Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-144-Ն16 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի ապրիլի 16 - ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1 . «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «ը) մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար.»: Հոդված 2 ․ Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 17․ Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) , մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ « «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հ անքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը 1․ Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` 1) մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար` բազային տուրքի տասնապատիկի չափով մեկ մշակութային արժեքի համար, իսկ երկու և ավելի մշակութային արժեքների դեպքում՝ բազային տուրքի տասնհինգապատիկի չափով. 2) մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակ տալու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:

2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:»: Հոդված 3 ․ Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ « Հոդված 27․ Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) , մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), « Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի գծով արտոնությունները 1․ Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքից ազատվում են՝ 1) արտահանվող մշակութային արժեքների հեղինակը, իսկ հեղինակի մահից հետո նրա մահվան հաջորդ տարվա հունվարի 1-ից սկսած` 50 տարվա ընթացքում, նրա ժառանգները.

2) Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների պետական պարգևներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պարգևներով պարգևատրված անձինք այդ պարգևների գծով` համապատասխան հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում. 3) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված հեղինակի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հեղինակի խնամակալը կամ հոգաբարձուն. 4) պետության և (կամ) համայնքների սեփականությունը հանդիսացող թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պահոցներն իրենց հավաքածուներում (ֆոնդերում) մշտապես պահպանվող մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելիս՝ օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում. 5) երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները հյուրախաղերի կամ ուսումնառության մեկնելիս հայրենական կամ արտասահմանյան վարպետների ձեռքով պատրաստված՝ ժամանակավոր արտահանվող երաժշտական գործիքների և նվագարանների համար՝ օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։ 2․ Այն անձինք, որոնք պետությանը նվիրաբերել են մշակութային արժեքներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են կամ ենթակա են գրանցման պետական պահպանական ցուցակներում կամ գրանցամատյաններում, նվիրաբերված յուրաքանչյուր արժեքի դիմաց ազատվում են (մեկ անգամ) արտահանման իրավունքի լիցենզիա (եզրակացություն) և ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի վճարումից:»։ Հոդված 4 ․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. ապրիլի 30 Երևան ՀՕ-144-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-144-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.04.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.04.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2027 Հիմնական ակտ 16.04.2026, ՀՕ-144-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-144-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել