Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-11711 հոկտեմբերի, 1994 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. I. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Օրենսգրքի 9 հոդվածի «դ» կետը «գների վճարմամբ» բառերից հետո լրացնել «ըստ հողի կադաստրային գնահատման արժեքի» բառերով:

2. Օրենսգրքի 11 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «2) ճշգրտում և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության շրջանների, հանրապետական ու շրջանային ենթակայության քաղաքների, քաղաքատիպ ավանների և գյուղական բնակավայրերի տարածքների չափերն ու սահմանները»:

3. Օրենսգրքի 12 հոդվածի 4-րդ կետը լրացնել «բացառությամբ սույն օրենսգրքի 15 հոդվածում նշված դեպքերի» բառերով:

4. Օրենսգրքի 15 հոդվածում. ա) հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Քաղաքացիների և կոլեկտիվների սեփականությունը հանդիսացող հողամասերը պետական կամ հանրային կարիքների համար կարող են հետ վերցվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենսգրքի 31 հոդվածով սահմանված դեպքերում և կարգով». բ) հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Պահպանվող բնական և պատմամշակութային օբյեկտների տակ գտնվող, ինչպես նաև արգելոցների հողերը ոչ նպատակային օգտագործման համար հետ վերցնելն արգելվում է: Այդ հողերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համապատասխան մշտական հանձնաժողովների հետ»:

5. Օրենսգրքի 23 հոդվածից հանել երկրորդ մասը: Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ և չորրորդ մասերը համարել համապատասխանաբար երկրորդ և երրորդ մասեր:

6. Օրենսգրքի 31 հոդվածում «հողամասի դիմաց հողի սեփականատիրոջը» բառերը փոխարինել «հողամասի դիմաց հողի սեփականատիրոջ ընտրությամբ նրան» բառերով:

7. Օրենսգրքի 51 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Սանիտարական պահպանության գոտու սահմաններում գտնվող և սանիտարական պահպանության կանոններին չհամապատասխանող գործունեությունն արգելվում է: Նման գործունեություն իրականացնող հողօգտագործողների հողամասերի վերատեղաբաշխման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»: II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: Հ այաստանի Հ անրապետության Նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան 24 հոկտեմբերի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Ն-1110-I.-ՀՕ-117 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-117 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (-մինչ օրս) Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1994/20 (1072) 31 հոկտեմբեր, Հոդ.341 Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 11.10.1994 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 24.10.1994 Հիմնական ակտ 11.10.1994, ՀՕ-117 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 հոկտեմբերի, 1994 թ.
Գործի #:
ՀՕ-117
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել