ՍնԴ/0555/04/20
Ամփոփում
քննելով «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի Ա «Քեյ Էս Էմ Էյ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2021 թվականի որոշման դեմ ըստ դիմումի «Արցախտրանս» ՍՊԸ-ի՝ «Արմենիան Քաւփրր Փրոգրամ» ՓԲԸ-ին սնանկ ճանածելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ «Արցախտրանս» ՍՊԸ-ն պահանջել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին ճանաչել սնանկ: ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Գ. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 30.04.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է: 2 Դատարանի 20.11.2020 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջ
Ամբողջ Տեքստ
Ի: Է: Կ
222 ՀԱՑ ԱՆ ի
/27 ՅԵՆ
ՐՉԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0555/04/20 դատարանի որոշում 2023թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0555/04/20
Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան
Դատավորներ՝ Ն. Բարսեղյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հունվարի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի Ա «Քեյ Էս Էմ Էյ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2021 թվականի որոշման դեմ ըստ դիմումի «Արցախտրանս» ՍՊԸ-ի՝ «Արմենիան Քաւփրր Փրոգրամ» ՓԲԸ-ին սնանկ ճանածելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ «Արցախտրանս» ՍՊԸ-ն պահանջել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Գ. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 30.04.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
2
Դատարանի 20.11.2020 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.03.2021 թվականի որոշմամբ «Արմենիան Քափրր Փրոգրամ» ՓԲԸ-ի, «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ- ի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի, «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ՓԲԸ-ի ն «Արմենիան Քափրի Փրոգրամ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքները բավարարվել են Դատարանի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 20.11.2020 թվականի որոշումը՝ «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ի՝ 331.798.991,17 ԱՄՆ դոլարի չափով պահանջի քննությունը կասեցնելու, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի՝ 73.787.914,27 ԱՄՆ դոլարի չափով պահանջի գրանցումը մերժելու, «Նաիրի Ինֆրասթրաքչը Քեփիթել Լիմիթեդ» ՓԲԸ-ի՝ 38.500.000 ԱՄՆ դոլարի չափով պահանջի գրանցումը մերժելու ն «Քեյ Էս Էմ Էյ» ՓԲԸ-ի՝ 451.644,41 Ֆունտ ստերլինգի չափով պահանջը գրանցելու մասերով վերացվել ն այդ մասերով հարցն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն ն «Քեյ Էս Էմ Էյ» ՓԲԸ-ն (ներկայացուցիչներ Գնորգ Պողոսյան, Նարինե Բաբայան):
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ն, «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն, «Նաիրի Ինֆրասթրաքջշր Քեփիթել Լիմիթեդ» ՓԲԸ-ն (ներկայացուցիչ Վահագն Դալլաքյան):
2. «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
«Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը «Նաիրի Ինֆրասթրաքչը Քեփիթել Լիմիթեղ» ՍՊԸ-ի բավարարված վերաքենիչ բողոքի մասի վերաբերյալ.
Սոյն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9րդ հոդվածի Լին մասը, 380-րդ հոդվածի Լին մասի 3-րդ կետը, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի ին մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձր եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն իր կողմից կայացված որոշմամբ, ըստ էության հաստատված է համարել այն հանգամանքը, որ Դատարանն իրավաչափ եզրահանգման է եկել, որ «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ՍՊԸ-ի կողմից դատարան ներկայացված փաստաթուղթը՝ ենթակա չէ ընդունման ն հետազոտման՝ որպես փորձագետի եզրակացություն, քանի որ այն չի համապատասխանում ապացույցի նման տեսակին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով առաջադրվող պայմաններին ու պահանջներին:
Վերաքննիչ դատարանը «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքում վկայակոչված թիվ ԵՄԴ/0341/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.04.2020 թվականի որոշումը պարզապես մեջ է բերել նույն ծավալով ն բովանդակությամբ, ինչ ծավալով ն բովանդակությամբ այն նշված է համապատասխան վերաքննիչ բողոքում, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դրանից արված մեջբերումը կտրված է համապատասխան որոշման կոնտեքստից, Ա դրա կիրառումը սույն սնանկության գործով քննության առարկա իրավահարաբերությունների կարգավորման նպատակով ակնհայտորեն հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումների սխալ կիրառման, ինչպես նան
Յ
նույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումների չկիրառման, որոնք ազդել են գործի ելքի վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման կիրառումը տեղի է ունեցել համատեքստից կտրված ու սահմանափակ եղանակով՝ հանգեցնելով գործի ելքի վրա էական ազդեցություն ունեցող, ըստ էության սխալ եզրահանգումների: Միաժամանակ համապատասխան փաստաթուղթը չր կարող դիտարկվել որպես հասարակ գրավոր ապացույց երկու հիմնական պատճառաբանության հաշվառմամբ.
Նախ, Վերաքննիչ բողոք ներկայացրած անձը նման միջնորդություն չի ներկայացրել ն չի նշել այն հանգամանքները, որոնք պետք է ապացուցվեին համապատասխան գրավոր ապագուցի հիման վրա, բացի այս, որոշակի հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման ն պարզաբանման նպատակով կիրառելի ապացույց է հանդիսանում փորձագետի եզրակացությունը, իսկ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Վերոգրյալ հանգամանքներին, ինչպես նան գրավոր ապացույցի` որպես ապացույցի տեսակի ընդունելիության չափանիշների Ա դրանց առանձնահատկությունների վերաբերյալ իր նախադեպային դիրքորոշումն է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանը, սահմանելով որ.
«(..) դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի Ա թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե'ս, Սվետլանա Ժովլիկյանն ըեդդե Անահիի Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
«... Յուրաքանչյուր դեպքում որնէ ապացույցի թուլատրելիության հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն հետնյալ կանոններով.
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայություն, Օ կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացոլցներով.
Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, որով սպառիչ սահմանված է ապացուցման միջոցների շրջանակը:
2) օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն ն չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված թույլատրելիության նշված կանոնը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ենթադրում է 6ապացուցի դատավարական ձնի համապատասխանությունն օրենքի պահանջներին՝ աղբյուրի, ստացման եղանակի, պայմանների, ինչպես նան ապացույցի ձնակերպման տեսանկյունից (տես, թիվ ԵԿԴ/2593/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ.
«... ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի հիմքով գրավոր ապացույց համարվելու համար անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան ապացույցը պարունակի գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ, այսինքն՝ իր բովանդակությամբ հնարավորություն տա դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները ն առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այլ կերպ ասած՝ գրավոր ապացույցները դատարանի համար էական նշանակություն ունեն իրենց բովանդակության տեսակետից, գրավոր ապացուցներում ապացուցողական նշանակություն ունի որոշակի նյութական կրիչներում
4
արտացոլված միտքը, որն ընկալվում է ընթերցման միջոցով (տե՛ս Հրանտ Ավետիսյանն ըեդդեմ «ՏՐԱՆՍՈՒՆԻՎԵՐՍԱԼ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը)»:
Սույն դեպքում, «Նաիրի Ինֆրասթրաք»ր Քեփիթել Լիմիթեդ» ՍՊ ընկերության կողմից դատարան ներկայացված 20.09.2019 թվականի Թիմոթի Ջ Ալենի ն Անաստասիյա Մալյուգինայի փորձագիտական եզրակացությունը ն 23.09.2020 թվականին տրված փորձագետ Անաստասիա Մալյուգինայի եզրակացությունը չեն կարող համարվել թույալտիելի ապացույցներ, քանի որ սուն գործով չի պահպանվել եզրակացություններ տրված փորձագետների կողմից դատական նիստի ընթացքում դատարանի առջն ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու ե դրանք հաստատելու դատավարական կարգը, ոստի դրանք սույն սնանկության գործով որնէ փաստ ապացուցելու հիմքում չեն կարող դրվել: Ընդ որում, դատական նիստի ընթացքում, դատավարության մասնակիցների ներկայությամբ քննարկվել է վերորգյալ եզրակացությունը տված փորձագետների ներկայությունը դատական նիստում ապահովելու հարցը, մինչդեռ եզրակացություն ներկայացրած Վահագն Դալլաքյանը որնէ գործողություն չի իրականացրել փորձագիտական եզրակացություն տված փորձագետի ներկայությունը դատական նիստում ապահովելու ուղղությամբ:
Բացի այդ, «ՎՏԲ Բանկ» ՀԲ ընկերությունը 2018 թվականի եռամսյակային տարեկան իր պաշտոնական կոնսոլիդացված հաշվետվությամբ հրապարակել է «Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ իր միանձնյա սեփականության իրավունքը՝ սահմանելով դրանց արժեքը 22 միլիարդ ռուբլի: Այսինքն՝ վերը նշված կոնսոլիդացված հաշվետվությամբ արտացոլված տվյալներն ինքնին հակասության մեջ են գտնվում 20.09.2019 թվականին (Թիմոթի Ջ Ալլեսնսի ն Անաստասիյա Մալյուգինայի փորձագիտական եզրակացությամբ Ա 23.09.2020 թվականին տրված փորձագետ Անաստասիա Մալյուգինայի եզրակացութամբ արտացոլված տվյալների հետ, մասնավորապես՝ «(Թեղուտ Ինվեստմենւոս Լիմիթեդ» ընկերության բաժնետոմսերի արժեքը պաշտոնական կոնսոլիդացված հաշվետվությամբ այլ է, իսկ եզրակացություններով՝ այլ, որպիսի փաստի ուժով 20.09.2019 թվականին Թիմոթի Ջ. Ալենի ե Անաստասիյա Մալյուգինայի փորձագիտական եզրակացությամբ ն 23.09.2020 թվականին տրված փորձագետ Անաստասիա Մալյուգինայի եզրակացությամբ արտացոլված բաժնետոմսերի արժեքը չի կարող դիտվել որպես արժանահավատ տեղեկատվություն:
Սնանկության գործին կից ներկայացված Օպցիոն համաձայնագրով ն դիա փոփոխություններով վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջի հիմքում դրված օպցիոնի պայմանների կիրառման պարտապանի պարտավորությունը ամեննին միակողմ չէ, քանի որ ներկայացված պահանջը բխում է ոչ թե Պարտապանի միակողմ պարտավորությունից, այլ Պարտապանին փոխանցման ենթակա՝ 7ԷՇՒ/ՕՄ7 |ԽՄԷՏԼԽՔԽԼՏ Լ//1ԷԾ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի 49.9576-ի հետ կապված իրավահարաբերություններից: Ի մասնավորի՝ ենթադրյալ պարտատերը իր պահանջի դիմաց պետք է կատարեր հետնյալ երկու պարտադիր գործողությունները.
-1 ԱՄՆ դոլար անվանական արժեքով Պարտապանին պետք է փոխանցեր 1ԷՇԻՕՄԼ ՌԽԷՏԱ/ՒՎԼՏ ԼԽԱԼԷԾ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի 2572 -: 1 ձայնը,
- Պարտապանին՝ հիշյալ արժեքով պետք է փոխանցեր նուն ընկերության կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի 24.9576-ը, ինչը նս մինչ օրս կատարված չէ ն փաստացի չի նախատեսվում կատարել:
Վերոգրյալ հանգամանքների վերաբերյալ Վերաքննիչ դատարանն իր կողմից կայացված որոշմամբ պարզապես ենթադրել է, որ ըստ պարտատիրոջ վկայակոչման՝ վնասը ծագել է կողմերի միջն կնքված Օպցիոն պայմանագրի չկատարման հետնանքով,
5
մասնավորապես՝ բաժնետոմսեր, պայմանագրով սահմանված արժեքով գնելու պարտականությունը չկատարելու հետնանքով: Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումը: Սահմանելով, որ ենթադրյալ գրավոր ապացույցը սնանկության գործի նյութերում առկա այ ապացույցների հետ համադիման ն բազմակողմանի գնահատման արդյունքում պետք է առանձին որակման արժանանա՝ Վերաքննիչ դատարանը, գործի ելքի վրա դրա ազդեցության տեսանկյունից, փաստել է, որ համապատասխան ենթադրյալ ապացույցը դեռ պատշաճ ուսումնասիրված չէ ն դեռ պետք է համարժեք գնահատականի արժանանա նոր քննության ընթացքում, այնուամենայնիվ, դրանից բխող ենթադրություններ է կատարել, սահմանելով դրանց հիման վրա վերաքննիչ բողոք ներկայացրած անձի անհիմն փաստարկների անվիճելիությունը ն չի անդրադարձել համապատասխան վերաքննիչ բողոքի պատասխանում ներկայացված
հակափաստարկներին՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասի 3րդ կետով սահմանված կարգավորումները, այսինքն՝ ինքն իսկ իր ենթադրություններով հակասել է իր կողմից կայացված որոշման բովանդակությանը:
Վերաքննիչ դատարանը պարտավոր էր, սակայն չի իրականացրել վերաքննիչ բողոքի պատասխանի պատշաճ գնահատում, ինչի արդյունքում միակողմ ուսումնասիրության հետնանքով, նախ, որոշել է գրավորի ապացույց չհանդիսացող, ինչպես նան գործի ելքի վրա ազդեցություն չունեցող փաստաթուղթը գնահատել որպես գրավոր ապացույց ն դրա հետազոտման համար գործն ուղարկել Դատարան նոր քննության: Այնուհետ, հակասելով ինքն իր ենթադրություններին ն որնէ կերպ գնահատական չտալով վերաքննիչ բողոքի պատասխանում նշված հիմքերին ու հիմնավորումներին, միակողմ ն կողմնակալ ենթադրություններ է կատարել հօգուտ վերաքննիչ բողոք ներկայացրած անձի՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումները:
Վերաքննիչ դատարանը դուրս է եկե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերաքննության սահմաններից, որոնք կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասով, չնայած, որ իր որոշմամբ Վերաքննիչ դատարանը քանիցս նշել է, որ.
«Վեիաքննիչ դատարանն անհիաժեշտ է համարում հիշատակել, որ վերաքննիչ բողոքը քննվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում»: Հատկանշական է, որ թեպետ Վերաքննիչ դատարանը նշել է որոշակի հանգամանքների նոր քննության անհրաժեշտությունը, փաստելով այն, որ դրանք չեն հետազոտվել Դատարանում իրականացված քննության ընթացքում, հակասելով ինքն իրեն, ինչպես նան խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումները, կատարել է եզրահանգումներ ոչ թե վերաքննիչ բողոքի, այլ Դատարանի կողմից կայացված ակտի վերաբերյալ առհասարակ՝ կատարելով անհասկանաի ն չպատճառաբանված ենթադրություններ:
Այս մասով նս, ՀՀ վճռաբեկ դատարանը կատարել է անհրաժեշտ վերլուծություններ, որոնցով փաստել է այն հանգամանքը, որ
«(.) ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննիչ դատարանը վերանայում է առաջին ատյանի դատական ակտը, այլ ոչ թե' գործն ընդհանրապես (տե՛ս, օրինակ, թիվ ԵԿԴ/2680/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը)»:
Վերաքննիչ դատարանը, սակայե, հարկ չի համարել հետնել ՀՀ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումներին, Ա դուրս գալով վերաքննության սահմաններից՝ կատարել է
6
վերաքննիչ բողոքի հիմքերում ու հիմնավորումներում տեղ չգտած փաստերի վրա ենթադրություններ՝ նշելով նան, որ դրանք վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պնդումներն են:
«Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության ն «ՎՏԲ Բանկ» հանրային բաժնետիրական ընկերության բավարարված վերաքենիչ բողոքի մասի վերաբերյալ.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ, 66-րդ, 157-րդ հոդվածները, «Սեանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածը:
Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջները, կայացրել է միակողմ ն չպատճառաբանված դատական ակտ, որում պարզապես առանց բավարար հիմնավորումների ու փաստարկների հաստատված է համարել Վերաքննիչ բողոք ներկայացրած անձի՝ որնէ ապացույցի վրա չհիմնված ենթադրությունները:
Ընդ որում, ինչպես երնում է սույն վճռաբեկ բողոքի կետերում նշված պնդումներից, Վերաքննիչ դատարանը չի ուսումնասիրել իր կողմից քննվող հանգամանքի՝ պարտավորությունը նորացմամբ դադարած լինելու վերաբերյալ առկա մի շարք դատական գործերի առկայությունն ու համապատասխան փաստի քննարկումը ն դրա վերաբերյալ եզրակացությունների առկայությունը, ։-համապատասխան դատական գործերով, այլ, խախտելով «իրավական որոշակիության» հիմնարար սկզբունքի պայմանները` առանձին եզրահանգում է կատարել համապատասխան հանգամանքի առկայության կամ բացակայության վերաբերյալ:
Վերոգրյալ դատավարական խախտումների արդյունքում Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներ. իրավական որոշակիության սկզբուքի պահանջների խախտմամբ վերացական եզրահանգումներ է կատարել հիմնական պարտավորությունների դադարած լինելու վերաբերյալ՝ անտեսելով նույն հանգամանքի
առկայության/բացակայության վերաբերյալ այլ դատական ակտերի սահմանումները, ինչպես նան այն հանգամանքը, որ թեպետ սնանկութան վարույթում հաստատված հանգամանքները նախադատելի համարվել չեն կարող՝ հաշվի առնելով սնանկության գործընթացի առանձնահատկությունները Ա այն, որ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումն ինքնին չի հանդիսանում վերջնական դատական ակտ, դրանով հաստատված հանգամանքները նախադատելի չեն կարող հանդիսանալ այլ վարույթների ընթացքում, մինչդեռ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վերջնական դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքները սնանկության գործընթացում հանդիսանում են նախադատելի փաստեր:
Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սույն
իրավահարաբերություններում պարտավորության նորացման հանգամանքի առկայության վերաբերյալ եզրահանգումները նունն են վերաքննիչ բողոք բերած անձի կողմից սնանկության գործի վարույթում ներկայացված պահանջների հիմքոմ ընկած իրավահարաբերությունների առկայության/բացակայության փաստի քննության արդյունքում Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԴ/27276/02/19 քաղաքացիական գործով կայացված դատական ակտում պարունակվող վերլուծության ն. եզրահանգումների լույսի ներքո, ինչպես նան համապատասխան գործով 05.05.2020 թվականին կայացված վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա
7
իրականացված քննությամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 03.08.2020 թվականին կայացված որոշմամբ կատարված վերլուծություննեեի ն եզրահաեգումների լույսի ներքո ն այս մասով վերաքննիչ բողոքի պատասխանին Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատական չի տվել խախտելով վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ սահմանված պահանջները:
Այսինքն՝ երեք դատական կազմի կողմից միննույն եզրակացությունն Օէ արվել քննարկվող իրավահարաբերությունների վերաբերյալ սահմանելով քննարկվող իրավահարաբերություններում նորացման առկայությունը, իսկ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով, հիմնվելով բացառապես վերաքննիչ բողոք բերած անձի անապացույց փաստարկների վրա, առանց ոինէ պատճառաբանության, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջները, պարզապես ամրագրել է, որ նորացում քննարկվող իրավահարաբերություններում առկա Հէ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային բազմաթիվ որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության ն պատճառաբանվածության հարցին` այդ կապակցությամբ նշելով, որ.
«... յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե' փաստական ն թե' իրավական հիմնավորումը: Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստաւոված փաստերի ն իրավահարաբերություների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության ն կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Վճռում ոջ միայն պետք է ցույց տրվի նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլն պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Վճոի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության ն դատական վճռի օրինականությունը, (տես, Ռազմիկ Մարությանի ըեդդեմ Ստեփան նեն Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն եորարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշում)»:
Երաշխավորության դադարման հիմքերի առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է հետնյալ դիրքորոշումը՝
«(.) բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, երաշխավորությունը դադարում է նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Նման հիմքերից մեկն էլ հիմնական պարտավորության դադարումն է, որպիսի հիմքի առկայություն, պայմանավորված է երաշխավորության լրացուցիչ բնույթով, այն է՝ առանց հիմնական պարտավորության երաշխավորությունը գոյություն ունենալ չի կարող (տես, թիվ ԱՐԱԴ/0591/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը)»:
Վերոգրյալի հաշվառմամբ, բողոքաբերը գտնում է, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության, «ՎԱԼԼԵՔՍ Էֆ.Էմ. Էստ.» ՍՊ ընկերության ն «(Թեղուտ» ՓԲ ընկերության միջն 16.01.2012 թվականին կնքված թիվ 201 Օ երաշխավորության պայմանագրով սահմանված երաշխավորությունը դադարել է, քանի որ նորացումը դադարեցնում է սկզբնական պարտավորության հետ կապված լրացուցի: պարտավորությունները, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, իսկ կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված լինելու փաստը սույն գործում առկա որնէ ապացույցով չի հիմնավորվում, ուստի Վերաքննիչ դատարանը որնէ կերպ չէր կարող, այդ թվում խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները, հանգել այն եզրակացության, որ սույն իրավահարաբերություններում նորացում տեղի չի ունեցել:
8
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սկզբնական պարտավորության դադարած լինելու/չլինելու վերաբերյալ հարցը քննարկվել Ա քննարկվում է այս պահին ՀՀ իրավասու դատարանների վարույթում գտնվող առնվազն ներքոգրյալ քաղաքացիական գործերի շրջանակներում.
թիվ ԵԴ/31505/02/)9 քաղաքացիական գործով, որով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա հանգամանքների ցանկում է սկզբնական պարտավորության դադարած լինելու/չլինելու հանգամանքը,
թիվ ԵԴ/2/276/02/9 քաղաքացիական գործով, որով Երնանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը եզրակացրել են, որ առկա է իրավահարաբերության նորացում:
Արդյունքում, Վերաքննիչ դատարանի՝ պատճառաբանություն չունեցող Ա ըստ էության անհիմն ենթադրությունը՝ սկզբնական ։պարտավորություններում նորացման փաստի բացակայության վերաբերյալ, բացի այն, որ հանդիսանալով նյութաիրավական վեճի առարկա, դուրս է սնանկության վարույթի, ոստի ն՝ սնանկության վարույթով քննություն իրականացնող դատարանի հետազոտման սահմաններից, նան խախտում է «իրավական որոշակիության» վերաբերյալ «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ) սկզբունքը, որը կիրառելի է նան դատական ակտերի միատեսակության ապահովման տեսանկյունից:
Այսպես, ՀՀ սահմանադրական դատարանը բազմիցս իր որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին (ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1213, ՍԴՈ- 1270, ՍԴՈ-1322 ն այլե): Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը կարնորել է իր ՍԴՈ-1270 որոշման մեջ արտահայտած դիրքորոշումներն առ այն, որ «... իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է նան դատարանների որոշումների հստակություն ն կանխատեսելիություն, ինչը թուլ է տալիս իրավահարաբերությունների մասնակիցներին համապատասխան պատկերացում կազմել իրենց վարքագծի հնարավոր հետնանքների մասին»:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսուհետ (այսուհետ` ՄԻԵԴ) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «... արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում՝ կապված իր իրավունքների ն պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի (տե՛ս, օրինակ թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 28-ին կայացված որոշումը)»:
Դատական ակտերի միասնականության ապահովման կարնորությանը իրավական որոշակիության հիմնարար սկզբունքի համատեքստում անդրադարձել է նան ՄԻԵԴ-ն իր նախադեպային որոշումներում: Այսպես ՄԻԵԴ-ը նշել է, որ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի ՄԻԵԿ-ի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն՝ պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն (ուր 8/ճ պահանջում է, որ դատարանի կողմից որնէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տես, օրինակ, Բրումարեսկուն ըեդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի կողմից 28. 10.999 թվականին կայացված վճիռը, Տ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է օտ )սմօճ ա սկզբունքի, այն է՝ դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա
9
կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական ն անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:
ՄԻԵԴ-ն ընդգծել է նան իրավունքների դատական պաշտպանության մատչելիության իրավուքի ն արդար դատաքննության իրավունքի մասը կազմող իրավական որոշակիության սկզբունքի միջն համաչափության ապահովման անհրաժեշտությունը, երբ առկա է վեճերի քննության արդյունքում կայացված ու օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անհամապատասխանություն (/ոշօոտտէտու ձմյսժօճեօո օք (Թյոտջ), որը հետնանք է անձանց կողմից իրենց միջե առկա վեճի կապակցությամբ նույնաբնութ կամ փոխկապակցված պահանջների ներկայացման (տես, օրինակ, Նեժդետր Շահիեր ն Պերիհան Շահինը րեդդեմ (Թուրքիայի գործով ՄԻԵԴ-ի կողմից 2011 թվականի հոկտեմբերի 20-ին կայացված վճիռը, ՏՏ 8-83 ն 86):
Այս պարագայում ՄԻԵԴ-ը կարնորում է ազգային օրենսդրությամբ սահմանված այն արդյունավետ գործիքակազմը, որը հնարավորություն կստեղծի բացառելու կամ գոնե խուսափելու միննույն հարցի կապակցությամբ երկու կամ ավելի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ ունենալու իրադրությունից: Ընդ որում, նման որոշումներ կարող են կայացվել ինչպես միննույն (տե'ս, օրինակ, Թյուդոր Թյուդորն ընդդեմ Ռումինիայի գործով ՄԻԵԴ-ի կողմից 2009 թվականի մարտի 24-ին կայացված վճիռը), այեպես էլ՝ տարբեր դատական ատյանների, այդ թվում" օտարերկրյա, կողմից (տե'ս, օրինակ, Ստեֆանիկան ն մյուսները ընդդեմ Ռումինիայի գործով ՄԻԵԴ-ի կողմից 2010 թվականի եոյեմբերի 02-ին կայացված վճիոր):
ՄԻԵԴ-ը կարնորվում է ՄԻԵԿ անդամ երկրների կողմից այնպիսի օրենսդրության մշակումը, որը թույլ չի տա միննույն հացի վերաբերյալ ընդունել միմյանց հակասող դատական ակտեր (տե՛ս, օրինակ, Մուլլաիե ն մյուսները ընդդեմ Ալբանիայի գործով ՄԻԵԴ-ի կողմից 2010 թվականի մարտի 23-ին կայացված վճիոռի): Արդյունքում ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանը չունենալով բավարար հիմքեր ն հիմնավորումներ, ինչպես նան կիրառելի ապացույցներ, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66- րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը, հաշվի չառնելով ՀՀ այլ իրավասու դատարանների քննության առարկա հանդիսացող համանման հանգամանքն ու դրա վերաբերյալ համապատասխան դատարանների կողմից արտահայտված դիրքորոշումը, պարզապես դեկլարատիվ բնույթի ենթադրություն է արել առ այն, որ սկզբնական պարտավորության մասով նորացում առկա չէ, մինչդեռ նման եզրահանգման Վերաքննիչ դատարանը չէր կարող գալ, այդ թվում վտանգելով իրավական որոշակիության սկզբունքի կիրառելիություն, Ա հավանականություն ստեղծելով առ այն, որ նույն հանգամանքը՝ սկզբնական պարտավորության առկայությունը/բացակայությունը, որ օբյեկտիվ իրականության մեջ կարող է միայն այս կամ այն կերպ լինել, կարող է Ա' այդ, ն" այն կերպ սահմանվել:
Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտում, ինչն ազդել է գործի լուծման վրա: Այսպես՝ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նաիրա Հովսեփյանի վարույթում քննվող թիվ ԵԴ/31505/02/19 քաղաքացիական գործով պարտատերը կողմ չի հանդիսանում, ուստի վերջինիս կողմից համապատասխան գործով որոշման ենթակա հանգամանքների մեջբերումը՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացրած անձի կողմից ներկայացված պահանջի հաստատման կամ մերժման համար էական հանդիսացող հանգամանք, կիրառելի ն իրավաչափ չի հանդիսանում, անգամ եթե համապատասխան հանգամանքները քննարկվող հարցի լուծման համար էական նշանակություն ունեն:
10
Չնայած այն հանգամանքին, որ վերոգիյալ քաղաքացիական գործի շրջանակներում,
ի թիվս այլնի, ոաումնասիրվում է ն կայացման ենթակա` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատվելու կամ մերժվելու է վերաքննիչ բողոք ներկայացրած անձի կողմից սնանկության գործով ներկայացված պահանջի հիմքում ընկած պայմանագրի գործող կամ կատարման ուժով դադարած լինելու հանգամանքը, այսինքն՝ ըստ էության, համապատասխան քաղաքացիական գործի ելքով է պայմանավորված այդ պահանջի իրավունքի առկայությունը կամ դրա բացակայությունը, Վերաքննիչ դատարանն, այնուամենայնիվ, անհասկանալի դեկլարատիվ պնդումների հիման վրա, էական չի համարել հիշյալ գործի ելքն ու դրա նշանակությունը ներկայացված պահանջի քննության հարցում:
Ըստ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոք ներկայացրած անձի քննարկվող իրավահարաբերություններում պահանջի քննությունը ենթակա չէր կասեցման, քանի որ. «Վերաքննի դատարանն ուսումնասիրելով երկու գործերով քննության ենթակա պահանջները, արձանագրում է, որ թիվ ԵԴ/31505/02/19 քաղաքացիական գործով հայցի առարկան բաժնետոմսերի հաջորդող գրավի պայմանագիրը դադարած համարելու ն գրավի իրավունքի դադարումը գրանցելուն պարտավորեցնելու պահանջն է, որը որնէ անհնարինություն չի կարող առաջացնել սույն գործով պահանջի քննության համար»: Հատկանշական է հենց այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը անհասկանալի պատճառաբանությամբ համարել է, որ միայն երկու գործով պահանջների նույնականության դեպքում այլ քաղաքացիական գործով իրականացվող վարույթի ելքը կարող է նշանակություն ունենալ ն/կամ ազդել սնանկության գործի վարույթով պահանջի հաստատման կամ մերժման համար: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածով նման սահմանափակող պահանջ առաջադրված չէ: Համարժեքորեն նման պահանջ առկա չէ նան «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածով: Կարծում ենք կասկածից վեր է այն հանգամանքը, որ բացառապես պահանջով չի կարող սահմանափակվել մեկ գործի քննության արդյունքում հաստատման ենթակա հանգամանքների ազդեցությունը մեկ այ գործով քննվող հանգամանքների առկայությունը/բացակայությունը սահմանելու համար:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը պնդել է, որ միայն այն հանգամանքը, որ թիվ ԵԴ/31505/02/19 քաղաքացիական գործով «պարտապանը չի վիճարկում պարտավորության բացակայությունն, այլ ընդամենը վիճարկում է տվյալ պարտավորության ապահովման միջոցներից մեկի դադարած լինելու հանգամանքը, ուստի գործի վարույթը պահանջի քննության մասով, ենթակա չէր կասեցման»: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերաքննիչ բողոքի հիմքում ընկած հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության պահանջը, անհասկանալի եզրահանգման է եկել առ այն, որ Պարտապանը կարող է վիճարկել պարտավորության ապահովման միջոցներից մեկի դադարած լինելու հանգամանքը՝ դրա հիմքում դնելով պարտավորության դադարած լինելու հանգամանքը, սակայն չվիճարկել պարտավորության բացակայությունը: Ընդ որում, հստակ է նան այն հանագամանքը, որ ինչպես սույն գործով, այնպես էլ թիվ ԵԴ/27276/02/)9 քաղաքացիական գործով ի թիվս այ հանգամանքների, քննարկվում է նան համապատասխան պարտավորության բացակայության հանգամանքը, որը չի կարող դատական գործից դուրս փոփոխվել, քանի որ համապատասխան հանգամանքը կա՛մ առկա է, կա՛ մ բացակա:
Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-723, ՍԴՈ-741, ՍԴՈ-881 որոշումներում փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակեկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը: Ավելին, 18.03.2008 թվականի թիվ ՍԴՈ-741 որոշման 8-րդ կետում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 3) հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում
11
սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»: Հավասարարժեք իրավաչափ ակնկալիք է հանդիսանում իր պահանջի իրավունքի իրացման արդյունքում՝ պարտատիրոջ պահանջի բավարարումը:
Նման պայմաններում ակնհայտ է, որ պարտատերն իրական հնարավորություն պետք է ունենա պահանջելու դատարանից այլ ենթադրյալ պարտատերերի պահանջները գրանցել բացառապես այն դեպքում, եթե նման պահանջներն իրական են, հիմնավոր ն անվիճելի: Համանման պահանջ է առաջադրված նան «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասով, որի համաձայն առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածություն ն որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:
Արդյունքում հարց է առաջանում, ինչպե՞ս է հնարավոր որոշել վերաքննիչ բողոք ներկայացրած անձի կողմից առաջադրված պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունն ու աւպլահովվածությունն այն դեպքում, երբ համապատասխան պահանջի առկայության կամ բացակայության համար հիմք հանդիսացող գործարքը վեճի առարկա է հանդիսանում ն թիվ ԵԴ/31505/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում պարտավորության առկայությունը հերքվելու դեպքում, խինչըՈ՝ պարզ կդառնա համապատասխան քաղաքացիական գործով կայացման ենթակա՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի ոասումնասիրությամբ, վերաքննիչ բողոք բերած անձի պահանջը հիմնված կլինի դադարած պարտավորության վրա, այսինքն՝ չի լինի օրինաչափ, իսկ պարտապանի գույքը կծանրաբեռնվի անհիմն պարտավորությամբ, որը էականորեն կնվազեցնի պարտատիրոջ կողմից իր պահանջների բավարարումը ստանալու հնարավորությունը:
Ներկայացվածի համատեքստում ակնհայտ է, որ Դատարանի կողմից պահանջի քննությունը կասեցնելուց բացի այլ որոշում կայացնելը էականորեն Ա անհիմն կերպով խաթարելու էր վերաքննիչ բողոք բերած անձի ն սնանկության վարույթի մասնակիցների միջե արդար հավասարակշռությունը, քանի որ, եթե քննարկվող քաղաքացիական գործով կայացման ենթակա՝ վեճն ըստ էության լուծող դատական ակտով վերաքննիչ բողոք բերած անձի պահանջի հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում վերջինս էական ն իրական իրավական հնարավորություն ունի վերադառնալու սնանկության վարույթ ն ստանալու իր պահանջների բավարարում, ապա հակառակ դեպքում պարտատերը նման իրական երաշխիք չունի:
Միննույն ժամանակ սնանկության վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իր կողմից կայացված նախադեպային որոշմամբ սահմանել է.
«(..), որ նախադատելիության ինստիտուտը կարնոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման ն դատական ակտերի միջե անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես՝ այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը՝ ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից, կոչված է բացառելու միննույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման (տես Մանյա Մանուկյանն ըեդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)»:
ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ բոլոր պարագաներում պեւոք է ապահովվի յուրաքանչյուրի՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացումը նվազագույնը հայցը քննության ընդունելու միջոցով, սակայն միաժամանակ պետք է ապահովվի նույնանման պահանջով միայն մեկ
12
դատական ակտի առկայությունը, որը պետք է կազմակերպվի անդամ պետության այդ թվում համապատասխան օրենսդրության մշակման միջոցով:
Նման իրավիճակում դատարանում կապահովի անձի պահանջը քննարկելու սկզբնական հնարավորությունը, սակայն վերջնական դատական ակտ կկայացվի միայն այն պարագայում, երբ նույն պահանջի կապակցությամբ այլ դատարանում որնէ նույնական կամ աաա ընթացիկ գործ առկա չի լինի կամ այդ գործի քննությունը ավարտված
Դատարանի մատչելիության իրավունքը իրացվում է ոչ միայն կիրառելի օրենսդրության հասանելիությամբ, հստակությամբ ն. կանխատեսելիությամբ, այլ նան՝ համապատասխան դատական պրակտիկայի միասնականության ապահովմամբ: Ընդ որում, նման դատական պրակտիկան ն դրա զարգացումը նս պետք է լինեն կանխատեսելի (տե'ս, օրինակ, Պետկո Պետկովե ըեդդեմ Բուլղարիայի գործով ՄԻԵԴ-ի կողմից 2009 թվականի հունիսի 1-ին կայացված վճիոր):
Վերոգրյալից հնարավոր է եզրակացնել, որ թեն վերաքննիչ բողոք ներկայացնող անձն իրավունք ուներ սնանկության գործի վարույթում ներկայացնելու իր պահանջը, սակայն քանի դեռ համապատասխան պահանջի հիմքում ընկած հանգամանքները վիճելի են, իսկ այդ հանգամանքների վիճելիություն ի վնաս համապատասխան անձի հանգուցալուծվելու դեպքում պահանջն օրինական չի լինի ն ենթակա չի լինի ընդգիկման պահանջների վերջնական ցուցակում, այդ թվում ապահովեով դատական պրակտիկայի միասնականությունն ու մեկ հարցի վերաբերյալ միայն մեկ դատարանի վերջնական եզրահանգման առկայությունը, որպիսի դատարան Դատարանը հանդիսանալ չի կարող, քանի որ խոսքը գնում է նյութաիրավական վեճի մասին, որը քննվում է այլ դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի շրջանակներում:
Քննարկվող իրավահարաբերությունների ծագման պահին գործող
իրավակարգավորումների տեսանկյունից, մասնավորապես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի մինչ 03.03.2020 թվականը գործող խմբագրությամբ 46-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում էր Դատարանի կողմից ներկայացված պահանջների օրինականության, չափի, առաջնահերթության ն. ապահովվածության հարցի լուծման անհրաժեշտությունը, որպիսի իրավակարգավորման բնույթին ու բովանդակությանն անդրադարձ է կատարել
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՍնԴ/0555/04/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
