Չատինյան — ՎԴ/22235/05/25
Ամփոփում
քննելով Աշոտ Չատինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.02.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Աշոտ Չատինյանի ընդդեմ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի (Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի ն ՀՀ կադաստրի կոմիտեի՝ մասնակի՝ Ալեքսանդր Մուրլինովի, Մարիա Մուրլինովայի ն Սվետլանա Մուրլինովի մասով՝ Դսեղ համայնքի Հողային բարեփոխումների ն սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991 թվականի թիվ 6 որոշումը ն համայնքի ղեկավարի 03.07.2000 թվականի քա
Ամբողջ Տեքստ
Թ Տ
երր: Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/22235/05/25
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/22235/05/25
Նախագահող դատավոր` Հ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2026 թվականի մայիսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Չատինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.02.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Աշոտ Չատինյանի ընդդեմ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի (Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի ն ՀՀ կադաստրի կոմիտեի՝ մասնակի՝ Ալեքսանդր Մուրլինովի, Մարիա Մուրլինովայի ն Սվետլանա Մուրլինովի մասով՝ Դսեղ համայնքի Հողային բարեփոխումների ն սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991 թվականի թիվ 6 որոշումը ն համայնքի ղեկավարի 03.07.2000 թվականի քաղվածքը, Դսեղ համայնքի տնտ. հ գրքի թիվ 456 գրանցումը ն համայնքի ղեկավարի 03.07.2000 թվականի քաղվածքն անվավեր ճանաչելու ն որպես հետնանք՝ Դսեղ համայնքում գտնվող 06-035-0071-0035 կադաստրային ծածկագրով բնակելի տան 30.06.2004 թվականի պետական գրանցումը, Դսեղ համայնքում գտնվող 06-035-0137-0013 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը, Դսեղ համայնքում գտնվող 06-035-0126-0010 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը, Դսեղ համայնքում գտնվող 06-035-0112-0047
2
կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը, Դսեղ համայնքում գտնվող 06-035-0145-0016 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը, Դսեղ համայնքում գտնվող 06-035-0137-0014 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը, Դսեղ համայնքում գտնվող 06-035-0137-0012 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Աշոտ Չատինյանը պահանջել է մասնակի՝ Ալեքսանդր Մուրլինովի, Մարիա Մուրլինովայի ն Սվետլանա Մուրլինովի մասով անվավեր ճանաչել
- Դսեղ համայնքի Հողային բարեփոխումների Ա սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991 թվականի թիվ 6 որոշումը ն համայնքի ղեկավարի 03.07.2000 թվականի քաղվածքը,
- Դսեղ համայնքի տնտ. հտ գրքի թիվ 456 գրանցումը ն համայնքի ղեկավարի 03.07.2000 թվականի քաղվածքը,
որպես հետնանք անվավեր ճանաչել
Դսեղ համայնքում գտնվող 06-035-0071-0035 կադաստրային ծածկագրով բնակելի տան 30.06.2004 թվականի պետական գրանցումը,
Դսեղ համայնքում գտնվող 06-035-0137-0013 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը,
Դսեղ համայնքում գտնվող 06-035-0126-0010 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը,
Դսեղ համայնքում գտնվող 06-035-0112-0047 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը,
Դսեղ համայնքում գտնվող 06-035-0145-0016 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը,
Դսեղ համայնքում գտնվող 06-035-0137-0014 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը,
Դսեղ համայնքում գտնվող 06-035-0137-0012 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 26.12.2025 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Խաչատրյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.02.2026 թվականի որոշմամբ Աշոտ Չատինյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 26.12.2025 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Չատինյանը (ներկայացուցիչ՝ Մերի Կարապետյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
3
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է «Սարդու իրավունքեեի ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե» եվրոպական կոնվենցիայի 6-րդ ն 13-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ ն 80-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի կատարել սույն գործի փաստական հանգամանքները պարզելու գործառույթը, ինչի հետնանքով եզրահանգել է, որ հայցվորը չունի իրավական շահագրգովածություն՝, անտեսելով «ռեալ/իրական» շահի առկայությունը, որը ենթակա է պաշտպանության՝ սահմանափակելով հայցվորի դատական պաշտպանության իրավունքը: Վիճարկվող վարչական ակտերը հայցվորի համար միջամտող են, քանի որ վերջինս օբյեկտիվորեն կարող է համարել, որ դրանցով խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել հենց իր՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները: Այսպիսով, վիճելի իրավահարաբերության բնույթից ն ներկայացված ապացույցներից հնարավոր է աներկբա ն հիմնավոր կերպով փաստել, որ Աշոտ Չատինյանը միանշանակ իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 09.02.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ դատարան դիմող սուբյեկտի' իր իրավանախորդի իրավունքներին միջամտող ազդեցություն ունեցող վարչական ակտերը վարչական դատավարության կարգով վիճարկելու իրավունք ունենալու' «շահագրգիռ անձ» հանդիսանալու հարցին:
4
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի՝ իր իրավունքների ն ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ն դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյոււավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների Ա (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր ն կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը (տես, Նարինե Չարչյանը Վահե ն Աննա Տեր-Եսայանեերե ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/11139/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2021 թվականի որոշումը):
Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի՝ իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե'ս, Կարինե Ջիլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պերական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու
5
վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե՝
ա. խոչընդոտներ են հարուցվել |լ 3ֆջայդ իրավունքնեի ն ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն.
3 նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է «վարչական պատասխանատվության:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունը հնարավորություն է տալիս արձանագրելու, որ ֆիզիկական ն իրավաբանական անձանց կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքերում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտի իրավաչափության վիճարկումը վարչական դատավարության կարգով կարող է իրացվել նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու միջոցով:
Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի դիմելով վարչական դատարան՝ անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական ն տեղական ինքնակառավարման մարմիննեի նե դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նան պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (ե'ս, Սվերլանա Օհանյանե ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այէ որոշմամբ արտահայտել է այն տեսակետը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ
6
պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նան համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում ելակետ ընդունելով օրենսդրորեն Օ։:սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն՝ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, ե գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները ն պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգովածություն, թե՝ ոչ:
Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցադիմումի ընդունումը մերժելու այն հիմքին, որ հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցադիմում ներկայացնելու իրավունքի ակնհայտ բացակայության պարագայում դատարանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է մերժել դրա ընդունումը: Օրենսդիրը նման իրավակարգավորմամբ իրավացիորեն խուսափել է ոչ տեղին ու քննության ոչ ենթակա գործերի հետազոտությունից, ինչը հանգեցնում է դատարանի ավելորդ ն անհիմն ծանրաբեռնվածության Ա դատարանի վարույթում գտնվող մյուս գործերի քննության ձգձգումների: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված «ակնհայտություն» եզրույթն իրենից ներկայացնում է անմիջապես աչքի զարնող, առաջին իսկ դիտարկման պահին երնացող, աչքի ընկնող ն ոչ մի կերպ չվրիպող ու կասկած չհարուցող ակներնություն: Այսինքն՝ սույն իրավական կարգավորումը կարող է վերաբերել միայն հայցադիմում ներկայացնելու՝ չափազանց պարզորոշ, միանշանակ ն հստակ իրավունք չունենալուն, երբ դատարանն աներկբայորեն ն հիմնավոր կերպով գտնում է, որ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդպիսի հայցադիմում ներկայացնելու իրավունք չուներ:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ակնհայտորեն նման իրավունք չունեցող անձի կողմից հայցադիմում ներկայացվելու պարագայում հայցադիմումը վարույթ չի ընդունվում, քանի որ վարչական դատավարությունում հայցադիմումի ընդունելիության փուլում ինչպես բուն հայցադիմումի, այնպես էլ դրան կից փաստաթղթերի ընդհանրական ուսումնասիրությունն ակնհայտորեն ցույց են տալիս, որ հայցվորն այդ գործով շահագրգիռ անձ չի հանդիսանում (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը, «Լուվի» ՍՊԸ-ի տեօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4009/05//4 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը):
Վերոգրյալ՝։ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ֆիզիկական անձի կողմից իր իրավանախորդի սեփականության իրավունքին ներգործող ազդեցություն ունեցող վարչական ակտերը (իրավանախորդի կողմից վիճարկված չլինելու դեպքում) վարչական դատավարության կարգով վիճարկելու իրավական հնարավարությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ Սահմանադրության «սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:
7
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:
ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2022 թվականի թիվ ՍԴՈ-1660 որոշմամբ, անդրադառնալով վերոգրյալ սահմանադրաիրավական նորմին, արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ժառանգելու իրավունքը սերտորեն կապված է սեփականության իրավունքի հետ ն ոչ միայն այն պատճառով, որ ժառանգությունը սեփականության ձեռքբերման օրինական հիմքերից մեկն է, այլ նան այն պատճառով, որ սեփականատիրոջ գույքը ժառանգաբար փոխանցելու հնարավորություն, ՝ առավել պաշտպանված ն անձեռնմխելի է դարձնում սեփականության իրավունքն ընդհանրապես: Մասնավորապես, ժառանգության ինստիտուտի առկայության պայմաններում, եթե ժառանգատուն այլ որոշում չկայացնի, նրա գույքը որպես կանոն շարունակելու է մնալ մասնավոր սեփականության ներքո՝ իմաստավորելով սեփականության իրավունքի անժամկետ լինելու հանգամանքը:
Մեկ այլ 15.11.2016 թվականի թիվ ՍԴՈ-Յ21 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է անձի սեփականության իրավունքը, որի շրջանակներում սահմանադիրն առանձին դրույթով՝ նույն հոդվածի 2-րդ մասով, երաշխավորում է ժառանգելու իրավունքը: Այսինքն՝ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործված՝ «օրինական հիմքով ձեռք բերած» բառակապակցությունը ներառում է նան գույքի ժառանգումը՝ որպես սեփականության ձեռքբերման հիմք: Նշված իրավական դիրքորոշումը բխում է օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, այն է՝ «(..) քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են (...) օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետնանքով» ն 172-րդ հոդվածի 3-րդ կետի, այն է՝ «Քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար՝ կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց» դրույթներից:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սեփականության իրավունքը, որպես սահմանադրորեն երաշխավորված բացարձակ իրավունք, իր բնույթով «փոխանցելի» է, հետնաբար ժառանգները, որպես կանոն, ունեն ժառանգության զանգվածի սեփականության իրավունքով ձեռք բերման նկատմամբ օրինական ակնկալիքի իրավունք, որը եթակա է պաշտպանության՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.
Այսպես. օրինական ակնկալիքի սկզբունքն իրավունքի գերակայության ցուցիչներից Ա իրավական որոշակիության սկզբունքի բաղադրիչներից մեկն է:
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ` Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում օրինական ակնկալիքների սկզբունքի պահպանման երաշխավորումը:
Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ օրինական ակնկալիքների սկզբունքը մաս է կազմում իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքի: Այս սկզբունքը նան արտահայտում է այն գաղափարը, որ պետական իշխանության մարմինները պետք է ոչ միայն պահպանեն օրենքները, այլն օրենքներից բխող ակնկալիքները (կետ 61):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատական պրակտիկայում
8
օրինական ակնկալիքի սկզբունքի կիրառումն առաջին հերթին կապված է սեփականության իրավունքի պաշտպանության հետ:
Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1- ին մասով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով ն կապված չէ ներպետական օրենսդրության ձաական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, այնպես էլ գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներ ու շահեր կարող են համարվել «գույքային իրավունքներ» ն, հետնաբար, նան «գույք» նույն դրույթի իմաստով (տես, Մինասյանը ն Սեմերջյանն ըեդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55):
Ըստ Եվրոպական դատարանի՝ որոշակի հանգամանքներում «գույք» ձեռք բերելու «օրինական ակնկալիքը» նս կարող է օգտվել Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1- ին հոդվածի պաշտպանությունից: Ուստի, եթե գույքային շահն ունի պահանջի բնույթ, այդ շահը կրող անձը կարող է համարվել «իրավաչափ ակնկալիք» ունեցող, եթե ներպետական օրենսդրության մեջ առկա է բավարար հիմք այդ շահի համար (...) (տես, Անհաուզեր-Բուշ Ինք, ընդդեմ Պորտուգալիայի գործով Եվրոպական դատարանի 11.01.2007 թվականի վճիռը, կետ 65):
«Գույք» կարող է լինել ինչպես «գոյություն ունեցող գույքը», այնպես էլ միջոցները, ներառյալ՝ պահանջները, որոնց առնչությամբ անձը կարող է պնդել, որ ունի առնվազն օրինաչափ ակնկալիք սեփականության իրավունք ձեռք բերելու համար (տես, Կոպեցկին ըեդդեմ Սլովակիայի գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետ 35):
«Ակնկալիքն» «օրինական է», եթե այն հիմնվում է կամ օրենսդրական նորմի կամ իրավական ակտի վրա, որը կրում է տվյալ գույքային շահը (տես, Շահինադզեն ընդդեմ Վրաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2010 թվականի վճիռը, կետ 103):
ՀՀ սահմանադրական դատարանը նս նախկինում կայացրած որոշումներով կարնորել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը:
Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն իր 08.04.2014 թվականի թիվ ՍԴՈՂՅ4ՃՑ որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ իրավակարգավորումների ն իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը:
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի պաշտպանության խնդրին, արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 18.03.2008 թվականի թիվ ՍԴՈ-741 որոշումը):
9
ՀՀ սահմանադրական դատարանը 01.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-Հ238 որոշմամբ արձանագրել է նան, որ սեփականության իրավունքի օրինական ակնկալիքի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ՝ համաձայն Եվրոպական դատարանի ն ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքի:
Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության 60-րդ ն 75-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումների ուժով պետությունը երաշխավորում է անձի՝ սեփականության իրավունքի նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացումը, ի թիվս այլնի՝ վերջինիս իրացման համար արդյունավետ ընթացակարգերի ն կառուցակարգերի օրենսդրական ամրագրման միջոցով (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 19.03.2019 թվականի թիվ ՍԴՈՌ-1448 որոշումը):
Ողջ վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական ակտերով Ա դատական պրակտիկայով երաշխավորվում է սեփականության իրավունքի ձեռքբերման օրինական ակնկալիքի պաշտպանության, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքը: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգի՝ ժառանգության զանգվածի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի համար պետք է երաշխավորվի նան դատական պաշտպանության հնարավորություն, ի մասնավորի՝ վարչական դատավարության կարգով վիճարկելու իր իրավանախորդի սեփականության իրավունքին ներգործող ազդեցություն ունեցող վարչական ակտերը, դրանք նախկինում իր իրավանախորդի կողմից վիճարկված չլինելու դեպքերում:
Ամփոփելով ողջ վերոգրյալը Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ անձը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդես է գալիս որպես «շահագրգիռ անձ» բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված հայցով հետապնդում է իր իրավանախորդի սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման վերացում ն իրավունքի վերականգնում ժառանգության զանգվածի նկատմամբ սեփականության իրավունք, ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի պաշտպանության համատեքստում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան Աշոտ Չատինյանը պահանջել է մասնակի՝ Ալեքսանդր Մուրլինովի, Մարիա Մուրլինովայի ն Սվետլանա Մուրլինովի մասով անվավեր ճանաչել.
- Դսեղ համայնքի Հողային բարեփոխումների Ա սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991 թվականի թիվ 6 որոշումը ն համայնքի ղեկավարի 03.07.2000 թվականի քաղվածքը,
- Դսեղ համայնքի տնտ. հտ գրքի թիվ 456 գրանցումը ն համայնքի ղեկավարի 03.07.2000 թվականի քաղվածքը,
որպես հետնանք անվավեր ճանաձել
10
Դսեղ համայնքում գտնվող 06-035-0071-0035 կադաստրային ծածկագրով բնակելի տան 30.06.2004 թվականի պետական գրանցումը,
Դսեղ համայնքում գտնվող 06-035-0137-0013 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը,
Դսեղ համայնքում գտնվող 06-035-0126-0010 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը,
Դսեղ համայնքում գտնվող 06-035-0112-0047 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը,
Դսեղ համայնքում գտնվող 06-035-0145-0016 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը,
Դսեղ համայնքում գտնվող 06-035-0137-0014 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը,
Դսեղ համայնքում գտնվող 06-035-0137-0012 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 30.06.2004 թվականի պետական գրանցումը:
Դատարանը 26.122025 թվականի որոշմամբ Աշոտ Չատինյանի հայցադիմումի ընդունումը մերժել է՝ այն պաստտճառաբանությամբ, որ «Դատարանը «ԷԿԵՆԳ» ՓԲԸ փոխգործելիության հարթակի միջոցով կատարված հարցման արդյունքում ձեռք է բերել տեղեկություններ այն մասիե, որ Հայցվորին իր դիմումի հիման վրա 20.07.2023 թվականին տրվել է Սաթենիկ Նիկալի Չատինյանի մահվան վերաբերյալ վկայականի կրկնօրինակ, իսկ Հայցվորի անձեագրի տեղեկությունների համաձայն՝ վերջինս ստացել է Հայաստանի քաղաքացու անձնագիր 04.10.2024 թվականին, ն 10.10.2024 թվականին հաշվառվել Դսեղ, 5 փողոց, տուն 33 հասցեում: Այսիեքե' սույն պարագայում, Դատարանի գնահատմամբ, Դսեղ համայեքի հողային բարեփոխումների ն սեփականաշեորհման տեղական հանձնաժողովի կողմից 22.04.1991 թվականին կայացված թիվ 6 որոշմամբ որնէ կերպ չէր կարող խախտվել գրեթե 33 տարի անց' 10.10.2024 թվականին Դսեղ գյուղի վերոնշյալ հասցեում հաշվառված' Հայցվորի իրավունքները, անկախ այն հանգամանքից, որ վերջինս հանդիսանում է վիճարկվող որոշման հասցեատերերից' Սաթենիկ Չատիեյանի որդին: Այլ կերպ ասած, սույն գործով վիճարկվող վարչական ակտերն դրանց ընդունման պահին արտաքին ներգործություն չեն ունեցել Հայցվորի վրա, հերնաբար Դսեղ համայնքի հողային բարեփոխումների ն սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991 թվականի թիվ 6 որոշման ն դրա հիման վրա 30.06.2004 թվականի կատարված պետական գրանցումների իրավաչափությունը վիճարկելու իրավունք Հայցվորն ակնհայտորեն չունի, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1ին մասի 4-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման: Այսպիսով, Դատարանը հանգում է այն եզրակացության, որ Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման այն դրա իրավունքն ակեհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված լինելու հիմքով»:
Վերաքննիչ դատարանը 09.02.2026 թվականի որոշմամբ Աշոտ Չատինյանի վերաքննիչ բողոքը մերժել է, ն Դատարանի 26.12.2025 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Դսեղ համայնքի հողային բարեփոխումների ն սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991 թվականի թիվ 6 որոշմամբ ն դրա հիման վրա ծագած անշարժ
11
գույքերի սեփականության իրավունքի պետական գրաեցումներով որնէ կերպ չէր կարող խախտվել գրեթե 34 տարի անց Սաթենիկ Նիկալի Չատինյանի մահից հետո վերջինիս ժառանգ հայցվոր Աշուր Սամվելի Չատինյանի իրավունքները, մասնավորապես սույն դեպքում հայցվոր Աշոտ Սամվելի Չատինյանը չուներ որնէ օրինական հիմք' պահանջ ներկայացնելու, քանի որ վիճարկվող որոշումներն իրական ն ուղղակի ներգործություն չեն ունեցել երա իրավունքների վրա դրանց ընդունման պահին:
(չ-.) սույն գործով ներկայացված հայցապահանջը խնդրահարույց է այն պատճառով, որ ներկայացված պահանջե ուղղված չէ հայցվորի իրավունքների պաշտպանությանը, եման հայցապահանջի բավարարումե, ըստ էության, իրավական հետնանք չի կարող առաջացնել հայցվորի համար, քանի որ եման պայմաններում վերականգեվում է համապատասխան անշարժ գույքի եախկիե սեփականատիրոջ սեփականության իրավունքը, այսիեքե' հայցվորի որնէ իրավունքի վերակաեգեում տեղի չի ունենում:
Այլ կերպ' սույն գործով վիճարկվող վարչական ակտերը ն դրանց հիման վրա 2004 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն իրենց ընդունման պահին որնէ արտաքին ներգործություն չեն ունեցել հայցվորի Աշուր Չատինյանի իրավական կարգավիճակի վրա, մինչդեռ անձը չի կարող հայցել մի ակտի անվավեր ճանաչում, որը կայացման պահին որնէ իրավական ազդեցություն չի ունեցել վերջինիս վրա: Ավելին' եկատի ունենալով, որ ժառանգության զանգվածի մեջ է մտնում միայն այն գույքը ն իրավունքները, որոնք ժառանգատուին պատկանել են մահվան օրը' պետք է փաստել, որ խեդրո առարկա անշարժ գույքերը' համապատասխան մասերով, 2004 թվականի պետական գրանեցումներով պատկանել են նան այլ անձանց, հերնաբար' դրանք չեն մտել ժառանգատու Սաթենիկ Չատիեյանի ժառանգության զանգվածի մեջ:
Ուստի, հաշվի առնելով, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտն արտաքին ներգործություն չուի դրա ընդունման պահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ ն ազատություններ չունեցող անձանց վրա՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դսեղ համայեքի Հողային բարեփոխումների ն սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991 թվականի թիվ 6 որոշման' Ալեքսանդր Մուրլինովի, Մարիա Մուրլինովայի ն Սվետլանա Մուրլինովի մասով, Համայնքի ղեկավարի 03.07.2000 թվականի քաղվածքի, Դսեղ համայնքի տետ. հ. 5 գրքի թիվ 456 գրանցման ն Համայնքի ղեկավարի 03.07.2000 թվականի քաղվածքի իրավաչափությունը վիճարկելու իրավունք, հայցվորն ակնհայտորեն չունի, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին ն Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Սույն գործով հիմնական պահանջով վիճարկվող Դսեղ համայնքի Հողային բարեփոխումների ն սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991 թվականի թիվ 6 որոշման քաղվածքների, համայնքի ղեկավարի 03.07.2000 թվականի քաղվածքի հասցեատեր է հանդիսացել Սաթենիկ Նիկալի Չատինյանը: Վերջինս հայցվոր Աշոտ Չատինյանի հանգուցյալ մայրն է (հիմք՝ Ծննդի մասին թիվ ԲԱ734546 պետական
12
վկայական, գրանցման համար՝ 93712/19/1956, գրանցման ժամանակը՝ 02.08.1956 թվական), ով մահացել է 28.06.2008 թվականին (հիմք՝ Մահվան մասին թիվ ԲԱ 731419 պետական վկայականի կրկնօրինակ):
Ըստ հայցադիմումի՝ «Հայցվորը իր մոտ չի ունեցել սեփականության վկայականները, վերջիես տարիներ շարունակ բնակվում է այլ երկում, մոր մահից տնական ժամանակ աեց, ձեռնամուխ է եղել պարզելու մոր անվամբ իեչ գույքեր են առկա, որի նպատակով դիմել է Համայեքին, Համայնքը տրամադրել է քաղվածքներ, որոնք հիմք են ժառանգության ձնակերպման, այնուհետն 03.11.2025 թվականի տան վերաբերյալ կադաստրային գործն է պահանջվել, որի ժամանակ պարզվել է, այդ գույքերը վաղուց ի վեր գրանցված են, իսկ գրանցման հիմքը" Դսեղ համայեքի Հողային բարեփոխումների ն սեփականաշեորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991 թվականի թիվ 6 որոշում է ն Դսեղ համայեքի տետ. հ5 գրքի թիվ 456 գարեցումը»:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով վերը նշված փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդես է գալիս որպես «շահագրգիռ անձ»՝ նկատի ունենալով այն, որ ներկայացված հայցով վերջինս հետապնդում է իր իրավանախորդի՝ Սաթենիկ Չատինյանի սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման վերացում ն իրավունքի վերականգնում՝ ժառանգության զանգվածի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու իր օրինական ակնկալիքի իրավունքի պաշտպանության համատեքստում:
Հետնաբար, անհիմն է Վերաքննիչ դատարանի դիրքորոշում առ այն, որ վիճարկվող վարչական ակտերը «որեէ արտաքին ներգործություն չեն ունեցել հայցվորի Աշոտ Չատինյանի իրավական կարգավիճակի վրա, մինչդեռ անձը չի կարող հայցել մի ակտի անվավեր ճանաչում, որը կայացման պահին որնէ իրավական ազդեցություն չի ունեցել վերջինիս վրա»:
Ավելին, նախ՝ Դատարանը, այնուհետն նան Վերաքննիչ դատարանը սույն վարչական գործով կայացված դատական ակտերով եկել են սխալ եզրահանգման հայցվորի՝ դատարան դիմելու իրավունք ակնհայտորեն չունենալու վերաբերյալ, վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ոչ ենթակա՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները հիմք ընդունելով: Արդյունքում հայցվորը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի ն 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի խախտման հետնանքով, զրկվել է ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 09.02.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու Ա նոր դատական ակտ կայացնելու, այն է՝ ՀՀ վարչական դատարանի 26.12.2025 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
13
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ ն 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.02.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 26.12.2025 :թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
ՕՏ: Ք. ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՎԴ/22235/05/25
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
