Մարտիրոսյան — ԵՄԴ/0026/01/12
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2012 թվականի մարտի 15ին Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) ստացվել է թիվ 58207711 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Վարդան Հայկի Մարտիրոսյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-215րդ հոդվածի 2-րդ մասով ու 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մասով, ն մյուսների: Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 20-ի դատավճռով ճան
Ամբողջ Տեքստ
ԵՄԴ/0026/01/12
ախի
2 ո ՀԻ: Ի
Աա ՊԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
1 սեպտեմբերի 2023 թվական ք.Երնան
ՀԸ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ
դատարան),
նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ՝ ԱՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
մասնակցությամբ պաշտպան՝ Տ.ՍԱՖԱՐՅԱՆԻ
դռնբաց դատական նիստում քննության առնելով Վարդան Հայկի Մարտիրոսյանի պաշտպան Տ.Սաֆարյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2012 թվականի մարտի 15ին Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) ստացվել է թիվ 58207711 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Վարդան Հայկի Մարտիրոսյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-215րդ հոդվածի 2-րդ մասով ու 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մասով, ն մյուսների:
Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 20-ի դատավճռով ճանաչվել ն հռչակվել է Վարդան Մարտիրոսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում: Նույն դատավճռով Վ.Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով ու 38-34-215րդ հոդվածի 2-րդ մասով, ն նրա նկատմամբ, հանցանքների համակցության կանոններով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, վերջնական Օ։Օ`պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ մաքսանենգության առարկա հանդիսացող գույքի բռնագրավմամբ:
2. Վ.Մարտիրոսյանի պաշտպան Տ.Սաֆարյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան), 2014 թվականի հունվարի 17-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 20-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
3. Վճռաբեկ դատարանի 2014 թվականի ապրիլի 7ի որոշմամբ
Վ.Մարտիրոսյանի պաշտպան Տ.Սաֆարյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
4 Վ.Մարտիրոսյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան), հանդես գալով Պալատի կազմով, Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաարանի գործով 2021 թվականի հունիսի 15-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Վ.Մարտիրոսյանի՝
Յ
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի Լին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերի ու 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումների փաստը:
5. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիոր՝ Վ.Մարտիրոսյանի պաշտպան Տ.Սաֆարյանը 2021 թվականի դեկտեմբերի 15-ին նոր հանգամանքի հիմքով բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մարտի 16-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ ն բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հունիսի 28-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը դատական նիստում քննության առնելու մասին:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքաբերը, վկայակոչելով Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայասատանի գործով վճռի շրջանակներում Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները` փաստարկել է, որ տվյալ վճռի համաձայն խախտվել է Վ.Մարտիրոսյանի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես դրա տարրերից՝ նախքան մեղավորությունն օրենքին համապատասխան ապացուցված լինելն անմեղ համարվելու իրավունքը:
Ըստ բողոքաբերի՝ այն փաստը, որ անմեղության կանխավարկածի խախտումը տեղի է ունեցել գործի դատական քննության նախապատրաստական փուլում, հիմք է պնդելու, որ Վ.Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը կրել է ձնական բնույթ, քանի որ Առաջին ատյանի դատարանն արդեն իսկ Վ.Մարտիրոսյանի մեղավորությունը համարել է որպես հաստատված փաստ:
' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 9-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
4
Արդյունքում, բողոքի հեղինակը, գնահատելով արձանագրված խախտման բնույթը, գտել է, որ նշյալ գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումը վերացնելու պատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը ն գործը նոր քննության ուղարկելն է:
7. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է վերանայել ՀՀ Վճոաբեկ դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 7-ի որոշումը, Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հունվարի 17-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի մարտի 27-ին որոշում է կայացրել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին, որի եզրափակիչ մասում նշվել է. «Ամրաստանյակ) () Վարդան Հայկի Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 5-րդ մասի 2րդ կարով, ՀՀ քրեական օրենսգրքի 386-215 հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-2215 հոդվածի րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու համար թիվ ԵՄԴ/0026/01/12 քրեական գործը նշանակել դատեւկան քննությաւն (-.)»՛:
9. Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 20-ի դատավճռի համաձայն` «(..) (Առաջին ատյանի դյափարանը, հետազուրնելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, վերլուծելով ն գնահավելով դրանք իրենց համակցությամի, ապացուցված է համարում (.) ամբաստանյալ Վարդան Հայկի Մարփիրոսյանի մեղավորություւն կատարած արարքների մեջ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 34215 հոդվածի 2րդ մասով ն ՀՀ քրեական օրենսգիքի 38-34-215 հոդվածի 2-րդ մասով:
(-)
Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 17-18։
5
Ամբաստանյալ Վարդան Հայկի Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում պետք է ճանաչել անպարտ ն արդարացված, հաշվի առնելով այն, որ մեղադրողը հրաժարվեց Վարդան Հայկի Մարտիրոսյանին ՀՀ քինական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2րդ կեվտվ առաջադրված մեղադրանքից»":
10.` Վերաքննի. դատարանը բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի դատավճռի իրավաչափության ստուգման արդյունքում կայացված դատական ակտով արձանագրել է. «(.) (Վ/երլուծելով գործի փաարտեաւկան տվյալները, գնահատելով ինչպես յուրաքաւեչյուր ապացույց, այնպես էլ դրանք իրենց համակցությամբ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետնության, որ ամբաստանյալ Վարդան Հայկի Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով ն 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մատով մեղսագրված արարքները որակված են ճիշտ ն նա պետք է քրեական պատասխանատվությաւն ն պատժի ենթարկվի:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (Առաջին ատյանի դատարանն ամբատրանյալ Վարդան Հայկի Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով ն 368-34-215-րդ հոդվածի 2րդ մասով մեղսագրված արարքների քրեաիրավական որակման հարցում հանգել է ճիշտ եզրակացության, հեւրնաբար վիճարկվող դատական ակտր /որով արդեն իսկ ամբաստանյալ Վարդան Հայկի Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով ն 3634215-րդ հոդվածի 2-րդ մասով/ բեկանելու ն վերջինիս նկատմամբ արդարացման դատական ակվ կայացնելու հիմթեր չկան»:
Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Լ Ներպեփական դատական ակտերի վերանայումը.
1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջե բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. արդյոք Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ 3 Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 48-98:
«Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 103148:
6
Հայատանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում արձանագրելու փաստը, Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 7-ի որոշումը վերանայելու հիմք է:
12. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.1-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Նոր երնան եկած, կամ նոր հանգամանքներով վերանայմեւն ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
2. Նոր երնան եկած, կամնոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակվր վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ ն վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4րդ հոդվածի համաճայն՝ «ւ. Նոր հանգամանքների հետնանքով դատական ակտերը վերանայվում են հետնյալ դեպքերում.
(-.)
2) Հայաարանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատաւրաւնի՝ ուժի մեջ մտած վճոով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրսւվունքի խախպտմաուն փարը.
(.-.):
2. Սույն հոդվածի առաջին մասի (..) 2րդ կետով նախատեսված նոր հանգամանք|ր) հասրատված (է) համարվում (...) Հայաարանի Հանրապետության մասնակցությամի գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամի՝ դրվա) ուժի մեջ մտնելու պահից (...)»:
13. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նան Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի՝ Հայաստանի
7
Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը»:
14 Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայատրանի գործով, Եվրոպական դատարանը, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի վերաբերյալ նախկինում ձնավորած դիրքորոշումները կիրառել է սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ.
Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ: Հայաստանի՝ 2021 թվականի հունիսի 15-ի վճռով արձանագրել է. «/...) (Եվրոպական դատարանը նշում է, որ ինչ վերաբերում է 2012 թվականի մարտի 27-ի որոշմանը, ապա (.) այյդ որոշումը կայացվել է դիմումատուի գործով դատաքննության սկզբում՝ Վարչական շրջանի դատարանի կողմից, որը կոչված էր րար էության որոշում կայացնելու դիմումավմւին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ն պետք է առանձնահատուկ զգուշություն ցուցաբերեր բառերի ընտրության հարցում: Այնուամենայնիվ, Վարչական շրջանի դատարանը գործը դատաքննության նշանակելու մասին իր որոշման մեջ նշել է, որ դա. անում է «մդիմումավաւիխն) (...) քրեական Օ ։»պատասխանատվության ենթարկելու համար»: Եվրոպական դատարանը համարում է որ այդպիսի րացահայտփ ն անվերապահ
հայտարարությունը, ընդ որում, արված նույն դատավորի կողմից, որը, ի վերջո, դիմումավուխ մեղավորության վերաբերյալ որոշում է կայացրել, լիովին կարող էր հիմք տփալ ընկալելու, որ Վարչական շրջանի դատարանը դիմումատուի մեղավորությունը համարել է որպես հաարապտվաւծ փաստ, նե որ դատաքննության նպատակը պարզապես գործի նախապես որոշված ելքը հաարատելն է եղել:
(Եվրոպական դատարանը պատրաւակ է դիտարկել այն հավանականությունը, որ Վարչական շրջանի դավաարանն իր որոշումը ոչ պատշաճ շարադրելիս պարզապես տեխնիկական սխալ է թույլ փվել: Այնուամենայնիվ, Վարչական շրջանի 5Տե՛ս, ոամոնտ ունում չ Վճռաբեկ դատարանի՝ Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/8, Ժիրայր Սեֆիլյանի գործով՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրապ», Արնիկ ն Նարինե Նալբանդյանների գործով՝ 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրառը ն Նարինե Նալբանդլանմւերի գործով՝ 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով՝ 2017 թվականի հունիսի 30-ի, Դավիթ Ավետիսյանի զործով՝ 2017 թվականի օգոստոսի 2Լի թիվ ՍԴ3/0088/01/09, Այիկ Մաթնոսյանի գործով՝ 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:
8
դատարունր երինէ չի ընդունել, որ նման սխալ է թույլ տվել կամ դատաքննության որնէ վոլում փորձ չի արել այն շտկել: Այդպիսի շտկում չի կատարվել նան Վերաքննիչ դատարանի կամ որեէ այլ ներպետական մարմնի կողմից, ն վիճարկվող որոշումը ենթակա չի եղել բողոքարկման:
Այն փարը, որ ի վերջո դիմումավզուն մեղավոր է ճանաչվել ն դատապարվվել չորս տարի վեց ամիս ժամկետով ազավազրկման, չի կարող բացառել նախքան իր մեղավորությունն օրենքին համապատասխան ապացուցված լինելն անմեղ համարվելու նրա սկզբնական իրավունքը: Ինչպես պարբերարար նշվել է (Եվրոպական դատարանի նախաղեպային իրավունքում, 6-րդ հոդվածի 2-րդ կետով կարգավորվում է քրեական վարույթն իլ, ամբողջության մեջ՝ «անկախ քրեական վարույթի ելքից:
Հետնաբար (Եվրոպական դատարանը գզվնում է, որ 2012 թվականի մարտի 2-ի որոշման ձնակերպմամը խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը»":
Արդյունքում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ Վարդան
Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում:
15. Հաշվի առնելով նախորդ կետում ներկայացված փաստերը, ինչպես նան հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի Լին մասի 2րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայասվտաւնի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2րդ կետի խախտում արձանագրելու փաստը ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 7-ի որոշումը վերանայելու հիմք է:
ո. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված ակտերի
բեկանման ու փոփոխման հիմքերը.
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյոք Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ " Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաարանի գործով 2021 թվականի հունիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 13610/12, կետեր 87-90:
9
Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումը, հիմք է Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 20-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հունվարի 17-ի որոշումը բեկանելու համար:
17. Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաճձայն՝ «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիոները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:
Սկոցցարին ն Ջունտրան ընդդեմ Իփալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(.) վճիոր, որով Դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պեվտւթյան վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիո անձանց վճարել արդարացի փոխհավուցման կարգով փրամադրվելիք գումարները, այլ նան Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր ն/լամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին ե հնարավորինս շտկելու դրանց հետնանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետություն, Օ ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով արանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում պայմանով, որ դրանք համատեղելի են Դատարեւնի վճոխ մեջ տեղ գտած եզրակացությունների հեմ»
