Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սուքիասյան — ԿԴ/0049/04/17
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Սուքիասյան — ԿԴ/0049/04/17

Վճռաբեկ դատարանԿԴ/0049/04/176 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Լուսինե Սուքիասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Լուսինե Սուքիասյանի՝ «Լիդեր» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Սոնա Հարությունանը պահանջել է սնանկ ճանաչել Ընկերությանը: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սիսակյան) 14.02.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ս. (Թորոսյան, Ն. Բարսեղյան, Տ. Նազարյան) 23.04.201

Ամբողջ Տեքստ

2ժ«ոծաննիներ, ն

2/7 լ երեի

ԱՏՆ

ԻՏՀՈՋ

ՏԱՏՀ 22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ԿԴ/0049/04/17 դատարանի որոշում 2023թ.

Սնանկության գործ թիվ ԿԴ/0049/04/17

Նախագահող դատավոր Ն. Կարապետյան

Դատավորներ՝ Ա. Մխիթարյան

Ն. Մարգարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի մարտի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով Լուսինե Սուքիասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Լուսինե Սուքիասյանի՝ «Լիդեր» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Սոնա Հարությունանը պահանջել է սնանկ ճանաչել Ընկերությանը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սիսակյան) 14.02.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ս. (Թորոսյան, Ն. Բարսեղյան, Տ. Նազարյան) 23.04.2018 թվականի որոշմամբ Ընկերության

2

վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.02.2018 թվականի վճիռը բեկանել ն գործն ուղարկել նոր քննության:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 30.04.2019 թվականի որոշմամբ բավարարվել է Լուսինե Սուքիասյանի 27.11.2018 թվականին դատարան ներկայացված միջնորդությունը, ն սնանկության գործով դիմող Սոնա Հարությունյանը փոխարինվել է իրավահաջորդով՝ Լուսինե Սուքիասյանով:

Դատարանի 09.08.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է, ն Ընկերությունը ճանաչվել է սնանկ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.01.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ որոշվել է Դատարանի 09.08.2019 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել՝ Լուսինե Սուքիասյանի դիմումը՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսինե Սուքիասյանը (ներկայացուցիչ Ժաննա Կիրակոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետը, որը պետք է կիրառեր, կիրառել է նույն օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը լրիվ, օբյեկտիվ Ա բազմակողմանի չի հետազոտել գործի փաստական հանգամանքները ն ներկայացված ապացույցները, ճիշտ չի գնահատել դրանք, դրանց նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը, արդյունքում կայացնելով չհիմնավորած ն չպատճառաբանված որոշում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նե չի կիրառե ՀՀ սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշումը, որով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է հակասահմանադրական ն անվավեր:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան այն հանգամանքը, որ 19.08.2016 թվականին կնքված նպատակային փոխառության պայմանագրով փոխառության գումարը վերադարձնելու ժամկետը նախատեսված է եղել ցպահանջ, այն է՝ գումարը վերադարձնելու պահանջը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում: Ընդ որում, փոխառության գումարը վերադարձնելու պահանջը ներկայացվել է միայն 10.01.2017 թվականին, մինչդեռ թիվ ԿԴ/0066/04/15 սնանկության գործը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է 26.12.2016 թվականին: Այլ կերպ ասած՝ հիշյալ պայմանագրով պարտապան Ընկերության կողմից փոխառության գումարը վերադարձնելու պարտավորությունը ծագել է միայն թիվ ԿԴ/0066/04/15 սնանկության գործն ավարտվելուց հետո: Ընդ որում, նպատակային փոխառության պայմանագիրը կնքվել, իսկ դրանով սահմանված գումարը վճարվել է հենց թիվ ԿԴ/0066/04/15 սնանկության գործի շրջանակներում պարտատերերի ցուցակում գրանցված պահանջների բավարարման նպատակով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նան վերաքննիչ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Յ

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2020 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 09.08.2019 թվականի վճռին:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Պարտապանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով համարվում է առողջացած, հետնաբար ավարտված սնանկության գործի շրջանակում պահանջներ չներկայացրած պարտատերերը նոր պահանջներ ներկայացնելու իրավունք ունեն միայն նշված հոդվածով նախատեսված բացառություններից որնէ մեկի առկայությունը հիմնավորելու դեպքում: Տվյալ դեպքում Ընկերությունը ճանաչվել է առողջացած, իսկ սնանկության վարույթը ավարտված, մինչդեռ դիմողի պահանջը բխում է կնքված նպատակային փոխառության պայմանագրից, այսինքն՝ առկա չէ օրենքով սահմանված բացառություններից որնէ մեկը, ինչից բխում է, որ դիմողն իր պահանջը չներկայացնելով սնանկության վարույթի շրջանակներում` դրանով իսկ զրկվել է այն հետագայում ներկայացնելու հնարավորությունից:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

Ֆ Ընկերությունը, ի դեմս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խաչատրյանի (փոխառու) ն Ընկերության 6476 բաժնետոմսերի սեփականատեր Սոնա Հարությունյանը (փոխատու) 19.08.2016 թվականին կնքել թեն նպատակային փոխառության պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն՝ փոխատուն պարտավորվում է առանց տոկոսի փոխառուի սեփականությանը հանձնել 2.242.816 ՀՀ դրամ, պայմանագրի 1.2. կետով սահմանված նպատակներով վճարումներ կատարելու համար, իսկ փոխառուն պարտավորվում է պայմանագրի 1.3 կետում նշված ժամկետում փոխատուին վերադարձնել միննույն չափի գումար: Պայմանագրի 1.2. կետի համաձայն՝ փոխատուի կողմից տրամադրված փոխառության գումարով փոխառուն պարտավորվում է մարել Ընկերության վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԿԴ/0066/04/15 սնանկության վարույթում գրանցված պարտատերերի պարտքերը, ինչպես նան վարույթի ընթացքում առաջացած վճարումները (..: Պայմանագրի 173. կետի համաձայն փոխառության գումարի վերադարձման ժամկետը որոշվում է ցպահանջ, (...) (հատոր 1-ին, գ.թ.10-13),

2) 21.09.2018 թվականին Սոնա Հարությունյանի ն Լուսինե Սուքիասյանի միջն կնքվել է դրամական պահանջի զիջման պայմանագիր (հատոր 3-րդ, գ.թ. 8-10),

3 Թիվ ԿԴ/0066/04/15 սնանկության գործի շրջանակում Ընկերությունը սնանկ է ճանաչվել 02.11.2015 թվականի վճռով, իսկ սնանկության գործն ավարտվել ն Ընկերությունն առողջացած է համարվել 26.12.2016 թվականի վճռով (հատոր 1-ին, գ.թ. 85-87),

4) ՀՀ սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈՂԼՑ9 որոշմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «...ն այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ ն չորրորդ մասերով նախատեսված դեպքերի» դրույթը՝ համակարգային առումով

4

փոխկապակցված նույն հոդվածի 4-րդ մասի հետ, այն մասով, որով դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում բացառություն չի նախատեսում նան ավարտված սնանկության գործի շրջանակներում պահանջ չներկայացրած պարտատերերի համար, նրանց նկատմամբ սահմանելով իրավունքի պաշտպանութան ոչ համաչափ սահմանափակում, ճանաչվել է հակասահմանադրական ն անվավեր:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, 90-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյո՛ք անձը պարտավոր է սնանկության գործի շրջանակներում ներկայացնել իր պահանջն այն դեպքում, երբ պահանջը բխում է նպատակային փոխառության պայմանագրից, որը կնքվել է սնանկության գործով գրանցված պարտատերերի պարտքերը մարելու նպատակով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի համաձայն՝

1. Իրավաբանական անձ պարտապանը համարվում է լուծարված, իսկ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը՝ դադարած նույն օրենքի 88-րդ հոդվածով նախատեսված պետական գրանցման պահից:

2. Նույն օրենքի 67-րդ հոդվածի առաջին մասով, 69-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով, ինչպես նան 74-րդ ն 89րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած ն կարող է շարունակել իր գործունեությունը:

Այդ դեպքում գործն ավարտելու պահից վերանում են նույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ ն հինգերորդ մասերով ն 19-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված կասեցումները Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, ե այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ նույն հոդվածի երրորդ ն չորրորդ մասերով նախատեսված դեպքերի:

3. Եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ապա պարտապանը չի ազատվում բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում:

4. Պարտապանը չի կարող ազատ ճանաչվել՝

ա) ալիմենտների վճարումից.

բ) սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից.

5

գ՝'՞ կյանքի ՆԿ առողջոթյան՝ ՕՑ`պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից.

դ) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից.

5. Սնանկության վերաբերյալ գործն ավարտելու վերաբերյալ դատարանի վճիռը կարող է բողոքարկվել:

Վերոհիշյալ իրավական նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, որպես կանոն, բոլոր այն դեպքերում, երբ սնանկության գործն ավարտվում է պարտապանի առողջացմամբ, ապա վերջինս ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող "պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում: Օրենսդիրը սահմանել է, որ այս դեպքում պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից միաժամանակ նախատեսելով որոշակի բացառություններ: Մասնավորապես՝ այն դեպքում, երբ սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելումասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ապա պարտապանը չի ազատվում բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել լթավարտված սնանկության գործի շրջանակներում: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է, որ պարտապանը չի կարող ազատ ճանաչվել ալիմենտների վճարումից, սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած ՛։պարտավորությունների վճարումներից, կյանքի նե առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից:

Բացի վերոհիշյալ դեպքերը, ներկայումս օրենսդիրը, հիմք ընդունելով խնդրո առարկայի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումը, այս բացառությունների շարքում ավելացրել է նս մեկը` սահմանելով, որ պարտապանը չի կարող ազատ ճանաչվել այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել պարտատերերից անկախ պատճառներով՝ հարգելի ճանաչված դեպքերում: Այլ կերպ ասած՝ երբ առկա են օրենքով նախատեսված բացառությունները, ապա պարտատերերը իրավունք ունեն հետագայում առողջացած անձի նկատմամբ ներկայացնելու իրենց պահանջները:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի թիվ ՍԴՌՂՀ189 որոշմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «..ն այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ ն չորրորդ մասերով նախատեսված դեպքերի» դրույթը՝ համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 4-րդ մասի հետ, այն մասով, որով դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում բացառություն չի նախատեսում նան ավարտված սնանկության գործի շրջանակներում պահանջ չներկայացրած պարտատերերի համար, նրանց նկատմամբ սահմանելով իրավունքի պաշտպանության ոչ համաչափ սահմանափակում, ճանաչվել է հակասահմանադրական ն անվավեր:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերոհիշյալ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը բարձրացրել է խնդրո առարկա իրավակարգավորման առնչությամբ մի շարք խնդրահարույց հարցեր: Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրական դատարանը վերոհիշյալ որոշմամբ իրավաչափ չի համարել նան

6

սնանկության գործընթացի շրջանակներում առողջացած ճանաչված պարտապանին ընտրողաբար պարտավորություններից ազատելը, քանի ցոր վիճարկվող իրավակարգավորումը տարբերակված մոտեցում է նախատեսում հարկային պարտավորություններիի պարտատեր հանդիսացող պետութան ն այլի տեսակի պարտավորությունների պարտատերեր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչել է 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշման մեջ արտահայտված դիրքորոշումը, որով մասնավորապես նշվել

է. «Սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ ն պարտաճանաչ պարտապանին վերականգնել լիր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նան ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը նե ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը ն միննույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը»:

Արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վիճարկվող կանոնակարգումը կարող էր ուղղված լինել պարտապանի իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությանը միայն սնանկության գործընթացում, որը ներառում է նան ֆինանսական առողջացումը նպատակ ունենալով զերծ պահել պարտապան հանդիսացող սուբյեկտին պարտատերերի կողմից ներկայացվող պահանջներից, որպեսզի վերջինն ֆինանսապես վերականգնվի, վճարունակ դառնա, լիարժեք մասնակցի քաղաքացիական շրջանառությանը, ինչը չի կարող արդարացված լինել նույն նպատակներով սնանկության գործի ավարտից՝ նրա ֆինանսական առողջացումից հետո, երբ առողջացած կազմակերպությունը դառնում է քաղաքացիական շրջանառության Ա քաղաքացիաիրավական հարաբերությունների լիարժեք մասնակից: Դրա մասին է վկայում նան օրենքում գործածվող «ֆինանսական առողջացման ծրագիր» հասկացության սահմանումը, որի համաձայն` ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտապանի վճարունակություն վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիրը, որի իրականացման դեպքում պարտապանը չի լուծարվելու կամ չի կայացվելու ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելու մասին վճիռ (հոդված 59):

Այսպիսով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընգծել, որ սնանկության ինստիտուտի նպատակներից է նան պարտատերերի շահերի պաշտպանությունը, ուստի բոլոր դեպքերում վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելիս պետք է նկատի ունենալ, որ բարեխիղճ պարտատերերի շահերը նս պետք է պաշտպանվեն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանը՝ դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել՝

13) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա՝ եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ն վճռի

7

կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն՝

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, ն բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, ն պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),(...):

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոնշյալ նորմի վերլուծության արդյունքում նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում պարտապանը սնանկ է ճանաչվում, եթե նա թուլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, Ա վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Ընդ որում, օրենսդիրը, ամրագրելով, որ վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, միաժամանակ սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նույնիսկ պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու դեպքում պարտավորությունն անվիճելի է: Այդ հիմքերն են՝

- երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, ն բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

-երբ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, Աե պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը),

-երբ պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, ո պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը),

-Իերբ պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով «անվճարունակություն» հասկացությանը, նշել է որ «անվճարունակությունը» մի վիճակ է, երբ պարտապանն ընդհանուր առմամբ անկարող է վճարելու իր պարտքերը պարտավորությունները կատարելու համար նախատեսված ժամկետներում, կամ երբ պարտապանի պարտավորությունների ընդհանուր գումարը գերազանցում է նրա ակտիվների արժեքը: Այսինքն՝ անվճարունակությունը նշանակում է վճարելու կարողության բացակայություն: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենքը հիմնվում է «անվճարունակության կանխավարկածի» վրա, այն է՝ եթե պարտապանն ի վիճակի չէ կատարելու ժամկետանց վճարային պարտավորություններ, ապա ի սկզբանե ենթադրվում է, որ նա փաստացիորեն անվճարունակ է, ն այդ ենթադրությունը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ ժամկետանց պարտավորությունը չի կատարվել կամ վիճարկվել ու հերքվել: Ընդ որում, «անվճարունակության կանխավարկածն» իր հերթին հիմնվում է պարտապանի «բարեխղճության ն պարտաճանաչության կանխավարկածի» վրա, այսինքն, եթե պարտապանը չի կատարում իր պարտավորությունները, ապա ի սկզբանե պարտավորության չկատարումը բացատրվոմ է ոչ թե նրա

8

անբարեխղճությամբ, այլ վճարում կատարելու կարողության բացակայությամբ (ե՛ս, ՀՀ ֆինաեսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով սնանկ ճանաչելու պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի մեկնաբանմանը, արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրա ժամկետով կետանցը նե վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին՝ բավարար՝ անձին սնանկ ճանաչելու համար (տե'ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գնորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սուն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.11.2015 թվականի թիվ -ԿԴ/0066/04/15 վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2016 թվականի վճռով սնանկության գործն ավարտվել է ն Ընկերությունը համարվել է ֆինանսապես առողջացած:

Ընկերությունը, ի դեմս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խաչատրյանի (փոխառու) ն Ընկերության 6476 բաժնետոմսերի սեփականատեր Սոնա Հարությունյանը (փոխատու) 19.08.2016 թվականին կնքել լեն նպատակային փոխառության պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն՝ փոխատուն պարտավորվում է առանց տոկոսի փոխառուի սեփականությանը հանձնել 2.242.816 ՀՀ դրամ, պայմանագրի 1.2. կետով սահմանված նպատակներով վճարումներ կատարելու համար, իսկ փոխառուն պարտավորվում է պայմանագրի 1.3 կետում նշված ժամկետում փոխատուին վերադարձնել միննույն չափի գումար: Պայմանագրի 1.2. կետի համաձայն՝ փոխատուի կողմից տրամադրված փոխառության գումարով փոխառուն պարտավորվում է մարել Ընկերության վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԿԴ/0066/04/5 սնանկության վարույթում գրանցված պարտատերերի պարտքերը, ինչպես նան վարույթի ընթացքում առաջացած վճարումները (..): Պայմանագրի 1.3. կետի համաձայն՝ փոխառության գումարի վերադարձման ժամկետը որոշվում է ցպահանջ, (...):

21.09.2018 թվականին Սոնա Հարությունյանի ն Լուսինե Սուքիասյանի միջն կնքվել է դրամական պահանջի զիջման պայմանագիր:

Սույն գործով Դատարանը, քննելով Լուսինե Սուքիասյանի դիմումը` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի լինել չի կարող՝ ՀՀ. Սահմանադրությանը հակասող նե անվավեր ճանաչված լինելու ուժով, հետնաբար դիմողը չի զրկվել Ընկերութան նկատմամբ պահանջի իրավունքից ն սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու հնարավորությունից: Դատարանը գտել է, որ սույն գործով Ընկերության պարտավորությունները Լուսինե Սուքիասյանի նկատմամբ գերազանցում են օրենքով սահմանված նվազագուն աշխատավարձի հազարապատկը ն առկա է

9

պարտավորությունների կատարման 60-օրյա ն ավելի ժամկետով կետանց, պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, ուստին դիմումը ենթակա է բավարարման:

Վերաքննի: դատարանը, բավարարելով Ընկերության վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ թիվ ԿԴ/0066/0415 սնանկության գործն ավարտվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի հիմքով, այն է՝ պահանջների բավարարման արդյունքում: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը փաստել է, որ նույն օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պարտապանը համարվում է առողջացած, ն այդ դեպքում նս վերջինիս չեն կարող պահանջներ ներկայացվել, եթե առկա չեն նույն հոդվածով նախատեսված բացառությունները:

Վերաքննիչ դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի վերլուծության արդյունքում փաստել է, որ Ընկերությունը ճանաչվել է առողջացած, իսկ սնանկության վարույթը՝ ավարտված, սնանկ ճանաձելու մասին վճիռ կայացնելուց գրեթե մեկ տարի հետո: Այլ կերպ ասած, վերոնշյալ նորմի ա/ կետում նշված բացառությունը տվյալ դեպքում առկա չէ Դիմողի պահանջը բխում է նպատակային փոխառության պայմանագրից, այսինքն՝ բ/ կետում նշված բացառություններից որնէ մեկը նս առկա չէ: Կարնոր է նշել, որ դիմողը, իր պահանջը չներկայացնելով ավարտված սնանկության գործի շրջանակում, դրանով իսկ զրկվում է այն հետագայում ներկայացնելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` հակառակ մոտեցումը կխաթարի շրջանառության կայունության, պարտապանի գործունեության ամբողջականության, անխաթարության սկզբունքները: Հարկ է նան նշել, որ սույն գործով դիմողը, իր պահանջը չներկայացնելով ավարտված սնանկության գործի շրջանակներում, կրոմ է հետագայում Ընկերության նկատմամբ պահանջ ներկայացնելու հնարավորություն չունենալու ռիսկը նույնիսկ այն դեպքում, երբ չի իմացել օրենսդրական համապատասխան կանոնակարգումների մասին: Այսինքն` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածը սուն հիմքով ծագած պարտավորությունների համար բացառություններ չի նախատեսում, ուստի պարտատերը նոր պարտավորության կողմ հանդիսանալով, իրավունքի ուժով Ընկերության առողջացումից ն սնանկության գործի ավարտից հետո չի կարող պահանջ ներկայացնել: Եթե նույնիսկ Ընկերությանը տրամադրվել է փոխառություն, ապա այդ իրավահարաբերություններն առաջացել են փոխատուի ռիսկով, ինչը նշանակում է, որ օրենքով նախատեսված ընթացակարգերից չօգտվելու պայմաններում փոխատուն է կրում դրա բացասական հետնանքների ռիսկը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրակացության, որ բացակայում է անձին օրենքով նախատեսված կարգով անվճարունակ ճանաչելու հիմքը ն դիմումը ենթակա է մերժման:

Մինչդեռ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը նախնառաջ արձանագրում է, ՀՀ սահմանադրական դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ապարբերությունը՝ 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին հակասող ն անվավեր ճանաչելու հիմքում առավելապես դրել է այն պատճառաբանությունը, որ բոլոր այն տպարտատերերը, ովքեր «օբյեկտիվ 0պյաատտճառներով չեն ծանոթացել հէք:/ Բ ղ.2208185ո.2տ հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական համացանցային կայքում հրապարակված հայտարարությանը, հետագայում դատական կարգով իրենց իրավունքների պաշտպանության

10

հնարավորություն պետք է ունենան: Այդ է պատճառը, որ ՀՀ սահմանադրական դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին հակասող ն անվավեր է ճանաչել ոչ թե առհասարակ, այլ միայն այն մասով, որով դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում բացառություն չի նախատեսում նան ավարտված սնանկության գործի շրջանակներում պահանջ չներկայացրած պարտատերերի համար: Այլ կերպ ասած, ՀՀ սահմանադրական դատարանը ոչ թե գտել է, որ սնանկության գործի ընթացքում իրենց պահանջները չներկայացրած պարտատերերը բոլոր դեպքերում իրավունք ունեն սնանկության գործի ավարտից հետո առողջացած անձի նկատմամբ ներկայացնելու իրենց պահանջները, այլ փաստել է, որ պարտատերերին պետք է նման հնարավորություն տրվի դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում:

Անդրադառնալով սուն գործի փաստական հանգամանքներին Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ թեն սույն գործով դիմումատուն միանշանակ տեղյակ է եղել Ընկերության սնանկության գործի մասին, սակայն ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը որ Ընկերութան ն Սոնա Հարությունյանի միջն կնքվել է նպատակային փոխառության պայմանագիր ն Սոնա Հարությունյանի կողմից տրամադրված փոխառության գումարով Ընկերությունը պարտավորվել է մարել Ընկերության վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԿԴ/0066/04/15 սնանկության վարույթում գրանցված պարտատերերի պարտքերը, ինչպես նան վարույթի ընթացքում առաջացած վճարումները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սոնա Հարությունյանի կողմից իր պահանջը Ընկերության նկատմամբ թիվ ԿԴ/0066/04/15 սնանկության գործի շրջանակներում ներկայացնելն ավելի քան անտրամաբանական կլիներ, առավել նս այն պարագայում, երբ պայմանագրով փոխառության գումարի վերադարձման ժամկետը որոշվել էր ցպահանջ, քանի որ փոխառության նպատակը Ընկերության առողջացումն էր, իսկ այդ պահանջը գրանցելու արդյունքում Ընկերությունը կշարունակեր մնալ սնանկ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թիվ ԿԴ/0066/04/15 սնանկության գործն ավարտվել ն Ընկերությունն առողջացած է համարվել 26.12.2016 թվականի վճռով, նպատակային փոխառության պայմանագիրը թեն կնքվել է 19.08.2016 թվականին, մինչդեռ գումարը վերադարձնելու ժամկետը նախատեսված է եղել ցպահանջ, Սոնա Հարությունյանի կողմից գումարը վերադարձնելու պահանջը ներկայացվել է 10.01.2017 թվականին ն փոխառության պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ Ընկերությունը պարտավորվել է պահանջագիրը ստանալուց 7-օրյա ժամկետում վերադարձնել փոխատուին, սակայն պահանջը ներկայացնելուց հետո փոխառության գումարն այդպես էլ պայմանագրով սահմանված ժամկետում չի վերադարձվել փոխատուին, որի պայմաններում էլ փոխատուն 11.12.2017 թվականին Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում է ներկայացրել է դատարան:

Սույն գործի փաստերից հետնում է, որ փոխատուի կողմից փոխառությամբ տրված գումարը վերադարձնելու պահանջը, միաժամանակ Ընկերության պարտավորությունը ծագել են սնանկության վարույթն ավարտելուց հետո: Այսինքն` Սոնա Հարությունյանի պահանջը չէր կարող գրանցվել սնանկության վարույթի ընթացքում, որի պայմաններում էլ անհիմն են դառնում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ եթե

11

դիմողն իր պահանջը չի ներկայացրել ավարտված սնանկության գործի շրջանակներում, ապա զրկվում է հետագայում Ընկերության նկատմամբ այդ պահանջը ներկայացնելու հնարավորությունից, հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի չէ: Հետնաբար պահանջը սնանկության վարույթում չի ներկայացվել պարտատիրոջ կամքից անկախ Ա դա չներկայացնելն ինքնին հարգելի է:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ընկերությունը չի կարող ազատվել 19.08.2016 թվականին նպատակային փոխառության պայմանագրի 31 կետով նախատեսված պայմանի կատարումից ն որպես քաղաքացիաիրավական հարաբերության սուբյեկտ՝ պարտավր է փոխատուի պահանջը ներկայացնելուց հետո .:պլայմանագրով նախատեսված ժամկետում վերջինիս վերադարձնել փոխառության գումարը, ինչը չի կատարել, ուստին Վճռաբեկ դատարանը գտնում է սույն գործով դիմողը չի կարող զրկվել Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունքից, քանի որ տվյալ դեպքում առկա են իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պայմանները, այն է՝ Ընկերությունը թուլ է տվել օրենքով սահմանված նվազագուն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, Աե վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, այն հաստատվում է վերոնշյալ փոխառության պայմանագրով:

Այսպիսով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ դիմողն իր պահանջը չներկայացնելով ավարտված սնանկության գործի շրջանակներում, դրանով իսկ զրկվել է հետագայում Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջ ներկայացնելու հնարավորությունից, անհիմն է: Ավելին՝ 19.08.2016 թվականին կնքված նպատակային փոխառության պայմանագրի հիմնական նպատակը Ընկերության առողջացումն էր, որի պատճառով էլ նպատակային փոխառության պայմանագրի պահանջը այդ սնանկության վարույթում չի ներկայացվել` հնարավորություն ընձեռելով Ընկերությանը ֆինանսապես առողջանալու: Փոխառության գումարը վերադարձնելու պահանջը, պայմանագրով նախատեսված կարգով ներկայացվել է ավելի ուշ, 10.01.2017 թվականին, իսկ փոխառության գումարը չվերադարձվելու պայմաններում, փոխատուն չի կարող զրկվել փոխառուին սնանկ ճանաձելու պահանջ ներկայացնելու իրավունքից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝

12

յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու ն փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջն վերաբաշխում է դատական ծախսերը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման ն օրինական ուժ է տրվում Դատարանի 09.08.2019 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Լուսինե Սուքիասյանի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

13

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2020 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 09.08.2019 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. «Լիդեր» ՓԲԸ-ից հօգուտ Լուսինե Սուքիասյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 մարտի, 2023 թ.
Գործի #:
ԿԴ/0049/04/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել