Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Չրիկյան — ԵԴ/1264/06/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Չրիկյան — ԵԴ/1264/06/21

Վճռաբեկ դատարանԵԴ/1264/06/211 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 2020 թվականի հունվարի 17ին ՀՇ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է թիվ 58150120 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի վարչության Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 2. 2020 թվականի հունիսի 6-ին թիվ 58150120 քրեական գործը հետագա

Ամբողջ Տեքստ

ԵԴ/1264/06/21

Բ Մ: :

Մ-Ն

կա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Դ.Արղամանյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Շարությունյան

ՀԸ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

2023 թվականի դեկտեմբերի 1-ին քաղաք Երնանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Վարդգես Հայկի Չրիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի օգոստոսի 25-ի որոշման դեմ պաշտպան Մ.Մաթնոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1 2020 թվականի հունվարի 17ին ՀՀ ոստիկանության քրեական

ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է թիվ 58150120 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի վարչության Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

2. 2020 թվականի հունիսի 6-ին թիվ 58150120 քրեական գործը հետագա նախաքննությունը շարունակելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՇԿԳ քննության գլխավոր վարչություն:

3. 2021 թվականի դեկտեմբերի 20ին Վարդգես Հայկի Չրիկյանը

ձերբակալվել է:

2021 թվականի դեկտեմբերի 20-ին Վարդգես Չրիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

3.1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության

դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ մեղադրյալ Վարդգես Չրիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է:

4. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Չրիկյաանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժել է:

5. Առաջին Օ-ատյանին դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր

դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված

հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գ.Սարգսյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում ՀՀ Վերաքննիչ քրեական

3

դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հուլիսի 12ի որոշումը բեկանել ն նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարել է՝ Վ.Չրիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգելով 2 (երկու) ամիս ժամանակով:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է բերել մեղադրյալ Վ.Չրիկյանի պաշտպան Մ.Մաթնոսյանը, որը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 11ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել հատուկ վերանայման բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող

փաստարկները ն պահանջը.

Շատուկ վերանայման բողոքը քննվում է հետնալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

7. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2022 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական նորմերի էական խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ հանգեցնելով Վարդգես Չրիկյանի իրավունքների ն ազատությունների խախտման: Դրանից բացի, բողոք բերած անձը գտել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյա Վճռաբեկ դատարանի որոշումը` կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Բողոքաբերը, մասնավորապես, փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չեն պահպանվել ՀՇ Սամանադրության 3-րդ, 5-րդ ն 27-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի Լին մասի «գ» կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ, 17-րդ, 18-րդ, 22-րդ, 105-րդ, 116-րդ, 118-րդ, 122-րդ, 125-րդ հոդվածների, ինչպես նան Եվրոպական դատարանի ն ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով սահմանված պահանջները:

4

7.. Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել միջնորդության քննության պահին այնս չգորող ՀԸ քրեական օրենսգրքով, ն մեղադրանքը չի

համապատասխանեցվել տվյալ պահին գործող քրեական օրենսգրքին: Մինչդեռ, ըստ բողոքաբերի, մեղադրանքը համապատասխանեցված չլինելու պայմաններում անձը զրկվում է իր՝ ՀՀ Սահմանադրությամբ ն Եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ արդար դատաքննության ն պաշտպանության իրավունքից, որպիսի հանգամանքը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին, բողոք բերած անձի պնդմամբ, նախկին քրեական օրենսգրքի ուժը կորցրած լինելու պայմաններում Վարդգես Չրիկյանի նկատմամբ չէր կարող շարունակվել քրեական հետապնդումը չգործող քրեական օրենսգրքի` համապատասխան որակմամբ:

8. Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը,

չկոնկրետացնելով, թե որ ապացույցի հիման վրա է եկել հիմնավոր կասկածի առկայության մասին եզրահանգման, թույլ է տվել արդար դատաքննության, ինչպես նան մրցակցության սկզբունքների խախտումներ, քանի որ դրանով պաշտպանության կողմին զրկել է յուրաքանչյուրն ապացույցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Հավելել է, որ քննիչի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով որնէ կերպ չի հիմնավորվում Վարդգես Չրիկյանի առնչությունն իրեն մեղսագրված արարքներին:

9. Բողոքաբերն իր բողոքում անդրադարձել է նան կալանավորման անհրաժեշտության բացակայությանը նշելով, որ իր պաշտպանյալը նախաքննության ողջ ընթացքում դրսնորել է բարեխիղճ վարքագիծ, չի խոչընդոտել քննությանը, դատվածություն չունի, փախուստի չի դիմել, ինչպես նան 2021 թվականի դեկտեմբերի 20-ին ինքնակամ է ներկայացել ՀՀ քննչական կոմիտե:

10. Վերոշարադրյալի հիման վրա՝ բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 25-ի որոշումը ն

5

օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմանը՝ Վ.Չրիկյանին ազատելով կալանքից:

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

1. Նախաքննության մարմնի կողմից Վ.Չրիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 190-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի համար, որ «նա, խախտելով «Թմրամիջոցների ն հոգեմեվ, (հեգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջները ն ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների ն հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ն դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 270-Ն որոշման պահանջները, իրացնելու նպավաւկով ապօրինի ձեռք է բերել ն իրացրել 2018թ. հունիսի 27-ի ՀՀ կառավարության 707-Ն որոշմամբ սահմանված ցանկով թմրամիջոցներ, ինչպես նան՝ իր ընտանիքի անդամների օժանդակությամը կատարել է փողերի լվացում (...)»/:

12. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) (Դ/արարանն արձանագրում է, ոլ մեղադրյալ Հայն Չրիկյանի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել է 2022 թվականի հուլիսի 8-ին, այսինքն` 30.06.2021 թվականին ընդունված ն 2022 թվականի հուլիսի էից ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում: Այսինքն, այն միջնորդության քննությունն իրականացվում է 2022 թվաւկանի հուլիսի Լից գործող կարգով: Դատարանն արձանագրում է, որ թեն ներկայացված միջնորդությունը դատավարական առումով բավարարում է ՀՀ նոր քրեական դատավարություն օրենսդրությամբ նախատեսված պահանջներին, բայց նյութաւկան իրավունքի առումով նս պետք է գնահատման ենթարկել կալանավորման Օ կիրառման պայմանի գ առաջադրված մեղադրանքի առկայությունը: (...)

ւՏե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 62-64:

6

(Դատարանն արձանագրում է, որ միջնորդությանը կից ներկայացվել է Վարդգես Չրիկյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 5-րդ մասի Զ-րդ կետով ն 190-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով նախատեսված հանրորեն վտանգաւվոր արարքների ենթադրաբար կատարման համար:

Դատարանն արձանագրում է, որ օրենքի ուժով 2022թ. հուլիսի Լին՝ ՀՀ քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2003 թվականի ապրիլի 18ի քրեական օրենսգիրքը: Նման պայմաններում: մեղադրյալին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի փատրական հանգամանքներին վփրվել է այնպիսի իրավական գնահապտաւկաւն, որը, նյութական իրավունքի տեսանկյունից, այլես չի համապատասխանում օրենքին ն ՀՀ քրեական օրենսգրքի սկզբունքներին:

Վերոգրյալի լույսի ներքո Դատարանն արձանագրում է, որ աուն միջնորդությունը չի կարող քննության առնվել, քանի որ պաշտպանական կողմի համար ատեղծվաեւծ չէ մեղադրանքից պաշտպանվելու իրական հնարավորություն, մեղադրյալը զրկված է իր՝ ՀՀ Սահմանադրությամի ն Կոնվենցիայով սահմանված՝ պաշտպանության իրավունքից, արդար դավաքննության իրավունքից, հետնաբար չի կարող իրականացնել պաշտպանությունը սույն միջնորդության քննության շրջանակներում:

Հաշվի առնելով առաջադրված մեղադրանքի փաարական հանգամանքների ն իրավական գնահատականի անհամապատասխանության հանգամանքը, մեղադրյալի պաշտպանության իրավունքի ն արդար դատաքննության իրավունքի իրական հնարավորության բացակայությունը` Դատարանը հարկ չի համարում անդրադառնալ կիրառված խափանման միջոց «կալանքի» ժամկետի երկարաձգման հիմքերի, պայմանների, անհրաժեշտության, այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցերի գզնահավմանը: (...)»՛:

13. Վերաքննի. դատարանի որոշման համաճայն՝ «/.) /(Վ/երաքննիչ դատարաւնը հանգում է այն հետնության, որ մեղադրյալ Վարդգես Չրիկյաւնի շ Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 84-96:

7

կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ թիվ ԵԴ/14106/21 նյութերում առկա փաստական վվյալներն ու տեղեկությունները (...) վարույթի քննության տվյալ փուլի համար բավարար հիմք են տալիս փաստրելու որ նախաքննության մարմնի միջնորդությունը քննելիս Առաջին ատյանի դափտարունն իր տրամադրության փակ րավարար ապացույցներ, փաստեր ն տեղեկություններ է ունեցել մեղսագրվող ենթադրյալ հանցանքները մեղադրյալ Վարդգես Չրիկյանի կողմից ենթադրաբար կատարված լինելու հիմնավոր կասկածի շարունակական առկայության մասին հեղնություն անելու համար: (...)

(Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի հետնեություններին առո այն, որ արարքի իրավական գնահատականը չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դատարանի հետնությունները անհիմն են ն չեն բխում առկա իրավակարգավորումներից: Մասնավորապես, ինչպես մեղադրյալին վերագրվող արարքը կատարելու պահին, այնպես էլ գործող քրեական օրենքը անձին առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքները դիտել է որպես հանցագործություն: Ի դեպ երկու դեպքում էլ քրեական օրենքում առկա համապատասխան հանցակազմերը սահմանող նորմի դիսպոզիցիաները րար էության փոփոխության չեն ենթարկվել: Հետնարար, ինչանս արարքի կատարման պահին գործող, այնպես էլ այժմ գործող իրավակարգավորումները սահմանում են համապատասխան հանցակազմերը ն արարքի

ապաքրնականացում վվյալ դեպքում 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով չի եղել: Որոշակի փոփոխություն եղել է միայն սանկցիայի մասով, որը չի ազդել վերագրվող արարքի ծանրության աարիճանի վրա ն քրեական վարույթի ավելի ուշ փուլում քննության առարկա կարող է հանդիսանալ: Առկա պայմաններում, նախկին ն գործող ՀՀ քրեական օրենսգրքի հանցակազմերի դիսպոզիցիաների ձնակերպումների շրջանակներում, Առաջին ատյանի դատարանի հետնությունները անհիմն են ն քննիչի միջնորդությունը քննության առնելու արդյունքում չի կարող սահմանափակվել մեղադրյալի արդար դատաքննության, պաշտպանության կամ որնէ այլ հիմնարար իրավունք:

8

Հեփնաբար Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ իյ. համաձայնությունն է հայտնում վերաքննիչ բողոքում նշված փաւարարկներին (...) ն հանգում է այն հետնության, որ Առաջին ատյանի դատարանի փաստարկները չեն բխում ՀՀ քրեական օրենագրքի ծրդ ն 9Զրդ հոդվածների իրավակարգավորումներից, ինչպես նան քննիչի միջնորդության քննության արդյունքում կալանքի ժամկետի երկարացման 6իրավաչափության պայմեւններին ն նպատակներին

չանդրադառնալու պայմաններում Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 116-120-րդ, 287-րդ ն 288-րդ հոդվածների խախվում, որը էական է ն հիմք է վիճարկվող դատական ակտր բեկանելու հսւմար.: (...)

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու արդյունքում Վերաքննիչ դատարանը արղյոք պերք է քննության առնի ն լուծի քննիչի միջնորդությունը: Այս մասով հարկ է նշղ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հողվածը նախատեսում է, որ վերաքննիչ դատարաունում հատուկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանը կարող է կայացնել հետնյալ որոշումներից մեկը`

Ս դատական ակտր թողնում է անփոփոխ.

2) փովտխում է ստորադաս դատարանի դավաւկան ակտլր, եթե փեաւստաւկաւն հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակվ.

Յ) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակվփ:

Ինչպես երնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված իրավակարգավորումներից, ի տարբերություն վերանայման մյուս վարույթների, այդ թվում վերաքննության վարույթի, հատուկ վերանայման շրջանակներում Վերաքննիչ դատարանը արորադաս դատարանի դատական ակտր բեկանելու ն նոր քննության համար վարույթը Առաջին ավտյանի դատարան փոխաւնցելու լիազորություն չունի: (...)

9

(Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ այն վարույթի նյութերը բավարար ն օրյեկտիվ հնարավորություն են ընձեռում Վերաքննիչ դատարունին համապատասխան հարցի ամբողջական քննություն

իրականացնելու համար: Բացի այդ, ինչպես երնում է աւյն վարույթի նյութերից ն սույն որոշման ԼՀիրդ կետերում նշված փաստական վվյալներից, Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը ամբողջությամբ քննության է առել ն պաշտպանական կողմր Առաջին ատյանի դատարանում քննիչի միջնորդության դեմ ներկայացրել է նան գրավոր առարկություն, որն իր արտացոլումն է գտել նաւն վիճարկվող դատական ակտում, ինչպես նան համապատաւսխաւն դիրքորոշում է արտահայվել մեղադրյալը: Բացի այդ, պաշվապանական կողմը վերանայման վարույթի շրջանակներում համապատասխան առարկություններ ներկայացնելու հնարավորություն է ունեցել: Ուարի առկա պայմաններում, վերանայման բողոքի հիմքերի ն փաատրարկների հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը պեյք է անդրադառնա կալանավորման ժեաւմկետի երկարացման իրավաչափությաւն մյուս պայմաններին ն նպատակներին ու քննիչի միջնորդության մասով հանգի համապատասխան հետնության: Վերը նշված փաատարական տվյալների պայմեւններում Վերաքննիչ դատարանի մոտեցումը չի կարող հանգեցնել անձի արդար դապտաւքննությաւն իրավունքի (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքներ, դատական վերանայման իրավունքի արդյունավետ իրականացման) անհարկի ատհմանափակման, ինչպես նան, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված «Հատուկ վերանայման վարույթի» առանձնահավկությունները, նշված մոտեցման դեպքում չի կարող խաթարվել Վերաքննիչ ն Առաջին ատյանի դատարանների միջն աոկա գործառութային կապի ն դավաւկան վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ իրացումը:

(-) Անդրադառնալով կալանքի իրավաչափության մյուս պայմանների հարցին Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԴ/1264/06/21 դատական գործի նյութերում ամրագրված փաատարական տվյալներն ու տեղեկությունները նան հիմք են տալիս փաստելու, որ տվյալ դեպքում առկա է

10

համապատասխան քրեաիրավական որակմամը մինչն 2022 թվալանի հուլիսի Էր գործող կարգով հարուցված ն ընթացքի մեջ գտնվող վարույթ, Վ.Չրիկյանն ունի մեղադրյալի դատավարական կարգեւվիճակ, նրա նկատմամբ հարուցված է ն իրականացվում է հանրային քրեական հետապնդում, Վ.Չրիկյանը ՀՀ քրեսւկան օրենսգրքով սահմանված` քրեական պատասխանապտվության ենթակա տարիքի է, առերնույթ բացակայում են նան քրեական հետապնդումը բացառող, ինչպես նան մեղադրյալի կարգավիճակից բխող` պարտադիր հաղթահարման ենթակա չհաղթահարված հանգամանքներ:

Դրա հետ մեկտեղ, վարույթն իրականացնող մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութե, այդ թվում ասն գործի

առանձնահամկություններից ու բարդությունից բխող քննության ծավալի համատեքարում խրականացված քենչայան ն այ դատավարական

գործողությունների կատարման մասին վկայող փաստական տվյալների (...) առկայությունր հիմք է տալիս արձանագրելու որ վարոււթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրվել է բավարար ջանասիրությունը, ն տվյալ դեպքում առերնույթ Աւնհրաժեշտ է շարունակելու քրեական հետապնդումը: Հեփնաբար քննիչի միջնորդության դեմ այս մասով ներկայացված առարկությունները ես անհիմն են: (...)

Անդրադառնալով Վարդգես Չրիկյանի նկատմամբ կալանքը կիրառելու նպատակների առկայության կամ բացակայության հարցին՝ Վերաքննիչ դատարունն արձանագրում է հետեյալը. (...)

Վարդգես Չրիկյանը մեղադրվում է բնակչության առողջության դեմ ուվղված դիտավորությամբ կատարվող առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ ն տնտեսական գործունեության դեմ ուղղված լատենտային բնույթի ուղղակի դիտավորությամբ կատարվող առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ, որոնց համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձնեռվ: Դրա հետ մեկտեղ, մեղադրյալ Վարդգես Չրիկյանին վերագրվող կոնկրեր արարքների առանձնահատկությունները, բնույթը,

1

հանրային վտանգավորության աստիճանը, ենթադրարար կատարման եղանակը (-.) սպառնացող հնարավոր պատժի խատությունը, ինչպես նան ենթադրյալ հանցանքների կատարումից հետո ենթադրյալ դրսնորած վարքագիծը (...), գործի ներկայացված նյութերի վերլուծությունից րխող օպերատիվ-քննչական իրադրություն ու դրանից հերնող ողջամիտ հնարավորությունն Օ։ ու հավանականություն, մեղադրյալի կողմից համապատասխան վարքագիծ դրսնորելու մասով, մեղադրյալի անձին վերաբերվող փաստական վվյալները, համակցության մեջ բավարար հիմք են տալիս համաձայնելու խափանման միջոցի նպատակների վերաբերյալ Քննիչի եզրահանգումներին, րալ որի` մնալով ազավության մեջ մեղադրյալը կարող է հանցանք կատարել, չկատարել իր վրա դրված պարտականություն, (.) Ադ հանգամանքներն իրենց հերթին հանդիսանում են խափանման միջոց կիրառելու ինքնուրույն նպատակ, որին հասնելու իրական ն իրավաչափ երաշխիք դեոես չի կարող դիտարկվել ինչպես մեղադրյալի պաշտպանի առարկությունում մատնանշված, այնպես էլ գործի նյութերում առկա հանգամանքները:

(:-) Տ/վյալ դեպքում դատախազի հատուկ վերանայման բողոքը պետք է բավարարել, Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը պետք է բեկանել, քննիչի «Կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթ հարուցելու միջնորդության մասին» որոշմամբ հարուցված միջնորդությունն պնեյք է բավարարել ե մեղադրյալ Վարդգես Հայկի Չրիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընվրված կալանքի փակ պահելու ժամկետը երկարացնել 2 (երկու) ամիս ժամանակով: (...)»::

14. 2023 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն դատարանում ստացվել է Վ.Չրիկյանի վերաբերյալ վարույթի նյութերը՝ ըստ էության քննելու համար, ն վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաճգվել է երեք ամիս ժամկետով':

3Տես քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 32-46:

ի Տու Կուա.զճեթճտ Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՀԿԴ/0049/01/23 քրեական

12

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանելու, դրան փոխարինող դատական ակտ կայացնելու ն քննիչի միջնորդությունը բավարարելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը ն պավպժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունն վփարածվում է մինչե դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ րան նախատեսված չէ»:

ՇԸ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «Լ հրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմեվ. (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրատրելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝

(.)

3. Սույն հողվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կափարվել են՝

(--) 2) առանձնապես խոշոր չափերով (...)»:

Նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերվացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն արացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որնէ անձի, որպեսզի նաւ. խուսափի իր կատարած հանցանքի համար պապտաւսխաւնապտվությունից, կամ գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պավկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ

13

գույքն արաւցվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (նթե այդ գույքի արացման պահին հայտեի էր, որ այն արացվել է հանցավոր գործուննության արդյունքում)

(.)

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել 1՝

Ս առանձնապես խոշոր չափերով (...)»:

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն «. հրացնելու նպատակով թմիամիջոց, հոգեմեւր (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաատրուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրկը, պատրատրելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահել, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ` նրա համար թմրամիջոց, հոգեմեվ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրասվուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը (-.)

Յ Սույն հոդվածի Լին կամ 2րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` (...)

2) առանձնապես խոշոր չափերով (...)»:

Նույն օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն՝ «4. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերվացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն արացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որնէ անձի, որպեսզի նաւ. խուսափի իր կատարած հանցանքի համար պապտաւսխաւնապտվությունից, կամ գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, փեօրինման եղանակը, տեղաշարժը, տեղաբաշխումը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրկը (նթե հայտնի է, որ այդ գույքն արացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապեվելը կամ պահելը կամ օգտագործելը կամ

14

տնօրինելը (նթե այդ գույքի արացման պահին հայտնի էր, որ այն արացվել Լ հանցավոր գործուննության արդյունքում) (...)

Յ Սույն հոդվածի Լին կամ 2րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել 1՝

(-.)

3/առանձնապես խոշոր չափերով (...)»:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- նախաքննության մարմնի կողմից Վ.Չրիկյանին մեղադրանք է առաջադրվել 2005 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»:

- Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Վ.Չրիկյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, նշել է, որ Վ.Չրիկյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի համապատասխան հոդվածներով, հետնաբար մեղադրյալին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարք փաստական հանգամանքներին տրվել է այնպիսի իրավական

գնահատական, որը նյութական իրավունքի տեսանկյունից այնս չի համապատասխանում օրենքին ն ՀՀ քրեական օրենսգրքի սկզբունքներին: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ պաշտպանական կողմի համար ստեղծված չէ մեղադրանքից պաշտպանվելու իրական հնարավորություն ն մերժել է Վ.Չրիկյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը չանդրադառնալով կալանքի ժամկետի երկարաձգման իրավաչափության պայմաններին::

- Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի հետնություններն առ այն, որ արարքի իրավական գնահատականը չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը, անհիմն են ն չեն բխում առկա իրավակարգավորումներից: 5 Տես սույն որոշման 11-րդ կետը:

6 Տես սույն որոշման 12-րդ կետը:

15

Մասնավորապես, Վերաքննի, ՕՁ» դատարանն արձանագրել է, որ ինչպես մեղադրյալին վերագրվող արարքը կատարելու պահին, այնպես էլ գործող քրեական օրենքը անձին առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքները դիտել է որպես հանցագործություն ն արարքի ապաքրեականացում 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով տեղի չի ունեցել: Արդյունքում, Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է արտահայտել վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ քննիչի միջնորդությունը քննության առնելու արդյունքում չի կարող սահմանափակվել մեղադրյալի արդար դատաքննության, պաշտպանության կամ որնէ այլ հիմնարար իրավունք:

Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն անդրադարձել է Վ.Չրիկյանի նկատմամբ կալանքի ժամկետի երկարաձգման իրավաչափության պայմաններին ն նպատակներին, բավարարել է քննիչի միջնորդությունը` արձանագրելով, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ կարող է հանցանք կատարել կամ չկատարել իր վրա դրված պարտականությունը:

18.Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննի ։6դատարանի այն դատողությանը, որ Վ.Չրիկյանի նկատմամբ ընտրված կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը քննության առնելու արդյունքում մեղադրյալի պաշտպանության իրավունքի

սահամանափակում տեղի չի ունենում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վ.Չրիկյանին՝ 2005 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով մեղսագրված արարքները շարունակւմ են մնպ հանցավոր ն

համապատասխանում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Հարկ է նկատել, 7 Տես սույն որոշման 13-րդ կետը:

16

որ նախկին ն գործող քրեական օրենսգրքերի վերոնշյալ հանցակազմերը սահմանող նորմի դիսպոզիցիաներն ըստ էության փոփոխության չեն ենթարկվել: Ինչ վերաբերում է գործող քրեական օրենսգրքով մեղադրյալին մեղսագրված հանցանքների սանկցիայի փոփոխությանը, ապա Վճռաբեկ դատարանը կրկին իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ նշված փոփոխությունը կարող է քննության առարկա դառնալ քրեական վարույթի ավելի ուշ փուլերում:

Վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է արձանագրել, որ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հանցակազմերը նախատեսող հոդվածները նս հնարավորություն են տալիս նշված հոդվածներով նախատեսված արարքների կատարման մեջ մեղադրվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

19. Ամփոփելով` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեն Վ.Չրիկյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով առաջադրված մեղադրանքը վարույթն իրականացնող մարմնի կողմից չի

համապատասխանեցվել գործող քրեական օրենսգրքին, այնուամենայնիվ, վերջինս համարվում է պատշաճ իրավական ընթացակարգերով մեղադրյալի կարգավիճակ ստացած: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 7.Լ-րդ կետում վկայակոչած

պատճառաբանությունները հիմնազուրկ են:

20. Վերոգրյալ հետ մեկտեղ անդրադառնալով նան Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ հատուկ վերանայման շրջանակներում Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ն նոր քննության համար վարույթը Առաջին ատյանի դատարան փոխանցելու լիազորություն չունի՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

2. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Յուրաքանչյուր ոք ունն իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատեւկաւն պաշվպանության իրավունք»:

17

ՇԸ Սահմանադրության 172րդ հոդվածի համաձայն «Վերաքննիչ

դատարաւններն առաջին ատյանի դատարանների դապտաեւկան ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյուն են»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1Լին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երը որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարվտաւկանությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամի, ունի օրենքի հիման վրա արեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն

հրապարակային դատաքննության իրավունք»:

ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն՝

«Վ. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանը՝

Ս դատական ակտր թողնում է անփոփոխ.

2) փովտխում է ստորադաս դատարանի դավաւկան ակտլր, եթե փեաւստաւկաւն հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակվ.

Յ) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մեաւսով կայացնելով դրան փոխարինող դատական աւկվ: (...)»:

211. Վճռաբեկ դատարանը, 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, անդրադառնալով վերաքննիչ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու հնարավորությանը՝ արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը, կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններով, վերանայում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը: Մասնավորապես, եթե առաջին ատյանի դատարանը լրիվ ծավալով քննության է առնում բողոք ն կայացված որոշմամբ լուծում ներկայացված պահանջի հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ապա վերաքննի դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի ն

18

հիմնավորումների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից բողոքի առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությունը ն իրավաչափությունը: Հակառակ պարագայում, երբ վերաքննիչ դատարանն իր կարգավիճակով ստանձնի առաջին ատյանի դատարանի դերը, ոչ միայն կխախտվի այդ դատարանների միջն ձնավորված գործառութային կապը, այլ նան անհամաչափորեն կսահմանափակվի անձի վերաքննության մատչելիության իրավունքը, ն վերջինս կզրկվի իր վերաբերյալ կայացված դատական ակտը ստուգման ենթարկելու հնարավորությունից: Այլ կերպ, դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի համատեքստում, վերադաս դատական ատյանը, լինելով սահմանափակված վիճարկվող դատական ակտում քննարկված հարցերի շրջանակով, չի կարող իր վերստուգիչ լիազորությունն իրացնելիս անդրադառնալ ստորադաս դատարանում քննարկման առարկա չդարձված հանգամանքներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որոշ դեպքերում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապապմա նե արդար դատաքննության իրավունքի (դատարանի

մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման) երաշխիք: Նման դեպքում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1ին մասում սահմանված` Վճռաբեկ դատարանի լիազորություններըձ:

22. Վերոշարադրյալ իրավանորմերի ն իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով 2021 հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական 8 Տես Վճռաբեկ դատարանի` Արման Կարախանյանի գործով 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0569/01/08 որոշումը, կետ 17, Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշումը, կետ 19, Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը, կետ 22, Սավել Մելիքյսճնի գործով 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ԵԴ/0610/06/20 որոշումը, կետ 15, Արմեն Ազիզյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ ԵԴ/0290/06/21 որոշումը, կետ 23:

19

դատավարության օրենսգրքով հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վերաքննիչ, դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու

հնարավորությանը՝ հարկ է նշել, որ թեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի Լին մասի 3րդ կետով նման լիազորություն նախատեսված չէ, սակայն անձի դատարանի մատչելիության ն դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նան ստորադաս դատարանների միջն ձնավորված գործառութային կապի ն դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը ապահովելու նպատակով հատուկ վերանայման շրջանակներում վարույթըՑ՝ համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու անհրաժեշտությունը կարող է առաջանալ նան 2021 հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, ուստի Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Հրայր Հովսեփյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները ն գտնում, որ դրանք շարունակում են վերաբերելի մասով (ոալճէտ ուառոճե5) կիրառելի լինել նան նոր օրենսգրքով նախատեսված վերոնշյալ կարգավորման նկատմամբ:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնություն է արտահայտում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ հատուկ վերանայման շրջանակներում Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ն վարույթը նոր քննության փոխանցելու լիազորություն չունի:

23. Վերը շարադրված դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ սույն գործով, երբ Առաջին ատյանի դատարանը արձանագրելով մեղադրանքի փաստական հանգամանքների ն դրան տրված իրավական գնահատականի անհամապատասխանությունը՝ ըստ էության քննարկման առարկա չի դարձրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգելու իրավաչափության պայմանները, Վերաքննիչ դատարանը՝ դատական ակտի օրինականության ն

20

հիմնավորվածության ստուգման շրջանակներում քննության առարկա դարձնելով ստորադամ դատարանում քննարկման առարկա չդարձված վերոնշյալ հանգամանքները, փաստացի հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան՝ այդ կերպ խախտելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման ն օրինականության սկզբունքները: Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, իր վերստուգիչ լիազորությունն իրացնելիս, իրավասու էր անդրադառնալ՝ մեղադրյաի կալանք ժամկետ երկարաձգման

իրավաչափության այն պայմաններին, որոնք Առաջին ատյանի դատարանի կողմից քննության առարկա չէին դարձվել:

Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը պետք է գործն ուղարկեր Առաջին ատյանի դատարան` որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետի երկարաձգման իրավաչափության մյուս պայմանների մասով նոր քննության:

24. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի հիմք է Վերաքննիչ դատարանի 2022 թվականի օգոստոսի 25-ի որոշումը բեկանելու ն վարույթը ստորադաս դատարան՝ նոր քննության փոխանցելու համար:: Սակայն, հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է ն Վարդգես Չրիկյանի վերաբերյալ վարույթի նյութերը քրեական գործն ըստ էության քննության առնելու համար, փոխանցվել են Հակակոռուպցիոն դատարան», ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է: ՀՇՀետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ 5» Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Ամաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17.1:

. Տես սույն որոշման 14-րդ կետը:

21

դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 281-րդ, 36Լրդ, 363-րդ, 394-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1ԼՎճռաբեկ բողոքը մերժել:

2.Մեղադրյալ Վարդգես Հայկի Չրիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

3.Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

Դատավորներ՝ ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/1264/06/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել