ փորձաքննությունների արդյունքները բացասական են (օրինակ՝ եթե ներմուծվող դեղը Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չունի), տվյալ դեղի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծումը մերժվում է:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ներմուծվող դեղերի 0Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինելու փաստը կարող է հաստատվել միայն ներմուծվող դեղերի ն Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) պետական գրանցում ունեցող դեղերի՝ ներառյալ վերջինիս բոլոր վավերապայմանների համապատասխանության պայմաններում: Հետնաբար՝ ներմուծվող դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցում ունենալու փաստը պարզելու համար անհրաժեշտ է համեմատել ներմուծվող դեղի նե Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում գրանցված դեղի 6գրանցամատյանում նշված տեղեկությունները: Այլ կերպ ասած, եթե ներմուծվող դեղի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) գրանցված դեղի վերաբերյալ տեղեկություններին, ապա կարելի է փաստել, որ ներմուծվող դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցում չունի, իսկ եթե ներմուծվող դեղի վերաբերյալ տեղեկությունները համապատասխանում են դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) գրանցված դեղի վերաբերյալ տեղեկություններին, ապա կարելի է փաստել, որ ներմուծվող դեղը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում:
Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներմուծվող դեղերի Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինելր փաստելու համար անհրաժեշտ է
12
ներմուծվող դեղի բոլոր վավերապայմանների համապատասխանությունը դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) գրանցված դեղի վավերապայմաններին, որոնցից մեկն էլ հանդիսանում է դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ վերաբերյալ վավերապայմանը (այլ տեղեկություններ): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դեղի հավաստագրի իրավատիրոջ վավերապայմանի գրանցումն ինքնանպատակ չէ, ն ինչպես արդեն վերը նշվեց, այն կարնոր նշանակություն ունի դեղի որակի, անվտանգության ու արդյունավետության տեսանկյունից, քանի որ դրանով է նան պայմանավորված դեղերի որակին ներկայացվող երաշխիքների պահպանության հարցը ն դեղի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինելու հանգամանքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է դիտարկել դեղերի շրջանառության հետ կապված բոլոր հարաբերությունները, այդ թվում նան դեղերի իրացման գործընթացը:
Դեղերի շրջանառությունն Օ։-իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը «Դեղերի մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում է դեղերի շրջանառության սուբյեկտ, քանի որ նույն օրենքի ն այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան իրականացնում է դեղերի ն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ ապրանքատեսակների մեծածախ ձեռքբերում, պահպանում ն մանրածախ իրացում կամ բաց թողնում, տեղեկատվություն ն խորհրդատվություն, առողջ ապրելակերպի քարոզչություն, ինչպես նան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների առկայության դեպքում դեղերի պատրաստում կամ առաքում: Այսինքն՝ օրենսդրի կողմից դեղերի շրջանառություն իրականացնող սուբյեկտերի շարքում են դասվել լնան դեղատնային գործունեություն իրականացնող յուրաքանչյուրժ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:
Հայաստանի Հանրապետությունում,, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել ն կիրառել միայն այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում իսկ ինչպես արդեն արձանագրվել է դեղերի գրանցման, գրանցման մերժման ն գրանցումն անվավեր ճանաձելու հիմքերը ն կարգը սահմանված են «Դեղերի մասին» ՀՀ օրենքով ն ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավակարգավորումներից ուղղակիորեն բխում է, որ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է իրացնել չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը:
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է իրացնել միայն օրենքով սահմանված կարգով դեղերի ռեգիստրում գրանցված դեղերը, իսկ գրանցման ենթակա են դեղերի յուրաքանչյուր անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձն, թողարկման ձն, նոր ցուցում, արտադրող (ներառյալ` յուրաքանչյուր արտադրական գործընթացն իրականացնող), գրանցման հավաստագրի իրավատեր ն այլն:
13
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ օրենսդրի կողմից նման խիստ մոտեցումը պետական լիազոր մարմնի կողմից ն դեղերի ցանկացած շրջանառություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ հսկողության իրականացումը ուղղված է կեղ. ն որակի ստանդարտներին չհամապատասխանող (անորակ) դեղերի շրջանառությունը կանխարգելելուն, ինչպես նան անձանց կյանքն ն առողջությունը վնասելու հնարավոր անթույլատրելի ռիսկերից խուսափելուն:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դեղատնային գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա) ունեցող ցանկացած սուբյեկտ նույն կերպ, ինչպես, որ դեղերի ցանկացած շրջանառություն իրականացնող սուբյեկտ, կրում է պարտականություն ձեռքբերելու, պահպանելու, իրացնելու, բաց թողնելու բացառապես այն դեղերը, որոնք գրանցված են դեղերի ռեգիստրում՝ միաժամանակ հաշվի առնելով ն ստուգելով դեղերի յուրաքանչյուր անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձն, թողարկման ձն, նոր ցուցում, արտադրող, գրանցման հավաստագրի իրավատեր ն այլն:
Ընդ որում, օրենսդիրն իմպերատիվ պահանջ է սահմանել դեղերի շրջանառություն իրականացնող ցանկացած սուբյեկտի համար ոչնչացնելու պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, ինչպես նան կեղծ ն օգտագործման համար ոչ պիտանի, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը ն հետազոտվող դեղագործական արտադրանքը՝ միաժամանակ այդ ապրանքների ոչնչացման ֆինանսավորումը նույնպես դնելով վերջիններիս կամ այլ օրենքով չարգելված աղբյուրների վրա:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ,.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Եվգենիյա Սարգսյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության 19.12.2016 թվականի թիվ 54 որոշումը ն ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Ընկերության տնօրեն Եվգենիյա Սարգսյանին առաջադրանք տալու մասին 20.12.2016 թվականի կարգադրագրի 2-րդ կետը:
Դատարանը բավարարել է Եվգենիյա Սարգսյանի հայցը՝ պատճառաբանելով, որ 09.12.2016 թվականի Ընկերությանը պատկանող դեղատնային կրպակում իրականացվ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 մարտի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ/1329/05/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