Սելջուկը ն Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ. «Կոնվենցիայի խախտում արձանագրած Դավարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը ն դրա հետնանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (1221ն0 նւ. նատաու): Եթե 7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրռպական դատարանի` 560226 ոմ Օխուռ չ. Ոռէ, գործով 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221798 ն 41963/98, կետեր 249-250:
10
Էօչախեօ տ նամշջուտր գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ Լ վճիոր կատարելու միջոցների ընփրության հարցում (...)»7:
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի համաձայն՝ «ԼՆոր երնան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում: կայացնում է դավաւկան ակվ սույն օրենսգրքով նախավպեսվաւծ ընդհանուր կարգով:
2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակվի եզրավաւկիչ մասր, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մափտնանշմաեւմը հիմնավորում է, որ այն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն րավ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա (..)»:
19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2013 թվականի մայիսի 31-ին կայացված ՍԴՈ-1099 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանն իրավաչափ է համարել նոր (նոր երնան եկած) հանգամանքի հիմքով հարուցված վարույթով բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասն անփոփոխ թողնելու օրենսդրական հնարավորություն պայմանով, որ ներկայացվեն ծանրակշիռ փաստարկներ այն մասին, որ համապատասխան հանգամանքը չի ազդում գործի ելքի վրա։ Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ նոր հանգամանքն ըստ էության կասկածի տակ չի կարող դնել գործի ելքը, դրա հիման վրա գործի կրկին քննություն չի կարող ծառայել «7շչճաանօ ն. նշու» հնարավորինս ապահովելու նպատակին այդպիսին կատարելը կդառնա ինքնանպատակ, ավելին, կհակասի իրավական որոշակիության սկզբունքին»:
20. Դատական ակտի վերաբացումը կամ գործի նոր քննությունը՝ որպես մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, նախատեսված է նան Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական Ց Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Տշման ճու 4586- ս. 7աոէշչ զործով 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184794 ն 23185/94, կետ 125:
ՏԱՀ Սահմանադրական դատարանի՝ 2013 թվականի մայիսի 3Լի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ
1
մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին 2000 թվականի հունվարի 19ի հանձնարարականում, որին ՀՇ Մահմանադրական դատարանը 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշման մեջ նս հղում է կատարել:
Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետնյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ ն դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետնանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ ն չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
2. Վճռաբեկ դատարանը, անմեղության կանխավարկածի սկզբունքը քննարկելիս, հատուկ ուշադրութան է արժանացրել դրա բովանդակային սահմաններին՝ ընդգծելով, որ ինչպես Եվրոպական դատարանը ն Մարդու իրավունքների կոմիտեն, այնպես էլ Վճռաբեկ դատարանը մշտապես կարնորում են անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը քրեական վարույթի ողջ ընթացքում՝ սկսած դրա ամենավաղ փուլից":
Եվրոպական դատարանի դատական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարանը ձնավորել է կայուն նախադեպային իրավունք առ այն, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետը մարմնավորում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, որն արդար դատաքննության ընդհանուր հասկացության մասն է կազմում ու տարածվում է քրեական ողջ վարույթի նկատմամբ՝ անկախ քրեական հետապնդման արդյունքից, ն ոչ միայն մեղադրանքի բուն էության քննության նկատմամբ": Որպես դատավարական երաշխիք բուն քրեական դատավարությունում՝ անմեղության կանխավարկածը, ի թիվս այլնի, 6 Տես Վճռաբեկ դատարանի` Սեդրակ Քոչարյանի գործով 2022 թվականի նոյեմբերի 24ի թիվ ԵԴ/0112/11/19 որոշման 18-րդ կետը:
ոՏե, տամոտ ոամոոմ տ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՔոլքՏ ». (հօ Սոմոմ Խնւջմցու գործով 2001 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 41087/98, կետ 40, ԴՈոշու յ. Տալշշոռոզգործով 1983 թվականի մարտի 25-ի վճիռը, զանգատ թիվ 8660/79, կետ 30:
12
պահանջում է, որպեսզի դատարանի անդամներն իրենց պարտականությունները կատարելիս չսկսեն գործել նախաձնավորված այն կարծիքով, թե մեղադրյալը կատարել է հանցանքը, որի կատարման մեջ մեղադրվում է. ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը":
21. Եվրոպական դատարանի` անմեղության կանխավարկածի խախտում արձանագրող վճիռների կատարման պրակտիկայի ուսումնասիրությունը, ցույց է տալիս, որ Ց(ճղյա5651Ը ն. Տ6ՒԽԼԱ, 31ԱՏ054 5. Ճ(ուոծջն ն ՕԱ ւ. Քօլռոմ գործով վճիռների, որոնցով անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրվել է դիմումատուների՝ կալանավորման վերաբերյալ որոշումների ճնակերպմամբո, կատարման գործընթացում ձեռնարկված անհատական բնույթի միջոցառումը ներառել է միայն վճռով՝ որպես արդար փոխհատուցում սահմանած գումարի վճարում: Մասնավորապես, ներպետական իշխանությունները փաստել են, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումն ազդեցություն չի ունեցել թե դատաքննության ընթացքի, թե՛ դրա ելքի արդյունքների վրա: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը վերահսկողություն է իրականացնում Եվրոպական դատարանի վճիռների կատարման նկատմամբ,։ համապատասխանաբար թիվ ՇԽՄՏՇՏՍՒՈ(2007)95, ՇԱԼ/Ք6ՏէՒԼ(2017)141 ն ՇԽՄԵՀՏՏԵՒ(20183)163 բանաձներով քննարկել է նշված գործերով վճիռների կատարման ընթացքը ն արձանագրել այդ գործերով ձեռնարկված անհատական միջոցառումների բավարար լինելը: Արդյունքում հիշյալ գործերի կատարման նկատմամբ վերահսկողությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հայտարարվել է փակված":
22. Նախորդ կետում շարադրված վերլուծությունները համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում անմեղության կանխավարկածին հակասող ձնակերպումը կատարվել է ռ Տեղ, ումոնչ ուսեոմչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 8ո7ծօոձ, 8125:29Ա4 «ոմ )ռեումը ս. Տքուո գործով 1988 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 10590/83, կետ 77:
5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1(ոջ040 ». 3(Թութոօջոօ գործով 2016 թվականի հունիսի 2Լի վճիռը, գանգատ թիվ 76522/12, 4(ոյոչօ:մ6 ». Տօելո գործով 2006 թվականի սեպտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 23037/04 ն Օճյժ մ». Քօլռռգ գործով 2007 թվականի փետրվարի 6-ի վճիռը, զանգատ թիվ 14348/02:
ռս Տես բանաձները հետնյալ՝ հղմամբ .հքտ://իսմօ«.6466,օօօ.ու/օոջ71-001-81554, հէէքՏ://հսԱօ6.6266.Ը06.1ոէ/6ոց271--001173897 ն հէէքտ://հսԱօճ.626ԸՇ.Շ06.1ու/6ոց71-:001141107:
Թ
քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս կայացված որոշմամբ, այսինքն՝ այն դատարանի կողմից, որը, գործի ըստ էության քննության արդյունքում Վ.Մարտիրոսյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ: Նշվածը փոխկապակցելով Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստաւնի գործով վճռում դրա կապակցությամբ Եվրոպական դատարանի գնահատականի հետ, ըստ որի՝ Առաջին ատյանի դատարանի բացահայտ ն անվերապահ հայտարարությունը լիովին կարող էր հիմք տալ ընկալելու, որ դատարանը Վ.Մարտիրոսյանի մեղավորությունը համարել է որպես հաստատված փաստ, ն որ դատաքննության նպատակը պարզապես գործի նախապես որոշված ելքը հաստատելն է եղել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումն իր բնույթով լուրջ կասկած է հարուցում Առաջին ատյանի դատարանում մեղադրանքի քննության ելքի արդյունքների կապակցությամբ:
Ինչ վերաբերում է դատական վերանայման արդյունքին, որով
Վ.Մարտիրոսյանի մեղավորությունը համարվել է ապացուցված, այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով կարգավորվում է քրեական վարույթն իր ամբողջության մեջ՝ անկախ քրեական վարույթի ելքից:
23. Հիմք ընդունելով սույն որոշման 17-21-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները ն նախորդ կետում կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում «՛շտոնանօ նւ նւլ6օառ» հնարավորինս ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ համարժեք միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը ն գործը նոր քննության ուղարկելն է՝ այդ կերպ երաշխավորելով արդար դատաքննության իրավունքը:
24. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վարդան Մարտիրոսյանն րնդդեմ Հայաարանի գործով Եվրոպական դատարանի՝ 2021 թվականի հունիսի 15»ի վճիոր, որով արձանագրվել է Վ.Մարտիրոսյանի՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում, հիմք է Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 20-ի
14
դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հունվարի 17-ի որոշումը բեկանելու ն գործն այդ մասով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ ն 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 7-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Վերանայման արդյունքում Վարդան Հայկի Մարտիրոսյանի մասով Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 20-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հունվարի 17-ի որոշումը բեկանել ն գործն ուղարկել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 հոկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ԵՄԴ/0026/01/12
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
